Issuu on Google+

16

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Ու ԳՅՈւՄՐՈւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ «Կանաչ տնակ» կառուցելու նախապատրաստական աշխատանքներ «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. Սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 24-ը «Կանաչ տնակի» կառուցման նախապատրաստությունների չորրորդ օրն էր: Ըստ նախնական պայմանավորվածության, այս անգամ բոլոր մասնակիցները հավաքվեցին «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի բակում: Այն մասնակիցները, ովքեր արդեն հմտացել էին պլաստմասսե շշերի մաքրման և տեսակավորման գործում, անգամ մեկ րոպե չկորցնելով, սկսեցին բացատրել մյուս մասնակիցներին գործի հերթագայությունը: Մասնակիցները բոլոր առաջադրանքները կատարում էին կազմակերպված և արագ: Այս անգամ նախատեսված երկու ժամվա փոխարեն աշխատեցին ևս մեկ ժամ, և այդ երեք ժամերի ընթացքում կատարվեց առավել արդյունավետ աշխատանք` շուրջ 700 պլաստմասսե շշերի մաքրում և տեսակավորում: Մասնակիցների մոտ գնալով մեծանում էր պատասխանատվությունը իրենց կատարած աշխատանքի նկատմամաբ: Նրանք բաշխել էին պարտականությունները, որի արդյունքը կարողացանք տեսնել աշխատանքի ավարտին: Օրը բավականին կազմակերպված և կայացած էր:

Մանրամասն տեղեկությունների համար  Հայաստան 3121, Շիրակի մարզ,

Գյումրի, Գ.Նժդեհի 223/051 Հայաստան 0001, ք.Երևան, Օհանով 46  (374; 312) 3-89-89; Fax: (374; 312) 3-89-89 E-mail: ngngo@gyumri.am; ngngo@freenet.am newgenerationngo@gmail.com www.ngngo-armenia.blogspot.com

«Նոր Սերունդ» ՀԿ տեղեկատվական և գրանցման բաժին 24.06.2011թ.


Informer Letter 16