Issuu on Google+

15

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Ու ԳՅՈւՄՐՈւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ. ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ «Կանաչ տնակ» կառուցելու նախապատրաստական աշխատանքներ «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 23-ը «Կանաչ տնակի» կառուցման նախապատրաստությունների երրորդ օրն էր: Մասնակիցների մի մասը հավաքվեց Արտյոմ Պետրոսյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցի, իսկ մյուս մասը` «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի բակում` նախորդ օրվա կիսատ թողած աշխատանքներն ավարտելու համար: «Կանաչ տնակի» գծապատկերը մեծ ուժ էր հաղորդում մասնակիցներին` ավելի արդյունավետ աշխատելու համար: Կարելի էր տեսնել իրական թիմային աշխատանք: Երեխաները այս երեք շաբաթների ընթացքում հասցրեցին այնքան ընկերանալ, որ ճամբարային օրվա ավարտից հետո անգամ չէին ուզում բաժանվել և փորձում էին արհեստականորեն հնարավորինս երկարեցնել օրը: Երկու ժամ անց, կատարված էր հսկայական աշխատանք: Դա խոսում էր միայն փորձագետների լավ պլանավորված աշխատանքի և մասնակիցների մեծ ոգևորության մասին: Օրը բավականին կազմակերպված և կայացած էր:

Մանրամասն տեղեկությունների համար  Հայաստան 3121, Շիրակի մարզ,

Գյումրի, Գ.Նժդեհի 223/051 Հայաստան 0001, ք.Երևան, Օհանով 46  (374; 312) 3-89-89; Fax: (374; 312) 3-89-89 E-mail: ngngo@gyumri.am; ngngo@freenet.am newgenerationngo@gmail.com www.ngngo-armenia.blogspot.com

«Նոր Սերունդ» ՀԿ տեղեկատվական և գրանցման բաժին 23.06.2011թ.


informer Letter 15