Page 20

~ 20 ~ Բայց երբ թշնամին ապտակում է այտերին, Վախկոտի նման մյուսն են դեմ տալիս: Նրանք են, որ իբրև անօթի, Հացի փոխարեն սուտ երդում են ուտում, Թե անգամ եթե լինենք անօդի Չենք հանդուրժի արատագաղթում: Եվ արի ու տես, որ հայրենիքը մեր Չունի անգամ սիրո կարիք, Ո'վ դու «Մեծն Հայրենասեր» Որ տալիս ես միայն բարիք Քո ստամոքսին… Ես չեմ հանդուրժում այն հայրասերին, Ով պետք եղած տեղը գցում է հորը մի «ծերակույտ» Այն հայրենասերին, ով շահի համար Բթամատից դառնում է ճկույտ, Ես չեմ հանդուժում այն բթամտին, Ով չի հանդուրժում և՛ ոչ մի խրատ. Մնում է միայն ցույց տալ նրանց մի մեծ մատնեմատ:

Իմ Գոհարները  
Իմ Գոհարները  
Advertisement