Page 15

~ 15 ~

Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել Եվ ստել եմ ես, երբ ասել եմ մոռացել եմ քեզ. Ես մինչև հիմա քեզ չեմ մոռացել: Մոռանալու համար պետք է չհիշել, Բայց ամեն վարկյան ես քեզ եմ հիշում Եվ ամեն վարկյանս դառնում է հիշողություն: Պատահում է այնպես, որ կենցաղով ընկած Մոռանցում եմ հիշել ես քեզ հանկարծ, Եվ նախատում եմ ինքս ինձ այնպես, Ինչպես ուսուցչուհին այն աշակերտին, Ով մոռացել էր դասը սովորել: Դու ինձ համար մի դաս ես դարձել, Ես քեզ ամբողջությամբ անգիր եմ արել, Քո փոփոխական հայացքը կշռել Եվ ամեն կշռումից նույն թիվը ստացել: Բայց ափսոս երբեք չեմ համարձակվել Դնել մեր սերը կշռաքարին, Քանզի մինչև հիմա չգիտեմ Սիրում ես արդյո՞ք, սիրո՞ւմ ես դու ինձ: Իսկ սիրո՞ւմ եմ ես քեզ- դա էլ չգիտեմ, Ես, որ սովորել եմ քեզ չմոռանալ, Դու, որ դարձել ես պարտականություն՝ Հիշել է քեզ պետք և ամեն վարկյան:

Վնասակար սովորություն Դու սովորություն ես, էլ ուրիշ ոչինչ, Մի անտանելի սովորություն, Անգիտակցաբար կապվել եմ քեզ հետ Եվ սիրել եմ քեզ ենթագիտակցաբար: Դու սսովորություն ես, Եվ քեզ սիրելը ռեֆլեքս է միայն, Եվ քեզ սիրելը վնասակար է, ինչպես… ծխելը: Միշտ դժգոհում ես, թե շատ եմ ծխում, Ասում ես իբր դա վնաս է ինձ, Բայց եթե իմ մասին շատ ես մտածում, Ապա ինչու՞ չես թողնում, որ ազատվեմ քեզանից:

Իմ Գոհարները  
Advertisement