Page 1

ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԴԻԱ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Արթ Սիլվերբլաթ

Հայկազ Բաղյան Նարինե Խաչատրյան

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE)

i


ԳԼՈՒԽ 1: ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ Ուսումնասիրության ընթացքում 4 - 6 տարեկան երեխաներին հարցրել են. «Ավելի շատ հեռուստացո՞ւյցն եք սիրում, թե`ձեր հայրիկին», նրանց 54 տոկոսը պատասխանել է հեռուստացույցը1: Մեդիան հսկայական դեր է կատարում ամերիկյան միջին ընտանիքի կյանքում: Այսպես`  չափահասների միայն 59 տոկոսն է երեկոյան զրուցում իր ընտանիքի

անդամների հետ2,  ծնողների միայն 34 տոկոսն է ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ երեկոյան3,  միջին ամերիկյան ամուսնական զույգն օրական ընդամենը 4 րոպե է ծախսում «լուրջ» խոսակցություն վարելու համար4,  ծնողներն օրական միջինը 5.5 րոպե են ծախսում իրենց երեխաների հետ «իմաստալից զրույցներ» վարելու համար5: Միևնույն ժամանակ.  հեռուստացույց դիտելը ամերիկացիների ազատ ժամանակի հիմնական զբաղմունքն է, որը կրկնակի ժամանակ է սպառում, քան մենք ծախսում ենք շփման համար6,  միջին ամերիկացին տարեկան ավելի քան 70 օր անդադար հեռուստացույց է դիտում7,  ամերիկացիների 40 տոկոսը միշտ կամ հաճախակի հեռուստացույց են դիտում ճաշելու ընթացքում8,  ամերիկացիների 25 տոկոսը շաբաթվա մեջ առնվազն երեք անգամ քնում են միացրած հեռուստացույցի ներքո9,  2-11 տարեկան երեխաները, միջինը, շաբաթական 32 ժամ են ծախսում հեռուստացույցի առջև (աղբյուր`Ipsos MediaCT's MOTION ուսումնասիրություն, 2009թ.-ի սեպտեմբեր, frankwbaker.com),  2009թ.-ին ԱՄՆ-ում ընտանեկան տնտեսությունների 29,9 տոկոսն (առնվազն մեկ հեռուստացույց ունեցող 115 միլիոն տնային տնտեսությունների շուրջ մեկ երրորդը) ուներ չորս կամ ավելի հեռուստացույց (աղբյուր`Ipsos MediaCT's MOTION ուսումնասիրություն, 2009թ.-ի սեպտեմբեր, frankwbaker.com):

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 1


Պետք է հիշել, որ հեռուստատեսությունը ներկայացնում է միայն մեկ մեդիա համակարգ: Գրագիտության ավանդական սահմանումը կիրառելի է միայն գրագրության համար. «գրաճանաչ լինելը, գրելու և կարդալու հմտություն ունենալը, գիտելիքների որևէ բնագավառի իմացություն, կրթվածություն, վարպետություն»: Այնուամենայնիվ, զանգվածային հաղորդակցության միջոցների (այսինքն` տպագիր, լուսանկարչական, կինո, ռադիո, հեռուստատեսային և թվային մեդիա) երևան գալով գրագիտության այս սահմանումը ընդլայնման կարիք ունի: Կրթության ոլորտի մասնագետները կարող են հարց բարձրացնել, թե ինչու նրանց պետք է հետաքրքրի տեսությունը, եթե նրանք կարող են գործնականում կիրառել մեդիագրագիտության հասկացությունները: Սակայն քննադատական մտքի կարողությունները (իսկ մեդիագրագիտությունը քննադատական մտքի կարողություն է) բնական կամ բնածին չեն: Մեդիագրագիտության հիմքում նշանագիտությունը (սեմիոտիկա), տալիս է`

ընկած

տեսությունը`

Եզրերի մի ընդհանուր հավաքածու, ինչպիսիք են նշանագիտության (սեմիոտիկա) կողմից սահմանված «նշանը» եւ «կոդը»: Այդ եւ այլ բառերը գործիք են ծառայում մեդիատեքստերի քննարկման եւ վերլուծության համար:

Մի շրջանակ, որի սահմաններում մեդիատեքստը տրոհվում է բաղադրիչների` տեքստի նպատակային կառուցվածքը բացահայտելու համար:

Մեդիայի եւ այլ հասարակական երեւույթների միջեւ հարաբերությունների կառուցվածքի որոշում: Մշակութաբանության ոլորտում առաջարկված գաղափարները ծառայում են հատուկ նպատակի` օգնելու սովորողներին հասկանալու մեդիայի դերը հասարակության ուժերի բաշխման կառուցվածքում եւ այն, թե ինչպես է մեդիան ձեւավորում մեր աշխարհայացքը:

Նշանագիտությունը (սեմիոտիկա) նշանների ուսումնասիրություն է: Այն հիմնված է մեդիատեքստերի կառուցման` նշանների ստեղծման, ընտրության եւ համակցման միջոցով ուղերձների տարածման մոդելի վրա:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 2


Մեդիա գրագիտությունը հիմնականում վերաբերում է մեր կարողությանը`կարդալու եւ հասկանալու մեդիայի ստեղծած եւ մեքենայությունների ենթարկվող նշանները: Մեդիակրթության կենտրոնի մշակած Հայաստանի Մեդիակրթության ազգային հայեցակարգի նախագիծը տալիս է հետևյալ սահմանումները. «մեդիակրթությունը տարբեր մեդիաների օգտագործմամբ երեխաների, պատանիների և մեծահասակների ուսմանն ուղղված մանկավարժական աշխատանք է: Այդ կրթական աշխատանքը ներառում է`«սովորեցնել մեդիայի մասին» և «սովորեցնել մեդիայի միջոցով» բաղադրիչները, ինչը նշանակում է, որ մեդիան կարող է օգտագործվել որպես ուսուցման առարկա կամ դասավանդման միջոց, ինչպես նաև կրթական բովանդակություն: Մեդիակրթության նպատակը մեդիագրագիտության կարողություններով օժտված անհատն է, որը կարող է ոչ միայն լինել մեդիա օգտագործող (կամ մեդիա սպառող) այլ նաեւ մեդիատեքստ ստեղծող: Նա պետք է կարողանա հասկանալ մեդիատեքստերի ստեղծման մեխանիզմները, վերլուծել իր հարաբերությունները մեդիայի հետ, կիրառել քննադատական միտք, ինչպես նաև ինքնարտահայտվել մեդիայի միջոցով:27 ԱՄՆ Ազգային Հեռուստամեդիա խորհուրդը (National Telemedia Council) մեդիագրագիտությունը սահմանում է որպես բովանդակության, ձևի/ոճի,

ազդեցության,

մեդիա

ինդուստրիայի

(media

industry)

համատեքստում մեդիան գնահատելու, հարցադրելու, ստեղծելու և/կամ մշակելու,

ինչպես

արձագանքելու

նաև

մեր

սպառած

մեդիային

գիտակցված

կարողություն: Այն խոհուն և խորամիտ հայացք է,

ռեֆլեկտիվ դատողություն»10: 1992թ.-ի դեկտեմբերին Մեդիագրագիտության ազգային համաժողովին (National Conference on Media Literacy), որը հովանավորում էր Aspen Institute -ը, տարբեր խմբերի ներկայացուցիչները համաձայնության եկան մեդիագրագիտության հիմնական սահմանման շուրջ. «Այն քաղաքացու որոշակի

արդյունքների

հասնելու

նպատակով

տեղեկատվության

հասանելիության, վերլուծման և ստեղծման կարողությունն է »10: Մեդիագրագիտության այս սահմանումը հիմնվում է նախորդ գաղափարների վրա, սակայն ընդգծում է հետևյալ կարևոր տարրերը.

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 3


Մեդիագրագիտությունը հմտությունների

նպաստում

զարգացմանը,

է

որոնք

քննադատական օգնում

են

մտքի

մարդկանց

ինքնուրույն որոշել, թե` ա) որ լրատվական ծրագիրն ընտրել, բ) ինչպես մեկնաբանել այն տեղեկատվությունը, որը նրանք ստանում են զանգվածային հաղորդակցության միջոցներից: Նախևառաջ

մեդիագրագիտությունը

քննադատական

մտքի

կարողությունն է զանգվածային հաղորդակցության միջոցների նկատմամբ: Սակայն, մենք հաճախ կուրորեն ենք ընդունում լրատվամիջոցներից ստացած տեղեկատվությունը, ինչն աղետալի հետևանքներ

է

ունենում: Մենք հավատարիմ ենք մնում այս կամ այն բրենդին, անկախ իր արտադրանքի որակից: Աշխարհի մասին ճշգրիտ պատկերացում կազմելու համար մենք հիմնվում ենք լրագրողների բառերի կամ լուսանկարների վրա: Մենք քվեարկում ենք այս կամ այն թեկնածուի օգտին`հետևելով մեր բնազդներին, որոնց վրա ազդում են այն «կեղտոտ ներքնազգեստները», որոնք հնարամտորեն հրամցնում են ճարպիկ քաղաքական խորհրդատուները: Որոշակի ծրագիր դիտելու փոխարեն շատ հաճախ լսարանը պարզապես դիտում է այս կամ այն հեռահաղորդակցության միջոցը («Ես

հեռուստացույց

պիտի

դիտեմ»):

Իրականում,

հեռուստադիտողների քառասուն տոկոսը նույնիսկ չի բարեհաճում ստուգել

հեռուստացանկը

հեռուստացույցը

միացնելուց առաջ,

փոխարենը նրանք պարզապես փոխում են հեռուստաալիքները` որոշելով, թե ինչ են ցանկանում դիտել (կամ որն է ամենից քիչ առարկելին)11: Կրթված անձ դառնալու նախապայմաններից մեկը քննադատական կարողություններ մշակելն է: Այդ կարողությունները մեզ թույլ կտան հասկանալու այն միջավայրը,

որը գնալով ավելի ու ավելի է

ձևավորվում մեդիայի կողմից:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 4


Ինչպես նշում է Բիլլ Մոյերսը. «Հարցականի տակ է դրված լեզվի և իմաստի, պատմության, ժողովրդավարության, քաղաքացիության մասին մեր ընկալումները, ինչպես նաև վտանգված են մեր պատկերացումները գեղեցկության ու ճշմարտության մասին»12: 1. Զանգվածային հաղորդակցության գործընթացի ըմբռնումը Հեռահաղորդակցության

միջոցն

ինքնին

հաղորդակցության

կապուղի է, հետևաբար ո'չ բարի է, ո'չ էլ` չար: Մի շարք գործոններ որոշում են մեդիաներկայացման (media presentation) ազդեցությունը, այդ

թվում,

հաղորդակցության

գործընթացում

ներգրավված

տարրերի ըմբռնումը. 1) մեդիատեքստ հաղորդողը (media communicator). ով ստեղծում է նյութը, 2) ինչ նպատակի կամ գործառույթի է ծառայում տվյալ նյութի ստեղծումը, 3) համեմատական մեդիան (comparative media). յուրաքանչյուր հեռահաղորդակցության միջոցի տարբերակող բնութագրերը, և 4) որն է նպատակային լսարանը (տե'ս գլուխ 2-5): 2. Անհատների և հասարակության վրա մեդիայի ազդեցության մասին տեղեկացվածություն Մեդիան

(the media) փոխակերպել է

մեր պատկերացումները

աշխարհի, միմյանց և մեր մասին: Մեդիաներկայացումները (media

presentations) հավաքական ուղերձներ (cumulative massages) են հաղորդում, որոնք ձևավորում, արտացոլում և ամրապնդում են մեր

մշակույթը

բնութագրող

տեսակետները,

արժեքները,

վարքագծերը, նախապաշարմունքները, ինչպես նաև միֆերը: Այս համատեքստում

մեդիակրթությունը

ազդել

է

ալկոհոլի13

և

ծխախոտի14 օգտագործման, ինչպես նաև սննդի խանգարումների նկատմամբ

երիտասարդ

սովորողների

վարքագծի

ու

վերաբերմունքի վրա15: Բացի այդ, մեդիագրագիտության «միջամտությունը» նպաստել է 3րդ և 4-րդ դասարանի երեխաների ագրեսիվ և հակահասարակական վարքագիծը զսպելուն16:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 5


3. Մեդիա

ուղերձների

վերլուծման

և

քննարկման

ռազմավարությունների մշակում Մեդիակրթությունն զանգավածային

առաջարկում հաղորդակցության

տեղեկատվությունը

ռազմավարություններ՝ միջոցներից

վերծանելու

ռազմավարությունները տարածվող

է

նաև

ստացվող

համար:

հաղորդակցության

Այս միջոցներով

բովանդակության քննարկմանը նպաստող հիմք են

քաղաքացիների և ԶԼՄ-ների պատասխանատուների հետ: 4. Մեդիա բովանդակության՝ որպես ժամանակակից մշակույթի և մեր էության «տեքստի» ընկալում Ինչպես կտեսնենք գլուխ 6-ում (ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՔՍՏ), մեդիաներկայացումները (media presentations)

հաճախ օգնում են

հասկանալ մեր մշակույթը բնութագրող տեսակետների, արժեքների, վարքագծերի,

նախապաշարմունքների,

մտածելակերպի

կամ

մտածելաոճի բուն էությունը: Եվ, ընդհակառակը` մշակույթի մասին գիտելիքները կարող են մեզ պատկերացում տալ տվյալ մշակույթում ստեղծվող մեդիաներկայացումների (media presentations) մասին: 5. Հաճոյամտության սերմանում, մեդիա բովանդակության ըմբռնում, գնահատում Մեդիագրագիտությունը

չպետք

է

ընկալվի

միայն

մեդիան

քննադատելու հնարավորություն: Քննադատական վերլուծությունը կարող

է

լավագույնս

բարձրացնել

տեղեկացվածության

մակարդակը. խորաթափանց հոդվածների, իրազեկող լրատվական ծրագրերի

և

ոգեշունչ

մեդիագրագիտության հաղորդումներից փոխարեն,

սկզբունքների

ստացած

պետք

ֆիլմերի

միջոցով: ըմբռնումը

բավարարվածությունը

է

բարձրացնի

Ավելին, զանազան

նվազեցնելու

լրատվամիջոցների

բովանդակության արժևորումը:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 6


6. Մեդիատեքստ հաղորդողների արդյունավետ և պատասխանատու ուղերձներ մշակելու կարողությունը Հաջողության հասնելու համար մեդիա ոլորտի մասնագետները պետք

է

հասկանան

զանգվածային

հաղորդակցության

գործընթացները,

տիրապետեն

մեդիատեքստի

ստեղծման

հմտություններին

և ռազմավարություններին: Սակայն մեդիա

ինդուստրիան զարգացնելու համար մեդիատեքստ հաղորդողները (media communicators) պետք է կարողանան ստեղծել իմաստալից ծրագրեր և պաշտպանել հանրության գերակա շահերը:

ՄԵԴԻԱ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ Ոմանք

կարծում

էին,

որ

զանգվածային

հաղորդակցության

զարգացումը կոչնչացնի գրագիտության ավանդական խոչընդոտները: Վերջիվերջո, անհրաժեշտ է կրթված լինել կարդալու համար: Մյուս կողմից`

այն,

ինչ

անհրաժեշտ

է

հեռուստացույց

դիտելու,

հեռակառավարման վահանակը կառավարելու համար ուժեղ բթամատն է: Այնուամենայնիվ,

հաղորդակցության

միջոցներին

համընդհանուր

հասանելիությունը չպետք է շփոթել մեդիագրագիտության հետ: Չնայած զանգվածային

հաղորդակցության

միջոցների

համատարածությանը`

մեդիա անգրագիտությունը շարունակում է խնդիր լինել մի քանի պատճառներով:

Էլիտարություն «Ի՞նչպես

են

ազդում

ԶԼՄ-ները

հասարակության

ուսումնասիրության հարցվածների 80 տոկոսի կարծիքով

վրա» մեդիան

ընդհանուր առմամբ ազդում է հասարակության վրա, սակայն 12 տոկոսն է գտնում, որ մեդիան իրենց վրա ազդեցություն ունի17: Այս ուսումնասիրության հետևանքները և՛ հետաքրքրական են, և՛անհանգստացնող: Ուսումնասիրության մասնակիցները, մի կողմից, չէին դժվարանում այլ մարդկանց վրա լրատվամիջոցների ազդեցությունը տեսնելու հարցում: Այնուամենայնիվ, այս մարդիկ անկարող էին գիտակցել

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 7


իրենց կյանքում մեդիայի ազդեցությունը: Եվ որքան այդ մարդիկ ժխտում են ԶԼՄ-ների ազդեցությունն իրենց անձի վրա, այնքան տպավորվող են մեդիա ուղերձների (մեդիաազդակների) նկատմամբ: Հետագա ուսումնասիրությունը պարզեց, որ կրթությունն էական կշիռ չունի ուրիշների և սեփական անձի վրա մեդիայի ազդեցության ընկալման

այս

հսկայական

տարբերությունը

նկատելու

համար:18

Բարձրագույն կրթությամբ մարդիկ նույն հավանականությամբ, ինչ դպրոցի շրջանավարտները, գիտակցում էին մեդիայի ազդեցությունը ուրիշների վրա, մինչդեռ, միևնույն ժամանակ, հաշվի չէին առնում վերջինիս ազդեցությունը իրենց իսկ սեփական կյանքում: Այս բացահայտման հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ կրթված մարդիկ ամաչում են ընդունել, որ իրենք, ինչպես բոլորը, դիտում են «Դատավոր Ջուդի»-ն կամ դրամարկղի մոտ կանգնելիս «National Enquirer»-ն են ընթերցում: Արդյունքում, լավ կրթված մարդիկ կարող են նույնքան տպավորվող լինել մեդիա ուղերձների (մեդիաազդակների) նկատմամբ, որքան հասարակության հասարակ անդամները: Հետևաբար,

առաջին

քայլը

մեդիագրագիտության

ուղղությամբ

պահանջում է ընդունել այն փաստը, որ օրվա ընթացքում զանգվածային հաղորդակցության

միջոցներով

ձեզ

են

ներկայացվում

բազմաթիվ

ուղերձներ, և այս ուղերձները կարող են ազդել ձեր տեսակետների, արժեքների և վարքագծի վրա:

Լուսանկարչության, կինոյի, հեռուստատեսության, ռադիոյի և թվային մեդիայի զգայական բնույթը Պատկերացրեք` կտրվել եք այս տեքստից և պատուհանից դուրս եք նայում: Հանկարծ նշմարում եք փողոցում թափառող փոքրիկ, բարձիթողի մանկիկի: Ձեր անմիջական արձագանքը կարող է լինել. 

ցնցում, երբ Ձեր նյարդային համակարգն այս տեղեկատվությունը հասցնի ուղեղին,

ստամոքսի հատվածում ձգումների զգացողություն,

անմիջապես քրտինքի արտազատում,

այս զգացողությունները բառերի վերածելու ճիգեր և երեխային օգնելու գործողություններ:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 8


Ի տարբերություն տպագիրի` տեսողական և լսողական խթանները սկզբում հուզում են մեր զգայական և զգացմունքային մակարդակը: Ըստ

մշակութաբան

Է.Հ.

Գոմբրիխի,

մեր

զգացմունքներն

արթնացնելու տեսողական տպավորությունների ուժը նկատվել է դեռ հնագույն

ժամանակներից…

Քարոզիչները

և

ուսուցիչները,

ովքեր

նախորդել են ժամանակակից գովազդային գործակալներին, ունեին գիտելիքներ տեսողական պատկերի մեր կամքից անկախ ազդեցության մասին: Հյութալի պտուղը, հրապուրիչ մարմինը, վանող ծաղրանկարը, ահն ու

սարսափը

կարող

են

գրավել

մեր

ուշադրությունը

և

խաղալ

զգացմունքների հետ19: Տեսողական և լսողական մեդիայի զգայական բնույթի պատճառով կարող է ավելի բնական և հեշտ թվալ երգը կամ ֆիլմը պարզապես «զգալը», քան ռեակցիաները

իմաստավորումը,

ձևակերպումը

և

վերլուծումը:

Հետևաբար, լրատվամիջոցների ծրագրերի մասին քննարկումները հաճախ հիմնված են լինում զուտ զգայական արձագանքների վրա. Բիվիս և Բաթհեդի խոսքերով, ծրագրերը կա'մ «ընտիր» են, կա՛մ «ահավոր»: Թեև

զգայական

ռեակցիաները

կարող

են

սկզբում

խոչընդոտել

քննարկումներին, այնուամենայնիվ նրանք կարող են, ի վերջո, ծառայել որպես «ցատկահարթակ» խորը վերլուծության և քննարկումների համար: Արդյունքում «ինչո՞ւ արձագանքեցիք այս կամ այն կերպ որոշակի ծրագիր դիտելուց» հարցադրումը կարող է արդյունավետ ռազմավարություն լինել մեդիա ուղերձների մեկնաբանման համար (ավելի մանրամասն տե՛ս գլուխ 4-ը`ԳՈՐԾԸՆԹԱՑ. ԶԳԱՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ (արձագանք, ռեակցիա):

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 9


Լսարանի վարքագիծը Հաղորդակցության ընթացքում լսարանի անդամներն ընտրում են ինֆորմացիայի

առավել

հատկանշական,

հարմար

(pertinent)

միավորները`դրանք մտապահելու, յուրացնելու կամ իմաստավորելու համար:

Այնուամենայնիվ,

մեդիա

ուղերձներ

ստանալիս

լսարանի

անդամները հաճախ զբաղված են լինում զանազան գործողություններով: Քանի որ Ձեր հիմնական ուշադրությունը կարող է կենտրոնացած լինել այլ գործողությունների վրա (օրինակ`մեքենա վարել ռադիո լսելով), Դուք կարող եք ընկալունակ լինել աննկատ ուղերձների հանդեպ, որոնք ազդում են Ձեր տեսակետների կամ վարքագծի վրա: Ավելին, եթե Դուք հեռախոսին եք պատասխանում կամ լքում եք սենյակը հեռուստածրագրի ժամանակ, ապա յուրացվող տեղեկատվության տեքստը փոխվում է: Արդյունքում, հավանաբար,Դուք կստանաք բոլորովին

այլ ուղերձ, որը կտարբերվի

մեդիատեքստ հաղորդողների նախատեսածից

(հետագա քննարկման

համար, տե՛ս գլուխ 4-ը`ԳՈՐԾԸՆԹԱՑ. ԼՍԱՐԱՆ):

Լսարանի սպասելիքները Շատ դեպքերում ԶԼՄ-ների հետ Ձեր շփումները բոլորովին չեն ենթադրում մեդիա բովանդակության քննադատական վերլուծություն: Օրինակ` ուսման վայրում երկար, նյարդաշատ օրվանից հետ դուք կարող եք միացնել հեռուստացույցը ցրվելու և օրվա իրադարձություններն ամփոփելու համար: «Էլեկտրոնային մեդիտացիայի» այս ձևը ուրիշներին ցույց է տալիս, որ Դուք խոսելու ցանկություն չունեք: Ավելին, այս պարագայում Դուք հատկապես հակված չեք մեդիա բովանդակությունը վերլուծելուն: Եվ մեդիա ուղերձներ բացահայտելու միակ եղանակը դրանք փնտրելու մեջ է:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 10


Ծրագրերի բնույթը Ամերիկյան մեդիա համակարգը շահույթ հետապնդող շուկայական ինդուստրիա է: Գեղարվեստական ֆիլմերը, հանրաճանաչ երգերը և թերթերը պետք է գրավեն և պահեն լսարանը, որպեսզի մնան շահութաբեր: Օրինակ`հեռուստառադիո լրագրողներից հիմա պահանջում են լուրերը ներկայացնել ժամանցային ոճով: Այս «տեղեկատվաժամանցային» միտումը վարկաբեկել է մի շարք լրատվական ծրագրերի բովանդակությունը: Այնուամենայնիվ, ծրագրեր, որ երբեք չեն ծառայել հանրությանը կրթելու կամ ուղղորդելու նպատակին, այժմ հաղորդում են ուղերձներ այն մասին, թե ինչպես է գործում աշխարհը, մատուցում են ընդունելի և անընդունելի

վարքի

հաջողության

կամ

նմուշներ

և

նախօրինակներ,

անհաջողության

հասնելու

ամրապնդելով մշակութային

բնորոշումները:

Մեդիայի արժանահավատությունը և ճշմարտացիությունը Լսարանը հաճախ նախատրամադրված է հավատալու այն ամենին, ինչ հաղորդում են լրատվամիջոցները: Հատկապես վտանգավոր մեդիա ուղերձներից մեկն այն է, որ հեռուստացույցով կամ թերթում ներկայացված տեղեկատվությունը պետք է ճշմարիտ լինի այն պարզ պատճառով, որ հայտնվել է ԶԼՄ-ում: Օրինակ` «Times-Mirror»-ի հարցումը բացահայտել է, որ հանցագործություններին նվիրված հեռուստաշոուների դիտորդների 50 տոկոսը մեկնաբանել են տեսանյութերը որպես լուրեր, ի հեճուկս այն փաստի, որ հեռուստաէկրանների ներքևում ցուցադրվել է տեքստ, ըստ որի տեսանյութերը հանցագործության դրամատիկ ներկայացումներ են20: Լուսանկարչությունը իր`տարածությունում ժամանակի ակնթարթը

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 11


ֆիքսելու հնարավորությամբ ստեղծում է ճշմարտանման կամ իրական կյանքի պատրանք : Այնուամենայնիվ, մենք պետք է հիշենք, որ լուսանկարները

ընդամենը

ներկայացնում

են

իրականության

խեղաթյուրված պատկերը: Այսպիսով` լուսանկարը բռնացնում է միայն կարճ ակնթարթը առանց այն իմաստավորող համատեքստի: Բացի այդ, դիտողի ուշադրությունը սահմանափակված է լուսանկարի շրջանակի տարածքով: Մենք տեսնում ենք միայն այն, ինչ լուսանկարիչը կամ ռեժիսորը ուզում է մեզ ցուցադրել. մենք չենք կարող տեսնել, թե ինչ է կատարվում խցիկի օբյեկտիվի սահմաններից դուրս: Ավելին, քանի որ թվանշային տեխնոլոգիաները թույլ են տալիս լուսանկարչին աննշան կերպով փոխել պատկերները, ապա լուսանկարը կարող է չներկայացնել այն, ինչն ի սկզբանե նկարել է խցիկը: Իրականում հատկապես մեդիայի ներկայությունն է փոխում այն իրադարձությունները, որոնք վերջինս պիտի ֆիքսի: Դիտարկենք տիպիկ հարսանիք: Լուսանկարիչը չի հապաղում ընդհատել արարողությունները և նորապսակներին կտրել տոնակատարությունից: Ինչպես վարժեցված փոկեր, հարսն ու փեսան ընդունում են ավանդական դիրքեր. պահում են վարդը, տորթ են կտրում և նախապես ընտրված հարազատների հետ շարք են կանգնում: Ամբողջ միջոցառումը

վերածվում է ֆոտոսեսիայի, որը

զույգը վայելելու է հետագայում ֆոտոալբոմը թերթելիս: Այս համատեքստում, ինչպես բնորոշում է Մեդիագրագիտության Կանադական Ասոցիացիան (Canadian Association for Media Literacy), մեդիագրագիտության հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ «Բոլոր մեդիաները իրականության մեկնաբանություն են»: Սա, թերևս, ամենից կարևոր սկզբունքն է: Մեդիաները ոչ թե պարզապես արտացոլում են արտաքին իրականությունը, այլ ներկայացնում են հմտորեն մշակված մեկնաբանություններ, որոնք բխել են բազմաթիվ որոշումներից և վճռորոշ

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 12


գործոններից: Մեդիագրագիտությունը աշխատում է բացատրել, վերլուծել, քննության առնել կամ մեկնել այս մեկնաբանությունները (այսինքն` վերլուծության առարկան բաղադրիչ մասերի տարրալուծել, քննել և ցույց տալ, թե ինչպես են ստեղծվել այդ մեկնաբանությունները)21: Մեդիագրագետ

անձինք

կարող

են

լրատվամիջոցների

ներկայացրած տեղեկատվությունը վերլուծել առողջ թերահավատությամբ և որոշել բովանդակության ճշգրտությունը:

Մեդիալեզվի բարդությունը Մեդիալսարանն, ընդհանուր առմամբ, կարող է որոշել մեդիա համակարգի նշանների և սիմվոլների համակարգը: Օրինակ` թեև ֆիլմը սովորաբար ներկայացվում է ժամանակագրական կարգով, ռեժիսորները հաճախ փոխում են ժամանակի հաջորդականությունը` մարդկանց, վայրերի կամ իրադարձությունների միջև կապերի բացահայտման համար: Այդպիսի

«հակադարձ

կադրը»

թույլ

է

տալիս

անցյալի

իրադարձությանններըը կապել ներկայի հետ: Այնուամենայնիվ, ինչպես նկատում է Մարկ Քրիսփին Միլլերը, լսարանի անդամները հաճախ թերագնահատում են մեդիամշակման «լեզուն». «Շատ ամերիկացիներ մեդիապատկերը շարունակում են ընկալել որպես թափանցիկ մի նշան, որը ընդամենն ասում է այն, ինչ նշանակում է, և նշանակում է այն, ինչ ասում է: Արդյունքում նրանք հակված չեն վերլուծությանը, կարծելով որ խորանալու կարիք չկա»22: Օրինակ` շատ երեխաներ չեն կարողանում նկատել էկրանին տարածության և ժամանակի հետ կապված ենթատեքստերը: Ըստ Դանիել Անդերսոնի.

«Ֆիլմային

անցումների

ընկալման

անկարողությունը

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 13


երեխաներին մասնատված պատկերացում է տալիս հեռուստատեսությամբ ցուցադրվող պատմությունների տևողության մասին: Սակայն, մեծանալով և ձեռք բերելով դիտելու որոշակի փորձ` երեխան կարողանում է կապակցված

պատկերացում

ստանալու

համար

ավելի

արագ

և

մեքենաբար հետևություններ անել»23: Մեդիայի տարբեր «լեզուների» իմացությունը կարևոր է դարձել բիզնեսի

աշխարհում:

2009թ.-ին

միջին

ամերիկացին

օրական

մոտավորապես 34 Գիգաբայթ տվյալներ և տեղեկատվություն էր սպառում. մոտ

350

տոկոսով

ավելի

նախորդ

3

տասնամյակի

համեմատ:

Այնուամենայնիվ, ժամանակը, որն անհատները ծախսում են կարդալու վրա, փաստացի, նվազել է: Հետևաբար,

շատ

ընկերություններ

այժմ

արժևորում

են

այն

աշխատողներին, ովքեր ընդունակ են մեկնաբանել, կառուցել և տարածել ուղերձներ` օգտագործելով մեդիայի տարբեր «լեզուները», ինչպիսիք են ֆիլմը, հեռուստատեսությունը, ռադիոն և Համացանցը: Բացի այդ, մշակման տարբեր տարրերին (խմբագրում, գունավորում, լուսավորում, կադրի ընտրություն) ծանոթ լինելը կարող է բարելավել մեդիա բովանդակության ընկալումը և գնահատումը (մշակման մասին հավելյալ քննարկման համար տե'ս գլուխ 10-11):

ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ.

ԲԱՑԱՀԱՅՏ

ԵՎ

ԹԱՔՆՎԱԾ

ՈՒՂԵՐՁՆԵՐ Բացահայտ

ուղերձները

ուղղակի

են

և

լսարանի

համար

հասկանալի: Սովորաբար մեզ դժվար չի տրվում այդ ուղերձների ըմբռնումը, երբ մենք ուշադրությամբ հետևում ենք (դիտում, լսում)

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 14


մեդիաներկայացմանը: Օրինակ`երբևէ նկատե՞լ եք որքան հաճախ են գովազդները Ձեզ ասում ` ինչ անել. 

«Մի հապաղիր՝ սնիկերսիր (հեռուստագովազդ),

«Եթե ԱՊՊԱ, ապա ԻՆԳՈ (հեռուստագովազդ),

«Կեր, ըմպիր, ծամիր Օրբիթ» (հեռուստագովազդ),

«Ով ըմպում է Հայ-կոլա, երջանիկ է անպայման» (հեռուստագովազդ): Բացի այդ, մեդիաներկայացումները (media presentations) կարող են պարունակել թաքնված ուղերձներ: Թաքնված ուղերձները անուղղակի են և մակերեսի տակ, հետևաբար, հաճախ են վրիպում մեր անմիջական ուշադրությունից: Թաքնված ազդակները կարող են ուժեղացնել բացահայտ ուղերձները կամ կարող են առաջարկել ամբողջովին այլ իմաստ: Օրինակ`«G.I. Joe»-ի գովազդը առաջարկում է զինվորական խաղալիքների իրենց գիծը: Բայց, միևնույն ժամանակ, «G.I. Joe»-ի գովազդային արշավը փոխանցում է թաքնված ուղերձներ` նույնացնելով տղամարդկային ուժն ու բռնությունը և փառաբանելով պատերազմը:

Հավաքական ուղերձներ Հավաքական ուղերձները (cumulative massages) հայտնվում են այնպիսի հաճախականությամբ, որ ձևավորում:

Սեռական

նոր իմաստ և նշանակություն են

դերերին,

ռասայական

և

մշակութային

կարծրատիպերին առնչվող ուղերձները հետևողականորեն կրկնվում են տարբեր մեդիաներկայացումներում: Որպես օրինակ, Դուայն Ջոնսոնը (“The Rock”) խաղարկային ֆիլմի հանրահայտ հերոս է: Այնուամենայնիվ, նրա «մաչոյի» կերպարը, որը բնորոշ է բազմաթիվ այլ հերոսների, այդ թվում`

Ջոն

Վայնեին,

Սիլվեսթեր

Ստալոնեին

և

«Մալբոռոյի

տղամարդուն», մեզ հավաքական ուղերձ է հղում առնականության իդեալի մասին:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 15


Տեսանկյուն Ցանկացած մեդիաներկայացման մեջ պատմությունը կարելի է պատմել տարբեր տեսանկյուններից. o Մեդիատեքստ հաղորդողի (media communicator), o ներկայացման կերպարների, o ներկայացման ժամանակաշրջանում գերակշռող տեսակետի, o ձեր անձնական տեսակետի: Տեսակետն ազդեցություն ունի հետևյալ գործոնների վրա. 1. ինչպես է շարադրվում պատմությունը, 2. ինչ տեղեկատվություն է հաղորդվում, 3. ինչպես է լսարանը վերաբերվում ներկայացվող տեղեկատվությանը: Մեդիաներկայացման մեջ գերակշիռ տեսակետի բացահայտումը հնարավորություն է տալիս զտել տեղեկատվությունը և հասնել համապատասխան եզրահանգման:

Օրինակ` Fox հեռուստաալիքն

սատարում է պահպանողական քաղաքական հայացքները, մինչդեռ MSNBC-ն

ծրագրերը

ներկայացնում

է

առաջադիմական

տեսանկյունից: Սակայն ոչ մի սարսափելի բան չկա MSNBC-ի նորությունները դիտելու մեջ, քանի դեռ Դուք գիտեք իրենց քաղաքական

հայացքների

մասին:

Վտանգավոր

է

այն

մտածելակերպը, որ այս հեռուստատեսությունները ներկայացնում են օբյեկտիվ նորություններ (հետագա քննարկման համար, տե՛ս գլուխ

12-ը,

ԼՐԱԳՐՈՂՈՒԹՅՈՒՆ):

ՄԵԴԻԱՈՒՂԵՐՁՆԵՐԻ

ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ օգնում են Ձեզ

բացահայտել

ծրագրի, մեդիատեքստ հաղորդողի կամ հիմնական կերպարի տեսակետները:

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 16


Ռազմավարություններ Տեսալսողական

մեդիան

հեռուստատեսություն, ռադիո և հարմարեցված

զգայական

(լուսանկարչություն,

ֆիլմ,

թվային մեդիա) հատկապես լավ են

ուղերձների

համար:

Մեդիատեքստ

հաղորդողները կարող են ազդել լսարանի վերաբերմունքի, տեսակետների և վարքագծի վրա: Օրինակ`որոշ գովազդային գործակալություններ արտադրանքը

վաճառում

են`դիպչելով

այնպիսի

հիմնարար

զգացմունքների, ինչպիսին են մեղքի և ընդունված լինելու զգացմունքները: Բացի այդ, այնպիսի տարրեր, ինչպիսիք են գույնը, ձևը, լուսավորությունը և չափը իմաստավորվում են` լսարանի մեջ զգայական արձագանքներ արթնացնելով: արտադրանքի

Այսպիսով,

նրանք

տարրերի

իմաստը

հաղորդում

միջոցով`լույսի,

են

իրենց

երաժշտության

և

փոխաբերական բառերի ու պատկերների օգտագործմամբ:

Ներկառուցված արժեքներ Մեդիատեքստի վերլուծությունը կարող է պատկերացում տալ այն հաղորդողների

արժեքների

նախընտրելի

ընթերցումը:

նախընտրելի

ընթերցում,

մասին` Տեքստ

որում

բնորոշելով

հաղորդողները տեքստը

պատմության սահմանում

թելադրում

է

են

լսարանի

արձագանքները: Նախընտրելի ընթերցումը առաջարկում է լսարանին ստանձնել

հերոսի

կամ

հերոսուհու

դերը,

տեսանկյունները

և

կողմնորոշումները: Երաժշտությունը, լույսը և տեսախցիկի նկարահանման դիրքը տարբերակում են հերոսին չարագործներից և, հետևաբար, ուղղորդում են լսարանին` ինչպես արձագանքել այս կերպարներին: Այս դեպքում լսարանը համակրում է հերոսին և կիսում է վերջինիս արժեքներն ու

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 17


համոզմունքները: Բառերի ընտրությունը ևս կարող է ցուցաբերել մեդիատեքստ հաղորդողի վերաբերմունքը առարկայի ներկայացման հանդեպ: Օրինակ` դիտարկեք

2003թ.-ի

Իրաքի

պատերազմի

ընթացքում

Բաղդադում

ռմբակոծված ավտոմեքենայի միջադեպի մասին պատմող հոդվածների վերնագրերը, որ հրապարակվել են տարբեր թերթերում. «Մահապարտների

մեքենաների

հինգ

հաջորդական

պայթյունները

ցնցեցին Բաղդադը» 24 և «Արյունոտ

Բաղդադ.

չորս

ինքնասպանների

համակարգված

գործողություններից զոհվել է 34, վիրավորվել 224 մարդ»25: Առաջին

վերնագրում,

որը

հայտնվել

էր

Եգիպտոսի

կառավարությանը պատկանող թերթում, «մահապարտներ» բառը վկայում է այն մասին, որ լրատվամիջոցն այս գործողությունը դիտում է որպես բարոյապես

արդարացված:

Ի

հակադրություն

վերջինիս`

«ինքնասպանների գործողություններից» արտահայտությունը «Newsday» ամերիկյան պարբերականում վկայում է, որ ըստ լրագրողի`սա դաժան և անիմաստ հարձակում է:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. Berkeley Pop Culture Project, The Whole Pop Catalog (Berkeley: Avon Books, 1991), 547. 2. Schwartz, Joe, “Is There Life Before Bed?” American Demographics, March 1990, 12. 3. Ibid. 4. NBC, 1991.

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 18


5. Media Reform Info Center, “TV Facts,” http://www.enviroweb.org 6. “No Excuse: We All Have More Free Time Than We Think, Experts Say,” St. Louis Post-Dispatch June 6,m 1997, 2A 7. Shelly Freierman, Drilling Down; We're Spending More time watching TV," New York Times 1/9/-06 8. Frank Baker, “Media Use Statistics Resources on media habits of children, youth and adults ... the benefits and minimize the harm of mass media on children through ...” www.frankwbaker.com/mediause.htm 9. Ibid. 10. Harper’s Index, January 1996 http://www.harpers.org 11. Absher, Frank, “Media on Media,” St. Louis Journalism Review Oct. 1999, p. 3 12. Moyers Bill , The Public Mind: Consuming Images, Public Broadcasting Service, November 8, 1989. 13. Erica Austin and Kristine Johnson, “Effects of General and Alcohol-Specifi c Media Literacy Training on Children’s Decision Making about Alcohol,” Journal of Health Communication 2(1997):17-42. 14. Richard Beltramini and Patrick Bridge, “Relationship between Tobacco Advertising and Youth Smoking: Assessing the Effectiveness of a Schoolbased, Antismoking Intervention Program,” Journal of Consumer Affairs 35(Winter 2001)2:263-27 15. Dianne Neumark-Sztainer et al.,“Primary Prevention of Disordered Eating among Preadolescent Girls: Feasibility and Short-term Effect of a Community-based Intervention,” Journal of the American Dietetic Association (December 2000), <http://www.findarticles.com/cf_0/m0822/12_100/68739951/p1/article.jht ml?term=neumarksztainer+%22primary+prevention+of+disordered+eating +among+preadolescent+girls%22> (31 July 2003). 16. Thomas Robinson et al., “Effects of Reducing Children’s Television and Video Game Use on Aggressive Behavior,” Archives of Pediatric Adolescent Medicine 155(2001)1:17-23. 17. Tiedge, James , Public Opinion on Mass Media Effects: Perceived Societal Effects and Perceived Personal Effects, Paper presented at Speech Communication Association Convention, Minneapolis, 1980. 18. Tiedge, James, Arthur Silverblatt, Michael J. Havice, and Richard Rosenfeld, “the Third-Person Effects Hypothesis: Scope, Magnitude, and Contributing Factors,” Journalism Quarterly 68: (Spring-Summer 1991): 141-54. 19. E.H. Gombrich, “The Visual Image,” in Media and Symbols: The Forms of Expression, Communication, and Education. Publication of the National Society for the Study of Education, Vol. 73, Pt.1, ed. David R. Olson (Chicago: University of Chicago Press, 1974), 244.

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 19


20. Rosensteil, Thomas B. , “Viewers Found to Confuse TV Entertainment With News,” Los Angeles Times, 17 August 1989, I17. 21. “Key Concepts of Media Literacy, the Association for Media Literacy,” Ontario Ministry of Education, 1987. 22. Considine, David and Gail Haley, Visual Messages: Integrating Imagery into Instruction, Englewood, Colorado: Teacher Ideas Press, 1992, 3. 23. Anderson, Daniel R. “Online Cognitive Processing of Television,” in Psychological Processes and Advertising Effects, ed. Linda F. Alwitt and Andrew A. Mitchell (Hillsdale, New Jersey: Lawrence Erlbaum Associates, 1985), 191. 24. “Five Consecutive Martyrdom Operations Rock Baghdad,” Al Gumhuria, October 23, 2003 25. Mohamad Bazzi, “Bloodied Baghdad; Four coordinated suicide car bombings kill 34, wound 224.”Newsday October 23, 2003 26. Մեդիակրթության ազգային հայեցակարգի նախագիծ, Հոկտ. 2010, էջ. 5

© www.keystomedialiteracy.com/ Digital International Media Literacy eBook Project (DIMLE) 20

Armenia - Media Literacy  
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you