Page 1

ՄԻՈՒԹՅՈՒՆ “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է”

Տրվում է անվճար

№3, Հուլիս,2010

ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԿԱՄ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ Վրացական կրթական համակարգում հերթական վերափոխումներն են: Իհարկե, վերափոխումներ ասելով, այստեղ հասկանում են հայկական դպրոցների փակումը կամ Ջավախքի հայկական դպրոցներում հայոց լեզվի և գրականության դասաժամերի կրճատումը: Վերափոխումների մեկ այլ կետով էլ նախատեսվում է երկլեզու կրթական համակարգի ներդրում, ինչը ենթադրում է միևնույն առարկան մեկ դասաժամի ընթացքում երկու լեզվով` հայերեն և վրացերեն դասավանդում: Դրա հնարավորության հարցը քննարկելն առայժմ վաղ է: Մինչ այդ` մեկ այլ փաստի մասին: Սամցխե Ջավախքի տարածաշրջանի հայկական դպրոցներում մայրենիի դասաժամերի կրճատման մասին լուրերից հետո հայ լրագրողները սկսեցին հետաքրքրվել խնդրով: Արդյունքում, տեղի կրթական ռեսուրս-կենտրոնից շտապեցին փարատել մտահոգությունը. մայրենիի դասաժամերը չեն կրճատվի, բայց վրացերենի դասաժամերը` կավելանան: Իսկ Թբիլիսիում վերափոխիչների “ձեռքերը” հասան նպատակին: Ավելի վաղ կատարված փոփոխությունների արդյունքում, Վրաստանի հանրային կրթության օջախները անցան, այսպես կոչված, “վաուչերային” համակարգի: Դպրոցներում աշակերտների թիվը պետք է լիներ այնքան, որ պետական ֆինանսավորումը բավարարեր դպրոցի բոլոր կարիքները հոգալու համար: Հայկական դպրոցների պարագայում, բնականաբար, այդ համա-կարգն արդյունք չտվեց: Գաղտնիք չէ, որ թբիլիսահայ ընտանիքների զգալի մասը նախընտրում է, որ իր երեխաները կրթություն ստանան ռուսալեզու դպրոցներում: Արդյունքում, աշակերտների անբավարար թվի պատճառաբանությամբ հաջորդ ուսումնական տարվանից Թբիլիսիում կգործի միայն մեկ` թիվ 104 հայկական դպրոցը: Եվ այսպես. նախնական տեղեկություններով, թիվ 110 հայկական դպրոցը միացվելու է վրացական թիվ 103 դպրոցին, թիվ 95-ը` վրացական թիվ 81-ին: Թիվ 109 հայկական դպրոցը վրացական թիվ 146 դպրոցին միացվել էր դեռևս երկու տարի առաջ, և այստեղ գործող հայկական բաժինն այս տարի այլևս չի գործի: Խնդրի շուրջ պաշտոնական պարզաբանումներ ստանալ առայժմ չի հաջողվում. հարցը վերջնականապես որոշված չէ: Վրաց իշխանություններին, սակայն, հայկական դպրոցների ոդիսականը, կարծես, չի հուզում. պետությունը որդեգրել է վերափոխումների ծրագիր և պետք է իրականացնի: Իսկ որ նույն այդ պետությունը բազմաթիվ միջազգային պարտավորություններ ունի` կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների (այս դեպքում` մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորության) պաշտպանության հետ, այստեղ գերադասում են չհիշել: Միևնույն է, Արևմուտքը կհաստատի վերոնշյալ բոլոր վերափոխումների անհրաժեշտությունը, իսկ դրանց հաջող ավարտից հետո որպես օրինակ կներկայացնի տարածաշրջանի պետություններին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՎԻՃԵԼԻ՞... ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆԱԼԲԱՆԴՈՎԸ ՈՒՐԱՆՈՒՄ Է

ՔԼԻՆԹՈՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԱՅՑԵԼԵՑ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻ՞Ն, ԹԵ՞ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ

ՏԵՍ` ԷՋ 2

ՏԵՍ` ԷՋ 2

ՍՐԲԱՎԱ՞ՅՐ, ԹԵ՞... Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ԱՂԹԱՄԱՐԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՏԵՍ` ԷՋ 3

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ

ՏԵՍ` ԷՋ 5

ՀԱՅԱՊԱՀՊԱՆ “ԱԼԻՔ”-Ը` 80 ՏԱՐԵԿԱՆ ՏԵՍ` ԷՋ 7

Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

ՕՐԻՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆԱՑՈՒՄ.

ՀԱՅՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ

ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԽՈՒՃԱՊԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ՄԵՋ Է

ՏԵՍ` ԷՋ 4

www.miutyun.armenia.ge

ՏԵՍ` ԷՋ 8

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ

ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ

ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՀԱՅ

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ

ԼԻՆԵԼԸ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏԵՍ` ԷՋ 5

ՏԵՍ` ԷՋ 10

miutyun@armenia.ge


2

Մ ի ո ւ թ յ ո ւն

№3, Հուլիս,2010

ՔԼԻՆԹՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի, նաև` ուժի սպառնալիքի կիրառումը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակումը` հատարարեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ցավում ենք վերջին միջադեպի հետևանքով գրանցված զոհերի համար: Դա 1994թ. զինադադարի կոպիտ խախտում էր, նաև հակասում էր երկու կողմերի միջև հաստատված սկզբունքներին: Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի սպառնալիքից: Չենք ցանկանում տեսնել նոր վիրավորներ կամ զոհեր»,- Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քլինթոնը: Նա փաստեց, որ թե' Բաքվին, թե' Երևանին Վաշինգտոնն անհանգստություն է հայտնել, որ առաջին հերթին Արցախի բնակչության, բայց և Հայաստանի ու Ադրբեջանի շահերից է բխում` միասնական ուժերով անել հնարավորը` հասնելու խնդրի ընդունելի

վերջնական լուծման: «Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ ևս մի կարևոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում. կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր: Այս գործընթացի կարևոր խթան էր վերջին հայտարարությունը, որն արվեց եռանախագահող երկրների նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի կողմից` Մեծ Ութնյակի գագաթնաժողովի ժամանակ: Մենք պետք է շարունակենք ջանքերը` այս բոլոր պայմանավորվածություններին համահունչ»,հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։ Անդրադարձ եղավ նաև հայթուրքական արձանագրություններին ու հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացին: Քլինթոնի պատասխանը նման էր ամերիկյան մյուս բոլոր բանաձևումներին. «ԱՄՆ-ը ողջունեց հայթուրքական Ցյուրիխյան արձանագրությունները, ինչն իսկապես քաջ գործողություն էր երկու կողմերի համար էլ: Մենք հավատում ենք` հայ-թուրքական այդ քայլերը կնպաստեն հարաբերությունների նորմալացմանը: Սակայն գիտենք` դեռ կան խոչընդոտներ: Ես ուրախ էի, որ նախագահ Սարգսյանը հայտարարեց` անկախ այն խնդիրներից, որ Հայաստանը տեսնում է թուրքական կող-մից, Երևանը պատրաստ է շարունակել գործընթացը: Մենք իսկապես ողջունում ենք ձեր նախագահի այս որոշումը»: Ասելիքը Պետքարտուղարը եզրափակեց անցնող տարվա հայկական դիվանագիտության համար ընդունված ֆուտբոլային բառապաշարով` «այս պահին

գնդակը հակառակորդի դաշտում է»: Քլինթոնի` Երևան այցից սպասելիքների շուրջ հայտարարությամբ էր հանդես եկել Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: “Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը հնարավորություն է ընձեռում` վերականգնել ամերիկյան ձախողված քաղաքականությունը Հայասանի և տարածաշրջանի նկատ-մամբ»,մասնավորապես ասել է հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը` անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության հուշահամալիր այցելելու անհրաժեշտությանը: “Եթե Քլինթոնը, զգուշանալով Թուրքիայի հնարավոր արձագանքից, հրաժարվի այցելել Հայոց Ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ապա այդ քայլը հաստատելու է Օբամայի վարչակազմի` Ցեղասպանության մերժողականության քաղաքականությունը»,ասել է Հաչիկյանը: Իսկ Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ կարելի է համարել չկայացած: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունում ասված է. “Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որոնք իրենց կյանքը կորցրեցին 1915թ”: Ըստ ընդունված արարողակարգի, Ցեղասպանության հուշահամալիր այցելող պաշտոնյաները ծաղկեպսակ են դնում Ծիծեռնակաբերդում, այնուհետ հանդիսավոր կերպով ուղղում ժապավենը: Մինդեռ Տիկին Քլինթոնը չի մոտեցել ծաղկեպսակին: Բացի այդ, նա չի այցելել Ցեղասպանության թանգարան և ոչ էլ տնկել է ավանդական եղևնին, ինչն անում են գրեթե բոլոր

բարձրաստիճան այցելուները: Սակայն եթե այցը մասնավոր էր, զարմանալի է, որ ծաղկեպսակի վրա գրված էր` “ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից”:

Փաստորեն, ամերիկյան դիվանագիտության հերթական քայլի արդյունքում ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը, մեղմ ասած, չցանկացավ բացահայտ կերպով նեղացնել ո’չ Հայաստանին, և ո’չ էլ Թուրքիային: Ավելացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Երևան Կենտրոնական Եվրոպա և Հարավային Կովկաս շրջանակում էր` ընդգրկելով Կիևը (Ուկրաինա), Կրակովը (Լեհաստան), Բաքուն (Ադրբեջան), Թբիլիսին (Վրաստան) : Ընդ որում, Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ Հիլարի Քլինթոնը գիշերեց և տոնեց ԱՄՆ ազգային տոնը` անկախության օրը:

ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ Ա Յ Կ Ա ԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ ՎԻՃԵԼԻ՞...

Թբիլիսիի և Վրաստանի շրջանների, այսպես կոչված, “վիճելի եկեղեցիները” վրացական են և ոչ թե հայկական: Նման հայտարարությամբ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Նրա խոսքով, վրաց գիտնականների վերջին բացահայտումները հաստատեցին այդ “փաստը”: “Վրաստանը չի կարող պատմական հուշարձանները փոխանցել ֆիզիկական անձի, ինչպիսի կարգավիճակում է Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմը: Դրանք ժառանգելու իրավունք ունի միայն իրավաբանական անձը”,- մանրամասնել է Ա.Նալբանդովը: Նա նաև կարծում է, որ եկեղեցիների վերադարձի մասին վիրահայ համայնքի պահանջները անհիմն են: PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, Նալբանդովն ասել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կարող էին լինել առավել արդյունավետ, եթե Հայաստանը միջազգային կազմակերպու-

թյուններում “կողմ” քվեարկեր Վրաստանի ներկայացրած բանաձևերին: Իսկ հարցին, թե ինչու Վրաստանի չի վարվում նույնպես, ինչում մեղադրում է Հայաստանին, վրաց պաշտոնյան պատասխանել է, թե յուրաքանչյուր երկիր առաջնորդվում է սեփական շահերով: Ըստ նրա, բազմաթիվ հարցերում Թբիլիսին ընդառաջում է Երևանին, որպես օրինակ բերելով “Վերին Լարս”-ի անցակետի բացումը: Իսկ տարանցման համար Վրաստանի ստացած եկամուտների մասին Նալբանդովը գերադասում է լռել: Փաստորեն, Ալեքսանդր Նալբանդովի “տրամաբանությամբ”, Վրաստանն իրավունք ունի առաջնորդվել սեփական շահով և դրանց մասին պահանջ ներկայացնել մեկ այլ անկախ, ինքնիշխան պետության, այս դեպքում` Հայաստանին, իսկ Հայաստանը` ոչ: Այս դեպքում կարելի է միայն հիշել հայտնի արտահայտությունը` “Ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը”: Միայն այս դեպքում կստացվի այսպես. “Ավելի հայատյաց, քան վրացիները”: Ազգությամբ հայ Ալեքսանդր Նալբանդովը վիրահայ համայնքի “անհիմն” պահանջների և հայկական հոգևոր հուշարձանների` իրական տերերին վերադարձի մասին հարցերը քննարկելիս կարող էր գոնե հիշել իր ծագման մասին: Իսկ սեփական ժողովրդի ու եկեղեցու պատմությունը բավարար կրթություն և գիտելիք ստացած պաշտոնյան, վստահաբար, լավ գիտի: Ինչևէ, հավելենք, որ Նալբանդովի հայտարարություններին արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Հայ

Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմն իր համայնքի հոգևոր պահանջների լիարժեք բավարարման համար իսկապես այսօր պահանջում է իրեն վերադարձնել Թբիլիսիում և Վրաստանի այլ վայրերում գտնվող 6 եկեղեցիներ, որոնց պատմական հայկական ծագումը վրացական կողմը վիճարկում է»,- հայտարարել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը: Մայր աթոռին անհասկանալի է, թե պատմաբան-գիտնականների ինչպիսի խումբ է ներգրավված եղել ուսումնասիրությունների կատարման մեջ և պատմական ինչպիսի փաստեր են հիմք ընդունել` «այդ անհեթեթ եզրակացությանը հանգելու համար»: «Այս առնչությամբ

պիտի ցանկանայինք պարզաբանել, որ Հայաստանի և Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունների միջոցով իրականացված հաղորդակցության ընթացքում 2008-ին Վրաստանի կողմից առաջարկ է եղել ձևավորել համատեղ հանձնախումբ` վրացիների կողմից, այսպես կոչված, «վիճելի» որակված եկեղեցիների պատկանելությունը ճշտելու նպատակով: Մայր Աթոռի մոտեցումը հստակ է. հանձնախումբը կարող է ձևավորվել, եթե վրացական կողմը յուրաքանչյուր եկեղեցու վրացական պատկանելության օգտին ներկայացնի պատմական փաստեր` ընդդեմ Մայր Աթոռի ներկայացրածի»,- ասել է Վահրամ քահանա Մելիքյանը` հավաստիացնելով, որ առ այսօր ոչ ՀՀ ԱԳՆ-ին, ոչ էլ Մայր Աթոռին որևէ փաստ չի ներկայացվել. «Չի ներկայացվել, որովհետև այդպիսի փաստեր գոյություն չունեն»: Վիրահայոց թեմի` իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու կապակցությամբ էլ Վահրամ քահանան ընդգծում է, որ նախ օրենքով հաստատվում է, որ պատմական հուշարձանները Վրաստանում չեն կարող տրվել Վիրահայոց թեմին` իրավաբանական անձի կարգավիճակի բացակայության համար, սակայն տարիներ շարունակ ձգձվում է Վրաստանում պատմականորեն գործող ավանդական եկեղեցիներին և կրոնական կազմակերպություններին` ներառյալ Հայ Առաքելական Եկեղեցուն իրավական համապատասխան կարգավիճակ շնորհելու հարցը:

ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվում են Վրաստանի Սահմանադրության փոփոխությունները Հուլիսին “Վրաստանի Հայ Համայնք”-ի գրասենյակում կայացավ հանդիպում Սահմանադրական ուսանողական հանձնախմբի հետ: Վերջինը վիրահայ համայնքի անդամներին ներկայացրեց Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ նշված հանձնախումբը ստեղծվել է 2009 թվականին, Վրաստանի Սահմանադրական պետական հանձնախմբի ղեկավարի նախաձեռնությամբ: “Վրաստանի Հայ ուսանողների միության” նախագահ Արմեն Աղաջանովը ողջունում է նման հանդիպման նախաձեռնության փաստը: “Այս Հանձնախմբի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր

է, և հույս ունեմ, որ հետագայում այն կզարգանա”,- նշում է Ա.Աղաջանովը: Սահմանադրական ուսանողական հանձնախմբի ղեկավար Թոռնիկե Չեիշվիլին նույնպես կարևորում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների քննարկումը` հույս հայտնելով, որ համագործակցությունը հետագայում ևս կշարունակվի: Ինչ վերաբերում է կատարված աշխատանքին. Չեիշվիլին ներկայացրեց իրենց կողմից առաջարկվող փոփոխությունները: Խոսքը, մասնավորապես, երկպալատ խորհրդարանի, վարչապետի դերի բարձրացման,

դատական իշխանության համակարգի վերափոխումների, պետբյուջեի հաստատման գործընթացի փոփոխության մասին է: “Քննարկված փոփոխություններից ամենից շատ իմ ուշադրությունը գրավեց երկպալատ խորհրդարանի մասին կետը: Այդ պարագայում, հնարավոր է, ազգային փոքրամասնությունները ներկայացված չլինեն Վերին պալատում, այդպիսով` կնվազի, եթե չասենք` կվերանա երկրի օրենսդիր իշխանության վրա նրանց ազդեցության հնարավորությունը”,- կարծում է մասնագիտությամբ իրավաբան, “Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոն”-ի անդամ Գևորգ Յաղությանը: Առաջարկվող փոփոխությունների

www.miutyun.armenia.ge

miutyun@armenia.ge

ներկայացման ավարտից հետո Հանձնախմբի անդամները պատասխանեին հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: Սահմանադրության նախագծում Վրաստանի ֆեդերատիվ կամ ունիտար պետական կառուցվածքի մասին հարցը, սակայն, հստակ պատասխան չստացավ: Դա թույլ է տալիս ենթադրել, թե կատարվելիք սահմանադրական փոփոխությունները զուտ իշխանության վերաբաշխման խնդիր են լուծում: Դա իր հերթին նշանակում է, որ երկրի գլխավոր խնդիրը մնում է չլուծված, ինչը սպառնում է շղթայական ռեակցիայի կամ “բումերանգի էֆեկտի” վտանգով:

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ


Միություն

№ 3 , Հուլիս,2010

ՍՐԲԱՎԱ՞ՅՐ, ԹԵ՞… Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կփոխի իր` բացառապես թանգարանային կարգավիճակը և կդառնա նաև սրբատեղի։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Աղթամարի Սուրբ Խաչը կբացվի քրիստոնյա հավատացյալների համար որպես աղոթատեղի։ Այս մասին հայտարարել է Վանի նահանգապետը: Տարեկան մեկ անգամ՝ Վարագա խաչի տոնի շրջանում, Աղթամարում կկատարվի եկեղեցական արարողություն՝ ժամերգություն կամ պատարագ: Սա նշանակում է, որ եկեղեցին պետք է օրհնվի, գմբեթին պետք է վերականգնվի խաչը: Մինչ այդ, թուրքական լրատվամիջոցներին Վանի նահանգապետ Մունիր Կարալօղլուն ասել է, որ ակնկալում են Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը սեպտեմբերին նախատեսված արարողությանը` ընդգծելով, որ եկեղեցու բացումից հետո Աղթամարը շատերի համար կդառնա ուխտագնացության վայր: «Սա Թուրքիայի իշխանությունների կողմից արված հերթական ժեստն է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին»,կարծում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը: Թուրքիայի կառավարությունը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգման գործընթացը սկսեց 2005 թվականի մայիսից։ Աշխատանքները, որոնց արժեքը, ըստ մամուլի տեղեկությունների, կազմել է շուրջ 1.7 միլիոն դոլար, ավարտվեցին 2006-ի հոկտեմբերին։ Եկեղեցին վերաբացվեց 2007 թվականի մարտի 29-ին, սակայն հայկական հոգևոր տաճարի վրա խաչ չտեղադրվեց և մինչև հիմա այն գործում է որպես թանգարան։ Հասմիկ Սմբատյան “Ազատություն”

ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

“Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմամշակութային հուշարձանների` տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 1972թ. ընդունած համաշխարհային մշակութային արժեքների պահպանման կոնվենցիայի վրա, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների և քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում և հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմամշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների` եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների և այլ սրբությունների վտանգմանը, որտեղ էլ նրանք տեղակայված լինեն”: Սա մեջբերում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ երևանյան նիստի արդյունքում ընդունված բանաձևից: Իսկ համաժողովին մասնակցել է 16 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նրանց ուղղված ուղերձում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել փաստը, որ Վեհաժողովը որոշում է ընդունել իր տարեկան նիստը գումարել այստեղ` քրիստոնեական դավանանքի և քրիստոնեական արժեքների հնագույն կենտրոններից մեկում: “Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական պատմության ամբողջ ընթացքում առաջնորդվել է կարևոր մի պատգամով` խաղաղությունն է մարդկանց համախմբող, դեպի համագործակցություն և բարեկեցություն առաջնորդող գլխավոր գործոնը, առանց որի անիրականանալի են մարդկային բոլոր ձգտումները”,- ասված է ՀՀ Նախագահի ուղերձում: Համաժողովի մասնակիցներին իր Հայրապետական օրհնությունն է բերել Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Վեհափառն անդրադարձել է հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին, մասնավորապես, Վրաստանի հայոց թեմին իրավաբանական պատշաճ կարգավիճակ տրամադրելու և հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու խնդիրներին, հույն և հայ պատրիարքությունների միջև Երուսաղեմում պարբերաբար ծագող անհասկացողություններին։ «Մեզ հավասարապես հուզող խնդիրներից է նաև կրոնական և

ազգային փոքրամասնությունների, ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանությունը, որոնք տարբեր կերպով արտահայտված են Սերբիայի, Կիպրոսի և այլ հարցերում Համաժողովի պաշտոնական փաստաթղթերում: Հիշյալ դիրքորոշման հետ է կապված այն իրողությունը, որ 1996 թ., երբ դեռ ոչ մի միջազգային կազմակերպություն չէր համարձակվում տեսնել Լեռնային Ղարաբաղը ինքնուրույն միավոր, Համաժողովն առաջինն

P.S. Բարի կամքի դրսևորո՞ւմ, հայթուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ` աշխարհին ներկայացվող ջա՞նք, թե՞ պարզապես հաջողություն ակնկալող բիզնես-ծրագիր: Տասնամյակների, ո՜չ, դարերի պատմական փորձը յուրաքանչյուր հայի կստիպի տարակուսել և քննարկել թուրքական իշխանության այս “Ժեստը”: Ամեն դեպքում, վերանորոգումից հետո հայկական հիասքանչ այս տաճարը, հենց թուրքական աղբյուրների հավաստմամբ, գրավում է մեծաթիվ զբոսաշրջիկների: Իսկ խաչի տեղադրումից և հոգևոր տաճար դառնալուց հետո Վան կայցելեն առավել մեծ թվով մարդիկ: Սխալված չենք լինի, եթե ասենք մեծ մասամբ` հայեր: Կգնանք ՄԵՐ պապենական երկիր, կմտնենք թուրք պահապաններով շրջապատված ՄԵՐ եկեղեցի, մոմ կվառենք, խունկ կծխենք ՄԵՐ կորսված ու որբացած Հայրենիքի` Արևմտյան Հայաստանի մասին հիշողությունների համար…

ԼՐԱՀՈՍ

Գարեգին 2-րդը չի մեկնի Աղթամար Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մեկնի Թուրքիա և չի մասնակցի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագի արարողությանը։ Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Նրա խոսքով, պատարագի արարողությանը կմասնակցեն երկու բարձրաստիճան եկեղեցականներ։ Վահրամ քահանան, սակայն, չի հստակեցրել նրանց անունները և մեկնման օրը՝ նշելով, որ համապատասխան տեղեկատվությունը կտարածվի առաջիկայում։ Նշենք, որ 2007-ին վերանորոգված և որպես թանգարան գործող Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցին, Վանի նահանգապետի և Պոլսո հայոց պատրիարքարանի  նախաձեռնությամբ, այս տարվա սեպտեմբերի 19-ին կրկին կվերաբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական կողմի հավաստում է նաև, որ եկեղեցու գմբեթին խաչ կտեղադրվի։ Նյութը` “Ասպարեզ” պարբերականի

էր, որ Աթենքի կոն‎ֆերանսի մասնակիցների թվում ներառավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը»,նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայկական հոգևորմշակութային արժեքների պահպանման մասին խոսել է նաև Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունում քրիստոնեական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո, նույնը չի կարելի ասել մեր մյուս հարևանների` Ադրբեջանի և Թուրքիայի մասին: Ողբերգական է, որ այդ երկրներում չեն դադարում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողությունները, չնայած Հայաստանից և միջազգային կառույցների ամբիոններից հնչող մշտական ահազանգերին: Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային եղեռն»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա նաև ընդգծել է, որ առավել ցավալի է, երբ հայկական պատմամշակութային կոթողներ են ոչնչացվում հավատակից երկրներում:

Նյութը` Tert.am կայքի

Նորակառույց հայկական մատուռ Աֆղանստանում Աֆղանստանում հայկական մատուռ է բացվել: Սուրբ Թադևոս Առաքյալ անվանակոչված մատուռը աֆղանական Կունդուզ նահանգում կառուցել են հայ խաղաղապահները, որն էլ օրհնել է ՀՀ Զինված Ուժերի հոգևոր առաջնորդ Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությունը տեղի է ունեցել ՀՀ ՊաշտպանությաննախարարՍեյրանՕհանյանի գլխավորածպատվիրակության`հուլիսի24-26-ը

3

Աֆղանստանաշխատան-քայինայցիշրջանակում: Տ.Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը զորախմբին է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությունն ու գնահատանքը, ինչպես նաև աղոթատեղիի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ընծայաբերած եկեղեցական պարագաները:

Հայկական եկեղեցի Բուդյոնովսկում

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմի առաջնորդ, Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը հունիսի 30-ին օրհնեց Բուդյոնովսկ քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին: Ռուսական այս քաղաքը ստեղծվել է հայերի կողմից, 1799 թ., և այն ժամանակ կոչվում էր Սուրբ Խաչ: Բուդյոնովսկում ժամանակին գործում էր հայկական երեք եկեղեցի, որոնցից երկուսը խորհրդային տարիներին հողին էին հավասարեցվել: Կանգուն էր մնացել միայն Սուրբ Խաչ մատուռը: Իսկ 5 տարի առաջ տեղի հայ համայնքի նվիրատվությունների հաշվին կատարվեց Սբ. Համբարձման եկեղեցու հիմնարկեքը: Նշենք նաև, որ ներկայում Բուդյոնովսկում ավելի քան 12 հազար հայ է ապրում:

Կրասնոդարում հայերի գերեզմաններ են քանդում Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի շրջանի Նովոռոսիյսկ քաղաքի առնվազն 2 գերեզմանատներում ավերվել են հիմնականում ազգությամբ հայերի գերեզմանների տապանաքարեր: Ընդհանուր առմամբ, ավերվել է շուրջ 50 տապանաքար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանում հայկական “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, Նովոռոսիյսկում հայկական մշակույթի “Լույս” կենտրոնի աշխատակազմը ցնցված է վանդալիզմի նման դրսևորումից և ներկայում քաղաքային իշխանությունների ու իրավապահ մարմինների հետ համատեղ միջոցառումներ է ձեռնարկում` վանդալներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ սա Կրասնոդարում հայերի գերեզմանների ավերման առաջին դեպքը չէ: 2002 թվականի ապրիլի 17-ի գիշերը Կրասնոդարում հայկական շիրիմների ավերումից հետո` երևույթը շարունակական բնույթ է կրում:

“ՄԻՈՒԹՅՈՒՆ”

www.miutyun.armenia.ge

miutyun@armenia.ge


4

Մ ի ո ւ թ յ ո ւն

№3, Հուլիս,2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՀԱՏՈՒՑԵԼ

Առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից դատական հայց է ներկայացվել ընդդեմ թուրքական կառավարության, որը պահանջում է փոխհատուցում: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր` Կենտրոնական և Գյուղատնտեսական բանկերի` պահանջելով միլիարդավոր դոլարների փոխհատուցում 20-րդ դարասկզբին կորցրած անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև բանկային հաշիվներում ունեցած գումարների դիմաց: Հայցը նախաձեռնել են լոսանջելեսաբնակ Կարպիս Դավույանը և նյույորքաբնակ Հրայր Թուրաբյանը: Ըստ Associated Press լրատվական գործակալության, Փաստաբանները նշում են, որ սա առաջին դեպքն է, երբ ուղղակի դատական հայց է ներկայացվում ընդդեմ թուրքական կառավարության: Բայց նախադեպ, պարզվում է, կա... Ժամանակին Թուրքիան փոխհատուցել է, բայց ԱՄՆ կառավարությունը հայերին գումար չի տվել:

Լոզանի միջազգային պայմանագիրը կնքվել է 1923 թ., որին ԱՄՆ-ն դեմ էր: Այդ պատճառով էլ նույն թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները և Թուրքիան կնքել են հատուկ միջազգային պայմանագիր`

ամերիկյան հպատակների պարտք ու պահանջի վերաբերյալ: Փոխհատուցման շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները շարունակվել են մինչև 1937թ.: Արդյունքում որոշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հպատակներին իբրև փոխհատուցում պետք է վճարի 899 հազար դոլար, որից 590 հազարը` որպես մայր գումար, մնացածը` տոկոսներ: Քանի որ գումարի չափն այն ժամանակվա համար բավական մեծ էր, Թուրքիան այն մարել է` յուրաքանչյուր տարի 100 հազար դոլար վճարելով: “Ցուցակի մեջ եղել է 104 հայի ազգանուն: Սակայն նրանցից ոչ մեկը չի ստացել իրեն հասանելիք գումարը: Այսինքն` ստացել են հայի ազգանուն չունեցող ԱՄՆ այլ քաղաքացիներ: Միացյալ Նահանգներն այդ ժամանակ, չգիտենք` ինչ պատճառներով, գտել է, որ այդքան էլ հիմնավորված չեն 104 հայի պահանջները”,ասում է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա նշում է, որ մեր փաստաբաններն այսօր կարող են առաջ քաշել 1930-ականների պայմանավորվածությունները և հայցն ուղղելով ԱՄՆ կառավարության դեմ` փորձեն պարզել, թե ինչու են հայերը դուրս մնացել փոխհատուցման ցուցակից: Լոզանի պայմանագրով նախատեսված էր, որ Օսմանյան կայսրության նախկին հպատակները պայմանագրի վավերացումից հետո` երկու տարվա ընթացքում, եթե վերադառնան Թուրքիա, կարող են պահանջ ներկայացնել նաև իրենց ունեցվածքի

Թուրքերին անհանգստացնում են Հայոց Ցեղասպանության մասին օրինագծերը

վերաբերյալ: “Այսօր թուրքերն ասում են. ով եկել է` վերադարձրել ենք, ով` ոչ, սահմանն անցել է: Եթե մենք կարողանանք ապացուցել, որ Լոզանից հետո նույնպես փոխհատուցման գործընթաց է տեղի ունեցել, և Թուրքիան երկու տարվա ընթացքում չի կարողացել ապահովել հայ հպատակների կյանքի անվտանգությունը, որի պատճառով մարդիկ չեն կարողացել վերադառնալ, կարծում եմ` կլինի մեր հաղթական ուղու սկիզբը”,- վստահ է Արտակ Շաքարյանը: ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ “ՀԵՏՔ”

Թուրքիան կոտրեց Ցեղասպանության թեման բարձրաձայնող խոսափողը

Թուրքիայում արգելվեց հերթական բեմը, որտեղ խոսվում էր Հայոց Ցեղասպանության մասին: Այս երկրի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի` հունիսի 21-ին կայացրած որոշմամբ, փակվել է երկրում մեծ ճանաչում ունեցող հեռուստածրագրերից մեկը` “TekeTek”-ը: Դա թուրքական Haberturk հեռուստաընկերությամբ հեռարձակվող բացառիկ ծրագիր էր, որի շրջանակում պարբերաբար անդրադարձ էր կատարվում

Հայոց Ցեղասպանությանը, հայկական ու թուրքական կողմերին հնարավորություն էր տրվում ներկայացնել իրենց պնդումները: Այդպիսին էր նաև այս տարվա մարտի 9-ին հեռարձակված հաղորդումը, որն էլ ծրագրի փակման պատճառ դարձավ: Երկու հյուրերից մեկը պոլսահայ ականավոր լեզվաբան, գրող-հրապարակախոս Սևան Նիշանյանն էր, մյուսը` թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: “Հաղորդման ընթացքում Սևան Նիշանյանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցրած տեսակետներն “անցել են քննադատության բոլոր սահման-ները”, ինչպես նաև պարունակում են “վիրավորական տարրեր”. սա Թուրքիայի հեռարձակման վերահսկողության պետական կառույցի` հեռուստածրագրի փակումը հիմ-նավորող մեկնաբանությունն է: Հաղորդման ընթացքում սուր բանավեճ է եղել Նիշանյանի ու Հալաչօղլուի միջև: Երբ վերջինը փորձել է հերթական անգամ ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, Նիշանյանը նրա առջև դրել է Ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր: Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սևան

Նիշանյանը պարզաբանել էր, թե որոշել է մասնակցել հաղորդմանը, քանի որ ժամանակն էր, որպեսզի “ինչ-որ մեկը հանդես գար ընդդեմ ստերի”: Շատերը Նիշանյանին քննադատում էին նաև հաղորդման ժամանակ ագրեսիվ լինելու համար: Վերջինն այնքան էլ չի հերքում այդ փաստը. “Ամենամեծ սխալս այն էր, որ շատ էի բարկացել: Բայց Հալաչօղլուն ստում էր, իսկ հաղորդման հեղինակ Ֆաթիհ Ալթայլն անընդհատ ընդմիջում էր ինձ: Այլևս անհնար էր հանդուրժել”: Պոլսահայ մտավորականը հաստատել է, որ հաղորդման ավարտից հետո իրեն սպառնացել են, բայց ինքն անտեսում է այդ սպառնալիքները և չի վախենում, որ կարող է արժանանալ հայկական “Ակոս” թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի ճակատագրին: “Սպառնալիքները կյանքիս մի մասն են, ու ես լավ գիտեմ` դրանք որտեղից են գալիս”,- ասում է Նիշանյանը: Ավելացնենք նաև, որ հարցազրույցին զուգահեռ, “TekeTek”-ը եթեր է հեռարձակել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին տեսանյութ: ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Եղեռնը` երգերի հիշողություն դարձած

Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով Սիրիայում վերջերս հրատարակվել է հալեպահայ մտավորական Ավո Գաթրճյանի «Հայոց Ցեղասպանության ազդեցությունը երգ-երաժշտության վրա» խորագրով գիրքը: 619 էջից բաղկացած այս հատորում Ավո Գաթրճյանն ուսումնասիրել և ներկայացրել է զանազան լեզուներով երգեր, որոնցում արտացոլվում է մեր ժողովուրդի մեծ վիշտը: Երգը հիշողություն ունի. այն իր ներսում պահում է պատմական իրադարձությունները, խնդությունն ու վիշտը: Ինչ չես ասի խոսքով, մարդու հոգուց բխում է երաժշտության միջոցով ու հաճախ ավելի ազդեցիկ է: Հալեպահայ մտավորականին հետաքրքրել է այս երևույթը` հատկապես Հայոց Ցեղասպանության շրջանը, և այնքան, որ ուսումնասիրել է ավելի քան 200 երգ ու երաժշտություն` Եղեռնին նախորդող ժամանակահատվածից մինչև Հայկական Սփյուռքի կազմավորումը: Երգերը տարբեր լեզուներով են. հայերեն, օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, արաբերեն: Առանձնացրել է նաև 50 դասական ու 150 այլ

ժանրերի երաժշտական հատվածներ, ֆիլմերի երաժշտություններ, խորհրդակցել է ավելի քան 100 երաժշտագետի, մտավորականների հետ: Ու ստեղծվել է «Հայոց Ցեղասպանության ազդեցությունը երգ-երաժշտության վրա» գիրքը:

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացել է գրքի շնորհանդեսգինեձոնը: Հեղինակը հատորը ձոնում է մեկուկես միլիոն հայ նահատակներին, ցեղասպանությունից մի կերպ փրկվածներին, կրոնափոխ հայերին, Հայ Դատի պայքարի ճամփին ընկած ուխտյալներին, Դեր-Զորի, Րագգայի և Եփրատի արաբ եղբայրներին, որոնք ձեռք մեկնեցին հայ աղետյալներին: Հայ Առաքելական Եկեղեցու Բերայի Թեմի Առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգսյանը Ավո Գաթրճյանի հսկայածավալ աշխատանքը բնութագրում է որպես Հայոց Ցեղասպանության Ճանաչմանը ծառայող քարոզչական աշխատանք: Հեղինակն իր կողմից երախտիք է հայտնում մաքուր ձեռքերին և ուղեղներին, որոնք մարդկային խղճով պայքարում են` հանուն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, և վերջապես երաժիշտ-արվեստագետներին, որոնք իրենց ստեղծագործություններով դատապարտել ու շարունակում են դատապարտել Հայոց ցեղասպանությունը: ՄԱՐԻԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հալեպ

www.miutyun.armenia.ge

ԼՐԱՀՈՍ

miutyun@armenia.ge

Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված, սակայն Սենատի օրակարգում առայժմ չներառված Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի համարող օրինագիծը դարձյալ հայտնվել է քննարկումների կիզակետում: Թուրքական «Հյուրիեթ» թերթն անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրինագծերը Սենատում երեքն են, որոնք հեղինակել են սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Նշենք, որ 2001-ին Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, իսկ 2006-ի հոկտեմբերին Հայոց ցեղասպանության հերքումը հանցանք համարող օրենքի նախագիծը ընդունվել էր Խորհրդարանի ստորին պալատում: Այժմ սպասվում է, որ այդ օրինագիծը 2011 թվականի Սենատի ընտրությունների նախաշեմին որոշ սենատորների կողմից այդ հարցն օրակարգ կբերվի: Օրինագծի համաձայն Հայոց ցեղասպանությունը հերքել հանդգնողը պետք է տուգանվի 45.000 եվրոյով և մինչև 5 տարի ազատազրկվի: Վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներ` թուրքական պարբերականը նաև նշում է, որ այդ օրինագծի` Սենատի օրակարգում ընդգրկվելու հավանականությունը շատ մեծ է. առաջիկա աշնանը Սենատի ընտրություններն են, իսկ հայ ընտրողների թիվը 500 հազար է: Թուրքերի թիվը ևս 500 հազար է, բայց նրանցից միայն 60 հազարն ընտրելու իրավունք ունեն: Հետևաբար, ըստ փորձագետների, ֆրանսիայի քաղաքական գործիչները հակված են լինելու անսալ հայկական Սփյուռքին:

Դինքի սպանությունը լուսաբանած լրագրողը վախենում է իր անվտանգության համար Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) կողմից «Աշխարհի մամուլի ազատության հերոս» մրցանակը ստացած Milliyet-ի  լրագրող Նեդիմ Շեները հայտարարել է, որ իր համար պատիվ է նման մրցանակ ստանալ, սակայն նշել, որ Թուրքիայում իրեն անվտանգ չի զգում։ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ գրքի և բազմաթիվ հրապարակումների հեղինակ Նեդիմ Շեները հայտնել է, որ վախենում է իր անվտանգության համար։ «Թուրքիայում քեզ անվտանգ չես զգում։ Մամուլի ազատությունը շատ վատ վիճակում է։  Եթե Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ նյութեր գրես, կարող ես սպանվել։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է»,- նշել է Նեդիմ Շեները։ Մամուլի միջազգային ինստիտուտի Թուրքիայի ազգային կոմիտեի քարտուղար Յարդանուր Աթադանը նշել է, որ Դինքի սպանության գործում նման հետաքննություն իրականացման համար Շեներն իսկական հերոս է։ 

Նշենք, որ Նեդիմ Շեները Թուր-քիայից 3-րդ լրագրողն է` Աբդի Իփեքչիից և Հրանտ Դինքիցբացի,ովստացելէնմանմրցանակ։2009-ի փետրվարինհրատարակվելէրՇեների«Դինքի սպանու-թյունըևհետախուզությանստերը»գիրքը, որիցհետոմիխումբոստիկանապետերՇեների նկատմամբդատականհայցերներկայացրեցին։ ՆեդիմՇեներիհամարմեղադրողկողմըպահանջելէր 32տարվաազատազրկում,սակայնդատավարությունը գտնվում էր միջազգային հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում, և Շեներն արդարացվեց։


Միություն

№ 3 , Հուլիս,2010

ԼՐԱՀՈՍ Ադրբեջանը շարունակում է գնդակոծել ղարաբաղյան դիրքերը Հուլիսի 8-ի գիշերը և ցերեկը հայադրբեջանական զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար, Մեհդիլի, Չախրլը, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Կուրապատկինո, Յուսուֆջանլու, Մարզիլի, Շխլար, Բաշ-Քարվենդ, Լևոնարխ, Ջրաբերդ, Չայլու, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԲԱՑԱՌԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ «Արցախի անկախությունն ու անվտանգությունը սակարկման ենթակա չեն, և անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա ընդգծել է բանակցություններին Արցախի լիիրավ մասնակցության անհրաժեշտությունը, ինչին համաձայնել են նաև եռանախագահները` նշելով, որ դա միայն ժամանակի հարց է:

Նյութը` NEWS.am կայքի

Հայ զինվորը դեռևս գիտակցության չի եկել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած զինծառայող Անդրանիկ Արզումանյանը դեռևս դուրս չի եկել կոմայից, և նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը՝ հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար: Նշենք, որ գանգուղեղային ծանր վնասվածք ստացած  զինծառայողի մոտ մի քանի օր առաջ բժշիկները ձեռքի շարժում էին նկատել, ինչը սակայն, ըստ Միքայելյանի,  առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում. ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել՝ վեգետատիվ: Միքայել Միքայելյանը նշեց նաև, որ դեպքեր են եղել, երբ նման վնասվածքներ ստացածների կյանքը փրկել հաջողվել է, սակայն նրանց ուղեղը, որպես օրգան, փրկել չի հաջողվել: «Եղել են նաև դեպքեր, երբ մոտ 6-7 ամիս կոմայի մեջ է եղել մարդը, որից հետո վերականգնում է սկսվել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` ադրբեջանցի դիվերսանտները  հետ էին քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվեց չորս զոհ և չորս վիրավոր:

Ադրբեջանցի զինվորի դիակը չեն պահանջում ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր պաշտոնական ոչ մի դիմում չի ստացել հուլիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինյալ Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` ի պատասխան Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարության, որով նա Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու համար: “Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին խորհուրդ ենք տալիս մեկ անգամ ևս թերթել պատմության էջերը, վերհիշել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը, Շահումյանի, Գետաշենի սպանված և տեղահանված հազարավոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխոսել հումանիտար ու մարդկային նորմերից”,հիշեցնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը:

5

Ալմաթայում ԵԱՀԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ տարածաշրջան այցելություններն ավելի հաճախակի են դառնում: Հուլիսի 2-ին նրանք ԼՂՀ-ում էին` անձամբ փոխանցելու իրենց երկրների նախագահների կամքը`

արագացնել աշխատանքը Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ուղղությամբ: «Նախագահներ Օբաման, Մեդվեդևը և Սարկոզին հանձնարարել են մեր երկրների արտգործնախարարներին և մեզ` համանախագահներիս, շարունակել ակտիվ աշխատել և կարճ ժամանակում հաղթահարել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը”,- ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ի պատասխան ընդգծել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը հակամարտության խաղաղ կարգավորման ամենամեծ խոչընդոտն են: Ադրբեջանի դիրքորոշումն ավելի կարծրանում է, որովհետև հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը համապատասխան գնահատականի չեն արժանանում միջազգային հանրության կողմից: Համանախագահները մտա-հոգ են զինադադարի խախտման, հատկապես` վերջին դեպքի առնչությամբ` հաստատելով, որ այն կարող է խանգարել հակամարտության խաղաղ կարգավորմանը: “Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը քննարկելու ենք ապագայում նման միջադեպերը բացառելու ճանապարհները”,վստահեցրել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Արցախում, սակայն, եվրոպա-կան կառույցների և միջնորդ երկրների ներկա-

յացուցիչների այցերից մեծ ակնկալիքներ չունեն: 1988-ից պաշտոնական տարբեր մակարդակներով հայտարարություններ են հնչում, որոնք էական փոփոխություններ չեն բերում: ԼՂՀ վարչապետը վստահ է. որևէ պարտադրանք լինել չի կարող: “Կա մի ճշմարտություն, որի հետ պետք է հաշվի նստել: Դա Ղարաբաղի ժողովրդի կարծիքն է: Ցանկացած բանակցություն, բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն, նախարարների հանդիպումներ ոչ մի դրական տեղաշարժ չի բերելու, եթե Արցախի ժողովրդի ցանկությունը հաշվի չի առնված”,- ընդգծում է ԼՂՀ Վարչապետ Արա Հարությունյանը: Հունիսի 18-ի գիշերը տեղի ունեցած միջադեպը վարչապետը որակում է որպես սադրանք: Իրական սպառնալիք չկա: “Դա հերթական սադրանքն է և մեզ համար հերթական ոչ ցանկալի միջադեպը: Բայց մեր բանակը պատրաստ է ցանկացած գործողության: Եվ դա մեզ համար ամենաոգևորիչն է”,- վստահեցնում է արցախցի պաշտոնյան: Բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտության մասին տեսակետը հնչեցվել է նաև Մինսկի խմբի միջնորդների երևանյան հանդիպումների ընթացքում: Այստեղ եռանախագահներին ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ԻՐ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ

“Տիգրանակերտն առաջին հերթին մշակութային շարժում է և Արցախում մշակութային քաղաքականության նոր մոդելի ձևավորման մեկնակետը»,- ասում է Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

Հունիսի15-իցԱրցախումվերսկսվելեն Տիգրանակերտիտարածքումկատարվողպեղումներն ու արդեն հայտնաբերվել են ուշագրավ իրեր: Տիգրանակերտի տարածքում իրականացվող պեղումների ժամանակ Արցախի հնագիտական արշավախմբի ամենավերջին գտածոն կարաս է` ավելի քան 600 լիտր տարողությամբ: Հնագետները հայտնաբերվել են մի քանի այլ ուշագրավ իրեր ևս. նետասլաք, պղնձե զարդեր ու դրամներ: Հաջողությամբ են ավարտվել նաև անտիկ դամբարանադաշտի փնտրտուքները: «Ամրացված թաղամասում, որ

Խաղաղության փոխարեն` խաղաղություն Հայ-ադրբեջանական հակամարտության գոտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանվում է հակամարտության կողմերի ջանքերով։ Դա արդեն մեծ ձեռքբերում է, որը ցույց է տալիս, որ հակամարտության կողմերն ի վիճակի են առանց արտաքին միջամտության խաղաղություն պահպանել։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքով, խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլինի լրջորեն քննարկել հակամարտության կարգավորման վերջին փուլում, երբ մնացած հիմնական

www.miutyun.armenia.ge

ստեղծվել է Տիգրանի օրոք, ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը: Արդեն 20 մետր առաջացել ենք: 2-րդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացում են ժայռափոր համալիրները և 3-րդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են»,- Տիգրանակերտ այցելած լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նոր գտածոներն ու վերջին երեք տարիներին հայտնաբերած իրերը, համապատասխան մշակումից հետո, տեղ են գտնում Տիգրանակերտի հնագիտական թանգարանում: Այն բացվել է շուրջ մեկ ամիս առաջ` Արցախի աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչների մասնակցությամբ: Արշավախմբի ղեկավարի խոսքով, Տիգրանակերտը միայն հնագիտական հուշարձան չէ: «Տիգրանակերտը հասանելի է 20 կմ-ից և մենք պետք է պեղումներն այնպես անենք, հարթակներն այնպես մաքրենք, որ այդ հզոր պարիսպները տեսանելի լինեն ադրբեջանական դիրքերից»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը: Քաղաքի պեղումների, ամրոցի վերականգնման, թանգարանի ստեղծման համար ֆինանսական միջոցներ տրամադրել է ԼՂՀ կառավարությունը: Համլետ Պետրոսյանի խոսքով, հնագիտական այս հետազոտությունը մեզանում գիտական նշանակություն ունի, մինչդեռ հարևան պետությունում դա քաղաքական նշանակություն ունի։ «Ադրբեջանի ակադեմիան 2 որոշում է ընդունել Տիգրանակերտի մասին,

որը տեղադրված է նաև նրանց ազգային անվտանգության կայքում: Այնտեղ հատուկ նշվում է, որ դա Տիգրանակերտը չէ, որ հայ հետազոտողները ստում են, որ ադրբեջանցի հետազոտողները ժամանակին հավաստել են. այնտեղ աղվանական-ադրբեջանական հնություններից բացի այլ հնություններ լինել չեն կարող, որ հայերն այնտեղ հայտնվել են 19-րդ դարում»,- ադրբեջանական ապատեղեկատվության մասին ասում է հայ հնագետը: Հիշեցնենք, որ պատմական Տիգրանակերտը դարձյալ հայկական շունչ ու ոգի է ստացել 1993-ի հուլիսին: Ազատագրված այս տարածքում արդեն 2005-ին հայ հնագետները սենսացիոն հայտնագործություն արեցին` պեղելով ու ժամանակի գերությունից ազատելով Տիգրան Մեծի` մեր թվականությունից առաջ 1-ին դարում կառուցած մայրաքաղաք Տիգրանակերտը: ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

հարցերի առնչությամբ համաձայնություն ձեռք բերված կլինի։ «Մենք խորապես համոզված ենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։ Պետք է նաև գիտակցել, որ խոսք անգամ չի կարող լինել Ղարաբաղի 1988թ. կարգավիճակին վերադառնալու մասին թե՜ կարգավիճակի և թե՜ տարածքների հարցում»,- հայտարարել է Բակո Սահակյանը: Նա նաև ընդգծել է, որ «խաղաղություն` տարածքների փոխարեն» սկզբունքը ոչ միայն անընդունելի է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Փոխզիջումները պետք է լինեն համարժեք: Խաղաղության փոխարեն կարելի է առաջարկել միայն խաղաղություն: Մինչ այդ, սակայն, ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական

դիրքերի ուղղությամբ: Հուլիսի 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կորգան, Կարաչուկ, Քարվենդ, Մարզիլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Սեյսուլան, և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

miutyun@armenia.ge


6

Մ ի ո ւ թ յ ո ւն ԼՐԱՀՈՍ

Ջավախքցի բանաստեղծուհուն արգելել են Աստվածաշունչ տանել

Շուրջ մեկ ամիս առաջ ջավախքցի բանաստեղծուհի Սիլվա Սիփանուհին Հայաստանից վերադարձել է տուն` իր հետ տանելով մանկական Աստվածաշունչ, Հին ու Նոր կտակարաններ և աղոթագրքեր: Սակայն վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել դրանք Ջավախք անցկացնել: Բանաստեղծուհին ստիպված գրքերը հետ է ուղարկել Աշոցք: Սիլվա Սիփանուհին ցույց է տվել Վրաստանի գրողների միությանը, Հայ գրողների միությանն անդամակցելու վկայականները, խնդրել է, որ թույլ տան անցկացնել գրքերը, բայց` ապարդյուն: Ջավախքահայ մտավորականը վրդովված է և մտադիր է բողոքել: «Այս ի՞նչ սպիտակ եղեռն է: Գիրքը չեն թողնում, որ բերես, բա հայ երեխան ի՞նչ կարդա»,- «Հետք»-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեց գրողը: Նշենք, որ ներկայում տպագրման է պատրաստվում Սիլվա Սիփանուհու նոր գիրքը` 300 օրինակով: Նա մտահոգվում է, թե ինչպես է դրանք հասցնելու Ջավախք:

№3, Հուլիս,2010

Անցկացվեց «Ջավախքի գարուն» երգի ու պարի 2-րդ փառատոնը Հուլիսի 16-21-ը Ախալքալաքի մշակույթի տանն անցկացվեց ժողովրդական և աշուղական երգի ու պարի երկրորդ փառատոնը: Առաջին փուլին մասնակցում էին շուրջ 84 երգի ու պարի խմբեր Ախալքալաքից և Ջավախքի տարբեր գյուղերից: Ի դեպ, անցած տարվա համեմատ, նրանց թիվն աճել էր: Շուրջ 7 ժամ տևած առաջին փուլի արդյունքում եզրափակիչ անցան 32 երգի ու պարի խմբեր: “Ջավախքի գարուն” ժողովրդական երգի ու պարի փառատոնին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր կարողանում են կատարել ժողովրդական և աշուղական երգեր ու պարեր: Տարիքային սահամանափակում չկա: Փառատոնի ամենափոքր մասնակիցը` 5, իսկ ամենատարեցը` 64 տարեկան էր: Փառատոնի կազմակերպիչ Ալիք Քսպոյանը “Ջավախքի գարուն” փառատոնը

Ջավախքում կայացած է համարում: “Գլխավոր նպատակն է, որպեսզի ամբողջ Ջավախքը մասնակցի ու ազգովի կատարենք ժողովրդական և աշուղական երգ ու պար: Այս տարի փառատոնի մասնակիցերի որակն ավելի բարձր է, այսինքն` աստիճանաբար քանակը նաև որակ է ապահովում”,- ասում է Ալիք Քսպոյանը: 7 անդամից բաղկացած ժյուրին արդեն հուլիսի 21-ին դատում էր եզրափակչի մասնակիցներին: 32 խումբ պայքարում էր մրցանակային` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար: Պարի մրցույթում “Գրան պրի”-ի արժանացավ Խուլգումո գյուղի խումբը: Առաջին տեղը գրավեց Խանդո գյուղը, երկրորդը` Դիլիսկան, իսկ երրորդ տեղը կիսեցին Ալաստան և Բավրա գյուղերի պարի խմբերը:

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակը, որը, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա: “Աշակերտների առջև Քրիստոս պայծառակերպվեց. նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը, նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին Նրա հետ»,- ասում է Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը` հավելելով, որ խորհուրդը աստվածտեսությունն է: Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո: Այն նշվում է երեք օրով` նախատոնակ, բուն Պատարագ, որի ժամանակ օրհնվում են աշխարհի 4 կողմերն ու ընթերցվում Եղիշե վարդապետի թուղթը` նվիրված Վարդավառի տոնին և մեռելոց: Հեթանոսական շրջանում այս տոնը նվիրված էր սիրո և ջրի աստվածուհի Աստղիկին, որը վարդեր ցողելով` սեր էր պարգևում մարդկանց: Վարդավառի տոնը կապվում է նաև Ջրհեղեղի և Նոյի` տապանից իջնելու հետ: Քրիստոնեության ընդունումից հետո այն որոշ փոփոխություններ է կրել: Տեր Կյուրեղ քահանա Տալյանի խոսքով, ըստ Գրիգոր Տաթևացու մեկնաբանության, տոնը կոչվում է նաև Վարդավառ, որովհետև Քրիստոսին նմանեցրել են վարդի կոկոնի հետ։ Իսկ ջուր ցանելու սովորությունը մնացել է հեթանոս ժողովրդից, որովհետև նրանք պահպանել են ջրհեղեղի հիշողությունը։ «Ջուրը երկրի վրայից պակասելու, իջնելու և կյանքը երկրի վրա վերականգվելու ուրախության նշանն է Վարդավառը»,- ասում է Տեր Կյուրեղը։ Նրա խոսքով, քրիստոնյաներն այս տոնը պետք է նշեն նախորդող շաբաթը պահք պահելով, պատարագների մասնակցելով և ընթերցանություններ լսելով:

ԱՂՈՒՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ “ՀԵՏՔ”

Վիրահայ պատանիներն ակտիվ հանգիստ են անցկացնում Թբիլիսիի հայ պատանիները ակտիվ ամառային հանգիստ են անցկացնում: Վիրահայ պատանեկան միության (ՎՊՄ) հերթական արշավը դեպի Գլդանիի անտառներն էին: Ավելի քան 50 հոգի մի քանի ջոկատներով բնության գրկում երգեցին ազգային-հայրենասիրական երգեր, մասնակցեցին մարզական տարբեր

մրցույթների: Մարմինը կոփելուն զուգահեռ չափազանց կարևոր է հոգևոր սնունդը: Պատանիները զանազան քննարկումներ անցկացրեցին Վրաստանի հայ համայնքին վերաբերող հարցերի, խնդիրների շուրջ: Նման արշավների նպատակը, կազմակերպիչների խոսքով, պատանիներին ազգային առողջ ոգով դաստիարակելն է,

Քրիստինե Աղալարյան “ՀԵՏՔ”

Վիրահայ համայնքը նշեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ Վարդավառը

Երգի մրցույթում առաջին տեղը գրավեց` Վարոս Վարոսյանը, երկրորդ տեղը` Ախալքալաքի վրացական դպրոցի խումբը: Փառատոնի ավարտին Ախալքալաքի քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի նախաձեռնությամբ բոլոր մասնակիցները մշակույթի տան բեմում շուրջպար բռնեցին “Փառք քեզ, Ջավախք” երգի ներքո: Կազմակերպիչների հավաստմամբ, “Ջավախքի գարուն” փառատոնն ավանդական բնույթ կկրի ու կանցկացվի յուրաքանչյուր տարի հունիս-հուլիս ամիսներին, “երբ Ջավախքում իսկական գարուն է”:

ընկերական ջերմ միջավայրի ստեղծումը, նրանց ֆիզիկական զարգացմանը նպաստելը, և, բնականաբար, հայ պատանուն ևս մեկ անմոռանալի օր նվիրելը: Ինչպես Գարեհին Նժդեհն էր ասում` “Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր նրա երիտասարդությանը: Այդ իմաստով ՎՊՄ անդամները հույս և վստահություն են ներշնչում վիրահայ համայնքի կազմակերպված և ապահով ապագայի ստեղծման գործում: Նշենք, որ ՎՊՄ-ն “Վրաստանի Հայ համայնք” (ՎՀՀ) հասարակական կազմակերպության կառույցներից է, որը գործում է 2009 թվականից և ընդգրկում է Թբիլիսիի հայ դպրոցականների: Միության դռները բաց են թիֆլիսահայ յուրաքանչյուր պատանու առջև: Հիշեցնենք նաև, որ կազմակերպության նախաձեռնած նախորդ միջոցառումներից էին արշավ դեպի Կոջորի, այցելություն Մայր Հայրենիք, մարզական զանազան միջոցառումներ, այդ թվում` մարաթոն` նվիրված Հայաստանի մարմնամարզիկների օրվան: ԱՐՄԵՆ ՅՈՆՋԱԼՅԱՆ

Ջավախահայերի աշխատատեղերի հարցը չի′ լուծվել

Այն պահից, ինչ ռուսաստանյան զորքերի վերջին շարասյունն Ախալքալաքից հեռացավ դեպի Հայաստան, Վրաստանի իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատանքի տեղավորել ռազմակայանի հազարավոր քաղաքացիական աշխատողներին: Ընդհանուր գործազրկության և սոցիալական լարվածության ֆոնին իշխանությունները մարդկանց խոստացան, որ նրանք աշխատանք կունենան արդեն ազգային բանակի զորամասի տարածքում: Խնդրին անդրադարձել է գերմանական “Deutsche Welle”-ն` նշելով, որ վրացական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը: «Մեզ խոստացան, որ կմթերեն մեր արտադրած կարտոֆիլը և այլ գյուղամթերք վրացի զինվորականների համար, սակայն մենք այդպես էլ չտեսանք նրանց: Մեր մասին պարզապես մոռացան»,ասում է Ախալքալաքի բնակիչ Հակոբ Խանոյանը: Ըստ նրա, շատ դժվար է նաև ռուսաստանյան ռազմակայանում նախկինում աշխատած մարդկանց կենսաթոշակների ու սոցիալական նպաստների հարցը: Ասում են` «եթե աշխատել են օկուպանտների հետ, ուրեմն` թող նրանցից էլ պահանջեն իրենց կենսաթոշակները»: Նրանց միակ հույսը Ռուսաստանում, Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում աշխատող հարազատներն են: Հակոբ Խանոյանի հետ համամիտ էին Ախալքալաքի կենտրոնում հայկական եկեղեցու մոտ հավաքված բոլոր տղամարդիկ, սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ անվանել իրեն: Ըստ քաղաքացիների, հակառակ դեպքում կարող են բարդություններ առաջանալ տարածաշրջանի պետական մարմիններում աշխատող նրանց հարազատների համար: Վրաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը Deutsche Welle-ի թղթակցի հետ հեռախոսազրուցում հայտարարեց, որ Ջավախքում առկա նման խնդիրներ կան նաև Վրաստանի մյուս

շրջաններում: Սակայն, ինչպես ասում են Ախալքալաքի բնակիչները, Վրաստանի մյուս քաղաքացիները խնդիրներ չունեն ազգային դպրոցում մայրենի լեզվի և պատմության ուսումնասիրության հարցում: Վրաստանի այլ շրջաններում չկա նաև հանրությանն ինտեգրվելու խնդիր: Իսկ Ախալքալաքի շրջանի հայերը, այն է` տեղաբնակների 90 տոկոսը, գործնականում չեն տիրապետում պետական` վրացերեն լեզվին: Ախալքալաքցիներն ասում

Վրաստան: Վերոնշյալից բացի, Deutsche Welle-ն նշում է նաև, որ այնուամենայնիվ, դրական փոփոխությունները տարածաշրջանում առկա են: Այստեղ, վերջապես, ձեռնամուխ են եղել բաձրորակ ճանապարհների կառուցմանը, որոնք անցյալ տարի ուղղակի, կարելի է ասել չկային: Հայկական եկեղեցին, որի բակում տեղի ունեցավ խոսակցությունը քաղաքացիների հետ, վերանորոգվում է: Իսկ ավանդական կաշառակերությունն այստեղ,

են, որ Վրաստանի իշխանությունները միտումնավոր չեն լուծում տարածաշրջանի բազում խնդիրները: Քաղաքի բնակիչները որպես օրինակ բերում են ծնունդով ջավախահայ ՀՀ խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրինակը: Հայ օրենսդրին, որը հրապարակավ խոսում է Վրաստանի հայաբնակ շրջանի խնդիրների մասին, ուղղակի արգելեցին մուտքը

ինչպես նաև ողջ Վրաստանի տարածքում, ասում են, արդեն չկա: Որպես օրինակ մարդիկ սիրում են պատմել հյուրերին այն մասին, որ այժմ վարորդական իրավունք կարելի է ստանալ ընդամենը 10-15 րոպեում` չծախսելով ավելորդ միջոցներ:

www.miutyun.armenia.ge

miutyun@armenia.ge

Նյութը` “Deutsche Welle”-ի


Միություն

№ 3 , Հուլիս,2010

ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ “ԱԼԻՔ”-Ը

Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից և Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության խնդիրն առավել քան հրատապ դարձավ: Խնդիրը հատկապես լուրջ էր իրանահայ համայնքում, քանի որ կոմունիստական գաղափարախոսություն տարածելը 1930-ականներին դարձել էր գերխնդիր: “Ալիք” օրաթերթը ստեղծվել է պատմական հենց այդ իրավիճակում` 1931 թվականին: Սա մի ժամանակաշրջան էր, երբ 500-ամյա պատմության ընթաց-քում արմատավորված ազգային գաղափարախոսություն ունեցող իրանահայության մեջ կոմունիստական խոսք տարածելը

դարձել էր գերխնդիր: Որ այս ամենը ձուլման նախապայմաններ էր ստեղծում, հասկանում էին շատերը, և պարբերականի ստեղծումը դարձել էր օրախնդիր: “Ալիք”-ի խմբագիր Դերենիկ Մելիքյանի խոսքով, նախապես այն շաբաթաթերթ էր, այնուհետև լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ, հետո արդեն, 1940 թվականին, դարձավ օրաթերթ: Պարբերականն աստիճանաբար դարձավ իրանահայ համայնքի փաստացի ու ճշմարտախոս վկայագիրը: Ազգային գաղափարները կարմիր թելի նման անցնում են բոլոր հոդվածների միջով: Քաղաքական, հասարակական, մշակութային իրադարձությունների հիմքում ազգայինը պահպանելը ամենակարևորն է: Արդեն 8 տասնամյակ, անցնելով լավ ու վատ ժամանակներ, “Ալիք”-ը շարունակում է մնալ իրանահայ համայնքի միակ օրաթերթը: Կարինե Դավթյանն արդեն 12 տարի ապրում է “Ալիք”-ի վերելքներով ու դժվարություններով: Ամենամեծ պարտականությունն ու ամենաուրախալի լուրը նրա համար թերթի արծարծած խնդիրների լուծումն է: Կարևոր է նաև Հայրենիքից եկած ցանկացած տեղեկատվություն: “Մեր աշխատանքը բազմաբովանդակ է: Արտացոլում ենք թե’ իրանահայ հասարակական կյանքը, լինում ենք դեպքի վայրում, թե’ մեզ համար կարևոր են Հայաստան-Իրան հարաբերությունները”,- ասում է Կարինե Դավթյանը: 80-ամյա գոյության ընթացքում

“Ալիքը” փակվել է միայն 1979 թվականին, Իսլամական հեղափոխության ժամանակ: Հայաստանում Խորհրդային երկա-թե վարագույրի փլուզումից հետո պարբերականի կիզակետը դարձավ ղարաբաղյան հիմնահարցը: Իսկ այսօր “Ալիք”-ը 35.000 տպաքանակով տարածվելով տարբեր երկրներում` բարձրաձայնում է Հայ դատի խնդիրները: Դժվարությունների մասին խմբագրությունում շատ չեն խոսում, չնայած դրանք կան` տեխնիկականից մինչև ազգային խտրականության: Թեև, հանուն արդարության պետք է հաստատել, որ իրանական իշխանությունների կողմից հայկական լրատվամիջոցի դեմ լուրջ ճնշում գրեթե չի եղել: “Պետությունը միշտ մանրակրկիտ վերահսկողություն է իրականացնում, սա ավելի բացահայտ դարձավ, երբ Հայաստանն անկախացավ, քանի որ կար մտահոգություն, որ “Ալիք”-ը կդառնա ազատ Հայաստանի խոսափողն Իրանում”,- վկայում է Կարինե Դավթյանը: Իսկ Թեհրանի կենտրոնում գտնվող շենքում նաև “Ալիք”-ի տպագրատունն է: Տարբեր սրահները, գրադարանը վկայում են, որ սա իրանահայերի համար կարևոր կենտրոններից է: Իսկ “Ալիք”-ն այսօր էլ զարգացման փուլում է: Նախատեսվում է ավելացնել թերթի ծավալը, մինչ այդ, տպագիր տարբերակին ավելացել է նաև էլեկտրոնայինը: ԱՆՈՄԵ ՄԵՀՐԱԲՅԱՆ Թեհրանից

7

Սփյուռքահայ ուսուցիչները վերապատրաստվում են Հուլիսի 12-ին Հայաստանում մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման հերթական ծրագիրը: Այս տարի ծրագրին մասնակցում է 83 ուսուցիչ 16 երկրից. Ռուսաստանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Սիրիայից, Կանադայից, Թուրքիայից և այլն: Ամենաշատ հայտերը գրանցվել են Սիրիայից` 29 ուսուցիչ: Ընդ որում, ինչպես նախորդ, այս տարի նույնպես արձանագրվել է վերապատրաստվել ցանկացող մանկավարժների թվի աճ:

Գալիս են Հայրենիքը ճանաչելու, հեռանում` կարոտով ԱՄՆ-ի Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանը սաների համար Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով իրագործում է Հայրենիք այցի ամենամյա ծրագիր: Նախաավարտական դասարանների շուրջ 50 աշակերտներ երկու շաբաթ շրջում ու ծանոթանում են Հայաստանի, Արցախի տեսարժան վայրերին, լինում են ոչ միայն թանգարաններում, այլ այցելում են նաև մանկատներ, զորամասեր: Երբ Հուրին երգեց Արցախի զորամասում, իր հասակակից զինվոր տղաների աչքերը փայլեցին: Հայրենիքի սահմանների պաշտպանների ոգևորությունը փոխանցվեց նաև Հուրիին: Եվ մինչ այդ վերամբարձ “հայրենասիրություն” բառը քիչ-քիչ դարձավ իրական ու հասկանալի: “Հասկացա, որ այդ հողերը մերն են, իրավունք ունենք այդտեղ ապրելու, քայլելու, դպրոց գնալու…”,- պատմում է Հուրի Մինոյանը:

է` “Երազս է, որ սփյուռքահայերը գան այստեղ և ապրեն”:ՀայրենիքվերադառնալումասինՆանորի շրջապատում շատ են խոսում: Հասկանում է, որ դժվար է տեղափոխվել և ամեն ինչ սկսել նորից: Բայցվստահէ.երբուրիշներնէլգանուզգան`ինչ

ինքը զգաց, կցանկանան մնալ: Այնտեղ, ուր իրենք են ապրում, շատերը չգիտեն` հայն ով է: Վարժարանի սաներն ասում են. երբ նրանց բացատրում են` իրենց հպարտ ու ինքնատիպ են զգում: Մինչդեռ ուսուցչուհին մտահոգվում է. բազմամշակույթ երկրում պատանին հաճախ արժեքային անհաստատություն է ունենում: “Մեր փափագն է, որ հայրենի իշխանությունները ևս ձեռնարկեն նման այցելություններ: Սփյուռքում երիտասարդը պետք է զգա, որ Հայրենիքի ուշադրության առանցքում է”,- ասում է Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի ուսուցչուհի Սոնա Մատարյանը և ավելացնում. հայապահպանությունը Սփյուռքում ամենօրյա աշխատանք պահանջող խնդիր է: Եվ վարժարանն ու ծնողներն ամեն ինչ անում են` հաջողության հասնելու համար:

Իսկ Նանոր Պոզոյանին զարմացրել է լայնածավալտարածքներիամայությունը:Ասում

Սովորում են հայերեն մտածել մանկապարտեզից Հալեպում արդեն մեկ սերունդ մանկապարտեզում դաստիարակվում է հայերեն նոր դասագրքերով: Հները 40 տարվա վաղեմություն ունեին և Հալեպի թեմական խորհուրդը, Հայաստանից հրավիրված մասնագետի օժանդակությամբ, հրատարակել է դասագրքերի նոր համալիր: Մանուկներից շատերը երբ գալիս են մանկապարտեզ, դեռևս խոսել էլ չեն կարողանում: Եվ վանկ առ վանկ, միտք առ միտք իրենցն են դարձնում պապերի հեքիաթների հերոսներին, նիստուկացը, տոները, շուտասելուկները: Եվ զարմանալիորեն դժվարին թվացող ուսուցումը դառնում է հաճելի: Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի հավաստմամբ, փորձել են նկարազարդման մեջ օգտագործել հայկական տարրրեր. եթե ամրոց է` հայկական ամրոց է: Արել են ամեն ինչ` նաև կողմնակի կերպով նպաստելու հայեցի դաստիարակությանը: Այս ամենին հասնելու համար պետք էր դեմ գնալ արմատավորված սովորույթին: Հալեպի ուսումնական խորհրդից ու մանկավարժության դոկտոր, պրոֆեսոր Ջյուլիետա Գյուլամիրյանից դա ավելի քան 4 տարի խլեց: Երբ նրան Հայաստանից Բերիո Հայոց թեմը հրավիրեց Հալեպ` ուսուցիչներին վերապատրաստելու, մանկավարժը հասկացավ, որ ջանքն անօգուտ է: 40 տարվա վաղեմության, գործածությունից դուրս եկած դասագրքերով երեխային գրավել հնարավոր չէ: Ու պրոֆեսորը կանգնեց հայ

մանկավարժության կնքահայր Խաչատուր Աբովյանի նույն խնդրի առջև. “Ինչով էրեխին քո լեզուն սիրել տաս”: Նոր գաղափարները անխուսափելիորեն բախվեցին ծնողների կարծրատիպերին: “Ձևավորված էր կարծրատիպ, որը դժվար էր փոխել: Առաջին 3 տարիներին իմ խնդիրն էր` ծանոթացնել աշխարհում գոյություն ունեցող արդյունավետ

մեթոդներին: Աստիճանաբար եկան համոզման, որ պետք է ստեղծել ուսումնական համալիր, որ երեխային գրավի”,- ասում է Հայաստանի Մանկավարժական Պետական Համալսարանի պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը: Պրոֆեսորը նկատել է. սփյուռքահայ երեխան դեռ օրորոցից կարծես կապված է հայրենի մշակույթին: Բայց անգամ այդ

Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունն ամեն ինչ անում է` Հայաստան-Սփյուռք կապերն առավել սերտացնելու և ամրապնդելու համար: Նախարարը նաև հայտնել է, որ ներկայում իրագործման փուլում է մի ծրագիր, որը թույլ կտա համացանցում (ինտերնետ) ունենալ Այբբենարան և Ընթերցարան: «Համացանցը հնարավորություն կտա Սփյուռքում աշխատող ուսուցիչներին չսպասել Հայրենիքից ուղարկված գրքերին, ինչն ավելի ռացիոնալ աշխատելու հնարավորություն կտա»,ընդգծում է նախարարը: Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է 2000 թվականից: Դասընթացներին զուգահեռ, ծրագիրը ներառում է նաև սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական այցեր հայկական պատմամշակութային օջախներ` Հայոց Ցեղասպանության, Էրեբունի, Պատմության և այլ թանգարաններ, հայ գրողների տունթանգարաններ, Մատենադարան, Խոր Վիրապ և այլն: Աղբյուր` Panorama.am դեպքում անհրաժեշտ է զվարճանքի միջոցով սովորեցնել գրել, կարդալ, հաշվել, կապակցված միտք արտահայտել և ամենակարևորը` մտածել հայերեն: 3 տարեկանից սկսած` կազմում են ուսումնական 3 խմբեր` “Բողբոջ”, “Կոկոն”, “Ծաղիկ”: Համապատասխանաբար բաշխվում է նաև ուսումնական նյութը: Ու երեխան նախակրթարան մտնում է` հայերեն գրին ու խոսքին տիրապետելով: Մանկապարտեզի նոր դասագրքերով մեկ սերունդ արդեն ավարտել է ուսումը: Դասագրքերի համալիրը համարվել է հաջողված, ուղարկվել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ ու Եգիպտոս: Այս տարբերակը ծառայում է Սփյուռքի արևմտահայ ճյուղին: Իսկ արևելահայ ճյուղի համար նման աշխատանք կատարվել է Իրանում: ՄԱՐԻԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հալեպ

www.miutyun.armenia.ge

miutyun@armenia.ge


8

Մ ի ո ւ թ յ ո ւն ԼՐԱՀՈՍ

Ազնավուրը կրկին նվաճեց Միլանն ու Վենետիկը

Իտալիայի հյուսիսի երաժշտական գլխավոր իրադարձությունն այս հանգստյան օրերին ֆրանսահայ անզուգական շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգներն էին Միլանում ու Վենետիկում: 86-ամյա երգիչը հանդես է եկել բաց երկնքի տակ` Միլանի Դոմի տաճարի առջև և Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում: Համերգը նվիրված էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին «Մեծ Միլան» նոր մրցանակի հանձնմանը: Մշակութային ձեռնարկման ամբողջ հասույթն ուղղվելու է տաճարի վերակառուցմանը: Ակնկալիքներին հակառակ, Սիլվիո Բեռլուսկոնին հանդես չի եկել զուգերգով Շառլ Ազնավուրի հետ: Վենետիկում, սակայն, համերգն այնքան էլ հարթ չի ընթացել. բարձր խոնավության և շոգի պատճառով բարձրախոսները չեն աշխատել: Ազնավուրն իրեն չի կորցրել. «Դե ինչ, պահենք մեզ ինչպես հեռուստատեսությունում և կրկնենք ելույթը»: 2 ժամ շարունակ երգիչն առանց հոգնելու շարժվել է Սան Մարկո հրապարակում տեղադրված բեմում ու կատարել իր հիթերը: Ազնավուրի դուստրը հոր հետ կատարել է հայտնի «Ինչ տխուր է Վենետիկը» երգը: Երեկոն, որի տոմսերի արժեքը կազմել է 200 եվրո և ավելին, և որոնք վաճառվել են համերգից դեռևս մեկ ամիս առաջ, ավարտվել է օվացիայով պատվավոր հյուրի պատվին: Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Կայացավ «Սերգեյ Փարաջանովի երկխոսության ժամանակագրություն» գրքի շնորհանդեսը

Երևանում` Փարաջանովի տունթանգարանում, կայացել է թբիլիսյան հայտնի լուսանկարիչ Յուրի Մեչիտովի` «Սերգեյ Փարաջանովիերկխոսությանժամանակագրություն» գրքի շնորհանդեսը: Աշխատության 500 էջերում ներկայացված են մեծ ռեժիսորի հետ բարեկամությանուաշխատանքի12տարիների ընթացքումՅուրիՄեչիտովիկողմիցկատարված 2096լուսանկարներ:«Գրքումներկայացվածեն Փարաջանովիամենատարբերլուսանկարներ.երբ նաուրախանումէևբարկանում,ուհատկապես`երբ ստեղծագործումէ,իսկնաստեղծագործումէրամեն րոպե»,- ասել է Յուրի Մեչիտովը: Գրքի` «Տոն մարդ» խորագրով նախաբանը գրել է հայտնի ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը: Այս տարի գրքի շնորհանդեսը կայացել է նաև Մոսկվայում, ինչպես նաև Լոնդոնում` Փարաջանովին նվիրված փառատոնի ժամանակ: Կատալոգը կազմվել է ժամանակագրական կարգով` Մեչիտովի ու Փարաջանովի ընկերության սկզբից մինչև ռեժիսորի թաղումը: «Մի անգամ ես գրեցի, որ Փարաջանովը գոհ կլիներ իր թաղման լուսանկարներից, որից հետո ես սկսեցի տպել լուսանկարները և դրանցից մեկում տեսա հենց Փարաջանովին` նստած ծառի ճյուղին և սեփական թաղմանը հետևելիս: Ես ինքս էլ չեմ հավատում միստիկային, բայց փաստը մնում է փաստ: Իսկ հավատալ դրան, թե ոչ` ամեն մեկի գործն է»,- ասել է Յուրի Մեչիտովը:

№3, Հուլիս,2010

Հայկական երգերը բռնում են գաղթի ճամփա՞ն “Խիստ գաղտնի”. այս խորագրով ու համառ հետևողականությամբ “Հայհեղինակ” ընկերությունը ծրագիր է իրագործում միջազգային Universal Studio ընկերության թուրքական ներկայացուցչության հետ: Նախաձեռնությունը, ասում է, թուրքական կողմինն է: Գործունեության դաշտը` պոպ երաժշտությունը: Հատկապես այն հեղինակները, որոնց երգերն արդեն ծանոթ են ու տարածված, ստանում են “Հայհեղինակ” ընկերության առաջարկը. թուրքական կողմը պատրաստ է 2000 դոլարով գնել այդ երգերը, թարգմանել թուրքերեն ու թուրք կատարողների մատուցմամբ թողարկել ձայնասկավառակ: Հավասարումը մի քանի անհայտով է. նախ` ինչու կենտրոնը նոր երգ չի պատվիրում, այլ պահանջում է արդեն ճանաչված երգերը, երկրորդ` ինչու չի երաշխավորում, որ սկավառակի վրա կնշվի հայ հեղինակի անուն-ազգանունը, երրորդ` ինչու տեքստը չի թարգմանվում հայերեն բնօրինակին համապատասխան, չորրորդ` ինչու հայ և թուրք հեղինակ-կատարողները միմյանց չեն հանդիպում ու չեն պայմանավորվում, այլ ամեն ինչ արվում է միջնորդ ընկերությունների միջոցով, վերջապես` ինչու է հայ-թուրքական մշակութային համագործակցության հերթական այս նմուշը պարուրված գաղտնիության այդքան հաստ քողով: Երգահան Ռիչարդ Մադլենյանի խոսքով, այս մոտեցումը լուրջ չէ. ինչպես կարող են համագործակցել երգիչն ու երգահանը և նրանց մոտ հանդիպում տեղի չունենա: Եվ ավելացնում. “Եթե այսպես է դրած պայմանը, բնականաբար, ես ինքս համաձայն չեմ լինի”: Ռիչարդ Մադլենյանը առաջարկ

առայժմ չի ստացել: Փորձում է նախաձեռնության մեջ տեսնել դրականը` գուցե հանդիպեն թուրքերի հետ, համոզեն երգել Հայոց Ցեղասպանության մասին: Սակայն կասկածներն ավելի շատ են. Հայաստանը շուկա չէ, որպեսզի գան, մի կիլոգրամ խնձորի պես գնեն երգերն ու տարածեն թուրքերեն: Առանց այդ էլ հայ ժողովրդական երգերը թուրքական հեռուստաալիքներով արդեն հնչում են իբրև թուրքական: Մարինա Թագակչյանը “Հայհեղինակ” ընկերության առաջարկը ստացել է: Միայն թե տարակուսել է. “Յունիվերսալ ստուդիո”-ն գրասենյակ ունի նաև Ռուսաստանում, ինչո՞ւ է առաջարկը գալիս Թուրքիայից: “Այստեղ կա մի մեծ խնդիր. խոսքն այն տարածաշրջանի մասին է, որի հետ մենք հակամարտության մեջ ենք: Կարծում եմ` Թուրքիան մի գերխնդիր է հետապնդում. մեր մշակութային ժառանգությունը, որը շատ լավն է, պարզապես զավթել”,- վստահ է երիտասարդ երգահանը: Մանե Հակոբյանը ևս այս առաջարկը ստացել է: Միայն թե չի շտապում պատասխանել. երգերի ապագա ճակատագիրը պարզ չէ: Իսկ 2000 դոլարով երգ կարելի է վաճառել նաև Հայաստանում: Վաչե Ավեյանը խոսում է ոչ թե բիզնեսի, այլ բարոյականության լեզվով. երգերն ինքը գրել է տվյալ հեղինակի համար, ինչո՞ւ նոր երգ չեն պատվիրում: Սպասում է՝ գան, խոսեն, հասկանա. “Եթե իրենց համար հաճելի է դրանք լսել, խնդրեմ, թող լսեն, բայց երբեք չմոռանան, թե այդ երգը որտեղից է եկել, չէ՞ որ մեր հայկական արմատների վրա են կառուցվում այդ երգերը”: “Ինչու”-ների պատասխանը “Հայհեղինակ” ընկերությունն ունի, միայն թե դեռևս

չի ասում: Առայժմ միայն կցկտուր հայտնում է, որ որոշ հեղինակներ, այդ թվում` Արամ Ավագյանը, պայմաններին համաձայնել են: Հասարակական ու մշակութային

ոլորտներում հայ-թուրքական համագործակցությունը աշխարհին տարփողող Թուրքիան այս պարագայում էլ, թերևս, փորձում է օգտակարը դարձնել նաև շահավետ: Երգահանները մտահոգություն ունեն, որ սա հայկական ամեն ինչ թուրքականացնելու` այդ երկրի վարած քաղաքականության հերթական դրսևորումն է: Այստեղ մտահոգիչ է հատկապես այն, որ եթե նախկինում հայկականը յուրացվում էր գաղտնաբար, այժմ` ըստ էության հանցագործության համար ապահովվում է իրավաբանական հիմք` յուրացումը ձևակերպվում է փաստաթղթերով: ԱՆՆԱ ԲԱԼՅԱՆ

ԵՐԵՎԱՆԸ` ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, 2012 թվականին Երևանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք:

ՀՀ մշակութի նախարար Հասմիկ Պողոսյանի տեղեկացմամբ, Հայաստանի կողմից ծրագրին մասնակցելու փաթեթը ներկայացվել էր կես տարի առաջ: «Փաթեթը մշակելիս փորձել էինք կատարել ներկայացված բոլոր պահանջները, այդ պատճառով հավակնություն ունեինք, որ Երևանն է հռչակվելու գրքի համաշխարհային մայրաքաղաք: Երկար փուլային ընտրություններից հետո, ի վերջո, ընտրվել է Երևանը»,նշում է նախարարը: Հատկանշական է, որ 2012թ. լրանում է Հակոբ Մեղապարտի կողմից հրատարակված հայերեն տպագիր առաջին գրքի` «Ուրբաթագրքի» 500-ամյակը, որը Հայաստանում նշվելու է մեծ շուքով: Միջոցառումները պատշաճ անցկացնելու համար, Հայաստանի նախագահի հանձնարարությամբ, ստեղծվել է պետական հանձ-

նաժողով: Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի խոսքով, սա նաև առիթ էր, որպեսզի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչման հայտ ներկայացնի: Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Հրատարակիչների, Գրավաճառների ու Գրադարանավարների միջազգային կազմակերպություններնընտրումենայնքաղաքը,

որըհռչակվումէգրքիհամաշխարհայինմայրաքաղաք: ԸստԳագիկԲեգլարյանի,ընտրությունըկատարվում էքաղաքապետարաններիկողմիցներկայացված հայտերիհիմանվրա:«Ընտրությանհամարհիմք են ծառայում առաջարկված միջոցառումների ծրագրիորակը,բազմազանությունը,միշարքայլ գործոններ»,-հավելումէԵրևանիքաղաքապետը: Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը մինչև հիմա կրել են 11 քաղաքներ, այդ թվում` Մադրիդը (2001), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Ամստերդամը (2008), Բեյրութը և այլ, իսկ 11-րդը Բուենոս Այրեսն է` 2011թ.: Երևանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012-ի ապրիլի 23-ից մինչև 2013-ի ապրիլի 22-ը: Հավելենք, որ ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի և հեղինակային իրավունքների միջազգային օր: Նյութը` Panorama.am կայքի

ՈՎՔԵ՞Ր ԱՐԺԱՆԱՑԱՆ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆՆԵՐԻ

Ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Փառատոնի ընթացքում ներկայացվել է մոտ 120 ֆիլմ, որոնցից 45-ը միջազգային 3 ծրագրում` միջազգա-յին խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկեր: Դրանք Դատել է միջազգային 5 ժյուրի: Եվ այսպես. Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակը` Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին: Միջազգայինվավերագրական ֆիլ-մերի մրցույթայինծրագրում«Ոսկեծիրան»գլխավոր մրցանակը տրվել է Պավել Կոստոմարովին`

«Երկուսով» ֆիլմի համար, «Արծաթե ծիրան» մրցանակը`ՎադիմՅենդրեյկոյին`«Հինգփղերով կինը» ֆիլմի համար: Հայկական համայնապատկեր ֆիլմերի մրցութային ծրագրում «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը տրվել է Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին, «Արծաթե ծիրան» մրցանակը` Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմին, հատուկ հիշատակում` Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմին: FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը ստացել է Յասմինա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը,  ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար: Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ  շնորհվել է Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվել է նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 11-ին: Այս տարի կինոփառատոնի ծրագիրը բավականին հագեցած էր: Բացի մրցութային ծրագրերից, փառատոնի

www.miutyun.armenia.ge

miutyun@armenia.ge

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

ընթացքում անցկացվեցին տարաբնույթ միջոցառումներ` հարգանքի տուրք է մատուցվել` տոնելով հայ կինոյի նվիրյալների ռեժիսոր Հենրիկ Մալյանի 85 և օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակները, սփյուռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյան 50-ամյա հոբելյանները, փառատոնի 7 օրերի ընթացքում տեղի է ունեցել ջազ համերգ` հայկական ջազային խմբերի մասնակցությամբ, անցկացվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը և այն: Փառատոնը Հայաստան էր բերել այնպիսի անվանի դերասանների, ռեժիսորների, ինչպիսիք են իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեն, լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, ֆրանսահայ կինոգործիչ, պրոդյուսեր Ալեն Թերզյանը և այլք: Փառատոնի փակմանը ներկայացվել է Սերժ Ավետիքյանի «Շների կզղի» կամ «Շների պատմություն» ֆիլմը, որն այս տարի Կաննի 63-րդ կինոփառատոնում «Ոսկե արմավենու» է արժանացել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: Հիշեցնենք, որ առաջին անգամ կինոփառատոնն անցկացվել է 2004 թվականին:


ՀԱՅԵՐՆ ՈՒ ՄՑԽԵԹԻ ՏԱՃԱՐԸ

Վրաց ճարտարապետության առավել նշանակալի հուշարձաններից մեկը` Սվետիցխովելին, 11-րդ դարի շինություն է (կառուցումն ավարտվել է 1029 թ.): Հետագա դարերում պարբերաբար իրականացված նորոգումների շնորհիվ այն մեզ է հասել կանգուն վիճակում: Բազմաթիվ նորոգումների շարքում կարևոր և ծավալուն աշխատանքներ են ձեռնարկվել 1899 թ., որին խիստ էական ու որոշիչ էր հատկապես հայերի դերը: Նրանց անշահախնդիր և հիրավի եղբայրաիկան օգնությունը տրամադրվեց առատորեն և առանց որևէ ակնկալության: Մինչդեռ, օրինակ, վրաց իշխան Մուխրանսկիները համաձայնել էին նորոգումներին նյութապես աջակցել միայն այն պայմանով, որ հետագայում եկեղեցում ամփոփվեին իրենց տոհմի հանգուցյալները: Ահա թե խնդրի առիթով ինչ է գրել ժամանակի մամուլը:

“ՆՈՐ ԴԱՐ” պարբերականի էջերում կարդում ենք. “Ինտելիգենտ վրացիները, կարծես խոր քնից զարթնելով, սկսեցին մտածել Մցխեթի տաճարի վերանորոգութեան մասին: Մի վրացի, գործը որքան կարելի է շուտ գլուխ բերելու համար առաջարկեց, որ Ռուսիայի բոլոր ուղղափառ եկեղեցիները նպաստեն գործին` յուրաքանչիւրը մի ռուբլի ուղարկելով: Առաջարկողը այս, ըստ ինքեան, մանր և ոչ

գործնական առաջարկութիւնից սպասում էր 20 հազար ռուբլի, որ անհրաժեշտ էր, նրա ասելով, սկզբնական ծախսերի համար: Մի ուրիշը` իշխան Մուխրանսկին, գործի հաջողութեան համար կարևոր էր համարում նախ որոշել այն խնդիրը, թե մեռնող Մուխրանսկիները պիտի թաղվեն Մցխեթի տաճարում, թե` ոչ, պաշտպանելով այն տեսակետը, որ Մուխրանսկիները իրավունք ունին թաղվելու տաճարում: Մեզ` հայերիս համար, անհասկանալի է այս պահանջը, քանի որ մեր եկեղեցին, իբրև օրենք, թույլ չի տալիս թաղել մեռնողի մարմինը եկեղեցու մեջ: Վրացին և հայն ինչքան էլ որ միմեանցից նեղանան, միմեանց հետ վիճեն, մեկ հոր զավակ են, դրանց վեճը եղբայրական, դրացու վեճ կարող է լինել միայն: Հայը, որ հեռու Հնդկաստանում, Բիրմանիայում եկեղեցիներ է կանգնեցրել, հիվանդանոցներ, անկելանոցներ շինել, հայը, որ Լեհաստանում, Ավստրիայում և ամենուրեք, ուր գնացել է, եկեղեցիներ և այլ բարենպատակ հաստատություններ է հիմնել ու ամեն տեղ երկրի բնակիչներին օգնել և իբրև կուլտուրական օգտավետ տարր, նպաստել է երկրի ու պետութեան զարգացման, նույն հայը կօգնե անցեալով, պատմությունով և հազար կապերով իրեն կապված վրացի ագզին անցեալից մնացած սուրբ տաճարի վերանորոգութեան գործը գլուխ բերելու”: Գործի ընթացքը կարևոր խթան ստացավ քաղաքագլուխ Գևորգ Եվանգուլյանի հորդորների շնորհիվ. “Ինչպես հայտնի է, Թիֆլիսի քաղաքագլուխ պ. Գ.Եվանգուլեանը Վրաստանի Էքզարխ սրբազան Ֆլավիանի խնդրանքով դիմել էր Թիֆլիսի հասարակութեան նշանավոր ներկայացուցիչներին` խնդրելով, որ մասնակցեն Մցխեթի վրաց տաճարի վերանորոգութեան համար բացված հանգանակութեանը…” (“Նոր դար”, 1899, N77): Քաղաքագլխի կոչին արձագանքած նվիրատուն էր Ալ.Մանթաշյանը (1000 ռուբլի), նույն օրը նաև` Մ.Արամյանցը (500 ռուբլի) և Գ.Առաֆելյանը (300 ռուբլի): Այդ գումարները քաղաքային վարչությունը ստացավ 1899 թ. մայիսի 1-ին: Այնուհետև` 300 ռուբլի նվիրաբերեց Կ.Զուբալովը (Զուբալյան) և 50-

ական ռուբլի` Կ.Ալիխանովը (Ալիխանյան) և Մ.Դոլուխանովը (Դոլուխանյան): Նաև մայիսի 10-ին Ե.Ի.Փուղինովը (Փուղինյան)` 100 ռուբլի և Ա.Ղուկասովը (Ղուկասյան)` 50 ռուբլի: Մայիսի 12-ին նվիրատվությամբ հանդես եկան Պ.Շադինովը` 100 ռուբլի ու Ի.Տիգրանովը` 25 ռուբլի: Մայիսի 15-ին 25 ռուբլի նվիրաբերեց Ն.Ենիկոլոպյանը, մայիսի 19-ին 600 ռուբլի նվիրաբերեց Ա.Թաիրյանը, իսկ Ա.Անանովը (Անանյան)` 100 ռուբլի: Հունիսի 11-ին քաղաքային վարչությունը Մցխեթի տաճարի վերանորոգման համար նվիրատվություններ ստացավ նաև Ն.Արղության-Երկայնաբազուկից (Դոլգորուկով)` 50 ռուբլի և Գ.Միրզոևից (Միրզոյան)` 100 ռուբլի: Վրաց եկեղեցու նորոգության գործին նյութական միջոցներ տրամադրած հայ նվիրատուների շարքը երկար կարելի է շարունակել, բայց եղածն էլ բավական է` ցույց տալու համար, թե ինչպես ընդհանրական և անշահախնդիր էր հայ ունևոր դասի աջակցությունը դրացի ժողովրդին: Երևույթ, որը դրսևորվեց նաև վրաց մայր եկեղեցու` Սիոնի նորոգման ժամանակ և համանման բազմաթիվ այլ առիթներով: Այս օրերից անցել է մեկ դարից ավելի: Փոխվել են ժամանակները, փոխվել է իրավիճակը: Տասնամյակների անխնամ կացությունն այսօր նորոգման կարոտ վիճակի է հասցրել Վրաստանում գտնվող Հայոց բազմաթիվ եկեղեցիները: Եվ ահա այսօր, երևի համակված բարոյական պարտքի հատուցման զգացումով, վրացիները մեկը մյուսի հետևից “նորոգում” են դրա կարիքն ունեցող Հայոց եկեղեցիները: Ամեն հայկականը քանդելով, քերելով, ջնջելով, անհետացնելով “նորոգում” են և գործի ավարտը խորհրդանշում` այլափոխված եկեղեցին վրաց եկեղեցու ծեսով վերաօծելով: Այսպիսին է բարոյական պարտքի հատուցման վրացական ըմբռնումը, որն իրականություն է և որն անկարող ենք անտեսել: ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ RAA Երևանյան գրասենյակի տնօրեն

Մելիս Խրիմյանը գրկեց հայերենը և զգաց…

Մկրտիչ Խրիմյանը պատմական այն դեմքերից է, ով իրենց ժամանակակիցների աչքում առանձնանում է, դառնում խորհրդանիշ: Նրան մեծարել են Հայոց Հայրիկ պատվանունով, փառաբանել որպես գաղափարի և ազատության ջահակրի: Հայոց Հայրիկի նվիրական իղձն էր` հարազատ ժողովրդին տեսնել միասնական ու միակամ: Ազգի ուժերի համախմբման հայրենաշեն գործը կատարում էր նաև կաթողիկոսական պաշտոնագրերով. 1905թ. մարտի 10-ի կոնդակով, օրինակ, ազգահավաքման, հայրենադարձության կոչ էր անում եվրոպաբնակ հայերին: Պոլսի հայաշատ Քուրթուլուշ թաղամասում Խրիմյանների 4-րդ սերունդն է ապրում: 2008-ին Հայաստան հրավիրեցին Խրիմյան երեք եղբայրներին, ովքեր հանդիպեցին Հայոց Վեհափառին, զրուցեցին` փորձելով որոշ հիշողություններ, փաստաթղթեր ու լուսանկարներ ի մի բերել ու ստեղծել Խրիմյանների տոհմածառը: Այսօր արդեն, 105 տարի անց, Հայրենիքում է Խրիմյան Հայրիկի եղբոր ծոռնուհին` Մելիսը: Մեծ պապի մասին շատ բան չգիտի, բայց այցելել է նրա անունը կրող դպրոց, հիմա էլ Մայր Աթոռի բակում է` Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրմի մոտ:  Պոլսում ծնված Մելիսը Հայաստանի մասին շատ բան չգիտի, բայց երազում է ուսուցչուհի դառնալ, սովորել հայ մշակույթը: Եվ օտար հողում հայերենի ուսուցչուհի դառնալու երազանքը նրան տարավ հայկական նախակրթարան, ապա` դպրոց: Հիմա Ստամբուլի Այդըն համալսարանի ուսանող է: Ասում է` պատմության դասին թուրքական դասագրքերում 1915 թվականը գլխիվայր շրջված է, ուստի հայ աշակերտների և թուրք ուսուցչի միջև ընդհարումից խուսափելու համար այդ թեման միշտ շրջանցվում է: “Հորաքույրս հայասեր է, որովհետև իմ մեծ մայրը (տատիկը) հորաքրոջս փոքր ժամանակ պատմել է Հայոց ցեղասպանության

9

Միություն

№ 3 , Հուլիս,2010

մասին, ասել է` հայերեն պետք է խոսես, հայկական մշակույթը պետք է պահես: Որովհետև մենք այսպես ապրեցինք, ուստի հորաքույրս միշտ հայերեն է խոսում, երգում, մեզ էլ ասում է` այդպես արեք”,- պատմում է Մելիս Խրիմյանը: Եկեղեցի գնում է ոչ միայն տոներին ու կիրակնօրյա պատարագներին: “Երբ սրտնեղում եմ, դարձյալ այնտեղ եմ”,- անկեղծանում է 19-ամյա Մելիսը:

“Մարդիկ հավասար կը ծնին, անհավասար կապրինև հավասար կը մեռնին”,մարդկային անհավասար կյանքի, աղաղակող անարդարություններիմասինգրումէրԽրիմյան Հայրիկը,ով1892թ.միաձայնընտրվեցԱմենայն Հայոց կաթողիկոս: Ուշագրավ մի դրվագ, որ վերաբերում է Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության շրջանին և ժամանակին պատմել է մեծ երգահան Կոմիտասը: Գերմանացի մի հնագետ այցելում է Հայաստան: Երբ նրան Էջմիածնում

www.miutyun.armenia.ge

ներկայացնում են Հայրիկին, վերջինը դիմում է թարգմանչին. “Ասե’ք, թանկագին հնություն ունեմ, կարո՞ղ է ենթադրել՝ քանի տարվա է: “5-րդ դարի”,- փորձում է գուշակել հնագետը: “Ավելի հին”,- հուշում է Կաթողիկոսը: “Քրիստոսի ժամանակվա”: “Ավելի հին”: Հնագետի աչքերը վառվում են հետաքրքրությունից ու աստիճանաբար փոխվում ոգևորության: “Տեսնեմ, Վեհափա’ռ, ի՞նչ թանկագին հնություն է”: “Իմ ազգն է,պատասխանում է Խրիմյան Հայրիկը,- իմ թշվառ ազգը”: “Ազգանվան “յան”-ը միշտ չէ, որ օգնում է”,- ասում է Մելիսը: Բայց հայրը` Պերճ Խրիմյանը, պատրաստվում է առաջիկայում Հայաստան գալ` երկքաղաքացիություն ստանալու նպատակով: Այսօր արդեն Հայաստանը թանկ է նաև Մելիսի համար: Խոստովանում է. “Երևանը շատ հավանեցի, որովհետև ամենևին չէի պատկերացնում: Գալով` տեսա, որ շատ զարգացած է, և շվարեցի: Ինձ համար շատ անսովոր է. հեռուստացույցը միացնում եմ` հայերեն եմ լսում, ոստիկանները հայ են, ամեն մարդ հայ է, խոսում են, պատասխան ես լսում, որևէ մեկը չի հարցնում` ի՞նչ լեզվով ես խոսում, դա շատ լավ բան է: Խաչեր, մոմեր, խունկ եմ առել. ընտանիքս է խնդրել: Մայրիկիս էլ լավաշի գրտնակ պիտի տանեմ… մայրս լավաշ շատ է սիրում”: Հայերեն կարդում ու գրում է Մելիսը: Եվ հուզվում է, երբ լսում է հայերեն բանաստեղծություն կամ երգ` չնայած որոշ բառեր հաճախ անհասկանալի են իր համար: ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ Հովհաննես Թումանյան

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։ — Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։ — Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։ Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։ — Ո՞րտեղից կուգաս։ — Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ… — Ա-ի տեր Սարգի՞սը… — Այո՛, Հայրիկ։ — Է՞… — Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին, մնացի այսպես… — Է՜, հիմի… — Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում… Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։ Երկուսն էլ լուռ էին։ — Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։ — Ամենքը միասին քսան, Հայրիկ։ — Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս… Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։ — Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։ — Հայրիկինը։ — Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։ Ասավ ու գլուխը խոնարհեց։ Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով… Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն… Նրա առջև Հայրիկը…

miutyun@armenia.ge

խոնարհած

էր

Հայոց


10

Մ ի ո ւ թ յ ո ւն

№3, Հուլիս,2010

“ՉԱՆԱԽ” ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԱՅՆ ՄԻԱՍԻՆ ՎԱՅԵԼԵԼՆ Է «Երկրաշարժի տարին էր, ծանր ժամանակներ էին, մարդիկ չէին տոնում ոչ մի առիթ: Համատարած սուգ էր համատարած, երբ ապագա ամուսնուս ծնողները Թբիլիսիից եկան մեր տուն»,հիշում է Հավլաբարի բնակչուհի Նաիրան: Նաիրա Մխչյանը մեծացել է Դիլիջանում: Ամուսնանալով վիրահայ երիտասարդի հետ` 1989 թվականին տեղափոխվել է Թբիլիսի: «Սկեսրայրս այնքան էլ լավ չէր խոսում գրական հայերենով, բայց փորձում էր քաղաքակիթ խոսել: Եկել էին հարսանեկան արարողության մանրամասների շուրջ պայմանավորվելու, երբ ասաց. «Կարող ենք մենք մեր դաշնամուրներով գալ»: Մայրս շփոթվեց. «Մեր տանը մի դաշնամուր կա, ի՞նչ կարիք կա մի քանի հատ էլ Թբիլիսիից բերել”,- պատմում է Նաիրան: Հետո արդեն պարզվեց, որ խոսքը երաժիշտների մասին է: «Յուրահատուկ բնավորություն ուներ սկեսրայրս. ընկերասեր, ասողխոսող, կապ չուներ` ինչ տրամադրություն ուներ, եթե տուն հյուր էր գալիս, դիմավորում էր հավուր պատշաճի»,ասում է Նաիրան և ավելացնում. «Կանչում էր կնոջը, թե` “Ժենյա ջան, հյուր ունենք, մի տես` ինչ ես անում”: Եվ հյուրասեր տանտիկինը խոհանոցում իրար էր անցնում: Երբեմն էլ ամուսինն օգնության էր հասնում, հատկապես եթե “չանախ” պիտի պատրաստեին: Այդ ժամանակ Մխչյանների ընտանիքը բաղկացած էր յոթ անդամից: Ապրում էին Հավլաբարի, այսպես կոչված, “իտալական բակերից” մեկում,

ԱՄԱՌԱՅԻՆ ԿՈԿՏԵՅԼ

որը այդ ժամանակ ամբողջությամբ հայաբնակ էր: “Երբ տեղափոխվեցի Թբիլիսի, չէի զգում, որ Վրաստանում եմ: Շուրջ բոլորս խոսում էին հայերեն, անգամ Հավլաբարում ապրող վրացիներն էին տիրապետում հայերենին: Բայց տարիների հետ ամեն ինչ փոխվեց»,ասում է հավլաբարցի տանտիկինը: Իտալական այդ փոքրիկ բակում, ուր երիտասարդ հարսները հավաքվում էին մի անկյունում` ծառերի տակ՝ թաքնվելով ամռան շոգից, իսկ տարեց տղամարդիկ նարդի էին խաղում աղբյուրի մոտ, մինչև ուշ երեկո ձգվող

խնջույքներն անպակաս էին: Նաիրան ասում է` Գուրգեն հայրիկը` սկեսրայրը, սիրում էր խոհանոցը. հատկապես նախապատրաստական աշխատանքները` գնումներ կատարելուց մինչև համեմունքներով պատրաստելը, ինքն էր անում: «Սեղանը դնում էր բակում, բանջարեղենն ու միսը պատրաստում, նստում էր իր աթոռին ու քթի տակ որևէ երգ դնդնալով` սկսում էր պատրաստել չանախը»,- հիշում է Նաիրան: Նախ կտրատում էր գառան միսն ու ոչխարի դմակը՝ դնելով առանձին

Զրուցեց` ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆԸ

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Պատրաստման եղանակը

Կիտրոնը քամել, դնել սառնարան` ամենավերջում կոկտելին ավելացնելու համար: Առանձին բաժակների մեջ դնել մեկ կտոր տիրամիսու և մի քանի հատիկ մորի կամ ելակ, ավելացնել մեկ գդալ պաղպաղակ: Այնուհետև նույն հերթականությամբ անել երկրորդ շարքը, հետո յուրաքանչյուր բաժակի մեջ լցնել 30 գրամ սպիտակ գինի և ավելացնել մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Կոկտեյլը զարդարել անանուխի տերևներով:

ՂԱՓԱՄԱ

Բանջարեղենը կտրատել և առատ ջրով խաշել: Ավելացնել կորկոտ, պղպեղի մածուկ և համեմունքներ: Սոխը մանրացնել, տապակել յուղով և լցնել ապուրի վրա: Կրակն անջատելուց առաջ խառնել թթվասերն ու մանրացված կանաչին:

Պարունակություն 2 դդմիկ, 2 կարտոֆիլ, 2 գազար, 2 պղպեղ, 2 սոխ, 15 կանաչ լոբի, 1 բ. խոշոր կորկոտ, 2 ճաշի գդալ պղպեղի մածուկ, 2 ճաշի գդալ յուղ կամ ձեթ, 500 գրամ թթվասեր, կանաչի, քիմիոն, աղ:

ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՆԵՐՈՎ ՏՈԼՄԱ Պատրաստման եղանակը Ոչխարի փափուկ միսը կտրատել ոչ մեծ կտորներով, անցկացնել մսաղացով: Մանրացրած մսին ավելացնել բրինձ, մանր կտրատած սոխ, համեմ, դաղձ, ուրց, խնկածաղիկ, աղ, պղպեղ. ստացված խճողակը լավ խառնել: Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե դնել եռացրած ջրի մեջ (բայց` չեռացնել): Վերցնել տերևը, վրան դնել խճողակ և ծրարի նման փաթաթել: Կաթսայի տակ դնել փափուկ մասից անջատված մանրացրած ոսկորները և խաղողի տերևներ: Վերևում շարքով

Դդումի գլուխը կտրել այնպես, որ հնարավոր լինի օգտագործել որպես ծածկ: Չորացրած միրգն ու ընկուզեկեղը մանրացնել և տաքացնել յուղի մեջ: Ավելացնել բրինձ, համեմել և լցոնել դդումը մինչև կեսը: Ջուրը լցնել այնքան, որ բրինձը ծածկվի: Այնուհետև դդումը ծածկել իր իսկ կափարիչով և դանդաղ կրակով եփել ջեռոցում` մինչև ջուրը ներծծվի և բրինձն ու դդումը եփված լինեն: 1 միջին չափի դդում, 1 բաժակ բրինձ, 1 բաժակ չորացրած մրգեր, 1 բաժակ ընկուզեղեն, 2 ճաշի գդալ յուղ, դարչին, բահար (արևելյան համեմունք), աղ` ըստ ճաշակի:

Սպիտակ գինի - 120-150 գրամ, վանիլային պաղպաղակ – 400 գրամ, տիրամիսու - 8 կտոր, մորի - 150 գրամ, կիտրոն - 1 հատ, անանուխի տերևներ:

ԱՊՈՒՐ “ԹԱՐԽԱՆԱ”

Պատրաստման եղանակը

Պարունակություն

Պարունակություն

Պատրաստման եղանակը

ամաններում, հետո կտրատում էր ռեհանը, համեմը, սամիթը, կանաչ կծու պղպեղը, սոխն ու սխտորը, համեմում աղով և խառնում իրար: Մեծ կաթսայի մեջ նախ դնում էր մի շերտ կտրատած գառան միս: Սմբուկի (բադրիջան) միայն պոչերն էր կտրում, ապա երկար ճեղք էր անում, լցոնում կտրատած կանաչիով և վրան դնում ոչխարի դմակի մի բարակ շերտ: Պատրաստ սմբուկները մի շերտով դնում էր կաթսայի մեջ, այն ծածկում երկու կես արած կարտոֆիլով, իսկ ամենավերջում հերթը լոլիկինն էր (առանց կտրելու): Հետո մի քիչ ջուր էր ավելացնում և կաթսան դնում վառարանին: Արդեն երեկոյան բոլոր հարևանները հավաքվում էին մի սեղանի շուրջ և միասին վայելում Գուրգեն հայրիկի պատրաստած համեղ կերակուրը: «Ամեն մեկն իր տանից մի բան էր բերում. մեկը` գինի, մյուսը` հաց... և մինչև ուշ գիշեր միասին նստում էինք բակում»,- պատմում է Նաիրա Մխչյանը: Տարիների հետ բակը կամացկամաց դատարկվեց: Տարեց սերնդի ներկայացուցիչներից շատերն արդեն չկան, բայց “չանախ” պատրաստելու և հարևաններով այն վայելելու բարի ավանդույթն այստեղ բակում դեռևս պահպանվում է:

Պատրաստման եղանակը Թավան լավ տաքացնել, բադրիջանները տապակել առանց յուղի: Պատրաստ բադրիջանները մի փոքր հովացնել, կեղևը մաքրել, մանր կտրատել, ավելացնել ծեծած սխտոր ու լավ խառնել: Բուսական յուղին ավելացնել մի փոքր քացախ, ավելացնել աղ, պղպեղ, լցնել աղցանի վրա ու զգուշությամբ խառնել: Մատուցելիս բադրիջանների շուրջ շարել կտրատած լոլիկ, իսկ վրան լցնել մանր կտրատած մաղադանոս:

ԲԱԴՐԻՋԱՆՈՎ ԱՂՑԱՆ

Պարունակություն

դնել պատրաստված տոլմաները, մի քիչ արգանակ կամ ջուր լցնել և ծածկել շրջված ափսեով: Տոլման եփել թույլ կրակի վրա: Մատուցել շոգեխաշման ընթացքում առաջացած հյութը վրան լցրած: Ծեծած սխտորով մածունը կամ շաքարով դարչինը մատուցել առանձին:

100 գրամ բադրիջան, 60 գրամ լոլիկ, սխտոր` ըստ ճաշակի, 20 գրամ բուսական յուղ, քացախ, աղ, պղպեղ, մաղադանոս:

Սիրելի ընթերցողներ, եթե Ձեր ճաշացանկում կան հետաքըրքիր կերակրատեսակներ և ցանկանում եք Ձեր խոհարարական գաղտնիքնրը կիսել մեզ հետ, կարող եք զանգահարել խմբագրություն կամ գրել մեր էլեկտրոնային փոստին:

Պարունակություն 100 գր ոչխարի մսի համար վերցնել 80 գր խաղողի տերև, 30 գր բրինձ, 20 գր գլուխ սոխ, 50 գր մածուն, 2 գր սխտոր կամ 1 գր դարչին, 10 գր շաքար: Աղ, պղպեղ, ուրց, դաղձ, համեմ, ռեհան, խնկածաղիկ` ըստ ճաշակի:

www.miutyun.armenia.ge

Էջը պատրաստեց` ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆԸ

miutyun@armenia.ge


Միություն

№ 3 , Հուլիս,2010

Արթուր Աբրահամ. «Կանցլերին հանդիպելը մեծ պատիվ է»

ԳերմանիայիկանցլերԱնգելաՄերկելն այցելել է Կինբաումում գտնվող մարզումային ճամբար`հայբռնցքամարտիկԱրթուրԱբրահամիհետ հանդիպելունպատակով:Այսմասինհայտնումէ

«Boxingscene»-ն: Հարյուրավոր ատլետներ, այդ թվում` օլիմպիական և աշխարհի չեմպիոններ, Բեռլինից 20 կմ հեռավորությամբ գտնվող այս բազան օգտագործում են նախապատրաստական ծրագրերի իրականացման նպատակով: «Ես Անգելա Մերկելին ձեռնոցներ նվիրեցի: Նա խոստացավ, որ դրանք կպահպանի իր գրասենյակում: Հույս ունեմ` այդ ձեռնոցները նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեության մեջ: Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է: Մենք զրուցեցինք շատ հետաքրքիր հարցերի շուրջ»,- հանդիպումն այսպես է մեկնաբանել Արթուր Աբրահամը:

Նյութը` Panorama.am կայքի

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Բուդապեշտում (Հունգարիա) հուլիսի 21-ին ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից սպասելիքները գերազանցեց Արթուր Ալեքսանյանը (84 կգ, Գյումրի): Նա հաջորդաբար տպավորիչ հաղթանակներ տարավ ավստրիացի Քևին Ֆրանկի (12:0), շվեդ Յոհան Տոբիաս Կվարնմարկի` (8:2), ռուսաստանցի Մահմուդ Բաշիևի (երեք մրցակեսում` 8:1, 0:1, 2:0), ուկրաինացի Ժան Բելենյուկի (3:0) նկատմամբ, իսկ եզրափակչում ժամանակից շուտ հաշիվները մաքրեց հարավկորեացի Սե Յոլ Լինի նկատմամբ և գրավեց առաջին տեղը` պարգևատրվելով չեմպիոնի ոսկե մեդալով: “Նորընծա չեմպիոնն անցյալի նշանավոր վարպետ, Գյումրիի

մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանի որդին է, աչքի է ընկնում աշխատասիրությամբ և համեստությամբ”,- տեղեկացնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մամուլի ծառայությունը: Այսպիսով, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը Հայրենիք վերադարձավ մեկական ոսկե և բրոնզե մեդալով: Իսկ հուլիսի 23-ին Բուդապեշտի մարզապալատի մրցագորգերը տրամադրվեցին աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի հինգ մարզիկներին միջոցառմանը նախապատրաստել է և մրցավայր է ուղեկցել Ավետիք Վարդանյանը:

Նյութը` Panorama.am կայքի

FIFA-ի աղյուսակում Հայաստանը բարձրացել է 4 աստիճանով

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Աշխարհի նորընծա չեմպիոն

Իսպանիան 1833 վարկանիշով բարձրացել է առաջին տեղ: Փոխչեմպիոն Հոլանդիան երկրորդն է: Նախկին առաջատար Բրազիլիան նահանջել է երրորդ հորիզոնական: Տասը տեղով բարձրացել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակից Ուրուգվայի հավաքականը և այժմ 6-րդն է: Սակայն ամենամեծ առաջընթացն ունեցել է Նոր Զելանդիան, որը Հարավային Աֆրիկայում պարտություն չկրեց` խաղալով երեք “ոչ ոքի” արդյունքով և բարձրացել է 24 կետ: Նոր Զելանդիան 54-րդն է: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել չկարողացած Իտալիան դուրս է մնացել տասնյակից և 11-րդն է: 12 աստիճանով իջել է Ֆրանսիան և ընդամենը 21-րդն է: Հայաստանի ազգային հավաքականը բարձրացել է 4 աստիճանով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը:

Երևանում ավարտվեց սամբոյի պատանեկան միջազգային մրցաշարը

Հուլիսի 18-ին «Միկա» մարզահամալիրում ավարտվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշարը: Այն նախաձեռնել և կազմակերպել էին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) և  «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության Հայաստանի ներկայացուցչությունը:  Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից ու Ռուսաստանից: Առաջին մրցանակակիրների

շարքում մեծ թիվ են կազմում հայազգի մարզիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ, Հայաստանից պատանի մարզիկ-մարզուհիները նվաճել են 7 ոսկե, 5 արծաթե և 18 բրոնզե մեդալ, Արցախից` 1 արծաթե, Ռուսաստանից` 5 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե, Վրաստանից` 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Նշենք, որ բացման հանդիսավոր արարողությանն ու առաջին օրվա եզրափակիչ գոտեմարտերի ընթացքին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Մրցաշարի ավարտին մրցանակակիրներին տրվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր, մրցանակների են արժանացել նաև լավագույն մրցավարներն ու հաղթողների մարզիչները: Հարկ է նկատել, որ մրցաշարը պատանի հայ մարզիկների համար կարևոր փորձություն էր` հոկտեմբերին Թբիլիսիում նախանշված աշխարհի պատանեկան առաջնությունից առաջ:

Նյութը` NEWS.am կայքի

www.miutyun.armenia.ge

Տիգրան Նալբանդյանը` Դորտմունդի մրցաշարի հաղթող Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը հաղթանակ տարավ Գերմանիայի Դորտմունդ քաղաքում անցկացված բաց մրցաշարում, որին մասնակցում էին 92 շախմատիստներ: Նալբանդյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր` նույնքան, որքան միջազգային վարպետներ Հենրիխսը (Գերմանիա) և Զայցևը (Ռուսաստան), բայց նրանց գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող բաց մրցաշարում 5 տուրից հետո ունի 4,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Բարսովից (Ուզբեկստան): Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Իսպանիայի Բալագուեր քաղաքում անցկացվող բաց մրցաշարում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և մեկ միավորով հետ է մնում առաջատար, գրոսմայստեր Վոկատուրոյից (Իտալիա): Հրանտ Մելքումյանն ունի 5 միավոր: Գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Սերգեյ Կասպարովը Պարդուբիցեում անցկացվող բաց մրցաշարի գլխավոր մրցաշարում 4 հնարավորից վաստակել են 3,5-ական միավոր: Նրանք երեք առաջատարներից ետ են մնում կեսական միավորով: Մրցաշարին մասնակցում են 310 շախմատիստներ, հայտնում է armchess.am կայքէջը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Ջորկաևը ցանկանում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի (1998) և Եվրոպայի (2000) չեմպիոն, հայկական ծագում ունեցող Յուրի Ջորկաևը FRANCEFOOTBALL.fr կայքին պատմել է իր հետագա ծրագրերի մասին: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեմ չէր լինի գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը: “Ես պատրաստ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ցանկացած առաջարկի, սակայն պաշտոնական շփումներ կամ առաջարկություններ ֆեդերացիայից չեմ ստացել: Եթե ինձ առաջարկեին մարզել Հայաստանի հավաքականը, ապա ես կմտածեի այդ մասին, դա շատ հետաքրքիր աշխատանք կլիներ”,- ասել է Ջորկաևը: Հոդվածում ասվում է, որ Ջորկաևի համար դյուրին չի լինի Հայաստանում, քանի որ Հայաստանի առաջնության մակարդակը ցածր է և թիմերը չեն կարողանում հաղթահարել եվրոպական մրցաշարերի որակավորման փուլերը: Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Սերխիո Մարգարյանը` Պերուի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Պերուի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը: Ֆեդերացիան Մարգարյանի առջև խնդիր է դրել հավաքականին նախապատրաստել 2011 թվականի Ամերիկայի Գավաթին և 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նշենք, որ Սերխիո Մարգարյանը 1983 թվականից զբաղվում է մարզչական կարիերայով: Մարզել է Պարագվայի հավաքականը, «Պանատինայակոս», «Լիբերտադ», «Ունիվերսիտադ դե Չիլի» ակումբները և այլ թիմեր:

11

Շախմատի մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ` Կազանում

Շախմատի 2011թ. աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարը կանցնի ոչ թե Բաքվում, այլ` Կազանում: Այս մասին հայտարարվել է ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում, որը կայացել է Նորվեգիայի Տրոմսե քաղաքում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք “ՄԻՈՒԹՅԱՆ” նախորդ համարում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նախապես հայտարարել էր, որ չի պատրաստվում Բաքու մեկնել, որտեղ պետք է տեղի ունենային աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության ուղեգրերի համար խաղերը: Իր հերթին ՌԴ շախմատի ֆեդերացիան, իր դիտորդական խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի անունից դիմել էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին` խնդրելով փոփոխություն կատարել աշխարհի առաջնության խաղարկության կանոններում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Հաշվի առնելով նախկին պայմանավորվածություններն Ադրբեջանի հետ, որոշվել է պահպանել այդ երկրի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի մասնակցությունը, sport-express.ru-ին է հաղորդել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ, Մամեդյարովից և Արոնյանից բացի, հավակնորդների ութնյակում են` Վեսելին Տոպոլավը` Բուլղարիայից, Մագնուս Կարլսենը` Նորվեգիայից, Վլադիմիր Կրամնիկը` ՌԴ-ից, Թեմուր Ռաջաբովը` Ադրբեջանից, Բորիս Գելֆանդը` Իսրայելից ու Գատա Կամսկին` ԱՄՆ-ից: Քանի որ աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովը հրաժարվում է խաղալ Ռուսաստանում, Իլյումժինովն ասել է, որ նամակ կհղի նրան, որտեղ կխնդրի շտապողական որոշումներ չկայացնել: Եթե Տոպալովը, այնուամենայնիվ, հրաժարվի մեկնել Կազան, նրա տեղը կզբաղեցնի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը երրորդն է ՖԻԴԵ-ի “Գրան-պրի”-ի ամփոփիչ արձանագրությունում:

Խոակին Պողոսյանը 4-ամյա պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ բուլ» ակումբի հետ Ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Պողոսյանը պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ բուլ» ակումբի հետ: Նախկինում նա հանդես էր գալիս արգենտինական «Նյոուելլս օլդ բոյս» ակումբում, որտեղ 34 խաղում 17 գնդակ է խփել: Պայմանագիրն ավստրիական ակումբի հետ կտևի 4 տարի, և Խ.Պողոսյանը հանդես կգա 43 համարի մարզաշապիկով: Ֆուտբոլիստի առաջին խաղը տեղի կունենա հուլիսի 24-ին` «Ռեդ բուլ» (Զալցբուրգ) «Ուկոեր» (Ինսբրուք) հանդիպման ժամանակ: Պողոսյանը կխաղա նաև Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի խաղում, Նիկոսիայի «Օմօնիայի» դեմ: Նշենք, որ Խոակին Պողոսյանին վերջերս առաջարկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրել և հրավիրել` Ֆուտբոլի Ազգային հավաքականում խաղալու: Ուրուգվահայ ֆուտբոլիստն առայժմ ո’չ մերժել, ո’չ էլ ընդունել է հրավերը: Նյութը` PanARMENIAN.Net կայքի

ԷՋԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ~ ԱՐԹՈՒՐ ՄԻՐԶՈՅԱՆԸ

miutyun@armenia.ge


12

Միություն

№3, Հուլիս, 2010

Дизайнер свадебных торжеств Ася предлагает

с в е ч и свадебные корзины таросики

шоколадный торт

858 65-75-25 855 23-50-20 75-95-36

а также аксесуары для крестин и других домашних торжеств

б о к а л ы

п для о к д о у л ш к е и ц

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 8(95) 910 975

ՓՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ У Вас Праздник? Закажите у нас !

печеные и торты на любой вкус

“ՄԻՈՒԹՅՈՒՆ” թերթում Դուք կարող եք տեղադրել հայտարարություններ, ծննդյան և այլ տոների շնորհավորանքներ, մահախոսականներ

Тел: 457954 Моб: 855 79

83 45 -Ашот Ул.Богдана Хмельницкого 157

Торговый Центр “МЕГАЛАИН”

Магазин №34 “ОЦНЕБА” Тел: 356138 возможен заказ товаров через каталоги

Магазин-салон “САЙАТ-НОВА” сувениры, картины, коньак “ARARAT” грузинские вина

адрес:Тбилиси, Мейдан ул.Самгебро 5

Тел: 899197825, 899330258

Магазин работает без выходных с 11:00 до 12:00

Սեպտեմբերի 15-ից “Վրաստանի Հայ Համայնք”-ի գրասենյակում մեկնարկում է հայոց լեզվի եռամսյա ուսուցման հերթական ծրագիրը: Մանրամասների համար զանգահարել ՎՀՀ կենտրոն` 99 58 33 հեռախոսահամարով, կամ ծրագրի համակարգող Արմեն Աղաջանովին` 898 80 76 16

С 15 сентября в офисе “Общины Армян Грузии” начинаются трех месячные курсы Армянского языка. По вопросам и для регистрации желающие могут обращаться в центр “Общины Армян Грузии” по адресу ул.Л.Асатиани 52, либо по телефонам: 99-58-33 Община Армян Грузии 898 80-76-16 Армен Агаджанов (коопдинатор курсов)

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ Զանգահարել` 99 58 33 կամ 895 29 62 65 հեռախոսահամարներով “Վրաստանի Հայ Համայնք” ՀԿ “ՄԻՈՒԹՅՈՒՆ” պաշտոնաթերթ, Խմբագրական խորհուրդ, տպաքանակը` 1500 Հասցեն` Լ.Ասաթիանի 52, հեռ.` + 995 (8) 32 99 58 33, Էլ. փոստ` miutyun@armenia.ge

Miutyun tert  

Newspaper of Armenian Community of Georgia July 2010

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you