Page 1

Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան Միաբանություն, <<Մխիթար Սեբաստացի>>Կրթահամալիր

Հեղինակներ՝Արփի Սահակյան, Գոհարիկ Միրումյան, Իրինա Ավետիսյան, Էլեն Մինասյան։


Մխիթար Սեբաստացու իսկական անունը Մանուկ էր։Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում:


Մխիթարյան Միաբանություն Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։

Աբբահայրեր 1921 թ. Կյուրեղյանի մահից հետո միաբանությունը մտնում է անցումային նոր շրջան` Հայր Հովհաննես վարդապետ Թորոսյանի ղեկավարությամբ, իսկ աբբահոր պաշտոնը մնում է թափուր։ 1928 թ. ընդունվում է միաբանության` նոր օրենսգրքով վերանայված կանոնադրությունը։ Մխիթար աբբա Սեբաստացի (1712-1717) Ստեփանոս վարդապետ Մելգոնյան (1717-1799) Ստեփաննոս արքեպիսկոպոս Ակոնց (1800-1824) Սուքիաս արքեպիսկոպոս Սոմալեցի (1824-1846) Գևորգ արքեպիսկոպոս Հյուրմյուզյան (1846-1876)


Իգնատիոս արքեպիսկոպոս Կյուրեղյան (1876-1921) Հովհան վարդապետ Ավգերյան (1929-1935) Սերապիոն Ուլուհոջյան (1935-1964) Հմայակ վարդապետ Կետիկյան (1964-1970) Պողոս վարդապետ Անանյան (1970-1982) Հովհաննես վարդապետ Դերձակյան (1982-1984) Ներսես արքեպիսկոպոս Տեր-Ներսիսյան (?-?) Սահակ վարդապետ Ճեմեճյան (?-?) Գևորգ Պալյան (1991-1996) Վարդան Քեշիշյան (?-?) Եղիա վարդապետ Քիլաղբյան (?- ցայսօր)

Հիմնադրումը Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690-ականներին անցնում է Էջմիածնի, ապաՍևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։ 1701 թ. սեպտեմեբրի 8-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են` հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին` Մխիթարին, Խաչատուր


Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա` Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում:


Մխիթար Սեբաստացի կրթահամալիր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր , ուսումնական հաստատություն Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեսագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թ. այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարությանկողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

Կրթական ծրագիրը Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքն։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։ Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլիախոսների ակումբը, Տիեզերք ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է գտնվում Հայաստանի միակ աստղաացուցարանը, որը սովորողներին հնարավորություն է տալիս տիեզերքի և աստղագիտության մասին ավելի շատ բան իմանալ։ Տիեզերք ակումբը բացի աստղացուցարանից ունի նաև աստղադիտակ, որի հայլու տրամագիծը 203մմ է։ Աստղադիտակի միջոցով սովորողները մոլորակներին, միգամածություններին, կրկնակի աստղերին և այլ տիեզերական երևույթների իրենց աչքերով կարողանում են մոտիկից տեսնել։

Ստորաբաժանումներ •

«Նոր դպրոց»

«Դպրոց պարտեզ»

Գեղարվեստի դպրոց

Հիմնական դպրոց

Միջին դպրոց

Ավագ դպրոց-վարժարան

Գեղարվեստի ավագ դպրոց

Արհեստների ավագ դպրոց

Մեդիակենտրոն

«Տիգրան Հայրապետյան» գրադարան

«Ակումբներ»

Արտաքին հղումներ •

Կրթահամալիրի կայքը

«Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագիր

«Լուսաստղ» պատանեկան էլեկտրոնային ամսագիր

Տ. Հայրապետյան գրադարան

«Դպրոց պարտեզ»

«Նոր դպրոց»

«Միջին դպրոց»


Մխիթար սեբաստացi  
Advertisement
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you