Issuu on Google+

ԱՅԱՍ ծովային հետազոտությունների ակումբ AYAS Nautical Research Club

ՆԱՎԱՐԿԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է «Այաս» ակումբը ողջունում է լեգենդար «Կիլիկիա» առագաստանավին «Այաս» նավահանգստում: «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը հիմնադրվել է 1985 թվականին:

Ակումբի գործունեությունն ընդգրկում է աշխարհի և հայկական նավագնացության պատմության ուսումնասիրությունը, նավաշինությունը, հին հայկական նավերի վերակառուցումը, ծովային երթուղիների, հին քարտեզների, նավիգացիոն սարքերի և դրոշների ուսումնասիրությունը, հայ նավարկողների մասին տեղեկատվության համակարգումը, ստորջրյա հնագիտական հետազոտությունները և այլն: Նավապետ Կարեն Բալայանը և հմուտ նավաստիները «Այաս» ակումբի համահիմնադիրներն են։ Միասին կառուցել են 13–րդ դարի հայկական «Կիլիկիա» առևտրային նավի համանուն կրկնօրինակը։ Կիրակի` մայիսի 27–ին, «Կիլիկիան» կնավարկի հիասքանչ Սևանա լճում և կհանգրվանի «Այաս» նավահանգստում` Արտանիշի ափին։ Նավի ժամանումը նշանավորում է նրա 10-րդ տարեդարձը: Տոնվում է նավի կատարած ճամփորդությունը և Սևանա լճի հարակից գյուղերի բնակիչների հետ նոր ձևավորվող բարեկամությունը: «Այաս» նավահանգիստը նավաստիների, ինչպես նաև հարակից գյուղերից կամ աշխարհի այլ երկրներից նրան նոր անդամագրված մեծերի ու փոքրերի համար տուն կլինի։ Ակումբի անդամները միասին ապագայի մասին կանրջեն և կնախագծեն անելիքները։

ՆԱՎԱՐԿԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է... ԱՊՐԵԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ Պլուտարքոսի համաձայն` այս խոքերն արտասանել է զորավար Պոմպեոսը, երբ ուժգին փոթորկի ժամանակ հրամայել է նավաստիներին Աֆրիկայից սնունդ բերել Հռոմ:


ԱՅԱՍ ծովային հետազոտությունների ակումբ AYAS Nautical Research Club

NAVIGARE NECESSE EST Ayas Club @ Ayas Port Welcomes the Lengendary Ship “Cilicia” The Ayas Nautical Research Club was founded in 1985. The range of its activities includes historical aspects of World and Armenian navigation, shipbuilding, reconstruction of ancient Armenian vessels, study of sea routes, old maps, navigation devices, banners, collecting data on Armenian navigators, making underwater archaeological surveys and research. Captain Karen Balayan, along with professional sailors, is a founding member of the Ayas Club. Together they have built a replica of a 13th century merchant sailing ship of the Armenian Kingdom of Cilicia and have named it “Cilicia.” On Sunday, May 27 “Cilicia” will sail majestic Lake Sevan and anchor at Port Ayas by the shores of Artanish. The arrival of the Ship marks the celebration of its 10th anniversary. The event celebrates the birth and world tour of the Ship and welcomes a new friendship with community members of Lake Sevan Villages. Port Ayas will be home for navigators and new members from young to older from the surrounding villages or from countries all around the world. Members of the Club will dream and plan the future of its activities together.

NAVIGARE NECESSE EST, VIVERE NON EST NECESSE - attributed by Plutarch to Gnaeus Pompeius, who, during a severe storm, commanded sailors to bring food from Africa to Rome.


AYAS Club