Գրական Տապան 2012

Page 345

345 Ֆ. Վան Զանդայկ

ականջներով: Թեև այդքան շատ աչքեր ուներ` ոչինչ չէր տեսնում: Այո՛, բոբոն միանգամայն կույր էր: Թե ինչպես էր կարողանում երեխաներին փնտրել, ոչ ոքի հայտնի չէ: Չնայած բոբոն 26 ականջ ուներ, նա կատարյալ խուլ էր: Թե ինչպես էր կարողանում երեխաներին լսել, ոչ ոքի հայտնի չէ: Քի՞թը: Նրա քիթը կեռ ծխնելույզի էր նման: Երբ այրում էր քթի մազերը, ծուխ էր դուրս գալիս: Այո՛, երբեմն այրում էր քթից դուրս ցցված մազերը: Բայց միևնույնն է, չէր կարողանում շնչել: Փաստորեն, այս սարսափազդու բոբոն նման էր մեծ, շագանակագույն գազանի: Եվ ինչպես բոլորիս է հայտնի, գազանը չի կարող խոսել: Այնպես որ կարելի էր լսել, թե նա ինչպես է ասում՝ ԲԸԲԸԲԸԲԸԲԸԲԸԲԸԲԸԲԸ: Երբ երեխաները խաղահրապարակում խաղում էին կամ վազվզում էին փողոցներում կամ էլ զվարճանում էին լողափին, բոբոն նրանց բռնում էր ու տանում: Երբ աշխարհի երեխաները քնած էին իրենց անկողիններում, բոբոն հայտնվում էր նրանց կողքին ու առանց արթնացնելու անհետացնում նրանց: Ո՞ւր: Ինչպե՞ս: Ոչ ոքի հայտնի չէր: Այսպես ամբողջ Երկիր մոլորակի վրա գեթ մի երեխա չէր մնացել: Ամբողջ մոլորակի՞: Ո՛չ, մի փոքրիկ երկիր կար, որտեղ բոբոն երբեք չէր եղել: Այս փոքրիկ երկրում երեխաները միշտ ծնվել են, շարունակել են երեխաների կյանքով ապրել, խաղալ` ուրախ, զվարթ, ուտել համեղ յոգուրտներ… ու շատ այլ նման բաներ: Հարցնում եք այդ երկրի անու՞նը: Կոչվում է ՀԱՅԱՍՏԱՆ: Ամեն առավոտ նախաճաշին բոբոն ուտում էր բիֆշտեքսով 39 բլիթ, խմում էր 26 գավաթ բզեզաթեյ, ամեն օր լանչին ուտում էր 39 ափսե բելգիական շոգեխաշած տավարի միս, 26 ափսե բզեզապուր: Ճաշին միշտ ուտում էր 39 թառափների խավիար լոբու կերակուրների հետ ու խմում էր բենգալ յան վագրի 26 գավաթ սուրճ: Այս բոլոր ուտեստների արանքում հաճախ մի քանի մեղու էր ճաշակում: Իսկ երեկոյան` քնելուց առաջ, լսվում էին պղպջակավոր բխկբխկոցների ձայներ: Իհարկե, ինչպես բոլորիդ էլ հայտնի է, սա իրական պատմություն չէ: Այս պատմության ոչ մի բառին մի՛ հավատացեք: Սա պարզապես հեքիաթ է, հորինվածք: Ինչու՞: Որովհետև բոբոն բնավ էլ գոյություն չունի: Նա երբևէ չի ապրել ու երբեք, երբեք գոյություն չի ունենա: Այնպես որ վախենալու բան չկա: Միակ բանը, որ այսուհետ կհիշեք կամ առնվազն մի բան, որ բոլորդ երբեք չեք մոռանա այն է, որ իմ այբուբենում Բ տառը կա: Այս շատ գեղեցիկ տառն իմ այբուբենի հենց սկզբում է՝ երկրորդ պատվավոր դիրքում: Ուրեմն այս պահից մի՛ մտահոգվեք և ուրա՛խ կա-


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.