Page 15

գրանցումն օգտագործելով՝ դուք կարող եք մեկնաբանություն թողնել համակարգում գրանցված մյուս բլոգներում: Ավելին, վերը նշված բլոգային համակարգերը թեև տարբեր կազմակերպությունների նախագծեր են, բայց դրանց միջև ստեղծված է կամուրջ, ինչը հնարավորություն է տալիս, մի համակարգում գրանցված լինելով, մասնակցել մյուս համակարգի բլոգներից որևէ մեկի քննարկմանը: Այսպիսով ստացվում է հսկայական բլոգային ցանց: Ամեն բլոգային համակարգ տալիս է իր յուրօրինակ հնարավորությունները: Օրինակ, livejournal-ը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր գրառման համար ընտրելու ընթերցողների շրջանակ և գրառումներ կատարել միայն ձեր ընտրած մարդկանց համար, մասնավորապես՝ ընկերների: Wordpress-ն իր հերթին հնարավորություն է տալիս ցանկացած գրառում պաշտպանել գաղտնաբառով, ինչը նշանակում է, որ այն ընթերցել կկարողանան միայն այն անձինք, ում դուք գաղտնաբառն ասել եք:

²Üìî²Ü¶ вزò²Üò

14

Անվտանգ համացանց  

Ձեռնարկում նկարագրված է համացանցը, դրանում հաղորդակցման հարթակները, համացանցային վտանգներն ուդրանցից պաշտպանությունը, համացանցային հաղորդակ...

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you