Page 1

Աննա Կլդիաշվիլի Նինո Ղաղանիձե

ԱՐՎԵՍՏ

6

Աշակերտի գիրք

երկրորդ մաս


saqarTvelos saxelmwifo himni

Tavisufleba teqsti daviT maRraZis musikis avtori zaqaria faliaSvili himnad daamuSava ioseb keWaymaZem

Cemi xatia samSoblo, saxate mTeli qveyana, ganaTebuli mTa-bari, wilnayaria RmerTTana. Tavisufleba dRes Cveni momavals umRers didebas, ciskris varskvlavi amodis amodis da or zRvas Sua brwyindeba, dideba Tavisuflebas, Tavisuflebas dideba!


Աննա Կլդիաշվիլի Նինո Ղաղանիձե

ԱՐՎԵՍՏ VI դասարան Աշակերտի գիրք (երկրորդ մաս) Երաշխավորված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2018 թվականին

«Կլիո» հրատարակչություն


Աննա Կլդիաշվիլի, Նինո Ղաղանիձե

Արվեստ VI դասարան, Աշակերտի գիրք (երկրորդ մաս)

Խմբագիր՝ Նանա Կուպրաշվիլի Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Նկարիչ՝

Թամար Ջաղելի

Համակարգչային ձևավորումը՝ Իրմա Լիպարտելիանի

Թարգմանիչ՝ Մարինա Թորոսյան Հայերեն տեքստի խմբագիր՝ Գայանե Բոստանջյան

© «Կլիո» hրատարակչություն, 2018 © Աննա Կլդիաշվիլի, Նինո Ղաղանիձե, 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են ISBN 978-9941-481-68-0 (երկու մասերի) ISBN ISBN 978-9941-481-62-8 (երկրորդ մաս)

ՍՊԸ «Կլիո հրատարակչություն» Աղմաշենեբելիի պողոտա, 181-2, Թբիլիսի, 0112 Հեռ.՝ (+995 32) 234 04 30 E-mail: book@klio.ge www.klio.ge


Բովանդակություն ԳԼՈւԽ III 35. Փարիզ ......................................................................................................4 36. Կետիկներով նկարչություն .....................................................................6 37. Երկրաչափական նատյուրմորտ .............................................................8 38. Տարածությունը հարթության վրա . ........................................................10 39. Բարձր նորաձևության մայրաքաղաք . ...................................................12 40. Նոր արվեստի մայրաքաղաք . .................................................................14 41. Կահիրե ....................................................................................................16 42. Եգիպտական հուշանվերներ ..................................................................18 43. Կախարդական գորգ ...............................................................................19 44. Հին Եգիպտոսի արվեստը .......................................................................20 45. Դիմանկար ...............................................................................................22 46. Իմ հարազատի դիմանկարը ...................................................................23 47. Հռոմ...........................................................................................................24 48. Նատյուրմորտ ..........................................................................................26 49. Վերածննդի (Ռենեսանսի) նկարչություն ................................................28 50. Ինքնատիպ նվեր . ....................................................................................30 51. Ճամփորդություն արվեստի աշխարհում III............................................32 ԳԼՈւԽ IV 52. Երկնաքերերի քաղաք .............................................................................34 53. Ժամանակակից արվեստ.........................................................................36 54. Աբստրակցիոնիստներ ............................................................................38 55. Ձմեռը Նյու Յորքում . ...............................................................................40 56. Բեռլին.......................................................................................................42 57. Բեռլինի պատը ........................................................................................44 58. Էքսպրեսիոնիստներ ................................................................................46 59. Կենդանաբանական այգի .......................................................................48 60. Հյուսիսի մայրաքաղաքը...........................................................................50 61. Սև տուշ . ..................................................................................................52 62. Գունավոր տուշ ........................................................................................53 63. Թուղթ .......................................................................................................54 64. Վերից տեսանելի աշխարհ.......................................................................56 65. Ճամփորդություն արվեստի աշխարհում IV ...........................................58 Նախագիծ I: Մի գլուխգործոցի պատմություն..............................................60 Նախագիծ II: Թատրոնի կախարդական աշխարհը......................................62 Ամփոփիչ դաս − 1 . ........................................................................................64 Ամփոփիչ դաս − 2...........................................................................................65 Ամփոփիչ դաս − 3...........................................................................................66 Ամփոփիչ դաս − 4...........................................................................................67 ԲԱՌԱՐԱՆ.......................................................................................................68


III

35. Փարիզ Գիտեք արդյոք, թե ի՞նչ է Լուտեցիան: Դա այն հին բնակավայրի անվանումն է, որը հետագայում Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի հիմքն է հանդիսացել: Այն հաճախ արվեստի մայրաքաղաք են անվանում, քանի որ հենց այս քաղաքը ձգում ու մինչ օրս գրավում է բանաստեղծներին, նկարիչներին, երաժիշտներին, բոլոր նրանց, ովքեր ծառա են արվեստի մուսային: Դուք հավանաբար կռահեցիք, որ խոսքը Սեն գետի վրա տեղակայված Փարիզ քաղաքի մասին է: Փարիզի պատմությունը կապված է հռոմեական լեգեոնի զինվորների արշավանքների հետ, թեև նրա զարգացման և բարգավաճման դարաշրջանը սկսվում է միջնադարից:

Փարիզի Աստվածամոր տաճարը (Նոտղը Դամ դը Պաղի): Ապակենկար (վիտրաժ)

Փարիզի Աստվածամոր տաճարի ճակատը

Փարիզի գլխավոր պատմական հուշարձաններից մեկը Նոտղը Դամ դը Պաղին է՝ Աստվածամոր հայտնի տաճարը: Այն կառուցել են քրիստոնեական վաղ դարաշրջանի եկեղեցու տարածքում: Տաճարի շինարարությունը սկսվել է 1163 թ. և ավատվել 1345 թ. -ին: Հսկա տաճարն ասես երկինք է խոյանում: Այցելուների ուշադրությունն է գրավում տաճարի ճակատային մասի կլոր պատուհանը՝ վարդակը: Վարդակի տրամագիծը 10 մետր է, թեև այն ժանյակի նման ցանցկեն ու թեթև է: Տաճարի ներքին տարածքը չափազանց մեծ է և նախատեսված է բազմաթիվ հավատացյալների համար: Նրա պատերը բացված են բազմաթիվ պատուհաններով, որոնց մեջ տեղադրված են գունավոր ապակենկարներ:

?

1. Ուշադիր նայեք և նկարագրեք Փարիզի Աստվածամոր տաճարի ճակա­ տային մասը: 2. Ձեր կարծիքով, գունավոր տաճարի ինտերիերում ի՞նչ նշանակություն է ձեռք բերում ապակենկարը՝ ցերեկվա և գիշերվա ժամերին:

ԼՈՒՎՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Ի սկզբանե Լուվրը Ֆրանսիայի թագավորների նստավայրն էր: Վերսալի պա­ լատի կառուցումից հետո, 1725 թվականից, Ֆրանսիայի արվեստի ակադեմիան այստեղ գեղարվեստական ցուցահանդեսներ էր կազմակերպում: 1791 թվականին Լուվրը վերածվեց թանգարանի և այսօր համարվում է աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:

4


III

Փարիզի արագընթաց վերելքը նպաստեց հրապարակների ու փողոցների ողջ համակարգի զարգացմանը: XVII դարում դուքս Վանդոմին պատկանող հողա­տա­ րածքի վրա ֆրանսիացի ճարտարապետ Արդուեն Մանսարը նախագծեց նոր հրա­ պարակ:

?

3. Ուշադրություն դարձրեք Վանդոմի հրապարակի լուսանկարին: Ձեր կարծիքով, ի՞նչ յուրահատկություն ունի այն:

Հրապարակի շուրջ ճարտարապետը կառուցեց մոտավորապես նույն բարձրության և չափի շենքեր: Շինարարության ընթացքում, նյութական միջոցները տնտեսելու նպատակով, կտրել են հրապարակի անկյունները և ստացել ինքնատիպ ութանկյան ձև: Այդ տարիներին Փարիզում արդեն գործում էին կառույցների բարձրությունը սահմանափակող կանոններ: Այդ սահմանափակումներից խուսափելու նպատակով ճարտարապետն առաջին անգամ նախագծեց տանիքի տակ «թաքնված» հարկը, որը հետագայում լայնորեն տարածվեց և կոչվեց նրա անունով՝ մանսարդ: Ավելի ուշ, հրապարակի կենտրոնում կանգնեցված Լյուդովիկոս XIV–ի արձանի փոխարեն, Նապոլեոնի հրամանով, ի պատիվ նրա բանակի բազմաթիվ հաղթանակների, բարձրացվեց 1200 ռազմավար թնդանոթներից ձուլած երկաթե սյունը: Փարիզ: Վանդոմի հրապարակ

Փարիզ: Վանդոմի հրապարակի սյունը

?

4. Ուշադրություն դարձրեք սյան պարուրաձև ռելիեֆներին: Ձեր կարծիքով, ի՞նչ սյուժեներ են պատկերված սյան վրա:

XIX դարի II կեսից Փարիզը վերածվեց ժամանակակից արվեստի ամենաառաջադեմ կենտրոնի: Այստեղ առաջ եկան գեղանկարչական նոր հոսանքներ՝ իմպրեսիոնիզմը, պուանտիլիզմը, պոստիմպրեսիոնիզմը և այլն: Առաջատար արվեստի հանդեպ Փարիզի սերը երբեք չի մարել: 1977 թվականին նախագահ Ջորջ Պոմպիդուի գլխավորությամբ, հայտարարվեց մրցույթ՝ ժամանակակից արվեստի կենտրոն ստեղծելու նպատակով: 200-ից ավելի աշխատանքներից ընտրվեց Ռենցո Պիանոյի և Ռիչարդ Ռոջերսի ինքնա­ տիպ նախագիծը, որի համաձայն ապակե կառույցի կապի և հաղորդակցության հա­ մակարգերը՝ ջրատար խողովակները, վերելակը, էլեկտրահաղորդալարերը և այլն տեղադրված էին դրսում՝ ճակատային մասում և գունավորված էին տարբեր գույներով:

?

5. Ձեր կարծիքով, ի՞նչ տպավորություն է թողնում Պոմպիդու կենտրոնի ճարտա­ րապետությունը:

Գտիր Փարիզի հին և նոր ճարտա­ րա­­պետության նմուշները: Համեմատիր դրանք և ներկայացրու դասարանին:

Փարիզ.Պոմպիդուի կենտրոն

5


III

36. Կետիկներով նկարչություն Ժամանակակից նկարչության պատմությունը սկսվում է իմպրեսիոնիզմից: Վայրկենական տպավորությունները նկարի վրա ավելի լավ արձանագրելու նպատակով իմպրեսիոնիստները փոխեցին նկարելու ավանդական կանոններն ու նկարչաձևը և նոր արվեստի սկիզբ դրեցին: Նրանց գեղարվեստական որոնումները դեռ երկար շարունակվեցին և ստեղծվեցին մի շարք նոր ուղղություններ, որոնցից մեկը պուանտիլիզմն էր: Այս ֆրանսերեն բառը կետիկներով, այսինքն կարճ կետիկային վրձնահարվածներով նկարչություն է նշանակում:

Պոլ Սինյակ: Բնանկար: 1887 թ.

?

Ժորժ Սյոռա: Կուրբեվուայի կամուրջը: 1886-87 թթ.

1. Ուշադիր նայեք պուանտիլիզմի տեխնիկայով կատարված աշխա­տա­նք­ ներին, ի՞նչ տպավորություն են թողնում դրանք:

Եթե ուշադիր նայեք պուանտիլիստների աշխատանքներին, կհասկանաք, թե որքան էներգիա, ժամանակ և համբերություն է հարկավոր այդ մեթոդով աշխատելու համար: Գունավոր «կետիկներով» նկարած մակերևույթը կարծես կենդանության շունչ ունի, ակնդրի աչքի առաջ պատկերը շարժվում և փոխում է տեսքը: Եթե հետաքրքրվեք աշխատանքային այս մեթոդով, ապա համբերության և ջանադրության շնորհիվ կստեղծեք իսկապես հետաքրքիր աշխատանքներ, իսկ թե մի փոքր էլ լարեք երևակայությունը, հնարավոր է ձեր նկարի վրա հեշտությամբ ստանաք նաև կետիկային արդյունք: Դրա համար ձեզ անհրաժեշտ է փաթեթավորման նյութ՝ պինոպլաստի համապատասխան չափի կտոր և ջրաներկեր:

Սանդրո: 11 տարեկան

6


III Պենոպլաստի մակերևույթը ծակոտկեն է, նրա վրա սովորական վրձնաներկի բարակ շերտը կթողնի կետիկավոր հետք: Նախքան աշխատանքին անցնելը գերադասելի է փորձնական վրձնահարվածներ անել սևագիր կտորների վրա: Այդպիսով ավելի լավ կհասկանաք, թե որքանով թաց է լինելու վրձինը և մոտա­ վորապես որքան քանակությամբ ներկ է հարկավոր աշխատանքն այս կամ այն գույնով ներկելու համար: Պենոպլաստի վրա աշխատելն, իհարկե, ավելի հեշտ է, քան իսկական պուա­ն­ տիլիստական տեխնիկայով նկարելը: Այստեղ նույնպես կարևոր է զգուշությունը: Վրձնահարվածները պետք է լինեն հավասարաչափ, ներկը նկարի մակերևույթի վրա պետք է քսել շերտերով:

Շնորհանդեսի ընթացքում ձեզանից յուրաքանչյուրը պետք է մանրամասն նկարագրի արհեստական նյութի վրա աշխատելու գործընթացը, փորձը, որը ձեռք եք բերել աշխատանքը ստեղծելիս և տրամադրությունը, որը կարողացել եք ստեղծել պուանտիլիստական տեխնիկայով: Լուկա: 12 տարեկան

Կետիկային մակատեսք ունեցող նյութի վրա (օրինակ՝ պենոպլաստ) ջրաներկով կա­ տարեք ձեզ համար ցանկալի աշխատանք: ­

Իրմա: 10 տարեկան

7


III

37. Երկրաչափական նատյուրմորտ Ցանկացած նկար ստեղծելիս անպայման պետք է հաշվի առնեք ոչ միայն առարկաների չափերը, այլ նաև նրանց փոխհարաբերակցությունը և համամասնությունը: Օրինակ՝ աշնան նատյուրմորտում կարմիր խնձորը ոսկեգույն դդմից ավելի փոքր է, սակայն բավական մեծ է շուրջը պատկերված կաղիններից: Առարկաների միջև հարաբերակցություն պահպանելը նատյուրմորտ ստեղծելու անհրաժեշտ պայմանն է:

Այս քառանկյունաձև ծաղկամանը ճշգրիտ նկարելու համար պետք է ուշադրություն դարձնեք նրա համա­­­մաս­­ նություններին: Մոտավորապես ծաղկամանի միջնա­­մա­ սից սկսեք նեղացնել նրա լայնությունը՝ մինչև հա­տա­ կա­մաս, իսկ գոտին անցկացրեք ամենալայն հա­տվածի՝ ծայրի վրա: Երկրաչափական առարկաներից բաղկացած նա­ տյուրմորտ նկարելու համար, նախևառաջ մատիտով ուրվագծեք դրանք: Ուշադրություն դարձրեք առա­րկա­ ների չափերին և դրանց հարաբերակցությանը, որպեսզի գծանկարչական պատկերը կանոնավոր ստացվի:

8


III

Բազմանիստ պատկեր նկարելու համար նրա ամենալուսավորված նիստերից մեկը թողեք անձեռնմխելի՝ սպիտակ, իսկ լույսի աղբյուրից ամենահեռու գտնվող և ստվերում ընկած նիստը՝ շտրիխավորեք սև մատիտով: Լավ կլինի, եթե հակառակ ուղղություններով շտրիխները նկարեք մի քանի շերտով: Կենտրոնական նիստը ծածկեք համեմատաբար բաց շտրիխով:

Նման սկզբունքով պատկերեք նաև շրջանը: Այն չունի նիստեր, սակայն նրա մակերևույթի վրա հավասարաչափ բաշխեք ստվերում ընկած և լուսավորված հատվածները, այնուհետև մուգ և համեմատաբար բաց շտրիխներով նկարեք դրանք: Երկրաչափական պատկերների տակ պատկերեք մուգ շտրիխներով ընկած ստվերը: Հաշվի առեք, որ ընկած ստվերը պետք է ուղղված լինի լույսի հակառակ կողմը: Այդպիսով ձեր նատյուրմորտը կստացվի ծավալուն և տարածական:

?

1. Հիշեք, թե ի՞նչն էր կոչվում շտրիխ և ընկած ստվեր: 2. Ձեր բառերով նկարագրեք երկրաչափական պատկերը գծանկարչությամբ պատկերելու փուլերը:

Սև մատիտով նկարեք հասարակ նատյուրմորտ: Պահպանեք առարկաների հարաբերակցությունը և համամասնությունը: Կիրառեք շտրիխներ առար­ կաները ծավալուն պատկերելու համար:

9


III

38. Տարածությունը հարթության վրա Ինչպես արդեն գիտեք, առարկաները, որոնք մեզ մոտ են գտնվում, այսինքն պատ­­­ կեր­ված են առջևի պլանում, խոշոր են երևում, հետևաբար որքան հեռու՝ այնքան փոքր:

?

1. Ուշադրություն դարձրեք այստեղ ներկայացված աշխատանքներին: Մանրամասն նկարագրեք, թե ինչպե՞ս են պատկերել նկարիչները տարածությունը: 2. Նկարագրեք ճանապարհի շրջագիծը: Ի՞նչ տպավորություն է այն ստեղծում:

Իլիկո: 11 տարեկան

Մորիս Ուտրիլո: Քաղաքի բնանկար

Մտածե՞լ եք երբևէ, թե ինչպես են տեսնում մեր աչքերը հեռու ձգվող երկաթուղու գծերը: Եթե կանգնեք երկաթգծի վրա և նայեք դրանց, ապա կտեսնեք, որ հեռվում, խորության վրա նրանք մոտենում են իրար և վերջում հավաքվում մեկ կետում:

?

3. Ինչպե՞ս եք կարծում, միանում են, արդյոք, իրականում գծերը:

Հավաքման կետ

Թեոդոր Ռուսսո: Փողոց

10


Թղթի վրա նախապես գծեք դեպի խորություն տանող ճանապարհ, որը թեքվում է ձախից աջ կամ հակառակը: Այն կետը, որտեղ միանում են ճանապարհի գծերը, կոչվում է հավաքման կետ, իսկ նրա վրա անցնող հորիզոնական գիծը՝ հորիզոնի գիծ: Ճանապարհի երկայնքով նշեք ծառերի շարքը, հաշվի առնելով խորության մեջ նրանց չափի փոփոխությունը: Ձեր հայեցողությամբ, կարող եք ավելացնել ցանկացած այլ դետալ, օրինակ՝ ծաղիկ, տուն և այլն:

?

4. Նկարագրեք Մորիս Ուտրիլոյի և Թեոդոր Ռուսսոյի աշխատանքները: Աշխատանքների վրա գտեք հավաքման կետերն ու հորիզոնի գծերը: 5. Բացատրեք, թե ինչպե՞ս է փոխանցված խորությունն այս աշխատանքներում: 6. Նկարագրեք ճանապարհի շրջագիծը: Ի՞նչ տպավորություն է այն ստեղծում:

Հավաքման գիծ

Հորիզոնի գիծ

Տարածությունը հարթության վրա փոխանցելու նպատակով, նկարիչները կիրառում են նաև գույներ: Դրա մեջ կհամոզվեք, եթե ուշադիր նայեք այստեղ ներկա­յացված Կամիլ Կորոյի և Գաբրիել Միլլեի աշխա­ տանքներին, որտեղ տարածությունը փոխանցված է տարբեր հնարքներով, այդ թվում նաև՝ գույնով:

?

7. Ձեր կարծիքով, կա արդյո՞ք, հավաքման կետ Կամիլ Կորոյի և Գաբրիել Միլլեի աշխատանքներում: 8. Նկարագրեք պլանների հերթա­ փոխությունը այս աշխատանքներում: 9. Նկարագրեք, թե ի՞նչ գույներ են օգտագործում նկարիչները նկա­րի առջևի և հետևի պլանում: 10. Ի՞նչ տպավորություն է ստեղծում գույների նման հերթա­փոխությունը:

Կամիլ Կորո: Նավակավար

Ստեղծեք աշխատանք, որտեղ կկիրառեք հորիզոնի գիծն ու հավաքման կետը: Այդ միջոցի, ինչպես նաև գրադացիայի միջոցով ձեր աշխատանքին հաղորդեք խորություն և տարածություն:

Գաբրիել Միլլե: Բերքահավաք

11

III


III

39. Բարձր նորաձևության մայրաքաղաք 1.Ինչպե՞ս եք կարծում, արդյոք, միայն ցրտից պաշտ­­­­­ պա­ն ­­վելու համար է անհրաժեշտ մարդկանց հա­ գո­ւստը: Հին ժամանակներից առ այսօր մար­դիկ հոգ են տանում հագուստի մասին, հնարավորության սահմաններում զարդարում և գեղեցկացնում այն: Հա­ գուստեղենի գործվածքը, ձևվածքը, նյութն ու դեկո­ րը փոփոխվում է դարաշրջանին և երկրին հա­մա­ պատասխան: Այս հավերժական փոփոխությունն ունի բոլորին քաջածանոթ անուն՝ նորաձևություն: Երկար ժամանակ է, ինչ հագուստեղենի ստեղծումը՝ նորաձևությունը, վերածվել է արվեստի ճյուղի՝ դիզայնի: Ժամանակակից աշխարհում այդ արվեստի՝ բարձր նորաձևության մայրաքաղաքը՝ Փարիզն է: Անվանի ֆրանսիացի մոդելյերներ՝ Կոկո Շանելը, Քրիստիան Դիորը, Իվ Սեն Լորանը, Յուբեր դը Ժիվանշին և այլոք, իրենց ոճերը ստեղծել են նորաձևության սեփա­­­կան սրահներում: Տասնյակ տարիների ընթացքում այդ սրա­­­հները պահպանել են իրենց ինքնատիպ ոճը, այդուհանդերձ հերթական ցուցադրության յուրա­­­ քանչ­­յուր հավաքածու առանձնացել է թարմ տարրերով և ուրույն գաղափարով: Իսկ աշխարհի ցանկացած երկրի արդեն համբավավոր կամ սկսնակ դիզայներներ մշտապես ձգտել են դեպի Փարիզի պոդիումները, քանի որ հենց այստեղ կայացած ցուցադրումներն են թելադրել աշխարհի նորաձևության նորարարությունները:

Քրիստիան Դիորի հավաքածուի ցուցադրում

2. Հագուստի դիզայնը մտահղացումից մինչև պատրաստում երկարատև ճա­նա­ պարհ է անցնում: Մտքում ծնված հագուստի գաղափարը նախ դառնում է էսքիզ, ապա վերածվում ճշգրիտ կառուցվածքի՝ ձևվածքի: Որպեսզի այն կատարելապես ընդգրկի մարմինը պետք է ընտրել համապատասխան գույն և մակատեսք ունեցող գործվածք: Ձևվածքը պետք է կտրվի և կարվի: Որպես օրենք, բարձր նորաձևության ցուցադրման ժամանակ հագուստի դեկորատիվ տարրերը ամբողջովին ձեռքի աշխատանքներ են. ժանյակները, գունավոր քարերով, մորթով կամ փետուրներով զարդարումը տքնաջան գործընթաց է, փոխարենն արդյունքում ծնվող անթերի հագուստները արվեստի իսկական նմուշ են: Բարձր նորաձևության պոդիումում ցուցադրված հավաքածուները ձևավորում են նորաձևության հիմնական միտումները, որոնք հետագայում արագ տարածվում են ողջ աշխարհում և ամրապնդում իրենց տեղը ամենօրյա հագուստի ստեղծման գործընթացում:

Պիեռ Կարդենի էսքիզները Յուբեր դը Ժիվանշիի էսքիզները

12


3.Նորաձևության դիզայների մասնագիտությունը, ստեղծագործական հմտու­ թյուններից բացի պահանջում է բազմաթիվ ոլորտների իմացություն, ճաշակ և առհասարակ, կրթություն: Նախքան այդ մասնագիտության ընտրությունը, հա­վա­ նաբար, շահավետ է սեփական ուժերը փորձել հագուստի դիզայնի ասպարեզում: Դրա համար կարող եք ստեղծել ավանդական էսքիզներ, այնուհետև դրանց հիման վրա պատրաստել, օրինակ ներկայացման կերպարների զգեստներ:

Քեթի: 11 տարեկան

Թամունա: 11 տարեկան Աննա: 11 տարեկան

Հնարավոր է կիրառել նաև ավելի արագ մեթոդ: Հին ամսագրերից կամ բուկլետներից կտրած կերպարների համար, գունավոր թղթից կամ գործվածքի մնացորդներից կարող եք ստեղծել նոր հագուստ: Գունավոր քուղերով, ժանյակներով, կոճակներով կամ վզնոցի ուլունքներով զարդարեք հագուստը, որն առավել տպավորիչ դարձնելու համար ստեղծեք համապատասխան միջավայր: Հնարավոր է մտադիր եք ստեղծել որոշակի դարաշրջանի զգեստ և կամ կիրառել այդ զգեստին բնորոշ տարրերը ժամանակակից հագուստի վրա: Կարող եք ստեղծել նաև թեմատիկ, օրինակ՝ երեկոյան զգեստների հավաքածու: Այս մեթոդից օգտվելը հնարավորություն կտա արագ աշխատել և միևնույն ժամանակ դրսևորել սեփական երևակայությունն ու ճաշակը: Ո՞վ գիտի, միգուցե ձեզանից որևէ մեկի համար այս փորձը հետագայում մա­սնագիտության վերածվի:

 Բ Ա Ռ ԱՐԱ Ն

Միտում, տենդենցիա (լատ. Tendo ձգտում են) − զարգացման ուղղություն: Ցանկալի հնարքով ստեղծեք հագուստի ձեր դիզայնը:

13

III


III

40. Նոր արվեստի մայրաքաղաք XIX դարի վերջին Փարիզը դարձավ ժամանակակից արվեստի իսկական մայրա­ քաղաք: Այս ժամանակահատվածում այստեղ կողք-կողքի գործում էին հակադիր գույների և արտասովոր զուգադրումների սիրահարներ Անրի Մատիսը, Անդրե Դերենը, Մորիս դը Վլամինկը, քնարական և մելամաղձոտ դիմանկարների երիտասարդ նկարիչ Ամադեո Մոդիլիանին, տարօրինակ քանդակների հեղինակ Կոնստանտին Բրանկուզին: Առաջին հայացքից նրանք ոչ մի ընդհանրություն չունեին, և սակայն ուշադիր լինելու դեպքում, ակնհայտ է, որ նրանք գիտակցաբար էին խախտում կերպարվեստի հին ավանդույթները: Նրանց ստեղծագործություններում պատկերները պայմանական և հարթային են, իսկ շրջակա միջավայրը կառուցված է առանց հեռանկարի օրենքների: Մի խոսքով, այդ ժամանակ Փարիզում ծնունդ առավ նոր արվեստ, որի գլխավոր իմաստը լավ է ձևակերպել Անրի Մատիսը. «Աշունը նկարելու համար ես հիշելու եմ ոչ թե այն գույները, որոնք աշնանն են հատուկ, այլ վերապրելու եմ զգացումները, որոնք իմ մեջ աշունն են արթնացնում..»:

Այս նկարի վրա ներկայացված է նկարչի արվեստանոցը: Ինչպես եք կարծում, ո՞ր գույները կամ գույների ո՞ր համադրությունն էր սիրում նկարիչը: Բնութագրեք, թե ի՞նչ մթնոլորտ է տիրում արվեստանոցում և ի՞նչ տարրեր է կիրառել նկարիչը այն ստեղծելու նպատակով:

Անրի Մատիս: Նկարչի արվեստանոցը: 1911 թ.

Վլամինկի բնանկարն ասես այրվում է: Կարմիր, դեղին, վարդագույն, կանաչ, երկնագույն... ներկապնակի վրա չեն մնացել չօգտագործված գույներ: Նկարագրեք այս բնանկարը: Ի՞նչ տպավորություն է այն առաջացնում:

Մորիս Վլամինկ: Ռեստորան Բուժիվալում: 1905 թ.

14


III

Այս նկարը նկարել է ֆրանսիացի նկարիչ Անդրե Դերենը Անգլիայում: Ինչպե՞ս եք կարծում, մանուշակագույն կամուրջն ու կարմիր ափամերձ տարածքը նկարչի երևակայության պտուղն են, թե՞ իրականություն: Բնութագրեք այս նկարում օգտագործված գույները: Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այստեղ փոխանցված տարածությունը:

Անդրե Դերեյ: Կամուրջ: 1906թ.

Նկարագրեք այս քանդակը և բնութագրեք այստեղ կիրառված քանդակային ձևերը: Ինչպես եք կարծում, ինչու՞ է նկարիչն այս ձևով պատկերացրել Մուսային: Ձեր կարծիքով, ինչո՞վ է այն տարբերվում դասական, ռեալիստական քանդակներից:

Կոնստանտին Բրանկուզի: Մուսա: 1912 թ.

Երիտասարդ կնոջ դեմքի թախծոտ արտահայտությունը, մարմնի ձգված և պայմանական ձևերը և պայմանական միջավայրը Մոդիլիանիի ստեղծագործության բնորոշ նշաններն են: Դիմանկարի համաձայն, ինչպե՞ս կբնութագրեիք Մոդիլիանիի պատկերած աղջկան: Իր դիմանկարներում Մոդիլիանին չէր պատկերում աչքի բիբը և աչքի կտրվածքը՝ լրացնում էր դրանք միայն մեկ գույնով:

Ամադեո Մոդիլիանի: Կարմրավարս կինը: 1917 թ.

15


III

41. Կահիրե 1. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն կամ ինչպես այն հնում արաբներն էին կոչում՝ Ալ-Քահիրան գտնվում է Նեղոս գետի երկու ափին: Նրանից հետո, երբ Նա­ պոլեոնի բանակը ոտք դրեց Եգիպտոս և այնտեղից իր հետ Եվրոպա տարավ եգիպտական մշակույթի հա­զարավոր նմուշներ, հետաքրքրությունն առ այս հնագույն երկիր այդպես էլ չմարեց: Աշխարհի բոլոր անկյուններից Եգիպտոս են ժամանում բազմաթիվ զբոսա­շրջիկներ: Կահիրեի փողոցներում այս հնագույն ժողովրդի սերունդներին տեսնելու ուղղությամբ նրանց ջանքերը սակայն, ապարդյուն են: Այսօր այդտեղ բնակվում են արաբներ: VII դարում արաբների բանակը նվաճեց Եգիպտոսը, որից հետո երկու մշակույթների՝ եգիպտականի և արաբականի միաձուլումը ձևավորեց Եգիպտոսի ներկան: Նրա մայրաքաղաքը գտնվում է Կահիրե վիթխարի և հրաշագեղ Աֆրիկայի մայրցամաքում: Հին Կահիրեի թաղամասը պահպանվել է քաղաքի հարավային հատվածում: Այստեղ կարող եք տեսնել Կահիրեին բնորոշ շենքեր՝ պատշգամբներով և խուլ պարսպով: Նոր Կահիրեն գրեթե ոչնչով չի տարբերվում ժամանակակից քաղաքներից: Իսկ եգիպտական մշակույթն ու արվեստը ներկայացված են Կահիրեի պետական թանգարանում: 2. XX դարասկզբին Եգիպտոսի տարածքում զանգվածային պեղումների և պատահական հայտնագործությունների արդյունքում ձեռք բերված հնությունները ցրվում էին աշխարհով մեկ: Եգիպտոսի կառավարությունը արգելեց չթույլատրված հնէաբանական պեղումները և ստեղծեց եգիպտական հնությունների պահպանման հանձնաժողով, ապա նաև՝ թանգարան: Այսօր թանգարանի հավաքածուն կազմված է հին եգիպտական դամբարաններում հայտնաբերված մոտ 120 հազար ցուցանմուշից, որի մեծ մասը հազվագյուտ արվեստի նմուշներ են: ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՌՈՒՑՎԵՑ ԿԱՀԻՐԵՆ Լեգենդի համաձայն, Կահիրեի շինարարությունը սկսել են նախապես նախանշված նախագծով՝ չա­փել են ուղղանկյունաձև հողատարածքը, չորս անկյուն­ ներում բարձրացրել սյուներ, որոնց միջև ամբողջ պարագծով ձգել են պարաններ և իրարից ոչ հեռու կանգնեցրել թիերով զինված և աշխատանքի պա­տ­ րաստ բանվորների: Քաղաքը մշտապես երջանիկ և հաղթանակած տեսնելու նպատակով, հրավիրել են աստղագետների, որոնք պետք է ուսումնասիրեին երկնքի լուսատուներին և հայտնեին շինարարության մեկնարկի ամենաբարենպաստ պահը, որի մասին տեղեկացնելու էին բոլորին՝ պարաններից կախված Եգիպտական թանգարան: Կահիրե հատուկ զանգերի միջոցով: Անսպասելիորեն, պարանների վրա ագռավ է նստել և զանգերը սկսել են ղողանջել: Նույն պահին բանվորները սկսել են փորել հողը: Սարսափած աստղագետները կոչել են անհապաղ ընդհատել շինարարությունը, քանի որ ԱլԿահիրայի՝ Մարսի ելման պահն էր և շինարարության ժամանակը դեռ չէր եկել: Եվ սակայն, մեկնարկած շինարարությունը ընդհատել չի հաջողվել: Այդպիսով, քաղաքն անվանել են այդ լուսատուի անվանբ՝ Ալ-Կահիրա:

16


Ինչպես երևում է եգիպտական դամբարանների հարստությունը նույնիսկ հին ժամանակների մարդկանց հանգիստ չի թողել, որովհետև XX դարում հայտնաբերված դամբարանների մեծ մասը՝ կողոպտված է: Բարեբախտաբար, հայտնաբերվել է երիտասարդ Թութանհամոն փարավոնի գրեթե անձեռնմխելի դամբարանը: Նրա գանձերը, մումիան և ուրույն սարկոֆագը (քարատապանը) գեղեցկացնում են ներկայիս Կահիրեի թանգարանի հավաքածուն: Այս ցուցանմուշները արժեքավոր տեղեկություն են հաղորդում արքունական կյանքի կանոնների մասին: Չնայած նրա, որ դրանք տեսնելու նպատակով Կահիրե են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ, այնուամենայնիվ դրանց նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ հաճախ հենց հավաքածուն է ճանապարհորդում, որպեսզի հնարավորություն տա աշխարհին սեփական աչքով տեսնել եգիպտացի հին վարպետների արվեստը:

Եգիպտական թանգարանի ցուցանմուշ

?

1. Ինչո՞ւ էին փարավոնների հետ միասին դամբարան տեղափոխում բազմաթիվ իրեր և թանկարժեք զարդեր: 2. Վերհիշեք, թե ի՞նչ գիտեք մահացածների պաշտամունքի հետ կապված եգիպտական ավանդույթների մասին:

4. Հնագույն եգիպտական մշակույթից բացի, Կահիրեն տեսարժան է նաև արաբական ճարտարապետության և արվեստի հուշարձաններով: Քաղաքում բազմաթիվ մզկիթներ են: Դրանց շարքում է ողջ մահմեդական աշխարհի հնագույն և կարևորագույն աղոթատեղիներից մեկը՝ Ալ-Ազհարի մզկիթը: Այն կառուցվել է 970972 թվականներին: Մզկիթի բակը նախատեսված է աղոթքի եկած բազմաթիվ մարդկանց համար: Բակի բոլոր չորս կողմերում կառուցված են մեծ սյուներով աղոթասրահներ: Դրանց ինտերիերը հարդարված է ռելիեֆային հարուստ դեկորով: Ալ-Ազհարը միաժամանակ աշխարհի հնագույն հա­ մալ­սարաններից մեկն է, ուր հոգևոր կրթություն են ստանում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մահմեդականներ: Հայթայթեք տեղեկություններ Կահիրեի թան­ գա­րանի ցուցանմուշների մասին և պատրաստեք ցուցատախտակ:

Ալ-Ազհարի մզկիթ: Կահիրե

17

III


III

42. Եգիպտական հուշանվերներ Եգիպտոս այցելող զբոսաշրջիկների բնական ցանկությունն է հազարամյա մշակույթի գոնե փոքրիկ մասն իբրև հիշատակ ձեռք բերելը, սակայն տեսարժան վայրերում խիստ հետևում են, որպեսզի չվնասվի հուշարձանների նույնիսկ ամենաչնչին մասը: Իսկ Կահիրեի հայտնի շուկայում վաճառվում են բազմատեսակ հուշանվերներ՝ ցանկացած չափի բուրգեր, փարավոնների քարատապանների և թագավորական զարդերի ու գավազանների պատճեններ: Ժամանակակից վարպետների երևակայությունը չունի սահմաններ: Օրինակ՝ Եգիպտոսի ցանկացած աստվածության պատկերը կարող եք բռնել ձեռքում՝ սովորական գրչի տեսքով, իսկ ձեր սենյակի պատին կարող եք փակցնել պապիրուսի վրա գրված եգիպտական տեքստ: Եգիպտոսում արգելված է 100 և ավելի տարի առաջ պատրաստած իրը վաճառել առանց թույլտվության: Այդ պատճառով այստեղ չեն վաճառում հնագույն իրեր, սակայն բազմատեսակ հուշանվերների շնորհիվ մշտապես կհիշեք այս հրաշալի երկրի և նրա մշակույթի մասին:

Եթե դուք դեռ չեք եղել Եգիպտոսում, մի տխրեք: Նախքան այցելելն ու աշխարհի հրաշալիք ճանաչված բուրգերը սեփական աչքով տեսնելը, հիշեք այն ամենն, ինչ գիտեք Եգիպտոսի մասին և ձեր երևակայությամբ անձամբ պատրաստեք եգիպտական հուշանվեր: Բուրգ կարող եք պատրաստել կավից կամ պլաստիլինից, որից հետո կարող եք փորագրել քարե կտորների շարք կամ զարդարել այն եգիպտական հիերոգլիֆներով: Եգիպտական փարավոնների պարտադիր ատրիբուտը անմահության խորհրդանիշ՝ «Անխը», նույնպես կարող եք ծեփել կավից և ներկել չորանալուց հետո: Հեշտությամբ կարող եք ծեփել նաև եգիպտական բզեզ, սակայն հաշվի առեք, որ գերադասելի է այն կապույտ լինի: Ցանկացած գրչի համար կարող եք պատրաստել կավե պատյան և վրան փորագրել իսկական կամ ձեր կողմից հորինած հիերոգլիֆներ: Ցանկացած նյութից պատրաստեք տարբեր տեսակի եգիպտական հուշանվերներ: Կազմակերպեք ցուցահանդես և հրավիրված հյուրերին պատմեք, թե ինչ գիտեք Եգիպտոսի և նրա արվեստի մասին:

18


III

43. Կախարդական գորգ Կահիրեի կենտրոնում գտնվող Խան–Ալ–Խալիլի շուկան արևելյան քաղաքին բնորոշ գունագեղությամբ և վաճառքի հանած արտադրանքի բազմազանությամբ զարմացնում է այցելուներին: Ինչեր ասես չեք տեսնի այստեղ՝ ոսկե և արծաթե զարդեր պարունակող վա­ ճառասեղաններ, արաբ բեդվինների ավանդական հագուստ, կերամիկական ամաններ, փայտե, կաշվե, ոսկորից պատրաստած իրեր և այլն: Հատկապես շլացուցիչ են գորգերի և կարպետների գույնզգույն շար­ քերը: Կիրառված հակասական գույների առա­տությո­ւնը, պայծառությունն ու նրանց համարձակ համա­դրությունը զարմանալի տպավորություն են թողնում, ձեր աչքի առջև ասես ցուցադրված լինեն արևելյան հեքիաթներում նկարագրված կախարդական գորգեր:

Դաթունա: 11 տարեկան

Նանա: 11 տարեկան

Գորգագործությունն ու կարպետագործությունն արևելյան երկրների ժողովրդական արվեստի հիմնական ճյուղերից են: Փորձված գորգագործները, որպես օրենք, նախապես նույնիսկ էսքիզ չեն պատրաստում և անմիջապես հյուսելու ընթացքում են համադրում անհրաժեշտ գույներ: Ձեր կողմից արված էսքիզը հնարավորություն կտա նախ թղթին փոխանցել սեփական երևակայությունը: Էսքիզն իրականացնելիս պատկերացրեք, թե ինչ տեսք ունի արաբական գորգը: Ձևաչափն ամբողջությամբ պատեք գունավոր ներկով: Փորձեք լարել ձեր երևակայությունը և միտումնավոր կիրառեք հակասական գույներ ու զարդանախշային մոտիվներ: Ձեր աշխատանքին ավարտուն տեսք տալու համար, դրեք այն հակադրված կամ ներդաշնակորեն համադրված գունավոր շրջանակի մեջ: Աշխատանքն ավարտելուց հետո դասարանում կազմակերպեք կախարդական գորգերի ցուցահանդես:

Կիրառելով ցանկացած նկարչական աշխատանք՝ արևելյան գորգի թեմայով:

հնարք

ստեղծեք

դեկորատիվ

19


III

44. Հին Եգիպտոսի արվեստը Հին Եգիպտոսը հայտնի է արվեստի բացառիկ նմուշներով: Այստեղ կարող եք հանդիպել ճարտարապետության, քանդակագործության, նկարչության և բազմաթիվ այլ ճյուղերի նմուշներ: Եգիպտական տաճարներն ու դամբարանները զարդարված են ռելիեֆներով ու որմնանկարչությամբ, իսկ վիթխարի, կոթողային քանդակները եգիպտական ճարտարապետական անսամբլների օրգանական մասն են կազմում:

Այս քանդակը պատկանում է փարավոնին և նրա կնոջը: Թագուհին ձախ ձեռքը դրել է ամուսնու ուսին, իսկ երկրորդ ձեռքով գրկել գոտկատեղը: Ձեր կարծիքով, ի՞նչ է արտահայտում նրա այս ժեստը: Ձեր կարծիքով, որքանո՞վ է բնական կերպարների շարժումը: Զգաստ կերպարները մի ոտքով առաջ են եկած... ավարտիր այս պատկերների նկարագրությունը:

Մենկաուրա (Միկերին) փարավոնն ու իր կինը: Մ.թ.ա. 2525-2470 թթ.

Սֆինքսը Գիզայի ճարտարապետական անսամբլի տեսարժանություններից է: Սֆինքսը Քեֆրեն փարավոնի պատկերն է ներկայացնում և կանգնած է նրա բուրգի դիմաց: Սֆիքսն ունի առյուծի մարմին և մարդու գլուխ: Քանդակի գլուխը զարդարում է եգիպտացի փարավոնների գլխաշորը՝ կլաֆտը:

Սֆինքս: Գիզա: Մ.թ.ա. 2575-2465 թթ.

20

Ի՞նչ տպավորություն է թողնում ձեզ վրա Սֆինքսը:


III

Եգիպտական դամբարանների պատերը, որպես օրենք, նախշազարդ էին: Պատկերները հորիզոնական շարքերով բաշխվում էին պատերի վրա: Այստեղ պատկերվում էին հանգուցյալի երկրային և երկնային կյանքն արտացոլող տեսարաններ: Ի՞նչ տպավորություն է թողնում այս դամբարանի նկարազարդումը, նրա գունավորումը:

Դամբարանի նկարազարդումը: Մ.թ.ա. XIII դար

Որմնանկարի այս հատվածի վրա պատկերված են եգիպտական աստվածները: Փորձեք որոշել, թե ո՞ր աստվածներն են այստեղ պատկերված: Եգիպտական նկարազարդումների ֆոնին տեսնում ենք հիերոգլիֆ գրառումներ: Ի՞նչ դեր են խաղում դրանք ընդհանուր տպավորություն ստեղծելու հարցում: Դամբարանի նկարազարդումը: Մ.թ.ա. XII դար

Նկարագրեք այստեղ ներկայացված կերպարները, նրանց կեցվածքը, հանդերձանքը...

Նկարագրեք այս նկարի ստորին մասը: Ձեր կարծիքով, ինչպե՞ս են կապված այս նկարի վերին և ստորին մասերը: Ձեր կարծիքով, ինչո՞վ են զբաղված նկարազարդման այս հատվածում:

Դամբարանի նկարազարդումը: Մ.թ.ա. XIII դար

21


III

45. Դիմանկար Այստեղ ներկայացված դիմանկարները կոչվում են Ֆայումյան դիմանկարներ, քանի որ դրանց մեծամասնությունը հայտնաբերվել է 1880 թվականին Եգիպտոսում՝ Էլ-Ֆայում օազիսի դամբարաններում: Նրանք հիմնականում դասվում են մ.թ. I-IV դարերին: Այս դիմանկարները կերտվում էին փայտե տախտակների վրա՝ մոմաներկերով: Դիմանկարը ստեղծվում էր մարդու կյանքի օրոք, իսկ մահից հետո այն տեղադրում էին քարատապանի (սարկոֆագի) վրա՝ հանգուցյալի դեմքի մասում:

?

1. Նկարագրեք, ինչպե՞ս է տեղադրված դիմա­ նկա­րը սարկոֆագի վրա:

Կնոջ դիմանկար: Հռոմեական սարկոֆագ (քարատապան): II դար

Ֆայումյան դիմանկարը կապված էր հանգուցյալի պաշտամունքի հետ, թեև նրա վրա պատկերված մարդիկ առանձնանում էին կենսունակությամբ և խոսուն դեմքերով:

?

2. Ձեր կարծիքով, հնարավոր է արդյո՞ք այս դիմա­ նկարներով բացահայտել մարդու խառնվածքն ու տրամադրությունը: 3. Նկարագրեք ստորև տրված դիմանկարները: Բնութագրեք յուրաքանչյուր դիմանկարի վրա պատ­ կերված անձնավորությանը:

Տղամարդու դիմանկար: I դար

Երիտասարդ կնոջ դիմանկար: III դար

22

Երիտասարդ կնոջ դիմանկար: I դար

ՖԱՅՈՒՄՅԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ 1887 թվականին անգլիացի հնեաբան Ու. Պիտր Ֆլինդերսը Ֆայումի մոտակայքում գտնվող հին հռո­մեական քաղաք Խավարայում հայտնաբերեց գերեզմա­նատուն, որտեղ թաղված էր շուրջ 90 մումիա, այսպես կոչված Ֆայումյան դիմանկարներով: Հետագայում նման դիմանկարներ են հայտնաբերվել ամբողջ Եգիպտոսի տարածքում: Ընդհանուր առմամբ աշխարհի թանգարաններում պահվում է շուրջ 700 Ֆայումյան դիմանկար:


46. Իմ հարազատի դիմանկարը Յուրաքանչյուր մարդ ունի իրեն բնորոշ դեմքի կազմվածք, աչքերի, շրթունքների, քթի ձև, ոմանք ունեն հաստ հոնքեր, ոմանք՝ բարակ, մի խոսքով նրանցից յուրաքանչյուրն առանձնանում է իրեն հատուկ արտաքինով: Մարդու դիմանկարը կերտելիս նկարիչները ուշադրություն են դարձնում հենց այդ բնորոշ նշաններին, որոնք և փորձում են պատկերել իրենց աշխատանքներում:

?

1. Նկարագրեք այստեղ ներկայացված դիմա­ նկարները: Ընդգծեք յուրաքանչյուր դիմանկարին բնորոշ նշանները:

Դիմանկարում նմանությունից բացի, նկարիչները հաճախ փոխանցում են նաև մարդու տրամադրությունը: Այդ տրամադրությունը հնարավոր է առավել ցայտուն պատկերել, եթե մարդու արտաքինին համապատաս­ խան նկարեք նաև մարդու ազգային պատկանելու­ թյանը բնորոշ հատկանիշ: Այսպես, չորրորդ դիմա­ նկարում ձեր հասակակիցը մորը ներկայացրել է իսպա­նացի կնոջ տեսքով:

?

2. Ո՞ր հատկանիշի շնորհիվ ենք կռահում, որ հինգերորդ նկարում պատկերված կոնկրետ անձը իսպանացի տիկին է: 3. Ո՞ր մշակույթի ներկայացուցիչներն են երկրորդ և երրորդ դիմանկարների հերոսները:

Զուկա: 12 տարեկան

2

1

Լիկա: 12 տարեկան

3 Նուցա: 11 տարեկան

Թակո: 10 տարեկան

4

Որոշեք, թե ում եք նկարելու, այդ մարդու արտաքինի ո՞ր բնորոշ նշաններն եք շեշտելու և ինչ տրամադրություն եք փոխանցելու, ո՞ր մշակույթի ներկայացուցչին եք պատկերելու ձեր աշխատանքում և ո՞ր հատկանիշն եք կիրառելու:

23

III


III

47. Հռոմ 1. Իտալիայի մայրաքաղաք Հռոմը աշխարհի ամենահին ու հիասքանչ քաղաքներից է: Այն հազար ու մի անունով են կոչում՝ «Քաղաքակրթության փարոս», «Քաղաք յոթ բլրի վրա», «Սուրբ քաղաք», «Մարդկության պատմության խորհրդանիշ» ....

?

1. Քննարկեք Հռոմը ներկայացնող այս արտահայտությունները և մեկնաբանեք դրանցից յուրաքանչյուրը: 2. Հիշեք «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ» արտահայտությունը և հիմնավորեք ձեր կարծիքը այս արտա­հա­յ­ տության նշանակության մասին:

ՔԱՂԱՔ ՅՈԹ ԲԼՐԻ ՎՐԱ Հռոմը գտնվում է Տիբրոս գետի ափին՝ յոթ բլրի վրա: Այդ բլուրներն են՝ Պալատինը, Կապիտոլիումը, Կվիրինալը, Ավենտինը, Էսկվիլինը, Վիմինալը և Ցելիումը: Հռոմի տեսարանը Սուրբ Պետրոսի տաճարից 2.Մարդկության պատմության մեջ չկա այնպիսի մի դարաշրջան, որ թողած չլինի իր հետքը Հռոմում: Եվ սակայն ու այդուամենայնիվ Հռոմը համարվում է անտիկ աշխարհի և քրիստոնեական դարաշրջանի առաջնեկը: Ռոմուլի հիմնադրած քաղաքը գտնվում էր Պալատին բլրի վրա: Ըստ ավանդության, Ռոմուլը Պալատինի բլուրը ընտրել է Ակրոպոլիսի համար և հենց այստեղ է կառուցել քաղաքի պահապան սրբո­ւթյունը՝ Յուպիտերի տաճարը: Հռոմը հետզհետե ընդարձակվել է բլուրների միջև, հարթ տա­րածքում կառուցվել է Հռոմի ֆորումը: Ֆորում իտալերեն սահմանագծված է նշանակում: Այն քա­ղաքի գլխավոր հրապարակն էր, կենտրոնը, որտեղ բազմաթիվ կառույցներ էին գտնվում: Այսօր ֆորումը վերածվել է փլատակների, սակայն իտա­ լացիներն այն պահպանում են հենց այդ տեսքով՝ ի նշան Հին Հռոմի փառավորության: Հռոմի ֆորում ՀՌՈՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Ռոմուլ և Ռեմ երկվորյակ եղբայրներին իրենց հարազատ հորեղբայրը նետել է գետն ու այդպիսով իր ձեռքը գցել իշխանությունը: Սակայն եղբայներին գետը ափ է նետել: Այստեղ նրանց գտել է էգ գայլ և կերակրել իր կաթով: Փրկված երկվորյակներին իր մոտ է տարել մի հովիվ և մեծացրել: Արդեն չափահաս Ռոմուլը Տիբրոս գետի ափերին որոշել է քաղաք կառուցել: Բլուրներից մեկի վրա նա հերկաշերտ է անցկացրել և նշել ապագա քաղաքի սահմանը: Իսկ նրա եղբայր Ռեմը այդ ժամանակ ցատկոտել է հերկաշերտի վրա և ծաղրել եղբոր մտահղացումը: Զայրացած Ռոմուլը սպանել է եղբորը և հայտարարել՝ «Այսպես կվարվեմ այս քաղաքի սահմանը հատող յուրաքանչյուրի հետ»: Հռոմի հիմնադրման տարեթիվը համարվում է մ.թ. ա. 753 թվականի ապրիլի 21-ը: Էգ գայլի արձանը մինչ օրս կանգնած է Պալատինի բլրի վրա:

24


3. Հռոմի գլխավոր գեղեցկությունը Սուրբ Պետրոս եկեղեցին է, որն ամբողջ կաթոլիկ աշխարհի Մայր տաճարն է համարվում: Այստեղ է պատարագ մատուցում Հռոմի Պապը: 1506 թվականին Հուլիոս II Պապը ճարտարապետ Բրամանտեին հանձնարարել է քանդել այդտեղ գտնվող տաճարն ու մերձակա շինությունները և կառուցել նոր, վիթխարի տաճար: Բրամանտեն հասցրել է կազմել միայն տաճարի հատակագիծը:

Սուրբ Պետրոս տաճարի գմբեթը

Սուրբ Պետրոս տաճարի արևմտյան ճակատը

1546 թվականին Պապն այդ գործը հանձնարարել է իտալացի քանդակագործ Միքելանջելոյին: Միքելանջելոյի հատակագծի գլխավոր նորությունը տաճարի գմբեթն էր: Տաճարը նա պսակել է բարձր և լայն գմբեթով: Գմբեթը բաղկացած է 16 հզոր հենապատերից, որոնք «թաքցված են» զույգված սյուների հետևում: Նա սյուների միջև լայն պահուհաններ է բացել, ինչի արդյունքում գմբեթի ստորին տարածքը առատորեն լուսավորված է: Գմբեթի վերին՝ շրջանաձև մասում ևս երեք շարքով բացված են փոքր պատուհաններ:

?

3. Երևում են արդյո՞ք, այդ փոքր պատուհաններն ինտերիերում: 4. Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ նշանակության էին դրանք:

Հետագայում տաճարի գլխավերևում դրվեց ևս երկու փոքր չափի գմբեթ, իսկ դիմացից ներկառուցվեց ճոխ ճակատ: Հենց այստեղ է գտնվում այսպես կոչված Օրհնության պատշգամբը: Վերջին անգամ տաճարն օրհնել են 1626 թվականի նոյեմբերի 18-ին:

?

Սուրբ Պետրոսի տաճարի ինտերիեր

5. Նկարագրեք Սուրբ Պետրոս տաճարի ինտերիերը: 6. Ի՞նչ տպավորություն է թողնում այն: 7. Ինչո՞վ է պայմանավորված այդ տպավորությունը:

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍԻՆ Այն տեղում, ուր այսօր Սուրբ Պետրոս տաճարն է կանգնած, անտիկ դարաշրջանում կրկես էր գործում: Հենց այստեղ, կրկեսաբեմում, Ներոն կայսրի օրոք խոշտանգել են Սուրբ Պետրոսին և թաղել մոտակայքում: Նրա խոշտանգման տեղում հետագայում Կոնստանտին կայսրը հրամայել է կառուցել տաճար: Ժամանակի ընթացքում տաճարի շուրջ մի ամբողջ քաղաք է կառուցվել՝ մատուռներ, լուսասրահներ և այլ նշանակության շենքեր:

25

III


III

48. Նատյուրմորտ Պոմպեյը Հռոմեական կայսրության քաղաքներից էր, որը մ.թ. I դարում սուզվեց հրաբխի ժայթքումից առաջացած մոխրի ու լավայի հաստ շերտի տակ: XIX դարի II կեսին այդ քաղաքը պեղել են գիտնականները և հայտնաբերել հիասքանչ պալատներ և վիլլաներ՝ նկարազարդ պատերով: Այդ նկարազարդման մեջ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում նատյուրմորտը:

?

1. Հիշեք, թե ի՞նչ է նատյուր­ մորտ: 2. Բացատրեք առաջին և երկ­ րո­րդ նատյուրմորտը: Ո՞ր միրգն է պատկերված այս նատյուր­ մորտներում: 3. Ինչպե՞ս է փոխանցված այս նատյուրմորտի ապակե սպասքի մակատեսքը: Պոմպեյ: Նատյուրմորտ: Մ.թ. I դար

1

Պոմպեյի նկարազարդ նատյուրմորտները չափազանց բազմերանգ են՝ ամաններ, միրգ, ներկայացված իրերի տարբեր ձևեր, մակատեսք: Այստեղ հանդիպում են ինչպես ապակե, այնպես էլ կավե և մետաղյա ամաններ: Զարմացնում է այն, թե ինչպիսի ճշգրտությամբ և վարպետությամբ են փոխանցում այն ժամանակների նկարիչները յուրաքանչյուր առարկային բնորոշ ձևը, դրանց մակատեսքի, նյութի արդյունքը: Այս նատյուրմորտների շնորհիվ մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպիսի ամանեղեն էին օգտագործում հին հռոմեացիները, ինչ տեսք ուներ նրանց գցած սեղանը:

2 Պոմպեյ: Նատյուրմորտ: Մ.թ. I դար

?

4. Ըստ ձեզ, տրված նատյո­ւրմորտ­ ներից, ո՞րն է ամենաբա­զմա­պա­տ­ կերը: 5. Նկարագրեք երրորդ նատյո­ւր­ մորտը: Ո՞ր նյութից են պատրաստված այստեղ ներկայացված իրերը: Ի՞նչ է մատնանշում այդ նյութը: 6. Ուշադրություն դարձրեք և նկա­ րագրեք, թե ինչպե՞ս է այստեղ պա­տ­ կերված սեղանը:

26

Պոմպեյ: Նատյուրմորտ: Մ.թ. I դար

3


Ոչ պակաս ճշգրտությամբ և վարպետությամբ են փոխանցում հռոմեացի նկարիչները մրգի ձևը, գույնը, դեղձի և թզի խավոտ մակերևույթը, սիզախոտից հյուսած զամբյուղի մակատեսքը: Թզերով լի զամբյուղը նկարած է այնպիսի վարպետությամբ և սիրով, որ առաջին հայացքից իրական է թվում:

?

7. Ուշադրություն դարձրեք չորրորդ նատյուրմորտի վրա պա­տկերված թզերին: Ձեր կար­ ծիքով, ո՞ր հնարքով է կլորացնում նկարիչը թզի ձևը: 8. Ինչպե՞ս եք կարծում, ինչո՞ւ են թզերը տարբեր գույների: 9. Ձեր կարծիքով, ի՞նչ են մա­­տ­ նանշում թզերի կարմիր շեշտա­ դրումները:

4

Պոմպեյ: Նատյուրմորտ: Մ.թ. I դար

5 6

7 Մարիամ: 11 տարեկան

8 Թամունա: 11 տարեկան

Նկարեք նատյուրմորտ և փորձեք փոխանցել առարկաների բնորոշ ձևը, գույնն ու ֆակտուրան: Նատյուրմորտը կարող եք նկարել նաև ապլիկացիայի հնարքով:

27

III


III

49. Վերածննդի (Ռենեսանս) նկարչություն Այս դասին դուք կծանոթանաք իտալական վերածննդի նկարչության նմուշներին: «Ռենեսանս» տերմինը ծագել է իտալերեն (rinashimento) բառից և նշանակում է վերածնունդ: Ռենեսանսը ծնունդ է առել Իտալիայում և զարգացել մոտավորապես XIVXV դարերի ընթացքում: Վերածննդի ժամանակաշրջանի երեք հանրաճանաչ նկարիչներն են ՝ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը: Թեև հենց այս ընթացքում Իտալիայում գործունեություն էին ծավալում բազմաթիվ այլ նկարիչներ ևս՝ Ջոտտոն, Մազաչչոն, Մանտենյան, Բոտիչելլին, Պերուջինոն, Տիցիանը և այլք:

Բարձր գահին բազմած Սուրբ Աստվածածնին երկրպագում են սրբեր և մեկ պատմական անձ՝ այս նկարի պատվիրատու՝ Ֆրանչեսկո Գոնզագան: Կոմպոզիցիայի կենտրոնում Աստվածածինն է մանկան հետ: Ի՞նչ է սա խորհրդանշում: Ուշադրություն դարձրեք և որոշեք այս նկարի դիտակետը:

Անդրեա Մանտենյա: Հաղթանակի Մադոննա: 1495 թ.

Սանդրո Բոտիչելլի: Գարուն: 1477-78 թթ.

Նկարն արտացոլում է գարնանամուտը: Գործողությունն ընթանում է Վեներայի պարտեզում: Գլխավոր հերոսը նկարի կենտրոնում պատկերված սիրո աստվածուհի Վեներան է: Ինչո՞ւ: Ձեր կարծիքով, ովքե՞ր են այստեղ ներկայացված մյուս կերպարները: Նկարագրեք Վեներայի պարտեզը: Ինչպե՞ս է լրացված նկարի հարթությունը պատկերներով:

28


III Պերուջինո: Բանալու փոխանցում: 1482 թ.

Պերուջինոն Ռաֆայելի ուսուցիչն էր: Այս տեսարանը զարդարում է Սիքստինյան կապելլայի պատերից մեկը: Մեծ հրապարակի վրա բազմաթիվ մարդկանց ներկայությամբ Քրիստոսը Սուրբ Պետրոսին է փոխանցում դրախտի բանալին: Նկարագրեք միջավայրը, որտեղ ընթանում է գործողությունը: Ինչպե՞ս եք կարծում, ունի արդյո՞ք այս կոմպոզիցիան համաչափության առանցք:

Ռաֆայել: Մեսսա Բոլսենում: 1512 թ.

Այս կոմպոզիցիան զարդարում է Վատիկանում, Պապի նստավայրի սենյակներից մեկի (Ստանցայի) պատը: Հրաշալիքը տեղակայված է պատուհանի շուրջ: Նրա կենտրոնը ներկայացնում է տրապեզը՝ զոհասեղանը: Նկարագրեք այստեղ պատկերված մարդկանց: Ինչպե՞ս են նրանք դիմավորում հրաշքը: Նկարագրեք միջավայրը, որտեղ ընթանում է գործողությունը: Ինչպե՞ս եք կարծում, ունի արդյո՞ք այս կոմպոզիցիան համաչափության առանցք:

29


III

50. Ինքնատիպ նվեր Գարնան գալուն պես, սկսում եք մտածել, թե ինչպես եք շնորհավորելու գար­ նանամուտը, ինչ նվեր եք պատրաստելու սիրելի և մտերիմ մարդկանց՝ մայրիկին, տա­տիկին, ուսուցչուհուն... Անշուշտ, առաջինն ինչ մտաբերում եք, ավանդական ծաղկեփունջն է: Գարնանը նվիրած ծաղիկներն իսկապես առանձնահատուկ հաճույք են պատճառում մարդկանց: Բայց միգուցե՞ այս անգամ բացիկների և ծաղկեփնջի փոխարեն փորձեք մատուցել այնպիսի նվեր, որը մայրիկը երկար կպահի իբրև հիշատակ: Ամբողջ տարվա ընթացքում դուք ծանոթացաք բազմաթիվ հետաքրքիր հնարների և նույնիսկ ինքներդ փորձեցիք ձեր ուժերը արվեստի այս կամ այն ճյուղում: Մայրիկը հավանաբար շատ կուրախանա, եթե մատուցեք նրան մի նվեր, ուր արտացոլված լինեն այդ գիտելիքներն ու փորձը: Նվերը հարկ է համապատասխան շրջանակի մեջ տեղադրել՝ պատրաստելով նաև կախիչ կամ հենարան:

Շրջանակ պատրաստելու մի քանի մեթոդ կա: Ամենամատչելին՝ ստվարաթղթից կտրելն է, որի զա­րդա­ րումը պայմանավորված է ձեր երևակայությամբ: Ստվա­ րաթղթե շրջանակը կարող եք վերածել յուրահատուկ առարկայի, եթե վրան ամրացնեք առաջին հայացքից տա­ րօրինակ թվացող տարրեր: Օրինակ, տարբեր չափերի կոճակներ, թելեր, ժապավեններ և այլն: Նման շրջանակի անկյունում կարող եք փակցնել նաև բացիկը:

Շնոր

հավո

Այս շրջանակի մասին արդեն ոչ-ոք չի ասի, որ այն ստվարաթղթե սովորական քառանկյուն է: Այն զարդարելու համար ձեզ հարկավոր են գունավոր թղթից կտրած շերտեր, որոնք այնպես պետք է սոսնձեք իրար, որ շրջանակը ստանա ծավալուն ձև:

30

րում

եմ


III

Ծովափին հավաքած գունավոր խեցիները կամ խճաքարերը դասավորեք ստվարաթղթից կտրած շրջանակի վրա և հանգամանորեն սոսնձեք: Եթե ձեռքի տակ ունեք ծովի բնանկար կամ այդ թեմային առնչվող աշխատանքներ, ապա ավելի լավ շրջանակի մասին նույնիսկ երազել չեք կարող:

Եթե որոշեք շրջանակ պատրաստել փայտե կտորներից, ապա պետք է լինեք ավելի զգույշ: Լավ կլինի, եթե այս գործում տղաներն օգնեն աղջիկներին: Մեխերի փոխարեն փայտե հատվածները գերադասելի է սոսնձել և անպայման սպասել մինչև չորանա: Վրան կարող եք սոսնձել նաև ցանկացած դեկորատիվ տարր: Նման շրջանակը կարող եք զարդարել նաև փայտի կտորտանքներով, քանի որ փայտն ունի հաճելի մակատեսք: Որպես դեկորատիվ տարր, կարող եք կիրառել նաև նույն պահին հավաքած բնական նյութերը՝ խոտ, ծառակեղև, մամուռ կամ կոն:

Նույն գույնի ատլասե ժապավեններից կարող եք պատրաստել ինքնատիպ շրջա­ նակ, եթե այն տեղ-տեղ շրջեք, իսկ ծա­յրերը որևէ անկյունում զարդարեք ծաղկի ձև ունեցող մեդալիոնով: Նման շրջանակին շատ ներդաշնակ կլինի ձեր կո­ղմից նկարած գունավոր ծա­ղկեփո­ւնջը:

Ընտրեք ձեր լավագույն աշխա­ տանքը: Ցանկացած բնական կամ արհեստական նյութից պա­տրա­ս­ տեք համապատասխան դեկո­րա­ տիվ շրջանակ:

Նինո: 11 տարեկան

31


III

51. Ճամփորդություն արվեստի աշխարհում III Գրքի այս մասում դուք ծանոթացաք աշխարհի աննկարագրելիորեն հետաքրքիր ևս երեք քաղաքների հետ՝ Հռոմ, Փարիզ և Կահիրե: Եկեք այժմ ճամփորդենք այն երկրներ, որտեղ գտնվում են այս քաղաքները: Ալբերտո Ջակոմետի: Պատկերներ

Իտալիա

Իտալական Մուրանո ապակե արտադրանք

Ֆիլիպպո Լիպպի: Մոգերի երկրպագությունը

Լորենցո Գիբերտի: Մկրտարանի դռան ռելիեֆը: Ֆլորենցիա:

Դոժերի պալատ: Վենետիկ

32


III

Ֆրանսիա

Վերսալի պալատ

Ժակ Լուի Դավիթ: Մադամ Ռեկամյեի դիմանկարը

Ֆաբերժեի զարդեր

Էժեն Դելակրուա: Մարոկոցին զարդարում է ձին

Եգիպտոս

Կախազարդեր

Բուրգեր

Թեբե: Դամբարանի նկարազարդում

Աբու Սիմբելի համալիր

33


IV

52. Երկնաքերերի քաղաք 1. Նյու Յորքը աշխարհի մայրաքաղաք են անվանում, մինչդեռ այն նույնիսկ Ամերիկայի մայրաքաղաքը չէ: Հետաքրքիր է, թե ինչո՞վ է արժանացել նա այդ կոչմանը: Նյու Յորքը գտնվում է Հուդզոն գետի և Ատլանտյան օվկիանոսի միջև ընկած կղզիների վրա: Նրա հնագույն մասը գտնվում է Նյու Յորքի կենտրոնական թաղամասերից մեկի՝ Մանհեթենի հարավային մասում: Եվրոպայից վերաբնակեցված հոլանդացիներն այստեղ Նոր Ամստերդամ հիմնադրեցին: Այնուհետև հողերն անցան ներգաղթյալ անգլիացիների տիրապետության տակ և անունն էլ վերանվանվեց ի պատիվ Յորք դուքսի: Այս երկու անվանման միաձուլմամբ ծագեց քաղաքի ներկայիս անվանումը՝ Նյու Յորք:

?

1. Ո՞վ է հայտնաբերել Ամերիկա մայրցամաքը: 2. Ո՞ր քաղաքն է Ամերիկայի Միացյալ Նահա­նգ­ ների մայրաքաղաքը:

2. Մոտավորապես այնտեղ, որտեղ եվրոպացի ներգաղթյալներն առաջին անգամ ոտք դրեցին Ամերիկա, վեր է խոյանում Նյու Յորքի և Ամերիկայի խորհրդանիշը՝ Ազատության արձանը: 1886 թվականին Ֆրանսիան այս արձանը որպես ընծա շնորհեց Ամերիկային: Արձանի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդը: Մեծ չափ և կշիռ ունենալու պատճառով արձանի համար հատուկ հորինվածք էր պետք, որը կառուցեցին Օգյուստ Էյֆելի գծագրերով: Ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկ է ուսումնասիրում օվկիանոսի ափին փռված քաղաքի համայնապատկերը՝ արձանի գլխապսակի մեջ տեղակայված հարթակից:

?

Նյու Յորք

3. Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ ընդհանրություն կա Փարիզի և Նյու Յորքի խորհրդանիշների միջև:

Նյու Յորքի ևս մեկ խորհրդանիշն է համարվում խնձորը: Ըստ ավանդության, առաջին ներգաղթյալների կողմից տնկած ծառերից առաջինը հենց խնձորենին է պտուղ տվել, այդ իսկ պատճառով խնձորը դարձել է ամերիկյան ամենաառաջադեմ քաղաքի խորհրդանիշը: Ազատության արձան

ՈՒՈԼ ՍԹՐԻԹ Հոլանդացի և անգլիացի ներգաղթյալների միջև սուր մրցակցություն էր ընթանում: Անգլիացի մրցակիցներից պաշտպանվելու համար, հոլանդացիները քաղաքի կենտրոնում մեծ պատ են կառուցում: Պատի տեղում այժմ գտնվում է աշխարհի ամենահայտնի փողոցներից մեկը՝ Ուոլ Սթրիթը ( wall անգլերեն՝ պատ):

34


3. Բարենպաստ դիրքից ելնելով, Նյու Յորքը արագ մեծացավ, կառուցվեց: Հողի գինն այստեղ շատ բարձր էր, այդ իսկ պատճառով XX դարասկզբին Նյու Յորքում սկսեցին կառուցել բարձրահարկ շենքեր, որոնց նմանն այն ժամանակ գոյություն չուներ: Այստեղ էին աշխատում աշխարհի ամենահայտնի ճարտարապետները: Մետա­ ղյա և ապակե հսկայական հորինվածքները լիովին փո­ խեցին քաղաքի տեսքը: Հետզհետե Նյու Յորքը վերածվեց երկնաքերերի քաղաքի: Չնայած նրա, որ Նյու Յորքի կենտրոնական շրջան­ ներում կողք-կողքի կառուցված են բարձրահարկ շենքեր, այնուամենայնիվ փողոցները չեն կորցրել իրենց անդորրությունն ու հարմարավետությունը: Երկնա­ քերերի յուրօրինակությունը պայմանավորված է տար­ բերվող նյութի, գույնի մակատեսքի օգտագործմամբ: Գիշերը, ինչպես և ցերեկը ջահավորված քաղաքի փողոցները նույնպես մարդաշատ ու հմայիչ են:

IV

Կրայսլերի կենտրոն: 1930 թ.

Ժամանակակից արվեստի թանգարանի էքսպոզիցիա

Գիշերային Նյու Յորք

?

4. Ինչպե՞ս կարող եք բնութագրել Նյու Յորքը՝ ներկայացված լուսանկարների միջոցով: 5. Ձեր կարծիքով, ի՞նչ դրական և բացասական կողմեր ունեն նման շենքերը:

4. Նյու Յորքում է գտնվում ժամանակակից արվեստի թանգարանը՝ հայտնի MoMA-ն: Այս թանգարանի պարագլուխների նպատակն էր ստեղծել ժամանակակից արվեստի ամենաամբողջական հավաքածուն: Թանգարանը հիմնադրվեց 1928 թվականին: Նրա հավաքածուն ընգրկում է ժամանակակից արվեստի հազարավոր հայտնի ստեղծագործություններ: Աստիճանաբար Նյու Յորքը վերածվեց ժամանակակից արվեստի կենտրոնի, ինչում մեծ ներդրում ունեցավ թանգարանը:

?

6. Ձեր կարծիքով, ի՞նչ հատկություններ են բնորոշ ժամանակակից արվեստին: 7. Ո՞վ է ձեր սիրելի ժամանակակից նկարիչը կամ քանդակագործը:

35


IV

53. Ժամանակակից արվեստ MoMA-ի հավաքածուն աշխարհի մեծագույն և կարևորագույն հավաքածուներից մեկն է: Նմուշա­հավաք­ ներից և անձամբ նկարիչներից ձեռքբերված ստեղծա­ գործությունների մեծ մասը բացարձակապես տարբերվում է նրանից, ինչն ավանդական արվեստ է կոչվում: Ժամանակակից արվեստի որոշ նմուշներ, առաջին հա­ յացքից, կարող են թվալ տարօրինակ ձևերի և արտա­ սովոր գույների պատահական հավաքածու, սակայն դա այդպես չէ: Ճիշտ է, XX դարում նկարիչներից շատերը հրա­ժարվեցին ավանդական գեղանկարչությունից և քանդակագործությունից, սակայն արվեստում նրանց գլխավոր նպատակն անփոփոխ էր՝ սեփական գա­ ղափարների և զգացմունքների արտահայտում: Ժամանակակից արվեստի ստեղծագործություն կերտելու համար հաճախ կիրառվում է բացարձակապես ոչ ավանդական նյութը, այնպիսին, որը սովորական մա­րդկանց համար բոլորովին անօգուտ է: Նման ստեղծագործությունները երբեմն կոնկրետ վերնագրի փոխարեն ուղղակի կոմպոզիցիա կամ օբյեկտ են կոչվում: Կոմպոզիցիա

?

1. Ինչպե՞ս եք կարծում, ինչո՞ւ ժամանակակից արվեստագետները սովորաբար չեն վերնագրում իրենց ստեղծագործությունները:

«Ազատ արվեստի դասարան» ցուցադրում Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայում: 2009 թ.

Օբյեկտ

2. Ժամանակակից արվեստագետները ամենևին էլ չունեն իրական պատկերներ ստեղծելու նպատակ: Ոչ ավանդական նյութով, ինքնատիպ ձևերով և գույնով նրանք ստեղծում են նոր, երևակայական աշխարհ: Նրանց աշխատանքների գլխավոր առանձնահատկությունը պայմանական լեզվով զրուցելն է:

36


Նույնիսկ ավանդական նյութ օգտագործելու դեպքում ժամանակակից նկա­րիչները չեն փորձում պատկերել իրականը: Նրանց աշխատանքներում դժվարությամբ կարող եք բացահայտել այս կամ այն իրը, պատկերը:

?

2. Ինչպե՞ս եք կարծում, ինչո՞ւ ժամանակակից նկարիչները չեն պատկերում իրականությունը:

Հաճախ ժամանակակից նկարիչների աշխա­տանք­ ներն այնքան պայմանական են, որ դրանք հա­մեմա­տում են երեխաների նկարած նկարների հետ: Շվեյցարացի նկարիչ Պաուլ Կլեեի աշխատանքներում տեսնում ենք հենց այդպիսի պարզեցված, միամիտ պատկերներ:

?

3. Ինչպե՞ս եք կարծում, գիտեն, արդյոք ժամանակակից նկարիչները նկարել և կարո՞ղ են, արդյոք իրապես պատկերել առարկան: 4. Բնութագրեք Պաուլ Կլեեի հրեշտակների շարքը: Ի՞նչ տպավորություն է թողնում դրանցից յուրաքանչյուրը:

Պաուլ Կլեե: Կոմպոզիցիա: 1924 թ.

Պաուլ Կլեե: Հրեշտակների շարք: 1939 թ.

3. Ժամանակակից նկարիչների նման, ցանկացած մարդ կարող է փորձել փոխանցել իր հույզերը ստեղծելով նոր, պայմանական ձևեր, համադրելով ներդաշնակ և հակասական գույներ: Այս գործընթացում կարևոր է տրամադրության ճիշտ փոխանցումը, որի համար անհրաժեշտ է համապատասխան գեղարվեստական տարրերի ընտրություն, իսկ ակնդիրն անձամբ կգնահատի, թե որքանով եք հասել նպատակին: Ցանկացած նյութով ստեղծեք աշխատանք, որտեղ ձեր տրամադրությունը փոխանցելու համար կկիրառեք արտասովոր ձևեր և գույներ:

37

IV


IV

54. Աբստրակցիոնիստներ Ժամանակակից արվեստի կարևոր ուղղություներից է աբստրակցիոնիզմը: Աբստրակցիան (abstraction) լատիներեն բառ է և նշանակում է վերացական: Աբստրակցիոնիզմի հետևորդները հրաժարվում էին պատկերել մարդկանց, շրջակա միջավայրը և, առհասարակ ցանկացած առարկա: Նրանց աշխատանքներում կիրառված ձևերը, գծերն ու գույները գեղարվեստական երևակայության պտուղ են և անիրական միջավայրի պատկերման արդյունք: XX դարում աբստրակցիոնիզմը մեծ ճանաչում էր վայելում Ամերիկայում և Եվրոպայում՝ լիովին նոր ավանդույթներ հաստատելով ժամանակակից արվեստում: Խուան Միրոյի այս նկարը աբստրակցիայի նմուշ է: Ո՞ր գեղարվեստական միջոցներն է կիրառել նկարիչը: Ինչպե՞ս եք կարծում, ինչո՞ւ է այս նկարը կոչվում «Տխուր երգիչը»: Ի՞նչ տպավորություն է թողնում այս նկարը:

Խուան Միրո: Տխուր երգիչը: 1922 թ.

Պիտ Մոնդրիանի աբստրակցիաների վրա սև գույնով եզրագծված տարբեր գույների ուղղանկյուններ ենք տեսնում: Ինչպե՞ս եք կարծում, ձեռքով է նկարած այս նկարը թե՞ քանոնով:

Պիտ Մոնդրիան: Կոմպոզիցիա: 1921 թ.

38


Բնութագրեք Մարկ Ռոտկոյի նկարի երանգավորումը: Ինչի՞ հետ կարող եք համեմատել այս գույները: Նկարիչը նման գունային կոմպոզիցիաների մի քանի շարք է ստեղծել: Դրանց տրամադրությունը պայմանավորում է կիրառված գույների համադրությունը կամ հակադրությունը:

Մարկ Ռոտկո: Թիվ 12: 1951 թ.

Գունավոր գծերն ու ներկաբծերը քաոս են ստեղծում նկարի մակերևույթին: Ինչպես եք կարծում, կարո՞ղ եք, արդյոք ինքներդ ստեղծել նման աշխատանք: Աբստրակտ արվեստի գլխավոր հատկանիշներից մեկը ստեղծագործական ազատությունն է: Ջեքսոն Պոլոք: Թիվ 5: 1949 թ.

Սև քառակուսի, կարմիր շրջան, ոսկեգույն ուղղանկյուններ՝ այս ամենը նման է անկանոն թափթփված խաղալիքների: Ի՞նչ տպավորություն է ստեղծում այս աբստրակտ աշխատանքը: Ինչպե՞ս եք կարծում, աշխատանքը ստեղծելիս նկարիչն իսկապես զվարճանում էր, թե՞ ոչ:

Կազիմիր Մալևիչ: Կոմպոզիցիա: 1915 թ.

39

IV


IV

55. Ձմեռը Նյու Յորքում Յուրաքանչյուր քաղաք տարվա տարբեր եղանակներին տարբեր տեսք ունի: Նյու Յորքը ևս բացառություն չէ: Չնայած նրա, որ այս վիթխարի քաղաքը շատ խիտ է բնակեցված և նրա փողոցներում անդադար երթևեկություն է, այնուամենայնիվ Նյու Յորքը կանաչ քաղաք է: Նրա կենտրոնում գտնվող մեծ այգին անձեռնմխելի է մնացել և ամառ թե ձմեռ մարդաշատ է: Նույնիսկ ամենագերբեռնված փողոցներում պուրակներ և կանաչ անկյուններ են կառուցված, ինչն ավելի հարմարավետ է դարձնում քաղաքը: Յուրաքանչյուր մեծ կազմակերպություն կամ հաստատություն իր պարտքն է համարում հոգալ քաղաքի կանաչապատման մասին: Օրինակ, Նյու Յորքում գտնվող Կոլումբիայի համալսարանը մեծ խնամք է ցուցաբերում իր տարածքում գտնվող հիասքանչ այգիների հանդեպ, որոնք ուսանողների հավաքների, զվարճանքի և պարապմունքի սիրելի վայրերն են:

Նյու Յորքի կենտրոնական այգի

?

Կոլումբիայի համալսարանի բակ

1. Ինչպե՞ս եք կարծում, ինչո՞ւ է հոգում ժամանակակից քաղաքը փողոցների և բակերի կանաչապատման մասին:

Տարբեր գույն առած ծառ ու ծաղիկներով զարդարված քաղաքը, անշուշտ, գեղեցիկ է, բայց նաև առավել քան կարևոր իր նշանակությամբ: Բուսական աշխարհն անասելի դեր է կատարում մեր կյանքում: Հենց նա է արտադրում մեր գոյությունը պայմանավորող թթվա­ ծինը: Սա հատկապես կարևոր է մեծ քաղաքների պարագայում, որտեղ տրանսպորտային տարբեր միջոցների մեծ քանակություն է առկա և օդն աղտոտված է արտանետվող թունավոր գազերով: Բույսերը քաղաքի թոքերն են, բնակչության առողջ ապրելակերպի առհավատչյան:

40


Մարդն ուր էլ գտնվի, ընդամենը մեկ ակնթարթ է հարկավոր, տարվա եղանակն անվանելու համար:

?

2. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված ձեր հասակակցի այս նկարում: Թորնիկե: 11 տարեկան: Ամառը Նյու Յորքում:

Յուրաքանչյուր եղանակ ունի իր հմայքը: Գարնանը ծփացող խոտի բաց կանաչ գույնը և նորաբողբոջ ծաղիկների նուրբ գույները շոյում են աչքը: Ամառը գրավում է ներկապնակի բոլոր գույների պայծառությամբ ու հյութեղությամբ: Աշունը նախապատվությունը տալիս է ոսկեգույնին ու մանուշակագույնին: Իսկ ի՞նչ գույն ունի ձմեռը: Հավանաբար ձեզանից յուրաքանչյուրը կմտածի, որ ձմեռն ամենից շատ ճերմակն է գեղեցկացնում: Դա իսկապես այդպես է, սակայն եթե հիշեք ձմռան բնանկար, կզգաք, որ հենց ձմռանը, երբ սառած ու ցրտահարված է ամեն ինչ, օդն առանձնապես թափանցիկ է և գույները ավելի հստակ են երևում, իսկ ծառերի մերկ ճյուղերը ձյան ֆոնին նմանվում են մատիտով նկարած նկարի:

Զազա: 11 տարեկան: Ձմեռը Նյու Յորքում

Դաթունա: 9 տարեկան: Նյու Յորք

Նկարեք կամ ցանկացած այլ հնարքով ստեղծեք ձեր քաղաքի բնանկարը: Ընտրեք տարվա ձեր ցանկալի եղանակը:

41

IV


IV

56. Բեռլին 1. Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը գտնվում է Շպրեեզ գետի վրա: Բնակչության թիվը կազմում է շուրջ չորս միլիոն: Հին գերմանական ցեղերն այս տարածքում բնակություն են հաստատել մ.թ.ա. VIII-VII դարերում: Քաղաքի մասին առաջին գրավոր տեղեկություններին հանդիպում ենք XIII դարի արձանագրություններում: «Բեառ» (bar) գերմաներեն արջ է նշանակում և ենթադրություններ կան, որ Բեռլին քաղաքի անվանումը ծագում է այս բառից: Հենց այդ է պատճառը, որ Բեռլինի խորհրդանիշը արջն է: Բեռլինը շատ վերելքներ և փորձություններ է ապրել: Այն Պրուսիայի, այնուհետև Գերմանիայի կայսրության մայրաքաղաքն էր: 1920 թվականին հռչակվեց օրենք, որի համաձայն ստեղծվեց, այսպես կոչված, «Մեծ Բեռլինը», որի կազմում ներառվեցին մերձակա բազմաթիվ բնակավայրեր: Այսպես Բեռլինը վերածվեց մեծ մեգապոլիսի:

Բեռլին: Ռայխստագ

2. Բեռլինի կենտրոնում կանգնած է Ռայխստագի շենքը, որը կառուցվել է 18841894 թվականներին ճարտարապետ Պաուլ Վալոյի նախագծով: Շենքն այդ տարիների ավանդական ճարտարապետությանը բնորոշ խիստ եվրոպական կառույց էր: Շենքում տեղակայված էր Գերմանիայի խորհրդարանը:

?

1. Գիտեք արդյոք, թե ի՞նչ է նշանակում «Ռայխստագ»: 2. Ինչպե՞ս է կոչվում ներկայիս Գերմանիայի խորհրդարանը, որը տեղա­ կայված է Ռայխստագում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Ռայխստագը ավերված և այրված էր: Նրա վերականգնման աշխատանքներն իրականացնում էր հայտնի անգլիացի ճարտարապետ Լորդ Նորման Ֆոստերը: Շենքի հիմնական տեսքը նա վերականգնեց սկզբնական տեսքով, իսկ գմբեթը կառուցեց ժամանակակից ոճով:

?

Ռայխստագի գմբեթի ինտերիերը

42

3. Նկարագրեք Ռայխստագի գմբեթի արտաքին տեսքն ու ինտերիերը: 4. Ո՞րն է տարբերությունը Ռայխստագի հին և նոր հատվածների միջև: 5. Ըստ ձեզ, ինչպե՞ս են միմյանց համապա­ տասխանեցված հին ու նոր ձևերն ու նյութն այս շենքում: 6. Գիտե՞ք, արդյոք, թե ժամանակակից Թբիլիսիի ո՞ր շենքն ունի նման ապակե գմբեթ:


IV Բրանդերբուրգի դարպասի քառաձի մարտակառքը (կվադրիգա) Բրանդերբուրգի դարպաս

3. Բեռլինի խորհրդանիշն է համարվում Բրանդերբուրգի դարպասը, որը 1789-1791 թվականներին նախագծել է Կարլ Գոտարդ Լանգանսոմը: Որպես նմուշ ճարտարապետն օգտագործել է Աթենքի Ակրոպոլիսի Պրոպիլեյները:

?

7. Համեմատեք Բրանդերբուրգի դարպասը Աթենքի Ակրոպոլիսի պրո­ պիլեյների հետ:

Բրանդերբուրգի դարպասների գլխին կանգնած էր քառաձի մարտակառքի արձանը՝ Կվադրիգան, որը վարում էր հաղթանակի հռոմեական աստվածուհի Վիկտորիան: 1806 թվականին Նապոլեոնը գրավեց Բեռլինը և Կվադրիգան տեղափոխեց Փարիզ, սակայն նրա պարտությունից հետո, 1814 թվականին հաղթանակի աստվածուհին իր մարտակառքով կրկին վերադարձվեց Բեռլին: Իսկ նորությունն այն էր, որ քանդակին հավելվեց երկաթե խաչ՝ աստվածուհու ձեռքին: Բեռլինը թանգարանների քաղաք է: Այստեղ նույն տարածքում մի քանի մեծ թանգարաններ են տեղակայված: Այդ տարածքը բեռլինցիները թանգարանների կղզի են կոչում: Այստեղ պահվում են տարբեր ժամանակների և երկրների արվեստի կարևորագույն նմուշներ:

Պերգամոնի խորանը: Պերգամոնի թանգարան

ԲԵՌԼԻՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ Բեռլինի պատմական թանգարանների ամբողջության մեջ հինգ թանգարան է ընդգրկված՝ Բոդեի թանգարանը, Պերգամոնի թանգարանը, Նոր թանգարանը, Ազգային պատկերասրահը և Հին թանգարանը: Գտեք տեղեկություններ Պերգա­  ԲԱՌԱՐԱՆ Մեգապոլիս (լատ. Mega՝ մեծ, polis՝ մոնի թանգարանի և այդտեղ պահվող քաղաք ) – մեծ, բազմաթիվ բնա­կա­ խորանի մասին: Պատրաստեք ցուցա­ վայրերից ստեղծված քաղաք: տախտակ:

43


IV

57. Բեռլինի պատը 1. 1961 թվականի օգոստոսի 13-ին, գեշերը ժամը 1-ին Արևմտյան և Արևելյան Բեռլինի սահմանի մոտ մեկնարկեց փշոտ մետաղալարերի ցանկապատի և բաժանող պատի շինարարությունը: Շատ արագ կառուցվեց 106 կմ երկարությամբ և շուրջ 4 մետր բարձրությամբ պատ, որն անցնում էր քաղաքի փողոցների և շենքերի վրայով: Երկար տարիներ այն շարունակեց կիսել քաղաքը, իրարից բաժանեց մտերիմ մարդկանց, բարեկամների, ընկերների... Բեռլինի պատը դարձավ տարաձայնության, օտարացման, թշնամության խորհրդանիշ:

?

1. Գիտեք արդյոք, թե ինչո՞ւ է կառուցվել Բեռլինի պատը: Պատմական ի՞նչ փաստեր են նախորդում դրա կառուցմանը:

28 տարի շարունակ այդ պատն իրարից բաժանում էր գերմանացիներին: Եթե մեկը փորձում էր պատից այն կողմ անցնել, նրան կամ ձերբակալում և բանտ էին նետում կամ սպանում էին տեղում: Հայտնի է, որ այդ ժամանակահատվածում Արևմտյան Բեռլինում սպանվել է պատն ապօրինաբար հատող 1245 մարդ: 2. 1989 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան ժամը 19:34-ին Գերմանիայի Դեմոկրա­ տական Հանրապետության կառավարությունը հայտարարեց, որ հաջորդ օրվանից հնարավոր կլիներ ստանալ այցեգրեր և ազատ տեղաշարժվել, սակայն հարյուր հա­ զարավոր բեռլինցիներ չսպասեցին այդ «հաջորդ օրվան» և նույն երեկոյան շարժվեցին դեպի Պատը:

?

2. Գոյություն ունի արդյո՞ք Բեռլինի Դեմոկրատական Հանրապետությունն այսօր:

Սահմանապահները փորձեցին կանգնեցնել մա­րդ­ կանց, սակայն ամբոխն այնքան մեծ էր, որ դա անհնար դարձավ: Մարդկանց հոսքը չէր դադարում, փողոց դուրս եկած արևմտյան և արևելյան Բեռլինի արցունքաչ բնակիչները, օտար մարդիկ իրար գրկում, համբուրում էին... Երջանկության ու միասնության գիտակցումը փշրեց բոլոր պատնեշներն ու հաղթահարեց դիմադրությունը: Սա գերմանացիների մեծ հաղթանակն էր: Երեք օր շարունակ երեք միլիոնից ավելի մարդ հատում էր սահմանը: Բեռլինի քանդած Պատի մոտ անցնելիս նրանք ի հիշատակ տանում էին պատի բեկորներից գոնե մեկը:

44


Հետագա մի քանի ամիսների ընթացքում Բեռլինի պատն ամբողջությամբ քա­ն­ դեցին: Թեև նրա մի մասը թողեցին որպես հուշարձան և մարդկությանը հիշեցնող վկայություն՝ հակադրության և թշնամության ամոթալի պատմության մասին: 3. Արևելյան Բեռլինի պատը հուսալիորեն էր պաշտ­­ պանված, ուստի ոչ ոք չէր կարող դիպչել նրան: Իսկ արևմտյան Բեռլինի կողմից մարդիկ պատին էին թողնում բողոքի իրենց գրություններն ու նկարները: Նրանք արվեստի միջոցով արտահայտում էին իրենց բողոքը: Պատին արված նման նկարները կոչվում են գրաֆիտի:

?

3. Նկարագրեք Բեռլինի պատից այստեղ ներկա­յացված գրաֆիտիի նմուշները: 4. Փորձեք, բացատրել ի՞նչ և ինչպե՞ս էին բողոքարկում դրանց ստեղծողները: Ներկայացրեք ձեր հայեցակետը:

ԳՐԱՖԻՏԻ Գրաֆիտին իտալերեն բառ է և նշա­նակում է քերթել: Այսօր գրա­ ֆիտին փողոցային արվեստի տեսակ­ներից է: Գրաֆիտիները մեծ հար­­թություններին՝ կառույցների պա­ տերի, բացվածքների գրա­ռում­ներն ու նկարներն են: Այն ժամանակակից մշակույթի, մեծ քաղաքների բաղկացուցիչ մասն է: Կա արդյո՞ք նմանություն Բեռլինի պատի և մեր ներկա կենսակերպի միջև: Ինչ խոսք, մեր հայրենիքում Աբխազիայի և Սամաչաբլոյի հետ սահմանագծում բետոնե պատեր կառուցված չեն, այդուհանդերձ, առկա են անտեսանելի պատեր, որոնք բաժանում են աբխազներին, օսերին և մեզ՝ վրացիներին: Հարյուր հազարավոր փախստական վրացիներ ունենք այդ հինավուրց վրացական հողերից և այսօր նրանք՝ փախստական երեխաները, ձեր հասակակիցները կրկին արվեստի միջոցով, գրաֆիտիի հնարքով պատմում են իրենց ցավի մասին, թե ինչպես են կարոտում իրենց հողն ու ջուրը, հայրենի տունը, մտերիմներին, աբխազ և օս ընկերներին:

Գրաֆիտիի հնարքով ստեղծեք աշխատանք «Քանդենք մեր հայրենիքում կառուցած պատերը» թեմայով:

45

IV


IV

58. Էքսպրեսիոնիստներ XX դարասկզբին Գերմանիայում ստեղծվեց երիտասարդ նկարիչների երկու խումբ «Կամուրջ» և «Կապույտ ձիավոր»: Նրանց կազմում էին Էռնստ Լյուդվիգ Կիրխները, Կառլ Շմիդտ Ռոտլուֆը, Ավգուստ Մակեն, Վասիլի Կանդինսկին, Ֆրանց Մարկը և այլք: Նրանց նպատակն էր արվեստի միջոցով փոխանցել սուր էմոցիաներ, այդ իսկ պատճառով գեղարվեստական այդ ուղղությունը կոչվեց էքսպրեսիոնիզմ: Էքսպրեսիա (expressio) լատիներեն բառ է և նշանակում է արտահայտվել: Էքսպրեսիոնիստները իրենց նկարներին հուզախառը զգացումներ փոխանցելու համար կիրառում էին տարբեր գեղարվեստական միջոցներ, անբնական և հստակ գույներ, բեկյալ գծեր, դեֆորմացված պատկերներ, կտրուկ շարժումներ և այլն: Նկարագրեք երիտասարդ կնոջ դիմանկարը: Ո՞րն է ուշագրավն այս նկարում: Մեծ, բոսորագույն ծաղիկ սև գլխարկի վրա, մանուշակագույն ստվերներ կնոջ դեմքին, տարօրինակ միջավայր... Ձեր կարծիքով, ի՞նչ զգացմունքներ էր ցանկանում փոխանցել նկարիչը: Ինչպե՞ս կարող եք բնութագրել երիտասարդ կնոջն ըստ դիմանկարի:

Լյուդվիգ Կիրխներ: Գերդա: 1914 թ.

Ձեր առջև գերմանական քաղաք Պոտսդամի փողոցն է: Նկարագրեք փողոցը, շենքերը, անցորդների պատկերները... Ի՞նչ տպավորություն է ստեղծում այս նկարը: Ինչպես եք կարծում, ո՞ր գեղարվեստական միջոցներն է կիրառել նկարիչը տրամադրություն ստեղծելու համար:

Լյուդվիգ Կիրխներ: Փողոց: 1913 թ.

46


Զմրուխտագույն ծով, կարմիր արև՝ սև ամպերի օղակում. ակնհայտ է, որ նկարիչը նույնպես էքսպրեսիոնիստ է: Նկարագրեք կոմպոզիցիան և նշեք, թե գույնից բացի, ո՞ր գեղարվեստական միջոցներն են ապահովում նկարի հուզումնառատությունը: Էմիլ Նոլդե: Արև: 1914 թ.

Ձեր կարծիքով, ի՞նչն է շրջել հողը այս նժույգների ոտքերի տակ: Ինչպե՞ս եք կարծում, արդյոք նկարիչն այս նկարում սովորական նժույգներ է պատկերել: Հիմնավորեք ձեր կարծիքը: Ավանդության համաձայն, ձիերի և կապույտ գույնի հանդեպ սիրո պատճառով է էքսպրեսիոնիստների խմբերից մեկը կոչվել «Կապույտ ձիավոր»:

Ֆրանց Մարկ: Կարմիր և կապույտ ձիերը: 1911 թ.

Սա էքսպրեսիոնիստական ամենահայտնի ստեղծագործություններից է: Նկարագրեք և բնութագրեք այստեղ ներկայացված պատկերները ու դրանց միջավայրը: Գեղարվեստական ի՞նչ միջոցներով է ստեղծվում տրամադրությունն այս նկարում: Ինչպե՞ս կանվանեիք այս աշխատանքը:

Էդվարդ Մունկ: ???: 1893 թ.

47

IV


IV

59. Կենդանաբանական այգի Բեռլինի տեսարժանություններից է նրա կենդանաբանական այգին, որը ձգվում է 35 հեկտար տարածության վրա: Բեռլինի կենդանաբանական այգին աշխարհի հնա­ գույններից մեկն է: Այն հիմնադրվել է 1844 թվականին: Կենդանաբանական այգին համարվում է ամենամեծն աշխարհում, ուր մոտավորապես 14 000 տարբեր ցեղա­ տեսակի կենդանի է բնակվում:

Կենդանաբանական այգում տեղադրված են վանդակներ կենդանիների համար, հատուկ շենքում զետեղված է կենդանաբանական այգու ակվարիումը, որտեղ բնակվում են ծովաբնակիչները: Այստեղ են գտնվում նաև կանաչապատ հիասքանչ հանգստավայրեր, խորտկարաններ, սրճարաններ, մի խոսքով այգու այցելուն կարող հաճույքով անցկացնել ամբողջ օրը: Ամեն տարի Բեռլինի կենդանաբանական այգի է այցելում երկուս ու կես միլիոն մարդ: Բեռլինի կենդանաբանական այգու բնակիչների հա­­­մար հնարավորինս բնական պայմաններ են ստեղծված, կենդանիների համար հատուկ սննդակարգ է սահմանված, տեղում գործում են անասնաբույժներ, որոնք առանձնահատուկ խնամք են ցուցաբերում կենդա­ նաբանական այգու նորածինների նկատմամբ:

 ԲԱՌԱՐԱՆ

Վոլիեր՝ վանդակապատ տարածք, կենդանիների և թռչունների պահելավայր:

48


?

1. Վրաստանի ո՞ր քաղաքում է գտնվում կենդանաբանական այգին:

Պատկերացրեք, որ ձեր քաղաքում կենդանաբանական այգի են կառուցելու և հենց դուք եք ընտրելու այդտեղ բնակվող կենդանիներին:

?

2. Թվարկեք, թե ի՞նչ կենդանիներ կցանկանայիք տեսնել նոր կենդա­նա­ բանական այգում:

Նկարեք ձեր նախընտրած կենդանուն՝ կենդանաբանական այգում:

Կենդանու պատկերը նախ գծեք մատիտով, ապա աշխատանքը շարունակեք ներկերով կամ գունավոր մատիտներով: Փորձեք ճշգրտությամբ փոխանցել այս կամ այն կենդանուն բնորոշ հատկանիշները:

Վանդակը կարող եք նկարել հեշտությամբ, փոխհատվող գծերով:

Լևանի: 11 տարեկան

49

IV


IV

60. Հյուսիսի մայրաքաղաքը 1. Պեկինը աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն կառուցված է Չինաստանի մեծ ցածրավայրի վրա: Նրա պատմությունը սկսվում է մ.թ.ա. I հազարամյակից: Պեկին բառացիորեն նշանակում է Հյուսիսի մայրաքաղաք: Այս հնագույն քաղաքի ներկայիս տեսքը հին չինական ճարտարապետության և արվեստի հուշարձաններն են ձևավորում: Այդ թվում է Պեկինի կենտրոնում XV դարում կառուցված այսպես կոչված, Արգելված քաղաքը, որտեղ գտնվում էր Չինաստանի վերջին 24 կայսերների նստավայրը: 2. Արգելված քաղաքը աշխարհի մեծագույն թագավորական համալիրն է: Այն հսկայական տարածք է զբաղեցնում և շրջափակված է պարսպով: Պարսպի շուրջ անցնում է ջրով լի խրամատը՝ «Ոսկե ջուրը»: Թագավորական պալատների համալիրում առկա 9 999 սենյակներն այնպես են նախագծված, որ դրանցից յուրաքանչյուրի ճակատը հարավային մասում է գտնվում, համաձայն հնագույն չինական ավանդույթի: Այս պալատներն ու պագոդաները չինական ճարտարապետության տիպիկ նմուշներ են, որոնց գլխավոր տարբերանշանը՝ ոլորվող ծայրերով, բազմահարկ տանիքներն են: Փայտե գունավոր սյուները և ֆանտաստիկ կենդանիների կամ թռչունների պա­տկերները այս ճարտարապետության ավանդական դեկորատիվ տարրերն են: Արգելված քաղաքի մուտքը՝ այսպես կոչված «Երկնային խաղաղության դարպասը», պա­րիսպն ու բազում այլ ճարտարապետական տարրեր այսօր ևս ալ (կարմիր) գույնի են, քանի որ հնում թագավորական նստավայրը կոչվում էր «Ալ կարմիր արգելված քաղաք»:

Արգելված քաղաք

3. Դարպասի դիմաց աշխարհի մեծագույն Տյան Ան Մենի հրապարակն է ձգվում: Նրա մակերեսը 440 հազար քառակուսի մետր է: Այդ դարպասից Արգելված քաղաք այսօր կարող են մուտք գործել բոլոր ցանկացողները: Մինչդեռ հնում մուտքի իրավունք ունեին միայն ազնվա­ կաններն ու բարձրաստիճան չինացիները:

Արձան Արգելված քաղաքում

50


IV

4. Կայսերական պալատում այժմ գտնվում է Չինաս­ տանի պատմության և արվեստի թանգարանը՝ Գուգունը: Նրա ամենահարուստ հավաքածուն ընդգրկում է միլիոնից ավելի բացառիկ ցուցանմուշներ: Թա­­նգարանի այցելուն ծանոթանում է նաև պալատների ապրելակերպին և չինական արվեստի ավանդական ճյուղերին՝ նկարչությանը, ճենապակյա, բրոնզե, գեղագրական նմուշներին: Գուգունի թանգա­րա­նում պահվում է նաև ավանդական չինական մետա­քսա­ նկարչական հավաքածուն:

Արքայադուստր: Մետաքս, ջրաներկեր: XVIII դարասկիզբ

Բուդդան անմահության անոթը ձեռքին: 1644 թ.

Մետաքսն ու թուղթը չինական մշակույթի կարևորագույն տարրերն են: Նրանց պատրաստման գաղտնիքը պետությունը խստիվ թաքցնում էր: Թղթի և մետաքսե գալարների վրա տուշով և գրչով կատարված նկարները առանձնանում են մեծ վարպետությամբ և նրբագեղությամբ:

?

1. Ուշադրություն դարձրեք չինական արվեստի այստեղ ներկա­ յացված նմուշներին: Բնութագրեք դրանցից յուրաքանչյուրը:

Ճենապակյա ամաններ: XVII-XVIII դդ.

Մի Յուժեն: Սյաոսյանի համայնապատկերը: Մետաքս: XIV դար

51


IV

61. Սև տուշ Տուշով և գրչով նկարում էին աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն այս արվեստի հայրենիքը՝ Չի­նաս­ տանն ու Ճապոնիան են: Չինացիների համոզմամբ, գեղա­գրությունը ոչ թե ուղղակի գրչով գրել, այլ արվեստ է նշանակում: Չինական հիերոգլիֆները նման են փոքրիկ նկարների, որտեղ մեծ նշանակություն է տրվում յուրաքանչյուր գծի հաստությանը, նրբագեղությանը, բծերի ցայտունությանը: Այս նկարները ստեղծվում էին տարբեր ձևերի, հաստության և մակատեսքի գրիչներով և վրձիններով: Տուշի և թղթի որակը նուրբ պատկեր ստեղծելու նախապայմանն էր: Գեղագրության կատարելագործված արվեստն իր ազդեցությունն ունեցավ նաև նկարչության վրա: Միջնադարի չինացի և ճապոնացի նկարիչները փայլուն տիրապետում էին տուշով նկարելու տեխնիկայի բազմաթիվ գաղտնիքներին:

Սու Շի: Չորացած ծառն ու տարօրինակ քարը: Թուղթ, տուշ

Ցանկացած վարպետության ակունքը՝ ուսումը, փորձն ու վարժվելն են: Ցանկացած մարդ կարող է փորձել գրչով և տուշով ստեղծել հասարակ պատկերներ: Գրչի և վրձնի ձևից և հաստությունից է կախված, թե ինչպիսի գիծ կստացվի, հաստ թե բարակ, նուրբ թե աղավաղված: Իսկ տուշի ջրով միախառնումը ստեղծում է բծեր և գույն: Այն կարող է լինել և՛ մուգ, և՛ բաց:

Կիրառեք տուշ և տարբեր գրիչների, ձողիկների կամ ցանկացած այլ սրածայր առարկաների միջոցով ստեղծեք աշխատանք՝ նախընտրած թեմայով:

52


62. Գունավոր տուշ Փորձե՞լ եք արդյոք նկարել ձեր հարազատի, ընկերոջ կամ ընտանիքի որևէ անդամի դիմանկարը: Հետաքրքիր է, ո՞ր նկարչական նյութին եք տալիս գերապատվություն դիմանկար նկարելիս, չէ՞ որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը: Ինչպես արդեն գիտեք, Հին Չինաստանի և Ճապոնիայի ամենահանրաճանաչ ներկը տուշն էր: Մոտավորապես VIII դարում ավանդական սևի հետ միասին ստեղծվեցին նաև գունավոր տուշի ներկեր: Գունավոր տուշով էին կատարվում բնանկարները, բույսերի, կենդանիների և թռչունների պատկերները, նատյուրմորտներն ու դիմանկարները: Դուք արդեն գիտեք, որ տուշով նկարելիս կիրառում են տարբեր հաստության վրձիններ և հիմնական ուշադրությունը սևեռված է գծի վրա: Հենց բազմերանգ գծի միջոցով էին փոխանցում հին վարպետները մարդու դեմքի այս կամ այն բնորոշ դիմագիծը, հագուստի դեկորատիվ տարրերը և այլն: Նկարում, միաժամանակ կարող էր օգտագործվել մեկ կամ մի քանի գույնի տուշ: Փորձեք գունավոր տուշով նկարել ձեր դիմանկարը: Եթե նրբորեն կիրառեք ներկն ու վրձինները, աշխատանքի գործընթացը ձեզ հաճույք կպատճառի, իսկ նկարը կստացվի հետաքրքիր և զվարճալի:

Նախքան տուշով նկարելը, փորձեք մատիտով կատարել դիմանկարի աղոտ ուրվագիծը: Թղթի վրա տուշով նկարելուց հետո նկարը դժվար է ձևափոխել: Անպայման ստուգեք վր­ձ­նա­­­­ հարվածի ուժն ու գույնը սևագրի վրա, որից հետո միայն սկսեք աշխա­տանքը: Տուշն ու գրիչը հիանալի նյութեր են դիմանկարի վրա տարբեր մանր դետալներ պատկերելու համար: Օրի­ նակ, դիմագծերը, ժապավենները, հա­ գուստի դեկորատիվ տարրերը և այլն:

Գունավոր տուշի ներկով պատկերեք ինքներդ ձեզ:

Չինաստան: Կնոջ դիմանկար: XVII դար

53

IV


IV

63. Թուղթ Թուղթը, մետաքսի հետ միասին, չինական մշակույթի մեծագույն նվաճումն է: Ինչպես գիտեք, թղթի պատ­ րաստման գաղտնիքը Չինաստանի պետությունը խստագույնս թաքցնում էր: Չինական թղթի ամենավաղ նմուշը թվագրվում է մ.թ.ա. II դարով: Ավանդության համաձայն, չինացիները թղթի հայտնագործությունը վերագրում են ոմն ՉայԼունուին:

1. Սկզբից մանրացնում էին թթենու կամ բամբուկե ծառի կեղևը: 2. Ստացած զանգվածը եփում էին: Խառնում էին ջուր ու սոսինձ: 3. Եփած զանգվածը քամում էին մանր մաղով, այնուհետև տափակեցնում: 4. Վերջում թղթի թերթերը չորացնում էին:

ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԷԻՆ ԳՐՈՒՄ ՉԻՆԱՑԻՆԵՐԸ Ի սկզբանե հին չինացիները հիերոգլիֆները խարելով փորագրում էին բամբուկե տախտակների վրա: Նման «տեքստերը» շատ ծանր էին: Հայտնի է, որ Ցին Շի կայսրի մոտ ամեն օր մոտ 5 կգ պետական փաստաթղթեր էին բերում կարդալու համար: Բամբուկե տախտակներից բացի չինացիներն իբրև գրանյութ օգտագործում էին նաև լաքով պատված մետաքսը, որը սակայն բավական թանկ հաճույք էր: Այդ առումով թուղթը ամենահարմար, թեթև և էժան նյութն էր:

54


Չինացիները թղթից բազմաթիվ իրեր էին պատրաստում՝ անձրևանոցներ, թաշկինակներ, հովհարներ, օդային օձեր, կենդանիների, թռչունների պատկերներ և այլն: Թղթի պատրաստման գաղտնիքը բացահայտվեց VII դարում Կորեայում և Ճապոնիայում, իսկ IX դարում տարածվեց նաև Արաբիայում:

Սկզբից ձևաչափի վրա ցանկացած հնարքով ստեղծեք ֆակտուրային գունավոր բծեր: Դրա համար կարող եք կիրառել սպունգ կամ ատամի խոզանակ: Ձևաչափը չորանալուց հետո նրա վրա գծեք տրված սխեման և կտրեք: Ծալեք ընդհատվող գծերի տեղում և սոսնձեք համապատասխան հատվածները: Պոչն ու լողակները առանձին պետք է կտրեք և ամրացնեք ձկան մարմնին:

 ԲԱՌԱՐԱՆ

Օրիգամի − թղթից առարկաներ պատրաստելու արվեստ, որը ծագել է Չինաստանում:

Գունավոր ֆակտուրային բծերով պատեք թուղթը և նրանից պատրաստեք ձկան պատկեր:

55

IV


IV

64. Վերից տեսանելի աշխարհ Պատկերացրեք, որ նստած եք օդապարիկում և ձեր աչքի առաջ անծանոթ տեսարան է բացվում: Մերթ բարձր լեռների ու սարերի վրայով եք անցնում, մերթ գետերի ու ծաղկած դաշտերի, մերթ՝ գյուղերի ու քաղաքների: Օդապարիկով կարող եք շրջագայել ամբողջ աշխարհով:

?

1. Ձեր կարծիքով, ինչպե՞ս է երևում երկրագունդը օդապարիկից: Ի՞նչ չափի են շենքերը, ծառերը, գետերը և այլն: 2. Ինչպես եք կարծում, ո՞ր երկիր ճանապարհորդելիս է արված առաջին լուսանկարը:

Դուք արդեն ծանոթ եք բազմաթիվ պատմական և ճարտարապետական հուշար­ ձանների և, եթե վերևից ճանաչեք դրանցից որևիցե մեկը, ապա կհասկանաք, թե որ երկրում եք գտնվում: Մի խոսքով, օդապարիկով ճամփորդելը շատ հետաքրքիր է ու զվարճալի:

56


IV

?

3. Հորինեք փոքր պատմվածք, ո՞ր երկրները կշրջեիք ձեր օդապարիկով: 4. Պատկերացրեք, թե ի՞նչ կտեսնեիք այդ երկրների վրայով թռչելիս և պատմեք այդ մասին ձեր համադասարանցիներին: Պատկերացրեք, որ օդապարիկի ուղևոր եք և նկարեք վերից տեսանելի համա­յնա­ պատկերը:

57


IV

65. Ճամփորդություն արվեստի աշխարհում IV Գրքի այս մասում դուք ծանոթացաք աշխարհի հետաքրքիր ևս երեք քաղաքների՝ Նյու Յորք, Բեռլին և Պեկին: Եկեք, հիմա ճանապարհորդվենք այն երկրներ, ուր գտնվում են այս քաղաքները:

Մետաքսե գործվածքների նմուշներ

Պագոդա Չինական սափոր

Չինաստան

Ազգային մարզադաշտ: Պեկին

Ազգային հագուստ

Չինաստանի Մեծ պատ

58


IV

ԱՄՆ

Ջեքսոն Պոլլոք: Աբստրակցիա Ռոք -ն-ռոլլի սրահ: Քլիվլենդ

Կամար: ՍենթԼուիս Էնդի Ուորհոլ: Քեմփբելի տոմատի ապուրի տուփը

Կազիմիր Մալևիչ: Աբստրակցիա

Գերմանիա Էրնստ Բարլախ: Հրեշտակ

Ռոտենբերգի փողոց

Ալյանս արենա. Մյունհեն Կասպար Դավիթ Ֆրիդրիխ

Ալբրեխտ Դյուրեր: Չորս առաքյալները

59


Նախագիծ I: Մի գլուխգործոցի պատմություն Գիտե՞ք արդյոք, որ միջնադարյան Եվրոպայում գլուխգործոց էր համարվում այս կամ այն արհեստը սովորող ենթավարպետի ինքնուրույն աշխատանքը: Այդ աշխատանքի որակով էր պայմանավորված ենթավարպետին վարպետի կոչում շնորհելու հավանականությունը: Միանշանակ, այդ աշխատանքն անթերի էր լինելու: Ժամանակի ընթացքում գլուխ-գործոց տերմինն արմատացավ արվեստի ոլորտում և մարդու ձեռքով պատրաստած անթերի ստեղծագործություն է նշանակում: Մարդկության պատմության մեջ ստեղծվել են արվեստի բազմաթիվ համբավավոր ստեղծագործություններ, որոնք գոյություն ունեն այսօր ևս: Եվ սակայն, տարբեր են վերջիններիս «ճակատագրերը»: Մի քանիսին բախտ է վիճակվել հենց սկզբից ճանաչվել ժամանակակիցների կողմից, մյուսները՝ արժանվույնս գնահատվել են միայն հետագա սերունդների կողմից: Այսպես թե այնպես, դրանց մի մասն է ընկալվել որպես արվեստի ճշմարիտ գլուխգործոց: Ամեն դեպքում, ի՞նչ է գլուխգործոցը: Վերլուծեք այստեղ տրված աշխատանքները և փորձեք ինքնուրույն պատասխանել այդ հարցին:

• Ընտրեք ձեզ համար ցանկալի գլուխգործոց.

• Ո՞ր թանգարանում է այն պահվում. • Գտեք նրա ստեղծման պատմությունը. • Գտեք հեղինակի կենսագրությունը. • Նկարագրեք գլուխգործոցը. • Նկարագրեք ձեր տպավորությունը. • Վերլուծեք աշխատանքի գեղարվեստական կողմը.

• Փորձեք ձևակերպել, թե ինչո՞վ է

առանձնահատուկ այդ աշխատանքը:

• Ո՞ր հատկանիշն է սահմանում

աշխատանքի գլուխգործոց լինելը:

Լեոնարդո դա Վինչի: Ջոկոնդա

Փարիզ: Լուվր

Եվ վերջում, ելնելով ձեր իսկ դատողություններից, սահմանեք, թե ի՞նչ է նշանակում գլուխգործոց: Ձեր տեսակետը ներկայացրեք գրավոր:

60


Խախուլիի Աստվածամոր պատկերը (Տրիպտիխ Խախուլի) Վրաստանի ազգային թանգարան

Բեռլին: Նոր թանգարան Միքելանջելո: Պիետա Նեֆերտիտիի դիմանկարը

Հռոմ: Սուրբ Պետրոսի տաճար

61


Նախագիծ II: Թատրոնի կախարդական աշխարհը

Ասում են, ով մեկ անգամ շնչի թատրոնի փոշին, կդառնա նրա հավերժական սիրահարը: Թատրոնն, իսկապես կախարդական աշխարհ է: Չունե՞ք, արդյոք ցանկություն կարճ ժամանակով այցելել այս աշխարհ: Ի՞նչ է հարկավոր ներկայացում բեմադրելու համար: Անշուշտ, առաջին հերթին, պիես: Ապա մարդիկ, որոնք պետք է բեմականացնեն այդ պիեսը՝ ռեժիսոր, նկարիչ, դերասաններ:

Դեկորացիա Պիեսի բովանդակությունից ելնելով, դուք պետք է կահավորեք բեմը: Որոշեք, թե ով պետք է ստանձնի թատրոնի նկարչի պատվավոր պարտականությունը:

Նկարիչը պետք է կանխագծի բեմական միջավայրը, ուր և զարգանալու է ներկայացման գործողությունը, դեկորացիան, օգտագործվող գույները, իրերը և անհրաժեշտ այլ պարագաներ:

Կերպարն ու իր բեմազգեստը Պիեսի բովանդակությունը ձեր երևակայության մեջ ուրվագծելու է յուրաքանչյուր կերպարի տեսքը: Նախ փորձեք պատրաստել էսքիզ, որտեղ կներկայացնեք, թե ինչ զգեստ է կրելու այս կամ այն կերպարը, ի՞նչ սանրվածք է ունենալու և կամ հավելյալ ի՞նչ դետալներ են հարկավոր՝ ակնոց, գլխարկ, թագ, թուր և այլն:

62


Ինչպե՞ս ստեղծենք բեմազգեստ Բեմազգեստը պետք է համապատասխանեցնել այն վայրին, որտեղ ընթանում են պիեսի գործողությունները, օրինակ՝ արևելք, արևմուտք և կամ կախարդական աշխարհ: Դերասանին կարող եք զգեստավորել սովորական հագուստով և միայն մեկ կամ երկու դետալով շնչավորել այն:

Գրիմ Տիպիկ արտաքին ստեղծելու ամենաարդյունավետ միջոցը՝ դիմահարդարումն է (գրիմ): Անհրաժեշտության դեպքում, կարող եք նկարել բեղեր, քսել գունավոր շպար, մեծացնել քիթը և առհասարակ, երևակայությանն ազատություն տալ: Դրա համար կարող եք օգտագործել հասարակ ածուխ, ճակնդեղ և այլ բնական նյութեր:

Ձեր ներկայացման համար հարկավոր է նաև երաժշտություն: Պատրաստեք վարագույրը, մտածեք լուսավորության մասին: Իսկ եթե պատրաստեք նաև հրավիրատոմս և ազդագիր, ապա ձեր ներկայացումը կատարյալ կդառնա: Մի խոսքով, փորձեք ձեր ուժերն այս ասպարեզում ևս: Հաջողություն ենք մաղթում:

63


I

Ամփոփիչ դաս − 1 1. Այստեղ տրված բառերը խորհրդանշային իմաստի համաձայն համա­պա­ տասխանեցրեք առարկաներին:

1

ա) Միասնություն բ) Արդարություն գ) Հույս

3

2

2. Արաբերեն ի՞նչ է նշանակում Մադրիդի «Մախեր-իտ» անվանումը: 1) Հորդառատ գետ 2) Հորդառատ աղբյուր 3) Ալեկոծ ջուր

3. Տրվածներից ո՞րն է Ամստերդամի զինանշանը:

1 2

3

64


Ամփոփիչ դաս − 2 1. Ո՞ր մշակույթին են պատկանում այստեղ ներկայացված հուշարձաններն ու զարդանախշային մոտիվները: Հիմնավորեք ձեր կարծիքը:

5 ա) Քրիստոնեական բ) Իսլամական

1 2

4

3

2. Տրված հուշարձանները համապատասխանեցրեք այն քաղաքներին, որտեղ նրանք գտնվում են. 2. Ռեյնա Սոֆիայի թանգարան 3. Էրեքթեոն 1. Երկնագույն մզկիթ

բ) Մադրիդ 10. Ցիստեռնա Բազիլիկա

4. Թաուերի կամուրջ

ա) Լոնդոն գ) Աթենք

9. Պլազա Մայոր

8. Պրադոյի թանգարան

դ) Ստամբուլ 7. Նիկե Ապտերոսի տաճար

5. Քամիների աշտարակ

6. Այա Սոֆիա

65

II


III

Ամփոփիչ դաս − 3 1. Տրված հուշարձանները համապատասխանեցրեք այն երկրներին, ուր նրանք գտնվում են.

2. Սուրբ Պետրոսի տաճար

1. Ջվարիի վանք

3. Բագինեթի Բ) ԿԱՀԻՐԵ

Ա) ՓԱՐԻԶ

10. Լուվր

4. Ֆորում Դ) ՄՑԽԵԹԱ

Գ) ՀՌՈՄ

9. Ալ − Ազհարի մզկիթ

7. Ալ խալիլի շուկա

8. Վանդոմի հրապարակ

5. Պոմպիդուի կենտրոնը 6. Նոտղը Դամ դը Պաղի

2. Այստեղ թվարկված կերպարները համապատասխանեցրեք Սանդրո Բոտիչելլիի «Գարուն» կտավի պատկերներին. ա) Մերկուրի (առևտրի աստված)

բ) Վեներա (սիրո աստվածուհի)

ե) Նիմֆա Քտորիս

1

66

2

գ) Երեք գրացիա

զ) Ֆլորա

3

4

դ) Զեփիրոս

է) Կուպիդոն

5

6

7


Ամփոփիչ դաս − 4 1. Կազմեք աղյուսակ և միմյանց համապատասխանեցրեք երկրները, քաղաքները, հուշարձանները, հեղինակներին: 2. ԱՄՆ

4. ԹՈՒՐՔԻԱ

3. ԻՍՊԱՆԻԱ

1. ՖՐԱՆՍԻԱ 6. ՎՐԱՍՏԱՆ 5. ՀՈՒՆԱՍՏԱՆ

7. ԳԵՐՄԱՆԻԱ

Նորման Ֆոսթեր

Ազատության արձան

Կալիկրատես

Աթենք Սուրբ Պետրոսի տաճարի հատակագիծը

Սվետիցխովելի

Ռայխսթագ

Ստամբուլ Մնեսիկլես Գոտարդ Լանգանսոմ

Պարթենոն Իսիդոր Միլետացի և Անթիմիուս Թրալացի

Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը Հռոմ

Մցխեթա

Ռայխսթագի գմբեթը

Պլազա Մայոր

Նիկե Ապտերոսի տաճար

Պաուլո Վալո

Վանդոմի հրապարակ

Սեդեֆկար Մեհմեդ Աղա

Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդ

Պրոպիլեյներ

Միքելանջելո

Երկնագույն մզկիթ

Մադրիդ

Փարիզ

Արդուեն Մանսար

Ռենցո Պիանո և Ռիչարդ Ռոջերս

Այա Սոֆիա

Խուան Գոմես դե Մորա Նյու Յորք

8. ԻՏԱԼԻԱ

Բրամանտե

Բրանդենբուրգյան դարպասներ Պոմպիդուի կենտրոնը

Բեռլին

Իկտինոս և Կալիկրատես

67

IV


ԲԱՌԱՐԱՆ Ամբարտակ – հատուկ շինություն, պատնեշ, ջրի հեղեղումներից պաշտպանվելու համար: Աուտոդաֆե (հրադատություն) – կրոնական ծիսակատարություններ, հանդիսավոր բազմամարդ երթեր, հոգևորականների քարոզներ, դատա­ պարտյալների դատավճռի հրապարակավ արձակում և իրականացում: Դավանանք – որևէ կրոնի հավատք: Մեգապոլիս (լատ. Mega՝ մեծ, polis՝ քաղաք) բնակավայրերից ստեղծված քաղաք:

– մեծ, բազմաթիվ

Մինարեթ – աշտարակ, որտեղից մուսուլմաններին կոչում են աղոթքի: Միտում, տենդենցիա (լատ. Tendo ձգտում են) – որևէ բանի զարգացման ուղղություն: Մոնարխիա (միապետություն) – կառավարման ձև, երբ պետության գլուխ է կա­նգնած մեկ անձ՝ թագավոր կամ միապետ: Մոտիվ – պատկերին բնորոշ կրկնվող տարր: Ռեզերվուար – հեղուկի մեծ պաշար պահելու կառույց: Ուզուրպատոր (բռնատեր) – անձ, որն ապօրինաբար տիրացել է իշխանությանը կամ յուրացրել ուրիշի իրավունքները: Օրիգամի – թղթից առարկաներ պատրաստելու արվեստ, որը ծագել է Չինա­ստանում: Օրիգինալ (լատ. Originalis սկզբնագիր) – բնօրինակ:

68


Այս ձեռնարկը վաճառելու փաստ բացահայտելու դեպքում խնդրում ենք, զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարին ՝ (+995 32) 2 200 200

Դասագրքի/սերիայի մասին հավելյալ տեղեկություններ դիտեք https.//www.facebook.com /PublishingHouseklio կայք-էջում: https://www.facebook.com/PublishingHouseklio


ISBN 978-9941-481-62-8 978-9941-441-89-9

9 789941 44189 9

Ֆինանսավորվել է «Աշակերտներին դասագրքերով ապահովման ծրագրի» շրջանակներում

ხელოვნება, მე-6 კლასი, მოსწავლის წიგნი, მეორე ნაწილი, სომხური  

ხელოვნება, მე-6 კლასი, მოსწავლის წიგნი, მეორე ნაწილი, სომხური  

Advertisement

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded