Page 1

Աննա Կլդիաշվիլի Նինո Ղաղանիձե

ԱՐՎԵՍՏ

6

Աշակերտի գիրք

առաջին մաս


saqarTvelos saxelmwifo himni

Tavisufleba teqsti daviT maRraZis musikis avtori zaqaria faliaSvili himnad daamuSava ioseb keWaymaZem

Cemi xatia samSoblo, saxate mTeli qveyana, ganaTebuli mTa-bari, wilnayaria RmerTTana. Tavisufleba dRes Cveni momavals umRers didebas, ciskris varskvlavi amodis amodis da or zRvas Sua brwyindeba, dideba Tavisuflebas, Tavisuflebas dideba!


Աննա Կլդիաշվիլի Նինո Ղաղանիձե

ԱՐՎԵՍՏ VI դասարան Աշակերտի գիրք (առաջին մաս) Երաշխավորված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2018 թվականին

«Կլիո»

հրատարակչություն


Աննա Կլդիաշվիլի, Նինո Ղաղանիձե

Արվեստ VI դասարան, Աշակերտի գիրք (առաջին մաս)

Խմբագիր՝ Նանա Կուպրաշվիլի Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Նկարիչ՝

Թամար Ջաղելի

Համակարգչային ձևավորումը՝

Իրմա Լիպարտելիանի

Թարգմանիչ՝ Մարինա Թորոսյան Հայերեն տեքստի խմբագիր՝ Գայանե Բոստանջյան

© «Կլիո» hրատարակչություն, 2018 © Աննա Կլդիաշվիլի, Նինո Ղաղանիձե, 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են ISBN 978-9941-481-68-0 (երկու մասերի) ISBN ISBN 978-9941-481-61-1 (առաջին մասի)

ՍՊԸ «Կլիո հրատարակչություն» Աղմաշենեբելիի պողոտա, 181-2, Թբիլիսի, 0112 Հեռ.՝ (+995 32) 234 04 30 E-mail: book@klio.ge www.klio.ge


Բովանդակություն Ինչպե՞ս օգտվենք գրքից................................................................................5 ԳԼՈւԽ I 1. Մաղթում ենք բարի ճամփորդություն ......................................................6 2. Ամստերդամ ...............................................................................................8 3. Հոլանդական բնանկար .............................................................................10 4. Հոլանդական նկարչություն . .....................................................................12 5. Քաղաքի արտացոլքը ջրում........................................................................14 6. Քաղաքի զինանշանն ու կարգախոսը ......................................................15 7. Մադրիդ ......................................................................................................16 8. Մադրիդ՝ ֆուտբոլի քաղաք .......................................................................18 9. Փողոցի ցուցանակ......................................................................................20 10. Գուելի զբոսայգի ......................................................................................22 11. Երազանքի այգի ......................................................................................24 12. Աթենք . .....................................................................................................26 13. Ֆլյուգեր (հողմացույց)...............................................................................28 14. Հունական սափորներ.............................................................................30 15. Նկարազարդենք սպասքը........................................................................31 16. Մեծ քաղաքների բակերը ........................................................................32 17. Երազանքի տան պատուհանը ................................................................33 18. Ճամփորդություն արվեստի աշխարհում I..............................................34 ԳԼՈւԽ II 19. Ստամբուլ..................................................................................................36 20. Նկարազարդ պատմական փաստ...........................................................38 21. Քրիստոնեական և իսլամական Ստամբուլ ............................................40


22. Զարդանախշ.............................................................................................42 23. Մառախլապատ Ալբիոնի մայրաքաղաքը................................................44 24. Ինչպե՞ս նկարել անձրև...........................................................................46 25. Անգլիական գրքի գծանկարչությունը .....................................................48 26. Պատկերազարդ գիրք...............................................................................50 27. Ամանորյա տոնածառ ..............................................................................52 28. Մցխեթա....................................................................................................54 29. Վրաստանի բերդ-ամրոցները..................................................................56 30. Վրացական արվեստ ...............................................................................58 31. Վրացական չուքուրթմա (զարդաքանդակ) ............................................60 32. Վրացական նկարչությունը .....................................................................62 33. Հրավիրատոմս..........................................................................................64 34. Ճամփորդություն արվեստի աշխարհում II ............................................66


I

Ինչպե՞ս օգտվենք գրքից ?

1. Ինչպե՞ս են Նիդերլանդներն այլ կերպ անվանում: 2. Եվրոպայի ո՞ր մասում է գտնվում Նիդերլանդները:

Հարցերը կօգնեն առավել մատչելի դարձնել դասի նյութը

ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ, ԴՐՈՇՆ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆԸ Ամստերդամի կարգախոսն է՝ «Արժա­նապատ­ վու­թյուն, քաջություն, կարեկցանք»: Այս երեք բառերը, հո­լա­­նադացիները որպես կարգախոս են հաստատել Երկր­որդ համաշխարհային պատերազ­ մում քաղաքի բնակիչների կողմից ցուցաբերած խիզախության և հաս­տատակամության համար:

Այսկերպ տրված են հավելյալ տեղեկություններ և հետաքրքիր պատմություններ

Ձեր առջև տիպիկ հոլանդական ինտերիեր է: Մեջքով կանգնած աղջիկը նվագում է հնագույն երաժշտական գործիքի՝ կլավեսինի վրա: Ուշադրություն դարձրեք հայելու մեջ նրա արտացոլքին: Այնպիսի տպավորություն է, ասես սենյակը լցվում է երաժշտության հնչյուններով: Ձեր կարծիքով, ո՞վ է աղջկա կողքին կանգնած տղամարդը: Յան Վերմեեր: Երաժշտության դաս: 1662-1665 թթ.

Որոշ դասերի պատկերազարդումներին զուգահեռ ներկայացված են հավելյալ տեղեկություններ նկարի կամ նկարչի մասին, ինչպես նաև հարցեր, որոնց անհրաժեշտ է պատասխանել

Բ Ա ՌԱ Ր Ա Ն Մինարեթ − աշտարակ, որտեղից մուսուլմա­ն­ ներին կոչ են անում աղոթքի:

Բառարանում տրված է անծանոթ բառերի բացատրությունը

Արդեն պատրաստած ֆոնի վրա մատիտով գծեք հողմաղացի ուրվա­ գծերը: Կոմպոզիցիան բաշխեք պահպանելով հավասարա­կշռության սկզբունքը: Կարող եք ստեղծել նաև ասիմետրիկ կոմպոզիցիա: Այնո­ւ­ հետև վերևից, չոր մակերևույթի վրա քսեք գույնը: Թե ինչ գույն կընտրեք հողմաղացը նկարելու համար, ձեր կամքն է: Ընտրեք գույներ նաև հողմաղացի տանիքը և թևերը ներկելու համար: Կարող եք կիրառել գույնի գրադացիան:

Գործնական դասերի հիմնական տեքստերին զուգահեռ տրված են խորհուրդներ, որոնք կօգնեն կատարել առաջադրանքները

Նկարեք հողմաղաց՝ կիրառելով ցա­նկա­ցած հնարամիջոց:

Դեղին շրջանակ առված այս տարբերանշանով տրվում է դասարանային առաջադրանքը

Գտեք տեղեկություններ Ամստե­րդա­ մի տեսարժան վայրերից՝ Վի­նս­­ենթ Վան Գոգի թանգարանի մա­սին: Ստեղծեք այդ նկարչի ստեղծա­գործությունը պատկերող ցուցատախտակ:

Դեղին շրջանակ առված այս տարբերանշանով տրվում է տնային առաջադրանքը

5


I

1. Մաղթում ենք բարի ճամփորդություն 1. Աշխարհում բազմաթիվ հետաքրքրիր քաղաքներ կան: Այդ քաղաքները միմյանց նման չեն: Յուրաքանչյուրն առանձնանում է իր անկրկնելիությամբ: Ամեն մեկը հետաքրքիր ու գրավիչ է իր կլիմայով, մշակույթով, ավա­նդույթներով, մարդկանցով, կենսակերպով: Հա­ վասարապես տեսարժան են Միջերկրական ծովի գոհար Աթենքը, «Հավերժական քաղաք» Հռոմը, մա­ ռախլապատ Ալբիոնի մայրաքաղաք Լոնդոնը, երկնա­ քերերի քաղաք Նյու Յորքը, համաշխարհային նորա­ ձևության մայրաքաղաք Փարիզը և այլն: Այս գրքում դուք աշխարհի ամենահայտնի քաղաքներն եք ճանաչելու, մտովի շրջելու եք այդ քաղաքների փողոցներով, ծանոթանալու եք վերջիններիս պատ­ մությանը, ինքնատիպությանը, տեսարժան վայրերին՝ հինավուրց ու արդի ճարտարապետական կոթողներին, թանգարաններին, դրանցում պահվող արվեստի նմուշներին, միաժամանակ՝ ճանաչելու եք արվեստի երևելիներին, ում կյանքն ու ստեղծագործական ուղին կա­պվել է այս կամ այն քաղաքի հետ:

?

1. Մտածե՞լ եք երբևէ, թե ո՞ր քաղաք կցա­նկա­ նայիք ճամփորդել և ինչո՞ւ:

2. Մեծ ու հռչակ վայելող յուրաքանչյուր քաղաք մշտա­պես մի բացառիկություն ունի, որն ուրվագծում է իր եզակի տեսքը, դառնում նրա խորհրդանիշը:

6


?

I

2. Անվանեք աշխարհի հայտնի քաղաքներն ըստ պատկերված հուշարձանների:

 ԲԱ Ռ ԱՐ ԱՆ

Օրիգինալ (լատ. Originalis սկզբնագիր) – բնօրինակ:

Կարծում ենք, ձեզ հետաքրքիր է ծանոթանալ աշխարհի տարբեր քաղաքներին: Լիահույս ենք, ապագայում ձեզա­ նից յուրաքանչյուրն այդ քաղաքներ ճամփորդելու հնարա­ վորություն կունենա և, բարեբախտաբար այս պարագայում նաև իր հաստատ որոշումը՝ մեկնելու վայրի և կամ տեսար­ ժանությունը սեփական աչքով տեսնելու վերաբերյալ: Այդ ժամանակ կհամոզվեք նաև, որ արվեստի նմուշի բնօրինակն իրականում առավել տպավորիչ է, քան գրքում պատկերված կրկնօրինակը ու միգուցե այդ առերեսումից փոխվեն այս կամ այն քաղաքի, արվեստի նմուշի մասին ձեր երևակայական պատկերացումներն ու տպավորությունները: Բայցևայնպես նախքան առերեսվելը հարկ է ծանոթանալ, ուստի եկեք իրականացնենք դա ու թերթենք հենց այս գրքի էջերը: Արդ, երջանիկ ճամփորդություն ենք մաղթում: Ընտրեք աշխարհում հայտնի որևէ քաղաք, ուր կցանկանայիք ճանա­ պարհորդել, ձեռք բերեք տեղեկություններ այդ քաղաքի մասին և ներկա­յացրեք դասարանին: Բացատրեք, թե ինչո՞ւ եք ընտրել այդ քաղաքը: Առա­ջադրանքը ներկայացրեք գրավոր:

7


I

2. Ամստերդամ 1.Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն է: Նրա անվանումը ծագում է երկու բառից՝ Ամստել և Դամ: Ամստել կոչվում է այն գետը, որի վրա կառուցված է քաղաքը, իսկ Դամը հոլանդերեն ամբարտակ է նշանակում: Բառացիորեն Ամստերդամ նշանակում է «Ամբարտակ Ամստելի վրա»: Ավանդույթի համաձայն, փոթորկից հազիվ փրկված երկու ձկնորսի, ծովը հենց այն ճահճոտ ափն է նետել, որտեղից ծովն է թափվում Ամստել գետը: Նրանք այդ գետահովտի առաջին բնակիչներն են եղել. կառուցել են ամբարտակներ և այդպիսով պաշտպանել իրենց տները հորդառատ գետից և ծովի հեղեղումներից: Նրանք, այսպես ասած, ջրից հող են «փախցրել»: Հայտնի է, որ արդեն XII դարում այս տեղայնքը ձկնորսների բավական մեծ բնակավայրն էր: Ժամանակի ընթացքում Ամստերդամը վերածվում է մեծ քաղաքի: Իսկ XV դարում դառնում է Նիդերլանդների խոշոր առևտրային քաղաքը:

?

1. Ինչպե՞ս են Նիդերլանդներն այլ կերպ անվանում: 2. Եվրոպայի ո՞ր մասում է գտնվում Նի­դեր­ լանդները:

 ԲԱՌԱՐԱՆ

ԱՄՍՏԵՐԴԱՄԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ, ԴՐՈՇՆ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆԸ Ամստերդամի կարգախոսն է՝ «Արժա­նապա­տվու­ թյուն, քաջություն, կարեկցանք»: Այս երեք բառերը, հո­լա­­նադացիները որպես կարգախոս են հաստատել Երկր­որդ համաշխարհային պատերա­զմում քաղաքի բնակիչների կողմից ցուցաբերած խիզախության և հաս­ տատակամության համար: Ամստերդամի դրոշի և զինանշանի վրա պա­տկերված են Սուրբ Ադրիասի X-ի ձև ունեցող երեք խաչերը, որոնք հենց արժանապատվություն, խիզախություն և կարեկցանք են խորհրդանշում:

8

Ամբարտակ − հատուկ շի­ նու­թյուն, պատնեշ, ջրի հեղե­ղո­ւմներից պաշտպա­ն­ վելու հա­մար:


I

2.Ամստել գետը հոսում է քաղաքի կենտրոնում և ասես, հյուսում քաղաքը ջրանցքներով: Այդ իսկ պատճառով Ամստերդամն անվանում են «Հյուսիսի Վենետիկ»: Ջրանցքների վրա հիասքանչ կամուրջներ են կառուցված, իսկ ջրանցքների երկայնքով կողք-կողքի շարված են գեղահմա շենքեր, որոնց ճակատային մասերի արտացոլքը պսպղում է Ամստելի ջրերում: Գոյություն ունի «տիպիկ հոլանդական տուն» արտահայտությունը: Իսկապես, հենց Ամստերդամում կհանդիպեք տների, որոնց նեղ ճակատային մասերին անթիվ պատուհաններ են, որոնք դրսի կողմից փայտե ծածկափեղկեր ունեն: Թեև տեղի բնակիչները գրեթե չեն փակում այդ ծածկափեղկերը, ցանկանալով նրանց վրա իջնող արևի լույսը «գայթակղելով ներս բերել» սեփական բնակարան:

?

3. Ինչպե՞ս եք կարծում, ինչու՞ են Ամստերդամի տներն օժտված նեղ ճակատային մասով: 4. Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված ճա­ կատային մասի պատուհանների առատությունը:

Հոլանդական տների վերնամասը սանդուղքաձև եռանկ­յունի է հիշեցնում: Այդ հատվածը հաճախ զա­ր­ դարված է ռելիեֆներով, զարդանախշերով, քա­նդակ­ ներով: Հոլանդացիները շատ են սիրում ծաղիկներ: Տների ճակատային մասում, պատուհանագոգերին նրանք հա­ ճախ հիասքանչ այգեստաններ են աճեցնում: 3.Հոլանդիան հայտնի է հողմաղացներով: Դեռևս միջնա­ դարում նրանք կիրառել են քամու ուժը, կառուցել աշտա­­ րակներ, որոնց վրա ամրացրել են հսկայական թևեր: Այդ թևերը շարժվում էին քամու շնորհիվ և ստա­ցած էներգիայի միջոցով աղում ցորենը, սղոցում փայտա­նյութը, այդ ճա­ նապարհով քաշում էին ջուրը, հարում կարագը և այլն: Ամստերդամի հողմաղացների մասին տեղեկ­ություն­ ների հանդիպում ենք դեռևս 1307 թվականի փաս­ տաթղթում: Հայտնի է, որ XVIII դարում Ամստերդամում գործում էր 140 հողմաղաց: Այսօր քաղաքի շրջակայքում պահպանվել են դրանցից մի քանիսը: Գտեք տեղեկություններ Ամստերդամի տեսարժան վայրերից՝ Վինսենթ Վան Գոգի թանգարանի մասին: Ստեղծեք այդ նկարչի ստեղծագործությունը պատկերող ցուցատախտակ: Նկարեք հողմաղաց՝ կիրառելով ցանկացած հնարամիջոց:

9


I

3. Հոլանդական բնանկար XVII դարում Հոլանդիայում երևան եկան նկարիչներ, որոնք իրենց կտավներում պատկերեցին հայրենիքի տեսարաններ: Նրանք նկարում էին ամայի դաշտեր, խաղաղ ու հանգիստ բնակավայրեր, գյուղեր, ջրանցքներում լողացող ձկնորսական նավեր: Մի խոսքով, նրանք վերարտադրում էին հոլանդական գյուղի բնությունը, նրա խաղաղ կենցաղը: Այդ ստեղծագործությունները պատկերում էին Հոլանդիայի փռվող ու անծայրածիր հորիզոնները: Այդ գործերում երկինքը մեծ տեղ է զբաղեցնում: Մեծ մասամբ, այն ոչ թե պայծառ կապույտ է, այլ երկնամոխրագույն՝ մերթ մշուշապատ է, մերթ էլ՝ ամպերի մեծ քուլաներով պատված: Այդ տեսարանը անծայրածիրության ու անսահմանության տպավորություն է ստեղծում: Բնանկարները լի են լույսով և օդով: Անշուշտ, հոլանդական բնանկարի անբաժան մասն են կազմում հողմաղացները, որոնց հսկա աշտարակները խոյացած են անեզր դաշտերում: Այդ բնանկարներում անդորր է տիրում և իր գիրկն առնում հայրենի բնության հանդեպ տածած սերը:

Յակոբ վան Ռեյսդալ: Հողմաղաց Վեյքում: 1670 թ.

Նախ ընտրեք, թե ինչ ձևաչափի թուղթ եք օգտագործելու: Երկինքը նկարելու համար օգտագործեք երկնագույն ջրաներկը: Դեռ թրջեք թուղթը, այնուհետև զգուշությամբ ներկեք նրա վերին մասը: Սպասեք մինչև չորանա: Ապա թաց սպունգի, բամբակի կամ անձեռոցիկի միջոցով զգուշությամբ «լվացեք» երկնագույն ներկը և այնպես, որ ստեղծվի սպիտակ ամպերի տպավորություն:

10


Թղթի ներքևի մասում պատկերեք ջուրը: Այդ մասը նույնպես նախ թրջեք, այնուհետև ներկեք կանաչ և բաց մանուշակագույն ներկերով, այնպես ինչպես ներկայացված է նկարներում: Թուղթը չորանալուց հետո, բարակ վրձնով նկարեք տարբեր չափերի, մի փոքր գալարուն հորիզոնական գծեր: Այդ գծերի միջոցով դուք կստեղծեք ալեծածան ջրի տպավորություն:

Արդեն պատրաստած ֆոնի վրա մատիտով գծեք հողմաղացի ուրվագծերը: Կոմպոզիցիան բաշխեք պահպանելով հավասարակշռության սկզբունքը: Կարող եք ստեղծել նաև ասիմետրիկ կոմպոզիցիա: Այնուհետև վերևից, չոր մակերևույթի վրա քսեք գույնը: Թե ինչ գույն կընտրեք հողմաղացը նկարելու համար, ձեր կամքն է: Ընտրեք գույներ նաև հողմաղացի տանիքը և թևերը ներկելու համար: Կարող եք կիրառել գույնի գրադացիան:

Ջրաներկի կիրառմամբ նկարեք հողմաղացով հոլանդական բնա­ նկար:

Գիգա: 11 տարեկան

11

I


I

4. Հոլանդական նկարչություն XVII դարի հոլանդական նկարչությունը ինքնօրինակ, առանձնահատուկ երևույթ է արվեստի պատմության մեջ: Այդ ժամանակաշրջանի նկարիչները՝ Յան Վերմեերը, Պիտեր դե Հոոխը, Յան Ստենը և այլք, հիանալի կերպով են նկարագրել իրենց ժամանակի Հոլանդիան: Նրանց աշխատանքներում հադիպում ենք սովորական մարդկանց՝ սովորական միջավայրում, որտեղ պատկերված են իրենց կենցաղին բնորոշ ինտերի­երը, կենցաղային իրերը, հանդերձանքը, ընտանի կենդանիները, շրջակա միջա­վայրը, մարդկանց փոխհարաբերությունները, իրավիճակները, մի խոսքով այն ամենն, ինչը բնորոշում էր տվյալ ժամանակաշրջանի քաղաքացու առօրյան: Հենց այդ պարզունակության մեջ էին տեսնում հոլանդացի նկարիչները գեղեցկությունն ու հիասքանչությունը և իրենց աշխատանքներում մեծ սիրով ու ջանադրությամբ պատկերում մարդկանց և նրանց շրջապատող միջավայրը:

Ձեր առջև տիպիկ հոլանդական ինտերիեր է: Մեջքով կանգնած աղջիկը նվագում է հնագույն երաժշտական գործիքի՝ կլավեսինի վրա: Ուշադրություն դարձրեք հայելու մեջ նրա արտացոլքին: Այնպիսի տպավորություն է, ասես սենյակը լցվում է երաժշտության հնչյուններով: Ձեր կարծիքով, ո՞վ է աղջկա կողքին կանգնած տղամարդը: Յան Վերմեեր: Երաժշտության դաս: 1662-1665 թթ.

Այսպիսի տեսք ուներ XVII դարի հոլանդացի նկարչի արհեստանոցը: Ի՞նչ դեր է կատարում վարագույրն այս կոմպոզիցիայում: Նկարչի արհեստանոցը լավ է լուսավորված: Ուշադրություն դարձրեք, թե որտեղից է թափանցում լույսը: Կնոջ կապույտ շորը և ձեռքին բռնած դեղին գիրքը գունային շեշտ են ստեղծում նկարում: Յան Վերմեեր: Նկարչի արհեստանոցը: 1666 թ.

12


I

Սա հոլանդական տան փոքրիկ, հարմարավետ բակն է: Ի՞նչ տրամադրություն է տիրում բակում և ի՞նչն է ստեղծում այն: Նկարում պատկերված է սովորական մարդկանց առօրյան: Ի՞նչն է ստեղծում այդ տպավորությունը:

Պիտեր դե Հոոխ: Բակը: 1658 թ.

Այս նկարի վրա պատկերված է բավական հարուստ ընտանիք: Դա երևում է կնոջ շքեղ հանդերձանքից և ... (շարունակեք թվարկել)

Յան Ստեն: ???: 1658-1662 թթ.

Այս նկարում պատկերված է հարմարավետ ինտերիերում սեղանի շուրջ նստած հոլանդական ընտանիքի տեսարան: Նկարում պատկերված առարկաներից յուրաքանչյուրը տվյալ ժամանակաշրջանի հոլանդացիների կենցաղի տիպիկ նմուշ է: Նկարագրեք, ինչպե՞ս են շփվում նկարի վրա պատկերված մարդիկ: Յան Ստեն: Աղոթք ուտելուց առաջ: 1663-1665 թթ.

13


I

5. Քաղաքի արտացոլքը ջրում Դուք արդեն գիտեք, որ Ամստերդամի տները բակի կողմից երկարացված են, իսկ նեղ ճակատային մասերը նայում են դեպի փողոց: Կիպ-կիպ լուսամուտներով «ծակծկված» տնակների գունզգույն ու վայելչագեղ ճակատները կենդանի շունչ են հաղորդում փողոցին և Ամստերդամի բազմաթիվ ջրանցքների հայելանման մակերեսի վրա արտացոլում չքնաղագույն տեսարաններ:

Թամունա: 11 տարեկան

Վերցրեք ցանկացած ձևաչափի թուղթ, բաժանեք երկու հորիզոնական մասերի և վերևի հատվածում տներ նկարեք: Այնուհետև սկսեք աշխատել ներքևի հատվածում: Սկզբում գծեք տների արտա­ցո­ լա­նքի գալարուն ուրվապատկերներ, պատուհաններ, տանիքներ: Այնուհետև ներկեք: Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ արտացոլանքն առավել աղոտ գույն ունի: Ներկը չորանալուց հետո, կապույտ ներկի լայն վրձնահարվածներով նկարեք ջուրը: Արտացոլվող շենքերը կարող եք ստեղծել նաև սովորական դրոշմահետքի՝ մենատիպի տեխնիկայով: Դրա համար թղթի ամենաներքևի՝ դեռ չներկած, դատարկ հատվածը զգուշությամբ ծալեք և ծածկեք դեռ չչորացած այն հատվածը, որտեղ նկարել եք շինությունները:

1. Ստեղծեք ջրում արտացոլվող տիպիկ հոլանդական տներով քա­ ղաքի բնապատկեր:

14

2. Գտեք ցանկացած քա­ղաքի դր­ոշն ու զինանշանը, տեղեկու­ թյու­ն­ներ հավաքեք դրանց մասին և պատրաստեք ցուցատախտակ:


6. Քաղաքի զինանշանն ու կարգախոսը Արդյոք տեղյա՞կ էիք, որ Եվրոպայի յուրաքանչյուր քաղաք ունի իր կարգախոսը, դրոշն ու զինանշանը: Այդ ավանդույթը ձևավորվել է միջնադարում և պահպանվում է մինչ օրս: Օրինակ, շատ հետաքրքիր զինանշան ունի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը:

?

1. Վերհիշեք Ամստերդամի կարգախոսը, դրոշն ու զինանշանը: 2. Նկարագրեք Վիլնյուսի զինանշանի վրա պատկերված նշանները: Ուշադրություն դարձ­ րեք դրանց ատրիբուտներին: 3. Ինչպիսի՞ կոմպոզիցիա ունի Վիլնյուսի զինա­­նշանը: Վիլնյուս քաղաքի զինանշանը

Զինանշանի մուգ կարմիր ֆոնի վրա պատկերված է ջրում քայլող Սուրբ Քրիստափորը, որն իր ուսերին է տանում մանկահասակ երեխայի: Ըստ ավանդության, Սուրբ Քրիստափորը հաղթանդամ, բարձրահասակ հռոմեացի էր և ծառայում էր թագավորի մոտ: Չբավարարվելով այդ աշխատանքով, նա գնում է քրիստոնյա մի վանականի մոտ և խնդրում սովորեցնել Քրիստոսի ծառա դառնալ: Վանականը տանում է Քրիստափորին հորդառատ գետի մոտ և հանձնարարում գետի վրայով տեղափոխել մարդկանց՝ ուսերին առած: Մի օր նա ուսերին է անցկացնում մի փոքր տղայի, ով գետի մեջտեղում այնպես է ծանրանում, որ Քրիստափորը դժվարանում է բռնել նրան: Տղան հայտնում է հսկային, որ ինքը Հիսուս Քրիստոսն է և իր վրա է կրում ողջ աշխարհի ծանրությունը: Իսկապես՝ Հիսուսն էր: Ապա Հիսուսը կնքում է հռոմեացուն և օծում նրան Քրիստափոր անվամբ, ինչ նշանակում է «Քրիստոսաբեր»: Վիլնյուսի կարգախոսը հետևյալն է՝ «Միասնություն, արդարություն, հույս»: Այս երեք հասկացությունները մարմնավորում են զինանշանին զետեղված պարագաները՝ հին հռոմեական զենքը (փակեղ)՝ որպես միասնության, կշեռքը՝ որպես արդարարության և խարիսխը՝ որպես հույսի նշաններ:

?

4. Նկարագրեք, ի՞նչ է պատկերված Հռոմի զինանշանի վրա: 5. Ինչպիսի՞ կոմպոզիցիոն սկզբունք է կիրառված այս զինանշանի վրա:

Հռոմի զինանշանի վրա տեսնում եք լատինատառ գրառում S.P.Q.R.: Սա Հռոմի կարգախոսի բառերի առաջին տառերն են: Հռոմի կարգախոսն է՝ «Հռոմի ժողովուրդն ու սենատը»: Զինանշանի կոմպոզիցիան մեծ մասամբ կառուցվում է համաչափության և հավասարակշռության սկզբունքներով:

Ստեղծեք ձեր քաղաքի կամ գյուղի կա­րգա­ խոսն ու զինանշանը:

Հռոմ քաղաքի ժամանակակից զինանշանը

15

I


I

7. Մադրիդ 1. Որքան էլ զարմանալի թվա, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի անվանումը սկիզբ է առնում արաբական բառից: «Մագերիտ»՝ արաբերենով ջրառատ աղբյուր է նշանակում: Այդ վայրն, իսկապես հայտնի էր զուլալ աղբյուրներով, որոնցով մատակարարվում էր քաղաքը:

?

1. Ինչպես եք կարծում, ինչո՞ւ է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի անունը փոխառվել արաբերենից: Պատահականություն է, արդյո՞ք:

ՄԱԴՐԻԴԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ Մադրիդի խորհրդանիշը արջն է, որը վայելում է ծառի հատապտուղը: Հինավուրց ժամանակներում այդ վայրում իսկապես արջեր էին բնակվում: Առատ էին նաև հատապտուղները: Մադրիդի կենտրոնական հրապարակում հատապտղով սնվող արջի արձան է կանգնեցված: Մադրիդ: Արջ

2. Մադրիդը հիմնադրվել է մոտավորապես 852 թվականին՝ Կորդովայի էմիրի որդի Մուհամեդ I-ի կողմից: Բլուրներից մեկի վրա նա բերդ-ամրոց է կառուցել: Իսպա­նիան արաբներից ազատագրելուց հետո (1085 թ.) Մադրիդը կարևոր տեղ է գրավել քրիստոնեական Իսպանիայի պատմության մեջ: Այդ ժամանակ Իսպանիայի մայրաքաղաքը Տոլեդոն էր: 1561 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը մայրա­ քա­ղաքը տեղափոխել է Մադրիդ: Փոքրիկ բնակավայրը աստիճանաբար վերածվել է մեծ թագավորական քաղաքի: Զարգացել է շինարարությունը, աճել է բնակչության թիվը: Մադրիդը կառուցվում էր աստիճանաբար, դարերի ընթացքում: Նրա ճարտա­րապե­ տությունը, կառույցները, հրապարակները, պուրակները, շատրվանները, փողոցներն անկրկնելի և ակնահաճո են: Մադրիդի հիասքանչ վայրերից մեկն է գլխավոր հրապարակը՝ Պլազա Մայորը, որի կառուցումը Ֆիլիպ III-ը հանձնարարել է գլխավոր ճարտարապետ Խուան Գոմես դե Մորային: Հրապարակը սկսել են կառուցել 1617 թվականին քաղաքի հին, անհավասար ձև ունեցող առևտրային հրապարակի տեղում: Ճարտարապետը պահպանել է հին շինություններից մի քանիսը (այսպես կոչված, հացատունը, մսագործի տունը), սակայն ընդհանուր առմամբ ստեղծել է լիովին նոր, կարգավորված հատակագիծ ունեցող փակ հրապարակ:

Մադրիդ: Պլազա Մայոր

16


Ուղղանկյունաձև հրապարակ է նայում 437 պատշգամբ, իսկ կամարներով բա­ցված ներքևի հատվածում տեղակայված են խանութներ: Հնում այստեղ կազմա­կերպվում էին ժողովրդական տոնախմբություններ, ասպետական մրցաշարեր և նույնիսկ կորիդա (իսպանական ցլամարտ): Շուրջ 50 000 մարդ կարող էր հետևել հրապարակում ընթացող իրադարձություններին: Վերջին անգամ այստեղ ցլամարտ անցկացվեց 1847 թվականին՝ Իսպանիայի արքայադուստր Իզաբելլա II-ի ամուսնության կապակցությամբ: Այս հրապարակում էր անցկացվում նաև Իսպանիայի թագավորների թագադրման արարողությունը, նաև հրադատությունը (աուտոդաֆե), իսկ կիրակի օրերին գործում էր շուկա: Հրապարակում հանրությունը ականատեսն էր դառնում նաև հանցագործների դեմ պատժի կիրառման կարգի:

?

2. Գիտեք արդյո՞ք, ինչ է կորիդան: 3. Նկարագրեք և վերլուծեք Ֆրանցիսկո Ռիչչիի նկարը:

Ֆրանցիսկո Ռիչչի: Հրադատություն: 1683 թ.

3.Մադրիդը թանգարանների քաղաք է: Այստեղ են գտնվում հայտնի Ռեյնա (թագուհի) Սոֆիայի, Տիսենի և այլ թանգարաններ: Մադրիդի թանգարանների շարքում, անշուշտ առանձնահատուկ է Պրադոյի թանգարանը, որտեղ պահվում է արվեստից նմուշների աշխարհի ամենա­­­հարուստ հավաքածուներից մեկը: Թագավորական թա­նգարանը բացվել է 1819 թվականին Ֆերդինանդ VII-ի հրամանով՝ հանդիսավոր պայմաններում: Այստեղ ընդգրկվել են Իսպանիայի թագավորական արքունիքում պա­հպանված նկարները: Դրանից հետո թանգարանում ավելացել են արվեստի բազմաթիվ նմուշներ և ներկա դրությամբ այնտեղ պահվում է շուրջ 5 000 ցուցանմուշ: Այստեղ են պահվում նաև իսպանացի ակնառու նկարիչների՝ Էլ Գրեկոյի, Վելասկեսի, Գոյայի, Սուրբարանի և այլոց աշխատանքները: Ռեյնա Սոֆիայի թանգարան

Պրադոյի թանգարան

 ԲԱ ՌԱՐ ԱՆ Հրադատություն (աուտոդաֆե) − կրոնական ծիսա­ կատարություններ, հանդիսավոր բազմա­մարդ երթեր, հոգևորականների քարոզներ, դատապարտյալների դա­ տա­վճռի հրապարակավ արձակումը և իրականացումը: Նկարագրեք այստեղ ներկայացված թանգա­րան­ ների ճակատային մասերը: Համեմատեք դրանք: Ուշադրություն դարձրեք, թե որտեղ են կիրառված ժամանակակից ճարտարապետության տարրերը:

17

I


I

8. Մադրիդ՝ ֆուտբոլի քաղաք 1.Մադրիդը նաև ֆուտբոլի քաղաք է: Մադրիդի «Ռեալը» աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլային ակումբներից մեկն է: Նրա հարազատ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտը կառուցվել է 1947 թվականին և նախատեսված է 80 000-ից ավելի հանդիսատեսի համար:

?

1. Արդոք, գիտե՞ս, թե ում անունն է կրում այդ մարզադաշտը: 2. Նկարագրեք այդ մարզադաշտը:

Մադրիդ: Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ

Սանտյագո Բերնաբեու մարզադաշտը չունի վազքուղի, տրիբունաները չափա­ զանց թեք են, գրեթե կախված են խաղադաշտի գլխին: Հանդիսատեսի աթոռները տանիքածածկ են և, եթե վերևից նայենք մարզադաշտին, այն միանշանակ թագա­ վորական թագ կհիշեցնի: Անկյուններում աշտարակներ են կառուցված, որոնց շնորհիվ մարզադաշտը արագ լցվում է և նույն արագությամբ դատարկվում:

«Ռեալ» Մադրիդի լոգո

Մադրիդ: Սանտյագո Բերնաբեու մարզադաշտ

?

18

3. Մադրիդի «Ռեալի» ո՞ր ֆուտբոլիստներին ես ճանա­ չում: 4. Պատմեք դասարանին այդ ակումբի հաջողությունների մա­սին: 5. Նկարագրեք Մադրիդի «Ռեա­լի» լոգոն: Արտահայտեք ձեր կարծիքը նրա բաղկացուցիչ տարրերի մասին:


2.Մադրիդում է գտնվում նաև երկրորդ մարզադաշտը, որը պատկանում է նույնչափ հայտնի «Աթլետիկո» ակումբին և կրում է Վիսենտե Կալդերոնիի անունը: Մարզադաշտը նախատեսված է 55 000 հանդիսատեսի համար: Վերջին մրցաշարը «Աթլետիկո» մարզադաշտում տեղի է ունեցել 2017 թվականի մայիսին: Մարզադաշտը չէր կարող ծառայել ավելի շատ հանդիսատեսի, այդ պատճառով Մադրիդի թաղամասերից մեկում կառուցվել է ավելի մեծ չափի մարզադաշտ:

?

6. Նկարագրեք Կալդերոնի մարզադաշտը: 7. Համեմատեք այն Սանտյագո Բերնաբեու մարզադաշտի հետ: Ի՞նչ տարբերություն է դրանց միջև: 8. Աշխարհում հայտնի ուրիշ ի՞նչ մարզադաշտեր գիտեք:

ՄԱԴՐԻԴԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ Սանտյագո Բերնաբեուն Մադրիդի «Ռեալի» խաղացողներից մեկն էր և այդ ակումբում խաղում էր 1912-1927 թվականներին: 1943-1978 թվականներին նա Ռեալ ակումբի անփոփոխ նախագահն էր: Վիսենտե Կալդերոնին Մադրիդի «Աթլետիկոյի» նախագահն էր 1964-1987 թվականներին:

Մադրիդ: Վիսենտե Կալդերոնիի մարզադաշտ

1. Դասարանում նկարեք աշխա­ տանք ֆուտբոլի թեմայով: Ցանկացած հնարքի կիրառմամբ փորձեք առա­նձ­ նա­ցրել գլխավորը:

Թեմուրի: 11 տարեկան

2. Հայթայթեք տեղեկո­ւթյուն­ ներ աշխարհի մարզադաշտերի մասին և պատրաստեք ցուցա­ տա­խտակ:

Նինո: 11 տարեկան

19

I


I

9. Փողոցի ցուցանակ Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե որտեղ և ինչպես են նշված փողոցի անվանումները ձեր քաղաքում, ավանում, բնակավայրում: Որպես օրենք, դրանք հասարակ մետաղյա ցուցանակներ են, որտեղ գրված են փողոցի անվանումները: Մադրիդն այդ առումով չափազանց հետաքրքիր և ինքնատիպ լուծում է առաջարկում: Քաղաքի փողոցներում կտեսնեք խեցե սալիկներով պատրաստած ցուցանակներ, որոնց վրա փողոցի անվանման հետ մեկտեղ բավական դիմացկուն ներկերով նկարած են համապատասխան պատկերներ:

?

1. Բնութագրեք այստեղ ներկա­ յացված փողոցի ցուցանակ­ ների նմուշները: Մեկնաբանեք դրանց­ կոմ­պո­­զիցիոն և գունային լուծումները: 2. Փորձեք որոշել, որքանո՞վ է համապատասխանում պատկերը գրառման բովանդակությանը:

Արենալ փողոցի ցուցանակը

Արենալ իսպաներեն ավազոտ տարածք է նշանակում: Համապատասխանաբար այս ցուցանակի վրա տեսնո­ւմ եք քաղաքի շինարարության ընթացքն ու մարդկանց, որոնք ավազից մաքրում են այդ վայրը: Այս փոքրածավալ տախտակն իր մեջ ներառում է փողոցի ողջ պատմությունը:

Սերվանտեսի փողոցի ցուցանակ

Որոշ ցուցանակների վրա պատկերված են մարդկանց դիմանկարներ, մյուսների վրա՝ զինանշան կամ հենց այդ տարածքը պատկերող դրվագ: Որոշ փողոցներ անվանված են սրբերի անուններով և ցուցանակների վրա այդ սրբերի խորհդանշանները կամ նրանց պատկերներն են:

Կարողների փողոցի ցուցանակ

20

Կենդանիների շարքի փողոցի ցուցանակ

Ալկալա փողոցի ցուցանակ


Պուերտա Դել Սոլ. «Արևային դարպասներ»՝ այսպես է կոչվում հրապարակը, որը Մադրիդի սիրտն է համարվում: Այս հրապարակից տարբեր ուղղություններով բազմաթիվ փողոցներ են սկիզբ առնում, ինչն իսկապես արևի ճառագայթներ է հիշեցնում: Այս ցուցանակի վրա «Արևային դարպասի» իրական տեսարան է պատկերված, որը լուսավորվում է ասես երեխայի ձեռքով նկարած արևով:

«Արևային դարպաս» հրապարակ: Ցուցանակ

Սուրբ Մարտին փողոցի ցուցանակ

Սուրբ Հերոնիմոս փողոցի ցուցանակ

Սուրբ Հերոնիմոսը IV դարի գործիչ է: Նա լատիներեն թարգմանել է Աստվածաշունչը, ինչի պատճառով թարգմանիչների հովանավոր է ճանաչվել: Ավանդության համաձայն մի անգամ Սուրբ Հերոնիմոսը մյուս վանականների հետ նստած է եղել Բեթլեհեմում, վանքի մոտ: Այդ պահին առյուծ է հայտնվել: Առյուծը աղեկտուր մռնչում էր՝ թաթի մեջ խրված փշի ցավից: Սարսափած վանականները փախուստի են դիմել, իսկ Սուրբ Հերոնիմոսը մոտեցել է առյուծին: Առյուծը վիրավոր թաթը հնազանդորեն պարզել է և Սուրբ Հայրը հանել է փուշը: Երախտապարտ առյուծը մնացել է վանքում և ծառայել վանականներին: Այդ է պատճառը, որ Սուրբ Հերոնիմոսին հաճախ առյուծի հետ են պատկերում:

Պատրաստեք ձեր փողոցի ցուցանակը, հաշվի առնելով փողոցի անվանումը: Գիտակցաբար բաշխեք պատկերները հարթության վրա:

Ալբրեխտ Դյուրեր: Սուրբ Հերոնիմոսը Սենակիում: 1514 թ.

Առաջին հերթին, մտածեք, թե ո՞ր նյութից եք պատրաստելու ցուցանակը: Ապա մտածեք, թե ինչ տեսարան եք պատկերելու: Այս պարագայում, պարտադիր պետք է հաշվի առնեք ձեր փողոցի անվանումը: Նախապես որոշեք, թե ինչ գույներ ու միջոցներ եք օգտագործելու, թե ինչպես եք ներկայացնելու պատկերները կոմպոզիցիայի տեսքով և ինչպիսին կլինի մակագրությունը: Նկատի ունեցեք, որ ցուցանակին պատկերվածը պետք է հստակ տեսանելի լինի նաև հեռվից:

21

I


I

10. Գուելի զբոսայգի «Բնության մեջ գոյություն չունեն ուղիղ գծեր...»-ասում էր իսպանացի մեծ ճարտարապետ Անտոնիո Գաուդին: Այդ գաղափարով էլ առաջնորդվում էր իր կառույցները ստեղծելիս: XX դարասկզբի այս հանճարեղ ճարտարապետը Բարսելոնայում 15 հեկտար երկայնքով զբոսայգի է կառուցել, որտեղ խոյացրել է բազմաթիվ կառույցներ: Այդ զբոսայգին այսօր ևս «Հրաշքների աշխարհ» են կոչում: Զբոսայգի մտնում ենք երկկողմ սանդուղքով, մուտքի մոտ շատրվան է կառուցված, որը ձևավորված է խճանկարով զարդարված կենդանիների քանդակներով:

Մուտք: Շատրվանի դետալ

Գուելի զբոսայգին: Մուտք

Առաջինը, որ տեսանելի է դառնում զբոսայգու այցելուներին, այսպես կոչված հարյուր սյուներով դահլիճն է: Արտասովոր ձև ունեցող սյուները և ալիքաձև առաստաղը այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես ամբողջ դահլիճի ինտերիերը «հուզվում» և շարժվում է: ԳԱՈՒԴԻԻ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Դահլիճի պատերի երկայնքով ձգվում է ոլորա­ձև, երկար նստարան: Հայտնի է, որ Գաուդին հատուկ փորձեր է անցկացրել` դեռևս թաց գիպսե քանդակին մերկ մարդ է նստեցրել, որպեսզի աթոռն ընդունի զբոսայգի այցելողին հարմար նստաձևը՝ ընձեռելով հանգստանալու հնարավորություն: Ուստի դահլիճի պատերի երկայնքով տարածվող հանգստյան նստարանն ունի մեջքի կորությունը նախատեսող ոլորա­ պտույտ, արտասովոր, ոչ ճիշտ ձև:

Հարյուր սյուներով դահլիճ

Հրապարակ

22


Զբոսայգու տարածքում կան բազմաթիվ շինություններ, այդ թվում անձամբ ճարտարապետի տունը: Այդ կառույցներն ունեն արտասովոր ձև՝ չունեն ուղիղ գծեր, անկյուններ և զարդարված են խճանկարով: Որոշ տների ճակատային մասերը կրում են գեղեցիկ զարդանախշեր: Գաուդիի տունը

Գուելի պարտեզ: «Շաքարլամայի տունը»

Զբոսայգում կառուցված են տաղավարներ, արհեստական քարանձավներ, հրապարակներ, որտեղ կարող են հանգստանալ այցելուները: Զբոսայգին ունի նաև հետիոտն ճանապարհներ և արահետներ: Հաճախ ճանապարհը տանում է արտասովոր ձև ունեցող կամարի տակով:

Գուելի զբոսայգի: Կառույցներ՝ հետիոտնի համար

?

1. Նկարագրեք այստեղ ներկա­ յացված Գուելի զբոսայգու կամար­ ների և սյուների ձևերը: 2. Ի՞նչն է դրանց մեջ արտասովոր:

Նման ֆանտաստիկ կամարների տակ զբոսնող մարդու մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես հեքիաթ է ներթափանցել: Քարն ասես կենդանանում է, ընդունում արտասովոր ձևեր և այդպիսով ներդաշնակ միաձուլվում բնությանը: Մարդու տեսածի և բնության ներդաշնակ միաձուլումը Գաուդիի ստեղծագործության գլխավոր սկզբունքն էր: Մտաբերեք հեքիաթային կերպար կամ կերպարներ, որոնք կապրեն այս զբոսայգում, գրեք և, ապա նկարեք դրանց մասին ձեր պատմությունը:

23

I


I

11. Երազանքի այգի Բարսելոնայում Անտոնիո Գաուդիի կառուցած զբոսայգին ապացուցեց, որ մարդ զորու է կյանքի կոչել իր ամենահամարձակ գաղափարները նույնիսկ: Արդյո՞ք, ձեզ մոտ չառաջացավ նման երանելի զբոսայգու ստեղծման պատրանք: Գուցե հիշե՞ք Գաուդիի կառուցած շենքերը և փորձեք ձեր երևակայությամբ ստեղծել ֆանտաստիկ կառույցներ, որոնք կտեղավորեք դասարանի կողմից ստեղծված ընդհանուր զբոսայգում:

Գույնզգույն թղթերից հնարավոր է պատրաստել բարձր աշտարակներ: Դրա համար հարկավոր է ամբողջ երկայնքով կլորաձև փաթաթել թուղթը, սոսնձել և տանիքապատել գունավոր եռանկյունաձև տանիքներով:

Պարիսպ պատրաստելու համար թղթի մի կողմը կտրտեք ատամնանիվներով: Ուղղանկյան ձև տվեք և ծայրերը սոսնձեք իրար: Կտրեք տարբեր ձևերի գունավոր թղթեր և սոսնձեք վրան: Պարսպի մի կողմից կարող եք «ներկառուցել» նաև դարպասներ:

Պատրաստած աշտարակները դասա­ վորեք պարսպի ներսում՝ կողք-կողքի: Աշտա­ րակների վրա, որպես օրենք, երբեմն մեծ ժամացույցներ են փակցված: Դուք նույնպես հեշտությամբ կարող եք պատրաստել ժա­ մացույցի թվատախտակ և ամրացնել այն աշտարակի վրա: Ձեր պատրաստած բերդամրոցը իրական կդառնա, եթե պատշգամբում հայտնվի չքնաղ մի արքայադուստր:

24


Պլաստիլինից պատրաստեք տարբեր չափի քառակուսի և ուղղանկյունաձև պատ­ կերներ: Որպես տանիքներ օգտագործեք եռանկյունաձև պատկերները: Ինչպիսի՞ պատուհաններ կցանականայիք պատրաստել ձեր շինությունների համար՝ կլոր, ձվաձև, թե՞ քառակուսի: Այստեղ ամեն ինչ ձեր ձեռքում է: Գուցե՞ փորձեք պատրաստել ձեր սիրելի գրական հերոսի տունը կամ միգուցե՞ նախընտրում եք ինքնատիպ մի շատրվան պատկերել: Կարող եք ծեփել նաև ուղևորներ տեղափոխող փոքրիկ մեքենաներ կամ երկաթուղի: Իսկական ճարտարապետի նման գործի դրեք ձեր երևակայությունը:

Այս տներն այժմ պետք է տեղադրեք ամբողջ դասարանի կողմից ստեղծված զբոսայգում: Նրանց կողքին պետք է դասավորեք թփեր, տնկեք կանաչ շնկշնկան ծառեր և ծաղիկներով զարդարեք այգին: Մնացածը՝ ըստ ձեր երե­ վա­կայության:

Ձեզ ցանկալի նյութով երազանքի զբոսայգում հեքիաթային շինություններ «կառուցեք»: Իսկ զբոսայգու հիմնադիր-ստեղծարարը թող որ դառնա ամբողջ դասարանը:

25

I


I

12. Աթենք 1.Հունաստանի մայրաքաղաք Աթենքը աշխարհի հնագույն քաղաքներից է: Անտիկ շրջանում այն համարվել է հին հունական մշակույթի կարևորագույն կենտրոնը: Աթենքի զարդը՝ Ակրոլպոլիսն է: Պարսկաստանի հետ պատերազմի հետևանքով ավերված Աթենքի Ակրոպոլիսը վերականգնել են, ավելի ճիշտ վերակառուցել մ.թ.ա. V դարի II կեսին: Աթենքի Ակրոպոլիսը հիանալի համակառույց (անսամբլ) է: Գիտեք արդյո՞ք, ինչ է նշանակում համակառույց: Դա մեկ օրգանիզմ է՝ կազմված տարբեր հատվածներից և այդ հատվածները ներդաշնակորեն համաձայնեցված են մեկմեկու: Իսկապես, Աթենքի Ակրոպոլիսը բարձր բլրի վրա կառուցված մի քանի կառույցի միաձուլվածք է: Պարթենոն Էրեքթեոն

Պրոպիլեյներ

Պինակոթեկա ՊՐՈՊԻԼԵՅՆԵՐ Պրոպիլեոն նշանակում է շքա­ մուտք: Կառուցված է ճարտա­րա­ պետ Մնեսիկլեսի կողմից մ.թ.ա. 437432 թվականներին: Դա միջանցիկ տաղավար է, որը երկու կողմից բաց է սյունաշարերով և ծածկված է երկթեք տանիքով: Այստեղից մուտքն էր դեպի Ակրոպոլիսի հրապարակ:

ՊԻՆԱԿՈԹԵԿԱ Պինակոթեկան գեղանկարչական աշխա­տանքների պահոցն էր Հին Հունաստանում: Դա խուլ պատերով սահմանազատված վիթխարի կա­ ռույց էր:

26

Նիկե Ապտերոսի տաճար

ՆԻԿԵ ԱՊՏԵՐՈՍԻ ՏԱՃԱՐ Նիկե Ապտերոս նշանակում է անթև Նիկե: Փոքրածավալ, թեթև և նրբագեղ տաճարը կառուցվել է ճարտարապետ Կալիկրատեսի կող­ մից մ.թ.ա. 427-421 թվականներին:


I ՊԱՐԹԵՆՈՆ Ակրոպոլիսի գլխավոր տաճարը կա­­ռուցվել է ճարտարապետներ Իկտինոսի և Կալիկրատեսի կողմից մ.թ.ա. 447-438 թվականներին: Տաք, դեղնավուն մարմարից կառուցված, չորս բոլորը սյունապատ տաճարը, Աթենասի անունն է կրում և հա­նդի­ ս­ան ­ ում համակառույցի ամենա­մեծ շինությունը:

ԷՐԵՔԹԵՈՆ Պարթենոնի համեմատ ավելի փոքր, մ.թ.ա 421-406 թավականներին կա­ռուցված ասիմետրիկ Էրեքթեոնն առանձնանում է իր նրբագեղ հա­մա­ մասնություններով:

2. Այսպիսով, Աթենքի Ակրոպոլիսում գտնվում էին՝ Պրոպիլեոնը, Պինակոտեկան, Նիկե Ապտերոսի տաճարը, Պարթենոնը և Էրեքթեոնը: Սակայն հարցն այն է, թե ի՞նչ դիրք ունեն այդ տաճարները մեկ միասնության մեջ:

Ակրոպոլիսի հրապարակի տեսարանը: Սխեմա Պրոպիլեյների տեսարանը: Սխեմա

Ակրոպոլիսի շքամուտքի մոտ կանգնած այցելուն կենտրոնում տեսնում է Պրոպիլեոնը: Նրա ձախ կողմում վիթխարի Պինակոթեկան է, իսկ աջ կողմում Նիկե Ապտերոսի թեթև և փոքր տաճարը: Կարելի է ասել, որ այցելուն «ծանրաբեռնված է միակողմանիորեն», քանի որ այստեղ խախտված է հավասարակշռությունը: Պրոպիլեոնն անցնելուց հետո այցելուն հայտնվում է հրապարակում, որտեղ ծանրությունը բաշխված է հակառակ ձևով՝ այստեղ ծանրաբեռնվածությունը աջ կողմում է, քանի որ հենց այդ կողմում է գտնվում ավելի մեծ Պարթենոնը, իսկ ձախ կողմում՝ ավելի փոքր Էրեքթեոնը: Հենց այդ պահին է վերականգնվում Պրոպիլեոնի մոտ խախտված հավասարակշռությունը: Այդպիսով, Ակրոպոլիսի կառույցները ստեղծում են միասնական ներդաշնակ համակառույց: Իսկ մարդն անձամբ է մասնակցում այդ ներդաշնակության ստեղծմանը և դա բնական է, քանի որ հին հույները համարում էին, որ «մարդն է ամեն ինչի չափման միավորը»: Գտեք Աթենքի պետության հետ կապված հունական առասպել: Նկարեք որևէ դրվագ այդ առասպելից և ներկայացրեք դասարանին:

27


I

13. Ֆլյուգեր (հողմացույց) ?

1. Նկարագրեք այստեղ ներկայացված կառույցը: 2. Ձեր կարծիքով, այն հին է, թե ՞ ժամանակակից: 3. Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ նշանակության էր այն:

1.Աթենքի թաղամասերից մեկում գտնվող այս հա­ մեստ, ութանիստ աշտարակ շինությունը կառուցվել է մ.թ.ա. I դարում: Այս պարզունակ կառույցի միակ զարդը նրա վերին մասում նիստերին պատկերված ռելիեֆն է: Այստեղ պատկերված է ութ քամիների պատկերը: Հենց այդ պատճառով են այս կառույցն անվանում «Քամիների աշտարակ»: Նրա առաքելություններից մեկը կապված էր հենց քամու հետ: Հին ժամանակներում նրա գլխին հողմացույց (ֆլյուգեր) էր տեղադրված, որի շնորհիվ աթենացիները որոշում էին քամու ուղղությունը: Բացի այդ, աշտարակի ներսում դրված էր ջրաժամացույց, այսպես կոչված, կլեպսիդրա: Այսպիսով քամիների աշտարակը հնագույն օդերևութաբանական հուշարձան է, որի շնորհիվ որոշում էին եղանակը և իմանում ժամը: 2.Հողմացույցը հասարակ, շարժական սարք է, որի միջոցով որոշում են քամու ուղղությունն ու ուժգնությունը: Այն կազմված է երկու մասից: Ստորին ուղղահայաց առանցքի վրա ամրացված է հորիզոնական թիթեղ կամ սլաք (նետ), որն ազատորեն պտտվում է առանցքի շուրջը: ՔԱՄՈՒ ԱՍՏՎԱԾՆԵՐ Հույների պատկերացմամբ, գոյություն ունեին աշխարհի ութ անկյունների քամիներ և դրանցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական անունը ՝ Բորեաս- հյուսիսային քամի, Զեփիրոս՝ արևմտյան, Ափելիտես՝ արևելյան, Նոտոս՝ հա­ րավային, Կայկյաս՝ հյուսիս-արևելյան, Էվրոս՝ հարավ-արևելյան, Լիպսոս՝ հարավ-արևմտյան և Սկիրոն՝ հյուսիս-արևմտյան: Թիթեղի կամ սլաքի նեղ կողմը մատնանշում է, թե որտեղից է փչում քամին:

Թիթեղի կամ սլաքի կողմերից մեկը անպայման լայն է լինելու:

Հողմացույցը մասնավորապես տարածված էր Եվրոպայում, հատկապես ծովափնյա քաղաքներում: Այն ամրացնում էին տների տանիքներին, հաճախ տաճարների գմբեթներին: Հողմացույցը հիմնականում զարդարված էր հորիզոնական առանցքին տեղադրված որևէ պատկերով: Դրանց թվում ամենահանրաճանաչը՝ աքաղաղն էր:

28


I 3.Դուք նույնպես կարող եք պատրաստել հողմացույց:

Սկզբում պատրաստեք սլաքներ: Կարող եք օգտա­ գո­րծել փայտ կամ պինդ ստվարաթուղթ և ամրացնել այն փայտյա նեղ և երկար կտորի վրա: Սլաքը կարող եք ներկել տարբեր գույներով, ըստ ձեր ցանկության: Ստվարաթղթի վրա գծեք որևէ ուրվապատկեր, կտրեք և նկարազարդեք կոնտրաստային գույներով:

Եթե ցանկանում եք ստուգել, թե ինչպես է աշխատում ձեր պատրաստած հողմացույցը, ապա դուրս եկեք բակ կամ պա­տշգամբ և հողմացույցը բռնեք ձեռքն առաջ պարզելով: Այդպիսով կստուգեք, թե որ կողմից է փչում քամին: Մտածեք, թե ինչպիսի հենարանի վրա եք դնելու ձեր հողմացույցը:

 Բ Ա Ռ ԱՐ Ա Ն Օդերևութաբանություն − գիտություն երկրագնդի մթնոլորտի մասին, օդերևութաբանական կառույց − կառույց, որտեղից ուսումնասիրում են բնական երևույթները:

Պատրաստեք հողմացույց սեփական ձեռքերով:

29


I

14. Հունական սափորներ Հին Հունաստանը հայտնի էր կերամիկական իրերի (խեցեղենի) արտադրությամբ, որոնք հույներն արտահանում էին միջերկրածովյան շատ երկրներ: Հին Հունական խեցե անոթների ձևերը բազմերանգ և կատարելագործված էին և որպես օրենք, նկարազարդված: Առաջին սափորի վրա նկարած են սև պատկերներ՝ կարմիր ֆոնի վրա: Նման սափորներն անվանում են սևաֆիգուր:

?

1. Ինչպիսի՞ գույն ունեն երկրորդ նկարի վրա պատկերված սափորի ֆոնն ու պատկերները: 2. Ինչպե՞ս կանվանեիք նման գունավորում ունեցող սափորները: 3. Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ նշա­ նակության էր այդ սափորը:

Հույներն իրենց խեցե արտադրության վրա պատկերում էին առասպելական սյուժեներ և կերպարներ: Կոլխիդացի Մեդեային և նրա պատմությանը հաճախ ենք ծանոթանում նաև հունական սափորանկարչությունից:

?

30

4. Վերհիշեք Մեդեայի պատմությունը արգոնավորդների առասպելից: 5. Ձեր կարծիքով, առասպելի ո՞ր դրվագներն են պատկերված այստեղ ներկայացված սափորների վրա:


15. Նկարազարդենք սպասքը Հին Հունաստանում անոթները նախ զարդանախշում էին և ապա պատկերազարդում: Զարդանախշերը հիմնականում երկրաչափական էին: Այդ պատճառով զարդանախշ հունական սափորները վերագրում էին երկրաչափական ոճին: Երկրաչափական ոճի անոթների վրա հաճախ են հանդիպում հին Հունաստանին բնորոշ երկրաչափական զարդապատկերներ, որոնք կոչվում են մեանդր: Դրանք երկու ոլորանախշեր են, որոնք ունեն հակառակ ուղղություններ և միմյանց մեջ են առնված: Մեանդրը հունական սափորների ձևին հետևում է գծերով, իսկ այդ գծերի միջև հաճախ կենդանիների, թռչունների կամ մարդկանց պատկերներ էին զետեղված:

Մեանդր

?

Հունական սափոր

1. Նկարագրեք երկրաչափական ոճի հունական սափոր: 2. Ինչպե՞ս են այս նկարում միմյանց հաջորդում զարդանախշն ու պատկերները:

Արի փորձենք զարդարել ժամանակակից անոթը հունական զարդա­ նա­խշով: Այդ նպատակով կարող եք կիրառել միանգամյա օգտագործման բաժակներ:

Նախ՝ թղթի կամ կտորի վրա ստեղծեք գունավոր զարդանախշ: Կարող եք կիրառել ցանկացած մոտիվ, այդ թվում հունական մեանդր: Թղթի կամ կտորի վրա կատարած ձեր զարդանախշային շերտերը փաթաթեք միանգամյա օգտագործման բաժակի վրա և սոսնձեք: Եթե շերտերի միջև ազատ տեղ է մնացել, ապա հին հույների նման կարող եք այդ տեղերը լրացնել կենդանիների կամ մարդկանց պատկերներով:

Միանգամյա օգտագործման բա­ ժակը զարդարեք զարդա­նախշային մոտիվներով:

31

I


32

I

16. Մեծ քաղաքների բակերը Եթե գյուղում եք ապրում, անշուշտ, կունենաք ձեր սեփական բակը, սակայն քաղաքում մի քանի բազմահարկ շենքեր միայն մեկ ընդհանուր բակ ունեն, որտեղ բազմաթիվ երեխաներ են հավաքվում: Նրանք զբոսնում են, խաղում, զբոսանքի դուրս բերում իրենց կենդանիներին: Նման բակերը սովորաբար աղմկոտ ու բազմամարդ են: Նկարեք մեծ քաղաքի բակ՝ բազմահարկ շենքերով և այդ շենքերի բնակիչներով: Աշխատանքը ստեղծելիս կիրառեք կոմպոզիցիոն բաշխման ձեր ցանկալի միջոցը (հավասարակշռության սկզբունք, սիմետրիկ կամ ասիմետրիկ կոմպոզիցիա):

Մտաբերեք, թե հետաքրքիր ի՞նչ է տեղի ունենում ձեր բակում: Նկարեք և պատմեք այդ մասին համա­ դասարանցիներին:

32


I

17. Երազանքի տան պատուհանը Առաջին հայացքից պատուհանը շենքի սովորական ատրիբուտ է, սակայն եթե նրա ձևն ու գույնը տարբերվում են, ապա այն կարող է վերածվել տան զարդի: Իսկ եթե պատուհանագոգին փիսիկ է նստած և ծաղկաման է դրված, այդ դեպքում զգում ենք նրանից դուրս երևացող տարածքը, բնակարանի հարմարավետությունն ու ջերմությունը:

Եվրոպայի տարբեր քաղաքներում հաճախ կտեսնեք պատուհանագոգին կառուցած «պարտեզներ» կամ մագլցող բույսերով պատված պատեր, տարբեր գույներով ներկած ծածկափեղկեր, ինչը նրբագեղ ու հիասքանչ է դարձնում բոլորովին հասարակ շենքը: Ինչպիսի՞ պատուհան կցանկանայիք ունենալ ձեր տան ճակատային մասում:

Նկարեք ձեր երազանքի տան պա­տու­ հանը: Նինո: 11 տարեկան

33


I

18. Ճամփորդություն արվեստի աշխարհում I Գրքի այս մասում դուք ծանոթացաք աշխարհի երեք քաղաքներին՝ Ամստերդամին, Մադրիդին և Աթենքին:

?

1. Թվարկեք, ո՞ր երկրներում են գտնվում այդ քաղաքները:

Այդ քաղաքների մասին որոշակի պատկերացում արդեն կազմել եք և ծանոթացել քաղաքներում պահպանվող բազմաթիվ տեսարժան վայրերին: Երևակայական այս փոքրիկ ճամփորդությունը, չի՞ առաջացրել արդյոք այդ քաղաքների մասին առավելն իմանալու ցանկություն և կամ չե՞ք ցանկանում, արդյոք, ավելին իմանալ այն երկրների մասին, որտեղ գտնվում են այդ քաղաքները: Օրինակ, Հունաստանում Աթենքից բացի կարելի է տեսնել հնագույն ու ժամանակակից այլ հետաքրքիր քաղաքներ ևս: Կամ Մադրիդից բացի, գուցե լսե՞լ եք Իսպանիայի որևէ այլ քաղաքի մասին, օրինակ՝ Բարսելոնայի, Տոլեդոյի, Բիլբաոյի.... Այդ երկրների տեսարժանությունները, պատմական հուշարձանները կարող է ուսումնասիրել ձեզանից յուրաքանչյուրը: Եթե համադասարանցիներով բաժանվեք խմբերի և ընտրեք որևէ երկիր, հայթայթեք տեղեկություններ այդ երկրի տեսարժան վայրերի կամ նրանում արարող արվեստի գործիչների մասին, հավաքեք լուսանկարչական նյութեր, պատրաստեք ցուցատախտակներ, գրեք զեկույցներ, նկարեք նկարներ՝ փոխանցելով ձեր հույզերն ու ապրումները և վերջում, եթե այս ամենը ներկայացնեք լայն լսարանին, ապա իսկապես կկայանա ձեր շուրջերկրյա ճամփորդությունն արվեստի աշխարհում: Հաջողություն ենք մաղթում, ճամփորդ- հետազոտողներ:

Հունաստան

Հին հունական կերամիկա (խեցեղեն) Սունիոն հրվանդան: Պոսեյդոնի տաճար

Հոզիոս Լուկասի վանք: Խճանկար

34

Մետեորա վանքը


I

Հոլանդիա

Հաագա

Յան Ստեն: Նախաճաշ: 1660 թ.

Ռեմբրանդտ: Անառակ որդու վերադարձը

Ուտրեխտ

Հոլանդական ազգային ոտնաման

Հոլանդական ժանյակ

Իսպանիա

Դիեգո Վելասկես: Սեբաստյան դե Մորա

Տալավերայի խեցեղեն

Էլ Գրեկո: Դիմանկար

Բարսելոնա: Սագրադա ֆամիլիա

35


II

19. Ստամբուլ 1.Ստամբուլը աշխարհի միակ քաղաքն է, որը գտնվում է միաժամանակ երկու մայրցամաքների վրա:

?

1. Ո՞ր մայրցամաքի վրա է գտնվում Ստամբուլը: 2. Ո՞ր երկրում է գտնվում Ստամբուլը: 3. Անվանեք այդ երկրի մայրաքաղաքը:

Ստամբուլ: Դեպի Բոսֆոր բացվող տեսարանը.

Բոսֆորի նեղուցի երկայնքով ձգվող այս քաղաքը երկու կայսրության՝ Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության մայրաքաղաքն էր: Ըստ ավանդության, մ.թ.ա. 667 թվականին հունական Մեգարա քաղաքի բնակիչ ոմն Բյուզանդ այստեղ բնավայր է ստեղծել, որն անվանել է Բյուզանդիոն: 324 թվականին Կոստանդիանոս Մեծը (306337 թթ.) այս քաղաքում վիթխարի շինարարություն է սկսում: 330 թվականին նա քաղաքը հայտարարել է երկրորդ Հռոմ, անվանել Կոստանդնուպոլիս և այն հռչակել որպես կայսրության պաշտոնական մայրաքաղաք: Հռոմի կայսրությունը երկու մասի բաժանելուց հետո Կոստանդնուպոլիսը դարձել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը: Դարեր շարունակ Կոստանդնուպոլիսը հանդիսացել է արևելյան քրիստոնեական (ուղղափառ) աշխարհի կենտրոնը: 1453 թվականին քաղաքը գրավել են թուրքերը և Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ II-ը այն հռչակել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք:

?

4. Ո՞ր կրոնի հետևորդ էր Օսմանյան կայսրությունը: 5. Ի՞նչ հավատք ունի ներկայիս Թուրքիան:

ՍՏԱՄԲՈՒԼ, ԹԵ՞ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ Ստամբուլ անունը ծագում է հունարենից: «Իես տին պոլին» հունարեն նշանակում է «քաղաքում»: Մինչև 1930 թվականը քաղաքի պաշտոնական անունն էր Կոստանդնուպոլիս, իսկ 1930 թվականի մարտի 28-ին Թուրքիայի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց քաղաքը պա­շ­ տոնապես վերանվանել թուրքական Ստամբուլ անվամբ: Ստամբուլը տարբեր մշակույթների կրող է: Այստեղ պահպանված են տարբեր դարաշրջանների՝ հին հու­ նական և հռոմեական, քրիստոնեական և իսլամական մշակույթի հուշարձաններ: Ստամբուլի հնեաբանական թանգարանում պահվում է անտիկ դարաշրջանի նմուշ­ ների ամենահարուստ հավաքածուն, որոնց թվում Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը (քարատապան) Սիդոնից: Նման սարկոֆագներում հույներն ու հռո­ մեացիները հուղարկավորում էին հանգուցյալներին:

36

Ալեքսանդր Մակեդոնացու սարկոֆագը: Մ.թ.ա. IV դար


Սարկոֆագի ձևը հունական տաճար է հիշեցնում: Նրա պատերը զարդարված են ռելիեֆներով, որոնց վրա մարտական ու որսորդական տեսարաններ են պատկերված: Անձամբ Մակեդոնացին ամեն տեղ ներկայացվում է ձի հեծած, առյուծի մորթի հագած և կայսերական թագը գլխին: Հենց այս ռելիեֆների պատճառով են սարկոֆագը կապում Ալեքսանդր Մեծի անվան հետ: Թեև իրականում այն զորապետներից մեկի դամբարանն էր: ԱՆՏԻԿ ԴԱՐԱՇՐՋԱՆ Ժամանակաշրջան, որ ներա­ ռում է հին հունական և հռոմեա­ կան մշակույթները՝ մ.թ.ա. XII դարից մինչև մ.թ. IV դարը:

Ցիստեռնա Բազիլիկա: VI դար

3.Ստամբուլում պահպանված են անտիկ դարաշրջանի բազմաթիվ կառույցներ և դրանց բեկորները: Դեռևս անտիկ շրջանում Ստամբուլում լավ էր գործում ջրի մատակարարումը: Այստեղ հայտնաբերված են շուրջ 40 ստորգետնյա ջրի ռեզեր­ վո­ւարներ՝ ցիստերնաներ, որտեղ կուտակվում էին ինչպես անձրևային, այնպես էլ աղբյուրի ջրերը և այնուհետև ջրամատակարարման համակարգի միջոցով տա­րա­­­ծվում ամբողջ քաղաքով: Քաղաքի կենտրոնում գոյություն ունեցող նման ռեզերվուարներից մեկի, այսպես կոչված «Ցիստեռնա Բազիլիկայի» շինարարությունը սկսվել է Կոստանդիանոս Մեծի օրոք: Դա հսկայական սյուներով դահլիճ էր, որը նախատեսված էր 80 000 խորանարդ մետր ջրի համար: 4 մետր լայնությամբ պատերն ու կամարները կառուցված էին հրակայուն աղյուսից: Դահլիճում տեղադրված էր 8 մետր բարձրությամբ 336 սյուն: Այստեղ կարող ենք տեսնել տարբեր որակի մարմարից տարաձև մշակված սյուներ: Սյուներից մեկը, որի ստորին մասում պատկերված է Մեդուզա Գորգոնայի գլուխը, շրջված է: Այս Ցիստերնան կիրառվում էր մինչև XVI դարը, այժմ վերածված է թանգարանի:

 ԲԱՌԱՐԱՆ Դավանանք – որևէ կրոնի երկրպագություն Ռեզերվուար – հեղուկի մեծ պաշար պահելու կառույց:

Ցիստեռնա Բազիլիկա: Մեդուզա Գորգոնայի գլուխը սյան վրա.

Ուսումնասիրեք Ստամբուլի թանգարանում պահպանված հին քաղաքակրթությունների (Եգիպտոս, Միջագետք, անտիկ դարաշրջան) նմո­ւշները, ստեղծեք ցուցատախտակ և ներկայացրեք դասարանին:

37

II


II

20. Նկարազարդ պատմական փաստ 1.Պատմությունը շատ հետաքրքիր առարկա է: Պատերազմներ, երկրաշինություն, քաղաքների հիմնադրում, օրենքների հիմնում և այլն: Ինչ ասես չեք գտնի պատմության մեջ: Հաճախ պատմական իրադարձությունը վերածվում է նկարչի ոգեշնչման աղբյուրի: Այսպես, հենց 1204 թվականի ապրիլի 13-ին խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավման պատմական փաստն է ոգեշնչել XIX դարի ֆրանսիացի աշխարհահռչակ գեղանկարիչ Էժեն Դելակրուային՝ պատմական մեծ կտավ արարելու համար:

?

1. Նկարագրեք այս նկա­ րը: 2. Ինչպե՞ս է կառուցված նկարի կոմպոզիցիան:

Էժեն Դելակրուա: Կոստանդնուպոլսի գրավումը: 1840 թ.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 1196 թվականին Բյուզանդիայի կայսր Իսահակ Անգելոսին գահընկեց է անում իր եղբայրը՝ Ալեքսի III-ը: 1201 թվականին գահը վերադարձնելու նպատակով Իսահակի որդին օգնություն է խնդրում խաչակիրներից: Նրանք համաձայնում են և արշավում ուզուրպատորի (բռնատեր) դեմ: 1204 թվականին գրավում են Կոստանդնուպոլիսը, այրում և ավերում քաղաքը:

?

3. Պատմությունից վերհիշեք, թե ովքե՞ր էին խա­չակիրները: 4. Ինչո՞ւ էին նրանց անվանում խաչակիրներ:

2.Եվրոպացի ասպետները՝ խաչակիրները, հատուկ հանդերձանք և սպառազինում էին կրում: Նրանց հա­նդերձանքի անհրաժեշտ ատրիբուտը՝ խաչն էր: Սպառազինությունն իրենից ներկայացնում էր՝ զրահ, շղթայե վերնաշապիկ, սաղավարտ, ձեռնոցներ, վա­ հաններ, նիզակներ, սուր:

38


II ?

5. Ուսումնասիրեք խաչակիրների սպառազինությունը: 6. Ինչպե՞ս եք կարծում, դժվար չէր լինի արդյո՞ք մարտնչել նման հան­ դերձանքով:

3. Նկարիչներն իրենց աշխատանքներում հաճախ պատկերում են այն ճա­կա­ տամարտերը, որոնք որոշիչ դեր են կատարել այս կամ այն երկրի պատմության մեջ: Դա որպես օրենք, բազմապատկեր կոմպոզիցիաներ են: Ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լուի Էրնեստ Մեյսոնյեն պատկերել է ճակատամարտից առաջ քար կտրած Նապոլեոնի բանակը: Զինվորների պատկերներն այստեղ ստատիկ են: Իսկ Յան Մատեյկոյի աշխատանքում ճակատամարտի լարվածությունը պատկերների դինամիզմով է փոխանցված:

Ժան Լուի Էրնեստ Մեյսոնյե: Նապոլեոնն ու նրա դաշնակիցները: 1868 թ.

 Բ Ա Ռ ԱՐ Ա Ն Ուզուրպատոր (բռնատեր) – անձ, որն ապօրինաբար տիրացել է իշխանությանը կամ յուրացրել ուրիշի իրավունքները:

Յան Մատեյկո: Գրունեվալդի ճակատամարտը: 1878թ. Հատված

Ցանկացած տեխնիկայով ստեղծեք աշխատանք՝ խաչակիրների թեմայի վերաբերյալ: Կիրառեք նկարների վրա տրված նյութը:

39


II

21. Քրիստոնեական և իսլամական Ստամբուլ 1.Դուք արդեն գիտեք, որ միջնադարում Ստամբուլը (Կոստանդնուպոլիսը) Բյուզան­ դական կայսրության մայրաքաղաքն էր: 1453 թվականին այն գրավեցին օսմա­նցիները: Յուրաքանչյուր դարաշրջան իր դրոշմն է թողել քաղաքի վրա: Այստեղ առ այսօր կանգնած են քրիստոնեական եկեղեցիներ և իսլամական աղոթատեղիներ՝ մզկիթներ: Քրիստոնեական դարաշրջանում Կոստանդնուպոլսում բազմաթիվ վանքեր են կառուցվել: Այդ թվում առանձնահատուկ է Այա Սոֆիայի հայտնի տաճարը, որը Բյուզանդական կայսրության գլխավոր տաճարն էր, նրա կրոնական կենտրոնը: Տաճարի շինարարությունը ավարտվել է 537 թվականին: Ըստ ավանդության, այն այնքան տպավորիչ և փառահեղ էր, որ տաճար մուտք գործած Հուստինիանոս կայսրը բացականչել է. «Փա՜ռք քեզ, Աստված, ես գերազանցեցի քեզ, Սողոմոն»

Ստամբուլ: Այա Սոֆիայի տաճար: VI դար

?

1. Գիտե՞ք, արդյոք, թե Հուստինիանոսը ո՞ւմ նկատի ուներ, ո՞ր թագավորին և ո՞ր կառույցը:

Այա Սոֆիան աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է: Նրա 32 մետր տրամագիծ և 55 մետր բարձրություն ունեցող կիսաշրջան վիթխարի գմբեթը հենվում է չորս խոշոր կամրջասյուների վրա: Գմբեթի ստորին հատվածում բացված լուսամուտներից լույսն այնքան առատ է թափանցում, որ լուսամուտների միջև առկա պատերը չեն երևում և մենք միայն լույսի «օղակ» ենք տեսնում: Այնպիսի տպավորություն է, կարծես գմբեթը ծփում է օդում: Տաճարը երեսպատված է տարատեսակ մարմարով, զարդարված է խճանկարներով և քարի մեջ փորագրված հիասքանչ զարդանախշերով: ԱՅԱ ՍՈՖԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «Սոֆիա» սուրբ իմաստություն է նշանակում: Նույն տեղում առաջին անգամ տաճարը կառուցվել է Կոստանդիանոս Մեծի կողմից: Հետագայում այն այրվել է: Ներկայիս տաճարը կառուցվել է Հուստինիանոս կա­յսրի օրոք (483-565 թթ.), ճարտարապետներ՝ Իսիդոր Միլետացու և Անթիմիուս Թրալացու կողմից: 1453 թվա­կանին սուլթան Մահմուդ II-ը, որը գրավել էր Կոստանդնուպոլիսը, հրամայել է տաճարը վերածել մզկիթի: Տաճարին ներկառուցել են չորս մինարեթ, իսկ այն զարդարող խճանկարները՝ սվաղել: Միայն 1935 թվականին Թուրքիայի Հանրապետության կա­ ռավարիչ Աթաթուրքի հրամանով Այա Սոֆիան վե­ րա­ծ­վել է թանգարանի, մաքրվել են պատերը և հա­յտ­ նաբերվել որմնանկարներն ու խճանկարները:

40

Այա Սոֆիա: Ինտերիեր


ԱՅԱ ՍՈՖԻԱՅԻ ՏԵՍԱՐԺԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Այա Սոֆիայի տեսարժանություններից մեկն է «լացող սյունը», որի կենտրոնական հատվածում անցք է բացված: Լեգենդի համաձայն, եթե մարդն այս անցքի մեջ ձեռքը դնելով թացություն է զգում, պետք է երազանք պահի, որն անպայման կիրականանա: Այստեղ է գտնվում նաև այսպես կոչված «սառը լուսամուտը», որից միշտ, նույնիսկ ամռան ամենատապ օրերին, զով քամի է փչում:

II Այա Սոֆիա: Մարմարե սալիկներ

Գտեք տեղեկություններ Ստամբուլի մյուս քրիստոնեական տաճարների մասին:

 Բ Ա Ռ ԱՐ Ա Ն Մինարեթ − աշտարակ, որտեղից մուսուլման­ ներին կոչ են անում աղոթքի: Այա Սոֆիայի խճանկար: XII դար

2.Անշուշտ, Ստամբուլում բազմաթիվ են նաև իսլամական ճարտարապետության հուշարձանները: Մզկիթների մինարեթները Ստամբուլի համայնապատկերի անբաժան մասն են: Մզկիթների թվում ամենամեծ և գեղեցիկ իսլամական ճարտարապետության գլուխգործոցը, այսպես կոչված Երկնագույն մզկիթն է: Այն երկնագույն են անվանում, քանի որ ինտերիերը երեսպատված է հիասքանչ բուսական զարդանախշերով զարդարված երկնագույն խեցե սալիկներով: Մզկիթի կենտրոնական հատվածը ծածկված է հսկայական գմբեթով: Նրա ինտերիերը լավ լուսավորված է, քանի որ պատերի և գմբեթի մեջ առկա 260 լուսամուտներից առատ լույս է ներթափանցում:

Երկնագույն մզկիթի ինտերիեր

ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՄԶԿԻԹ Երկնագույն մզկիթը կառուցվել է 1606-1616 թվականներին սուլթան Ահմեդ I–ի հրամանով, ճարտարապետ Սեդևկար Մեհմեդ Աղայի կողմից: Այդ շինարարության պատմության յուրաքանչյուր մանրամասնություն մա­ն­ րակրկիտ նկարագրված է 6 ձեռագիր հատորներում, որոնք այժմ պահվում են Ստամբուլի պալատներից մեկի գրադարանում: Այս մզկիթի կառուցմանը զոհ են գնացել բազմաթիվ հին շինություններ՝ քանդել են այս տարածքում խոյացող Բյուզանդիայի կայսերական պալատը, անտիկ դարաշրջանի ձիարշավարանի մի հատվածը, բյուզանդացի ազնվականների բնակելի տները և այլն:

41


II

22. Զարդանախշ 1. Դուք արդեն գիտեք, որ զարդանախշը առարկայի զարդն է: Զարդանախշով զարդարում են ճարտարապետական հուշարձաններ, հանդերձանք, զենքեր, ամաններ և այլն: Նույնիսկ այդ զարդերով կարող ենք ճանաչել այս կամ այն մշակույթը կամ դարաշրջանը:

?

1. Ուշադրություն դարձրեք այստեղ ներկայացված զարդանախշերին և նկարագրեք դրանք: 2. Որոշեք, ի՞նչ նմանություն և տարբերություն կա դրանց միջև: 3. Ձեր կարծիքով, այս զարդանախշերի թվում ո՞րն է արևելյանը:

Գծանկարչական արաբեսկ

2.Արևելյան զարդանախշը ազատորեն, առանց որևէ շրջանակների ծածկում է հարթությունը, այն գորգի նման դրվում է մակերևույթի վրա: Արևելքում է ստեղծվել զարդանախշի տեսակներից մեկը արաբեսկը (արաբեսկ իտալերեն բառ է և նշանակում է արաբական): Այն Եվրոպա է ներմուծվել ու տարածվել Արաբիայից: Արաբեսկում միահյուսված են երկրաչափական և բուսական մոտիվներ: Հաճախ այն ընդգրկում է նաև արաբական մակագրություններ: Արաբեսկը ստեղծվում է մի քանի մոտիվների կրկնությամբ, որոնց տարբեր ուղղություններով ընթացող անծայրածիր հոսքը ամբողջությամբ ծածկում է մակերևույթը: Նախշը կարող է նաև ընդհատվել ցանկացած տեղում՝ չխախտելով, սակայն ամբողջականությունը: Նման զարդանախշը բացառում է ֆոնը, քանի որ զարդանախշային մոտիվները ամբողջությամբ լրացնում են այն: Եվրոպացիները դա «դատարկության վախ» են անվանում: Արևելյան մշակույթում նման զարդանախշերը կիրառում էին ամենուր՝ կառույցի ինտերիերում, ճակատային մասում կամ գմբեթի, սպասքի, գրքի կազմերի, գործվածքների վրա և այլուր:

Ռելիեֆային արաբեսկ

42


3. Հավանաբար այցելել եք վրացական քրիստոնեական տաճար: Մեր վանքերի ճա­կատային մասերը առատորեն զարդարված են քարերի վրա փորագրված զար­ դանախշերով: Զարդանախշ հաճախ տեսնում ենք նաև վրացական տաճարների նկարազարդման մեջ:

?

4. Ձեր կարծիքով, նման է արդյո՞ք միջնադարյան վրացական զարդանախշը արևելյանին: 5. Ի՞նչ էական տարբերություն կա նրանց միջև:

 Բ Ա Ռ ԱՐԱ Ն Մոտիվ − պատկերին բնորոշ կրկնվող տարր

Նիկործմինդայի ռելիեֆային զարդանախշեր

Ցանկացած հնարքով, կիրառելով վրացական և տիպիկ արևելյան զարդանախշեր ստեղծեք դեկորատիվ աշխատանք: Օգտագործեք տրված նմուշները: Կարող եք կիրառել նաև գույնի գրադացիա:

Գելաթիի որմնանկարի զարդանախշ

43

II


II

23. Մառախլապատ Ալբիոնի մայրաքաղաքը 1.Եվրոպայի արևմտյան մասում գտնվող պետության՝ Մեծ Բրիտանիայի տարածված անունն է մառախլապատ Ալբիոն: Եթե մտաբերեք, որ այս երկիրը գտնվում է ամեն կողմից ջրով շրջապատված կղզիների վրա, ապա հեշտությամբ կկռահեք, թե ինչու է այն կրում այս անունը: Բացառություն չէ նաև նրա մայրաքաղաք Լոնդոնը: Այստեղ ևս հաճախ անձրևում է և մառախլապատ է: Քաղաքը գտնվում է Թեմզա գետի վրա, որի տասնյակ հին և նոր կամուրջները հիասքանչ տեսք են հաղորդում քաղաքին: Այնտեղ, ուր հնագույն ժամանակներում հռոմեացի զինվորների փոքր առևտրային բնակատեղին էր՝ Լոնդոնիումը, միջնադարում կառուցվեց հսկայական պարսպով և ջրով լի խրամատով շրջապատված Թաուերի անառիկ բերդ-ամրոցը: Իսկ քիչ ուշ, 1894 թվականին կառուցված Թաուերի կամուրջը առ այսօր Անգլիայի մայրաքաղաքի խորհրդանիշն է:

Թաուերի կամուրջը

?

Թաուերի բերդ-ամրոցը

1. Ինչպե՞ս կբնութագրեիք Լոնդոնի Թաուերն ու նրա հայտնի կամուրջը և ի՞նչ զուգորդություններ է առաջացնում դրանց ճարտարապետական տեսքը: 2. Մեկ այլ ո՞ր հայտնի կառույցն է համարվում Լոնդոնի խորհրդանիշը:

ԹԱՈՒԵՐ Թաուերի բերդ-ամրոցը միաժամանակ ծառայում էր և՛ որպես թագա­ վորական նստավայր, և՛ գանձապահոց, և՛ զինանոց, և՛ աստղադիտարան, և՛ բանտ, որի պատերը հիշում են ազնվատոհմիկ և թագավորական տոհ­­­ մի ներկայացուցիչների խոշտանգումներն ու բանտարկումները: Բա­նտի հետ կապված մի լեգենդ է հայտնի, որի համաձայն, եթե բա­նտարկյալի պատուհանը թխթխկացնում էր ագռավը, ապա վերջինս մոտ ժամանակներում դատապարտվում էր մահապատժի: Թաուերում հին ավանդույթը պահպանելու նպատակով, XVII դարից մինչ օրս, թագավորի հրամանով մշտապես բնակվում է 6 ագռավ, որոնց հատուկ կերպով խնամում և հետևում են: Ավանդության համաձայն, Թաուերի բանտի, ինչպես նաև պալատի միջանցքներում հաճախ նախկին բանտարկյալների ուրվականներն էին շրջում: Այս ավանդությունը միայն կրկնապատկում է Թաուերի առեղծվածային լինելն ու գրավում զբոսաշրջիկներին:

44


2. Լոնդոնի տեսարժանություններից է նաև Վեստմինստերի աբբայությունն ու պալատը: Թագավորական նստավայրը Վեստմինստեր տեղափոխելուց հետո, Լոնդոնում ձևավորվեց երկու կենտրոն. Սիթին՝ որպես տնտեսական և Վեստմինստերը՝ որպես քաղաքական ու մշակութային: Այս պալատն այլևս թա­գա­ վորական նստավայր չէ, Վեստմինստերում այժմ Անգլիայի խորհրդարանն է գործում: Վեստմինստերի աբբայությունը Անգլիայի պատմության կենդանի տարեգրությունն է, նրա անկյուններից մեկում ամփոփված է անգլիացի անվանի բանաստեղծների հուշատախտակը:

Բուքինգհեմյան պալատը

Խորհրդարանի շենքը

Անգլիացիները հայտնի են ավանդույթների հան­ դեպ իրենց բացառիկ հարգալից վերաբերմունքով: Դա ակնհայտ դրսևորվում է ոչ միայն արվեստի հուշար­ ձանների, այլ նաև պետական կառուցվածքի և առօրյա կյանքի կանոններում: Անգլիայում առ այսօր միապետական կառավարում է: Բուքինգհեմյան պալատը հսկող ավանդական համազգեստով պահակախմբի փոխվելու արարողությունը և հեծելազորային բանակի շքերթը ևս Լոնդոնի տեսարժանություններից են: Լոնդոնում ավանդույթների հանդեպ սերը նկատվում է յուրաքանչյուր քայլափոխին: Չնայած նրա, որ այստեղ չի զգացվում ժամանակակից մեքենաների պակասը, այնուամենայնիվ Լոնդոնի փողոցներում կրկին երթևեկում են կարմիր երկհարկանի ավտոբուսներն ու հնաոճ տաքսիները: Անփոփոխ են նաև փողոցների հեռախոսային խցիկներն ու գովազդային սյուները: Լոնդոնի փողոց

Գտեք Լոնդոնի այլ տեսարժանիքներն ու ներկայացրեք դրանք դասարանին:

 Բ Ա Ռ ԱՐԱ Ն Միապետություն − կառավարման ձև, երբ պետության գլուխ է կանգնած մեկ անձ՝ թագավոր կամ միապետ:

45

II


II

24. Ինչպե՞ս նկարել անձրև Մեզանից ոմանք նախընտրում են կիզիչ արևն ու պայծառ գույներով բնապատկերները, որոնց հանդիպում ենք առավելապես հարավային երկրներում, մյուսներին գրավում է խունացած և մթագնաց գույների ներդաշնակությունը: Լոնդոնի մշուշապատ առափնյա փեշերը կամ անձրևոտ փողոցները շատ նկարիչներ են տենչում պատկերել այնպես, որ տեսանելի դարձնեն թեթև մառախուղի մեջ շաղաղված այդ կախարդական գեղեցկությունը: Երանելի արդյունքին հասնելու համար, նկարիչները մեծմասամբ ջրաներկեր են օգտագործում: Ջրաներկը հնարավորություն է ստեղծում իրար վրա ներկի բարակ շերտեր քսել, որոնք ասես թափանցում են մեկը մյուսի տակից և դրա շնորհիվ գերազանց փոխանցում մառախլապատ բնանկարի առանձնահատկությունը:

Ուիլյամ Թըրներ: Մառախլապատ բնանկար: 1819 թ.

?

Ջոն Բուտոն: Լոնդոն, խորհրդարան: 1966 թ.

1. Ուշադրություն դարձրեք այստեղ ներկայացված աշխատանքներին: Նկարագրեք, թե ինչպես են փոխանցված մառախլապատ շենքերը, դրանց արտացոլքը ջրում և այլն:

Նախքան ջրաներկով աշխատելը թուղթը թեթևակի թրջեք վրձնով կամ քամած սպունգով և սպասեք մինչև մի փոքր չորանա: Նման մակերևույթին վրձնահարվածները մի փոքր շաղաղված են ստացվում, իսկ պատկերները եզրագծող ուրվագծերը՝ գրեթե աննշմար, թվում է՝ իսկապես մառախուղով պատված:

46


Անձրևից թրջված շենք կամ փողոցներ նկարելու համար կարող եք կիրառել թաց մակերևույթի վրա նկարելու տեխնիկան: Տարբեր գույների մեջ թեթևակի թրջած վրձնով կողք-կողքի բծեր նկարեք և այնպես, որ նրանց եզրագծերը միախառնվեն: Անձրևից հետո նման հետք մնում է մայթերի, թաց պատուհանների կամ ցուցափեղկերի վրա: Վրձնի ծայրով իրար հետևից անկանոն կերպով արված վրձնահարվածներով կարող եք հեշտությամբ ստեղծել անձրևի տպավորություն:

Թակո: 11 տարեկան

Անդրո: 11 տարեկան

Ջրաներկով ստեղծեք անձրևոտ կամ մառախլապատ բնանկար:

47

II


II

25. Անգլիական գրքի գծանկարչությունը XIX դարավերջին և XX դարասկզբին բավական հանրաճանաչ էր կերպարվեստի ճյուղերից մեկը՝ գրաֆիկան (գծանկարչություն), հատկապես գրքի նկարազարդումը: Եվ դա բնական է, քանի որ տվյալ դարաշրջանում հեռուստատեսությունն ու համակարգիչը դեռ գոյություն չունեին և գրքի նկարները ծառայում էին որպես իրադարձությունները շնչավորող, կենդանություն պարգևող միջոցներ: Անգլիայում տարածված էր գրքի նկարազարդման հարուստ ավանդույթը: Ցանկացած գիրք զարդարված էր նկարներով: Հեղինակներից շատերն իրենց գրքի նկարներն անձամբ էին նկարում: Օրինակ, ձեզ հայտնի «Մաուգլիի» հեղինակը՝ անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգը անձամբ էր նկարազարդում իր ստեղծագործությունները:

Օբրի Բյորդսլին XIX դարի ամենահայտնի անգլիացի գծանկարիչներից մեկն է: Այստեղ ներկայացված է պատմական հանրաճանաչ վեպերից մեկի նկարազարդումը, որի վրա վեպի հերոսուհի Իզոլդան նամակ է գրում: Նկարագրեք նկարում պատկերված կերպարն ու ֆոնը:

Օբրի Բյորդսլի: Գրքի նկարազարդում: 1893 թ.

Սա այն աշխատանքն է, որը հանրաճանաչ է դարձրել Օբրի Բյորդսլիին: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի վարպետությամբ է նա օգտագործում գիծն այս աշխատանքում: Գիծն այստեղ չափազանց սահուն, ճկուն և կատարյալ է: Հավանաբար նկատեցիք, որ աշխատանքի վերին հատվածում գծերը սպիտակի վրա սև գույնով են արված, իսկ ստորին հատվածում՝ կնոջ զգեստի երկար փեշը զարդարված է սև ֆոնին արված սպիտակ ժանյակաձև նախշերով: Օբրի Բյորդսլի: Գրքի նկարազարդում: 1894 թ.

48

Ի՞նչ տպավորություն է ստեղծում այս միջոցը:


II

Սա մանկական գրքի նկարազարդում է: Ձեր կարծիքով, ո՞ր հեքիաթն է այստեղ նկարազարդված: Հիմնավորեք ձեր կարծիքը: Հեքիաթի ո՞ր դրվագն է պատկերել նկարիչը: Ո՞ր գեղարվեստական միջոցով է փոխանցում նկարիչը դինամիկան այս աշխատանքում:

Էլեանոր Վեր Բոյլ: Պատկերազարդում: 1902 թ.

Գրքի այս նկարազարդումը գունավոր գրաֆիկայի նմուշ է: Ովքե՞ր են այստեղ ներկայացված կերպարները: Ի՞նչով են զբաղված: Ինչպե՞ս կանվանեիք այս աշխատանքը: Նկարագրեք շրջակա միջավայրը: Ձեր կարծիքով, տարվա ո՞ր եղանակն է այստեղ պատկերված: Ի՞նչ տրամադրություն է ստեղծում այս աշխատանքը:

Սեսիլի Մերի Բեյքեր: Պատկերազարդում: 1918 թ.

Այս երկու աշխատանքները պատկանում են Ռեդյարդ Քիփլինգին: Հավանաբար ընթերցել եք այս հեղինակի «Ինչպե՞ս է աճել փղի կնճիթը» և «Կատուն, որն իր համար զբոսնում էր» հայտնի պատմվածքները:

Ռեդյարդ Քիփլինգ: Պատկերազարդում

Այս պատկերազարդումները սև-սպիտակ գրաֆիկայի նմուշներ են: Ուշադիր նայեք և նկարագրեք թե ինչպե՞ս է նկարած փիղը: Ձեր կարծիքով, ո՞ր հնարքով է փոխանցված խորության և տարածության տպավորությունը երկրորդ նկարում: Ռեդյարդ Քիփլինգ: Պատկերազարդում

49


II

26. Պատկերազարդ գիրք 1. Սիրելի գիրքը նախևառաջ տեսողական հիշողու­ թյամբ ես մտաբերում, հիշելով գրքի նկարազարդումը: Սև-սպիտակ կամ գունավոր նկարազարդումները ևս պատմում են ստեղծագործության կերպարների կամ այն միջավայրի մասին, ուր ընթանում են գործողությունները: Ըստ պատկերազարդման կարող ենք կռահել նաև, թե որ երկրին է պատկանում այս կամ այն ստեղծագործությունը և կամ, որ դարաշրջանը ներկայացնում:

?

1. Ուշադրություն դարձրեք այստեղ ներկայացված պատկերազարդումներին: Փորձեք որոշել, թե ո՞ր երկրի ստեղծա­ գործություններն են նկարազարդված: 2. Ըստ պատկերազարդումների, փո­ր­ ձեք գուշակել որևէ հեքիաթ:

2. Գրքի պատկերազարդումը ոչ միայն նկարազարդում է այս կամ այն դրվագը, այլև որոշակի տրամադրություն ստեղծում: Դրա համար նկարիչն ընտրում է համա­ պատասխան գույներ, կոմպոզիցիա և ձևաչափ: Նախքան գրքի ընթերցումը, երեխա­ ները սովորաբար ուսումնասիրում են գրքի պատկերազարդումները, քանի որ սկզբից ևեթ հենց նկարների միջոցով են «մուտք գործում» հեքիաթի կախարդական աշխարհ:

50


?

II

3. Ինչպե՞ս կանվանեիք այս նկարը: 4. Ուշադրություն դարձրեք այստեղ ներկայացված պատկերազարդմանը: Ի՞նչ տրամադրություն է այն ստեղծում: 5. Ծանոթացեք Ռևազ Ինանիշվիլիի այս պատմվածքին և արտահայտեք ձեր կարծիքը, համապատասխանում է արդյո՞ք, պատկերազարդման տրամադրությունը ստեղծագործությունից ստացած ձեր տրամադրությանը:

Ջեմալ Լոլուա: Ռևազ Ինանիշվիլիի պատմվածքի պատկերազարդումներ

3. Եթե շատ եք հավանում որևէ գրական ստեղծագործություն՝ պատմվածք, բանաս­­­ տեղծություն, հեքիաթ, ապա կարող եք ինքներդ նկարազարդել այն: Սկզբից ուշադիր կարդացեք տեքստը: Ընտրեք երկի այն դրվագները, որոնք ձեր կարծիքով, բովանդա­ կ­ային տեսանկյունից կարևորագույնն են: Հերոսներն ու շրջակա միջավայրն այնպես պատկերեք, ինչպես ինքներդ եք պատկերացնում: Պատկերազարդումներին կից կարող եք ներկայացնել նաև համապատասխան դրվագի տեքստը: Ձեր աշխատանքը կարող եք ներկայացնել մեծ ձևաչափի վրա կամ ձեր ձեռքով գիրք պատրաստել, ըստ ձեր ցանկության:

Նիկա: 11 տարեկան: «Ի՞նչ է ձևավորել Իավնանան»: Պատկերազարդումներ

Ընտրեք գրական ստեղծա­գոր­ ծություն: Ուշադիր ծանոթա­ցեք տեքստին: Բաժանվեք խմբերի և նկարազարդեք առա­նձին դըր­ վագներ: Դասարանում կա­զմա­ կերպեք համատեղ շնորհ­անդես:

51


II

27. Ամանորյա տոնածառ Նոր տարին այն տոնն է, որն աշխարհի բոլոր երկրներում, մեծ թե փոքր, նույն ցնծությամբ են նշում: Այս տոնի հետ կապված ավանդույթները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից: Եվ չնայած նրա, որ յուրաքանչյուր երկիր ամանորյա իր ավանդույթն ունի, այդուհանդերձ բոլորն ունեն նաև մեկ ընդհանուրը՝ գրեթե ամենուր տոնածառ են զարդարում:

?

1. Գիտես արդյո՞ք, թե ինչպես է կոչվում ամանորյա ծառը Վրաստանում և ինչպիսի՞ն է այն:

Նոր տարվա օրերին Վրաստանում յուրաքանչյուր ընտանիք իր տանը Չիչիլակի է դնում: Այն պատրաստում են կաղնու ծառից: Ըստ ավանդույթի, Չիչիլակին մարմնավորում է արևը, իսկ նրա ալիքաձև «խոպոպները»՝ արեգակի ճառագայթները: Նախկինում Չիչիլակին զարդարում էին տարբեր մրգերով և քաղցրավենիքով: Գագաթին խաչ էին տեղադրում, որի վրա ամրացնում էին նուռ և հատապտուղներ: Վրացիների համոզմամբ, նման ձևով զարդարված Չիչիլակին կանխատեսում էր առատ և եկամտաբեր տարի:

?

2. Չիչիլակին զարդարելու ինչպիսի՞ ավանդույթ կա ձեր ընտանիքում:

Եվրոպայի շատ երկրներում Սուրբ Ծնունդի և Ամանորյա ծիսակատարության անհրաժեշտ տարրն է՝ տոնականորեն զարդարված եղևնին: Մշտադալար եղևնին հավիտենական կյանքի խորհրդանիշն է: Եղևնին Սուրբ Ծնունդի և Նոր տարվա հետ զուգակցելը և այն զարդարելու ավանդույթը սկիզբ է առել Գերմանիայից: Սկզբից տոնածառը զարդարում էին քաղցրավենիքով, շաքարավազից պատրաստած պա­տ­ կերներով, մրգով, թղթից կտրտած ծաղիկներով, կտորներով: Հետագայում գերմանացի ապակեգործները ապակուց պա­տ­ րա­ստեցին տոնածառի խաղալիքներ: Սուրբ Ծնունդին և Ամանորին բոլոր ընտանիքները հավաք­ վում են տոնածառի շուրջ: Հենց տոնածառի շուրջն են դասա­ վորում նվերները, որոնք միմյանց են նվիրում ընտանիքի անդա­մները: Նվերների բացման պահը չափազանց հաճելի ծես է: ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒՍԱՎՈՐՎԵՑ ՏՈՆԱԾԱՌԸ 1895 թվականին անգլիացի հեռագրիչ Ռալֆ Մորիսի գլխում հանճարեղ գաղափար ծնվեց: Աշխատանքի պա­հին, երբ նայում էր հեռախոսասարքում առկա լամպերի շարքին, մի պահ պատկերացրեց, թե ինչպես կգեղեցկացներ լամպերի այդ շարքը՝ տոնածառը: Նա գաղափարն իրագործեց այդ նույն տարում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Սպիտակ տան դիմաց, դրվեց էլեկտրական լուսաշղթաներով զարդարված առաջին տոնածառը:

52


II

Տոնածառի խաղալիքների շարքում առանձնահատուկ է նրա գագաթը զարդարող աստղը: Այդ աստղը կապված է Սուրբ Ծնունդի հետ: Ինչպես հայտնի է, Սուրբ Ծնունդի օրը Բեթլեհեմ քաղաքի երկնքում աստղ է երևացել, որը մոգերին և հովիվներին ուղեկցել է դեպի այն վայրը, որտեղ ծնվել է Հիսուսը:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՏՈՆԱԾԱՌԻ ՎՐԱ ՓԱՅԼՓԼՈՒՆ ԱՆՁՐԵՎԻԿՆԵՐ ՀԱՅՏՆՎԵԼ Լեգենդի համաձայն, մի բարի, աղքատ կին, ով շատ երեխաներ ուներ, մտահոգված էր իր տոնածառը զարդարելու խնդրով, քանի որ ոչինչ չուներ: Ճարահատյալը, տոնածառը դնում է առանց զարդարելու: Գիշերը սարդերը բարձրանում են տոնածառին և ճյուղերի վրա սարդոստայն հյուսում: Առավոտյան կնոջը հյուրընկալում է մանուկ Հիսուսը: Տեսնելով տոնածառը, նա աղոթում է և նույն պահին սարդոստայնը վերածվում է արծաթաթելերի: Ավանդության համաձայն, ամանորին բնական եղևնի են դնում: Եվ սակայն, պատկերացրեք, եթե բոլորը բնական եղևնի ունենան, որքան վնաս կհասցնի դա բնությանը: Այդ պատճառով բազմաթիվ ընտանիքներ այսօր արհեստական տոնածառ են նախընտրում: Այստեղ տեսնում եք տարբեր նյութերից պատրաստված տոնածառեր: Ձեր երևակայությամբ, դուք նույնպես կարող եք ցանկացած նյութից ինքնատիպ տոնածառ պատրաստել: Ցանկացած նյութից պատրաստեք ամանորյա տոնածառ: Անձամբ որոշեք, թե ի՞նչ չափի կլինի այն և ինչո՞վ եք զարդարելու:

53


II

28. Մցխեթա 1.Վրաստանի հնագույն մայրաքաղաք Մցխեթան գտնվում է Քուռ և Արագվի գետերի միաձուլման կետում: Նրա պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. III հազարամյակից: Քաղաքով անցնող առևտրային ճանապարհներից և բարենպաստ աշխարհագրական դիրքից ելնելով, Մցխեթան միշտ կարևոր դեր է խաղացել երկրի կյանքում: Այն մեր բազմադարյա պատմության յուրօրինակ թանգարանն է, որը պահպանում է պատմական յուրաքանչյուր դարաշրջանի հարուստ հետքը: XX դարում Մցխեթայում և նրա մերձակա տարածքում ընթացող հնէաբանական պեղումների ընթացքում մի շարք հայտնագործություններ են արվել: Քռի աջ ափին Բագինեթի լեռան վրա գտնվում էր Իբերիայի թագավորների նստավայրը: Բագինեթիի թագավորական պալատների, կենցաղային և պաշտպանական կառույցների պահպանված մասունքները խոսում են զարգացած քաղաքակրթության մասին: Իսկ դամբարաններում հայնաբերված ոսկե և արծաթե իրերը՝ ամանեղեն, զենք, զարդեղեն և մետաղադրամներ վկայում են, որ դրանք պատկանել են բարձր խավի ներկայացուցիչների:

Մցխեթա: Արմազիսխևի (Արմազիի կիրճ)

Մցխեթա: Արմազիսխևի (Արմազիի կիրճ)

?

1. Ուշադրություն դարձրեք դամբարաններում հայտնաբերված իրերին, նկարագրեք և բնութագրեք դրանք: 2. Ձեր կարծիքով, ի՞նչն է սահմանում այդ իրերի բարձր արժեքը՝ հնությունը, թանկարժեք նյութը, որակը և այլն: Հիմնավորեք ձեր կարծիքը:

Ոսկե զարդերի բազմազանությունը, առատությունն ու կատարման բարձր վարպետությունը վկայում են, որ Իբերիայի թագավորությունում ոսկերչությունը արվես­տի ամենազարգացած ճյուղերից էր: Մցխեթայում հայտնա­ բերված ոսկերչական նմուշներն այժմ պահվում են Վրա­ս­ տանի ազգային թանգարանի ոսկե ֆոնդում: Մցխեթա: Արմազիսխևի (Արմազիի կիրճ)

2.Մցխեթայում կարևորագույն քրիստոնեական մասունքներ են պահվում, որոնց թվում է Փրկչի պատմուճանը (շուրջառ), որը թաղել են հողում և այդ տեղում վրացական եկեղեցի կառուցել:

?

54

3. Վերհիշեք Փրկչի շուրջառը Վրաստան բերելու պատմությունը:


II Մցխեթայի Ջվարին: VI-VII դարեր

Սվետիցխովելի: 1010-1029 թթ.

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Մցխեթայում բազմաթիվ մեծ և փոքր եկեղեցիներ են կառուցվել: Դրանցից յուրաքանչյուրը կապված է քրիստոնեության քարոզիչների կամ մասունքների գտնվելու վայրի հետ: Վախթանգ Գորգասալիի թագավորության օրոք, V դարի II կեսին Մցխեթայում տեղակայվում է կաթողիկոսի նստավայրը: VI դարում Վրաստանի մայրաքաղաքն է դառնում Թբիլիսին, թեպետ Մցխեթան չի կորցնում իր կարևորությունը, այն դառնում է երկրի գլխավոր հոգևոր կենտրոնը: Ժայռոտ լեռան գագաթից Մցխեթային է նայում Սուրբ Ջվարիի վանքը: Քրիստոնեացումից հետո այս լեռան վրա բարձրացրել են փայտե հրաշագործ խաչ, որը բազմաթիվ հավատացյալների է այստեղ բերել: Սկզբից Ջվարիի կողքին փոքր եկեղեցի է կառուցվել: Արդեն VI-VII դարերի սահմանագծում էրիսթավ Ստեփանոս I-ի գլխավորությամբ կառուցվել է մեծ վանք և կենտրոնում խոյացվել հրաշագործ փայտե խաչ: Ներկայիս վանքի ինտերիերում պահպանված է խաչի պատվանդանը: Գիտնականները կարծում են, որ պատերը ներսից զարդարված են եղել խճանկարով, իսկ ճակատային մասերը այսօր ևս զարդարված են ռելիեֆներով:

?

4. Վերհիշեք հողի մեջ թաղված Փրկչի շուրջառի տեղում գտնվող ծառի և նրանից քանդակած սյան պատմությունը:

3.XI դարասկզբին այն տեղում, որտեղ թաղված էր Փրկչի շուրջառը, հին եկեղեցու փոխարեն նորն են կառուցել և հրաշագործ սյան պատվին անվանել՝ «Սվետիցխովելի»: Վանքի ճակատային հատվածի մակագրությունը վկայում է, որ այն կառուցել է ճարտարապետ Արսուկիձեն: Սվետիցխովելիում թաղված են Քրիստոսի հանդերձները՝ շուրջառը, իսկ հրաշագործ սյան տեղում կանգնած է ուղղանկյունաձև աշտարակը, որի վրա պատկերված են Սուրբ Նինոյի կյանքի տեսարաններ: Կազմեք Մցխեթայի պատմական հուշարձան­ ների քարտեզ: Օգտագործեք www.istoria.ge էլեկտրոնային հասցեն:

Սվետիցխովելի: Հրաշագործ սյան տեղում վեր խոյացող աշտարակը

55


II

29. Վրաստանի բերդ-ամրոցները Վրաստանի ցանկացած քաղաքում կամ գյուղում անզեն աչքը նույնիսկ հեշտությամբ կարող է տեսնել մեր պատմության և մշակույթի հնագույն հուշարձանները՝ եկեղեցիվանքեր, բերդ-ամրոցներ, աշտարակներ, հնագույն բնակավայրեր և այլն: Որոշ հուշարձաններ առ այսօր պահպանել են իրենց թարմ տեսքը, մի քանիսը կիսով չափ քանդված են, օգնության և ամրապնդման կարիք ունեն: Կանգուն թե կիսաքանդ, մեր հուշարձաններն իրենց վաղեմությամբ ու գեղեցկությամբ զարմացնում են այցելուներին և հպարտություն պարգևում մեզ: Արդյո՞ք, ծանոթ եք եթե ոչ ամբողջ Վրաստանի, ապա գոնե մեր տարածաշրջանի հուշարձաններին: Եկեք ստուգենք մեր գիտելիքները, հիշենք Վրաստանի հնագույն բերդ-ամրոցները՝ Թբիլիսի-Նարիղալա, Մցխեթա-Բեբրիսցիխե (Ծերունու ամրոց), Գորի- Գորիսցիխե (Գորիի բերդ):

Նարիղալա

?

Գորիսցիխե

1. Շարունակեք Վրաստանի բերդ-ամրոցների թվացանկը:

Խերթվիսի

?

Բեբրիսցիխե

2. Գուցե՞ որևէ լեգենդ գիտեք լուսանկարների վրա ներկայացված բերդ-ամրոցների մասին:

Սուրամիի ամրոցը

56


Երբ կայցելեք ձեր տարածաշրջանի որևէ պատմական հուշատեղի, ձեզ հետ անպայման վերցրեք ցանկացած նկարչական նյութ և լուսանկարչական ապարատ: Արդեն հուշարձանի մոտ գծեք էսքիզը: Փորձեք հիշել որքան հնարավոր է շատ բնութագրիչ տարրեր, որպեսզի տանն ավարտեք ձեր աշխատանքը: Կարող եք օգտվել նաև ձեր կողմից արված լուսանկարներից: Հուշարձանը պատկերելու համար ուշադրություն դարձրեք թղթի ձևաչափի ընտրության վրա՝ փորձելով ամբողջությամբ լրացնել այն:

Համադասարանցիների միջև բաժանեք այն հուշարձանները, որոնք որոշել եք նկարել: Աշխատանքն ավարտելուց հետո, միավորեք դրանք ընդհանուր ցուցատախտակի վրա, յուրաքանչյուր նկարին կից տեղադրեք այդ հուշարձանի մասին ձեռքբերված տեղեկությունը և ստեղծեք ձեր տարածաշրջանի տեսարժան վայրերի քարտեզը:

Լաշա: 12 տարեկան

Գունավոր մատիտներով կա­տա­ րեք ձեր տարածաշրջանի պատմա­ կան հուշարձանների էսքիզը: Պատ­­­րա­ս­տեք տեսարժան վայրերի քա­­րտեզ:

57

II


II

30. Վրացական արվեստ Վրաստանը հնագույն մշակույթ ունեցող երկիր է: Հեթանոսական դարաշրջանում և քրիստոնեական միջնադարում այստեղ կերտվում էին ճարտարապետական, կերպարվեստի և կիրառական արվեստի հիանալի հուշարձաններ: Այն ինչ փրկվել է վաղեմությունից և մշտական պատերազմներից, այսօր Վրաստանի ազգային գանձն է: Նկարներով և ռելիեֆներով զարդարված եկեղեցի-վանքերը սփռված են Վրաստանով մեկ և նրա սահմաններից դուրս: Իսկ քանդակադրոշմի եղանակով իրականացված (չեկանկա) գեղանկարչական սրբապատկերները, ձեռագիր գրքերը, արծնապակին, զարդերը և ասեղնագործ իրերը պահվում են ազգային թանգարանի պահոցներում: Օշկվանքը կառուցվել է Վրաստանի պատմական գավառում՝ ՏաոԿլարջեթիում: Ներկայումս այս վանքը գտնվում է Թուրքիայի տարածքում: Նկարագրեք վանքի ընդհանուր տեսարանը: Ինչպե՞ս է զարդարված նրա ճակատային մասը:

Օշկվանք: X դար

Քրիստոնեական տաճարների որմնանկարները, որպես օրենք, աստվածաշնչյան և ավետարանական սյուժեներ են, սրբերի կերպարներ, թագավորների և ազնվականների դիմանկարներ: Գելաթիի Սուրբ Աստվածածնի վանքը զարդարված է խճանկարով և որմնանկարչությամբ: Ո՞վ է պատկերված վանքի խորանում: Ի՞նչ տպավորություն է թողնում այցելուների վրա քրիստոնեական վանքի ինտերիերը:

Վանքի ինտերիեր: Գելաթի: X դար

58

Այս վանքը, այնպես ինչպես և այլ բազմաթիվ վրացական հուշակոթողներ, բավական վնասված է: Այն արդեն սկսել են վերակառուցել: Վերակառուցմանը մասնակցում են վրացի մասնագետներ:


Վրացական եկեղեցի-վանքերում ստեղծվում էին հոգևոր բնույթի ձեռագիր գրքեր: Ձեռագրերը, որպես օրենք, զարդարված են պատկերազարդումներով՝ մանրանկարներով: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է զարդարված Մոքվիի Ավետարանի այս էջը: Ինչպես եք կարծում, որքա՞ն ժամանակ և աշխատանք է պահանջում նման ձեռագիր գրքի ստեղծումը: Մոքվիի Ավետարանը: XIV դար

Քանդակադրոշմի (չեկանկա) արվեստը Վրաստանում հարուստ ավանդույթ ունի: Քանդակադրոշմի եղանակով իրականացված սրբապատկերներ էին ստեղծվում Վրաստանի տարբեր տարածաշրջաններում: Նկարագրեք այստեղ ներկայացված սրբապատկերը և նրա կենտրոնական պատկերը: Հաճախ սրբապատկերները կենտրո­նա­կան նկարի շուրջ փոքր չափի տեսարաններից կազմված քանդակադրոշմի շրջանակի մեջ են զետեղված: Սուրբ Աստվածածնի սրբապատկերը: Զարզմա: XI դար

Շեմոքմեդիում հայտնաբերված այս թիթեղը կատարված է միջնորմավոր արծնապակու տեխնիկայով: Ինչպես եք կարծում, Ավետարանի ո՞ր դրվագն է այստեղ պատկերված: Նկարագրեք այս կոմպոզիցիայում կիրառված արծնապակու գույներն ու նրա երանգավորումը:

Կախազարդ: Շեմոքմեդի: X դար

Արծնապակու տեխնիկան դժվարագույնն է: Սկզբում ոսկե թիթեղի վրա ոսկե միջնորմերով արվում է նկարը, ապա այդ միջնորմների միջև լցվում է գունավոր ապակու զանգվածը:

59

II


II

31. Վրացական չուքուրթմա (զարդաքանդակ) Վրաստանը հարուստ է ճարտարապետական հուշարձաններով: Մեր երկրում չկա այնպիսի մի վայր, որը չունենա մեկ կամ մի քանի եկեղեցի: Տարբեր ժամանակների վրացական բոլոր քրիստոնեական վանքերն ունեն յուրօրինակ գեղարվեստական տեսք, սակայն գոյություն ունի մի առանձնահատուկ նշան, որը բնորոշ է գրեթե բոլոր վանքերին: Դա վանքի ճակատային մասի հատուկ զարդարանքն է՝ չուքուրթման:

?

1. Նկարագրեք Սամթավիսի տա­ ճարի ճակատային մասը: 2. Ճակատային մասի ո՞ր տարրերն են զարդարված զարդաքանդակով:

ԶԱՐԴԱՔԱՆԴԱԿ Զարդաքանդակը քարի մեջ փո­­ րագրված գեղարվեստական նա­խշ է, որով զարդարում էին ճարտա­ րապետական կառույցների ճակա­ տային մասերը և ինտերիերը: Որպես օրենք, այն կազմված է ռիթմորեն կրկ­նվող տարրերից՝ կենդանիների, բո­ւյսերի և երկրաչափական պա­տ­ կերների ոճավորված պա­տկեր­ներով:

Սամթավիսի: XI դարասկիզբ

Որոշ վրացական տաճարներ առատորեն զարդարված են զարդաքանդակով, մյուսների վրա մի քանի նախշ է պատկերված, սակայն յուրաքանչյուրը կատարված է մեծ վարպետությամբ և խոսում է փորագրության հարուստ ավանդույթի մասին: Մեր նախնիները զարդաքանդակներով հարդարում և դրանով առանձնացնում էին տաճարի ճակատի կարևոր հատվածները՝ լուսամուտների շրջանակները, տաճարների շքամուտքերը, գմբեթները և այլն:

?

3. Նկարագրեք Սափարայի և Ռկոնի տաճարների դռների հարդարանքը:

Սափարա: XIII դար

60

Ռկոնի: XIII դար


Ձեր առջև է վրացական երկու տաճարների լուսամուտների հարդարանքը: Նույ­ նիսկ մի հայացքից ակնհայտ է, թե որքան են իրարից տարբերվում Վերին Վա­րձիայի և Անանուրիի տաճարների զարդաքանդակները:

Վերին Վարձիա: XI դար

?

Անանուրի: XVI դար

4. Ինչո՞վ են տարբերվում զարդաքանդակի այս երկու նմուշները միմյանցից:

Վրացական վանքերի զարդաքանդակների վրա հաճախ են հանդիպում բուսական մոտիվներ: Օրինակ՝ Կասպիի Մետեխիի զարդաքանդակի վրա պատկերված են խա­ ղողի ողկույզն ու տերևները: Երբեմն զարդաքանդակը ստեղծվում է իրար միահյուված երկրաչափական պատկերներով: Նման զարդաքանդակը հյուսկեն են անվանում: Այժմ, երբ զարդաքանդակի մասին այդքան բան գիտեք, հավանաբար էքսկուրսիա գնալիս հատուկ ուշադրություն կդարձնեք տաճարի հարդարանքին: Միգուցե կփորձեք նկարել նաև այն զարդաքանդակները, որոնք հատկապես եք հավանել: Զարդաքանդակ նկարելիս փորձեք լավ ուսումնասիրել նրա ընդհանուր ձևը, բաղկացուցիչ տարրերը և դրանց հաջորդականությունը: Ինչպես նաև ուշադրություն պետք է դարձնեք, թե զարդաքանդակի ո՞ր հատվածների վրա է ընկնում ստվերը և ո՞ր հատվածներն են առավել լուսավորված:

Էրթածմինդա: XIII դար

Թամունա: 12 տարեկան

Խոփայի տաճար: Քսանիի կիրճ: XIII դար

Քսանիի Մետեխի: XIII դար

Մատիտով կատարեք ձեր կողմից ընտրած վրացական որևէ տաճարի զարդաքանդակի էսքիզ:

61

II


II

32. Վրացական նկարչությունը Նկարը, որը նկարիչը դնում է հատուկ նկարչական հաստոցի՝ մոլբերտի վրա և յուղաներկերով նկարում կտավին, հաստոցային նկարչության նմուշ է: Հաստոցային նկարչությունը, Վրաստանում գոյացել է XVIII դարավերջին: Հետագա դարերում արագորեն զարգացել են նրա բոլոր ժանրերը՝ դիմանկարը, բնանկարը և նատյուրմորտը, իսկ վրաց նկարիչների ստեղծագործություններին ծանոթացել է ամբողջ աշխարհը: Նման դիմանկարները մի ժամանակ Թբիլիսիում մեծ ճանաչում էին վայելում: Տասնյակ տարիների ընթացքում դրանք ստեղծվում էին թբիլիսցի նկարիչների կողմից և կոչվում թբիլիսյան դիմանկարներ: Նկարագրեք նկարին պատկերված երիտասարդ կնոջը: Բնութագրեք նրա զգեստը: Ձեր կարծիքով, ո՞ր դարաշրջանում էր ապրում այս անձը: Հասարակության ո՞ր խավին էր պատկանում: Ինչի՞ հիման վրա եք եկել նման եզրահանգման: Հ. Հովնաթանյան: Մելիքիշվիլիի դիմանկարը: XIX դար

Այս նկարի հեղինակը երբեք չի ուսանել նկարչություն: Փիրոսմանին հաճախ էր նկարում խնջույքի տեսարաններ՝ թբիլիսցիների մասնակցությամբ: Խնջույքի մասնակիցներն ասես հատուկ նստած են դիտողին ի տես՝ սեղանի երեք կողմերում: Ուշադրություն դարձրեք խնջույքի մասնակիցների դեմքերին և գործողություններին: Ի՞նչն է նրանց ընդհանուր ու բնորոշ հատկությունը: Ուշադիր ուսումնասիրեք սեղանը և նկարագրեք սեղանի վրա ներկայացված իրերը, ուտեստը:

Նիկո Փիրոսմանի: Հինգ իշխանների խրախճանքը: 1906 թ.

62


II Գիգո Գաբաշվիլի: Ալավերդոբա: 1899 թ.

Ավանդական ժողովրդական տոնախմբությունը պատկերելիս նկարիչը մանրակրկիտ պատկերում է յուրաքանչյուր մանրամասնություն՝ կերպարների զգեստը, չարդախը, սայլը, շրջակա միջավայրը և այլն... Այս ամենի հիման վրա լիարժեք պատկերացում ենք կազմում տվյալ ժամանակաշրջանի կենցաղի մասին: Ձեր կարծիքով, ո՞ր մանրամասնությունն է սահմանում նկարի վերնագիրը: Նկարագրեք նկարը: Ձեր բառերով փոխանցեք նկարի բովանդակությունը: Հասարակության ո՞ր խավի կենցաղն է պատկերված նկարում: Ալեքսանդրե Մրևլիշվիլին առաջինն էր վրաց նկարիչների շարքում, ով նկարագրեց հասարակ մարդկանց կենցաղն ու կարիքները:

Ալեքսանդրե Մրևլիշվիլի: Ցածր ցանկապատ: 1893 թ.

Այս նկարի հերոսը դիտորդին մոտ է ներկայացված, ինչի շնորհիվ դուք կարող եք ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել: Ձեր կարծիքով, ո՞ր դարաշրջանի մարդ է այստեղ պատկերված: Ինչո՞վ է զբաղված և ո՞ր սոցիալական շերտին է պատկանում: Ինչպես եք կարծում, ո՞ր ժանրին է դասվում այս նկարը:

Մոսե Թոիձե: ???: 1903 թ.

63


II

33. Հրավիրատոմս Դասագրքի յուրաքանչյուր գլխի վերջում ներկայացված է «Ճամփորդություն արվեստի աշխարհում» դասը, որի համար դուք պետք է տեղեկություններ ձեռք բերեք տարբեր երկրների մասին, պատրաստեք ցուցատախտակներ, նկարեք նկարներ, գրեք զեկույցներ և այդ ամբողջ նյութը ներկայացնեք լայն լսարանին: Մտածել եք արդյո՞ք, թե ում եք հրավիրելու ձեր դասարանի աշխատանքները ներկայացնելու համար, ինչպե՞ս և ի՞նչ կերպ կհրավիրեք պատվավոր հյուրերին: Անշուշտ, դրա համար հարկավոր է պատրաստել հրավիրատոմսեր: Գրքի այս մասում դուք պետք է ներկայացնեք Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Վրաստանը: Հետևաբար, հրավիրատոմսը տեսնելով, հասցեատերն անմիջապես կռահելու է, թե ինչ միջոցառման են նրան հրավիրում:

Ընտրեք հրավիրատոմսի ցանկացած ձև և պատրաստեք այն ստվարաթղթից: Կարող եք զարդարել նաև գունավոր ժապավենով:

Ընտրեք որևէ երկրի այնպիսի արվեստի նմուշ, որն ըստ ձեզ, ամենաբնորոշն է տվյալ երկրի համար և առավելագույնս արտահայտում է այդ երկրի մշակույթի ինքնատիպությունը: Կարող եք նկարել այդ հուշարձանները կամ կտրել դրանց սև-սպիտակ պատկերազարդումներն ու գունավորել:

64


II

Կտրտած և արդեն պատրաստ պատկերները փակցրեք ստվարաթղթե հրավիրատոմսի վրա այնպես, որ նկարի մի մասը մյուս կողմ անցնի հրավիրատոմսի եզրից: Գրության համար տեղ թողեք:

Հրավիրատոմս Գրությունը կարող եք գրել ձեր ձեռագրով կամ հա­մա­ կարգչից ընտրել ցանկալի տառատեսակ:

Հրավիրատոմս

Հր

իր վ ա

ո ատ

մս

Հրավիրատոմսի ներսում գրեք տեքստը, որը ձեր միջոցառման մասին մա­նրամասն տեղեկություն կհաղորդի. ի՞նչ միջոցառում է, որտե՞ղ և ե՞րբ է անցկացվելու: Հրավիրատոմսին կից կարող եք ուղարկել նաև ծրագիրը: Նման հրավերից հետո, ամենայն հավանականությամբ կներկայանան բոլոր հյուրերը:

Պատրաստեք հրավիրատոմս «Ճամփորդություն արվեստի աշխա­րհում» շնորհանդեսի համար: Կիրառեք կոմպոզիցիոն կառուցվածքի հա­մա­պա­ տասխան միջոցը:

65


II

34. Ճամփորդություն արվեստի աշխարհում II Գրքի այս մասում դուք ծանոթացաք աշխարհի չափազանց հետաքրքիր երեք քաղաքներին ևս՝ Ստամբուլ, Լոնդոն և Մցխեթա:

?

Անվանեք, ո՞ր երկրներում են գտնվում այդ քաղաքները:

Կրկին անգամ հանդես եկեք որպես ճամփոդներ և այժմ հենց այս երկրներում փնտրեք հետաքրքիր վայրեր՝ այլ քաղաքներ, արվեստի կոթողներ, ակնառու արվեստագետների աշխատանքներ ու ներկայացրեք դրանք լայն հասարակությանը: Կրկին անգամ կազմակերպեք աշխատանքների և լուսանկարների ցուցահանդես և կոնֆերանս:

Մեծ Բրիտանիա

Սթոունհենջ

Եղիսաբեթ I-ի դիմանկարը

Քենթերբերիի տաճարն ու ապակենկարները (վիտրաժներ)

Լոնդոն

66


II

Թուրքիա

Կապադովկիա Օթխթայի վանք

Տետրապիլոն

Տրաբզոնի Այա Սոֆիայի նկարազարդումը

Թուրքական գորգ

Վրաստան

Վարձիա

Լարգվիսիի Ավետարանը (օթխթավի)

Ալավերդի

Բոլնիսիի Սիոնի ռելիեֆը

Դավիթ Գարեջի: Բերթուբանի: Սեղանատան նկարազարդում

67


Այս ձեռնարկը վաճառելու փաստ բացահայտելու դեպքում խնդրում ենք, զանգահարել թեժ գծի հետևյալ հեռախոսահամարին ՝ (+995 32) 2 200 200

Դասագրքի/սերիայի մասին հավելյալ տեղեկություններ դիտեք https.//www.facebook.com /PublishingHouseklio կայք-էջում: https://www.facebook.com/PublishingHouseklio


ISBN 978-9941-481-61-1 978-9941-441-89-9

9 789941 44189 9

Ֆինանսավորվել է «Աշակերտներին դասագրքերով ապահովման ծրագրի» շրջանակներում

ხელოვნება, მე-6 კლასი, 1-ი ნაწილი, სომხური  

ხელოვნება, მე-6 კლასი, 1-ი ნაწილი, სომხური

ხელოვნება, მე-6 კლასი, 1-ი ნაწილი, სომხური  

ხელოვნება, მე-6 კლასი, 1-ი ნაწილი, სომხური

Advertisement

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded

Recommendations could not be loaded