Page 1


.


Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի 100 ­

Եր­ևան Գրիգոր Տաթևացի 2012


ՀՏԴ 791.44.071.1 ԳՄԴ 85.374 Ա 624

­Պա­տաս­խա­նա­տու խմ­բա­գիր՝ ­Դա­վիթ Մո­սի­նյան Նկարազարդումը՝ ­Սեր­գեյ Նա­վա­սար­դյանի

Ա 624

Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի - 100.- Եր.: Գրիգոր Տաթևացի; 2012.-52 էջ: ­ ո­ղո­վա­ծո­ւում տեղ են գտել Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի­ին և նրա Ժ կի­նոար­վես­տին նվիր­ված հոդ­ված­ներ: Խն­դիր է դր­վել հնա­րա­վո­ րինս հա­մա­կող­մա­նի­ո­րեն ներ­կա­յաց­նել Ան­տո­նի­ո­նի ֆե­նո­մե­նը: Նրա ար­վես­տի նկատ­մամբ փի­լի­սո­փա­յա­կան ան­դրա­դարձ­նե­րը և հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի վեր­հա­նու­մը հնա­րա­վո­րու­թյուն են տա­ լիս մտային նոր հար­թու­թյան վրա ըն­կա­լել ի­նչ­պես կի­նոար­վեստն առ­հա­սա­րակ, այն­պես էլ Ան­տո­նի­ո­նի­ա­կան ար­վես­տը՝ մաս­նա­վո­ րա­պես:

ՀՏԴ 791.44.071.1 ԳՄԴ 85.374

ISBN 978-99941-41-85-2

© Հե­ղի­նա­կային կո­լեկ­տիվ, 2012 էլ. հասցե - filmarthouse@gmail.com


ԲՈ­ՎԱՆ­ԴԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ Խմբագրի կողմից

5

Ա­րամ Մխո­յան

­Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի. այ­լա­ցում, ո­րը վե­րաի­մաս­տա­վո­րեց կի­նոաշ­խար­հը ­

7

Դա­վ իթ Մո­սի­նյան

­Հա­ղոր­դակ­ցու­թյան պատ­կե­րու­մը Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տում

15

­Լի­լ իթ Հայ­րա­պե­տյան

­Մարդ­կային մե­նու­թյան ա­մե­նա­հան­ճա­րեղ էկ­րա­նա­վո­րու­մը

21

­Հա­յաս­տան Գրի­գո­րյան

­Հա­մա­կեր­պու­մը՝ որ­պես գո­յու­թյան շա­րու­նակ­ման մի­ջոց

27

­Ռա­ֆիկ Ներ­սի­սյան­

Ա­նա­պա­տը մեր մեջ և մեզ­նից դուրս

33

Գ­ևորգ Հա­կո­բյան

­Ֆո­տո­խո­շո­րա­ցում. հան­դի­պում ի­րա­կա­նու­թյան հետ (էս­սե)

43

­Հա­մա­ռոտ ժա­մա­նա­կագ­րու­թյուն

49


ԽՄ­ԲԱԳ­ՐԻ ԿՈՂ­ՄԻՑ ­Կի­նոյի ա­ռա­ջա­ցու­մը փո­խեց ար­վեստ­նե­րի հա­մա­ պատ­կե­րը: Ան­ցյալ դա­րասկզ­բին գրա­կա­նու­թյու­նը, օ­պե­ րան, գե­ղան­կար­չու­թյու­նը ստիպ­ված ե­ղան ի­նքն­անդ­րա­ դար­ձի են­թար­կել ի­րենց կո­չու­մը, քան­զի կի­նոն լի­ո­վին ստանձ­նեց ո­ղջ «­պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը», որ մինչ այդ կրում է­ին նշյալ ար­վեստ­նե­րը: Բայց ի­նչ­պե՞ս էր հնա­րա­վոր մշա­կու­թային այ­դօ­րի­նակ տե­ղա­շար­ժը. չէ՞ որ կի­նոն չէր ե­կել «վ­տա­րե­լու» մյուս­նե­րին: Բանն այն է, որ կի­նո­յում փոխ­վեց պա­տու­մի լե­զուն. ռե­ա­լու­թյու­նը ին­քը դար­ձավ և’ լե­զու, և’ ա­ռար­կա: Տեխ­նի­կա­կան վե­րար­տադ­րե­լի­ու­թյու­նը և ար­վես­ տի իս­կու­թյան բռ­նե­լի­ու­թյու­նը ա­ռա­վել տե­սա­նե­լի դար­ձան: Սա­կայն կի­նոյից կի­նոար­վես­տի լի­նե­լի­ու­թյու­նը ի­նք­նըն­թաց շար­ժում չէր: Նոր լե­զու էր ծն­վել, հար­կա­վոր էր խո­սեց­նել: Գե­ղա­գի­տա­կան հայե­ցում էր պա­հանջ­վում, ո­րի ազ­դե­ցու­ թյամբ ռե­ա­լու­թյու­նը կվե­րած­վեր մի­ֆի, կվե­րա­փոխ­վեր մի մեծ հան­դե­սի: Ա­հա դիցաստեղծ այդ խորհր­դա­տես­նե­րից մե­կը, ե­թե ոչ ա­ռա­ջի­նը, ե­ղավ Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նին:­ Այս տար­վա սեպ­տեմ­բե­րի 29-ին Ան­տո­նի­ո­նին կդառ­ նար 100 տա­րե­կան … Դժ­վար է հա­ղոր­դակց­վել Նրա ար­վես­տին և միև­նույն ժա­մա­նակ չու­նե­նալ սևե­ռա­խոհ­ման ներ­քին ան­հրա­ժեշ­տու­ թյան յու­րօ­րի­նակ զգա­ցում: Մա­տե­նա­շա­րի սույն հա­տո­րով մի խումբ մար­ դիկ ի­ րենց հո­ գու պարտքն են տա­ լիս Մեծ Ռե­ժի­սո­րին, ո­րը ոչ այն­քան միտ­ված է Նրա փա­ռա­բան­մա­ նը, ո­րի կա­րի­քը Նա, ան­շուշտ, չու­նի, որ­քան կրա­վո­րա­կան ըն­կա­լո­ղի կեցվածքի ի­նչ-որ կերպ հաղ­թա­հար­մա­նը: Ը­նդ ո­րում, տեղ գտած հոդ­ված­նե­րը ոչ թե Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րի նշա­նա­գի­տա­կան կամ կի­նո­գի­տա­կան դի­տար­կում ­ն եր են, այլ Ան­տո­նի­ո­նի-ֆե­նո­մե­նին ո­ւղղ­ված նե­րանձ­նա­խո­հա­կան ան­դրա­դարձ­ներ, ո­րոնց պայ­մանն ա­վե­լի շուտ ե­ղել է ա­զա­ տա­տեն­չու­թյու­նը, քան պի­տո­յու­թյու­նը: Ո­ւս­տի, ցան­կա­լի կլի­նի, որ դրանց ըն­թեր­ցու­մը ևս ի­րա­կա­նանա այ­դօ­րի­նակ հակ­վա­ծու­թյամբ:


6

Միքելանջելո

Անտոնիոնի

100


Ա­րամ Մխո­յան

Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի. այ­լա­ցում, ո­րը վե­րաի­մաս­տա­վո­րեց կի­նոաշ­խար­հը «­Կաս­կած­ներ, զղ­ջում, ափ­սո­սանք, մեր բա­նա­կա­նու­թյան, մեր փոր­ձի, մեր մշա­կույ­թի, մեր հո­գևոր վե­րել­քի, մեր ե­րևա­կա­յու­թյան, մեր ըն­կալ­ման սահ­ման­նե­րը… ես զլա­նում եմ մտա­ծել այս ա­մե­նի մա­սին, ինձ ա­վե­լի դուր է գա­լիս վե­րապ­րել...»: ­Հատ­ված «Ամ­պե­րից ան­դին» ֆիլ­մի հե­րո­սի մե­նա­խո­սու­թյու­նից ­

Այս­պի­սի օ­րի­նա­չա­փու­թյուն կա. մար­դային գոր­ծու­նե­ ու­թյան դաշ­տի բո­լոր ո­լորտ­նե­րը ո­րո­շա­կի ծա­վալ­նե­րի հաս­ նե­լուց հե­տո սկ­սում են հա­մա­կար­գային փո­փո­խու­թյուն­ներ ապ­րել (քա­նա­կը ան­ցնում է ո­րա­կի): Ա­մե­նից հա­ճախ այն հա­մընդ­հա­նուր ո­գին, ո­րով և պայ­մա­նա­վոր­ված է լի­նում այդ փո­փո­խու­թյու­նը, թանձ­րա­նում է ան­հատ­նե­րի մեջ: Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տից հե­տո կի­նոն սկ­սեց լուրջ փո­փո­խու­թյուն­ներ ապ­րել: Մի կող­մից այն շա­րու­նա­կում էր ա­վե­լի ու ա­վե­լի մեծ զանգ­ված­նե­րի զվար­ճան­ք դառ­նալ, ին­չը, ի­հար­կե, բա­ցա­սա­կան էր ազ­դում դրա ո­րա­կի վրա, բայց մյուս կող­մից էլ՝ նույն այդ զանգ­վա­ծայ­նաց­ման այլակեցությունն էր հնարավոր դարձնում այն երևույթի ծնունդը, ինչը­հետա­­ գա­յում պետք է կոչ­վեր «­հե­ղի­նա­կային կի­նո», քանզի մեծ պահանջարկի արդյունքում ստեղծագործական «առաջարկների» առավել լայն դաշտ է գոյավորվում: Իսկ այլ դիտարկմամբ՝ այդ նույն դաշտն է հանդես գալիս որպես ստեղծագործությանն ուղղված յուր­­ օրինակ անհրաժեշտ հակազդեցություն, որի հենքի վրա էլ երկնում է յուրաքանչյուր ստեղծագործություն՝ որպես բացասման բացասում: ... Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նին հե­ղի­նա­կային կի­նոյի ա­մե­նա­վառ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից մեկն է՝ հիմ ­ն ա­դիր­նե­րից ու դա­սա­կան­նե­րից:

«­Մի սի­րո ժա­մա­նա­կագ­րու­թյուն»

Ն­րա ա­ռա­ջին լի­ա­մետ­րաժ ֆիլ­մի վեր­նա­գի­րը կա­րող է պետք գալ, ե­թե փոր­ձենք մի քա­նի բա­ռով ձևա­կեր­պել Միքելանջելո

Անտոնիոնի

100

7


... այ­լա­ցում, ո­րը վե­րաի­մաս­տա­վո­րեց կի­նոաշ­խար­հը

Միքելանջելո

Անտոնիոնի

100

Իմ աշխատանքը նման է պեղումների՝ մեր անպատային ժամանակների գտածոների հնէաբանական փնտրտքուքների:

8

Միքելանջելո Ան­տո­նի­ո­նի­

Ան­տո­նի­ո­նի­ի շուրջ 70 տա­րի տևած ստեղ­ծագոր­ծա­կան ու­ղին՝ բա­նա­սի­րու­թյուն, հե­տո տն­տե­սա­գի­տու­թյուն ու­ սում ­ն ա­սի­րող ե­րի­տա­սար­դի ֆիլմ նկա­րա­հա­նե­լու ա­ռա­ջին ան­հա­ջող փոր­ձից մինչև 91 տա­րե­կա­նում կի­նոյին յու­րօ­ րի­նակ հրա­ժեշտ հան­դի­սա­ցող «­Մի­քե­լան­ջե­լոյի հա­յաց­քը» կար­ճա­մետ­րաժ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը: Ժա­մա­նա­կագ­ րու­թյուն մի սի­րո, ո­րի ո­ղջ ըն­թաց­քում դրա օբյեկ­տը շա­րու­ նա­կել է փո­խա­կերպ­վել, զա­նա­զան նոր ազ­դե­ցու­թյուն­ներ կրել, ի­սկ սուբյեկ­տը մար­գա­րե­ա­կան հա­մոզ­վա­ծու­թյամբ և աս­պե­տա­­կան նվիր­վա­ծու­թյամբ ծա­ռայել է նրան, ո­րի պտուղ­նե­րը լրաց­նում են մարդ­կու­թյան մշա­կու­թային հիմ­ նադ­րա­մը: Սկ­սած կա­նանց և ջա­զի սի­րա­հար ե­րի­տա­սար­ դի ա­նո­ղոք քն­նա­դա­տա­կան գրա­խո­սու­թյուն­նե­րից, վեր­ ջաց­րած Ալ­ժի­րի ա­նա­պա­տի՝ կի­նո­ժա­պա­վե­նը հա­լեց­նող ա­րևի և ռե­ժի­սո­րի կամ­քին հա­կա­ռակ չա­փից ա­վել խա­ րիզ­մա­տիկ Ջեկ Նի­կոլ­սո­նի հետ կռիվ ­ն ե­րը՝ ան­վեր­ջա­նա­լի պայ­քար իր ժա­մա­նա­կի դեմ1, ո­րից նա միշտ էլ ա­ռաջ է ե­ղել և ո­րի ըն­թաց­քում թրծ­վել է այդ բա­ցա­ռիկ ան­ձնա­ վո­րու­թյու­նը, ո­ւմ հո­գու խո­րու­թյան մա­սին, թերևս, ի­նքն էլ սպա­ռիչ պատ­կե­րա­ցում չի ու­նե­ցել: Մի­այն նրա ստեղ­ ծա­գոր­ծու­թյուն­ներն են, որ վկա­յում են նրա ստեղ­ծա­գոր­ ծա­կան ու կա­մային հատ­կա­նիշ­նե­րի մա­սին. վեր­ջին­ներս ա­վե­լի ա­կն­հայտ են ներ­կա­յա­նում: Ե­թե մի պահ փոր­ձենք պատ­կե­րաց­նել այն ժա­մա­նակ­վա ո­ղջ «­կի­նոար­դյու­նա­ բե­րու­թյու­նը»՝ սա­ռը, ան­բո­վան­դակ, լայն զանգ­ված­նե­րի հաս­ցե­ագր­ված, հո­լի­վու­դին կրկ­նօ­րի­նա­կող, ո­րից հնա­րա­ վոր չէր հե­ռու մնալ, ո­րով­հե­տև կի­նո նկա­րա­հա­նե­լը, այն ժա­մա­նակ ա­ռա­վել ևս, ահ­ռե­լի գու­մար­նե­րի հետ էր կապ­ ված, ի­սկ այն մար­դիկ, ո­ւմ տրա­մադ­րու­թյան տակ կային այդ­պի­սի գու­մար­նե­ր, շատ մեծ դժ­վա­րու­թյամբ է­ին հա­ մա­ձայ­նում դրանք տրա­մադ­րել ըն­դուն­ված ձևե­րից դուրս ֆիլ­մե­րի: Այս­պի­սի պայ­ման­նե­րում նա չի դա­դա­րեց­րել իր պայ­քա­րը, ո­րի մա­սին ա­սել է. «­Տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­ քում ի­նձ ստի­պում է­ին ա­ռաջ­նորդ­վել ոչ թե գա­ղա­փար­ նե­րով, այլ գործ­նա­կան նկա­տա­ռում ­ն ե­րով, շատ բա­ներ հան­դուր­ժել, դի­մել խո­րա­ման­կու­թյունն­երի, դա­տար­կա­ բա­նու­թյուն­նե­րի»: Այս­քա­նից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ նույ­նիսկ ռե­ժի­սո­րի «ա­թոռ»-ը զբա­ղեց­նե­լուց հե­տո նա դեռ


Ա­րամ Մխո­յան

եր­կար տա­րի­ներ սահ­մա­նա­փակ­ված է ե­ղել տա­րա­տե­սակ ֆի­նան­սա­կան ու գա­ղա­փա­րա­կան կա­պանք­նե­րով, և հենց այս մեջ­բե­րումն էլ խո­սում է այն մա­սին, որ Ան­տո­նի­ո­նի­ի ա­ռա­ջին ֆիլ­մե­րի տար­բե­րու­թյու­նը «­հե­տար­կա­ծյան» ֆիլ­ մե­րից ա­վե­լի շատ կի­նոպ­րո­դյու­սեր­նե­րի մեղքն է, քան Ան­ տո­նի­ո­նի­ի. 38 տա­րե­կան հա­սա­կում տասը տա­րի ծախ­սել ոճ փնտ­րե­լու հա­մար՝ մի քիչ ան­հա­վա­տա­լի է Ան­տո­նի­ո­ նի­ի նման նուրբ հայե­ցու­մով օ­ժտ­ված մար­դու հա­մար: ևս մեկ շատ կա­րևոր փաստ կա­րե­լի է հա­մա­րել 1957-ին նկա­ րա­հան­ված «­Ճիչ»-ը ֆիլ­մի նկա­րա­հա­նում ­ն ե­րի ժա­մա­նակ Մո­նի­կա Վի­տի­ի հետ ծա­նո­թու­թյու­նը, ով դար­ձավ Ան­տո­ նի­ո­նի­ի ֆիլ­մե­րում պատ­կեր­ված գո­յու­թե­նա­կան ճգ­նա­ ժա­մի յու­րօ­րի­նակ խորհր­դա­նի­շը և տա­րի­ներ շա­րու­նակ ե­ղավ Ան­տո­նի­ո­նի­ի մու­սան:

­Կի­նոար­վես­տի գլ­խա­վոր գո­յա­պաշ­տը­

1. Հարկ է նշել, որ ինչպես և շատ տեղծագործողների դեպքում, Անտոնիոնիի պարագայում էլ արտաքին ճնշումը ստեղծագործական ներուժի աղբյուր է դարձել, և ինչպես այլոց դեպքում, դրա բացակայությունը զգացնել տվեց իրեն:

2. Ընդունված է համարել, որ «հասուն» շրջանը սկսվում է 1960-ին նկարահանած «Արկած» ֆիլմով, իսկ «Ժամանակագրությունը» նկարահանվել է 1950-ին. հավանաբար հենց այս տասը տարվա մասին է խոսքը:

Մենք սահմանափակված ենք կենսամշակույթով, որը դեռ չի զարգացել այնքան, որքան գիտությունը: Գիտության մարդն արդեն լուսնի վրա է, իսկ մենք դեռ ապրում ենք Հոմերոսի բարոյական օրեքներով: Այս ամենը շատ տխուր է. այսօրինակ անհավասարակշռությունը թույլ մարդկանց դարձնում է մտահոգ ու վախվորած, ինչն էլ դժվարացնում է ժամանակակից կյանքի մեխանիզմներին նրանց հարմարեցումը:

Ան­հա­տի և իր գո­յու­թյան մի­ջև հա­կա­մար­տու­թյու­նը միշտ էլ ե­ղել է, բայց 20-րդ դա­րի մի շարք ա­ռանձ­նա­հատ­ կու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով այն վե­րած­վեց ճգ­նա­ժա­մի: Ան­ տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րում, կա­րե­լի է ա­սել, հեր­թը չի էլ հաս­նում մարդ­կանց հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կամ հա­սա­րա­կու­թյան ճգ­նա­ժա­մին. ե­րբ մարդն ի­նքն իր հետ է հա­կա­մար­տու­թյան մեջ, ե­րբ մարդ չի գտ­նում կյան­քի համն ու հո­տը, ե­րբ չի կա­րո­ղա­նում ի­մաս­տա­վո­րել սե­փա­կան կյան­քի գո­յու­թյու­ նը, ա­րդյոք հնա­րա­վո՞ր է այս­պի­սի մարդ­կանց մի­ջև ա­ռողջ հա­րա­բե­րու­թյուն­ներ, կամ այս­պի­սի մարդ­կանց կազ­մած հա­սա­րա­կու­թյու­նը կա­րո՞ղ է զերծ մնալ ճգ­նա­ժա­մից: «Ան­ տո­նի­ո­նին փոր­ձում է ցույց տալ…», «Ան­տո­նի­ո­նին բարձ­ րա­ձայ­նում է…» և նման ձևա­կեր­պում ­ն ե­րը, կա­րե­լի է ա­սել, Միքելանջելո

Անտոնիոնի

100

9


... այ­լա­ցում, ո­րը վե­րաի­մաս­տա­վո­րեց կի­նոաշ­խար­հը

Միքելանջելո

Անտոնիոնի

100

Ես կինոյի տեսաբան չեմ. եթե դուք ինձ հարցնեք, թե ինչ է ռեժիսուրան, առաջին պատասխանը, որ մտքիս կգա՝ «ես չգիտեմ»:

10

Միքելանջելո Ան­տո­նի­ո­նի

է­ժա­նաց­նում են նրան: Ան­տո­նո­նին նկա­րիչ է… նա, ի­նչ­պես և վայել է նկար­չի, ի­նք­նար­տա­հայտ­վում է, ար­տա­հայ­տում է այն, թե ի­նչ­պես է ին­քը ըն­կա­լում աշ­խար­հը: Ի­նչ խոսք, նա ի­նքն էլ է ապ­րում այդ ճգ­նա­ժա­մը, և ի­նչ­պես ցան­կա­ցած ստեղ­ծա­գործ հո­գով օ­ժտ­ված մարդ, նա ան­հրա­ժեշ­տու­թյուն է զգա­ցել ան­կեղ­ծա­նա­լու. ներ­քին և ար­տա­քին ճգ­նա­ժա­ մի ա­կա­նա­տես մար­դը ձգ­տում է այն պատ­կե­րել ճգ­նա­ժամ ապ­րող կի­նո­յում: Իր ա­ռա­ջին՝ «­Պո գե­տի մար­դիկ» կար­ճա­մետ­րաժ վա­ վե­րագ­րա­կան ֆիլ­մի մա­սին Ան­տո­նի­ո­նին ա­սում է. «ակըն­ հայտ էր, որ կի­նոխ­ցի­կը պար­տա­վոր էր հա­յացք նե­տել դե­ պի այդ աշ­խար­հը, պար­տա­վոր էր պատ­կե­րել այդ սո­ցի­ա­ լա­կան խն­դիր­նե­րը. ես ո­չինչ չբա­վա­հայ­տե­ցի, ես ո­ւղ­ղա­կի ցույց տվե­ցի այն ա­մե­նը, ի­նչ կար շր­ջա­կայ­քում» (Сандро Лаи (реж.), Микеланджело Антониони. Взгляд, который изменил кинематограф, 2001): Այս «ակն­հայտ էր»-ը, ե­թե կա­րե­լի է այդ­պես ա­սել, նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խար­ հի ա­ռանց­քային հայե­ցա­կար­գե­րից մեկն է՝ Ան­տո­նի­ո­նին միշտ ստեղ­ծա­գոր­ծել է ան­հրա­ժեշ­տու­թյան զգա­ցու­մով, մար­գա­րե­ա­կան հայե­ցու­մով, և, ի­նչ­պես վայել է մար­գա­րե­ին, իր ժա­մա­նա­կա­կից­նե­րի կող­մից չհաս­կաց­ված: Վս­տահ եմ, որ տար­բեր գրա­կա­նու­թյան մեջ գոր­ծած­վող իր ստեղ­ծա­ գոր­ծու­թյուն­ներն ու ի­րեն բնու­թագ­րող եզ­րե­րը՝ «օ­տար­ման ե­ղեր­գու­թյուն», «ան­հա­ղորդկ­ցու­թյան պոետ», նրա սր­տով չեն լի­նի: Նա ո­չինչ չէր գո­վեր­գում, ո­չն­չի կոչ չէր ա­նում, նա, ո­ւղ­ղա­կի զգա­ցում ու­ներ, որ ա­ռա­քե­լու­թյուն ու­նի, ու կա­տա­ րում էր այն: Նա պատ­կե­րում էր աշ­խար­հը, այն­պես, ի­նչ­պես ի­նքն էր ապ­րում այն: Ան­տո­նի­ո­նի­ին որ­պես գո­յա­պաշտ ը­մբռ­նել չէր կա­րող նույ­նիսկ ին­քը՝ Մաեստ­րոն, ի­նչ­պես գրա­կա­նու­թյան կամ փի­լի­սո­փա­յու­թյան մեջ, այն­պես էլ կի­նո­յում գո­յա­պաշ­տու­ թյու­նը մի ը­նդ­հա­նուր ո­գու ար­տա­հայ­տումն էր, ան­հրա­ժեշ­ տու­թյուն, ո­րի ար­տա­հայ­տող­նե­րը՝ որ­պես այդ ո­գու թանձ­ րա­ցա­կան մարմ ­ն ա­վո­րում ­ն եր, լույս է­ին բե­րում, բայց ի­րենք էլ զերծ չէ­ին մնում խա­վա­րից: Նրանց ա­ռաջ էր մղում մի ո­ւժ, ո­րը բա­նա­կան մա­կար­դա­կում ի­րենք էլ այդ պա­հին չէ­ին գի­ տակ­ցում, բայց ո­րը նրանց ստի­պում, ա­ռաջ էր մղում կի­նո­ յում նոր էջ բա­ցել՝ նոր գա­ղա­փար­նե­րի հա­մար գտ­նել նոր ար­տա­հայտ­չա­մի­ջոց­ներ:


Ա­րամ Մխո­յան

­Կի­նո­ժա­պա­վե­նով, ի­նչ­պես վրձ­նով…­ Պետք է նկարչի նման լինել, ով վերցնում է կտավը և դրա հետ անում ինչ որ կցանկանա: Մենք ավելի շատ նման ենք անցյալ դարերի նկարիչներին, ում հրամայված էր հստակ չափորոշիչներով որմնանկարներ անել:

1. Այս դիտանկյունից նայելով նրա և Մոնիկա Վիտիի համագործակցությանը և նկատի ունենալով, որ Անտոնիոնիի մոտ նկարվելու շրջանը ամենաբեղունն է եղել նրա կենսագրության մեջ՝ կարելի է ասել, որ Անտոնիոնին էլ իր հերթին է մուսա եղել Վիտիի համար, այն իմաստով, որ նրա դերասանական հաջողությունները Անտոնիոնիի ֆիլմերում ավելի շուտ հենց Անտոնիոնիի արժանիքն են:

2. Նա ասել է, որ «Մասնգիտությունը՝ լրագրող» ֆիլմի սկզբում անապատի մեջտեղում թաղված մեքենայի կողքին կյանքի անորոշության առջև անզոր ճչացող Նիկոլսոնին ինքն է նրբորեն հանգեցրել այդ վիճակին (More Than a Method: Trends and Traditions in Contemporary Film Performance (eds. Cynthia Baron, Diane Carson, Frank P. Tomasulo). Wayne State University Press, 2004, էջ 50-52):

Այս­պի­սի մի ձեն-­բուդ­հիս­տա­կան ա­ռակ կա. «­Ծեր վա­ նա­հայ­րը ի­րեն փո­խա­րի­նող գտ­նե­լու հա­մար վա­նա­կան­նե­ րի առ­ջև մի այս­պի­սի խն­դիր է դնում՝ սե­նյա­կի մեջ­տե­ղում ջրով լի մի կուժ է դնում և ա­սում, որ ով ա­ռանց դրա ա­նու­նը տա­լու կմատ­նան­շի, թե ի­նչ է դա, կդառ­նա հա­ջորդ վա­նա­ հայ­րը. վա­նա­կան­նե­րից մե­կը տե­ղից վեր է կե­նում, ոտ­քով շուռ է տա­լիս կուժն ու դուրս գա­լիս: Նա էլ դառ­նում է վա­նա­ հայր»: Ե­թե փոր­ձենք մի բա­ռով ար­տա­հայ­տել ե­րի­տա­սարդ վա­նա­կա­նի ա­րարքը, եր­ևի թե ա­մե­նա­հար­մար բա­ռը կլի­ նի «­վե­րապ­րեց­նել»ը: Նույնն էլ Ան­տո­նի­ո­նի­ի պա­րա­գա­յում է: Նա չի պատ­մում և, ա­ռա­վե­լ ևս, չի բա­ցատ­րում, նա ցույց է տա­լիս, ը­նդ ո­րում ցույց է տա­լիս այն, ին­չը հաս­կա­նա­լու (ն­կա­տե­լու) հա­մար պետք է սե­փա­կան փոր­ձով հա­րա­բեր­ ված լի­նես դրա հետ, տե­ղի է ու­նե­նում յու­րօ­րի­նակ մի վեր­ հուշ, բայց «­կող­քից» նայող հա­յաց­քով: Խո­սել Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րի ո­ճից՝ ա­ռանց դրանց թե­ մա­նե­րին ան­դրա­դառ­նա­լու, ան­հնար է. նրան շատ հա­ճախ մե­ղադ­րել են ա­վե­լոր­դու­թյուն­նե­րի, բար­դա­ցում ­ն ե­րի մեջ, բայց նա ա­վե­լի շուտ մի­նի­մա­լիստ է: Ի­նչ­պես ա­նըն­դու­նե­լի կլի­ներ լսած ե­րաժշ­տու­թյու­նը պատ­կե­րել ներ­կե­րի ու կտա­ վի օգ­նու­թյամբ, կամ շա­րադ­րան­քի մի­ջո­ցով, այն­պես էլ Ան­ տո­նի­ո­նի­ի դեպ­քում իր թե­մա­տի­կայի շուրջ ո­րևէ այլ կերպ նկա­րա­հա­նե­լը կլի­ներ ա­նըն­դու­նե­լի, ո­ւղ­ղա­կի չէր փո­խան­ցի այն, ի­նչ նա ձգ­տում էր փո­խան­ցել: Ան­տո­նի­ո­նին, ու­նե­նա­ լով փի­լի­սո­փային վայել մտա­հայե­ցում ու ներ­հայե­ցո­ղա­կան ու­նա­կու­թյուն, հնա­րա­վո­րու­թյուն է ու­նե­ցոլ խոր­քից տես­նել ի­րեն շր­ջա­պա­տող ի­րա­կա­նու­թյու­նը:­ Ան­տո­նի­ո­նին ա­վե­լի հա­ճախ աշ­խա­տել է ոչ շատ հայտ­նի դե­րա­սան­նե­րի հետ1: Նրա բո­լոր ֆիլ­մե­րում ա­կն­ հայտ է Ստա­նիս­լավս­կու մե­թո­դի մեր­ժու­մն առ­հա­սա­րակ, նրա ֆիլ­մե­րում դե­րա­սան­նե­րի հա­մար ա­վե­լի կա­րևոր է ոչ թե «­դե­րի մեջ մտ­նե­լը», ի­նք­նու­րույ­նու­թյունն ու նա­խա­ձեռ­ Միքելանջելո

Անտոնիոնի

100

11


... այ­լա­ցում, ո­րը վե­րաի­մաս­տա­վո­րեց կի­նոաշ­խար­հը

նո­ղա­կա­նու­թյու­նը, նույ­նիսկ ոչ թե Ան­տո­նի­ո­նին են­թարկ­վե­ լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, այլ նրա ազ­դե­ցու­թյան տակ ը­նկ­նե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը2 (կա­րո­ղու­թյու՞նը): Նրա ֆիլ­մե­րում չկան «ու­ժեղ» կամ «­թույլ» դե­րա­սան­ներ, նա­խա­ ձեռ­նող դե­րա­սա­նը նրա դեպ­քում կլի­նի նույ­նը, ի­նչ որ նվա­ գախմ­բի մեջ ի­մպ­րո­վիզ ա­նող ջու­թա­կա­րը.. դե­րա­սան­նե­րը, ծա­ռե­րը, դաշ­տան­կա­րը, սե­նյա­կի պա­տե­րի նկար­ներն ու ի­րե­րի դա­սա­վոր­վա­ծու­թյու­նը, այ­գում խո­տի գույ­նը նույ­նիսկ կա­տա­րում են մի գոր­ծա­ռույթ՝ ար­տա­հայ­տում Ան­տո­նի­ո­նի­ի հո­գե­վի­ճա­կը… Ինչ վե­րա­բեր­ում է «վրձ­նով» աշ­խա­տե­լու տեխ­նի­կա­ կան հմ­տու­թյան աս­տի­ճա­նին, այս­տեղ, եր­ևի թե, չա­փա­ զան­ցու­թյուն չի լի­նի ա­սել, որ Ան­տո­նի­ո­նին ո­ւղ­ղա­կի դառ­ նում է գյու­տա­րար, ո­րը, սա­կայն շատ հա­ճախ մնում է ան­ նկատ: Օ­րի­նակ, վս­տահ եմ, որ «­Մասն­գի­տու­թյու­նը՝ լ­րագ­ րող» ֆիլ­մի վեր­ջին տե­սա­րա­նը (ե­րբ կինոխցիկը գլխավոր հերոսի կենսազգայությանը համահունչ արագությամբ դուրս է գալիս լուսամուտի ճաղերի արանքից) նկա­րա­հա­ նե­լուց ա­ռաջ, ե­րբ նա պատ­մել է իր միտ­քը, բո­լո­րը մատ­նե­րը պտ­տել են քուն­քի մոտ՝ կար­ծե­լով, որ Ան­տո­նի­ո­նին շո­գից խել­քը թռց­րել է, ո­րով­հե­տև այդ ժա­մա­նակ­վա տեխ­նի­կա­ կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով, դա ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հնար է: Այս­տեղ նա ստիպ­ված է ե­ղել ներ­կա­ յա­նալ որ­պես ճար­տա­րա­գետ և, թե­պետ հս­տակ տե­ղե­կու­ թյուն­ներ չու­նեմ, բայց վս­տահ եմ, որ ֆիլ­մի օ­պե­րա­տոր­ներն էլ այդ տե­սա­րա­նի սոսկ նկա­րա­հա­նու­մը ա­ռանց նրա գլուխ չէ­ին բե­րի:

Որ­պես վեր­ջա­բան

«­Ֆիլ­մի վրա աշ­խա­տան­քը եր­բեք չի ը­նդ­հա­տել իմ ան­ ձնա­կան պատ­մու­թյու­նը, ը­նդ­հա­կա­ռա­կը, հենց այդ ժա­մա­ նակ էր իմ կյան­քը դառ­նում ա­ռանձ­նա­հա­տուկ բուռն, լե­ ցուն», - ա­սում էր Ան­տո­նի­ո­նին: Նույ­նը կա­րե­լի է ա­սել նրա ֆիլ­մե­րի ը­մբռն­ման մա­սին, դրանք խորն են ու ազ­դե­ցիկ, դրանք ոչ մի­այն ստի­պում են մտա­ծել կյան­քի մա­սին, այլ մի իս­կա­կան դպ­րոց են կի­նոյին ներ­սից ծա­նո­թա­նալ ցան­ կա­ցո­ղի հա­մար: Այս նո­տան էլ ինքնին շնոր­հա­կա­լու­թյուն է թելադրում Մաեստ­րոյին՝ իր ֆիլ­մե­րի հա­մար, և նա­խախ­ 12

Միքելանջելո

Անտոնիոնի

100


Ա­րամ Մխո­յան

նա­մու­թյա­նը, ո­րը թույլ տվեց կի­նոար­վես­տի ա­մե­նա­փի­լի­սո­ փա­յա­կան բա­ժին մուտք գոր­ծել ա­կա­նա­պատ, բայց ան­գին գան­ձե­րով լի ճա­նա­պար­հով, ո­րը կոչ­վում է «­Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի»:

Միքելանջելո

Անտոնիոնի

100

13


­

14

Միքելանջելո

Անտոնիոնի

100


­Դա­վիթ Մո­սի­նյան

Հաղորդակցության պատկերումը Միքելանջելո Անտոնիոնիի կինոարվեստում «Ան­տո­նի­ո­նին ո­ւր էլ ո­ւղ­ևոր­վի, իր Ի­տա­լի­ան միշտ իր հետ է. այդ պատ­ճա­ռով ցան­կա­ցած շր­ջա­պա­տում նա ի­րեն ի­նք­նա­բավ է զգում»: ­Ֆե­դե­րի­կո Ֆե­լի­նի

1. О.Шпенглер, Закат Европы. М., 2000, էջ 644:

­Դի­տե­լով Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րը՝ նախ­ևա­ ռաջ, պարզ է դառ­նում, որ կի­նո­յում ևս կա­րող են լի­նել ի­նք­նա­ գի­տակ­ցա­կան ան­դրա­դարձ­ներ, գե­ղե­ցի­կի, ող­բեր­գա­կա­նի վե­ րապ­րում ­ն եր, նե­րանձ­նա­խո­հա­կան խոս­տո­վա­նու­թյուն­ներ … Ան­տո­նի­ո­նին կի­նոն հասց­րեց այն աս­տի­ճա­նի, ի­նչ խոսք, գլ­խա­վո­րա­պես Ֆե­լի­նի­ի հետ մի­ա­սին, որ հնա­րա­վո­ րու­թյուն ստեղծ­վեց, միջնորդավորվելով նրանց կի­նո­լեզ­վի մի ին­չ-որ բա­ղադ­րա­տարրից, հաս­նել այլ խորությունների: Փոր­ ձե­լով գի­տակ­ցու­թյան այ­դօ­րի­նակ զար­գա­ցու­մը հաս­կա­նալ բա­նա­կա­նու­թյան մեկ այլ դրս­ևոր­ման հա­ման­մա­նու­թյամբ՝ կա­րե­լի է ա­սել, որ Ֆե­լի­նի­ի մո­ցար­տյան մա­ժո­րային «­բազ­մա­ ժանր» ար­վես­տի կող­քին առ­կա է Ան­տո­նի­ո­նի­ի բեթ­հո­վե­նյան մտա­ծող և գա­ղա­փա­րա­ծին ար­վես­տը, ո­րի շո­շա­փե­լի ազ­ դե­ցու­թյամբ է ծնունդ ա­ռել Թե­ո Ան­գե­լո­պու­լո­սի շու­բեր­տյան տխ­րու­թյուն վե­րապ­րեց­նող ստեղ­ծա­գոր­ծա­կան ո­ղջ աշ­խար­ հը: Մեկ­նար­կե­լով կի­նոար­վես­տում Ան­տո­նի­ո­նի­ի ու­նե­ցած այ­դօ­րի­նակ նշա­նա­կու­թյան գի­տակց­մամբ՝ կա­րե­լի է ա­սել, որ մի ինչ-որ առումով այն­պես, ի­նչ­պես «­Ռեմբ­րանդ­տից և Վե­ լաս­կե­սից հե­տո գե­ղան­կա­րիչ­ներ չեն ե­ղել, ի­նչ­պես նաև ե­րա­ ժիշտ­ներ չեն ե­ղել Բեթ­հո­վե­նից հե­տո1», այդ­պես էլ կի­նոար­ վես­տը չկա Ան­տո­նի­ո­նի­ից հե­տո, … այլ կան ֆիլ­մեր: Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տի նկատ­մամբ յու­րա­քան­չ յուր ան­դրա­դար­ձի հետ կապ­ված դժ­վա­րու­թյուն­նե­րը պայ­մա­նա­ վոր­ված են այն հան­գա­ման­քով, որ գործ ու­նենք ոչ թե հան­դի­ սա­տե­սի հա­մար կյան­քի կոչ­ված, այլ հա­նուն գե­ղեց­կու­թյան ստեղծ­ված ֆիլ­մաշ­խար­հի հետ («­Ֆիլ­մե­րը պետք է ստեղծ­ վեն հա­նուն գե­ղեց­կու­թյան», - Сандро Лаи (реж.), Микеланджело Антониони. Взгляд, который изменил кинематограф, 2001): Դա Միքելանջելո

Անտոնիոնի

100

15


Հաղորդակցության պատկերումը Միքելանջելո Անտոնիոնիի կինոարվեստում

Միքելանջելո

Անտոնիոնի

100

- Ձեր նկարները՝ ինչպես իմ ֆիլմերը... Նրանք շատ հստակ են... և ոչինչի մասին:

16

Միքելանջելո Անտոնիոնին՝ նկարիչ Մարկ Ռոտկոյին

նշա­նա­կում է, որ Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րը կա­ռուց­ված են ներ­ սից դե­պի դուրս: Այլ կերպ՝ ե­թե օ­րի­նակ, Մար­կո Ֆե­րե­րի­ի ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րաշ­խար­հը միտ­ված էր քա­ղա­քակր­ թու­թյան մեջ տե­ղի ու­նե­ցող ող­բեր­գու­թյու­նը լսե­լի դարձ­նե­լու հա­մար տագ­նապ ա­ռա­ջաց­նել մար­դու մոտ և այդ ի­սկ պատ­ ճա­ռով ը­նտր­վեց կի­նոար­վես­տը, ա­պա Ան­տո­նի­ո­նի­ի պա­րա­ գա­յում կի­նոն ին­քը վե­րա­ճեց, դար­ձավ յու­րօ­րի­նակ փի­լի­սո­ փա­յու­թյուն: Հա­ման­մա­նո­րեն՝ Վագ­ներն (ի­սկ ֆե­րե­րի­ա­կան կի­նոար­վես­տին բնո­րոշ է, նախ­ևա­ռաջ, վագ­նե­րյան պա­թո­սը) իր մար­գա­րե­ա­կան Խոս­քը լսե­լի դարձ­նե­լու հա­մար ը­նտ­րեց օ­պե­րայի ճա­նա­պար­հը, քան­զի սիմ­ֆո­նի­ան ար­դեն հնա­ցել էր ը­ստ նրա, ի­սկ Բեթ­հո­վե­նյան ո­գին, ը­ստ է­ու­թյան, մնա­լով նույն ձևի մեջ (ը­նդ ո­րում, այդ ձևն ար­դեն կար վի­են­նա­կան դա­սա­կան դպ­րո­ցում), հետզ­հե­տե փո­խա­կերպ­վեց մեկ այլ է­ու­թե­նա­կան կազ­մա­վոր­ման. հի­շենք ին­նե­րորդ սիմ­ֆո­նի­այի վեր­ջում վո­կա­լի ան­հրա­ժեշտ ան­դրա­ձայ­նու­մը: Հենց այ­սօ­րի­նակ ը­մռն­մամբ ե­նք հարկ հա­մա­րում «­մո­ տե­նալ» Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րի ներ­քին զար­գաց­մա­նը: Նրա յու­րա­քան­չ յուր ֆիլ­մի սյու­ժե կա­րե­լի է ներ­կա­յաց­նել մեկ կամ եր­կու նա­խա­դա­սու­թյամբ («Ե­թե լավ ֆիլմն այն է, ո­րը կա­րե­լի է պատ­մել, ու­րեմն իմ ֆիլ­մերն ա­մե­նա­վատն են», - պնդում էր Ռեժիսորը), բայց խիստ ի­մաս­տով դա կապ չի ու­նե­նա ֆիլ­մի հետ: Կի­նոար­վես­տի մեջ Նրա ներ­մու­ծած նո­րույթ­նե­ րից մե­կը, ե­թե ոչ ա­մե­նագլ­խա­վո­րը (մի կողմ թող­նե­լով այն փաս­տը, որ Նա ի­տա­լա­կան նե­ո­ռե­ա­լիզ­մի հիմ ­ն ա­դիր­նե­րից մեկն է) այն է, որ Նա հրա­ժար­վեց պատ­մո­ղա­կան (նա­րա­ տիվ) ո­ճից: Ին­չ-որ ի­մաս­տով Ան­տո­նի­ո­նին ֆիլ­մաշ­խա­րում կռա­հում է Ռո­լան Բար­թի «­հե­ղի­նա­կի մահ­վան» ան­հրա­ժեշ­ տու­թյունն ու հրա­տա­պու­թյու­նը: Բարթն իր հայտ­նի հոդ­վա­ ծում հան­դի­մա­նում է Բալ­զա­կին այն բա­նի հա­մար, որ, օ­րի­ նակ, «­նա իս­կա­կան կին էր իր վա­խե­րով ու տագ­նապ­նե­րով» և նման կար­գի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից պարզ չի դառ­նում, թե ով է դա հա­ղոր­դո­ղը՝ Բալ­զա­կ-ան­հա­տը, Բալ­զակ-գ­րո­ղը, թե դա ո­ւղ­ղա­կի մարդ­կային ի­մաս­տու­թյան դրս­ևո­րում է1: Կի­ նոար­վես­տում [ա­ծա­կան­նե­րով լի] «­պատ­մո­ղա­կա­նու­թյունն» ա­վե­լի է աչ­քի զար­նում, և ֆիլ­մի մեջ ռե­ա­լու­թյան բա­ցա­կա­ յու­թյու­նը հա­ճախ լրաց­վում է կի­նոաստ­ղե­րի կամ հոգ­նեց­նող ե­րկ­խո­սու­թյուն­նե­րի մի­ջո­ցով: Ե­թե հավակնենք թվար­կել Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րի

1. Р.Барт, Избранные работы: семиотика: поэтика. М., 1989, էջ 384:


­Դա­վիթ Մո­սի­նյան

ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, ա­ռա­ջին հեր­թին պետք է աս­ ենք, որ դրանք ֆիլ­մեր չեն ին­չ-որ բա­նի մա­սին: Ան­տո­նի­ո­նի­ի սիմ­ֆո­նիկ ֆիլ­մաշ­խար­հը յու­րօ­րի­նակ Ռե­ա­լու­թյուն է, ո­րից միջ­նոր­դա­վոր­վե­լով հնա­րա­վո­րու­թյուն է ստեղծ­վում սլաք­վել դեպ ան­դրան­ցա­կան է­ու­թյուն­ներ: Ան­տո­նի­ո­նի­ի Ֆիլ­մը ի­նք­ նանդ­րա­դար­ձի կա­ռուց­ման մե­խա­նիզմ է. ա­մեն ան­գամ ֆիլ­ մի վեր­ջին կադ­րից հե­տո սկս­վում է մեկ այլ «­ֆիլմ»՝ ար­դեն ի­նք­նա­գի­տակ­ցու­թյան մտա­ծա­կան շեր­տե­րում: Նրա ֆիլ­ մե­րի սյու­ժե­նե­րը նո­վել­ներ են՝ միշտ ա­նա­վարտ, բայց, ը­ստ է­ու­թյան, ա­վար­տուն ու ամ­բող­ջա­կան. ըն­կալ­ման տե­սան­կյու­ նից հա­ճախ դրանք հի­շեց­նում են Վե­բեր­նի «­դաշ­նա­մու­րային կտոր­նե­րը», ո­րոնք դեռ եր­կար «լ­սում» ես կա­տա­րու­մից հե­տո: Ե­թե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, փորձ ար­վի ա­սել, թե ո­րն է Ան­ տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րի գլ­խա­վոր թե­ման, պետք է նշ­վի՝ հա­րա­ բե­րու­թյու­նը. ը­նդ ո­րում, ոչ թե հա­րա­բե­րու­թյան եր­կու կող­մե­ րի ո­րո­շար­կու­մը, այլ հենց բուն հա­րա­բե­րու­թյու­նը: Ի­նչ­պե՞ս է հնա­րա­վոր եր­կու սկիզբ­նե­րի հա­ղոր­դակ­ցու­մը կամ ի­նչ­պես կա­րող է ե­ս-ը հա­ղոր­դակց­վել Կե­ցու­թյան հետ, սե­փա­կան ե­սի հետ, Ու­րի­շի հետ: Հա­րա­բե­րու­թյուն­նե­րի թե­ման շո­շափ­վել է նաև այլ կի­նո­ռե­ժի­սոր­նե­րի ար­վես­տում՝ օ­րի­նակ, Ֆրան­սո­ ւա Տրյու­ֆոյի, Է­րիկ Ռո­մե­րի և այ­լոց: Բայց ի տար­բե­րու­թյուն ֆրան­սի­ա­կան կի­նոար­վես­տում «քն­նարկ­վող» խն­դիր­նե­րի, ո­րոնք ա­ռա­վե­լա­պես սո­ցի­ա­լա­կան ո­ւղղ­վա­ծու­թյուն ու­նեն, Ան­տո­նի­ո­նին վեր է հա­նում հար­ցի, այս­պես ա­սած, փի­լի­սո­ փա­յա­կան կող­մը: «­Խա­վա­րում» (1962 թ.) ֆիլ­մից հե­տո Ան­տո­նի­ո­նի­ին սկ­ սե­ցին ան­վա­նել «օ­տար­վա­ծու­թյան Պոետ», ո­րի հետ Նա այն­ քան էլ հա­մա­ձայն չէր, ին­չը եր­ևում է Սանդ­րո Լաի­ի ֆիլ­մում տեղ գտած հար­ցազ­րույ­ցից. «Ինձ ա­սում են, թե ես շփ­վող չեմ: Բայց ի­նչ­պե՞ս է ի­մաց­վում այդ չշփ­վո­ղա­կա­նու­թյու­նը. շփ­ման մի­ջո­ցով»: Ա­հա հենց այս սահ­մա­նի հարցն է Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մաշ­խար­հի հիմ ­ն ա­կան թե­ման: Ընդ­հուպ մինչև «­Կար­միր ա­նա­պատ»-ը (1964 թ.) հա­ ղոր­դակ­ցու­թյու­նը դի­տարկ­վում է տղա­մարդ-­կին փոխ­հա­ րա­բե­րու­թյուն­նե­րի տես­քով: Այդ ժա­մա­նակ­վա գրե­թե բո­լոր ֆիլ­մե­րի գլ­խա­վոր հե­րո­սը դառ­նում է Ա­նո­րո­շու­թյու­նը, Մշու­շը, ո­րը, կար­ծես, մշ­տա­պես առ­կա է եր­կու ե­ս-ե­րի մեջ­տե­ղում. մի դեպ­քում տղա­մար­դը, ը­ստ է­ու­թյան, մո­ռա­նում է շա­րու­նա­կել Միքելանջելո

Անտոնիոնի

100

17


Հաղորդակցության պատկերումը Միքելանջելո Անտոնիոնիի կինոարվեստում

Միքելանջելո

Անտոնիոնի

100

Անտոնիոնին շատ ավելի մոտ է Նիցշեին, քան Մարքսին. նա միակ ժամանակակից ռեժիսորն է, ով վերսկսել է Նիցշեի՝ բարոյականության ճշմարիտ քննատադության նախագիծը:

18

Ժիլ Դել յոզ

կո­րած սի­րե­ցյա­լի ո­րո­նում ­ն ե­րը («Ար­կած», 1960 թ.), մեկ այլ դեպ­քում՝ մի ին­չ-որ պա­հից սկ­սած եր­կու հո­գի հաս­կա­նում են, որ ի­րար նույ­նիսկ չեն ճա­նա­չում («­Գի­շեր», 1961 թ.) կամ չեն էլ ու­զում մտեր­մա­նալ («­Խա­վա­րում»): Բայց այ­դօ­րի­նակ ե­ղե­լու­թյուն­նե­րը «­կա­մային» դեպ­քեր չեն, որ տե­ղի են ու­նե­նում ֆիլ­մում, այլ յու­րօ­րի­նակ Ռե­ա­լու­թյան բնա­կա­նոն ըն­թացք: Հայտ­նի է, որ կեր­պար­նե­րին կա­ռու­ցե­լուց հե­տո ստեղ­ծա­ գոր­ծողն այլևս ին­քն է հետ­ևում դրանց բնու­թագ­րին (հի­շենք, օ­րի­նակ, Ան­նա Կա­րե­նի­նայի մահ­վան հետ կապ­ված Լև Տոլս­ տոյի զգա­ցո­ղու­թյուն­նե­րը): Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րում Ա­նո­րո­շու­ թյուն­-Ռե­ա­լու­թյունն է ի­րե­նով պայ­մա­նա­վո­րում ո­ղջ կի­նո­ժա­ մա­նա­կի կշ­ռույ­թը: Հե­տաքր­քիր են «­Խա­վա­րում» ֆիլ­մում հե­ րո­սու­հու (Մո­նի­կա Վի­տի) խոս­քե­րը. «­Հար­կա­վոր չէ շատ բան ի­մա­նալ դի­մա­ցի­նի մա­սին նրան սի­րե­լու հա­մար, հա­կա­ռակ դեպ­քում չար­ժե սի­րել նրան»: Սա­կայն ի­նչ­պես խոսքն առ­ հա­սա­րակ Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րում մնում է Մշու­շի հետ­ևում, այդ­պես էլ այս խոս­քե­րը չեն կա­րո­ղա­նում «ինք­նու­թյուն» ստա­ նալ, դրանք մնում են բա­ռե­րի մա­կար­դա­կում: Եր­կու ե­ս-ե­րի հա­ղոր­դակ­ցու­թյու­նը տե­ղի չի ու­նե­նում, ո­րով­հետև նրանք բա­ ժան­ված են ին­չ-որ գո­յու­թե­նա­կան դա­տար­կու­թյամբ: ԴԺ­վար է, ե­թե ոչ ան­հնա­ր, սահ­մա­նա­զա­տել Ռե­ա­լու­թյու­նը Մշու­շից, ճա­նա­չո­ղու­թյու­նը պատ­րան­քից: Ե­զա­կի կյանքն ա­նա­վարտ է: Կյան­քի հետ հան­դիպ­ման հա­մար ան­հրա­ժեշտ է ճեղ­քել պատ­րան­քային ի­րա­կա­նու­թյունն ու կամրջ­վել Է­ու­թյան հետ: Բայց ո­՞ վ է այդ ճեղ­քո­ղը և ի­՞նչ մի­ջոց­նե­րով: «­Ֆո­տո­խո­շո­րա­ ցում» (1966 թ.) ֆիլ­մը հենց այ­դօ­րի­նակ սլաք­ման վե­րապ­րում է: Ան­տո­նի­ո­նի­ի խոս­քե­րով՝ «­ֆիլմն այն մա­սին է, որ մեկն այն­ պի­սի գի­տե­լիք է ստա­նում, ո­րից ցնց­վում է»: Մտային ցն­ցու­մը (զար­մանք, կաս­կած), կա­րե­լի է ա­սել, այն մի­ակ ճա­նա­պարհն է, ո­րը միտ­ված է ի­նք­նա­գի­տակ­ցա­կան ան­դրա­դարձ­նե­րի տես­քով մի­աց­նել ե­ս-ին իր նա­խասկզ­բի հետ: Սա­կայն այդ «ցն­ցու­մը» կա­մուրջ չի դառ­նում ե­ս-ի և Է­ու­թյան միջև: «­Սահ­ ման դնել նշա­նա­կում է սահ­մա­նը խախ­տել», - ա­սում է Ի­մաս­ տա­սե­րը: Պատ­րան­քայի­նը նույն­չափ ի­րա­կան է, որ­չափ ի­րա­ կա­նը պատ­րան­քային: Ե­թե «­Կար­միր ա­նա­պատ»-ը հա­մա­ րում են գույ­նե­րի ֆիլմ, ա­պա «Ֆոտոխոշորացում»-ը կա­րե­լի է ան­վա­նել «­ձայ­նե­րի շար­ժան­կար»: Ծա­ռե­րի խշխ­շո­ցը, քա­ ղա­քով ան­ցնող ծաղ­րա­ծու­նե­րի գո­ռում­-գո­չ յուն­նե­րը, ար­վես­ տա­նո­ցում լու­սան­կար­չի և աղ­ջիկ­նե­րի «­սի­րա­հե­տում ­ն ե­րի»


­Դա­վիթ Մո­սի­նյան

1. Ֆ.Նիցշե, Բարուց և չարից անդին: Չաստվածների մթնշաղ: Եր., 1992, էջ 61:

2. Մեջբերված է ըստ П.Рикер, Я-сам как другой. М., 2008, էջ 41:

պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած կտո­րի խշխ­շո­ցը յու­րօ­րի­նակ հի­շե­ ցում ­ն երն են այն բա­նի, որ Մշու­շի մեջ դի­մա­կայե­լու մի­ջո­ցը ոչ թե մեր­կա­պա­րա­նոց ի­մա­ցու­թյունն է, այլ նախ­ևա­ռաջ գո­յու­ թե­նա­կան ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Մինչ­դեռ մար­դը կորց­րել է ի­րեն, քա­նի որ դար­ձել է «լ­րագ­րող»: «­Մաս­նա­գի­տու­թյու­նը՝ լրագ­րող» (1975 թ.). ա­հա՛ Ան­տո­ նի­ո­նի­ի ֆիլ­մաշ­խար­հի մտա­ծա­կան գա­գաթ­նա­կե­տը: Պա­ տա­հա­կան չէ ը­նտր­ված հենց այդ մաս­նա­գի­տու­թյամբ հե­րոս: «Ողջ աշ­խար­հը տե­սած» և սե­փա­կան ե­ս-ի հան­դեպ կա­րո­ տախ­տով տա­ռա­պող մար­դու հա­մար չկա ա­ռա­վել ե­րա­նե­ լի վի­ճակ, քան ներ­հայե­ցո­ղա­կան ձևում հան­դի­պել ի­նքն իր հետ: Բայց ո­՞ր ե­ս-ի հետ հան­դիպ­ման մա­սին է խոս­քը: Եվ ո­՞վ պետք է հան­դի­պի այդ ե­ս-ին: Թերևս, ե­ս-ինք­ս-ը ձգ­տում է ճա­նա­չել ե­ս-ին որ­պես «մ­շա­կու­թային ի­նք­նա­գի­տակ­ցու­ թյան» բա­ցա­կա­յու­թյու­նից տա­ռա­պող ժա­մա­նա­կա­վոր այ­ լա­կե­ցու­թյան: Մյուս կող­մից՝ ե­ս-ի ո­րոն­ման յու­րա­քան­չ յուր հայտ նշա­նա­կում է նաև փա­խուստ նույ­նա­կա­նու­թյան ախ­ տա­նի­շից: Այլ կերպ՝ ի­նք­նա­գի­տակ­ցու­թյան ա­ռա­ջին քայ­լը նույ­նա­կա­նու­թյան ճգ­նա­ժա­մի (կեղծ ե­ս-ի) գի­տակ­ցումն է, սե­փա­կան ե­ս-ի ար­հա­մար­հու­մը. … բայց աս­ված է՝ «ով ար­ հա­մար­հում է ի­նքն ի­րեն, դրա­նով ի­սկ հա­մե­նայն դեպս շա­ րու­նա­կում է ի­րեն հար­գել, որ­պես ար­հա­մար­հո­ղի»1: Ֆիլ­մում Ան­տո­նի­ո­նին այ­դօ­րի­նակ սկեպ­տի­կա­կան հո­գե­վի­ճա­կը ներ­ կա­յաց­րել է հե­րո­սու­հուն ո­ւղղ­ված ա­նընդ­հատ հն­չող հար­ցի տես­քով. «Ի՞նչ ես ա­նում դու այս­տեղ [ինձ հետ]»: Ման­վա­ծա­ պատ մտային դեգերումներն ի զորու չեն լուծել էաբանական այդ խնդիրները: «Լուծումը» պետք է լինի կամ-կամ-ից անդին: «Ինքն իրեն ատելը ավելի հեշտ է, քան ենթադրում են»: Երանությունն ինքն իրեն մոռանալն է»2: «­Մաս­նա­գի­տու­թյու­նը՝ լրագ­րող» ֆիլ­մը մտած­մունք­նե­րի յու­րօ­րի­նակ շա­րան է: Ը­նդ ո­րում, քա­նի որ ե­ս-ե­րի միջև ե­ղած հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հա­ճախ մնում են «ան­տե­սա­նե­լի», ֆիլ­ մում տե­ղի ու­նե­ցող գլ­խա­վոր «­դեպ­քը» ևս տե­ղի է ու­նե­նում հան­դի­սա­տե­սից այն կողմ (այս ի­մաս­տով ֆիլ­մում հս­տա­կո­ րեն ը­նդ­գծ­ված եր­կու մա­կար­դակ գո­յու­թյուն ու­նի). հե­րո­սը մա­ հա­նում է կադ­րից դուրս: Կար­ևոր չեն մահ­վան պատ­ճառ­նե­րը, կար­ևոր չէ մահ­վան ձևը, ժա­մա­նա­կը, տե­ղը… փաստ է՝ նա չկա: … Չկա նաև Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նին, բայց Նրա ֆիլ­ մաշ­խար­հը շա­րու­նա­կում է լի­նել Ո­գու պատ­մու­թյան մեջ: Միքելանջելո

Անտոնիոնի

100

19


20

Միքելանջելո

Անտոնիոնի

100


­Լի­լիթ Հայ­րա­պե­տյան

­Մարդ­կային մե­նու­թյան ա­մե­նա­հան­ճա­րեղ էկ­րա­նա­վո­րու­մը «Ես չեմ խու­սա­փում մարդ­կանց հետ մտեր­մու­թյու­նից, այլ հենց մար­դու և մար­դու ­միջև ըն­կած հա­վեր­ժա­կան հե­ռա­վո­րու­թյունն է, որ ստի­պում է ի­նձ հե­ռա­նալ դե­պի մե­նու­թյուն»: Ֆ­րիդ­րիխ Նից­շե

Ք­սա­նե­րորդ դա­րի ե­րկ­րորդ կե­սին եվ­րո­պա­կան ին­տե­ լեկ­տո­ւալ կի­նոն հարս­տաց­նե­լու և ո­րա­կա­կան նոր մա­կար­ դա­կի վրա տե­ղա­փո­խե­լու ե­կավ ի­տա­լա­կան նե­ո­ռե­ա­լիզ­մը: Վեր­ջի­նիս շր­ջա­նակ­նե­րում հան­դես է­ին գա­լիս այն­պի­սի կի­նո­ գոր­ծիչ­ներ, ի­նչ­պի­սիք են Ռո­բեր­տո Ռոս­սե­լի­նին, Վի­տո­րի­ո դե Սի­կան, Վի­տո­րի­ո Մուս­սո­լի­նին, Ջու­զեպ­պե դե Սան­տի­սը, Ռե­ նե Կլե­մա­նը, ի­սկ այ­նու­հետև՝ Ֆե­դե­րի­կո Ֆե­լի­նին, Մի­քե­լան­ջե­ լո Ան­տո­նի­ո­նին և այ­լոք: Ի­տա­լա­կան կի­նոար­վես­տի այս նոր հո­սան­քը նպա­տակ ու­ներ կի­նոն տե­ղա­փո­խել բնա­կան մի­ջա­ վայր՝ հե­րոս­ներ ը­նտ­րե­լով ցածր, աշ­խա­տա­վոր դա­սա­կար­գից: 1950-ա­կան թթ.-ից հա­սա­րա­կու­թյան կող­մից դեռևս չմարս­ված ի­տա­լա­կան նե­ո­ռե­ա­լիզ­մը կա­տա­րե­լա­գոր­ծե­լու ե­կավ կի­նո­ռե­ժի­սոր Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի­ի՝ է՛լ ա­վե­լի դժ­ վա­րա­մարս «­ներ­քին նե­ո­ռե­ա­լիզ­մը»՝ որ­պես ի­րա­կա­նու­թյան մտա­կա­ռուց­ման նոր ձև: «Սև-ս­պի­տակ» կի­նոն թար­մա­ցավ, շն­չա­վոր­վեց՝ հետ­ևում թող­նե­լով ա­մեն տե­սակ ար­հես­տա­կա­ նը: Կի­նոն դուրս ե­կավ նկա­րա­հան­ման տա­ղա­վար­նե­րից, մո­ տե­ցավ բնու­թյա­նը, շր­ջեց քա­ղաք­նե­րով, նկա­տեց մարդ­կանց. այո՛, ա­ռա­ջին ան­գամ կի­նոն նկա­տեց ի­րա­կան մարդ­կանց, տե­սավ մարդ­կու­թյան ցա­վը, ա­կա­նա­տես ե­ղավ դրա ա­պր­ մա­նը, ապ­րու­մակ­ցեց՝ թույլ տա­լով հե­րո­սին մնալ ի­նքն իր դրա­մայի հետ բա­ցա­ռա­պես մե­նակ, լի­ա­կա­տար չհաս­կաց­ ված, ան­հա­ղորդ՝ բո­լո­րին: Ան­տո­նի­ո­նին դե­պի մարդ­կային հո­գու այս՝ ա­ռա­վել մութ ան­կյուն­նե­րն ո­ւղ­ղեց իր ու­շադ­րու­ թյու­նը և տե­սախ­ցի­կը: Հա­մար­ձակ­վեց էկ­րան բարձ­րաց­նել այն, ին­չից մարդն ա­մե­նա­շատն է խոր­շում՝ սե­փա­կան հո­գու դա­տար­կու­թյու­նը՝ մո­տե­նա­լով դրան որ­պես ի բնե մարդ­ կային ա­ռանձ­նա­հա­տուկ՝ ան­քն­նա­դատ, ա­ռանց ա­վե­լորդ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի և բա­րո­յա­կան գնա­հա­տա­կա­նի: Ան­ տո­նի­ո­նի­ի խոս­քը, թերևս, նոր չէր բո­վան­դա­կային տե­սան­ Միքելանջելո

Անտոնիոնի

100

21


Մարդ­կային մե­նու­թյան ա­մե­նա­հան­ճա­րեղ էկ­րա­նա­վո­րու­մը

կյու­նից: Ը­ստ է­ու­թյան, նա էք­զիս­տեն­ցի­ա­լիստ էր իր տե­սա­կի մեջ, կի­նո­փի­լի­սո­փա­յու­թյան հիմ ­ն ա­դիր, կի­նո­նա­տու­րա­լիստ: Ան­տո­նի­ո­նի­ի ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը խիստ հա­րա­բե­րա­կա­նո­րեն կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու՝ «ախ­ րո­մա­տիկ» և «խ­րո­մա­տիկ»1 կի­նոյի շր­ջան­նե­րի: Ախ­րո­մա­ տիկ (սև-ս­պի­տակ­-մոխ­րա­գույն) ֆիլ­մե­րը տրա­մա­բա­նա­կան շղ­թայով կապ­ված են մի­մյանց հետ, թեև յու­րա­քան­չ յուրն ա­ռան­ձին գլուխ­գոր­ծոց է: «­Մի­այ­նու­թյան և օ­տար­վա­ծու­թյան ե­ռա­պա­տու­մը» («Ար­կած», «­Գի­շեր», «­Խա­վա­րում») սա­հուն ձևով վեր է ած­վում հն­գա­պատ­ման («­Ճիչ», «­Կար­միր ա­նա­ պատ»2), թեև դրան­ցից ա­ռաջ նկա­րա­հան­ված ֆիլ­մե­րը ևս ար­ժա­նի կեր­պով լրաց­նում են այս շար­քը («­Մի սի­րո ժա­մա­ նա­կագ­րու­թյուն», «Ըն­կե­րու­հի­նե­րը», «­Կինն ա­ռանց կա­մե­ լի­ա­նե­րի»)՝ դեռևս չս­պա­ռե­լով մի­այ­նու­թյան թե­մա­տի­կան և ա­սե­լիք թող­նե­լով հե­տա­գայի հա­մար: Այս շր­ջա­նի ֆիլ­մե­րը (1950-1964 թթ.), կար­ծես, «նկար­ ված» լի­նեն մեկ շն­չով, նույն հո­գե­վի­ճա­կում, սրանք ֆիլմտ­րա­մադ­րու­թյուն­ներ ե­ն3, ֆիլմ­-հույ­զեր, ֆիլմ-մ­տո­րում ­ն եր: Սկս­վում է ֆիլ­մը, սկս­վում են հույ­զե­րը, ա­վարտ­վում է ֆիլ­մը, ա­վարտ­վում են նաև հույ­զե­րը, և սկս­վում են մտո­րում ­ն ե­րը, մո­ռաց­վում է ֆիլ­մը, շա­րու­նակ­վում են մտո­րում ­ն ե­րը: Հե­ րոս­նե­րը ո­չինչ չեն ա­նում. ապ­րում են ու խո­սում, խու­սում են ու ապ­րում… Սա­կայն նրանց յու­րա­քան­չ յուր շար­ժո­ղա­կան ա­կտն ար­տա­հայ­տում է փո­խա­դարձ չհաս­կաց­վա­ծու­թյուն, օ­տար­վա­ծու­թյուն մի­մյան­ցից, սե­փա­կան է­ու­թյու­նից: Ան­տո­նի­ո­նի­ի հե­րոս­նե­րը հիմ ­ն ա­կա­նում մի­ջին՝ ա­պա­ հով­ված դա­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ են, ով­քեր դժ­բախտ են ի­րենց զգում՝ ան­կախ «­նյութ»-ից: Սրա­նով հե­ղի­նակն ը­նդ­ գծում է հո­գե­բա­նա­կան խնդ­րի և նյու­թա­կա­նի բա­ցա­կա­յու­ թյան միջև են­թադ­րյալ կո­րե­լ յա­ցի­այի սխա­լա­կա­նու­թյու­նը: Նրանք չա­փա­զանց կեն­դա­նի մար­դիկ են. ապ­րում են, սի­րում ան­բա­վա­րար, տխ­րում և ժպ­տում ան­ժա­մա­նակ, դա­վա­ճա­ նում և դա­վա­ճան­վում, սպա­սում և հու­սալք­վում: Ա­մե­նու­րեք խն­ջույք­ներ ու ե­րե­կույթ­ներ, ո­րոնք ան­պա­կաս են Ան­տո­նի­ո­ նի­ի ֆիլ­մե­րից, հա­մաշ­խար­հային աղ­մուկ4. այս ա­մե­նը հան­ ճա­րեղ հե­նա­պատ­կեր են հան­դի­սա­նում մարդ­կային հո­գու թանձր դա­տար­կու­թյան, տաղ­տու­կի ա­պր­ման, ան­հու­սա­լի մե­լան­խո­լի­այի հետ հա­կադր­ման հա­մար: Հո­մե­ոս­տա­տիկ լճա­ցու­մից դե­պի հե­տե­րոս­տա­տիկ հո­գե­վի­ճակ ան­ցում կա­ 22

Միքելանջելո

Անտոնիոնի

100

1. Ախրոմատիկ և խրոմատիկ հասկացություններն օգտագործվում են հոգե­ ֆի­զիկայում գույների բնութագրման համար (հուն՝ α-ժխտական մասնիկ, χρώμα-գույն): Ախրոմատիկ են մոխրագույնի երանգները՝ սպիտակից մինչև սև, իսկ մնացած գույները և երանգները համարվում են խրոմատիկ:

2. Վերջինս Անտոնիոնիի առաջին գունավոր ֆիլմն է, սակայն իր թեմատիկայով համապատասխանում է հարաբերականորեն առանձնացված «ախրոմատիկ» կինոյին:

3. Ինքը՝ Անտոնիոնին, առավել կարևորում էր ֆիլմի հուզական ընկալումը, ոչ թե ինտելեկտուալ մեկնաբանությունը:

4. Միայն այս արտահայտությամբ է հնարավոր բնորոշել «Խավարում» ֆիլմում Անտոնիոնիի կողմից պատկերված բորսայի դրվագները:


­Լի­լիթ Հայ­րա­պե­տյան

5. «Գիշեր» ֆիլմում Անտոնիոնիի հերոսներից մեկը մահվան մահճում զարմանում է. «Որքա՞ն կարող է անհետանալ ձևացնելու պահանջմունքը»:

6. Տե՛ս նույն ֆիլմում:

7. Առաջին անգլալեզու ֆիլմը նկարահանվում է Մեծ Բրիտանիայում, իսկ հաջորդ երկուսը՝ ԱՄՆ-ում:

8. Թեև Անտոնիոնիի համար երբեք էլ սկզբունքային կարևորություն չի ունեցել ո՛չ իր ֆիլմերի գնահատումը կինոքննադատների կողմից, ո՛չ էլ դրանց տրվող մրցանակները:

տա­րե­լու մշ­տա­կան ձգ­տում ­ն ե­րը բախ­վում են չհաս­կաց­վա­ ծու­թյան, ան­հա­ղոր­դու­նա­կու­թյան պատ­նե­շին ու փշր­վում՝ ա­պա­հո­վե­լով հեր­թա­կան ֆրուստ­րա­ցի­այի չա­փա­բա­ժի­նը: Մշ­տա­պես «թ­վա­ցող» ան­ձի թվա­լու պա­հանջ­մունքն ան­հե­ տա­նում է լի­նե­լի­ու­թյան սահ­մա­նային պա­հե­րին5, ան­ձն աս­ տի­ճա­նա­բար սպառ­վում է, այլևս չկան գա­ղա­փար­ներ, կա մի­այն հի­շո­ղու­թյուն6, ի­սկ ա­պա­գան՝ ա­մե­նաան­տա­նե­լին է: Ան­տո­նի­ո­նին հան­ճա­րեղ կեր­պով հաս­կա­ցել է կա­նա­ ցի նե­րաշ­խար­հը և ժա­մա­նակ չճա­նա­չող կա­նա­ցի խնդ­րի է­ու­թյու­նը, այն է՝ չհաս­կաց­վա­ծու­թյուն: Նա տվել է իր հե­րո­ սու­հի­նե­րին գե­ղեց­կու­թյուն, սեր, հարս­տու­թյուն, սի­րե­լի աշ­ խա­տանք, ըն­կեր­ներ. ի­նք­նա­բավ զգա­լու, ա­ռա­ջին հա­յաց­ քից, գրե­թե բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը: Սա­կայն դրանք բո­լորն ար­տա­քին աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նե­ցող և ի­րենց է­ու­թյամբ ձեռք­բե­րո­վի եր­ևույթ­ներ են: Մինչ­դեռ ներ­սում մի­ ան­գա­մայն ան­մեկ­նե­լի և նույ­նիսկ սե­փա­կան գի­տակ­ցու­ թյան հա­մար ան­հա­սա­նե­լի քաոս է, ցան­կու­թյուն­նե­րի և մի­ ա­ժա­մա­նակ դրանց կա­տար­ման հնա­րա­վո­րու­թյան հս­տակ գի­տակ­ցու­մից ա­ռաջ ե­կող ան­բա­վա­րա­րու­թյան կա­տա­ղի ան­հա­մա­տե­ղե­լի­ու­թյուն, որ հան­գեց­նում է ի­նք­նա­կե­ղեք­ման, ի­նք­նաոչն­չաց­ման, ո­րը սկիզբն է ի­նք­նաա­վար­տի: «Խ­րո­մա­տիկ» կի­նոն ա­ռանձ­նա­նում է Ան­տո­նի­ո­նի­ի եր­ ևա­կա­յու­թյան սահ­ման­նե­րի ան­չա­փե­լու­թյամբ: Նա ոչ թե ամ­ րագ­րում էր բնա­կան գույ­նե­րը, այլ մո­տե­նում էր դրանց նկար­ չի տե­սան­կյու­նից՝ տի­րա­պե­տում դրանց, փոր­ձար­կում, խա­ ղում դրանց հետ իր ար­հես­տա­վարժ «վր­ձնով», ստեղ­ծում նոր գույ­ներ, փո­խում ե­ղա­ծը, կա­տա­րե­լա­գոր­ծում և աղ­ճա­տում սե­փա­կան կամ­քով: Յու­րա­քան­չ յուր ե­րանգ մի ստեղն է հան­ դի­սա­նում այն ը­նդ­հա­նուր հու­զա­կան տրա­մադ­րու­թյան, ո­րին ձգ­տում է հասց­նել կի­նո­դի­տո­ղին հան­ճա­րեղ կի­նո­ռե­ժի­սո­րը: «Խ­րո­մա­տիկ» կի­նոն ը­նդ­գր­կում է Ան­տոի­նի­ո­նի­ի՝ ի­տա­ լա­կան կի­նոար­վես­տի շր­ջա­նակ­նե­րից դուրս գա­լու հա­ջող փոր­ձե­րի ժա­մա­նա­կաշր­ջա­նը: Ա­նգ­լա­լե­զու ե­ռա­պա­տու­մը («­Ֆո­տո­խո­շո­րա­ցում», «­Զաբ­րիս­կի Փոինթ», «­Մաս­նա­գի­տու­ թյու­նը՝ լրագ­րող»7) իր ժա­մա­նա­կի հա­մար հա­մար­ձակ կի­նոյի փայ­լուն նմուշ­նե­րից է, ո­րը, ի­նչ­պես ցան­կա­ցած հան­ճա­րեղ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, ժա­մա­նա­կա­կից­նե­րի գնա­հա­տա­կա­ նին ար­ժա­նա­ցավ չա­փա­զանց ո­ւշ8: Այս շար­քում ա­ռաջ քաշ­ված հիմ ­ն ա­կան գա­ղա­փա­րը Միքելանջելո

Անտոնիոնի

100

23


Մարդ­կային մե­նու­թյան ա­մե­նա­հան­ճա­րեղ էկ­րա­նա­վո­րու­մը

մարդ­կային բուն է­ու­թյան և ժա­մա­նա­կի կող­մից պար­տադր­վող քա­ղա­քակր­թու­թյան կոնֆ­լիկտն է, լի­նե­լու և ու­նե­նա­լու հա­վեր­ ժա­կան պայ­քա­րը, ո­րի ար­դյուն­քում մար­դը մնում է լի­ա­կա­տար մի­այ­նակ ան­հատ-­հա­սա­րա­կու­թյուն-մ­շա­կույթ­-տի­ե­զերք քա­ ռա­չափ մո­դե­լում: Ին­դուստ­րի­ալ քա­ղա­քակր­թու­թյու­նը և դրա հո­սան­քով շարժ­վող մարդ­կային ա­մե­նա­կուլ հե­դո­նիս­տա­կան մղում ­ն ե­րը սիմ­բի­ո­տիկ կա­պով մի­ա­հյուս­վում են ի­րար և դառ­ նում հիմ ­ն ա­կան թե­լը հե­տա­գա կի­նո­շար­քի հա­մար: Ա­ռան­ձին հո­գե­բա­նա­կան վեր­լու­ծու­թյան մի ամ­ բող­ջա­կան նյութ է «­Զաբ­րիս­կի Փոինթ»-ը: Այս ֆիլ­մում վերապատկերված են 1960-ա­կան թթ. վերջ - 70-ա­կան­նե­րի սկզ­բի ա­րևմ­տյան ե­րի­տա­սար­դու­թյան հա­կա­հա­սա­րա­կար­ գային ըմ­բոս­տու­թյուն­նե­րը, ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քակր­ թու­թյան՝ այ­լա­սեր­ման մա­կար­դա­կի հաս­նող ան­կա­տա­րու­ թյու­նը, ո­րին հա­կադր­վում է ան­ծայ­րա­ծիր Ա­մե­րի­կայի մի փոքր՝ չոր ու ցա­մաք, ա­նա­պա­տային հատ­ված (Զաբ­րիս­կի Փոինթ): Մի­այն այս­տեղ է, որ մար­դը մոտ է իր իս­կա­կան բնու­թյա­նը, իր բնազ­դային է­ու­թյա­նը՝ հե­ռու քա­ղա­քակր­թու­ թյու­նից, ա­մեն տե­սակ քա­ղա­քա­կա­նից, սո­ցի­ա­լա­կա­նից, տն­տե­սա­կա­նից, հե­ռու ի­րե­րի աշ­խար­հից, նյու­թա­կա­նից, մոտ՝ ի­նքն ի­րեն, սե­փա­կան ես-ին, իր մեջ ապ­րող ու քաղ­քե­ նի դի­մա­կի ներ­քո խլաց­վող ա­պա­սո­ցի­ա­լա­կան ԱՆ­ՀԱ­Տին: Եվ մի՞թ ­ ե հենց այս ա­նա­պա­տում կանգ չէր ա­ռել Կոս­տան Զա­րյա­նը1 ու մտո­րել իր հետ նույն ավ­տո­բու­սով ճա­նա­պար­ հոր­դող տա­րեց մար­դու մա­սին. «­…այս­տեղ … նա ի­նքն է և ա­վե­լի է, քան ին­քը: Քա­ղա­քում նա պի­տի լի­ներ ին­քը և ա­վե­ լի պա­կաս, քան ին­քը: Պի­տի լի­ներ ին­քը՝ ձուլ­ված ու­րիշ­նե­րի ին­քե­րի մեջ: Ին­քը, որ պետք չէ լի­նի ին­քը»2: Ֆիլմն ա­վարտ­վում է կի­նո­պատ­մու­թյան մեջ, հա­վա­ նա­բար, ա­մե­նաազ­դե­ցիկ տե­սա­րան­նե­րից մե­կով, ե­րբ եր­ ևա­կա­յա­կան պայ­թյու­նի հետ­ևան­քով «օ­դում են հայտն­վում» քա­ղա­քակր­թու­թյան ար­գա­սիք­նե­րը՝ Փինք Ֆլոյ­դի ա­պո­կա­ լիպ­տիկ ե­րաժշ­տու­թյան ներ­քող3: Այս­տեղ ևս աչ­քի ա­ռաջ պատ­կե­րա­նում են Զա­րյա­նա­կան հետ­ևյալ տո­ղե­րը. «Իսկ ի­՞նչ պի­տի լի­ներ, ե­թե մի օր հան­կարծ աշ­խար­հիս բո­լոր մե­ քե­նա­նե­րը կոտր­վե­ին, և մար­դիկ մնային ի­րենք ի­րենց հետ: Ի­րենց ձեռ­քե­րի և կամ­քե­րի տե­րը: Ի­րենց սր­տե­րի և զգա­ ցում ­ն ե­րի տե­րը: Ի­նչ շփո­թու­թյուն, ի­նչ տակ­նուվ­րա­յու­թյուն»4: Ան­տո­նի­ո­նի­ի յու­րա­տիպ ձե­ռա­գի­րը ա­կն­հայտ կեր­պով 24

Միքելանջելո

Անտոնիոնի

100

1. Վերոնշյալ անապատը, ըստ Կ. Զարյանի նկարագրության, գտնվում էր ԱՄՆ Նևադա նահանգում: Դա միակ վայրն էր Միացյալ Նահանգներում, որի մասին Զարյանը գրում է ընդգծված դրական շեշտադրությամբ: Չափազանց ուշագրավ է այն փաստը, որ Զաբրիսկի Փոինթ անապատային վայրը ևս գտվնում է Նևադա նահանգում:

2. Կ. Զարյան, Միացյալ Նահանգներ: Եր., Սարգիս Խաչենց, 2002, էջ 234:

3. Pink Floyd “Careful with That Axe, Eugene”, “Ummagumma” alb., 1968.

4. Կ. Զարյան, Միացյալ Նահանգներ, էջ 236:


«Ամպերից Անդին»

- «Ես ինժեներ-հիդրավլիկ եմ: - Իմ անունը Կարմեն է»:

­Լի­լիթ Հայ­րա­պե­տյան

5. Տվ յալ դեպքում դիալոգը՝ երկխոսությունը, դիտարկվում է որպես շփման բարձրագույն ձև, շփում երկու անհատների միջև, որը ենթադրում է փոխհասկացվածություն և փոխըմբռնում, իսկ դուալոգը (անգլ.՝ double, լատ.՝ duplus բառից, նշ.՝ երկակի, կրկնապատիկ) մակերեսային շփումն է՝ առանց փոխադարձ հասկացվածության:

6. Անտոնիոնիի վերջին՝ «Ամպերից վեր» ֆիլմում հետքրքիր դուալոգ է ծավալվում երիտասարդ տղայի և աղջկա միջև. «Ես ինժեներ-հիդրավլիկ եմ: Իմ անունը Կարմեն է»:

զգաց­վում է նրա յու­րա­քան­չ յուր ֆիլ­մը դի­տե­լիս: Կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել մի շարք հատ­կա­նիշ­ներ, ո­րոնք բնո­րոշ են մի­այն նրան: Դրան­ցից ա­ռա­վել աչ­քի զար­նող ա­ռանձ­նա­ հատ­կու­թյու­նը ֆիլ­մի դի­նա­մի­կան է, ա­վե­լի ճիշտ՝ դրա բա­ ցա­կա­յու­թյու­նը, դան­դա­ղեց­ված ըն­թաց­քը, խո­շոր պլան­նե­րը, նյու­թա­կան աշ­խար­հի դե­տալ­նե­րի ման­րա­մաս­նե­րը՝ մի­ան­ գա­մայն նման ի­րա­կան կյան­քին: Ֆիլ­մե­րում բա­ցա­կա­յում է սյու­ժե­տային գի­ծը, չկա ստան­դարտ սցե­նար, գոր­ծո­ղու­ թյուն­նե­րը հասց­ված են նվա­զա­գույ­նի: Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­ րի ևս մեկ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն է թվա­ցյալ լար­վա­ծու­թյու­ նը, դե­տեկ­տիվ ժան­րի մտա­ցա­ծին տար­րեր, ո­րոնք եր­րոր­ դա­կան դեր են կա­տա­րում և գրե­թե կապ չեն ու­նե­նում ֆիլ­մի հիմ ­ն ա­կան ա­ռանց­քի հետ: Ան­տո­նի­ո­նին իր ֆիլ­մե­րում չի փոր­ձել բնա­կան նոսր լռու­թյու­նը հա­գեց­նել ե­րաժշ­տու­թյամբ՝ որ­քան էլ որ այն տևի: Նման հա­մար­ձակ լռու­թյուն­ներն է՛լ ա­վե­լի են շեշ­տել Ռե­ժի­ սո­րի ա­ռաջ քաշ­ած՝ հա­սա­րա­կու­թյան մեջ գե­րա­կայող ան­ հա­ղոր­դու­նա­կու­թյան գա­ղա­փա­րը: Ֆիլ­մե­րում գրե­թե բա­ցա­ կա­յում են իս­կա­կան դի­ա­լոգ­նե­րը, ո­րոնց փո­խա­րի­նում են դո­ւա­լոգ­նե­րը5՝ զու­գա­հեռ ըն­թա­ցող կամ մի­ա­հյուս­վող մե­նա­ խո­սու­թյուն­նե­րը, ո­րոնք ոչ մի­այն չեն բա­վա­րա­րում շփ­ման պա­հանջ­մուն­քը, այլև ա­վե­լի են խո­րաց­նում մի­այ­նու­թյան, չհաս­կաց­վա­ծու­թյան, օ­տար­վա­ծու­թյան զգա­ցու­մը, քա­նի որ զրու­ցա­կի­ցը դիտ­վում է ոչ թե որ­պես շփ­ման սուբյեկտ, այլ մի­այն օբյեկտ: Ար­դյուն­քում, ստաց­վում է ե­րկ­խո­սու­թյուն ոչ թե ան­հատ­նե­րի, այլ ան­ձե­րի միջև՝ յու­րա­տե­սակ «­մի­ջանձ­ նային մե­նա­խո­սու­թյուն»6: Բայց որ­պես­զի կա­յա­նա շփում, որ­պես­զի ըն­դու­նել այլ մար­դու էք­զիս­տեն­ցի­ալ Alter ego-ն, ան­հրա­ժեշտ է նախ­ևա­ռաջ ե­րկ­խո­սու­թյան մեջ մտ­նել սե­ փա­կան ի­նք­նու­թյան հետ: Ի­սկ ներ­սի դա­տար­կու­թյու­նը մի­ այն վախ է ներշն­չում և փա­խուս­տի ցան­կու­թյուն՝ ան­հայտ ո­ւղ­ղու­թյամբ, փա­խուստ «­…ից», ա­ռանց «­դե­պի…»-ի: Ա­սում են՝ յու­րա­քան­չ յուր ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ կար­ևո­րը ոչ թե «ինչ»ը կամ «ինչ­պես»-ն է, այլ «ով»-ը: Ան­ տո­նի­ո­նին ան­հա­ղոր­դու­նա­կու­թյան գծե­րով է օժ­տել նույ­նիսկ իր հե­րոս­նե­րին. նրանք մեծ մա­սամբ ի­նք­նամ­փոփ­ներ են, ի­րենց տե­ղը չգն­տող ստեղ­ծա­գործ­ներ: Ա­մե­նայն հա­վա­նա­ կա­նու­թյամբ դա հենց հան­ճա­րեղ Ռե­ժի­սո­րի ան­ձի ար­տա­ պատ­կե­րումն է: Միքելանջելո

Անտոնիոնի

100

25


26

Միքելանջելո

Անտոնիոնի

100


­Հա­յաս­տան Գրի­գո­րյան

Հա­մա­կեր­պու­մը՝ որ­պես գո­յու­թյան շա­րու­նակ­ման մի­ջոց «­Պետք է շատ մի­ա­միտ լի­նել հու­սա­լու հա­մար հաս­նել ին­չ-որ բա­նի առ աշ­խարհն ուղղ­ված ճի­չե­րով ու բո­ղոք­նե­րով, ա­սես այդ­պես կա­րե­լի է փո­խել ճա­կա­տա­գի­րը: Ա­վե­լի լավ է ա­ռանց հո­խոր­տա­լու հաշտ­վել ի­րե­րի հետ»: Սյո­րեն Կի­եր­կե­գոր

1. Տե՛ս, С. Кьеркегор, Или-или, СПб, 2011, էջ 58:

«Ս­տեղ­ծա­գոր­ծու­թյու­նը դա­սա­կան և ան­մահ դարձ­նո­ղը, - ա­սում է Կի­եր­կե­գո­րը, - եր­կու կար­ևո­րա­գույն ու­ժե­րի՝ ձևի և բո­վան­դա­կու­թյան բա­ցար­ձակ ներ­դաշ­նա­կու­թյունն է»1: Ձևի հետ կար­ծես թե ա­մեն ի­նչ պարզ է. ստեղ­ծա­գոր­ծո­ղը փոր­ ձում է հաս­նել «ձևային կա­տա­րե­լու­թյան», եր­ևույթ­նե­րը ներ­կա­ յաց­նել ի­րենց ա­մե­նա-յի (ա­մե­նա­գե­ղե­ցի­կի, ա­մե­նաան­ճոռ­նի­ի, ա­մե­նա­վե­հի, ա­մե­նա­սար­սա­փազ­դո­ւի, ա­մե­նա­սո­վո­րա­կա­նի և այլն) դիր­քե­րից: Բո­վան­դա­կու­թյան վեր­լուծ­մամբ ա­ռա­ջա­ նում են մի շարք խն­դիր­ներ: Ստեղծ­վում է ար­վես­տի գոր­ծում ստեղ­ծա­գոր­ծո­ղի դրած և ըն­կա­լո­ղի վե­րագ­րող բո­վան­դա­կու­ թյան տար­բե­րակ­ման խն­դի­րը, և այդ տար­բե­րակ­ման հնա­րա­ վո­րու­թյան հարցն է ա­ռա­ջա­նում: Ըն­կա­լո­ղը, որ­պես կա­նոն, չի բա­վա­րար­վում ար­վես­տի գոր­ծից ստա­ցած գե­ղա­գի­տա­ կան հա­ճույ­քով, չի սահ­մա­նա­փակ­վում ձևի յու­րաց­մամբ և ա­ռա­ջադ­րում է «իսկ ի­՞նչ էր ու­զում սրա­նով ա­սել հե­ղի­նա­կը» հար­ցը: Ա­ռօ­րյա ող­ջա­խո­հու­թյու­նը հու­շում է, որ պա­տաս­խա­ նի լա­վա­գույն աղ­բյու­րը հենց հե­ղի­նակն է: Ցա­վոք, հե­ղի­նա­ կային մեկ­նա­բա­նու­թյուն ստա­նա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը փոքր է: Ստեղ­ծա­գոր­ծո­ղին, դար­ձյալ որ­պես կա­նոն, բնո­րոշ չէ իր ստեղ­ծա­ծի շուրջ շա­տա­խո­սե­լը. նա կամ դժ­վա­րա­նում է այն ներ­կա­յաց­նել խոս­քային կա­ղա­պա­րում, կամ պար­զա­պես չի ու­զում ա­նել դա՝ ստեղ­ծա­գործ­ման նպա­տակ ու­նե­նա­լով ի­նք­նաար­տա­հայ­տու­մը, ի­նք­նա­մաք­րու­մը և ոչ ա­մեն­ևին հաս­ կաց­ված լի­նե­լը, կամ էլ, ի­նչ­պես հա­ճախ լի­նում է, ըն­կա­լող­նե­րի ու­շադ­րու­թյան դաշ­տում իր գոր­ծե­րի հայտն­վե­լու պա­հին ին­քը հե­ղի­նակն ար­դեն տե­ղա­փոխ­վել է ֆի­զի­կա­կան ան­գո­յու­թյան ո­լորտ: Ստաց­վում է, որ ար­վես­տի որ­ևէ գոր­ծի մա­սին խո­սե­լիս՝ մի կող­մից ան­հնար է վս­տա­հա­բար մատ­նան­շել դրա հիմ­քում Միքելանջելո

Անտոնիոնի

100

27


Հա­մա­կեր­պու­մը՝ որ­պես գո­յու­թյան շա­րու­նակ­ման մի­ջոց

Միքելանջելո

Անտոնիոնի

100

Եթե մենք հիվանդ էլ ենք Էրոսով, ապա միայն այն պատճառով, որ Էրոսն ինքն է հիվանդ:

28

Միքելանջելո Անտոնիոնի

դր­ված գա­ղա­փա­րը, ի­սկ մյուս կող­մից՝ հնա­րա­վոր չէ ձեր­բա­ զատ­վել դրա­նում որ­ևէ գա­ղա­փար գտ­նե­լու գայ­թակ­ղու­թյու­ նից: Լա­կոո­նի քան­դա­կի իր մեկ­նա­բա­նու­թյան մեջ Գյո­թեն գրում է. «­Մի­այն պետք չէ ար­վես­տի [այդ] գոր­ծի՝ մեզ վրա թո­ ղած ազ­դե­ցու­թյու­նը խիստ հապ­ճե­պո­րեն վե­րագ­րել հենց [այդ] գոր­ծին»1: Պետք չէ… բայց, թերևս, այ­դօ­րի­նակ են­թա­կա­յա­կան ներդ­րում ­ն ե­րից ոչ միշտ է հնա­րա­վոր լի­նում խու­սա­փել: … Ան­ցած դա­րից սկ­սած՝ կի­նոն դար­ձավ ար­վես­տի բո­լոր ձևե­րի հա­մընդ­հա­նուր լե­զուն ու ի­նք­նաար­տա­հայտ­ման նոր կեր­պը: Փոր­ձե­լով ի­մաս­տա­վո­րել փի­լի­սո­փա­յու­թյան մահ­վան փաս­տը՝ Կ. Սվա­սյա­նը փի­լի­սո­փա­յու­թյան ա­վար­տը կա­պում է այն ա­նե­լա­նե­լի դրու­թյան հետ, ո­րում հայտն­վե­լով փի­լի­սո­փա­ յու­թյունն այլևս ան­կա­րող է իր հիմ ­ն ա­րար խն­դիր­նե­րը լու­ծել ա­վան­դա­կան փի­լի­սո­փա­յա­կան ե­ղա­նակ­նե­րով և փնտ­րում է նոր, ա­վե­լի լավ մի­ջոց­ներ2: Հա­ման­մանորեն, ար­վեստ­նե­րի նո­րըն­ծա «­թա­գու­հու»՝ կի­նոար­վես­տի ա­րա­գըն­թաց զար­գա­ ցու­մը խորհր­դա­նիշն էր ար­վես­տի մահ­վան: Գրա­կա­նու­թյան, ե­րաժշ­տու­թյան, կեր­պար­վես­տի, թա­տե­րա­կան ար­վես­տի ի­նք­նու­րույն կյան­քը սպա­ռել էր ի­րեն. ըն­կա­լո­ղին հաս­նե­լու հա­մար ար­վես­տի այդ ձևերն ու­նե­ին նոր ար­տա­հայտ­չաձ­ևի կա­րիք, ո­րը և բա­վա­րա­րե­ցին կի­նոյի մի­ջո­ցով (ե­րաժշ­տա­հան Ֆի­լիպ Սար­դը, օ­րի­նակ, ե­րաժշ­տու­թյուն էր գրում բա­ցա­ռա­ պես ֆիլ­մե­րի հա­մար): Են­թադր­վում է, որ կի­նոն, ստեղծ­ված լի­նե­լով ար­վես­տի մի քա­նի ձևե­րի սահ­մա­նագ­ծում, պետք է փոր­ձի ըն­կա­լո­ղին տալ այն ա­մե­նը, ի­նչ ա­ռան­ձի­ն-ա­ռան­ ձին տա­լիս է­ին իր «­բա­ղադ­րա­տար­րե­րը»: Մյուս կող­մից, սա­ կայն, կի­նոար­վես­տի ա­ռաջ­նային դիր­քը պայ­մա­նա­վոր­ված է հենց նրա­նով, որ քսան-ք­սան­մե­կե­րորդ դա­րի՝ ա­նընդ­հատ ժա­մա­նա­կի հետ­ևից վա­զող և ա­մեն ին­չում հար­մա­րա­վե­տու­ թյուն փնտ­րող մար­դը մի քա­նի հա­րյուր էջ կար­դա­լու, թան­ գա­րան­նե­րում և հա­մեր­գաս­րահ­նե­րում ժա­մեր ան­ցկաց­նե­լու փո­խա­րեն նա­խընտ­րում է մե­կ-եր­կու ժամ հան­գիստ նս­տել կի­նո­թատ­րո­նում կամ իր սե­փա­կան բազ­մո­ցին ու ֆիլմ դի­տել ա­ռանց մտային և ֆի­զի­կա­կան հա­տուկ ջան­քե­րի գոր­ծադր­ ման: Հար­մա­րա­վե­տու­թյան այս պատ­րան­քը նվա­զեց­նում է ֆիլ­մից ըն­կա­լո­ղի ու­նե­ցած ա­կն­կա­լիք­ներն ու հնա­րա­վոր դարձ­նում ֆիլ­մի ա­վար­տին պես վե­րա­դառ­նալ սո­վո­րա­կան ա­ռօ­րյային և չծան­րա­բեռ­նել միտ­քը ի­մաս­տային ո­րո­նում­ նե­րով: Ֆիլ­մի է­ու­թյան հան­դեպ դի­տո­ղի չհե­տաքրքր­ված


­Հա­յաս­տան Գրի­գո­րյան

1. И.В. Гете, Собрание сочинений в 13 т., т. 10, М., Худ. лит., 1937, էջ 437:

2. Տե՛ս, К. Свасьян, Растождествления. М., 2006, էջ 146-147:

3. Կիրառելի մեկ այլ եզր է arthouse-ը (անգլ. թարգմանաբար՝ «արվեստի տուն»): Այս անվանումը հուշում է, որ միայն այդ ժանրին պատկանող ֆիլմերում է կինոն հաստատում իրեն որպես արվեստի ճյուղ:

վե­րա­բեր­մուն­քի ար­դյուն­քում է­ա­կան փո­փո­խու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­նում հենց ֆիլ­մի ներ­սում. ֆիլմն ար­վես­տի գոր­ծից վե­րած­վում է հանգս­տյան ժա­մերն ան­ցկաց­նե­լու հա­մար նա­ խա­տես­ված զվար­ճան­քի մի­ջո­ցի, կի­նոար­վեստն է­լ՝ կի­նոար­ տադ­րու­թյան: Իս­կա­կան կի­նոն ստիպ­ված է լի­նում ապ­րել ը­նդ­հա­նուր կի­նո­դազ­գա­հի վրա ար­տադր­վող ֆիլմն­մուշ­նե­րի կող­քին և վեր­ջին­նե­րից տար­բեր­վե­լու հա­մար ստա­նում «­հե­ ղի­նա­կային կի­նո» ան­վա­նու­մը: «­Հե­ղի­նա­կային» աս­վա­ծը հա­ վա­նա­բար հու­շում է, որ մի­այն այ­դօ­րի­նակ ֆիլ­մե­րում ար­ժե փնտ­րել հե­ղի­նա­կային մո­տե­ցում ­ն եր, կամ որ ռե­ժի­սոր­նե­րը դրանք ստեղ­ծում են ի­րենց, այլ ոչ թե զվար­ճա­սեր ամ­բո­խի հա­մար, ի­սկ գու­ցե այն, որ դրանց մեջ պետք է փոր­ձել տես­նել ու հաս­կա­նալ հե­ղի­նա­կին3: Կի­նո­րա­վեստն ի­նք­նա­պահ­պան­ ման հա­մար ա­կն­կա­լող ու ո­րո­նող ըն­կա­լո­ղի կա­րիք ու­նի և գյո­թե­յան «­պետք չէ»-ն, որ ա­ռնչ­վում էր քան­դա­կի ըն­կալ­մա­ նը, և հա­վա­նա­բար նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող էր կի­րառ­ վել որ­ևէ նկա­րի, բա­նաս­տեղ­ծու­թյան կամ սիմ­ֆո­նի­այի ըն­ կալ­ման հետ կապ­ված, կի­նոար­վես­տում այլևս գոր­ծա­ծե­լի չէ: Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը՝ հան­ձին կի­նոյի, չի հա­կադր­վում և հաշտ­վում է ըն­կա­լա­կան կա­մա­յա­կա­նու­թյուն­նե­րի, բո­վան­ դա­կային հա­վե­լում ­ն ե­րի և ան­խու­սա­փե­լի­ո­րեն՝ աղ­ճա­տում ­ն ե­ րի հետ: Այ­դօ­րի­նակ հա­մա­կեր­պու­մը իր ա­ռա­վել վառ ար­տա­ հայ­տու­թյունն է գտ­նում ի­տա­լա­ցի կի­նո­ռե­ժի­սոր Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի­ի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ: Ան­տո­նի­ո­նին իր ֆիլ­ մե­րում պատ­կե­րում է իր ժա­մա­նա­կաշր­ջա­նը, իր ժա­մա­նա­ կա­կից­նե­րին, ա­մե­նա­տար­բեր մարդ­կանց ա­մե­նա­տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում՝ ի­րենց ա­մե­նօ­րյա խն­դիր­նե­րով, հոգ­սե­րով, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րով... Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տում «ձ­ևա­բո­վան­դա­կային» նույ­նա­կա­նու­թյուն առ­կա չէ. այս եր­կու ու­ժե­րը քայ­լում են ոչ թե ի­րար մի­ջով, այլ կողք կող­քի՝ յու­րա­քան­չ յուրն իր ան­փո­ խա­րի­նե­լի ճա­նա­պար­հով, և միև­նույն ժա­մա­նակ ի­րար ձեռք բռ­նած: Այլ կերպ՝ Ան­տո­նի­ո­նին Մեծ Ռե­ժի­սոր է ոչ այն պատ­ ճա­ռով, որ բա­ցա­հայ­տել է հա­մընդ­հա­նուր կար­ևո­րու­թյուն ու­ նե­ցող բա­ցա­ռիկ մի գա­ղա­փար, ո­րն ար­տա­հայ­տե­լու հա­մար կա­րո­ղա­ցել է ը­նտ­րել հա­մա­պա­տաս­խան ձև, և ոչ էլ, որ գտել է այն ե­զա­կի ձևը, ո­րով լա­վա­գույնս կա­րե­լի է ար­տա­հայ­տել բո­լո­րի կող­մից գի­տակ­ցե­լի գա­ղա­փա­րը, այլ քա­նի որ նրա ֆիլ­մե­րում (կամ գո­նե դրան­ցից ո­րոշ­նե­րում) բո­վան­դա­կու­ Միքելանջելո

Անտոնիոնի

100

29


Հա­մա­կեր­պու­մը՝ որ­պես գո­յու­թյան շա­րու­նակ­ման մի­ջոց

Միքելանջելո

Անտոնիոնի

100

Անտոնիոնիի կարծիքով՝ քրոնիկական հիվանդություններից բացի այլ հիվանդություններ չկան, իսկ Քրոնոսը հենց ինքը հիվանդությունն է:

30

Ժիլ Դել յոզ

թյու­նը այդ­չափ ազ­դե­ցիկ է, քան­զի ար­տա­հայտ­ված է հենց տվ յալ ձևով, ի­սկ վեր­ջինն էլ այդ­չափ գե­ղա­գի­տո­րեն ճշգ­ րիտ է, քան­զի ար­տա­հայ­տում է հենց այդ բո­վան­դա­կու­թյու­ նը: Ձևի և բո­վան­դա­կու­թյան այս ներ­դաշ­նա­կու­թյու­նը թույլ է տա­լիս Ան­տո­նի­ո­նի­ի ար­վես­տը հա­մա­րել ա­վե­լի հա­մա­պա­ տաս­խան դա­սա­կա­նու­թյան Կի­եր­կե­գո­րյան բնո­րոշ­մա­նը, քան մեկ ու­րիշ ռե­ժի­սո­րի­նը: Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տում ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի հենց այդ­օրինակ ներ­դաշ­նակ և հա­վա­սա­րա­չափ բաշխ­վա­ծու­թյան պատ­ճա­ռով է, որ չկան ի­մաս­տային բա­ցա­հայտ շեշ­տադ­րում ­ն եր, և ա­մեն մի ֆիլ­մի կամ էլ բո­լոր ֆիլ­մե­րը մի­ա­վո­րող հա­մընդ­հա­նուր գա­ղա­փա­ րը խնամ­քով «­թաքն­վում» է կադ­րե­րի ա­րան­քում՝ յու­րա­քան­ չյուր ըն­կա­լո­ղին թույլ տա­լով սե­փա­կան ու­ղի­նե­րով մո­տե­նալ ի­րեն և չու­նե­նա­լով ոչ մի ե­րաշ­խիք, թե այդ տա­րաբ­նույթ ճա­ նա­պարհ­նե­րը ի վեր­ջո կհան­գեն նույն կե­տին: Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րը չեն կա­րող ստա­նալ հան­րան­շա­նակ մեկ­նա­բա­նու­ թյուն­ներ: Յու­րա­քան­չ յու­րը դրան­ցում կա­րող է գտ­նել այն, ի­նչ ի­նքն է փնտ­րում: Ռե­ժի­սորն ի­նքն այլևս իր ֆիլ­մի տե­րը չէ, ը­մբռն­ման իր տար­բե­րա­կը սոսկ մեկն է հնա­րա­վոր­նե­րից1: Այս­պես, քսա­նե­րորդ դա­րից սկ­սած մար­դու հա­մար բնու­թագ­րա­կան է դառ­նում նե­րաշ­խար­հային ե­ս-ի հա­կադ­ րու­մը ար­տաշ­խար­հին, ներ­սային և դր­սային գո­յու­թյուն­նե­ րի հա­կա­սա­կա­նու­թյան գի­տակ­ցու­մը: Գար­նա­նային գե­տի հան­ գույն, որ վա­ րա­ րել է ու այլևս ան­ կա­ րող է հան­ դարտ հո­սել, մար­դը պա­տե­պատ է տա­լիս ի­րեն՝ փոր­ձե­լով ի­նք­ նագտն­վել և ի­նք­նա­հաշտ­վել: Այ­դօ­րի­նակ մար­դը մարդ տե­ սա­կի այ­լա­սե­րում է, այն­պես, ի­նչ­պես կլի­ներ, օ­րի­նակ, ե­րկ­ բուն ծա­ռը, ո­րի սա­ղարթն ա­ռեր­ևույթ մի­աս­նա­կան, ամ­բող­ ջա­կան է, ի­սկ ի­րա­կա­նում ջանադրում է հաս­կա­նա­լ, թե որ բնից ստա­նա իր կե­նա­րար հյու­թե­րը: Մե­քե­նա­յաց­ված և շու­ կա­յա­կա­նաց­ված ա­րա­գըն­թաց և ան­վե­րահս­կե­լի ար­տաշ­ խար­հը խոր­թա­ցել է իր բնա­կա­նու­թյա­նը հա­վա­տա­րիմ մնալ փոր­ձող մար­դուն և խոր­թաց­րել նրան, զր­կել հա­րա­զատ տնից, ա­սես ա­ռյու­ծին գո­ղա­ցել է իր ան­տառ­նե­րից և փա­կել բնա­կա­րա­նում: Ի­նք­նափր­կու­թյան ո­րո­նում ­ն ե­րում ա­ռյու­ծը կամ պի­տի սո­վա­մա­հու­թյան մատ­նի ի­րեն, կամ հար­մար­վի ու դառ­նա ըն­տա­նի կա­տու, կամ էլ հա­վա­տա­րիմ իր է­ու­թյա­ նը՝ մռն­չա­լով կուլ տա բո­լո­րին: Նույն ը­նտ­րու­թյան ա­ռջև էլ կանգ­նում է իր գո­յու­թյան ո­ղջ կեղ­ծիքն ու ան­բնա­կա­նու­թյու­նը

1. Եվ ու­րեմն, խո­սե­լով Ան­տո­նի­ ո­նի­ի ֆիլ­մե­րի մա­սին՝ ճիշտ կլի­ներ ա­սել ոչ թե «­Ռե­ժի­սորն այդ ֆիլ­մով ա­սում է….», այլ «ես Ռե­ժի­սո­րի այդ ֆիլ­մում տես­նում ե­մ….»:­


­Հա­յաս­տան Գրի­գո­րյան

2. Իս­կա­պես, որ­չա՜փ տա­րօ­րի­ նակ և մի­ա­միտ պետք է լի­նել կար­ծե­լու հա­մար, թե կա­րե­լի է գտ­նել գեթ մե­կին, ով քո մեջ ու­զում է քեզ տես­նել:

ը­մբռ­նող մար­դը: Նա կամ պետք է վար­վի այն կույր մար­դու պես, ով քա­ռա­սուն­ տա­րի խա­վա­րում խար­խա­փե­լուց հե­տո վե­րագ­տավ լույ­սը՝ ե­րա­զե­լով կյան­քը լց­նել ծի­ա­ծա­նի գույ­ նե­րով, բայց փո­խա­րե­նը տե­սավ մի­այն աղ­տե­ղու­թյուն­նե­ րը ծած­կող կեղծ փայլ, տե­սավ, սար­սա­փեց ու ե­րեք տա­րի ան­ց ի­նք­նաս­պան ե­ղավ («­Մաս­նա­գի­տու­թյու­նը՝ լրագ­րող», 1975), կամ փոր­ձի ճն­շել դր­սի աշ­խար­հի հետ իր ներ­սային գո­յու­թյան ան­հաշտ բա­խում ­ն ե­րը, մի կողմ թող­նի իր շուր­ջը կա­տար­վո­ղի ո­ղջ ան­հե­թե­թու­թյան գի­տակ­ցումն ու դառ­նա հա­սա­րա­կա­կան մեղ­վա­նո­ցի ան­դամ («­Զաբ­րիս­կի Փոինթ», 1970), կամ էլ ան­կախ ա­մեն ին­չից մնա ի­նք­նա­նույ­նա­կան և ար­տաշ­խար­հին ներ­կա­յա­նա իր ի­րա­կան դեմ­քով՝ նույ­նիսկ ե­թե իր դի­մագ­ծերն այն­քան էլ կա­նո­նա­վոր չեն («­Կար­միր ա­նա­պատ», 1964): Այս ճա­նա­պարհ­նե­րից ոչ մե­կը, սա­կայն, վերջ­նա­կան ար­դյուն­քում չի վե­րաց­նում խն­դի­րը, ոչ էլ օգ­նում է որ­ևէ կերպ լու­ծել այն: Մա­հը պար­զա­պես դուրս է թող­նում քեզ հե­տա­գա պայ­քա­րից, մինչ­դեռ խա­ղը շա­րու­նակ­վում է նույն կա­նոն­նե­րով՝ քեզ հետ, թե ա­ռանց քեզ: Հա­զա­րա­ թեր­թի­կի մի թեր­թի­կը դառ­նա­լու փոր­ձերն էլ որ­պես կա­նոն ձա­խող­վում են. ան­հե­թե­թու­թյունն ի­նքն ի վեր­ջո դառ­նում է ան­տա­նե­լի­ո­րեն ան­հե­թեթ ու ծաղ­րա­լի, և հա­սա­րա­կու­թյու­ նը, ո­րն ա­մեն ին­չում սի­րում է հա­սա­րա­կու­թյու­նը, հե­ռաց­նում է քեզ ի­րե­նից՝ ար­տա­ռոց որ­ևէ բա­նով իր ձանձ­րա­լի հոս­քը չվր­դո­վե­լու հա­մար: Ի­սկ այ ան­կեղ­ծու­թյու­նը նո­րօ­րյա լեզ­վում հո­մա­նիշն է տա­րօ­րի­նա­կու­թյան2: Ըն­կե­րային գո­յու­թյա­նը պետք են մի­այն հա­ջո­ղակ, գոհ, օգ­նե­լու կա­րո­ղու­նակ ըն­կեր­ներ, ի­սկ ե­րկ­րա­շար­ժերդ թող ստոր­գետ­նյա լի­նեն: Եվ ու­րեմն, քո և աշ­խար­հի միջև այլևս խա­ղա­ղու­թյուն չի լի­նե­լու, մնում է մի­այն մեկ ճա­նա­պարհ՝ ապ­րել հա­կա­սու­թյու­նը քո մեջ կրե­լով որ­պես սո­վո­րա­կան և նույ­նիսկ բնա­կան եր­ևույթ, ի­նչ­պես մի ժա­մա­նակ մա­հը սկ­սե­ցիր դի­տել որ­պես կյան­քի բնա­կան կեն­սա­բա­նա­կան ա­վարտ: Մնում է հաս­կա­նալ, որ այն ա­մե­նը, ի­նչ կա­տար­ վում է քեզ հետ, քո կյանքն է և, ու­րեմն, ար­ժա­նի է ա­պր­վե­լու: Հաս­կա­նալ և հա­մա­կերպ­վել ա­ռանց դր­սայի­նին ձուլ­վե­լու կամ այն մեր­ժե­լու, որ­չափ էլ խորթ ու ա­նի­մաստ թվա: Ճիշտ այն թռ­չուն­նե­րի պես, որ մեռ­նում է­ին գոր­ծա­րա­նի թու­նա­վոր ծխից, բայց հե­տո սո­վո­րե­ցին ու այդ կող­մեր ­ ով էլ չէ­ին թռ­չում («­Կար­միր ա­նա­պատ», 1964): Միքելանջելո

Անտոնիոնի

100

31


­

32

Միքելանջելո

Անտոնիոնի

100


­Ռա­ֆիկ Ներ­սի­սյան

Անապատը մեր մեջ և մեզնից դուրս Ար­վես­տը նե­րաշ­խար­հային կա­րո­ղու­թյուն­նե­րի հաս­տա­ տում է: Նրա յու­րա­քան­չ յուր ձև, ան­կախ մյու­սից ու­նե­ցած իր տար­բե­րու­թյու­նից, բո­վան­դա­կում է նույ­նը՝ նե­րաշ­խար­հը՝ իր վե­րապ­րում ­ն ե­րի ան­տե­սա­նե­լի ան­հու­նով: Այդ բո­վան­դակ­ման մեջ, սա­կայն, ձևե­րի բազ­մա­զա­նու­թյու­նը ան­հրա­ժեշտ է այն­ չափ, որ­չափ ար­վես­տին հա­ղոր­դակց­վող գի­տակ­ցու­թյա­նը ան­ հրա­ժեշտ է իր ե­ս-ի հայտ­նա­տե­սու­մը և նե­րաշ­խար­հի ո­րոն­ման հա­մար կա­մուրջ­նե­րի կա­ռու­ցա­նու­մը, քան­զի ար­վես­տի յու­րա­ քան­չ յուր ձև յու­րա­կերպ ու իր գո­յու­թյամբ ան­կրկ­նե­լի կա­մուրջ է իր ե­ս-ը ո­րո­նող գի­տակ­ցու­թյան և ներ­քի­նը գո­յա­կեր­տող բա­ ցար­ձա­կի միջև: ­Մեր ժա­մա­նակ­նե­րում այդ կա­մուրջ­նե­րը գտն­վում են մի տե­սակ մե­կը մյու­սից ա­վե­լի վթա­րային վի­ճա­կում: Դեռևս Շպենգ­լե­րի կան­խա­տե­սած Եվ­րո­պայի մայ­րա­մու­տը, ո­րը նշա­ նա­կում է մշա­կու­թաս­տեղծ նե­րու­ժի սպա­ռում և մշա­կույ­թի վե­ րա­ծում քա­ղա­քակր­թու­թյան, ան­սխալ կեր­պով ի­րա­կա­նա­նում է ամ­բողջ քսա­նե­րորդ դա­րի ըն­թաց­քում և շա­րու­նակ­վում մինչ այ­սօր: Դ­րան զու­գա­հեռ, սա­կայն, և ան­գամ կա­րե­լի է ա­սել ի հե­ ճուկս այդ մի­տ­ման, քսա­նե­րորդ դա­րում ի հայտ է գա­լիս ար­ վես­տի մի նոր ձև՝ կի­նոար­վես­տը, ա­սել է թե՝ մարդ­կային գի­ տակ­ցու­թյու­նը ան­դենա­կա­նին կա­պող մի նոր կա­մուրջ: Ստեղ­ծա­գոր­ծա­կա­նի գո­յու­թյան այ­դօ­րի­նակ նո­րա­հայտ կա­ղա­պա­րը, այս­պի­սով, զուտ քսա­նե­րորդ դա­րից մինչ մեր օ­րե­րը ապ­րող մար­դու աշ­խար­հըն­կալ­ման կերպ է, նրա ներ­հո­ գե­կան ան­ցու­դար­ձե­րի ցու­ցադր­ման ճիգ: Ար­վես­տի «շն­չաս­պառ­ման» պայ­ման­նե­րում, բնա­կան է, որ կի­նոար­վես­տը վե­րած­վեց հա­մա­տա­րած ստեղ­ծա­գոր­ ծում ­ն ե­րի նոր կենտ­րո­նի: Նո­րի ո­րո­նում ­ն ե­րի կամ­քը դար­ ձավ կի­նոար­վես­տի զար­գաց­ման շար­ժիչ ո­ւժ և հա­ղոր­դեց այդ զար­գաց­մա­նը խե­լա­հեղ ռիթմեր: Այդ խե­լա­հեղ ռիթմե­րի մեջ, սա­կայն, ո­ւր­վագծ­վե­ցին այն­պի­սի ստեղ­ծա­գործ ո­գի­ներ, ո­ւմ՝ ար­վես­տի պատ­մու­թյան մեջ թո­ղած հետքն է հենց, որ կի­նոար­ վես­տը հաս­տա­տում է որ­պես ներ­հո­գե­կան կյան­քի ար­ձա­նա­ ցում: Այդ­օրինակ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի ցան­կում իր ան­փո­խա­ րի­նե­լի նշա­նա­կու­թյունն ու­նի ի­տա­լա­ցի ռե­ժի­սոր Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նին: Միքելանջելո

Անտոնիոնի

100

33


­Անապատը մեր մեջ և մեզնից դուրս

Ա­մեն­ևին նպա­տա­կադր­ված չլի­նե­լով այս­տեղ թվար­կել այն չա­փա­նիշ­նե­րը, ո­րոն­ցով ա­ռաջ­նորդ­վե­լիս ա­ռանձ­նաց­ նում ե­նք Ան­տո­նի­ո­նի­ի ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը՝ այ­նո­ւա­մե­նայ­ նիվ նշենք մի հան­գա­մանք. կան այն­պի­սի ֆիլ­մեր, ո­րոնք հնա­րա­վոր է մտա­փո­խել կի­նոար­վես­տից և եր­ևա­կայել որ­ պես վեպ, պատմ­վածք, պոեմ կամ կտավ ­ն ե­րի շա­րան: Այդ­ պի­սի մի ֆիլմ է, օ­րի­նակ, անցյալ դարի վաթ­սուն թվա­կա­նին մեկ այլ ի­տա­լա­ցի ռե­ժի­սոր Լու­կի­նո Վիս­կոն­տի­ի նկա­րա­ հան­ած «­Ռոկ­կոն և իր եղ­բայր­նե­րը»: Այդ ֆիլ­մը հան­ճա­րեղ է, սա­կայն նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող էր ֆիլ­մի փո­խա­րեն լի­նել, թերևս, նույն­չափ հան­ճա­րեղ վեպ: ­Կան նաև ֆիլ­մեր, ո­րոնց մեջ կի­նոար­վես­տը հայտ­ նա­բե­րում է իր ի­նք­նու­րույ­նու­թյու­նը, ի­սկ մարդ­կային նե­ րաշ­խար­հը՝ իր վե­րապ­րում ­ն ե­րի ար­տա­պատ­կեր­ման նոր շն­չա­ռու­թյուն՝ ամ­րագ­րե­լով այդ նո­րը որ­պես առ­հա­սա­րակ ար­վես­տի հաս­կաց­ման կա­րե­լի­ու­թյուն: Այդ­օրինակ ֆիլ­մե­ րը կեն­սա­վո­րում են կի­նոար­վես­տի ու­րույն լե­զուն, դի­տո­ղին պար­տադ­րում են այն­պի­սի հաս­կա­ցում, ո­րը հնա­րա­վոր է, սոսկ ֆիլ­մի ներ­սում, ա­ռանց դի­տո­ղի դա­տո­ղա­կան հնա­րա­ վո­րու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան: Այս ֆիլ­մե­րի շար­քում է, որ ի­րենց տեղն են գտ­նում Մի­ քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի­ի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոն­ցում հաս­տատ­վում է կի­նոար­վես­տի ի­նք­նին, մնա­ցյալ ար­վես­տի ձևե­րից ան­կախ գո­յու­թյու­նը: Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տի այ­սօ­րի­նակ ը­մբռն­մամբ, կար­ծես թե, ո­ւր­վագծ­վում է նրա ֆիլ­մե­րին ի­մաս­տա­սի­րա­ կան ան­դրա­դարձ կա­տա­րե­լու ան­հնա­րի­նու­թյու­նը, քան­զի ին­քը՝ ի­մաս­տա­սի­րու­թյու­նը, ան­դենակա­նին կա­պող մեկ այլ կա­մուրջ է, ստեղ­ծա­գոր­ծու­մի մի այլ ձև, և ան­դրա­դառ­նալ կի­նոար­վես­տին փի­լի­սո­փա­յա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րի և փի­լի­սո­փա­յա­կան լեզ­վի շր­ջա­նակ­նե­րում կն­շա­նա­կի զր­կել Ան­տո­նի­ո­նի­ի ար­վես­տը ի­նքն իր ներ­սից, սե­փա­կան և ի­նք­ նաս­տեղծ օ­րենք­նե­րով դի­տար­կե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից: Սա­կայն ներ­կայիս ի­մաս­տա­սի­րու­թյան խն­դի­րը և կի­նոար­ վես­տին ա­ռնչ­վե­լիք փի­լի­սո­փա­յու­թյան նշա­նա­կու­թյու­նը առ­ հա­սա­րակ ոչ թե ֆլի­մե­րի վեր­լու­ծու­թյունն է, այլ այն ամ­բող­ ջա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան ե­ս-ի ճա­նա­չու­մը, ո­րը սփռ­ված է այդ ֆիլ­մե­րում և, հան­դի­սա­նա­լով նրանց ա­րար­ման մեկ­նա­ կետ, բո­վան­դա­կում է իր մեջ այս կամ այն ռե­ժի­սո­րի ստեղ­ 34

Միքելանջելո

Անտոնիոնի

100


­Ռա­ֆիկ Ներ­սի­սյան

ծա­գոր­ծում ­ն ե­րի հիմ ­ն ա­կա­նը: Ա­սել է թե, մեր նպա­տա­կը այս­տեղ ֆիլ­մե­րի մեջ հենց Ան­տո­նի­ո­նի­ի ո­րո­նումն է և այն ներ­հո­գե­կան ամ­բող­ջի, որ ծնն­դա­վո­րել է վեր­ջի­նիս ստեղ­ ծա­գոր­ծու­թյու­նը: Այդ ներ­հո­գե­կա­նի գի­տակց­ման ո­րո­նում ­ն ե­րով շր­ջե­լով Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րում՝ հայտ­նա­բե­րում ե­նք նրա հե­րոս­նե­ րի ներ­քին կյան­քի ին­չ-որ ա­նո­րոշ հա­կա­սա­կա­նու­թյուն ու հենց նրանց՝ որ­պես մշ­տա­պես փախ­չող­ներ: Այո՛, փա­խու՛ստ, բայց փա­խուստ ո­ւ՞ր կամ փա­խուստ ին­չի՞ց... ­Վերջ ի վեր­ջո, յու­րա­քան­չ յուր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն նե­ րաշ­խար­հա­յին կյանք է և, որ­պես այդ­պի­սին, մշ­տա­կան փա­խուստ ար­տաշ­խար­հից դեպ նե­րաշ­խարհ: Ու­րեմն ո­՞ րն է զուտ Ան­տո­նի­ո­նի­ա­կան փա­խուս­տի յու­րա­կեր­պու­թյու­նը: Ի­սկ ե­թե փոր­ձենք այլ կերպ ձևա­կեր­պել այս հար­ցը, ար­ տաշ­խար­հից նե­րաշ­խարհ այդ փա­խուս­տը ի­նչ­պի­սի՞ նո­րա­ կերպ ներ­հո­գե­կան ծալ­քեր է հայտ­նա­բե­րում Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տում: Վի­պա­պաշ­տա­կան (ռոմանտիկական) ար­վես­տում այդ­օ­րի­նակ փա­խուս­տը ա­զա­տա­տենչ հո­գու ը­նդ­վզում է ար­ տաշ­խար­հի տի­րա­կան ու­ժի և այն հա­մա­տա­րած ան­հրա­ ժեշ­տու­թյան դեմ, ո­րը պայ­մա­նա­վո­րում է եր­ևույթ­նե­րի շար­ ժը և են­թար­կում նրանց գո­յու­թյու­նը ի­րե­րի պար­տադ­րա­կա­ նին: Վի­պա­պաշ­տի աչ­քե­րում «աշ­խար­հը ա­ռանց կանգ առ­ նե­լու ըն­թա­նում է իր հնա­րա­վոր վի­ճակ­նե­րի ան­վեր­ջա­նա­լի շար­քով, և այդ վի­ճակ­նե­րի փո­փո­խու­թյու­նը տե­ղի է ու­նե­նում ոչ թե ան­կա­նոն, այլ խիստ ո­րո­շա­կի օ­րենք­նե­րով: Այն, ի­նչ բնու­թյան մեջ տե­ղի է ու­նե­նում, ան­հրա­ժեշ­տա­բար կա­տար­ վում է հենց այն­պես, ի­նչ­պես կա­տար­վում է, և ան­հնար է որ լի­նի այլ կերպ»: Միև­նույն պա­հին ռո­ման­տիկ ո­գին սար­սա­ փով հայտ­նա­բե­րում է իր ե­ս-ը՝ որ­պես եր­ևույթ­նե­րի այդ կա­ նո­նա­վոր­ված կյան­քի կցոր­դու­թյուն: Ո­ղջ գո­յա­վո­րը, կար­ծես, միտ­ված լի­նի իր ու­ժով են­թար­կե­լու նրա ե­ս-ը այդ սոս­կա­լի ան­հրա­ժեշ­տու­թյան օ­րենք­նե­րին, կա­մազր­կե­լու ու այդ­պի­սով ո­չն­չաց­նե­լու այն: Բայց որ­տե՞ղ փնտ­րել ե­ս-ի փր­կու­թյու­նը: Չէ՞ որ ե­թե նա նա­խազ­գում է իր մեջ խոր­շանք առ եր­ևույթ­նե­րի պար­տադ­ րա­կա­նը և հայտ­նա­բե­րում իր մեջ ա­զատ ապ­րե­լու կա­րո­ ղու­թյուն, ու­րեմն կա այլ ի­րա­կա­նու­թյուն, որ­տեղ թա­գա­վո­րո­ Միքելանջելո

Անտոնիոնի

100

35


­Անապատը մեր մեջ և մեզնից դուրս

Միքելանջելո

Անտոնիոնի

100

- Ճամփորդության ընթացքում մի աղջիկ հանկարծ անհետանում է: - Իսկ ի՞նչ է պատահում նրա հետ: - Ու՞մ, աղջկա՞... չգիտեմ:

36

Միքելանջելո Ատոնիոնիի և Դինո դե Լաուրենտիսի՝ «Արկած» ֆիլմի նկարահանման քննարկումից

ղը ա­զա­տու­թյունն է, ե­ս-ի կա­մա­յա­կա­նու­թյու­նը, պոե­տա­կա­ նի գե­րա­զան­ցա­պես ան­տրա­մա­բա­նա­կան ու չպատ­ճա­ռա­ վոր­ված առ­կայ­ծը: Որ­տե՞ղ է այդ ի­րա­կա­նու­թյու­նը, ե­թե դր­սի աշ­խար­հում հա­մա­տա­րած դե­տեր­մի­նիզմ է: Այն­տեղ՝ ե­ս-ի ան­վեր­ծանելի խոր­քե­րում: «Ու­րեմն փա­խու՜ստ, փա­խու՜ստ եր­ևույթ­նե­րի պար­տադ­րա­կա­նից դեպ նե­րաշ­խար­հը, ո­ւր կյան­քը ա­զատ ստեղ­ծա­գոր­ծում է, - վճ­ռում է ռո­ման­տիկ հո­ գին, - փա­խու՜ստ ան­հրա­ժեշ­տու­թյու­նից դեպ ա­զա­տու­թյուն»: Ինչ­պե՞ս կա­րող էր կռա­հել այդ ռո­ման­տի­կը, որ քսա­նե­ րորդ դա­րի մար­դու մտ­քով կա­րող է ան­ցնել ա­զա­տու­թյու­նը՝ որ­պես սե­փա­կան ե­ս-ի գո­յու­թյան հաս­տա­տում, փնտ­րել ոչ թե նե­րաշ­խար­հի թա­գա­վո­րու­թյու­նում, այլ նրա սահ­ման­ նե­րից դուրս, որ­պես եր­ևու­թայի­նը և բնու­թյան ան­հրա­ժեշ­ տու­թյու­նը իր կա­մա­յա­կա­նու­թյա­նը են­թար­կե­լու մի­ջոց: Ժա­մա­նա­կին, նույն այդ ռո­ման­տի­կը ոտ­նա­տակ էր տա­լիս քա­ղաք­նե­րի միջև ըն­կած հս­կա­յա­կան տա­րա­ծու­թյուն­ներ, որ­պես­զի կա­րո­ղա­նա հաս­նել այն­տեղ, որ­տեղ ին­չ-որ նվա­ գա­խումբ կա­տա­րում է Շուբերտի Անավարտ սիմֆոնիան: Իր հո­գե­կից բա­րե­կամ ­ն ե­րին, ով­քեր ի­րե­նից հե­ռու է­ին, նա ի զո­րու էր իր մտ­քե­րին և զգաց­մունք­նե­րին հա­ղոր­դա­կից դարձ­նել սոսկ նա­մա­կի մի­ջո­ցով ու եր­կա՜ր ժա­մա­նակ սպա­ սել պա­տաս­խա­նի՝ մտա­վա­խու­թյամբ, որ նա­մա­կը տեղ չի հա­սել: Ար­դեն Ան­տո­նի­ո­նի­ի և մեր ժա­մա­նակ­նե­րում բեթ­հո­ վե­նյան բո­լոր սիմ­ֆո­նի­ա­նե­րը հա­մաշ­խար­հային ե­րաժշ­տու­ թյան ո­ղջ ժա­ռան­գու­թյան հետ մի­ա­սին, բո­լոր նվա­գախմ­բե­ րը ու մե­նա­կա­տար­նե­րը տե­ղա­վոր­ված են ձայ­նապ­նակ­նե­ րի և հա­մա­կար­գիչ­նե­րի մեջ, ու կա­րիք չկա որ­ևէ տեղ գնալ ե­րաժշ­տու­թյուն ո­ւնկդ­րե­լու հա­մար: Այ­սօր նա­մա­կի փո­խա­ րեն մի­մյան­ցից հե­ռու գտն­վող հո­գի­նե­րը ան­կախ հե­ռա­վո­ րու­թյու­նից չեն էլ զգում մի­մյանց բա­ցա­կա­յու­թյու­նը, քա­նի որ լսում ու տես­նում են մի­մյանց: Այն, ի­նչ Ռո­ման­տի­կի հա­մար ի­րե­րի ան­խու­սա­փե­լի են­թար­կա­պա­հան­ջու­թյուն էր, ո­րից նա փախ­չում էր դեպ նե­րաշ­խար­հը, քսան-քսան­մե­կե­րորդ դա­ րե­րի մար­դու հա­մար հաղ­թա­հար­ված ան­ցյալ է: Ա­սել է թե, այն, ի­նչ նախ­կի­նում մար­դը ը­մբռ­նում էր որ­պես են­թարկ­ ման ո­լորտ, այ­սօր նրա հա­մար վե­րած­վել է իր իշ­խա­նու­ թյան կա­րե­լի­ու­թյուն­նե­րի հաս­տատ­ման վայ­րի: Այլևս զգա­ լով բնու­թյան ան­հրա­ժեշ­տու­թյու­նը տնօ­րի­նե­լու իր նե­րու­ժը՝ նա դա­դա­րում է փնտ­րել ա­զա­տու­թյու­նը իր նե­րաշ­խար­հում:


­Ռա­ֆիկ Ներ­սի­սյան

Նա այլևս չի վա­խե­նում իր ե­ս-ի հա­մար, քա­նի որ վեր­ջինս սոսկ ի­նքն իր մեջ չէ, որ հայտ­նա­բե­րում է սե­փա­կան լի­նե­լու հնա­րա­վո­րը, այլ իր՝ եր­ևույ­թնե­րի ըն­թաց­քը կա­ռա­վա­րե­լու: Այս ի­րո­ղու­թյան ամ­բողջ նշա­նա­կա­լի­ու­թյու­նը ոչ թե հա­մա­ կար­գիչ­նե­րի, հե­ռա­խոս­նե­րի գո­յու­թյան փաստն է առ­հա­սա­ րակ, այլ մինչ այս դեռևս մարդ­կու­թյա­նը ան­հայտ տի­ե­զեր­քը կա­ռա­վե­լու և այն սե­փա­կան ցան­կու­թյուն­նե­րին են­թար­կե­լու կա­րո­ղու­թյան և սե­փա­կան ա­մե­նա­զո­րու­թյան գի­տակ­ցու­մը, հա­վա­տը առ այն, որ ե­թե ան­գամ, ա­րե­գա­կը դա­դա­րի տա­ քաց­նել եր­կի­րը, ե­րբ օ­զո­նի շեր­տը պատռ­վի կամ քաղց­րա­ համ ջու­րը մեր մո­լո­րա­կում պա­կա­սորդ տա, միև­նույնն է, մի ճար կգտն­վի, ի­սկ այդ ճար գտ­նո­ղը կլի­նի ին­քը՝ տի­ե­զե­րա­ կան օ­րենք­նե­րի վրա ծի­ծա­ղող մար­դը: Թող­նենք ժա­մա­նա­կին այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե այ­դօ­րի­նակ լա­վա­տե­սու­թյու­նը կա­րո՞ղ է, ա­րդյոք, ար­դա­րաց­ ված լի­նել: Բայց ի­նչ­պի­սի՞ն է մար­դը, ով ապ­րում է նմա­նա­ կերպ գի­տակց­մամբ ու ոչ մի­այն ու­ղղոր­դում է իր գո­յու­թյան ու­ժը դեպ ի­րային ար­տա­քի­նը այլև, հա­մոզ­ված է այդ ու­ժի գե­րա­զան­ցու­թյա­նը: Ա­ռա­ջի­նը, ին­չի վրա հարկ է սևե­ռել մեր ու­շա­դու­թյու­նը, դա այն աշ­խարհն է, ո­րը ի սկզ­բա­նե մարդ­ կային ե­ս-ին ներ­կա­յա­նա­լով որ­պես ան­հրա­ժեշ­տու­թյան աշ­ խարհ, մի­ա­խառ­նել է ի­րեն մարդ­կային կա­մա­յա­կա­նու­թյու­ նը: Մար­դը, ով իր ա­զա­տու­թյու­նը հայտ­նա­բե­րում էր սոսկ իր նե­րաշ­խար­հում, այժմ ներ­մու­ծել է այն պատ­ճա­ռա­հետ­ ևան­քային չա­փում ­ն ե­րի տի­ե­զերք: Գի­տակ­ցու­թյան հա­մար, ու­րեմն, ի­րե­նից դուրս այդ աշ­խար­հը դառ­նում է իր ի­սկ կա­ մա­յա­կա­նու­թյան և տի­ե­զե­րա­կան ան­հրա­ժեշ­տու­թյան խառ­ նուր­դային ա­նո­րո­շու­թյուն, մար­դը նրա­նում տար­րա­լու­ծել է իր ու­ժե­րը՝ մի­ա­ժա­մա­նակ դի­մազր­կե­լով այն ի­նքն իր հա­ մար, քան­զի նրա դեմ­քը ան­հրա­ժեշ­տու­թյունն էր, ո­րն այժմ մարդ­կային հա­մոզ­մամբ ը­նկր­կել է իր մի­ան­շա­նա­կու­թյան մեջ: Այդ դի­մազրկ­մամբ է, որ աշ­խար­հը գո­յա­փոխ­վում է ան­ հրա­ժեշ­տու­թյան աշ­խար­հից մեզ­նից դուրս ա­նա­պա­տի: Սա­կայն մեզ­նից դուրս ա­նա­պա­տը մարդ­կային ե­ս-ի ներ­կայի մի­այն մի կողմն է: Ե­րկ­րոր­դը, ի­նչ հատ­կան­շում է նրա ներ­կան, նե­րաշ­խար­հի կո­րուստն է: Ե­ս-ը, սլա­քե­լով իր ա­զա­տա­տեն­չա­կան նե­րու­ժը դեպ ար­տա­քին աշ­խար­ հը, բաց է թող­նում ձեռ­քից ռո­ման­տիկ հո­գու հա­մար մի­ակ ա­պաս­տա­րա­նը՝ նե­րաշ­խար­հային ա­զա­տու­թյան հայտ­ 100

Միքելանջելո

Անտոնիոնի

37


­Անապատը մեր մեջ և մեզնից դուրս

նա­տե­սու­մը: Իր ու­ժե­րը ի­րե­նից դուրս ա­նա­պա­տում շռայ­լո­ րեն ծախ­սող մար­դը դա­դա­րում է զգալ իր ներ­քի­ն կշ­ռույ­թի թր­թիռ­նե­րը: Իր նե­րաշ­խար­հը այլևս իր լի­նե­լու հաս­տատ­ ման մի­ակ կեր­պը չէ նրա հա­մար, և նա ա­ռանց սա­կար­կե­ լու փո­խա­նա­կում է իր ներ­քի­ն սահ­ման­նե­րում գո­յա­կերտ­վող ա­զա­տու­թյան ո­րո­նու­մը տի­ե­զե­րա­կան պար­տադ­րա­կա­նը հաղ­թա­հա­րե­լու իր ե­րա­զան­քի հետ՝ ա­մա­յաց­նե­լով իր ներ­սը և վե­րա­ծե­լով այն ա­նա­պա­տի: Խ­տաց­նե­լով այս ա­նա­պատ­նե­րի՝ եր­ևույթ­նե­րի աշ­ խար­հի ա­նո­րո­շու­թյան և նե­րաշ­խար­հի ա­մա­յու­թյան տե­սա­ նե­լի­ու­թյու­նը՝ հայտ­նա­բե­րում ե­նք ժա­մա­նա­կա­կից մար­դու ը­նդ­հան­րա­կա­նը. «­Տե­րը նյու­թա­կան աշ­խար­հի, տե­րը բո­լոր ա­ռար­կա­նե­րի, նա տե­րը չէ սե­փա­կան ան­ձի: Ի­րե­րի այս ա­րա­րի­չը, շա­ղա­խի, քա­րի, պող­պա­տի այս հզոր կեր­պա­վո­ րո­ղը, մեծ այս կա­ռու­ցո­ղը, ի­րա­կա­նում հո­գե­պես ստ­րուկ է: Իր սե­փա­կան ձեռ­քե­րով ստեղ­ծած հարս­տու­թյուն­նե­րի մեջ նա ի­րեն զգում է կո­րած ու լք­ված: Նա հա­րուստ է գի­տու­ թյուն­նե­րով, օ­ժտ­ված է տեխ­նի­կա­կան չտեսն­ված մի­ջոց­նե­ րով, և սա­կայն, աշ­խար­հը նրա աչ­քե­րի ե­տև տա­ռա­պում է ա­վե­լի, քան այն շր­ջան­նե­րում, ո­րոնք ե­ղած են և ո­րոնք չպի­ տի վե­րա­դառ­նան... Նրա շուն­չը կրկ­նա­պատկ­վել է, աչ­քե­րը խո­րա­ցել են, բա­զուկ­նե­րը եր­կա­րել: Այդ ա­նու­րա­նա­լի փաստ է, բայց փաստ է նաև այն, որ նա չգի­տե ի­նչ­պես գոր­ծա­ծել ու­ժե­րի այդ ա­ռա­տու­թյու­նը, ի­նչ ո­ւղ­ղու­թյուն տալ իր ար­բե­ ցու­ցիչ ու ե­ռուն թա­փին»: ­Հենց այս մարդն է, ով ճա­նաչ­ված է Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­ մե­րում: Մարդ, ո­ւմ կեն­սա­կա­նը բա­բա­խում է եր­կու ա­նա­ պատ­նե­րի փոխ­ներ­թա­փանց­ման մեջ: Իր նե­րաշ­խար­հի նշա­նա­կու­թյան գի­տակց­ման թու­լաց­մամբ և իր գո­յու­թյան նե­րու­ժը ի­րե­նից դուրս սպա­ռող այդ ե­ս-ը, կար­ծես, կորց­նում է այն ներ­հո­գե­կան հա­կա­սու­թյու­նը, ո­րով կեր­պա­վոր­վում էր ռո­ման­տիկ հո­գու կյան­քը, ո­րը ի­մաս­տա­վո­րում էր ի­նքն ի­րեն որ­պես նե­րաշ­խար­հի և ան­հրա­ժեշ­տու­թյան աշ­խար­հի բևե­ռա­ցում ­ն ե­րի պատ­մու­թյուն: Այդ եր­կու աշ­խարհ­նե­րի բա­ խում ­ն ե­րը, կար­ծես, այն թա­փով չեն ան­հանգս­տաց­նում մեր ե­ս-ը, որ­չափ ան­հրա­ժեշտ կլի­ներ ռո­ման­տի­կին սե­փա­կան գո­յու­թյան զար­կե­րա­կի բա­բա­խու­մը զգա­լու հա­մար: Վերջ ի վեր­ջո, այդ եր­կու աշ­խարհ­ներն էլ ա­նա­պա­տա­ցած հո­վիտ­ ներ են ար­դեն: Սա­կայն մեզ­նից դուրս ա­նա­պա­տում, ո­ւր 38

Միքելանջելո

Անտոնիոնի

100


Միքելանջելո Անտոնիոնի

ճապոնացիների գործերը այլ կերպ են ընթանում, քանի որ նրանք գիտական ֆանտասիկայով ընդհանրապես չեն հետաքրքրվում:

­Ռա­ֆիկ Ներ­սի­սյան

մենք ձեռ­նոց ե­նք նե­տել տի­ե­զեր­քի բո­վան­դակ ու­ժե­րին, մեզ­ նից յու­րա­քան­չ յու­րը, ոչ թե որ­պես հա­վա­քա­կան, այլ որ­պես իր ան­հա­տա­կան ե­ս-ի կրող, նե­րըմբռ­նում է, որ ան­գամ տի­ ե­զե­րա­կան բո­լոր օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րը սե­փա­կան կամ­քին են­թար­կե­լով՝ նա կհաս­տա­տի հենց այդ հա­վա­քա­կան մարդ­ կային ե­ս-ի ներ­կան մի­այն, այլ ոչ իր ան­հա­տա­կա­նու­թյու­նը, մինչ վեր­ջինս կտար­րա­լուծ­վի այդ հա­վա­քա­կա­նում ու որ­ պես այդ­պի­սին կդա­դա­րի լի­նել: Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­ տում ար­տա­պատ­կեր­ված ամ­բող­ջա­կա­նը, նախ­ևա­ռաջ, այն ե­ս-ի ցու­ցադ­րումն է, ով այդ ա­նա­պա­տա­ցում ­ն ե­րում դեռևս չի հաշտ­վել իր ան­հա­տա­կա­նու­թյան կորս­տի, իր ներ­հո­գե­ կա­նը ար­տաշ­խար­հի պար­տադ­րա­կա­նի դեմ ո­ւղ­ղե­լու և, այն հաղ­թա­հա­րե­լով, մի­ա­ժա­մա­նակ որ­պես ան­հա­տա­կա­նու­ թյուն վե­րա­նա­լու գի­տակց­ման հետ: Այդ ե­ս-ի կյան­քը գո­յա­ նում է ի­րե­նից դուրս ա­նա­պա­տում, և նրան մնում է իր մեջ ու­րա­նալ տի­ե­զե­րա­կան կա­նո­նադ­րու­թյու­նը փո­խե­լու մարդ­ կային հա­մընդ­հան­րու­թյան մի­տու­մը և ռո­ման­տի­կի նման փա­փա­գե­լով նե­րաշ­խար­հային լի­նե­լի­ու­թյուն՝ ո­րո­նել գո­յու­ թյան ի­մաս­տը իր ան­հա­տա­կա­նու­թյան խոր­քե­րում: Սա­կայն ռո­ման­տի­կը, ո­ւմ հա­մար իր ներ­քի­նը գո­յու­թյան ի­մաս­տա­ վոր­ման հիմ ­ն ա­կանն է, հայտ­նա­բե­րում է իր նե­րաշ­խար­ հը որ­պես ա­զա­տու­թյան բյու­րե­ղա­ցում, մինչ Ան­տո­նի­ո­նի­ի հե­րո­սի նե­րաշ­խար­հը ա­նա­պատ է, և նա, ով փախ­չում է ի­րե­նից դուրս ա­նա­պա­տից և փնտ­րում է ներք­նա­պես լի­ նե­լու կա­րե­լի­ու­թյուն­ներ, այդ կա­րե­լի­ու­թյուն­նե­րի փո­խա­րեն գտ­նում է իր ներ­սի ա­մա­յու­թյու­նը: Ռո­ման­տի­կի նման նա փախ­չում է, բայց դա փա­խուստ է ոչ թե ան­հրա­ժեշ­տու­թյու­ նից, ո­րը պի­տի իր ներ­սում ստեղ­ծա­նի ա­զա­տու­թյու­նը, այլ փա­խուստ ար­տա­քի­նի ա­նո­րո­շից, ու­րեմն և փա­խուստ դեպ ներ­քի­նի ա­նա­պա­տը: Այ­դօ­րի­նակ ե­ս-ի ցու­ցադ­րու­մը հատ­կան­շա­կան է ի­տա­ լա­ցի ռե­ժի­սո­րի «­Կար­միր ա­նա­պա­տը» ֆիլ­մում և Մո­նի­կա Վի­տի­ի մարմ ­ն ա­վո­րած հե­րո­սու­հու մեջ խտաց­ված վե­րապ­ րում ­ն ե­րում: Այդ ֆիլ­մը հենց մեզ­նից դուրս ա­նա­պա­տից փախ­չող կնոջ կյանքն է, ով սա­կայն չու­նի իր նե­րաշ­խար­ հի գո­յու­թյան այն­պի­սի ո­րո­շա­կի­ա­ցում, որ­տեղ կա­րող լի­նի ի­րեն զգա­լու ա­մուր հե­նա­րա­նի վրա: Փախ­չել ա­մե­նայն տե­սա­նե­լի­ից, բայց ո­ւ՞ր: Ի­նչ­չա՜փ հատ­կան­շա­կան է այս­տեղ ֆիլ­մի եզ­րա­փա­կիչ հատ­վա­ծը, Միքելանջելո

Անտոնիոնի

100

39


­Անապատը մեր մեջ և մեզնից դուրս

Միքելանջելո

Անտոնիոնի

100

- Զբաղմունքը՞: - Պատմական գիտությունների դոցենտ: - Շատ երկար է: Գրի՛ «քարտուղար»:

40

«­Զաբ­րիս­կի Փոինթ»

ե­րբ հե­րո­սու­հին հրա­ժար­վում է իր փա­խուս­տից: Այդ նա­ վար­կու­թյունից և փա­խուս­տից հրա­ժա­րու­մը ան­հա­տա­կա­ նու­թյան կորս­տի հետ հաշ­տե­ցում չէ, դա ա­վե­լի շուտ «­փախ­ նել ո­ւ՞ր»-ի մեծ հար­ցա­կա­նի և ներ­քին ա­նա­պա­տի ա­մայի շն­չա­ռու­թյան տե­սան­ման ան­խու­սա­փե­լի հետ­ևանք է: Մո­ նի­կան մնում է այդ եր­կու ա­նա­պատ­նե­րի միջև գո­յու­թե­նա­ պես նույ­նը, սա­կայն այժմ նրա հա­մար այդ ա­նա­պատ­նե­րը տե­սա­նե­լի են ի­րենց ո­ղջ ա­նո­րո­շու­թյամբ ու ա­մա­յու­թյամբ, ի­սկ իր՝ հե­րո­սու­հու կյան­քը ի­րե­նից դուրս ա­նա­պա­տից փա­ խուս­տի և իր ներ­սի ա­նա­պա­տում հան­գիստ գտ­նե­լու ան­ հնա­րի­նու­թյամբ: Դա գո­յու­թե­նա­կան դա­տար­կու­թյան մեջ հայտն­ված մար­դու հաշ­տե­ցումն է այն գի­տակց­ման հետ, որ ին­քը այլ ե­լք չու­նի, քան ապ­րել՝ մշ­տա­պես տագ­նա­պե­լով իր ե­ս-ի ի­նք­նու­րույն լի­նե­լու կա­րե­լի­ու­թյան հա­մար և չգտ­նե­լով այդ ե­ս-ի հա­մար նե­րաշ­խար­հայ­նո­րեն լի­նե­լու գո­յա­կերպ: Մի­ա­ժա­մա­նակ, հե­րո­սու­հին այս­տեղ ոչ մի­այն մնում է որ­ պես ա­նա­պատ­նե­րի դժ­բախտ թա­փա­ռա­կան այլ գո­յաց­նում է իր մեջ իր այդ գո­յա­վի­ճա­կի ճա­նա­չո­ղին: Նրա կեն­սա­ կան կշ­ռույ­թը զար­գա­նում է նույն տագ­նապ­նե­րի ու վա­խե­րի մեջ, սա­կայն նա գո­յու­թյուն ու­նի հի­մա ար­դեն, նաև որ­պես իր այդ չգտն­ված բայց և դեռևս չկորց­րած ե­ս-ը գի­տակ­ցող: Այդ գի­տակ­ցումն է, որ նրան լի­նե­լու նոր հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս: Մեր օ­րե­րի ող­բեր­գա­կը կա­րող է լի­նել ոչ մի­այն որ­պես իր նե­րաշ­խար­հի գո­յու­թյան կեր­պը մշ­տա­պես ո­րո­նող ու չգտ­նող, այլև որ­պես իր այդ կեն­սա­վի­ճա­կը գի­տակ­ցող ես՝ գո­յու­թե­նա­կան դա­տար­կու­թյու­նից պաշտ­պա­նու­թյուն գտ­նե­ լով այդ ե­ս-ում: Սա մե­րօ­րյայի ող­բեր­գա­կա­նը իր ներ­հո­գե­կա­նում կրող հո­գու մի կեն­սաձև է: Մեկ այլ կեն­սաձև է հայտ­նա­բեր­վում «­Ֆո­տո­խո­շո­րա­ ցում» ֆիլ­մում: Դա ա­նա­պա­տայի­նի մեջ ե­ս-ի փր­կու­թյունն է՝ ե­ս-ի կող­մից իր ի­սկ ող­բեր­գա­կա­նը որ­պես եր­ևա­կա­յու­ թյան խա­ղի ճա­նաչ­ման ա­ռա­ջադր­մամբ: Ե­թե ե­ս-ը ո­րո­նում և չի հայտ­նա­բե­րում իր ան­հա­տա­կա­նու­թյան կեր­պը, ե­թե ե­ս-ը բա­ցա­կա է ի­նքն ի­րե­նից և դրա հետ ո­չինչ չի կա­րող ա­նել, բա­վա­կան է նայել սե­փա­կան խոր­քը Հես­սե­յա­տիպ ծի­ծա­ղով: Այն­պես, ի­նչ­պես գն­դա­կի բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում կա­րե­լի է խա­ղալ ­երևա­կա­յա­կան գն­դա­կով, բա­վա­կան է եր­ևա­կայել, որ


­Ռա­ֆիկ Ներ­սի­սյան

ա­մեն ի­նչ այն­պես է, ի­նչ­պես կու­զե­նայիր, որ լի­ներ, և այդ­պի­ սով ստեղ­ծա­նել մի խաղ, ո­րի պատ­րան­քը մշու­շա­պա­տում է ե­ս-ի ա­նա­պա­տային նե­րաշ­խար­հի տե­սա­նե­լի­ու­թյու­նը: Այս եր­կու ֆիլ­մե­րի հետ հա­մա­տեղ ան­նր­բան­կա­տու­ թյուն կլի­ներ «ա­նա­պատ» բա­ռի այս­չափ հա­ճա­խա­կի հո­լով­ ման հետ այս հոդ­վա­ծում ան­տե­սել այն­պի­սի ֆիլ­մի հի­շա­ տա­կու­մը, որ­պիս­ին է «­Զաբ­րիս­կի Փոինթ»-ը, մա­նա­վանդ, որ այս ֆիլ­մում Ան­տո­նի­ո­նին ա­ռա­ջադ­րում է գո­յու­թե­նա­կան դա­տար­կու­թյան մեջ է­ա­կերտ­վող ե­ս-ի մեկ այլ հաս­կա­ցում: Մեզ­նից դուրս ա­նա­պա­տը այս­տեղ ա­մե­րի­կյան հա­կա­ նե­րաշ­խար­հային և ե­ս-ի ի­նք­նու­րույ­նու­թյու­նը չհան­դուր­ժող ան­կյանք կյանքն է: Կյանք, ո­րի մաս­նա­կից­նե­րը հո­գե­պես ա­նու­նակ են: Շվեյ­ցա­րա­ցի գրող Մաքս Ֆրի­շի հե­րո­սի շուր­ թե­րով ա­սած՝ «ե­թե նույ­նիսկ դա­տե­լու լի­նենք մի­այն այն բա­ նով, թե ի­նչ են ու­տում ու խմում այդ զգաս­տա­բա­րո մար­դիկ, ո­րոնք չգի­տեն ի­նչ բան է գի­նին, այդ վի­տա­մին խժ­ռող­նե­րը, ո­րոնք սա­ռը թեյ են խմում, բամ­բակ ծա­մում և չգի­տեն, թե ի­նչ բան է իս­կա­կան հա­ցը, այդ կո­կա­-կո­լայի ցե­ղը, ո­րին...» Մաքս ֆրի­շի հե­րո­սը տա­նել չի կա­րող: Հե­տաքրք­րա­կան է, որ մեզ­նից դուրս ա­նա­պա­տին այս­տեղ հա­կադր­ված ներ­քին ա­նա­պա­տը ա­նա­պատ է այս բա­ռի ա­մե­նաու­ղիղ ի­մաս­տով՝ որ­պես ­երևու­թա­կան աշ­ խար­հի գո­յու­թյուն: Ա­մե­րի­կյան պա­րա­պից դեպ այդ ան­ մար­դաբ­նակ ա­վա­զա­նո­ցը փախ­չող­նե­րը վճ­ռա­կան են, կտ­ րուկ, ներ­սի ա­նա­պա­տը նրանց հա­մար ո­րո­շա­կի­աց­ման և կեր­պա­վոր­ման կա­րիք չու­նի: Նրանք ըն­դու­նում են ի­րենց նե­րաշ­խար­հային ա­նա­պա­տը իր ո­ղջ տե­սա­նե­լի­ու­թյամբ և մի­ա­խառն­վում ներ­քին դա­տար­կու­թյան հետ, ա­ռանց նրան բո­վան­դա­կային պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նե­լու: Թա­վալ­վե­ լով ա­նա­պա­տի ա­վազ­նե­րում՝ այդ ա­զա­տա­տենչ հո­գի­նե­րը մկրտվում են, ի­րենց ներ­քի­ն փո­շով ու որ­չափ էլ ա­նո­րոշ են այդ հո­գի­նե­րի հա­մար ի­րենց նե­րաշ­խար­հի կա­րե­լի­ու­թյուն­ նե­րը, միև­նույնն է, նրանք հաս­տա­տում են սե­փա­կան ե­ս-ը որ­պես նե­րաշ­խար­հային ա­նա­պա­տի ե­րդ­վ յալ թա­փա­ռա­ կան­ներ, ո­րում պայ­թում և ո­չն­չա­նում են ար­տաշ­խար­հի բո­ լոր հա­վակ­նու­թյուն­նե­րը:

Միքելանջելո

Անտոնիոնի

100

41


42

Միքելանջելո

Անտոնիոնի

100


Գ­ևորգ Հա­կո­բյան

Ֆոտոխոշորացում. հանդիպում իրականության հետ (էս­սե)­ Ո՞վ է այն խորհր­դա­տե­սը, որ պի­տի կա­րո­ղա­նա տես­ նել իր ի­սկ հետ­ևում թաքն­վող ի­րա­կա­նու­թյու­նը: Ան­տո­նի­ո­ նի­ի հա­մար դա լու­սան­կա­րիչն է. մարդ, ով նոր է թևա­կո­խել իր կյան­քի եր­րորդ տաս­նյա­կը, սա­կայն հասց­րել է ապ­րել. ապ­րել ամ­բող­ջո­վին, իս­պառ ապ­րել: Եվ այս ա­մեն տե­սակ ցո­փու­թյու­նից հոգ­նած, բայց միև­նույն ժա­մա­նակ դրա­նից ձեր­բա­զատ­վել չցան­կա­ցող ե­րի­տա­սար­դը իր հո­գու խա­ղա­ ղու­թյու­նը գտ­նում է աշ­խա­տան­քում, ո­րն է՝ նայել աշ­խար­հին ֆո­տոխ­ցի­կի մի­ջով ու որ­սալ հո­սող ի­րա­կա­նու­թյու­նը: Թե­ կուզ ժա­մա­նա­կա­վո­րա­պես, բայց և այն­պես, ցույց տալ ա­մե­ նա­կուլ ժա­մա­նա­կին, որ նրա ա­փի մեջ մի ա­պս­տամբ փուշ կա խր­ված, ու այս ա­պս­տամ­բը չպի­տի ծն­կի գա. նա կապ­ րի ու կմեռ­նի՝ եր­բեք գլու­խը չխո­նար­հե­լով ու շա­րու­նա­կե­լով ժա­մա­նա­կից ժա­մա­նակ խլել: Սա­կայն բո­լորն էլ գի­տեն, որ ժա­մա­նա­կին, ով ծո­րեց­նու­մ-անց­կաց­նում է ա­մեն բան, հաղ­ թել չի լի­նի... Գի­տեն, սա­կայն գա­ռան նման մորթ­վե­լը վայե­ լում է Ա­ստ­ծուն, ի­սկ մար­դիկ, նրանք, որ նկար­չի հո­գի ու­նեն, մարդ­կային են, չա­փա­զանց մարդ­կային: Բայց ժա­մա­նա­կը՝ այդ հա­րատև բո­լո­րիս հա­կա­ռակ­վող հրե­շը, որ եր­բեք մեզ հա­մա­հունչ չի ըն­թա­նում, ա­սես մի հան­դարտ, բայց պղ­տոր գետ, իր՝ փի­լի­սո­փայի մռայլ ու խս­տա­պա­հանջ հա­յաց­քով կանգ է առ­նում ա­մեն մի ա­պս­տամ­բի ստեղ­ծած պատ­նե­շի ա­ռաջ, մի պահ կու­տակ­վում, ի­նքն իր պո­չը լա­փում ու ի­րե­ նով հար­բած, պոռթ­կում և ա­վե­րում է հան­դի­պած ա­մեն ի­նչ՝ շա­րու­նա­կե­լով իր մի­ա­պա­ղաղ ու ան­զգաց­մունք ըն­թաց­քը:­ Ա­հա­վա­սիկ, մի գե­ղե­ցիկ կե­սօր, ար­դեն հասց­րած շա­ տե­րին հեգ­նել, շա­տե­րի հի­մա­րու­թյու­նը հի­մար պա­տաս­ խան­նե­րով կամ լռու­թյամբ դա­տա­պար­տել, լու­սան­կա­րի­չը դուրս է գա­լիս «որ­սի»: Չք­նաղ բնու­թյու­նը մեր­կաց­նում է իր խայ­տաբ­ղետ մար­մի­նը նկար­չի տռ­փա­լից աչ­քի ա­ռաջ: Ծլվ­ լում են թռչ­նակ­նե­րը..., սո­սա­փում են տերև­նե­րը..., և սկ­սում է մայր-բ­նու­թյան ու միկ­րոա­րար­չի սի­րա­խա­ղը՝ նկա­րա­հա­ նու­մը: Լու­սան­կա­րի­չը, խցի­կը ձեռ­քին, կր­քոտ ու կրա­կոտ հար­ձակ­վում է «­պա­տին դեմ ե­ղած», ան­պաշտ­պան բնու­ թյան վրա, որ ա­սես հո­ժա­րու­թյամբ կու­սու­թյու­նը կորց­նող Միքելանջելո

Անտոնիոնի

100

43


Ֆոտոխոշորացում. հանդիպում իրականության հետ (էս­սե)­

Միքելանջելո

Անտոնիոնի

100

- Կարո՞ղ ես մի քանի րոպե տրամադրել մեզ: - Մի քանի րոպե՞: Ես նույնիսկ կույրաղիքս հեռացնելու համար մի քանի րոպե չունեմ:

44

«Ֆոտոխոշորացում»

օ­րի­որ­դի նման ա­պա­վի­նում է իր ա­րո­ւի ող­ջա­խո­հու­թյա­նը, բայց սր­տի խոր­քում կա­նա­ցի ան­մե­ղադ­րե­լի նեն­գու­թյամբ, հու­սա­լով, թե ա­րո­ւի մեջ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կհաղ­թի կիր­քը ու նրանք ի­րար կձուլ­վեն մի­մյանց վե­րագ­տած ան­դրո­գի­նի մա­սե­րի պես: ­Հան­կարծ սի­րո այս խորհր­դին մի­ա­նում է ևս մի զույգ՝ մի պա­տա­նի գե­ղեց­կու­հի ու ար­դեն պատ­կա­ռե­լի տա­րի­քին մոտ մի մարդ: Նկա­րի­չը, իր վր­ձին-խ­ցիկն ո­ւղ­ղե­լով դե­պի զույ­գը՝ նրանց «հ­րա­վի­րում է» ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կենտ­ րոն: Մայր բնու­թյա­նը դարձ­նե­լով ետ­նա­պատ­կեր՝ նա ա­ռա­ ջին պլան է բե­րում «­նո­րա­դարձ» մաս­նա­կից­նե­րին: Ե­վս մի ա­կն­թարթ, և տա­րեցն, ա­սես, չքա­նում է, ի­սկ կի­նը շփոթ­ված ու տագ­նա­պած վա­զում նկար­չի հետ­ևից՝ ա­պար­դյուն փոր­ ձե­լով կա­սեց­նել լու­սան­կար­չի ան­մա­հաց­նող շրխ­կոց­նե­րը: Սա­կայն լու­սան­կա­րի­չը շա­րու­նա­կում է իր «լ­պիրշ» ա­րարքն ու չի նկա­տում, որ այն­տեղ՝ թփե­րի հետ­ևում, մի ա­տր­ճա­նակ կար, ո­րի փողն ո­ւղղ­ված էր դե­պի տա­րեց սի­րե­կա­նը … … Կա­ռուց­ված­քային ա­ռու­մով չա­փա­զանց է­ա­կան է պրո­պե­լե­րի գն­ման տե­սա­րա­նը: Ա­կն­հայտ է, որ պրո­պե­լե­րը նրան բնավ էլ պետք չէր, բայց մտել էր խա­նութ, ու­րեմն մի բան պի­տի գներ. գնել էր՝ մի բան կա­ներ: Մինչ պրո­պե­լե­րը կա­ռա­քե­ին, նա շա­րու­նա­կում էր իր սո­վո­րա­կան ա­ռօ­րյան, որ­տեղ ո­չինչ էլ սո­վո­րա­կան չէր: ­Զուր էր գե­ղեց­կու­հին ճգ­նում՝ ստա­նալ նկա­րը. նկա­ րը նկար­չի զա­վակն է, ու ա­մեն մի նկա­րիչ հո­գու բռ­նա­ բար­վա­ծու­թյուն է զգում իր նկա­րը վա­ճա­ռե­լուց՝ գու­մա­րած գնա­հատ­ված լի­նե­լու փա­ռա­սի­րու­թյան հա­գուր­դը: Այս եր­ կու զգա­ցում ­ն երն ի­րար հա­րատ­ևո­րեն հեր­քե­լով հա­մա­կե­ ցում են՝ դրանց կրո­ղին հա­րատև տա­ռա­պեց­նե­լով: Եվ բնավ պա­տա­հա­կան չէ, որ յու­րա­քան­չ յուր մեծ ար­վես­տա­գետ, որ ստեղ­ծում է այ­լոց բաշ­խե­լու հա­մար, ա­շա­խար­հիս ա­մե­ նա­մեծ խե­լա­գարն է: Էլ ի­՞նչ ա­սենք ստեղ­ծա­ծը վե­րաց­նե­լու պա­հան­ջի պա­տաս­խա­նի մա­սին: Բայց, ա­մեն դեպ­քում, տեխ­նի­կան «­լու­ծու­մը գտ­նում է». Լե­ո­նար­դո դա Վին­չի­ի կամ Ռու­բեն­սի գոր­ծերն են, որ բռ­նա­կալ մի­ա­պե­տեր են: Lու­սան­ կար­չա­կան ար­վես­տը, լի­նե­լով «պատ­ճեն», շատ հան­գիստ հան­դուր­ժում է իր ի­սկ կրկ­նօ­րի­նա­կը, և խո­րա­մանկ լու­սան­ կա­րի­չը դա շատ լավ գի­տեր: Ձևաց­նե­լով, թե վե­հանձ­նո­րեն զո­հում է ժա­պա­վե­նը գե­ղեց­կու­հուն և փո­խա­րե­նը ո­չինչ չի


Գ­ևորգ Հա­կո­բյան

պա­հան­ջում՝ մեր հե­րո­սը ա­ղջ­կան է տա­լիս կրկ­նօ­րի­նա­կը, ի­սկ ի­րե­նը պա­հում ի­րեն: Գե­ղեց­կու­հին էլ իր հեր­թին ո­րո­ շում է տր­վել նկար­չին, սա­կայն իր հեր­թին ձևաց­նե­լով կամ, ին­չո՞ւ ոչ, ան­կեղ­ծո­րեն, թե նկա­րիչն ի­րեն դուր է գա­լիս: Ա­հա նրանք գր­կա­խան­վում են, կի­սա­մերկ են, կրա­կոտ համ­բույր­ ներ են տե­ղում … ու հան­կարծ հն­չում է դռան զան­գը: Պրո­ պե­լե­րը, ա­նիծ­ված պրո­պե­լերն է­ին բե­րել: Եվ հենց այս­տեղ է, որ նկար­չի ա­ռաջ, հս­տակ ձևա­կերպ­ված, ցց­վում է այն հար­ ցը, թե ի­նչ պի­տի ա­նի այս ի­րը: Հար­ցի հե­ղի­նա­կը գե­ղեց­կու­ հին էր: Ու մի՞թ ­ ե դա բնա­կան չէ. մի­այն գե­ղե­ցիկ կա­նանց մեջ է, որ մի փոքր դեռ ապ­րում է լու­ծում պա­հան­ջող խն­դիր­ներ ա­ռաջ քա­շե­լու հատ­կու­թյու­նը, սա­կայն դա գա­լիս է ոչ թե այն բա­նից, որ նրանք մա­թե­մա­տի­կայի սի­րա­հար են, այլ ո­ւղ­ ղա­կի գե­ղե­ցիկ կա­նայք մտա­հոգ­վում են աշ­խար­հում ա­մեն բա­նի հա­մար, ու դա էլ իր հեր­թին ան­գոր­ծու­թյու­նից է. չէ՞ որ նրանք ան­գործ են, նրանք գե­ղե­ցիկ են, նրանք կա­տա­րե­լա­ պես ան­հոգ են: … Եվ ա­հա գա­լիս են աշ­խար­հը ի­րեն­ցով ո­ղո­ղած գե­ ղեց­կու­հի­նե­րից եր­կու­սը, ո­րոնք ար­դեն եր­կար ժա­մա­նակ է, ի­նչ հե­տապն­դում են լու­սան­կար­չին: Այս ան­գամ նկա­րի­չը նրանց ներս է թող­նում: Ո­րոշ ժա­մա­նակ ան­ց սկս­վում է օր­ գի­ան: Օր­գի­ան ի­նք­նին ան­նոր­մա­լու­թյուն է, սա­կայն սա ան­ նոր­մալ օր­գի­ա է: Նրանք ե­րե­քով խառն­վում են ի­րար՝ կի­սա­ մերկ, բայց սե­ռա­կան ա­կտ չի­րա­կա­նաց­նե­լով, փո­խա­րե­նը՝ ի­րենց են մի­աց­նում-խճ­ճում պա­տի գու­նակ­տո­րը և այն­տեղ ե­ղած կա­նա­ցի բազ­մա­թիվ շո­րեր... Օր­գի­ան ա­վարտ­ված է. չք­վե՛ք, աղ­ջիկ­նե՛ր: Լու­սան­կա­րի­չը նա­յում է պա­տին փակց­րած լու­սան­ կա­րին՝ իր այ­սօր­վա ա­վա­րին: Նա ար­դեն ո­րո­շել է և գոր­ ծըն­կե­րոջն էլ հայտ­նել, որ այդ խա­ղա­ղու­թյուն ներշն­չող գե­ ղեց­կու­հու պատ­կե­րը կտե­ղա­կայի ի­րենց լու­սան­կար­չա­կան հան­դե­սի վեր­ջին է­ջում: Եվ հան­կարծ նկա­րի­չը նկա­տում է, որ այն­տեղ մի ա­վե­լորդ բիծ կա, մի բան, որ չպի­տի լի­ներ, բայց կա: Մի քա­նի ան­գամ նկարն ա­վե­լի խո­շո­րաց­նե­լուց հե­տո տես­նում է, որ դա տա­րեց սի­րե­կա­նի դի­ակն է: Նրան սպա­նել է­ին: Ի­սկ գե­ղեց­կու­հին ըն­դա­մե­նը այս կազ­մա­կերպ­ ված ոճ­րա­գոր­ծու­թյան մեջ խայ­ծի դերն էր ստաձ­նել: Դե, ի­՞նչ ա­նել: Հա­ջոր­դիվ լու­սան­կա­րի­չը ըն­կե­րոջ մոտ է և տե­ղե­կաց­ Միքելանջելո

Անտոնիոնի

100

45


Ֆոտոխոշորացում. հանդիպում իրականության հետ (էս­սե)­

Միքելանջելո

Անտոնիոնի

100

Երբեմն իրականությունը ամենատարօրինակ զառանցանքն է:

46

«Ֆոտոխոշորացում»

նում է նրան ե­ղե­լու­թյան մա­սին: Տե­ղե­կաց­րեց. հե­տո՛ ի­նչ: Ո­՞ ւմ է հե­տաքր­քիր. մե­կին սպա­նել են, ո­՞վ չի մեռ­նում: Նրանք հա­ ճույք­նե­րի գիրկն են նե­տել ի­րենց և ու­զում են հենց այդ տեղ էլ մնալ՝ խեղդ­վել հա­ճույ­քի ծո­վում, ի­սկ սա ե­կել ու ա­սում է, թե սպա­նու­թյուն է ե­ղել: Հե­տո՞ ի­նչ... Նկա­րի­չը, ի­հար­կե, կայ­ ցե­լի դի­ա­կին, ո­րը ո­րոշ ժա­մա­նակ ան­ց կլ­քի դեպ­քի վայ­րը ու սքան­չե­լի բնու­թյու­նը նո­րից կմտ­նի իր ան­խռով ըն­թաց­ քի մեջ, ո­րը, ի մի­ջի այ­լոց, ի­րա­կա­նում չէր էլ խռով­վել: Դա մի­այն լու­սան­կար­չի կար­ծի­քով էր, որ արտա­ռոց դեպք էր տե­ղի ու­նե­ցել, ին­չը մի փոքր մի­այն զգաս­տաց­րել էր նրան, ի­սկ բնու­թյու­նը միշտ էլ ի­րե­նից բխեց­րել էր կեն­դա­նի շունչ և հետ ա­ռել դի­ակ՝ մարդ, կեն­դա­նի, բույս. ի­՞նչ տար­բե­րու­թյուն: … Մեր հե­րո­սը կր­կին հան­դի­պում է ար­դեն մեզ ծա­ նոթ ա­ղմ­կոտ թա­փա­ռող­նե­րին: Նրանք թե­նիս են խա­ղում: Սա­կայն ա­ժմ լուռ... Բո­լո­րը ու­շա­դիր հետ­ևում են խա­ղի ըն­թաց­քին, ի­սկ խաղն ըն­թա­նում է ծայ­րաս­տի­ճան լար­ ված: Հե­տո՞ ի­նչ, որ խա­ցող­նե­րի ձեռ­քին ռա­կետ չկա, բայց չէ՞ որ գն­դակ էլ չկա: Ի­սկն ա­սած՝ կա, սա­կայն ոչ­նյու­թա­կան, այլ՝ եր­ևա­կա­յա­կան: Ի­սկ ո­՞ վ ա­սեց, թե եր­ևա­կա­յա­կա­նը նյու­ թա­կա­նից պա­կաս ի­րա­կան է: Կամ ի­՞նչ գի­տենք, թե ի­րա­ կանն է իս­կա­կա­նը: Հո­գու աչ­քե­րը բաց մար­դը ա­նի­րա­կա­ նում ա­վե­լի շատ իս­կա­կան է տես­նում, քան ի­րա­կա­նում: Եվ մեր նկա­րի­չը «­փոր­ձում է» լի­նել հենց այդ­պի­սին: «Գն­դա­կը» դաշ­տից դուրս է թռ­չում և ը­նկ­նում նկար­ չին ա­վե­լի մոտ, քան մյուս­նե­րին: Ան­ձայն ա­կնար­կին, ո­րով թե­նիս «­խա­ղա­ցող» աղ­ջի­կը խնդ­րում էր, որ նկա­րի­չը «գն­ դա­կը» բե­րի, լու­սան­կա­րի­չը մի պահ հա­պա­ղում է ար­ձա­ գան­քել: Սա­կայն մի քա­նի վայր­կյան տա­տան­վե­լուց հե­տո, նա քայ­լերն ո­ւղ­ղում է դե­պի եր­ևա­կա­յա­կան գն­դա­կը: Աս­ տի­ճա­նա­բար ա­վե­լի հաս­տա­տուն ու վս­տահ, նա մո­տե­նում է «գն­դա­կին», վերց­նում այն ու նե­տում խա­ղա­դաշտ: Խա­ղը շա­րու­նակ­վում է... Եվ ի­՞նչ է կյան­քի ի­մաս­տը, ե­թե ոչ խա­ղին շա­րու­ նա­կու­թյուն տա­լը: Աշ­խար­հը մեծ խա­ղա­դաշտ է, որ­տեղ պետք է ի­րա­կա­նա­նա հա­վի­տյանս հա­վի­տե­նից ձգ­վող խա­ղը: Է­ա­կա­նը խա­ղին մաս­նակ­ցել կա­րո­ղա­նալն է: Կա­ րո՞ղ ես՝ ա­ղմ­կիր, կա­րո՞ղ ես՝ լռի՛ր: Ա­րածդ ար­ժե­քա­վո­րի՛ր կամ ու­նայ­նու­թյուն հա­մա­րի՛ր, ա­րա՛ ին­չ-որ բան կամ թող ա­րածդ ո­չիչ չա­նե­լը լի­նի, մե­կը կմեռ­նի մյու­սը կող­բա, մե­


Գ­ևորգ Հա­կո­բյան

կը կու­րա­խա­նա, ի­՞նչ կար­ևոր է... եւ կամ ի­՞նչ է կար­ևո­րը: … Ան­տո­նի­ո­նի­ի ֆիլ­մե­րը ա­պր­վում են՝ ան­կախ դրանք դիտ­ վել են էկ­ րա­ նին, թե՝ ոչ: Դրանք մեր բո­ լո­ րի ապ­ րած կյանքն են, բայց ոչ բո­լոր ֆիլ­մե­րի կամ ար­վեստ­նե­րի նման առ­հա­սա­րակ, ո­րոնք մե­ծի մա­սամբ կամ վերապատկերում են ի­րա­կա­նու­թյու­նը կամ ստեղ­ծում մի ե­ղա­ծից այլ ի­րա­կա­ նու­թյուն՝ հու­սա­լով, որ մարդ­կու­թյա­նը կհու­շեն ա­ռա­վել կա­ տա­րյա­լի մա­սին: Ան­տո­նի­ո­նին ա­ռօ­րե­ա­կա­նից ան­ցնում է գի­տակ­ցա­կան, հետ վե­րա­դառ­նում, թռիչք կա­տա­րում դե­պ ան­գի­տակ­ցա­կա­նը, պատ­կե­րում բնազ­դայի­նը, վեր հա­նում բո­լո­րիս գաղտ­նի, եր­բեմն ա­մո­թա­լի, եր­բեմն հի­մար կամ ի­մաս­տուն, հա­ճախ էլ՝ բո­լո­ր մտո­րում ­ն երն ու ապ­րում ­ն ե­րը մի­ա­խառն­ված: Ն­րա ֆիլ­մը դի­տո­ղը կա­րող է կար­ծել, որ այդ ֆիլ­մերն ապ­րում են մեր մեջ, սա­կայն ի­րա­կա­նում, մենք ե­նք, որ ապ­ րում ե­նք նրա ֆիլ­մե­րում:

Միքելանջելո

Անտոնիոնի

100

47


48

Միքելանջելո

Անտոնիոնի

100


­ՀԱ­ՄԱ­ՌՈՏ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱԳ­ՐՈՒԹՅՈՒՆ 1912 սեպ­տեմ­բե­րի 29 – Ի­տա­լի­այի Ֆե­րա­րա քա­ղա­քում ծն­վում է Միքե­լան­ջե­լո Ան­տո­­նիո­նին: 1935 – Ա­վար­տում է Բո­լո­նի­այի հա­մալ­սա­րա­նին կից տն­տե­սա­գի­ տու­թյան և կո­մեր­ցի­այի ա­վագ դպ­րո­ցը: 1939 – Տե­ղա­փոխ­վում է Հռոմ և սկ­սում թղ­թակ­ցել կի­նոյին նվիր­ված մի շարք հան­դես­նե­րի՝ հիմ ­ն ա­կա­նում Վի­տո­րի­ո Մու­սո­լի­նի­ի ղե­կա­վա­րու­թյամբ: 1942 – Որ­պես օգ­նա­կան աշ­խա­տում է ֆրան­սի­ա­ցի կի­նո­ռե­ժի­սոր Մար­սել Կառ­նե­ի հետ: 1943-1947 – Նկա­րա­հա­նում է իր ա­ռա­ջին՝ «­Պո գե­տի մար­դիկ» կար­ ճա­մետ­րաժ վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը: 1950 – Նկա­րա­հա­նում է ա­ռա­ջին խա­ղար­կային ֆիլ­մը՝ «­Մի սի­րո ժա­մա­նա­կագ­րու­թյուն»-ը: 1953 – Նկա­րա­հա­նում է «­Տի­կինն ա­ռանց կա­մե­լի­ա­նե­րի» ֆիլ­մը: 1955 – Նկա­րա­հա­նում է «Ըն­կե­րու­հի­ներ» ֆիլ­մը, ո­րն ստա­նում է ա­ռա­ջին լուրջ մր­ցա­նա­կը՝ Վե­նե­ցի­այի կի­նո­փա­ռա­տո­նի «Ար­ծա­թե ա­ռյու­ծը»: 1957 – Նկա­րա­հա­նում է «­Ճիչ» ֆիլ­մը, ո­րի կա­պակ­ցու­թյամբ էլ ծա­ նո­թա­նում է Մո­նի­կա Վի­տի­ի (իս­կա­կան ա­նու­նը՝ Մա­րի­ա Լո­ւի­զա Չե­չա­րե­լի) հետ: 1960 – Նկա­րա­հա­նում է «Ար­կած» ֆիլ­մը, ո­րը Մեծ Բրի­տա­նի­այի կի­նոա­կա­դե­մի­ան ճա­նա­չում է տար­վա լա­վա­գույն ֆիլմ, ի­սկ Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նում ար­ժա­նա­նում է Գրան Պրի մր­ ցա­նա­կի: 1961 – Լույս է տես­նում «­Գի­շեր» ֆիլ­մը, ո­րը նվա­ճում է Բեռ­լի­նի կի­ նո­փա­ռա­տո­նի գլ­խա­վոր մր­ցա­նա­կը՝ «Ոս­կե ար­ջը», ար­ժա­ նա­նում ի­տա­լա­կան և մի­ջազ­գային այլ կի­նո­փա­ռա­տոն­նե­ րի մի շարք մր­ցա­նակ­նե­րի: 1962 – Ա­լեն Դե­լո­նի և Մո­նի­կա Վի­տի­ի մաս­նակ­ցու­թյամբ նկա­րա­ հան­վում է «­Խա­վա­րում» ֆիլ­մը, ո­րը հա­տուկ մր­ցա­նակ է ստա­նում Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նում: 1964 – Նկա­րա­հան­վում է Ան­տո­նի­ո­նի­ի ա­ռա­ջին գու­նա­վոր ֆիլ­մը՝ «­Կար­միր ա­նա­պատ»-ը, ո­րը հե­ղեղ­վում է մի շարք մր­ցա­ նակ­նե­րով, այդ թվում ար­ժա­նա­նում Վե­նե­ցի­այի կի­նո­փա­ ռա­տո­նի գլ­խա­վոր մր­ցա­նա­կին՝ «Ոս­կե ա­ռյու­ծին»: 1966 – Սկ­սում է նկա­րա­հա­նել ան­գլա­լե­զու ֆիլ­մեր, ո­րոն­ցից ա­ռա­ ջի­նը ե­ղավ «­Ֆո­տո­խո­շո­րա­ցում»-ը, ո­րը ա­մե­րի­կյան մի շարք կի­նո­փա­ռա­տոն­նե­րում բազ­մա­թիվ մր­ցա­նակ­ներ է հա­վա­քում: 1967 – «­Ֆո­տո­խո­շո­րա­ցում» ֆիլմն ար­ժա­նա­նում է Կան­նի կի­նո­փա­ ռա­տո­նի գլ­խա­վոր մր­ցա­նա­կին՝ «Ոս­կե ար­մա­վե­նու ճյու­ղին»: Միքելանջելո

Անտոնիոնի

100

49


1968 – Սկս­վում են հի­պի­նե­րի մշա­կույ­թի մա­սին ֆիլ­մի նկա­րա­հա­ նում ­ն ե­րը, ո­րն ստա­նում է «­Զաբ­րիս­կի Փոինթ» ան­վա­նու­մը և դառ­նում Ան­տո­նի­ո­նի­ի ե­րկ­րորդ ան­գլա­լե­զու ֆիլ­մը: 1970 փետր­վար – Էկ­րան է բարձ­րա­նում «­Զաբ­րիս­կի Փոինթ»-ը, ո­րը դառ­նում է Ան­տո­նի­ո­նի­ի ա­մե­նաանն­կատ ան­ցած ֆիլ­ մը. այն դուր չի գա­լիս նաև Մի­աց ­ յալ Նա­հանգ­նե­րի կա­ռա­ վա­րու­թյա­նը: 1972 – Վա­վե­րագ­րա­կան ֆիլմ է նկա­րա­հա­նում Չի­նաս­տա­նի մա­սին: 1975 – Նկա­րա­հան­վում է եր­րորդ՝ վեր­ջին ան­գլա­լե­զու ֆիլ­մը՝ «­Մաս­ նա­գի­տու­թյու­նը՝ լրագ­րող»ը, ո­րն այժմ եր­բեմն հա­մար­վում է Ան­տո­նի­ո­նի­ի կի­նոար­վես­տի գա­գաթ­նա­կե­տը, սա­կայն իր ժա­մա­նա­կին հա­վուր պատ­շա­ճի ու­շադ­րու­թյան չի ար­ժա­ նա­նում: 1981 – Էկ­րան է բարձ­րա­նում Ժան Կոկ­տոյի պի­ե­սի հի­ման վրա նկա­րա­հան­ված «Օ­բեր­վալ­դի գաղտ­նի­քը» հե­ռուս­տա­ֆիլմը:­ 1982 – Ցու­ցադր­վում է Ան­տո­նի­ո­նի­ի «ինք­նու­րույն» նկա­րա­հա­նած վեր­ջին ֆիլ­մը՝ «Կ­նոջ նույ­նա­կա­նա­ցում»-ը: 1985 – Ան­տո­նի­ո­նին կաթ­վա­ծա­հար է լի­նում, ո­րից հե­տո գրե­թե մինչև կյան­քի վերջ համր է մնում: 1986 – Ա­մուս­նա­նում է Էն­րի­կե Ֆի­կոյի հետ: 1995 – Վիմ Վեն­դեր­սի օգ­նու­թյամբ նկա­րա­հա­նում է իր վեր­ջին լի­ա­ մետ­րաժ ֆիլ­մը՝ «Ամ­պե­րից ան­դին»-ը: 2007 հու­լի­սի 30 – 94 տա­րե­կան հա­սա­կում մա­հա­նում է Մի­քե­լան­ ջե­լո Ան­տո­նի­ո­նին: 2008 հուլիս - Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ (հետմահու)՝ «Համաշխարհային կինոյի զարգացման մեջ ավանդի համար»

50

Միքելանջելո

Անտոնիոնի

100


Միքելանջելո

Անտոնիոնի

100

51


Մի­քե­լան­ջե­լո Ան­տո­նի­ո­նի - 100

Խմբագիր՝ Դ. Մոսինյան Նկարազարդումը՝ Ս. Նավասարդյանի Էջադրումը՝ Ա. Մխոյանի

Տպագրված է «Գրիգոր Տաթևացի» հրատարակչատանը


Միքելանջելո Անտոնիոնի  

Միքելանջելո Անտոնիոնի

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you