Page 1

|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

Հրատարակիչ`Human Rights Defense

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

Հայ - Ամերկյան երկշաբաթաթերթ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆՎՃԱՐ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խմբագրական. Անի Գրիգորյան

Մեր պատմության մեջ առաջին անգամը չէ, որ Հայաստանը կանգնում է երկընտրանքի առաջ: Տարբեր պատմական ժամանակահատվածներում լինելով տարբեր բևեռների սահմանագծում, Հայաստանը երբեմն ստիպված է եղել ընտրել: Երբեմն ընտրել ոչ թե ավելի ձեռնտու տարբերակը, այլ չարյաց փոքրագույնը: Ցավոք, շատ դեպքերում ոչ թե ի շահ այլ ի հաշիվ պետականության և ինքնիշխանության: Հերթական անգամ Հայ հասարակությունը հայտնվել է մեր պետականության հետ որևէ առնչություն չունեցող տարբեր ճամբարների միջև: Մի կողմից` ռուսամոլներ, որոնք եվրոպական արժեքները ներկայացնում են որպես անբարոյական, խոսում այն մասին, թե Եվրոպան ընտրելու դեպքում ինչպիսի բարքեր կներմուծվեն Հայաստան, Եվրոպան ներկայացնում որպես համասեռամոլների և աղճատված բարքերի կենտրոն, մյուս կողմից` եվրոպայամոլներ, ովքեր Ռուսաստանը դիտարկում են որպես դիկտատուրա, որը Հայաստանին շատ շուտով դարձնելու է դե-յուրե Ռուսաստանի վարչական տարածք: Ի դեպ այս տեսակետը անթաքույց հաստատում են ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչներ, ինչպես նաև որոշ բարձրաստիճան պետական պաշտոնյաններ: Այսպիսով, մինչև այս տարվա սեպտեմբերի սկիզբը ՀՀ իշխանությունները որևէ կոնկրետ բան չէին ասում իրենց վերջնական որոշման մասին: Փորձում էին, իրենց ասելով, հավասարակշռված բանակցություններ վարել երկու աշխարհաքաղաքական բևեռների` Եվրոմիության և Ռուսաստանի, հետ: Բայց, ինչպես որ և կանխատեսում էին մի շարք քաղաքական վերլուծաբաններ և-և-ի

ՀԱՅԱՍՏԱՆ - ՉԵԽԻԱ 2:1 Շարունակությունը էջ 6

Ծեծի ենթարկված ակտիվիստները չեն վստահում ոստիկանությանը Վերջին 15 օրերին քաղաքացիական շարժումների արդեն 7 ակտիվիստներ Երևանի տարբեր հատվածներում ենթարկվել են կազմակերպված ծեծի եւ բռնության: Ծեծի ենթարկվածները դիմել են ոստիկանու-թյուն, բացատրագրեր են գրել, սակայն մինչ օրս որեւէ քրեական գործ չի հարուցվել: Բռնության զոհ դարձած ակտիվիստները չեն վստահում ՀՀ ոստիկանությանը՝ նշելով, որ մինչ օրս նման դեպքերի բացահայտում եւ պատժամիջոցների կիրառում Հայաստանում չի եղել ... Շարունակությունը էջ 2

Ես իմ անուշ Հայաստանի չգիտեմ՝ ինչն եմ սիրում Մեր տան խոհանոցում մի մեծ սնդուկ կար: Սնդուկի վրա տեղավորվում էինք ես` հինգ տարեկան, հայրս` երեսուն ու «VEF»-ը` լրիվ նոր: «VEF»-ը տրանզիստորն էր: Սև «VEF»-ը «Ամերիկայի ձայն»-ի համար էր: Հայրս ինձ սկսել էր պատմել ամեն ինչ, ինչ գիտեր կյանքում շատ վաղ տարիքից` հնարավորին չափ մատչելի: Մենք միասին լսում էինք «Ամերիկայի ձայնի» ռուսական թողարկումը: «Միասինն» այն էր, որ ես էլ, հորս նման պառկած, աջ ոտքս գցում էի ձախ ոտքիս ծունկին ... Շարունակությունը էջ 5

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում /մասն երրորդ/ «Մտավորականության» մի մասը եռանդուն կերպով շարունակելու է աջակցել ոչ միայն Սերժ Սարգսյանի նման նախագահների, այլև բոլորովին չի խորշելու Գագիկ Բեգլարյանի ու Տարոն Մարգարյանի նման օդիոզ կերպարների կողքին կանգնելուց, քանի որ նման աջակցությամբ և ոչ իրական ծառայություններով ու տաղանդով են պայմանավորված մտավորական, գիտական ու կրթական հաստատությունների վրա ունեցած

Շարունակությունը էջ 2

Շարունակությունը էջ 4

Թերթի հրատարակությունը իրականացվում է GC National WholeSale Inc. Կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում տպագրված նյութերի, հայտարարությունների և գովազդների բովանդակության համար և միշտ չէ, որ թերթում տպագրված նյութերի գաղափարը պատկանում է խմբագրությանը, կամ խմբագրությունը կիսում է հոդվածներում ներկայացված տեսակետները: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը ՛՛Քո իրավունքը՛՛ երկշաբաթաթերթին պարտադիր է: 1


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

Խմբագրական. Այս ավերակների վրա ինչպե՞ս եք կառավարելու

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ սկզբունքը չգործեց, և օրինակարգություն (լեգիտիմություն), ասել է ժողովրդի վստահությունն ու օժանդակությունը չունեցող Սարգսյանը սեպտեմբերի 3-ին հարկադրված եղավ (այսպես կոչված բերման ենթարկվեց) մեկնելու Մոսկվա: Ըստ որոշ «պետականամետ» կանխատեսումների այդ այցով գործընթացում իբրև հստակեցում էր մտցվելու, բայց որ այդքան կտրուկ կերպով հայտարարվելու է կայացված որոշման մասին, անգամ Հանրապետական կուսակցության «էլիտան» չէր սպասում: Այն, որ Սարգսյանի խաղաքարտերը Մոսկվայում են խառնվել, փաստում է նաև այն, որ այցի առավոտյան Հանրապետական կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանը հարցազրույց էր տվել և հայտարարել, որ Հայաստանը ստորագրելու է Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահակյանը հայտնել է հենց Սերժ Սարգսյանի տեսակետը, ասել է նա ընդամենը եղել է այն հնչեցնողը: Հետևաբար, հարց է առաջանում. Մոսկվան սպառնացե՞լ է Սարգսյանին, եթե այո, ինչո՞վ է շանտաժի ենթարկել. Ղարաբաղյան հակամարտության` ի շահ Ադրբեջանի լուծմա՞մբ, թե՞ Սարգսյանի ռեժիմի վերացմամբ` արհեստական իշխանափոխության միջոցով: Ի դեպ երկրորրդ վարկածն ավելի հավանական է այնքանով, որ ինքնիշխանության կորստի դեպքում առաջինի ի կատար ածման հնարավորությունը ավելի է մեծանում: Այնպես որ, այդքան էլ էական չէ, թե Սարգսյանին ինչով են վախեցրել:

ԻՐԱՎԱԿԱՆ

իսկ Ռուսաստանն էլ իր հերթին փորձելու է ամրապնդել այն որոշումը, որը օգտագործելով Սարգսյանի ոչ օրինակարգ (լեգիտիմ) ղեկավար լինելու հանգամանքը ստացավ նրանից սեպտեմբերի 3-ին Մոսկվայում: Ցանկացած ընտրություն, որն արվում է պարտադրված, ունենալու է բացասական հետևանքներ տվյալ երկրի համար. սա ապացուցել է պատմությունը: Սեփական շահը պետականից գերադասող ցանկացած քաղաքական լիդերի` նման պատասխանատու որոշում կայացնելուց առաջ արժե ուղղել մի փոքր ձևափոխված հայտնի հռետորական հարցը. «Մինչ մենք ձեր պատճառով գնում ենք, երկիրը մեզ հետ տանելով, դուք այս ավերակների վրա ինչպե՞ս եք կառավարելու»:`

International News Network Media Group ընկերությունը հրավիրում է աշխատանքի գովազդային գործակալների ամենալավագույն պայմաններով զանգահարեք 818-937-9083

Ծեծի ենթարկված ակտիվիստները չեն վստահում ոստիկանությանը

Վերջին 15 օրերին քաղաքացիական շարժումների արդեն 7 ակտիվիստներ Երևանի տարբեր հատվածներում ենթարկվել են կազմակերպված ծեծի եւ բռնության: Ծեծի ենթարկվածները դիմել են ոստիկանություն, բացատրագրեր են գրել, սակայն մինչ օրս որեւէ քրեական գործ չի հարուցվել: Բռնության զոհ դարձած ակտիվիստները չեն վստահում ՀՀ ոստիկանությանը՝ նշելով, որ մինչ օրս նման դեպքերի բացահայտում եւ պատժամիջոցների կիրառում Հայաստանում չի եղել: Ժամեր առաջ ավարտվել է երեկ հարձակման ենթարկված Սուրեն Սաղաթելյանի քթի վիրահատությունը, ով այս պահին դեռեւս թիվ 1 հիվանդանոցում է: Սուրենը կարծում է, որ թիրախը հիմնականում եղել է ընկերը՝ Հայկակ Արշամյանը, քանի որ Հայկակը վերջերս աչքի էր ընկնում գրեթե բոլոր քաղաքացիական հավաքներին: Հայկակ Արշամյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ պատրաստվում է առավել ուժգին շարունակել պայքարը՝ նշելով, որ սպառնալիքները միայն հակառակ ազդեցությունն են ունեցել իր վրա: Հայկակ Արշամյանը վստահ է, որ երեկվա 2

Փաստն այն է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության ղեկավար ներկայացող Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու իր երկրի որոշման եւ այդ նպատակին ուղղված գործնական քայլերի ձեռնարկման, իսկ հետագայում էլ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Եվրոպան խորապես հիասթափված է, իսկ պաշտոնական Կրեմլը ողջունում է Հայաստանի, այսպես կոչված, ընտրությունը: Եվրոպական պաշտոնյաները հայտարարում են, որ Ասոցացման համաձայնագիրը և Եվրասիական միությունն անհամատեղելի են, իսկ հայ պաշտոնյաները շարունակում են հայտարարել, որ ոչ, դրանք համատեղելի են, ու Վիլնյուսում այս տարի նոյեմբերին իրենք ստորագրելու են նաև Եվրամիության այդ կարևոր փաստաթղթի տակ: Սեպտեմբերի 12 -ին Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Մեդիամաքսի հետ զրույցում նշել էր, որ ԵՄ-ն Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին տեղեկացել է միայն օգոստոսի 31-ին. “Մենք ափսոսում ենք Ռուսաստանի կողմից արված հայտարարությունների և Ասոցացման համաձայնագրի հարցում որոշ հարևան երկրների նկատմամբ գործադրված ճնշման առնչությամբ: Մենք աջակցել և աջակցելու ենք մեր գործընկերներին, որպեսզի նրանք ինքնուրույն ընտրություն կատարեն”,- նշել էր Ֆյուլեն: Փաստորեն Եվրոպան ԴԵՌ Հայաստանին “խելքի բերելու” հույսեր է փայփայում, ու մինչև նոյեմբեր պարապ չի նստելու,

ծեծը կազմակերպվել է բարձր ատյաններում քննարկված եւ համաձայնեցված քաղաքականության արդյունքում. «Ես սա կապում եմ ոչ միայն իմ քաղաքացիական եւ սոցիալական ցանցերում դրսեւորած ակտիվության հետ, այլ սա կազմակերպված հարձակում է Հայաստանի մեդիա դաշտի, ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դեմ: Ես ինքս Երեւանի մամուլի ակումբի փորձագետ եմ, ինչպես նաեւ՝ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի անդամ: Սա բարձրաստիճան մարմնի կողմից կազմակերպած հանցավորություն է, քանի որ հարձակվողները թիկնապահներ էին՝ մարզված, հաստավիզ, խփում էին «ռուկայատկաներով», ինչից էլ ես հիմնականում վնասվել եմ: Այս հանցագործներին հնարավոր է 5 րոպեում գտնել, քանի որ մեզ ծեծելուց հետո նրանք դուրս են եկել Պետեկամուտների կոմիտեի դալանով, որտեղ տեսախցիկներ կան եւ հնարավոր չէ, որ նկարահանված չլինեն: Իսկ ոստիկանությունը չգիտես, թե ինչով է զբաղված եւ օրեր շարունակ նույնիսկ գործ չի հարուցում: Բայց ես մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու քննությանը»,- ասում է ակտիվիստը: Ոստիկանության լրատվության բաժնից «Հետք»-ին հայտնեցին, որ քրեական գործեր չեն հարուցվել, սակայն բոլոր դեպքերով անցկացվում է քննություն, իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Սակայն 2 օր առաջ ծեծի ենթարկված Արման Ալեքսանյանը նշում է, որ երեկ այցելել է Մաշտոցի պողոտայում գտնվող բոուլինգ կենտրոն, որպեսզի տեղեկանա, թե արդյոք տեղազննության որեւէ աշխատանք կատարվել է: «Ես այնտեղ մի քանի անձանց հարցրի, թե արդյոք ոստիկանները տեղազննություն իրականացրել են,

նրանք ասացին, որ դեպքից հետո որեւէ ոստիկան տեղանք չի այցելել: Այսինքն՝ ոստիկանությունը որեւէ աշխատանք չի էլ սկսել: Ինձ ծեծողները դուրս են եկել բոուլինգ կենտրոնի ավտոկայանատեղիից, որտեղ ինքս եմ ստուգել՝ մի քանի տեսախցիկներ կան տեղադրված: Այդ տեսախցիկներով ոստիկանության որեւէ աշխատակից երեկվա դրությամբ չի հետաքըրքրվել»,- նշում է Արման Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ եթե նախկինում գնում էր հավաքներին ընկերներին տեսնելու նպատակով, ապա այժմ ավելի հաճախակի է մասնակցելու հավաքներին: Օգոստոսի 25ին հարձակման ենթարկված Բաբկեն ՏերԳրիգորյանը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացի է: Վերադարձել է Հայաստան՝ պայքարելու կոռուպցիայի եւ երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ: Ակտիվիստը մեծ հույսեր չունի, թե իրեն ծեծողները կգտնվեն ու կպատժվեն՝ համարելով, որ դեպքերը որոշ չափով իրականացվում են հենց ոստիկանության միջոցով: «Ոստիկանությունը կոռումպացված է, ոչ պրոֆեսիոնալ եւ որոշ առումով կապ ունի այս դեպքերի հետ: Օրինակ՝ մի քանի օր առաջ իմ տան դռան դիմաց երկու ծաղիկ էր դրված. այն ծաղիկներից, որոնք դնում են գերեզմանին ... շարունակությունը էջ 3

Տեղադրեք Ձեր գովազդը մեր թերթում, զանգահարեք 818-937-9083


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

ԻՐԱՎԱԿԱՆ ...

Դրանով փորձում էին ինձ կրկին սպառնալ՝ ասելով, թե մենք գիտենք՝ դու որտեղ ես ապրում: Իմ բնակության հասցեն գտնելու միակ ձեւը ոստիկանության միջոցով է, քանի որ ես որեւէ տեղ գրանցված չեմ, Հայաստանի քաղաքացի չեմ: Բնակությանս հասցեն տվել եմ միայն ոստիկանությանը՝ ծեծի մասին բացատրագիր գրելու ժամանակ»,- ասում է Տեր-Գրիգորյանը: Բաբկենն արդեն դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ իր շահերը պաշտպանելու խնդրանքով, իսկ այսօր պատրաստվում է փաստաբանի օգնությամբ պարզել, թե ինչու դեպքից 12 օր հետո դեռեւս քրեական գործ չի հարուցվել: Հայրենադարձ ակտիվիստը նշում է, որ որքան շատանան սպառնալիքներն ու բռնությունները, նույնքան մեծ թափով ինքը շարունակելու է պայքարը: Օրերս հարձակման ենթարկված Միքայել Տոնոյանը համոզված է, որ ոստիկանությունը հերթական անգամ կոծկելու է դեպքերը: Նա որոշել է ինքնապաշտպանվել եւ հարձակման դեպքում զենք կիրառել, քանի որ համոզված է, որ օրենքն այս անգամ էլ անպատիժ կթողնի հանցագործներին: «Ես հաղորդում եմ տվել ոստիկանության Կենտրոնի բաժին, սակայն օրեր հետո ինձ կանչեցին Մալաթիայի բաժնից: Ես նրանց հարցնում եմ, թե ինչու են գործը տեղափոխել, քննիչներից մեկը պատասխանում է, թե երեւի ուզել են գլխառադ անել իրենց վրայից, ուղարկել են մեզ մոտ: Ես այլեւս չեմ ուզում շփվել ոստիկանության հետ եւ որոշել եմ այսօրվանից ինքս զբաղվել իմ ինքնապաշտպանությամբ: Զենք կգնեմ, օրենքով կգրանցեմ ոստիկանությունում եւ հարձակման դեպքում ես իրավունք ունեմ ինքնապաշտպանության՝ ընդհուպ հարձակվողներին սպանելը, որը կանեմ»,- նշում է Միքայել Տոնոյանը: Վերջինս չի կասկածում անգամ, որ հարձակվողները Հանրապետական կուսակցությունից աջակցություն ստացող եւ նույն ձեռագրով գործող բանդաներ են: Միքայել Տոնոյանը նամակներով դիմել է ԱՄՆ դեսպանատուն, Կանադայի հյուպատոսություն, ԱԱԾ, ՀՀ կառավարություն եւ լրատվամիջոցներին: Նկարագրված դեպքերի վերաբերյալ «Հետքը» հարցեր ուղղեց ոստիկանությանը. 1. ՀՀ քաղաքացիների վրա հարձակումների դեպքերը շարունակվում են արդեն 15 օր: Ինչո՞ւ ոստիկանությունը մինչ այժմ որեւէ քրեական գործ չի հարուցել, եւ որեւէ կասկածյալ մինչ օրս ի հայտ չի եկել: 2. Բռնության ենթարկված բոլոր ակտիվիստները նշում են, որ մոտերքում տեսախցիկներ են տեղադրված եղել: Ինչո՞ւ է տեսանկարահանումների դիտումն այդքան երկար տևում: Ակտիվիստներից ոմանք այս հարձակումների, սպառնալիքների եւ ոստիկանության միջեւ կապ են տեսնում. ինչպե՞ս եք դուք արձագանքում դրան: Այս բոլոր հարցերի պատասխանը մեկն էր. «Տեղի է ունենում հետաքննություն»: Hetq.am

Քեմբրիջի շրջանավարտը Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլի միջոցով ուզում է հասնել արդարության Քեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանը ս.թ. սեպտեմբերի 2-ից անժամկետ հացադուլ է սկսել: Դրանով նա իր բողոքն է արտահայտում Արմավիրի մարզի դատախազության և ոստիկանության քննչական բաժնի կամայականությունների դեմ: Խնդիրը հետևյալն է. Արմավիրի մարզի քննչական բաժինը 17.04.2013թ ձերբակալել,ապա կալանավորել է Արամ Մուղալյանին ու նրա 3 ընկերներին՝ ցանկանալով նրանց վերագրել Նորապատ գյուղում 1 տարի առաջ անհայտ անձանց կողմից վառված դեզի չբացահայտված գործը: Նախաքննությամբ դա չի ստացվել (ի դեպ, իրական դեզ վառողները մինչ այսօր էլ չեն գտնվել և ազատության մեջ են): Տղաներին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելն արդարացնելու նպատակով կազմվել է մի այլ սցենար: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իբրև գյուղից դուրս` ամայի վայրում, այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը (ոչ թե դեզը), որի հետևանքով տեղտեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` 36.000 (երեսունվեց հազար դրամ արժողությամբ): Բայց իրականում գյուղացին ու նրա ընտանիքի անդամները ամիսներ շարունակ բազմաթիվ հարցաքննություններում պնդել են, որ իրենց նյութական վնաս չի պատճառվել, և իրենք բողոք չունեն: Բայց քրեական գործի հարուցումից 3 ամիս անց նրանց գրել են տվել, որ ծխահարվել է մոտ 30 կապ խոտ, որի վերաբերյալ գործում հասկանալի պատճառով որևէ ապացույց չկա:Այս կեղծիքներով Արմավիրի մարզի դատախազությունը և քննչական բաժինը ձգտում են հիմնավորել իրենց մեղադրանքը և կալանքի անտրամաբանական որոշումը: Բանն այն է որ նախաքննության սկզբում 18 օր շարունակ, Արամն ու իր ընկերները`բոլորն էլ բարձրագույն կրթությաInternational News Network-ը Հրավիրում է աշխատանքի գովազդային գործակալների

Phone: (818) 937-8283

մբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին, սակայն դրանից հետո, առանց որևէ պատճառաբանության, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, նրանց նկատմամբ կիրառվել է կալանք: Այդ որոշումն անօրինական է, քանի որ քննչական մարմինը չուներ և չի արձանագրել որևէ փաստ, տղաների վարքագծի որևէ սխալ դրսևորում, որը պատճառ դառնար 18 օր անց նման որոշում կայացնելուն: Հակառակը. Արամ Մուղալյանը պատրաստ էր անելու ամեն ինչ, որպեսզի պահպանի տարիների ընթացքում ստեղծած բարի համբավը: Դեռ մանկության տարիներից նա աչքի է ընկել բազմակողմանի ընդունակություններով. 6 տարեկանում իր գեղանկարներով մասնակցել է Փարիզում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին, պատանեկան տարիքում ֆիլատելիս-

տական հավաքածուով բազմաթիվ մեդալներ է շահել միջազգային և համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսներում, բարձր դասարաններում ստացել է տարբեր դիպլոմներ ֆիզիկայից և ինֆորմատիկայից: Արամը «Քվանտ» վարժարանից հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը և գերազանցությամբ ավարտել այն: 2010 թվականին «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ ընդունվել է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան, դարձել մեկն այն եզակի հայ ուսանողներից, որոնք արժանացել են համալսարանի կրթաթոշակին: Քեմբրիջի համալսարանը հաջողությամբ ավարտելուց հետո աշխատանքի է անցել Հայաստանում գործող առաջատար ընկերություններից մեկում որպես փոխտնօրեն: Արամ Մուղալյանը իր անժամկետ հացադուլով ուզում է հասնել արդարության, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի մարզի դատախազության կամայականու-թյուններին, դատավարության ընթացքում փոխվի իր նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը և իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները:

ՏԵՂԱԴՐԵՔ ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ ՄԵՐ ԹԵՐԹՈւՄ, ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 818-937-9083, 818-914-8283 ԿԱՄ ԱՅՑԵԼԵՔ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈւԹՅՈւՆ 1110 SONORA AVE, STE 104 GLENDALE, CA 91201

3


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում /մասն երրորդ/

«Մտավորականությունը» խորհրդային ժառանգության ծանրագույն բալաստներից է, որ դեռ երկար ժամանակ խոչընդոտ է լինելու Հայաստանի զարգացման ճանապարհին և անելու է հնարավոր ամեն բան՝ հասարակականքաղաքական կյանքում արմատավորելու և ամրապնդելու համար իռացիոնալիզմի ու անհեթեթության պաշտամունքը։ «Մտավորականության» մի մասը եռանդուն կերպով շարունակելու է աջակցել ոչ միայն Սերժ Սարգսյանի նման նախագահների, այլև բոլորովին չի խորշելու Գագիկ Բեգլարյանի ու Տարոն Մարգարյանի նման օդիոզ կերպարների կողքին կանգնելուց, քանի որ նման աջակցությամբ և ոչ իրական ծառայություններով ու տաղանդով են պայմանավորված մտավորական, գիտական ու կրթական հաստատությունների վրա ունեցած նրանց վերահսկողությունը, նրանց որոշակի արտոնությունները և հասարակական դերը։ Որպես հիմնական թիրախ՝ «մտավորականները» միշտ ունենալու են բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր կսպառնան այդ ստատուս քվոն փոխել, ինչպես նաև ոչ չակերտավոր մտավորականներին, քանի որ վերջիններս սովորաբար մերիտոկրատիայի կողմնակիցներ են։ Այս համակարգն իհարկե ոչ բոլոր «մտավորականներին» կարող է բավարարել։ Նրանցից ոմանք անխուսափելիորեն խաղից դուրս են մնալու և ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր կեցվածք են որդեգրելու։ Բայց նույնիսկ այդ դեպքում նրանք նշված քաղաքական ուժերին, իսկական մտավորականներին ու ընդհանրապես ռացիոնալիզմի մշակույթի բոլոր կողմնակիցներին շարունակելու են համարել իրենց ամենավտանգավոր հակառակորդները և ամենակարևոր պահերին միշտ միավորվելու են նրանց դեմ։ «Մտավորականության»՝ խորհրդային ժառանգության մաս լինելու վերաբերյալ վերն ասածս կարող է որոշ շփոթություն առաջացնել և «համ նալին, համ մեխին խփելու» մեղադրանք հարուցել, քանի որ հոդվածի սկզբում անթաքույց նոստալգիայով էի խոսել իմ պատանեկության տարիների Հայաստանի մտավորական մթնոլորտի մասին, ինչը, ենթադրաբար, նույնպես խորհրդային ժառանգության մաս էր։ Այստեղ ոչ մի անտրամաբանական բան չկա սակայն։ Իսկապես, և՛ իմ պատանեկության տարիների Հայաստանի՝ նոստալգիայի արժանի մտավորական մթնոլորտը, և՛ «մտավորականությունը» խորհրդային ժառանգության մասեր են։ Խորհրդային ժառանգությունն ընդհանրապես հեշտ չի դնել ինչ-որ պարզ կաղապարի մեջ, ինչը տասնամյակներ շարունակ արել են թե՛ այդ համակարգի սպասարկուները, թե՛ դրա հակառակորդները։ Մասնավորապես, խորհրդային դասագրքերը մեզ համոզում էին, թե բոլշևիկյան հեղափոխության ու կոմունիստական իշխանության հիմնական շարժիչ գաղափարը դասակարգային պայքարն էր, իսկ այդ պայքարի սոցիալական հենարանները՝ պրո-

լետարիատն ու գյուղացիությունը։ Կոմունիստների քննադատներն՝ իրենց հերթին, հաճախ առանց սա վիճարկելու, բոլշևիկներին քննադատում էին որպես ծայրահեղա-կանների, իսկ խորհրդային համակարգը՝ որպես բռնապետական ու տնտեսապես անհեթեթ։ Խորհրդային պատմությանն ու հատկապես դրա վաղ շրջանին նվիրված ավելի լուրջ գիտական գրականությունը, սակայն, անառարկելիորեն ցույց է տալիս, որ դասակարգային պայքարը ոչ միայն բոլշևիկների միակ մըտասևեռումը չէր, այլև գուցե նույնիսկ ամենակարևորն էլ չէր նրանց տարբեր մտասևեռումների հիերարխիայում։ Բոլշևիզմն ինքը ոչ այնքան պրոլետարիատի, որքան քաղաքային մտավորականության որոշակի հատվածի շարժում էր, որի հիմնական թիրախը Ռուսական կայսրության խրոնիկական հետամնացությունն էր։ Բոլշեվիզմը, համապատասխանաբար, մոդեռնիզացիայի շարժում էր, ինչին, որպես նրանց հիմնական նպատակի, ստորադասված էր ամեն ինչ, այդ թվում՝ նույն պրոլետարիատի և հատկապես գյուղացիության շահերը։ Բոլշևիկները՝ որպես մոդեռնիզացիայի ագենտներ, ո՛չ միակն էին, ո՛չ էլ առաջինը։ Մոդեռնիզացիան լուսավորչականության գաղափարների տարածման և դրան զուգահեռ տեղի ունեցող արդյունաբերական հեղափոխության զավակն էր, և վերջին 200 տարվա բոլոր ազատական ու սոցիալիստական քաղաքական շարժումներն

1110 Sonora Ave, Ste. 104 Glendale, CA 91201

Հասցեն: 1110 Sonora Ave, Ste. 104, Glendale, CA 91201 Հեռախոս: (818) 914-8283, (818) 937-9083 Web: www.youimmigrant.com, Email: armdoccenter@yahoo.com

118 W. Stocker Street Glendale, CA 91202 818-921-6869

այս կամ այն չափով մոդեռնիզացիայի ագենտներ են եղել։ Բոլշևիկների խնդիրը, սակայն, շատ ավելի բարդ էր, քան մոդեռնիզացիայի դրոշակակիր ուժերի խնդիրն, ասենք, Մեծ Բրիտանիայում կամ Ֆրանսիայում՝ երկու պատճառով։ Նախ, ավանդականության սոցիալական բազան, հետևաբար և մոդեռնիզացիային դիմադրությունը շատ ավելի ուժեղ էր 80% գյուղական բնակչություն և հիմնականում ագրարային տնտեսություն ունեցող Ռուսական կայսրությունում։ Երկրորդ, բոլշևիկներն ու նրանց անմիջական ժառանգորդները, ոչ առանց հիմքի, Ռուսաստանն ու իրենց իշխանությունը վտանգված էին համարում, եթե այն տեխնոլոգիապես մրցունակ չդառնար Արևմուտքի ու Ճապոնիայի հետ, ինչը ենթադրում էր ոչ թե սոսկ մոդեռնիզացիա, այլ մոդեռնիզացիա գլխապտույտ արագությամբ։ Այս ամենն իր հերթին երկու հետեվանք ունեցավ։ Նախ, այդ գլխապտույտ մոդեռնիզացիայի շրջանում Խորհրդային իշխանությունն ահռելի, կարելի է ասել՝ աննախադեպ տնտեսական, քաղաքական ու սոցիալական ռեսուրսներ ներդրեց գիտության ու կրթության զարգացման գործում, ինչն անհրաժեշտ էր երկրի արդյունաբերական ու տեխնոլոգիական զարգացման համար։ Երկրորդ, դա արվեց տոտալիտար համակարգի օժանդակությամբ, քանի որ նրանք այդ ռեսուրսները կարող էին հայթայթել միայն գյուղը կողոպտելու և հասարակությանն ընդհանրապես ծանր զրկանքներ պարտադրելու միջոցով, իսկ ոչ տոտալիտար համակարգի պայմաններում նման կողոպուտ իրականացնելը, նշված զրկանքների դեմ հասարակության կանխատեսելի ընդվզումը զսպելը, ինչպես նաև անիրատեսական թվացող նպատակների համար հասարակությունը մոբիլիզացնելը շատ դժվար, գուցե անհնարին կլիներ։ Նպատակի ու միջոցի այս համադրումը խորհրդային բազմաթիվ պարադոքսներից թերևս ամենահետաքրքիրն ու ամենակարևորն էր։ Դա պարադոքս էր, որովհետև մի կողմից նման քաղաքականությունը չէր կարող չլինել մերիտոկրատական. այն պետք է հենվեր լավագույն մասնագետների, գիտնականների, ուսուցիչների, ստեղծագործողների ու չինովնիկների վրա (դա էր «կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսի իմաստը)։ Մոդեռնիզացիան, և հատկապես գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի պաշտամունքը, որ շատ բնորոշ էր վաղ շրջանի խորհրդային մշակույթին և ժամանակի մարքսիստական շարժումներին ընդհանրապես, ենթադրում էր նաև մտքի ու ստեղծագործելու կարողության ազատություն, դոգմաների մերժում, ճշմարտության անկախություն այս կամ այն ինստիտուտի ու անհատի հեղինակությունից, և այլն։ Միևնույն ժամանակ տոտալիտար համակարգը, որի գլխավոր սկզբունքները հասարակության վրա ամբողջական վերահսկողությունն ու քաղաքական գծից շեղումներ չհանդուրժելն էին, անխուսափելիորեն սահմանափակելու էր մտքի ու ստեղծագործելու ազատությունները, հին դոգմաներն ու պաշտամունքներն էլ փոխարինելու էր նորերով։ Իսկ որ ամենակարևորն է քննարկվող խնդրի համատեքստում՝ այդ համակարգը կադրեր էր առաջ հրելու զուտ քաղաքական լոյալության պայմանով, ինչը նշանակում է, որ ամեն Չարենցի դիմաց մի քանի նաիրի զարյան էր պահելու, ամեն Պրոկոֆևի դիմաց՝ մի քանի խրեննիկով և ամեն Կոլմոգորովի դիմաց՝ մի քանի լիսենկո։ Շարունակելի...

4


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ

Ես իմ անուշ Հայաստանի չգիտեմ՝ ինչն եմ սիրում

Մեր տան խոհանոցում մի մեծ սնդուկ կար: Սնդուկի վրա տեղավորվում էինք ես` հինգ տարեկան, հայրս` երեսուն ու «VEF»-ը` լրիվ նոր: «VEF»-ը տրանզիստորն էր: Սև «VEF»-ը «Ամերիկայի ձայն»-ի համար էր: Հայրս ինձ սկսել էր պատմել ամեն ինչ, ինչ գիտեր կյանքում շատ վաղ տարիքից` հնարավորին չափ մատչելի: Մենք միասին լսում էինք «Ամերիկայի ձայնի» ռուսական թողարկումը: «Միասինն» այն էր, որ ես էլ, հորս նման պառկած, աջ ոտքս գցում էի ձախ ոտքիս ծունկին ու օրորում աջ ոտքիս թաթը` նույն համաչափությամբ, ինչ նա: Սա էր «միասինը»: Իսկ «Ամերիկայի ձայնը» լսում էր ինքը: Լսում էր այն ժամանակ ինձ համար անհասկանալի խանդավառությամբ. ինչ էր ուզում լսել, ինչ կար էդ ձայնի մեջ` էդ պահին պարզ չէր: Միայն ասում էր, որ սրանով գաղտնիքներ են ասում, որ սուս մնամ ու լսեմ, հետո կբացատրի: Սնդուկը, ես, «VEF»-ն ու հայրս գաղտնիքներ էինք լսում: Էդ տարիների «VEF»-ից միայն երկու բառ եմ հիշում` Զորա Սաֆիր: Բարեհունչ էր, սիրուն կապակցություն էր, ու ես դրանք կրկնում էի պարան թռնելով, աստիճաններով իջնելիս: Զորա Սաֆիր, Զորա Սաֆիր… Տարիներ հետո հիշեցի էդ երկու բառը ու հարցրի հորս` էդ ինչ էր: Պարզվեց՝ «Ամերիկայի ձայնի» հաղորդավարներից էր: Զորա Սաֆիրը պատմում էր մեր երկրի զարհուրելի դեպքերն ու իրադարձությունները, որոնք ես չէի հասկանում, բայց լսում էի տարիներ շարունակ: Համենայն դեպս, հինգից վեց տարեկանի մատույցներում ես արդեն լսում էի, որ «սա պիտի քանդվի, սա պիտի վերանա, սա աշխարհի այլանդակությունն է»: «Սա»-ն մի քանի տարի անց արդեն ավելի հըստակ ուրվագծվեց, ու ես «սա»ի մասին իմ կարգին գիտելիքներով դասարանում ապրում էի մի զգացողությամբ, որ ես մի բան գիտեմ, ինչի մասին մյուսները չգիտեն: Զորա Սաֆիրն ու Տերյանի «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ը ես իմացել եմ միաժամանակ: Հայրս բացատրել էր, որ Տերյանը սա գրել է ի պատասխան ռուս մտավորականներից մեկի՝ Տերյանին արված առաջարկի` ստեղծագործել ռուսերեն... Ու ես խրոխտ ասում էի՝ «մի՛ խառնեք մեզ …»: Վեց տարեկանում ես ստիպված գնացի մորս հիմնարկի գերատեսչական մանկապարտեզը` ռուսական: Սա հորս համար համարյա կաթվածահարում էր ընտանիքի անդորրը, բայց այլ տարբերակ չկար` պահող չունեի, մանկապարտեզը մորս հիմնարկին կպած էր, ու օրվա վերջում նա ինձ վերցնում էր ու գնում էինք տուն: Մի քանի ամսից ես մանկապարտեզում դայակ Աննա Պավլովնային ասել էի՝ «все ровно, в армянском детском саду лучше» ու հաջորդ օրվանից հայտնվել էի Լեզվի ինստիտուտում` մինչև օրվա վերջ, հորս խնամքին հանձնված: Այս ավտոմատիզացիայի հասցված հայա և հայրենասիրությունը սկսեց դառնալ ինքնուրույն ու գիտակցված շատ տարիներ հետո միայն` բավական լուրջ փոփոխություններով: Իսկ մինչ այդ եղբայրս մանկապարտեզից եկել ու մեղավոր հայտնել էր, որ «ախր ռուսական խմբի աղջիկներն ավելի սիրուն են, է՛»: Ծիծաղեցինք: Հետո, երբ ուսանող ժամանակ Ռաֆայել Իշխանյանի հանձնարարությամբ ես պետք է ինձ բաժին հասած Այգեստան թաղամասում ուսումնական տարվա վերջում տնե-

տուն մտնեի ու համոզեի աշակերտ ունեցող հայերին իրենց զավակներին տանել հայկական դպրոց, քանի որ աշխարհում ոչ մի ազգ, բացի սովետական ազգերից, իրենց երեխային այլ լեզվով չի կրթում` ինձ թվում էր, որ ես հայապահպանման գործում ամենակարևոր մարդն եմ, որովհետև Այգեստան թաղամասը շատ մեծ էր, և ինչպես պարզվեց վերջում, Այգեստան հարյուրքանիսը գտնելու համար պետք չէր պտտվել մի հսկայական շրջան, այլ այդ հարյուրքանիսն արդեն ինքը պտտվել ու հայտնվել էր սկզբի տներից մեկի կողքին: Ինչևէ, հայապահապանումն ու ռուսականացման խնդիրը այսպես սահուն, մանկական խաղալիքի ու ջրաներկի հետ մտել էին իմ սկսվող կենսագրության մեջ: Այսպիսով, հինգ տարեկան էի, ու երկիրը պետք էր փոխել, հայերենը փրկել: Երբ ավարտվում էի դպրոցը` 1987-ին, երկիրը փոխվում էր…1988-ին արդեն մասնակցում էի երկիրը փոխելու իմ կյանքի ամենահիշարժան գործին: Փրկում էինք հայերենը, ով ոնց հասկանում էր: Մասնակցե-

լով այն ամենին, ինչին կարող էր մասնակցել 18 տարեկան ուսանողը` ես հավատում էի հուժկու հավատով, որ այսպես են փոխում երկիրը: Իմ պատանեկության ու վաղ երիտասարդության կուռքերը եկան իշխանության: Մենք հաղթել էինք, հիմա մնում էր սարքել երկիրը` ամեն մեկն իր գծած շառավղի սահմաններում: Շառավիղը գնալով նեղանում էր, ու էլի հայտնվում էինք խոհանոցի սահմաններում: Երկիրը պետք էր փոխել: Հիմա էլ ՀՀՇն պիտի գնար, Լևոնը պիտի հեռանար: Սկսեցինք հեռացնել: Համախմբվեցինք Վազգեն Մանուկյանի շուրջ: Վազգենը նոր հույսն էր: Լևոնը չգնաց: Իսկ հետո գնաց, ու եկավ նոր ժամանակը: Նոր ոչինչ չկար: Երկիրը էլի պետք էր փրկել: Էլի ծանր էր, էլի անհավասար էր, էլի օլիգարխիա, էլի մարդասպանություն, էլի երկիրը փրկել է պետք: Այսպիսով, վեց տարեկանից մինչև մոտավորապես 38, իմ ուղեղը հոգուս հետ միասին, շատ համերաշխ լսում ու նվիրվում էր երկրի փրկության աննյութ, ոգեղեն, կարեվոր, օրհասական գործընթացին: Իսկ երկիրը չի փրկվում: Նա անընդհատ վատ է, անընդհատ փրկվող: Բժշկության մեջ «կայուն ծանր» բնորոշումը որքան էլ անհավանական է, բայց ունի դրական իմաստ, քանի որ ծանրությունը կայուն է, ուրեմն դրական դինամիկայի հույս կա: Բայց… Զորա Սաֆիրից մինչև հանցակազմի բացակայության պատճառով ազատ ար-

ձակված մարդասպան, որ կրակել էր հրամանատարի վրա, իմ ուղեղը պարտավոր չէ ընկալել: Իմ ուղեղը սովորական մարդու ուղեղ է… Նա հրաժարվում է ընկալել: Ես այսպես ամաչել եմ մի քանի անգամ: Դրանցից մեկը մարտի մեկն էր, մյուսը, երբ Սաֆարովին վերադարձրին Ադրբեջան, որտեղ նրան ծափահարում էին: Ես ինձ մանր էի զգում ու մեռնում իմ պապանձված երկրի խեղճությունից: Եվ վերջին անգամ ամաչեցի երկու օր առաջ, երբ հանցակազմի բացակայության պատճառով ազատ արձակվեց հրամանատարի վրա կրակած հերոսը: Այո՛, նա հերոս է: Մի՛ կախեք ձեր հոգնած գլուխները, մի՛ թաքցրեք ձեր հայացքները: Դուք բոլորդ պարտավոր եք ընդունել, որ նա հերոս է, որովհետև ուժեղ է: Մենք մանկուց ենք սովորում, որ հերոսը ուժեղն է, համարձակը: Երկիրն իմ ապացուցեց, որ հրամանատարի վրա կրակողը հերոս է…: Պապանձված երկիր: Առաջին անգամ երկիրը կայուն ծանր վիճակից մտել է անկայուն ծանր վիճակ: Այս փառահեղ մուտքի պարագլուխները մեր ժամանակակիցներն են` հագնված, ամփոփված լավ հագուստի մեջ, մեզ հետ շնչում են նույն օդը ու խլում մեզնից ոչ միայն երկիրը, այլև երկիրը փրկելու հին, սովորություն դարձած ցանկությունը: Եվ արդյո՞ք կարելի է մեկ ամբողջ կենսագրություն խոսել նույն բանի մասին, մտածել նույն բանի մասին, նպատակ դարձնել նույն բանը ու էլի մտածել՝ «կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Իսկ տարիքն արդեն հուշում է, որ «վաղն» էլ անցավ ու արդեն «վաղը չէ մյուս օրն է» անցնում, իսկ Հայաստանը դեռ չի գալիս, այլ գնում է Մաքսային միություն, որ նորից սկսենք լսել «Ամերիկայի ձայն»… Մեր տան խոհանոցում, մեծ սնդուկի վրա պառկած, ես` հինգ տարեկան, հայրս` երեսուն, լսում էինք «VEF»-ից հնչող Զորա Սաֆիրի ձայնը ու իմանում մեր կործանվող երկրի գաղտնիքները, ու հայրս ասում էր՝ «հայրենիք», «արևմտյան Հայաստան», «հայկական դպրոց», «Սողոմոն Թեհլերյան», «Ղարաբաղ», «արգելված գրականություն», «անտիպ գործեր», «սամիզդատ», հող, երկիր, լեզու, անկախություն…մինչև … Ինչքա՞ն կարելի է, հայրի՛կ: Մեր «VEF»-ը վաղուց շպրտել ենք: Դու արդեն 68 տարեկան ես, ես` 43: Իսկ աշխարհում մարդիկ ապրում են բոլորովին ուրիշ հոգսերով: Աշխարհում հազվադեպ են արդարացնում հրամանատարի վրա կրակողին: Այդ հրամանատարը իր զինվորի առաջ գլխիկոր է արդեն կանգնելու, հերոսն ինքը չէ, հերոսը սպանողն է, զինվորը դա գիտակցում է ողնուղեղով: Հը՞, հայրի՛կ… «VEF»-ով էլ գաղտնիքներ չեն ասում, էլ գաղտնիք չկա: Լուսինե Հովհաննիսյան http://www.zham.am/news/12952.html

5


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

Հաղթանակի ու պարտության հերթական շարանը

Սպորտ Սեպտեմբերի 6-ին Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում մեր ընտրանին հյուրնկալվում էր Չեխիային: Առաջին խաղակեսի ավարտին գեղեցիկ և դիպուկ հարվածով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը բացեց խաղի հաշիվը: Բայց չեխերի ճնշման արդյունքում 70-րդ րոպեին Գևորգ Կասպարովը գնդակ բաց թողեց: Գոլի հեղինակ դարձավ Թոմաշ Ռոսիցկին: Բայց մեր ֆուտբոլիստները դեռ ասելիք ունեին: Մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը գնդակն ուղարկեց Պետր Չեխի դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 1:2: Ընդամենը 4 օր անց Հայաստանի հավաքականը, այս անգամ սեփական հարկի տակ, անցկացնելու էր իր հաջորդ հանդիպումը, որի միայն հաղթական ելքը հնարավորություն կընձեռեր մերոնց շարունակել պայքարը խմբում երկրորդ տեղի համար: Սեպտեմբերի 10-ի Երևանի Հրազդան մարզադաշտում կայացավ 2014թ-ի Աշխարհի Առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Ցավոք, Չեխիայի հետ արտագնա խաղում գրանցած հաղթանակից հետո մեր ֆուտբոլասերների ակնկալիքներն ու հույսերն այս խաղում չարդարացան: Հայաստանի հավաքականն այս մրցափուլում կրեց իր 5-րդ պար-

Մշակույթ

տությունը, ընդ որում՝ 4-րդը՝ սեփական հարկի տակ: Խաղի միակ գնդակը խփվեց 11-մետրանոց նշակետից: Հանդիպման 73-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը կոպիտ սահընկմամբ

խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, ինչի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Դանիացիներից Դանիել Ագերն անվրեպ իրացրեց մրցավարի կողմից նշանակված 11-մետրանոցը և օգնեց իր թիմին վաստակել այդքան կարևոր 3 միավորը: Խաղից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր

մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց. «Հանդերձարանում տղաներին շնորհակալություն հայտնեցի: Այսօր նրանք իսկական բնավորություն ցուցադրեցին: Ամեն թիմ խաղում է այնքան, որքան մրցակիցն է թույլ տալիս: Գոհ եմ թիմի կատարած աշխատանքից, նըրանց նվիրվածությունից: Սա այն խաղն է, որի համար կարող եմ միայն շնորհակալություն հայտնել: Առաջին խաղակեսի վերջնամասը և երկրորդ խաղակեսն ավելի լավ ստացվեց: Մենք խաղացինք այն ձևով, ինչպես սովոր էինք: Մկրտչյանի և Սարկիսովի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Այս խաղից հետո կենտրոնանալու ենք Բուլղարիայի խաղի վրա»: Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումն անց է կացնելու հոկտեմբերի 11-ին` Երևանում հյուրընկալելով Բուլղարիային, իսկ դրանից ընդամենը 4 օր հետո կկայանա Իտալիա-Հայաստան հանդիպումը:

International News Network-ը “Քո Իրավունքը» երկշաբաթաթերթը Հրավիրում են աշխատանքի գովազդային գործակալների

Մահացել է Լևոն Անանյանը

Հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակա-

թե ինչ մեծ կորուստ ունեցանք: Որովհետև այսպիսի նվիրումով,

վոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անան-

անմնացորդ, մինչև իր վերջին հյուլեն նվիրված էր ոչ թե գործին, այլ

յանը մահացել է սեպտեմբերի 1-ին 67 տարեկանում: Անանյանը

հայ գրողին, հայ գրականությանը, Գրողների միությանը», - ասաց

Հայաստանի գրողների միությունը ղեկավարել է 2001 թվականից՝

ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը՝

չորս անգամ վերընտրվելով վարչության նախագահի պաշտոնում:

հավելելով․ «Ինչպես սրընթաց ապրեց, այդպես էլ սրընթաց

«12 տարի աշխատել է գրողների հետ: Բոլոր գրողների համար

հեռացավ»:

փորձում էր օգտակար գործ անել. մեկի շնորհանդես, մեկի հանդիպում, մեկի գրքի քննարկում, մյուսի սոցիալական հարցեր: Եվ

Azatutyun.am

այս ամեն ինչի մեջ, իհարկե, Լևոնի մարդկային կերպարն էր ցոլանում, դրսևորվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԳՄ գործող քարտուղար Էդվարդ Միլիտոնյանը: Անանյանի

մտերիմ

ընկերը՝

Սահմանադրական

դատարանի

մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը շեշտեց․ - «Լևոնը հրաշալի կազմակերպիչ էր: Այն, ինչ արեց Լևոնը [Գրողների միությունում՝ Արցախի

հետ

Սփյուռքի

գրողներին

համախմբելով,

այդ

մեզ

հետ

աշխույժ

համախմբելով, միջոցառումները

անելով․․․ Գրական աշխարհին մեծ աշխուժություն բերեց նրա հրաշալի աշխատանքը։ Ես շատ ափսոսում եմ Լևոնի համար»: «Մենք մի հարցում շատ միասնական ենք բոլորս․ գիտակցում ենք,

International News Network Media Group-ը հրավիրում է աշխատանքի գովազդային գործակալների ամենալվագույն վարձատրման պայմաններով, Զանգահարեք

818-937-9083 6


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

Human Rights Defense 13 Սեպտեմբերի 2013

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ԲՌՆՈւԹՅՈւՆՆԵՐ Եւ ՏԱՆՋԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն ու անհանգստությունն է արտահայտում Հայաստանի Հանրապետությունում շարունակվող հետապնդումների կապակցությամբ, որոնք հիմնականում ուղղված են ժողովրդավարական հիմնարար սկզբունքների՝ խոսքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքների իրացման դեմ: Հետապնդում իրականցնող ոստիկաններն, ովքեր ի դեպ աշխատում են կառավարության համար և հանդես են գալիս նրա անունից անմիջականորեն բռնություններ են կիրառում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ՝ ենթարկում նրանց ծեծի ու այլ տիպի տանջանքների: Անինչ կառավարության և ոստիկանության խնդիրն է ապահովելու ՀՀ քաղաքացիների վերոնշված իրավունքների իրացումը, ինչպես նաև պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին ցան-

ակացած տիպի բռնություններից և այլ կարգի ոտնձգություններից: Բռնություններ կիրառվում են նաև անհայտ անձանց կողմից, ովքեր հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում հնչած տեսակետների համաձայն ծեծ և այլ տիպի բռնություններ իրականցնող կազմավորումներ են: Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ հատկապես իրավակարգ ապահովող պետական մարմիններից արգելելու կառավարության համար աշխատող պաշտոնյանների կողմից ծեծի և այլ կարգի բռնությունների կրառումը, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Կոչ ենք անում Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենա-

կիցներին անտարբեր չլինել մեր հայրենիքում մեր համերկրացիների նկատմամբ կիրառվող բռնությունների նըկատմամբ, համարժեք վերաբերմունք ցուցաբերել իրենց սահամանադրական պարտականությունները չկատարող, դրանք պարբերաբար խախտող և որ ամենակարևորն է դրանով արտագաղթի տեմբերը ահագնացնող իշխանությունների՝ պետական պաշտոնյաների, նկատմամբ:

ՀԱՅՏՆԻ ՀԱՅԵՐ ԼՈւՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՀՈԴՎԱԾՆԵՐ

“The Armenians” ամսագիրը կարող եք, անվճար, ձեռք բերել բոլոր հայկական խանութներից կամ խմբագրությունից: Հեռ. 818-914-8283

IHRP Media Center Շանթ TV-ի հետ համատեղ ներկայացնում է «Կրիմինալ Ժամ» և «Ահազանգ» հաղորդումները: Հաղորդումները

Թեւան Պողոսյան. «Մենք չունենք ընտրված նախագահ»

կարող եք դիտել յուրաքանչյուր երկուշաբթի 8:30am և ուրբաթ օրերը 5:30pm և 11:30pm: Գովազդ տեղադրելու համար զանգահարել 818-900-4455 հեռախոսահամարով:

Face-Լուր: Հայկական իրապատում հեքիաթներ. Ժիգուլու տերը, որը Ռոլս-Ռոյս էր երազում

ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ՝

International Human Rights Protection 118 W. Stocker Street Glendale, CA 91202

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը պահանջում է բոլորի հրաժարականը՝ «վերից վար»։ Այս հայտարարությունը նա արել է՝ պատասխանելով այն հարցին, թե ում հրաժարականը կպահանջեր ինքը։ Առաջինը նա կպահանջեր բոլոր նրանց հրաժարականը, ովքեր 4 տարի բանակցել են ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու համար։ «Ամբողջ կառավարության (հրաժարականը կպահանջեի-հեղ.), որոնք ասում էին, թե անվտանգության հարցերով միացանք (Մաքսային միությանը-հեղ.)» , -ասաց պատգամավորը։ Հարցին, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը չի՞ պահանջելու, պարոն Պողոսյանն ասաց. «Մենք չունենք ընտրված նախագահ»։

Ձեր գովազդը մեր ամսագրում տեղադրելու համար զանգահարեք (818) 937-9083 կամ այցելեք 1110 Sonora Ave, Ste.104 Glendale, CA 91201

No man is above the law and no man below it | T. Roosevelt

Հրապարակախոս Հրանտ Տեր Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է. «Մի հատ Ժիգուլիի տեր մարդ ա լինում, մի օր գնում ա իրա ընկերոջ մոտ, ասում ա` ախպեր, ես ուզում եմ Ռոլս-Ռոյս քշեմ: Ընկերն ասում ա` լավ ցանկություն ունես, չնայած բարդ: Որպեսզի Ռոլս-Ռոյս քշես, պիտի լիքը փող ունենաս, որպեսզի լիքը փող ունենաս, պիտի լավ աշխատանք ունենաս, սեփական բիզնես բացես, ահագին տանջվես, տարիներ անցնեն, բայց որ հիմիկվանից մի հատ ծրագիր ունենաս, սկսես գործել, մի օր կհասնես նպատակիդ, եթե նպատակդ իրական ա: Էս ժիգուլիի տերն ընկերոջը լսում ա, նեղվում ա, ասում ա` չէ, ապեր, դու փաստորեն դեմ ես, որ ես ՌոլսՌոյս ունենամ, ու առհասարակ դու ՌոլսՌոյսի հետ չունես, դու ատում ես Ռոլս-Ռոյսը, դու Ժիգուլու գործարանի ագենտ ես, ուզում ես, որ ես ամբողջ կյանքս Ժիգուլի քըշեմ, իսկ ես հենց հիմա պիտի Ռոլս-Ռոյս քշեմ, գնալու եմ Ժիգուլիս ծախեմ, պարտքեր անեմ, Ռոլս-Ռոյսս առնեմ: Ընկերն ասում ա՝ դու գիտես, բայց տես ունեցածդ էլ չկորցնես, տունդ էլ գան ձեռիցդ առնեն: Սա թե՝ դու ուրեմն ընդհանրապես իմ լավը չես ուզում, ուզում ես տունս էլ առնեն ձեռիցս, դու ինձ էլ ի՞նչ ընկեր, շները քեզ ընկեր, ես գնացի: Գնում ա, Ժիգուլին ծախում ա, պարտքեր ա անում խելքից դուրս, ունեցած-չունեցածը գրավ ա դնում, վերջը տակ ա տալիս, պարտքերի տակից դուրս չի կարում գա, պարտատերերը գալիս տունը ձեռից առնում են, ամեն ինչ ձեռից առնում են, սա մնում ա փողոցում, դատերի մեջ, մի ահավոր վիճակ....:Էս ընկերը լսում ա, գալիս ա մոտը, թե բա՝ այ ախպեր, էս ինչ արիր, ասո՞ւմ էի, չէ: Սա որ ընկերոջը տեսնում ա, լրիվ ա կատաղում, ասում ա՝ սաղ քո նավսն էր, արա, էնքան կռացիր, չկարողացա ես իմ մուրազին հասնեմ, էդ պարտատերերին էլ հաստատ դու ես սովորացրել, որ գան իմ ձեռից ունեցածս խլեն, որովհետև դու Ժիգուլու գործակալ ես»: 7


Երեքշաբթի, Սեպտեմբեր 17, 2013թ, Հա. 4

Հայտարարություն սփյուռքից

«Արդար Հայաստան» նորաստեղծ սփյուռքահայ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խաղաղ ակցիաներին, որոնց միջոցով քաղաքացիական ակտիվիստները պայքարում են հասարակական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ: Ակտիվիստների նպատակը օրենքի գերակայության հաստատումն է՝ Ծածկած Շուկայում, Կոմիտաս 5-ում և այլ վայրերում տեղի ունեցող ապօրինի շինարարությունների, ինչպես նաև տրանսպորտի սակագների և այլ չլուծված խնդիրների շուրջ: Մեզ խիստ անհանգստացնում և վրդովեցնում են տեղի ունեցող անարդար և ապօրինի գործողությունները, ինչպես նաև ակտիվիստների նկատմամբ պետական մարմինների կողմից դրսևորած անարդար և կոպիտ վերաբերմունքը: Ոստիկանությունը ակտիվիստներից շատերին պարբերաբար և առանց օրինական հիմունքների բերման է ենթարկում՝ այսպիսով խոչընդոտելով նրանց իրականացնել սահմանադրությամբ իրենց վերապահված խաղաղ ակցիայի իրավունքը: Ոստիկանու-

թյան կողմից հաճախ կիրառվում է բռնի ուժ և ահաբեկվում են իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիները: Այս ամենին զուգահեռ ակտիվիստները ենթարկվում են խուլիգանական հարձակումների, ահաբեկման և ծեծի նաև հանցագործ տարրերի կողմից, որոնք չեն թաքցնում իրենց պաշտոնյաների հետ կապված լինելը: Չնայած տուժած քաղաքացիների բողոքներին, նման դեպքերից ոչ մեկը դեռևս չի բացահայտվել և մեղավորները չեն պատժվել: Առավել տագնապ է պատճառում այն, որ բողոքի մասնակիցներից երկուսի՝ Արգիշտի Կիվիրյանի և Դմիտրի Հարությունյանի դեմ կեղծ քրեական գործեր են հարուցվել՝ մեղադրելով նրանց ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու մեջ: Անարդարության և ապօրինության նմանատիպ խիստ դրսևորումները մեծ զայրույթ են առաջացրել սփյուռքահայ համայնքում: Չափազանց անհանգստացած ենք նաև իմանալով, որ վերջերս Ծածկած Շուկայի սեփականատիրոջ թիրախն է դարձել Նյու Յորքի հայ համայնքի ակտիվ և հարգված անդամներից մեկը՝ Կարո Եղնուկյանը, ով բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկն է: Նա մի քանի տարի առաջ ընտանիքով տեղափոխվել և բնակվում է հայրենիքում: Շուկայի սեփականատերը՝ հայտնի օլիգարխ և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրապարակայնորեն զրպար -տություն, ատելություն և կեղծ մե

-ղադրանքներ է տարածում Կարո Եղնուկյանի հասցեին՝ վտանգելով նրա և նրա ընտանիքի անվտանգությունը և վնասելով Եղնուկյանի բարի համբավը: Զրպարտանքները արդեն մեկ շաբաթից ավել է շարունակվում են, սակայն պատշաճ մարմինները դեռևս ոչինչ չեն ձեռնարկել: Ոստիկանության և դատաիրավական համակարգի կողմից կիրառվող նմանատիպ կոպիտ անարդարություններն ու ապօրինությունները խստորեն դատապարտելի են և պատիվ չեն բերում մեր ազգին: «Արդար Հայաստան» կազմակերպությունը իր օժանդակությունն է հայտնում Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քաղաքացիական խաղաղ պայքարի միջոցով պայքարում են Հայաստանի Հանրապետությունում արդարության և օրինականության հաստատման համար: ՀՀ ոստիկանությունից և դատաիրավական համակարգից պահանջում ենք.

Հետևեք հայաստանյան և միջազգային նորություններին www.usarmnews.info և www.inndailynews.com ինտերնետային կայքերում: Տեղադրեք Ձեր գովազդները մեր կայքերում: 818-937-9083 Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում տպագրված նյութերի, հայտարարությունների և գովազդների բովանդակության համար և միշտ չէ, որ թերթում տպագրված նյութերի գաղափարը պատկանում է խմբագրությանը, կամ խմբագրությունը կիսում է հոդվածներում ներկայացված տեսակետները: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը ՛՛Քո իրավունքը՛՛ ամսագրին պարտադիր է:

8

Գլխ. Խմբագիր՝ Անի Գրիգորյան (Երևան) Chief Editor: Ani Grigoryan (Yerevan) Տնօրեն`Կարո Կարապետյան (ԱՄՆ) Director Karo Karapetyan (USA) Համակարգչային գրաշարում և ձևավորում Սոնա Ոսկերչյան (Լոս Անջելես) Computer typing and design Sona Voskerchyan (Los Angeles)

1. Դադարեցնել Արգիշտի Կիվիրյանի և Դմիտրի Հարությունյանի դեմ քրեական հետապնդումները: 2 . Դադարեցնել բոլոր ապօրինի ձերբակալությունները, անհիմն բերման ենթարկելու և ոստիկանական ահաբեկման պրակտիկան: 3. Անմիջապես արգելել Կարո Եղնուկյանի դեմ սանձազերծած զրպարտանքների տարածումը և մեղավոր կողմին ենթարկել իրավական պատասխանատվության: 4. Բացահայտել և պատժել քաղաքացիական

ակտիվիստերին

հալածող

քրեական տարրերին: Ազատությունը

պատասխանատվու-

թյուն է: Դրա համար դրանից այդքան վախենում են: Բեռնարդ Շոու


Publisher version of no 4 printing 17 september 2013  
Read more
Read more
Similar to
Popular now
Just for you