Artgrak 1-2, 2014

Page 140

արտգրականություն 1-2/2014

137

Կունդերա

հատվածները բաց է թողնում վեպի երրորդ հրատարկության միջից: Բարեբախտաբար, ավելի ուշ նա դրանք վերականգնում է: Գոյություն ունի վիպական դատողություն, ինչպես գոյություն ունի վիպական երկխոսություն և գործողություն: Պատերազմ և խաղաղության մեջ երկար պատմական դատողություններն աներևակայելի են վեպից դուրս, օրինակ՝ գիտական հանդեսում: Լեզվախոսության (langage) պատճառով, իհարկե, [որը] լի է դիտավորյալ պարզամիտ համադրություններով և փոխաբերություններով: Բայց հատկապես, որովհետև Տոլստոյը, խոսելով Պատմության մասին, չի հետաքրքրվում, ինչպես դա կաներ պատմագետը, իրադարձությունների ճշգրիտ նկարագրությամբ, սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի համար դրանց հետևանքներով, այսինչի կամ այնինչի դերի գնահատմամբ և այլն. նա հետաքրքրվում է Պատմությամբ՝ ինչպես մարդկային գոյության նոր չափմամբ: Պատմությունը XIX դարի սկզբին դարձավ կոնկրետ փորձառություն յուրաքանչյուրի համար, այդ նապոլեոնյան պատերազմների ժամանակ, որոնց մասին խոսվում է Պատերամ և խաղաղության մեջ. այդ պատերազմները, ցնցելով, յուրաքանչյուր եվրոպացու հասկանալի դարձրեցին, որ նրանց շրջապատող աշխարհը գտնվում է անընդհատ փոփոխությունների իշխանության ներքո, որոնք միջամտում են նրա կյանքին, փոխակերպում են այն և պահպանում այն տատանման մեջ: Մինչ XIX դարը, պատերազմները, խռովություններն ընկալվում էին իբրև բնական աղետներ, ժանտախտ կամ երկրաշարժ: Մարդիկ պատմական իրադարձությունների մեջ չէին նկատում ո՛չ միասնություն, ո՛չ շարունակականություն և չէին մտածում, որ կարող են փոխել դրանց ընթացքը: Ժակ-ճակատագրապաշտ Դիդրոն զորակոչվում է բանակ, այնուհետև ծանր վիրավորվում է մարտի ժամանակ. դա իր կնիքն է թողնում նրա ողջ կյանքի վրա՝ նա կկաղի մինչև իր օրերի վերջը: Սակայն այդ մարտի մասին, որն այդքան նշանակալից էր Ժակի համար, վեպում ոչինչ չի ասվում: Եվ մի կողմից էլ ի՞նչ ասել: Եվ հանուն ինչի՞ ասել: Բոլոր պատերազմները միանման են եղել: XVIII դարի վեպերում պատմական պահը որոշարկված է շատ մոտավոր: Միայն XIX դարի սկզբին, սկսած Վալտեր Սքոթից և Բալզակից, բոլոր պատերազմներն այլևս միանման չեն թվում, իսկ վեպերի կերպարներն ապրում են ճշգրտորեն թվագրված ժամանակներում: Տոլստոյը վերադառնում է նապոլեոնյան պատերազմներին


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.