Իսլամը հասկանալու բանալին

Page 18

Մուսուլմանները օգտագործում են լուսնային օրացույցը, որպեսզի որոշեն ամսվա սկիզբն ու վերջը: Մուսուլմանների համար որոշ կարևոր իրադարձություններ, ինչպիսինն է Ռամադան ամիսը կամ հաջի ժամանակաշրջանը նույնպես որոշվում են համաձայն լուսնային օրացույցին:

5.Մեծ ուխտագնացությունը (Հաջ) Յուրաքանչյուր մուսուլման, տղամարդ թե կին, հասուն տարիքի եւ մտքի տեր լինելով, գոնե մեկ անգամ կյանքում պարտավոր է կատարել հաջ, եթե դա նրան թույլատրում է իր ֆինանսական վիճակը: Հաջը ուխտագնացություն է Ալլահի սուրբ տուն՝ Քաաբա, որպեսզի որոշ ժամանակահատվածում որոշակի վայրերում իրականացվեն երկրպագության որոշ ծիսակատարություններ: Ալլահն ասում է. «Մարդիկ պարտավոր են Ալլահի առաջ կատարել հաջ դեպի Սուրբ Տուն (Քաաբա, Մեքքա), եթե նրանք ի վիճակի են կատարել դա: Եվ ինչ վերաբերվում է չհավատացողներին (հաջը ժխտողներին ու Ալլահին չհավատացողներին), ապա Ալլահն իր արարածների կարիքը չունի»: (Ղուրան 3:97) Հաջը մուսուլմանների ամենամեծ հավաքույթն է: Հաջի ժամանակ ողջ աշխարհից եկած ուխտագնացները նույնատիպ հագուստով հագնված հավաքվում են նույն վայրում, կոչ են անում մեկ Աստծո, կատարում են նույն ծեսերը:

16


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.