Page 1

||||||||||||||||||||||||||||||||||||||||

||||||||||||||||||||||||||||||||||||||||||||| 1 ԱՆՎՃԱՐ հա. 2

Հրատարակիչ`Human Rights Defense

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

Հայ - Ամերկյան երկշաբաթաթերթ

Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու երկիր Խմբագրական

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԻՐԱՎՈւՆՔ

Թեժ ամառվա երիտասարդական հաղթանակը Ամառը Երևանում այս տարի ինչպես երբեք թեժ է: Չնայած օգոստոսն, ըստ օդերևութաբանների, նորմայից շատ ավելի զով է լինելու, ջերմաստիճանն էլ տատանվելու է 32-ից 34 աստիճանի սահմաններում, այնուամենայնիվ, կրքերը Հայաստանի մայրաքաղաքում չեն հանդարտվում: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասուլիս հրավիրեցին և հայտարարեցին, որ քաղաքային տրանսպորտի, մասնավորապես երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղևորավարձը թանկացել է և հուլիսի 20-ից դառնալու է 150 դրամ: Տրանսպորտի և այլ ծառայությունների թանկացման մասին լուրերը սկսել էին շրջանառվել դեռ հուլիսի սկզբին: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից թանկացավ նաև Ռուսաստանից ներկրվող բնական գազի սակագինը, ու հասարակությունը սպասում էր, որ պաշտոնյաները տրանսպորտի է թանկացումը կհիմնավորեն հենց գազի գնի թանկացմամբ: Բայց պարզվեց, որ... Էջ 2

Արման Գրիգորյան.

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում էջ 6

Ազատ արձակեք Տիգրան Առաքելյանին

Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած վերջին ակցիայի ժամանակ ԱԺ Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի ուշագրավ միտք էր հայտնել. Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու պետություն: Եւ իսկապես. Հայաստանն այսօր էջ 4

Ամերիկան «դադար է վերցնում» Ռուսաստանի հետ հարաբերություները վերագնահատելու համար էջ 6

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ

ՍՊՈՐՏ FIFA-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Օգոստոսի 8-ի տարբերակում մեր ... Էջ 9

ՄՇԱԿՈւՅԹ Երկու անդառնալի կորուստ հայ մշակույթում «Քո իրավունքի» խմբագրությունն իր ցավակցությունն է հայտնում Ազատ Գասպարյանի և Մարկ Սաղաթելյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Էջ 10-11 Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում տպագրված նյութերի, հայտարարությունների և գովազդների բովանդակության համար և միշտ չէ, որ թերթում տպագրված նյութերի գաղափարը պատկանում է խմբագրությանը, կամ խմբագրությունը կիսում է հոդվածներում ներկայացված տեսակետները: Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը ՛՛Քո իրավունքը՛՛ ամսագրին պարտադիր է:

Ոչ հանրային ցանկություններ, եւ 20 հազար ավտոկայանատեղի էջ 8

... ոչ ընդիմադիր արվեստագետները նույնպես հոգնել են այս վիճակից եւ հարկ լինելու դեպքում, կըմբոստանան ու կմիանան ժողովրդին … էջ 3 1


2

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու պետություն

տրասպորտային փոխադրումներ իրականացնող տնտեսվարողները նման դիմումներ էին ներկայացրել գազի գնի թանկացումից դեռ շատ առաջ, ուստի թանկացումը ամենափոքր առնչությունն էր ունենալու գազի գնի թանկացման հետ: Պատկան մարմինները խոստանում էին, որ ուղևորավարձի թանկացումն իր հետ կբերի նաև որակ, բայց դրա համար պետք է դեռ սպասել... Այսինքն, սկզբից վճարիր ավելի թանկ, որ հետո... (ինչ որ անորոշ ժամանակ հետո) մեկ էլ տեսար, երթուղայինով նստած սկսես երթևեկել, կամ էլ նորից անորոշ ժամանակ անց, քո անորոշ ժամանակ շարունակ վճարած 150 դրամների շնորհիվ մայրաքաղաք Երևանը Չինաստանից և Բելառուսից ևս 10 ավտոբուս (էժան գներով կամ նվերի տեսքով) «կներկրի»: Բայց կրկնում եմ, այս ամենը շաաատ անորոշ ժամանակում... Իսկ հիմա վճար-իր 150, մնացածը հետո կերևա... Թե ինչպես հասարակությունը, մասնավորապես երիտասարդությունն արձագանքեց որոշմանը, տեսանք բոլորս: Պայքարի լարված մի քանի օրեր, որոնց հաջորդեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտնի ուղերձը. Տրանսպորտը դեռ չի թանկանա, կհավաքվենք, կքննարկենք ու անորոշ ժամանակ անց կերևա, թե ինչը ինչոց է: Ուղերձը լսելուց անմիջապես հետո Երևանի կենտրոնը վերածվեց տոնախմբության թատերաբեմի: Երգ, երաժշտություն, խմբերով երիտասարդներ, եռագույն դրոշներ... Երևանը տոնում էր իր հաղթանակը: Բայց հարցը փակված չէր, քաղաքապետն ընդամենը կասեցրել էր որոշումը, այսինքն, այս հարցին դեռ անդրադարձ էր կատարվելու: Ուստի, արդեն մոտ 20 օր է, ինչ մի խումբ երիտասարդներ քաղաքապետարանի դիմաց նստացույց են անում: Անժամկետ նստացույց հայտարարած երիտասարդները պահանջում են աշխա-

տանքից ազատել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, ով հայհոյել էր լրագրողի, և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանին, ով, ըստ ակտիվիստների, խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, թույլ տվել լիազորությունների չարաշահում, ինչպես նաև պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ դրսևորել քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ: Ինչպես նշեցի, նստացույցն անժամկետ է, և ամեն օր քաղաքապետարանի դիմաց նոր զարգացումներ են տեղի ունենում. Օրինակ, քաղաքապետարանի պահակը ամբողջ գիշեր միացնում է գազոնների ոռոգման համակարգը, և ամբողջ մայթը վերածվում է լճի, ակտիվիստներին «հյուր են գալիս» հարևան Կոմայգու տրանսվիստիտները, կամ էլ անհայտ համարանիշներով մեքենաներ վարող երիտասարդներ... Գալիս են, սպառնում, հայհոյում ու գնում... Ակտիվիստները նշում են, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել... Երևանում այս օրերին էլի մի քանի օրենքների ու օրենսդրական նախագծերի դեմ են պայքարում` վճարովի ավտոկայանատեղիներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների վարձավճարների աճ, գենդերի մասին օրենք, Սիրահարների այգում համբուրվելու արգելք... Վերջիններիս մասին երկար չեմ խոսի, քանի որ «Քո իրավունքի» այս համարում կներկայացնենք մի քանի վերլուծություններ կապված դրանց հետ, և հետո, այս մասին արդեն շատ է խոսվել, ու դեռ խոսվում է: Մի խոսքով, այսպիսի ակտիվ օգոստոս մայրաքաղաքը շատ վաղուց չէր ունեցել: Այն, որ հասարակական ընդվզումը հակահասարակական որոշումների դեմ գնալով ավելի հասուն և կազ-

մակերպված բնույթ է ստանում, իհարկե, ուրախալի է: Աննախադեպ է նաև այն, որ ամառային այս ակցիաներն ի սկզբանե չեն ունեցել առաջնորդներ, դրանք իրենց իրավունքները պաշտպանել ցանկացող երիտասարդների ինքնաբուխ շարժումներ են, որոնք արդեն իսկ վկայում են նոր սերնդի մոտ հասարակական գիտակցության բարձրացման մասին: Թե ինչպիսին կլինի այս շարժումների ապագան, և ինչքանով կարդարանան շարժման մասնակից երիտասարդների ակնկալիքները, այս պահին դժվար է ասել: Բայց այն, որ հակահասարակական վերջին օրենքները նպաստեցին, որ հայ երիտասարդությունը զանգվածաբար պաշտպան կանգնի իր իրավունքներին, և փորձի փոխել հասարակությունում առկա անտարբերությունը: Սա վկայությունն է այն բանի, որ այլևս անդառնալի է քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը: Հասարակության, որի հիմքում քաղաքացու իրավունքները առաջնային համարող և այդ իրավունքների պաշտպանության համար պայքարելու պատրաստ հայ երիտասարդն է կանգնած: Եվ զուր էին իշխանությունների ջանքերը, քանզի վաղ թե ուշ երիտասարդները առաջադրելու են խնդիրների լուծման քաղաքական օրակարգը, վերականգնելու են ջաղջախված քաղաքական համակարգը: Հ.Գ. 1999 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Աշխարհում այդ օրը առաջին անգամ նշվել է 2000թ. Օգոստոսի 12-ին: «Քո իրավունքի» խմբագրակազմը սրտանց շնորհավորում է բոլոր հայ երիտասարդներին` մաղթելով այսուհետ ևս հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Նարինե Դանեղյան

2


3

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ

Գիսանե Պալյան. «Ոչ ընդդիմադիր արվեստագետները նույնպես հոգնել են այս վիճակից»

Empyray ռոք-խմբի երաժիշտ, կոմպոզիտոր Գիսանե Պալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ընտանիքում դեռ ուսանող չունի, բայց մտահոգված է, որ բուհերը բարձրացրել են ուսման վարձավճարները եւ ինքը միանում է դրանց դեմ իրականացվող բողոքի ակցիաներին: «Նախ, սկսենք կրթությունից: Կարո՞ղ են արդյոք տաղանդավոր, բայց անապահով երիտասարդները թույլ տալ իրենց սովորել բուհերում: Այսօր ինչպիսի՞ աշխատավարձեր են ստանում արվեստագետները եւ արդյոք կարո՞ղ են ինքնադրսեւորվել, երբ ոչ մի պետական աջակցություն չունեն եւ միայն իրենց գրպանի վրա կարող են հույսը դնել: Գիտե՞ք, թե որքան աշխատավարձ են ստանում ուսուցիչները երաժշտական դպրոցներում: Ուղղակի մեկմեկ ամաչում եմ, որ երաժիշտ եմ... Իմ իմանալով նվազագույն աշխատավարձից քիչ բարձր է նրանց աշխատավարձը»,- ասում է Գիսանե Պալյանը: Խնդիրն այն է, որ ուսման վարձավճարներն ավելանում են, սակայն դասախոսների աշխատավարձը մնում է անփոփոխ` նույն ցածր մակարդակին: Գիսանեի կարծիքով` այստեղ կառավա-

րությունն անելիք ունի եւ պետք է ակտիվ աջակցություն ցուցաբերի, քանի որ ցավալի է, երբ այսօր արվեստագետը գումար աշխատելու համար ստիպված մատուցող է դառնում կամ տաքսու վարորդ: «Խոսեմ իմ ոլորտից: Երաժիշտը կարող է դրսևորել իրեն համերգների, տեսահոլովակների եւ աուդիոձայնագրությունների միջոցով: Այս ամենի համար հարկավոր են մեծ գումարներ: Իսկ ինչպե՞ս կարելի է ձեռք բերել հովանավոր, եթե հայտնի է, որ հովանավորվում է հիմնականում մի ոճի երաժշտություն՝ ռաբիզը: Այստեղից` հետեւություն. Երիտասարդների մի մասը վաճառվում է ռաբիզին, հետագայում ռեստորաններում աշխատանք ունենալու համար, մյուս մասը՝ ստիպված սկսում է այլ աշխատանքով զբաղվել եւ իր արվեստը հոբբի է դարձնում»,- նշեց Գիսանեն: Դիտարկմանը, թե կան երաժիշտներ, արվեստագետներ, որոնք իշխանության «թեւի տակ» լավ էլ առաջ են գնում եւ որեւէ խնդիր կարծես թե չունեն, Գիսանե Պալյանն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկին քննադատել: «Վերջին` «Ոչ 150 դրամին» ակցիաները ցույց տվեցին, որ կարծես թե ոչ ընդդիմադիր արվեստագետները նույնպես հոգնել են այս վիճակից եւ հարկ լինելու դեպքում, կըմբոստանան ու կմիանան ժողովրդին», հավելեց նա: www.hetq.am International News Network Հրավիրում է աշխատանքի գովազդային գործակալների

Phone: (818) 937-8283

EMPYRAY Hayeli.am-ը լուր է հրապարակել, թե EMPYRAY ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը ընդմիշտ հեռացել է Հայաստանից ու ցանկություն ունի ԱՄՆ-ում հաստատվել: EMPYRAY ռոք խմբի անդամներից Գիսանե Պալյանը լուրը հաստատելով՝ Aravot.amին ասել է. «Սարգիսը անձնական նկատառումներից ելնելով է գնացել, ու չէինք ուզենա իր անունից մեկնաբանություններ անել: Ինքը հետագայում կապի մեջ կլինի եւ կխոսի այդ մասին»: Aravot.am -ը հետաքրքրվեց՝ իսկ ինչպե՞ս է EMPYRAY-ը գործելու՝ առանց Սարգիս Մանուկյանի: «Խումբը չի դադարելու իր գործունեությունը, լուրջ ծրագրեր ունենք, օրերս հան-

դես կգանք հայտարարությամբ կամ ֆեյսբուքյան մեր էջի, կամ ԶԼՄ-ների միջոցով», -հայտնել է Գիսանե Պալյանը: Մեր թերթի աղբյուրները հայտնում են, որ այնուամենայնիվ հայտնի ռոք երաժիշտ Սարգիս Մանուկյանը չի վերադառնալու Հայաստան իր անձի հետ կապված որոշակի անհաղթահարելի խնդիրներով: Արամ Պողոսյան (Լոս Անջելես)

3


Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ԻՐԱՎԱԿԱՆ

4

Հայաստանն առանց քաղբանտարկյալների

ուղնուծուծով վեր է ածվել համարձակ մարդկանց պա -տըժելու մի հրեշավոր մեքենայի: Համարձակ մարդիկ մշտապես փորձության են ենթարկվում: Եւ խոսքն ամենեւին էլ այն քաղաքացիների մասին չէ, ովքեր իրենց հռչակել են համարձակ: Ամենեւին: Չնայած, ինչպես գիտենք, Հայաստանում ընդունված մի ներքին կացութաձեւ է դարձել` եթե մարդն իրեն հռչակում է «այսպիսին», ուրեմն, ինքն այդպիսին է: Խոսքն իրապես համարձակ մարդկանց մասին է, ովքեր իրական վտանգ են ներկայացնում այս իշխանություններին: Իսկ այս իշխանությունների համար, առաջին հերթին եւ հիմնականում, վտանգ են ներկայացնում համարձակ մարդիկ. այն մարդիկ, ում հնարավոր չէ որեւէ լծակով ազդեցության տակ պահել` ֆինանսական, ազգակցական-ընկերական, համայնքային, շանտաժով եւ այլն: Սերժ Սարգսյանի իշխանությունը, ին -չպես ակնհայտ դարձավ վերջին 5 տարիների ընթացքում, «ափաշկյարա» գնում է ամեն շարժվող եւ անշարժ բան, որ կարող է կապ ունենալ քաղաքական դաշտի հետ: Եթե նա չի գնում անմիջականորեն, ապա գնում է միջնորդավորված: Եթե քաղաքական դաշտում, անգամ միջնորդավորված եղանակով, ինչ-որ բան Սերժ Սարգսյանին հասու չէ, ուրեմն՝ այն իր իշխանության համար վտանգ է ներկայացնում: 2008-ից հետո քաղաքական դաշտում շատերը

փորձեցին որդեգրել «միաժամանակ եւ կույս մնալու, եւ հաճույք ստանալու» մարտավարությունը, ինչը ենթադրում էր ներկայանալ որպես սկզբունքային ընդդիմադիր, սակայն չխորշել սնվել իշխանական ֆինանսական ազդեցիկ աղբյուրներից: Կիսաընդդիմադիր լինելու այս նոր մեթոդը Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով արմատավորվեց հայոց լեռներում եւ բոլոր հարթավայրերում: Սակայն կիսաընդդիմադիր լինել հնարավոր չէ (գոնե երկարաժամկետ առումով) նույնքան, որքան հնարավոր չէ լինել կիսահղի: Ինչպե՞ս: Շատ պարզ: Որովհետեւ 2008-ի ընտրություններից առաջ դաշտն արդեն հստակ բաժանվել էր իշխանական ու ընդդիմադիր թեւերի: Այդ երկուսի մեջտեղում գտնվողները կամ նրանք, ում մի ոտքն այստեղ էր, բայց մյուս ոտքը` հակառակ ճամբարում, վաղ թե ուշ ընտրու-

թյուն պետք է կատարեին: Սրանք այն գոլերն էին, ովքեր առավել վտագավոր էին, քան նրանք, ովքեր բացահայտ իշխանական ճամբարից էին դուրս գալիս մարտադաշտ: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն ինքնակամ ընտրության մասին էր, կամ՝ ոչ այնքան, որքան բնական ընտրության մասին: Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեք հենց այնպես չի վճարում ոչ մեկին: Վաղ թե ուշ` վճարի դիմաց պետք է ծառայություն մատուցել: Թե չէ Սարգսյանը հո ձրի լավություն չէր անելու մարդկանց. եթե Սարգսյանն այդքան հումանիստ լիներ, հիմա հրաժարական տված ու հեռացած կլիներ: Բայց Սարգսյանն այդ բանը երբեք չի անի, եւ դեռ մի բան էլ ավելին, համարձակների ոխը կհանի նրանցից, ում մի ոտով տարել ու պատսպարել է իր ճամբարում: Բայց ինչպես որ մի ձեռքը ծափ չի տա, նույնպես եւ մի ոտքը կռիվ չի տա, հետեւաբար՝ ֆորսմաժորի ժամանակ ընտրությունն անխուսափելի է

դառնում, եւ Սարգսյանը մի ոտքի վրա կանգնածներին երկու ոտքի վրա է ռազմադաշտ հանում՝ ընդդեմ ընդդիմության, իհարկե: Հերթով: Եթե մի մասին հանել ու բացահայտել է, դա դեռ չի նշանակում, որ մյուսներին ծածուկ կպահի: Ժամանակի հարց է: Բայց հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանին դիմավորելու են «ամենավտանգավորները` երկու ոտքի վրա կանգնած համարձակները` չըծախվածները: Նրանց դեմ պայքարելու համար Սարգսյանը ոչ լծակ ունի, ոչ զենք: Իհարկե, իշխանությունները կարող են մտածել, որ մի զենք, այնուամենայնիվ, ունեն՝ Հայաստանը քաղբանտար -կյալներով լցնելը: Բայց փորձն արդեն ցույց է տվել, որ դա խնդրի լուծում չի կարող լինել: Հենց այդ պատճառով էլ Սարգսյանը 2011-ի մայիսին ստիպված եղավ ազատ արձակել վերջին քաղբանտարկյալներին: Իհարկե, մի քանի ամիս անց, Սարգսյանի իշխանությունը չդիմացավ: Հայաստանն, այդուամենայնիվ, ունեցավ քաղբանտարկյալ` ի դեմս Տիգրան Առաքելյանի: Բայց ի՞նչ ստացավ արդյունքում: Միայն մի բան. Համարձակները չվախեցան, չկոտրվեցին: Ընդհակառակը: Սա արդեն սկզբունքի հարց է: Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Հայաստանը չպետք է լինի համարձակ մարդկանց պատժելու պետություն: Եւ այդ Հայաստանում Սարգսյանը, բնականաբար, տեղ չունի: http://www.ilur.am/news/view/17064.html

4


5

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ԱՐՏԱԳԱՂԹ

Երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից երկրում աշխատավարձերը ավելի բարձր են՝ 42 տոկոս: Հետո գալիս է բարոյահոգեբանականը, այն բաղկացած է 4 կետից. Արտերկրում չեն ոտնահարում մարդու իրավունքները՝ 12 տոկոս, Հայաստանում առկա անօրինականությունների պատճառով՝ 8 տոկոս, այստեղ տիրող հոգեբանական մթնոլորտի պատճառով՝ 4,5 տոկոս, Հայաստանում առկա քաղաքական իրավիճակի պատճառով՝ 3 տոկոս», - ասում է Գարիկ Հայրապետյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում երիտասարդները նշեցին, որ հնարավորության դեպքում կմեկնեն Հայաստանից, ոմանք` վերադառնալու մտադրությամբ, ոմանք` ընդմիշտ: Պատճառները հիմնականում զեկույցում նշվածներն են: Հիշեցնենք, որ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանից գնացել և չի վերադարձել ավելի քան 123 հազար մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատ-

վածի համեմատությամբ, չվերադարձածների թիվը 24 հազարով ավելի է: Հայրապետյանն ասաց, որ չի կարող նշել, թե չվերադարձածների քանի տոկոսն են երիտասարդներ, քանի որ միգրացիայի վերաբերյալ Կառավարության հետազոտությունը պատրաստ կլինի միայն աշնանը, իսկ վերջին տարիներին նման հետազոտություններ չեն արվել: «Հայաստանից նույնիսկ միգրանտներն են ցանկանում արտագաղթել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ժամաս Կարապետյանը, ով 10 տարի առաջ Իրանից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Նա ասում է, որ այսօր էլ ուզում է Հայաստանից մեկնել: Երկիրը լքող երիտասարդների հիմնական մասը, ըստ Հայրապետյանի, բարձրագույն կրթություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են:

Գյումրիում դեռ մոտ 4000 տնակ կա հաշվառման և բաշխման բաժնի պետ Արտյոմ Դավթյանն «ԱզաԳյումրիում 1988-ի երկրաշարժից տություն» ռադիոկայանի հետ հետո մինչ օրս 96 տնակային ավզրույցում ասաց, որ տնակների ան կա, որտեղ շարունակում են մոտավոր թիվը 4000 է։ «Քաղաապրել հազարավոր ընտանիքքապետի հիմնական հանձնաներ՝ ոմանք արդեն 25 տարի։ րարությունն այն է, որ ճշտենք Գյումրիի քաղաքապետարանը անօթևանների ստույգ թիվը»,քաղաքում առկա տնակների ասաց Դավթյանը։ Անօթևան ընստույգ թիվը ճշտելու նպատատանիքների վերջին հաշվառումը կով մեկ ամսից ավելի է՝ իրակա2008 թվականին է անցկացվել, նացնում է տնակների հաշվառմինչև նոյեմբերի 1-ը ներկայաում։ Այս հաշվառմամբ կճշտվի ցած ընտանիքները հաշվառվել մի քանի հանգամանք՝ նախ փաեն։ Գյումրիում հաշվառվել է 4270 ստացի առկա տնակների թիվը, ընտանիք։ 2812 բնակարան է կատնակներում բնակվող ընտառուցվել և հատկացվել անօթևան նիքների թիվը, որ երկրաշարժից ընտանիքներին։ Եվս 420 բնակաանօթևան է դարձել, բայց հաշրան կառուցելու է, այդպես են վառված չէ անօթևանների հերխոստացել իշխանությունները։ թացուցակում, քանիսն են բնաԱյս թվերի հանրագումարում կարանները վաճառել և վերապարզ երևում է, որ պետությունը դարձել տնակ կամ տուն ստացել դեռ 1038 ընտանիքի բնակարաև չեն տեղափոխվել։ Կան նաև լքնով ապահովելու պարտավորված տնակներ։ Գյումրիի քաղավածություն ունի, դրան գումաքապետարանի բնակարանների րած կան 200-ից ավելի անօթևան

ընտանիքներ, որոնք չեն հասցրել հաշվառվել, բայց փաստացի երկրաշարժից անօթևան են։ Տնակների հաշվառման գործընթացի ավարտից հետո, երբ արդեն հստակ կլինի, թե երկրաշարժից անօթևան դեռ քանի ընտանիք կա, պարզ կդառնա՝ անօթևանության նոր ծրագիր կլինի, թե ոչ։ Համենայն դեպս, նախագահի և կառավարության տված խոստումը, թե 2013 թվականը աղետի գոտում անօթևանության խնդրի վերջնական լուծման համար վերջնաժամկետ կլինի, իրականություն չդարձավ։ Գյումրիում դեռ 420 բնակարանի շինարարական աշխատանքները չեն մեկնարկել, Ախուրյանում էլ մի քանի ամիս է՝ աշխատանքները դադարեցված են։

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների թեման այս տարի երիտասարդության միգրացիան է: Ըստ ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական հարցերի վարչության ազգաբնակչության բաժնի տվյալների՝ աշխարհում կա 15-24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մեկ ութերորդը։ «Հայաստանից մեկնող երիտասարդ միգրանտները ևս մեծ թիվ են կազմում», - օգոստոսի 12-ին հրավիրած ասուլիսում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը և հավելեց, որ Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից: «Հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ արտերկրում ավելի հեշտ է աշխատանք գտնել: Արտ-

http://www.azatutyun.am/content/article/25073041.html

http://www.azatutyun.am/content/article/25071917.html

Գովազդի համար զանգահարեք` For advertise call: 818-914-8283 5


6

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում /մասն առաջին/

Արման Գրիգորյան

Հայաստանի վերջին՝ նախագահական ու ավագանու ընտրություններն իմ ծանոթների ու մտերիմների մեջ հուսալքության ու անզորության շատ ծանր տրամադրություն են հարուցել։ Բայց ընտրությունների արդյունքներից ավելի շատ նրանց սկսել է տանջել Հայաստանում ծավալվող իռացիոնալիզմի, կեղծ բարեպաշտության, էժանագին սենտիմենտալության ու գռեհիկ սիմվոլապաշտության ագրեսիան, ինչը սկսել է հոշոտել մեր մշակույթը, և ինչը հատկապես ակներև դարձավ նախագահական ընտրություններից հետո` Րաֆֆի Հովհաննիսյանի բեմադրած ֆարսի արդյունքում։ Նշածս ծանոթներից շատերը, որ իմ սերնդակիցներն են, այսինքն՝ 80-ականներին և 90ականներին ձևավորված մարդիկ, անընդհատ հիշում են իրենց պատանեկության ու երիտասարդության Հայաստանը, որի հասարակական մթնոլորտում գերիշխողն այդ ամենի հակառակն էր։ Այդ Հայաստանում սկսել էին նախընտրել տրամաբանված միտքն ու խոսքը և մերժել մտքի բացակայությունն էժան սենտիմենտալությամբ ու կեղծ բարեպաշտությամբ քողարկելու փորձերը։ Այդ Հայաստանում մեկնելի ու գործնական խոսքը սկսել էին նախընտրել դատարկ կարգախոսներից ու ներբողներից։ Այսինքն՝ այնպես չէ, որ Հայաստանում իռացիոնալիզմի, կեղծիքի ու գռեհիկ սիմվոլապաշտության սուր դեֆիցիտ էր զգացվում

այդ տարիներին, բայց այն ժամանակ դրանց վաճառականները մի տեսակ պաշտպանվողի դիրքերում էին։ Իմ սերնդի պատանեկության Հայաստանում էր, որ այդ ամենն իր թիրախը դարձրած Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր 83% ձայն ստանալ նախագահական ընտրություններում, ինչն, իմ խորին համոզմամբ, նրա և նրա թիմակիցների՝ այդ տարիների ներքաղաքական հաղթանակների հիմնական գրավականն էր։ Այդ Հայաստանում էր, որ կարող էր լույս տեսնել Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը», որի ոչ միայն բովանդակությունն է հետաքրքիր, այլև տոնը։ Այդ Հայաստանի հասարակական ու մշակութային մթնոլորտի ծնունդն էին Վանո Սիրադեղյանի արձակն ու հրապարակախոսությունը, որը նույնպես նշածս իռացիոնալիզմի, սենտիմենտալության ու գոլորշու պերճախոս մերժումն էր, և, որ ամենակարևորն է՝ մերժումն էր ուժեղի ու հարձակվողի դիրքերից։ Տեղերն ու ուժերի հարաբերակցությունը կարծես փոխվել են։ Այսօրվա Հայաստանում երկրի ղեկավարությունը ստանձնելու լուրջ հավակնություններ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանն առանց ծաղրի առարկա դառնալու մտավախության կարող է խոսել միաժամանակ Ղարաբաղը ճանաչելու և Թուրքիային նախապայմաններ ներկայացնելու մասին։ Նույն Հովհաննիսյանը կարող է 20 րոպե խոսել՝ առանց գոնե մի վերծանելի միտք հայտնելու, և ոչ առանց որոշակի հիմքի ակնկալել, որ սկանդալայինը ոչ թե դա է է լինելու, այլ դա մատնացույց անելը։ Այսօրվա Հայաստանում նորից արևի տակ իր փոքրիկ ու տաքուկ անկյունը գտած նոմենկլատուրային մտավորականը կարող է առանց վարանելու պնդել, թե լավ է հասարակական մթնոլորտի համար, որ մարտի 1-ը չեն բաՏես` էջ 7

ԱՄՆ-ը «դադար է վերցնում» Ռուսաստանի հետ հարաբերություները վերագնահատելու համար Միացյալ Նահանգները հարկ է համարում «դադար վերցնել» Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագնահատելու համար։ Այդ մասին օգոստոսի 9ին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման՝ երկրի գլխավոր քաղաքական թեմաներին նվիրված ասուլիսի ժամանակ: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահին ուղղված առաջին իսկ հարցը, որը վերաբերում էր Ռուսաստանի հետ հարաբերություններին, բավական կտրուկ էր և ուղիղ՝ «Ո՞րն է Պուտինի մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում և արդյոք ավելի արդյունավետ չէին Օբամայի հարաբերությունները *Պուտինի նախորդի՝ Մեդվեդևի հետ»։ Ի պատասխան, ԱՄՆ-ի նախագահը համաձայնեց, որ Մեդվեդևի հետ համագործակցությունն առավել հաջող էր և, թերևս, առ-

աջին անգամ հրապարակավ քննադատեց Ռուսաստանի ներկայիս նախագահին: «Ճիշտ է, երբ նախագահ Պուտինը վերադարձավ իշխանության, առավել տեսանելի դարձավ ռուսական կողմի հակաամերիկյան հռետորաբանությունը՝վերադարձնելով մեզ սառը պատերազմի ժամանակ առկա կարծրատիպերին»հայտարարեց Օբաման՝ հավելելով.-«Ես փորձում էի համոզել Պուտինին նայել ապագային, բայց կարծես թե իմ փորձերն անարդյունք էին»: Իր նախագահուՏես` էջ 7 6


7

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ՔԱՂԱՔԱԿԱՆ Իռացիոնալիզմը Հայաստանի հասարակական ու քաղաքական կյանքում /մասն առաջին/ Սկիզբը էջ 5

ցահայտել, ինչպես Մար -տին Վարդազարյանն էր դա արել, կամ բացեիբաց հայտարարել, թե Սերժ Սարգսյանի ընտրված լինել-չլինելն իրականում կարևոր չէ, ինչպես մի այլ «մտավորական» էր հայտարարել վերջին երդմնակալության ար-արողությունից հետո։ Այսօրվա Հայաստանի գիտական կոչվելու հավակնություններ ունեցող կայքերում ու ամսագրերում կարող են հոդվածներ

հրատարակվել թուրքերի մոտ մարդասպա -նի գենի առկայության կամ Բելի դեմ պատերազմում Հայկի ընտրած մարտավարության մասին։ Եվ այսպես շարունակ։ Իսկ մտածելու ընդունակությունը չկորցրած մարդիկ պարտավոր են հանդուրժողաբար ու հարգալից տոնով բացատրել, թե, ասենք, ինչո՛ւ առանց դաշնակիցների երկու ճակատով պատերազմը Հայաստանի շահերից չի բըխում։ Այդ

բացատրությունն էլ անպայման պետք է համեմվի ապացույցներով, որ շատ սիրում ես հայրենիքդ և որ ցեղասպանության փաստը կասկածի տակ չես դնում։ Հարգալից տոնով ու բառապաշարով ստիպված ես բացատրել, որ ոչինչ չի կարող հասարակական մթնոլորտը փչացնել այնպես, ինչպես մարտի 1-ի նման հանցագործությունը չբացահայտելն ու մեղավորներին չպատժելը։ Ստիպված ես

համբերատար լսել թուրքերի մարդասպան գեների մասին տխմարաբանությունն՝ առանց դրա հեղինակին ասելու, որ կասկածելին ոչ թե թուրքերի գեներն են, այլ տվյալ «գիտական» թեզի հեղինակի քրոմոսոմների քանակը։ Վերջապես ստիպված ես համբերատար, առանց որոշ մարդկանց հոգեկան հավասարակշռության մասին բարձրաձայն դատողություններ անելու, բացատրել, թե ... շարունակելի http://ilur.am/news/view/15580.html

ԱՄՆ-ը «դադար է վերցնում» Ռուսաստանի հետ հարաբերություները վերագնահատելու համար թյան առաջին իսկ օրվանից Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնել ցանկացող Օբաման խոստովանեց, որ Սնոուդենին տրված ժամանակավոր ապաստանը այս լարվածության վերջին կաթիլն էր միայն։ «Ռուսաստանն առաջընթաց չարձանագրեց մի ամբողջ շարք հարցերում, որտեղ, մեր համոզմամբ, կարող էր դա անել», - նշեց ԱՄՆ նախագահը՝ հիշատակելով տարաձայնությունները սիրիական պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության շուրջ:

«Անհրաժեշտ է, որ մենք դադար վերցնենք, նորովի վերանայենք, թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը, որոնք են մեր շահերը, և ինչպես կարող ենք վերագնահատել հարաբերությունները»,-հայտարարեց Օբաման: Փորձագետները, սակայն, փաստում են, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու, և որ հարաբերություններն իսկապես բավական սրված են: Ասուլիսի ժամանակ, օրինակ, Բարաք Օբաման բավական կոշտ արձագանքեց սեռական փոքրամասնությունների դեմ ընդունված ռուսական օրենքին, Պուտինի հետ իր հանդիպումների մասին

Հայերեն-Անգլերան | Անգլերան-Հայերեն Ռուսերեն-Անգլերեն | Անգլերան-Ռուսերեն Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն-Ֆրանսերեն Ֆրանսերեն-Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն Իսպաներեն, Ռումիներեն-Անգլերեն Անգլերեն-Իսպաներեն, Ռումիներեն

խոսելիս էլ փաստեց, որ «դրանք անկեղծ են, ուղղամիտ, հաճախ՝ կառուցողական, չնայած Պուտինը դասասենյակի վերջում հոգնած երեխայի տպավորություն է թողնում»: Անդրադառնալով ամերիկյան հատուկ ծառայությունների շուրջ ստեղծված վերջին սկանդալին՝ Օբաման ընդգծեց, որ դրանք գործում են օրենքի սահմաններում, բայց և խոստացավ վերահսկողության հավելյալ միջոցներ մտցնել, ինչպես նաև հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել հասարակությանը՝ առկա մտահոգությունները ցրելու համ-

ար: «Մենք կարող ենք և պետք է ավելի թափանցիկ լինենք, այդ իսկ պատճառով հանձնարարել եմ հետախուզական մարմիններին որքան հնարավոր է շատ տեղեկատվություն հրապարակել իրենց ծրագրերի մասին: Մենք արդեն իսկ աննախադեպ տվյալներ ենք բացահայտել Ազգային անվտանգության գործակալության մասին, բայց կարող ենք ավելին անել»,- ասաց Օբաման։ http://www.azatutyun.am/content/article/25071618.html

International News Network Հրավիրում է աշխատանքի գովազդային գործակալների

Phone: (818) 937-8283

Armenian-English | English-Armenian Russian-English | English-Russian Armenian, Russian, English-French French-Armenian, Russian, English Spanish, Romanian-English English-Spanish, Romanian

Phone: (818) 937-8283 E-mail: armdoccenter@yahoo.com 7


8

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ հանրային ցանկություններ, և 20 հազար ավտոկայանատեղի

Երեւանում ավտոկայանատեղիների կազմակերպման մենաշնորհը ստացած ընկերության տնօրենը հայտարարել է, որ նախատեսվում է Երեւանի բոլոր համայնքներում կազմակերպել ընդհանուր առմամբ 20 հազար ավտոկայանատեղի: Ինչպես հայտնի է, կայանատեղիի համար մեկ ժամի դիմաց վարորդը վճարելու է 100 դրամ տեղական տուրք, օրվա համար՝ 500 դրամ, ամսական՝ 2000 դրամ, իսկ տարեկան՝ 12 հազար դրամ: Այդպիսով, նկատի ունենալով նաեւ, որ Երեւանում կա մի քանի հարյուր հազար ավտոմեքենա, կարելի է պատկերացնել, թե ինչ ծավալի փողի մասին է խոսքը, որ կարող են բերել 20 հազար վճարովի կայանատեղիները: Հիմա, մի պահ ենթադրենք, որ այդ 20 հազար վճարովի կայանատեղիներն ունեին ասենք յուրաքանչյուր 20-ը մեկ «պարկովչիկ»: Կարծես թե 20 վճարովի կայանատեղիի համար մեկը նույնիսկ քիչ է, բայց գցենք, որ մեկն է՝ գերօպտիմալության համար: Այդպիսով, 20 հազար վճարովի ավտոկայանատեղին կարող էին ապահովել առնվազն 1000 աշխատատեղ: Կարծես թե Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ անգամ 100 աշխատատեղն է նշանակալի: Ավելին, եթե Սերժ Սարգսյանը կամ Տիգրան Սարգսյանը կարող են մասնակցել ասենք 25 աշխատատեղ ապահովող ծաղ-

կանոց-ջերմոցի բացմանը, ապա 1000 աշխատատեղը Հայաստանի համար արդեն դառնում է «տրանսազգային» ընկերության պես մի բան: Մի բան, որը սակայն չըկա: Մենաշնորհ ստացած ընկերությունը հազիվ թե 1000, կամ թեկուզ դրա քառորդի չափ աշխատատեղեր ապահովի: Մենաշնորհ ստացած ընկերությունն այդպիսի խնդիր չունի էլ, ու չպետք է ունենա: Ընկերություններն, իհարկե, պետք է ունենան սոցիալական պատասխանատըվության, կորպորատիվ հասարակական պատասխանատվության զգացում, սակայն նրանց համար առաջնայինը շահույթն է, եւ եթե ավելի արդյունավետ է տեխնոլոգիայով աշխատել, քան վճարել աշխատակիցներին աշխատավարձ, ապա նրանք բնականաբար կնախնտրեն տեսախցիկներն ու նկարող մեքենաները: Այլ է պետությունը, կառավարման համակարգը, իշխանությունը, իշխող քաղաքական ուժ կոչվածը, որի ներկայացուցիչ է քաղաքապետարան կոչվածի ղեկավարությունը: Այդ սեգմենտը պարտավոր է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում եւ աղքատության 35 տոկոսի պայմաններում մտածել աշխատատեղերի քանակի մասին: Իսկ դա նշանակում է, որ ավտոկայանատեղիների հարցը կարգավորել էր պետք այնպես, որ մի կողմից իրավիճակը դառնար օրինական ու վերահսկելի՝ չլցնելով ինչ որ անհայտ, թեեւ իշխանությանը լավ էլ հայտնի մարդկանց գրպանը, որոնք իշխանության համար թաղերում եւ բակերում ընտրություն էին կեղծում, իսկ մյուս կողմից էլ ապահովեր հնարավորինս մեծ ծավալի զբաղվածություն քաղաքացիների համար, որոնք կարող էին

գոնե իրենց օրվա հացի խնդիրն արժանապատվորեն լուծել: Բայց, քանի որ Հայաստանի իշխանությունը, իշխող քաղաքական ուժն ու դրա ղեկավար կազմը զուրկ են սոցիալական պատասխանատվությունից եւ ընդամենը վարժվել են հասարակության առաջ մի քանի քարոզչական հնարքներ կիրառելուն, Երեւանի քաղաքապետարանի կայացրած որոշման համաձայն, կհարստանա մի ընկերություն, փոխարենը օրվա հացից կզրկվեն հարյուրավոր մարդիկ: Դա լիովին արտացոլում է ժամանակակից Հայաստանի կառավարման անմարդկային դեմքը, դրա հակասոցիալական բնույթը: Այդտեղ բացառվում է որեւէ հնարամիտ, ոչ ստանդարտ լուծում, որ ունակ է առաջարկել համակարգը հասարակությանը: Դրա հնարավորությունը, կարողությունը չկա, ու չկա նաեւ ցանկությունը, որովհետեւ առկա հիմքերը առաջացնում են բացառապես ոչ հանրային ցանկություններ: Հակոբ Բադալյան

http://www.lragir.am/index/arm/0/right/view/86512

ՀԱՅՏՆԻ ՀԱՅԵՐ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ 2013թ Օգոստոսի 28-ին հրատարակվող “The Armenians” ամսագիրը կարող եք, անվճար, ձեռք բերել բոլոր հայկական խանութներից կամ խմբագրությունից: Հեռ. 818-914-8283

IHRP Media Center Շանթ TV-ի հետ համատեղ ներկայացնում է «Կրիմինալ Ժամ» և «Ահազանգ» հաղորդումները: Հաղորդումները կարող եք դիտել յուրաքանչյուր երկուշաբթի 8:30am և ուրբաթ օրերը 5:30pm և 11:30pm: Գովազդ տեղադրելու համար զանգահարել 818-900-4455 հեռախոսահամարով:

8


9

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ՍՊՈՐՏ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում է

Ֆուտբոլի ազգային ընտրանին 66-րդ տեղում FIFA-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Օգոստոսի 8 -ի տարբերակում մեր ազգային հավաքականը 534 միավորով կրկին 66-րդն է: Վարկանշային աղյուսակը այս անգամ էլ գլխավորում է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը: Երկրորդը Գերմանիայի թիմն է, երրորդը՝ Կոլումբիայի ընտրանին: Նշենք, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականի մրցակիցներից Իտալիան 6-րդն է, Չեխիան՝ 26-րդը, Դանիան՝ 27-րդը, Բուլղարիան՝ 53-րդը, իսկ Մալթան՝ 134րդը... http://www.sport.am/arm/news/130168/

Immigration Consultant

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Երևանում է 1110 Sonora Ave, Ste. 101 Glendale, CA 91201

Office: (818) 937-9083 Cell: (818) 914-8283

E-mail: armdoccenter@yahoo.com Web: www.youimmigrant.com

118 W. Stocker Street Glendale, CA 91202 818-921-6869

Երևանի «Ուրբաթ» ակումբում օգոստոսի 8-ին կայացավ բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանի, առաջատար բասկետբոլիստներ Մայք Դանիելյանի, Զարեհ Զարգարյանի և ադմինիստրատիվ աշխատանքներով զբաղվող Թոմիկ Ալեքսանյանի մամուլի ասուլիսը: Հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով թիմի՝ Երևան ժամանումից ու վերջին մեկ տարում արված աշխատանքներին, նշեց. «Շատ երջանիկ ենք, որ հավաքականի կազմով ժամանել ենք Երևան: Շնորհակալություն ենք հայտնում պարոն Հրաչյա Ռոստոմյանին, ում շնորհիվ մենք ժամանել ենք Հայաստան: Մեր նպատակն է որքան հնարավոր է ամրացնել Հայաստան-Սփյուռք կապը»: Նշվեց նաև, որ որոշ բասկետբոլիստներ առաջին անգամ են Հայաստանում, բայց բոլորն էլ երջանիկ են Հայաստան կատարած այցից, և որ հայրենիքում խաղալը մեծ 9


10

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ՄՇԱԿՈւՅԹ

Երկու անդառնալի կորուստ հայ մշակույթում

Կյանքից հեռացավ Ազատ Գասպարյանը

Մարկ Սաղաթելյան. Ժպիտ պարգևող մարդը

Օգոստոսի 2-ին, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Անվանի դերասանը ողնաշարի վնասվածքի բուժումը շարունակելու նպատակով մի քանի օր գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, և պատրաստվում էր հիվանդանոցից դուրս գրվելուց հետո` օգոստոսի 13-ին, նշել ծննդյան 70-ամյակը: Օգոստոսի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանի հարազատները, մտերիմներն ու գործընկերները վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին: Դերասանը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում:

Հուլիսի 31-ին կյանքից հեռացավ հայտնի շոումեն, հաղորդավար, ԵրՄի ՈՒՀԱ-ի լեգենդար թիմի առաջատարներից մեկը` Մարկ Սաղաթելյանը: Դժվար է գնահատել այն դրական լիցքերի քանակը, որը 90–ականների սկզբին Հայաստանին պարգևեցին ԵրՄի-ի հաղթանակները` 1992 և 1994 թվականներին ՈՒՀԱ-ի Գերագույն լիգայի առաջնություններում։ ՈՒՀԱ-ի հայ անդամները հասկացնել տվեցին, որ այն ժողովուրդը, ով չնայած նման դժվարություններին, ի վիճակի է ծիծաղել և կատակել, երբեք չի կոտրվի։ Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը կայացավ օգոստոսի 2-ին: Նրա աճյունն ամփոփվեց ընտանեկան գերեզմանատանը։

«Քո իրավունքի» խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Ազատ Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

«Քո իրավունքի» խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում Մարկ Սաղաթելյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ`

BUSINESS CARDS

NOTEPAD

BROCHURES

POSTERS

BOOKLETS

POSTCARDS

CALENDARS

PRESENTATION FOLDERS

CATALOG

SICKERS

CLUB FLYER

STANDART POSTCARDS

HANG TAG

FLYERS

DOOR HANGER

LETTERHEAD

DVD PACKAGE

MAGNETS 10


Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

6 ամիս կոմայի մեջ գտնված Սաթենիկի ընտանիքը վաճառում է ունեցվածքը նրան արտերկիր տեղափոխելու համար 2011թ հոկտեմբերի 7 -ին քթի պլաստիկ վիրահատությունից հետո 6 ամիս կոմայի մեջ անցկացրած Սա -թենիկին արտերկրում բուժման տանելու համար անհրաժեշտ գումարը դեռ չի հաջողվել հավաքվել, այդ պատճառով ընտանիքը անընդհատ հետաձգում է մեկնումը: Այս մա-սին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա մայրը` Նաիրան: Նա նշել է, որ Սաթենիկին օգնելու համար բացված հաշվեհամարին փոխանցվել է մոտ 1 միլիոն եւ 100 հազար դրամ, մեկ միլիոնը փոխանցել է մի անձնավորություն, ով չի ցանկանում իր անունը հրապարակայնացնել: Ընտանիքը այժմ վաճառում է իր ունեցվածքը, արդեն Սկիզբը էջ 9 .... պատասխանատվություն է յուրաքանչյուրի համար: Այժմ թիմի հետ մարզվում են նաև Երևանից և Արցախից մեկական բասկետբոլիստներ: Հավաքականի բասկետբոլիստներ Զարեհը և Մայքը նշեցին, որ երկուսն էլ խաղացել են իրենց համալսարանի թիմերում, որոնք բարձրակարգ բասկետբոլիստներ են պատրաստում NBA թիմերի համար: Գրեթե հստակ է, որ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները կկայանան Երևանում, իսկ հանդիպումներին կմասնակցեն 10 երկրի հավաքականներ: Թոմիկ Ալեքսանյանը ավելացրեց, որ հավաքականի որոշ տղաներ հայկական դպրոցներում սովորելու հնարավորություն չեն ունեցել, բայց բոլորը մեծ պատասխանատվությամբ են կրում Հայաստանի եռագույնով մարզաշապիկը: Բացի այդ, Ալեքսանյանը հատկանշական համարեց բասկետբոլի հավաքականի միջոցով Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը: http://www.sport.am/arm/news/130171/

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված երեկո՝ իտալական Musica Riva միջազգային փառատոնում

11

վաճառել են ավտոմեքենան, տան իրեր, մայրը հույս ունի, որ, այդ ամենը վաճառելով, կկարողանա 20 հազար եվրո հավաքել: Նա հիասթափված է, որ պաշտոնյաներին, գործարարներին ուղարկված նամակներից որեւէ պատասխան չկա: Կենտրոնի բժիշկներն այլեւս ի զորու չեն Սաթենիկի առողջական վիճակը բարելավել եւ խուրհուրդ են տալիս բուժումը շարունակել Եվրոպայի առաջատար բժշկական կենտրոններից մեկում, որի համար պահան -ջվում է բավականին մեծ գումար: Սաթենիկին բնականոն կյանք վերադարձնելու միակ հույսն այժմ կախված է գործարարների, հասարակական կազմակերպությունների ու անհատ քաղաքացիների բարեգթությունից: Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ երիտասարդ աղջկան: Նրանք, ովքեր ցանկանում են օգնել, կարող են փոխանցում կատարել HSBC բանկի հետեւյալ հաշվեհամարներով: 004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN/MIRZOYAN SATENIK, 004-015707-001 CUA AMD MIRZOYAN ARMEN / MIRZOYAN SATENIK

Հուլիսի 30-ին իտալական Musica Riva միջազգային փառատոնում հայկական երաժշտության տոն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց «Հայաստան-Իտալիա. կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև» խորագրով համերգային ծրագիրը՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ Հանդիսատեսով լեփ -լեցուն հրապարակում հայկական երաժշտության երեկոն անցավ բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։ Երիտասարդական նվագախումբը կատարեց Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից։ Հայկական երաժշտության համերգին ներկա էին Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Ռիվա դել Գարդայի քաղաքապետը։ Երկու ժամ տևած համերգը ցնծության մեջ պահեց ամբողջ Ռիվա դել Գարդան։ Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հրավիրված է որպես Musica Riva միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբ։ Մասնակցությունը երաժշտական այդ տոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Լուդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Արթուր Վարժապետյանի և նվագախմբի շատ այլ ընկերների աջակցության շնորհիվ: Փառատոնի շրջանակներում երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաև աշխարհահռչակ դաշնակահար Ալդո Չիկոլինիի, թավջութակահար Նատալյա Գուտմանի հետ (դիրիժոր՝ Իսահակ Կարաբչևսկի)։ 11


12

Հինգշաբթի, Օգոստոս 15, 2013թ

ԽԱՉԲԱՌ

Կայքերի պատրատում և ձևավորում: Արագ, որակով և մատչելի Սկսած $500 - ից:

Էքսկլյուզիվ բացահայտումներ, մարդկային ճակատագրեր, հայտնի մարդկանց կյանքից անհայտ դրվագներ, սեր և սեքս, փաստեր, խաչբառներ և այլն... Կարող եք գնել բոլոր հայկական խանութներից կամ բաժանորդագրվել: 818-900-4455

Հետևեք հայաստանյան և միջազգային նորություններին www.usarmnews.info և www.inndailynews.com ինտերնետային կայքերում: Տեղադրեք Ձեր գովազդները մեր կայքերում:

818-937-9083

300 W.Temple Str., Ste. 108 Los Angeles, CA 90026 Phone: (213) 216-0888

5300 SANTA MONICA BLVD STE 201 LOS ANGELES, CA 90029

Ph: 323-464-0300 Fax: 323-464-0309

Թերթի հրատարակությունը իրականացվում է GC National WholeSale Inc.

Գլխ. Խմբագիր՝

Կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Նարինե Դանեղյան (Երևան) Chief Editor: Narine Daneghyan (Yerevan)

Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում տպագրված նյութերի, հայտարարությունների և գովազդների բովանդակության համար և միշտ չէ, որ թերթում տպագրված նյութերի գաղափարը

Տնօրեն`Սոնա Կարապետյան (Երևան) Director Sona Karapetyan (Yerevan)

պատկանում է խմբագրությանը, կամ խմբագրությունը կիսում է

Համակարգչային գրաշարում և ձևավորում

հոդվածներում ներկայացված տեսակետները:

Սոնա Ոսկերչյան (Լոս Անջելես) Computer typing and design Sona Voskerchyan (Los Angeles)

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը ՛՛Քո իրավունքը՛՛ ամսագրին պարտադիր է:

12

Your Right | August 15, 2013 # 2  

American Armenian newspaper