Issuu on Google+

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2008թ Մարտի 7-ին "Հայ Քաղաքացիական Հասարակություն" Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության խորհուրդը ուսումնասիրելով Հայաստանում` մասսայական անօրիանական ձերբակալությունները արձանագրեց, որ դրանք ուղղված են, հիմնականում, այն անձանց դեմ, ովքեր հանդիսացել են ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ: Նկատի ունենալով, որ քաղաքական հայացքների եւ քաղաքական գործունեության համար հետանդումները դուրս են իրավական հարաբերությունների կարգավորումից, "Հայ Քաղաքացիական Հասարակություն" Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցության Խորհուրդը ՈՐՈՇԵՑ 1. Խաղաղ ցւոյցերի բոլոր մասնակիցների, ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների անդամների նկատմամբ իրականացվող անօրինական, անհիմն հետպանդումները որակել, որպես քաղաքական հետպանդումներ: 2. Քաղաքական բանտարկյալներ ճանաչել Արամ Կարապետյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Վարդան Ջհանգիրյանին, Գուրգեն Եղիազարյանին, Երջանիկ Աբգարյանին, Կարապետ Ռուբինյանին, Սուրեն Սուրենյանցին, Սմբատ Այվազյանին, Վահագն Հայոցյանին, Լյովա Եղիազարյանին, Մուշեղ Սաղաթելյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ հարյուրավոր այլ ՀՀ քաղաքացիների ովքեր ենթարկվել են անօրինական ձերբակալման /ցուցակը կցվում է/: Պահանջել պատկան մարմիններից անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին եւ բոլոր տեսակի իրավական խնդրիները լուծել միմիայն օրենքի եւ օրինականության շրջանակներում: "Հայ Քաղաքացիական Հասարակություն" Մարդու Իրավունքների Պաշտպանության Ընկերակցություն


Հայտարարություն 7 Մարտի 2008