Issuu on Google+

ՎԵՐՆԱՏՈՒՆ №2

ԴՍԵՂԻ (ՀԵՆԱ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԴՍԵՂՈՒՄ

Ապրիլի 12-ին Դսեղի մշակույթի տանը տոն էր. նշվում էր «Վերնատուն» ամսաթերթի շնորհանդեսը: Շն որհանդեսի հյուրերն էին` Քաուն թ եր փարթ Ինթերնեշնլի քաղաքացիական հասարակութ յան գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյան ը և քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու ՎահեԴարբինյանը, ՀԿ կենտրոն Քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության աշխատակից ՔՀՏԻԱ ծրագրի մարզային համակարգող Հերմինե Գասպարյանը, Դսեղի գյուղապետարանի աշխատակազմը` հանձինս գյուղապետ Նորիկ Քոչարյանի, Դսեղի առողջապահական կենտրոնի անձնակազմը, միջնակարգ դպրոցի տնօ-

Թումանյանի կողմից 1899 թվականին ստեղծված «Վերնատուն» գրական ընկերության պատմությունից: Է. Շեկոյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցել ՀԵՆԱ –ի անդամներին` նշելով, որ նրանք երբեք լրատվության պակաս չեն ունենա: Միջոցառման մշակութային մասը նվիրված էր «Մայրության ևգեղեցկության» տոնին: ՀԵՆԱ-ի անդամները բանաստեղծություններ և երգեր նվիրեցին գարնանային այդ գեղեցիկ տոնի առիրեն Էդ ուարդ Շեկո յա թով: Պարային համարնենը,Հովհ.Թումանյանի տունրով հանդես եկավ «Զարթանգարանի վարիչ Ռոզա Ղաթոնք» պարային համույթը: զումյանը և բազմաթիվ դսեղցիներ: Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկան` Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի համակարգող Էֆրիդա Եգանյանը, գյուղապետ Նորիկ Քոչարյանը, դպրոցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազՄիջոցառման վերջում «Վերմակերպության ներկայացունատուն» ամսաթերթի անդցիչները: րանիկ համարից բաժանվեց Դսեղի միջնակարգ դպրոբոլոր ներկաներին: ցի տնօրեն Էդուարդ Շեկոյանը «Վերնատուն» ամսաթերթի իր ելույթում կարևորեց ամսաէլեկտ րոնային տարբերաթերթի կյանքի կոչման փասկը՝ http://issuu.com/nishemodo/ տը՝ նշելով, որ Դսեղն այսուdocs/desgh_newsletter հետ կունենա նաև «չորրորդ իշխանություն»: Էֆրիդա Եգանյան Նա ողջյունելի համարեց նաև ամսաթերթի անվանումը և մի փոքր ներկայացրեց Հովհ.


ՎԵՐՆԱՏՈՒՆ

Ապրիլ, 2013

ԳԱՅԼԵՐԸ՝ ԴՍԵՂՑԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԳՈՄԵՐՈՒՄ

Վերջին շրջանում Լոռու մարզի մանր եղջերավոր անասունները գայլերի բաժին են դառնում: Դսեղն էլ բացառություն չէ: Միայն այս գարնանը գյուղում գայլերի հարձակումներից ոչնչացվել է մոտ 25 գլուխ ոչխար՝ գառներով: Դսեղցի Վրույր Քոչարյանի 11 ոչխարից 9-ը և 10 գառից 6-ը «արհավիրքի» զոհը դարձան: Քոչարյանը գիշերը 2:30-ի սահմաններում գոմում ձայներ լսեց, մինչև տնից դուրս կգար՝ տան առջևով 2 գայլ փախավ: Շուրջ 3000 դոլարը ջուրը գցած Վրույր Քոչարյանը, սակայն, չի վհատվում. ինչ լինում է, թող անասունին լինի: Միսն, ըստ Քոչարյանի, իրացնել չի հաջողվել.«Ինչը թափելու էր, թափեցինք, չվնասված մասն էլ տղերքը տարան կերան»: Քոչարյանը պետությունից ոչ մի կոպեկի փոխհատուցում չի ստացել. «Ոչ թույլ են տալիս գայլ սպանենք, ոչ էլ հատուցում են: Գյուղապետը եղբայրս է, եթե ձեռքին օրենքով սահմանված թույլտվություն լիներ, ինձ էլ կհատկացներ»:

Վարդան Ավագյանի անասնագոմ գայլերը կրկին գիշերն են «հյուրընկալվել»՝ գոմաղբը թափելու համար նախատեսված փոքրիկ անցքով: 10 ոչխարից ոչնչացվել է 8-ը: Վարդան Ավագյանը նշում է, որ դիմել է գյուղապետարան, ավագանու անդամները եկել տեսել գնացել են: Միսն իրացնել չի եղել, այլ դարձել է շների բաժին: «Որն էլ պիտանի էր, օգտագործել ենք»,- նշում է Վարդան Ավագյանը: Դսեղի՝ գործերով Երևանում գտնվող գյուղապետ Նորիկ Քոչարյանը հեռախոսազրույցում նշեց, որ իրենք փորձել են հնարավոր միջոցառումներն իրականացնել, տուժածներին չնչին օգնություն ցուցաբերել: «Դիմել ենք Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանին, նա էլ ոչնչով օգնել չկարողացավ: Հարցրեցինք՝ ինչպես կարող

ենք Որսորդմիության միջոցով ոչնչացնել գայլերին, այնքան երկար ճանապարհ ասացին, որ ոչինչ անել չէինք կարող»,-նշում է գյուղապետը: «Գիտե՞ք՝ գյուղացիք ինչ վիճակում են: Ամբողջ ձմռանը չարչարվել պահել են, խոտի արժեքն էլ թանկացավ: Գարուն էր, պիտի օգտվեին, չհասցրեցին»,-դառնացած նշում է Նորիկ Քոչարյանը: Բնության սանիտար հանդիսացող գայլերը, սակայն, սանիտարական աշխատանքներն սկսել են իրականացնել նաև մարդկանց «միջավայրում»: Վոլոդյա Հովսեփյան

2


ՎԵՐՆԱՏՈՒՆ

Ապրիլ, 2013

ՈՐՍՈՐԴ ԱՇՈՏ ԷՎՈՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ - Ո՞րն է պատճառը, որ գայլերը վերջին շրջանում հաճախ են հարձակվում գյուղի մանր եղջերավոր անասունների վրա:

հատկանիշները:

-«Գայլերը հայրենիք չունեն», համեմատաբար թույլ հոտառությամբ, խելացի, հետաքրքիր, զգոն, արագաշարժ կենդանիներ են: Չեն վախենում և ոչ մի կենդանուց:

- Գիտեք ինչպես, խորհրդային տարիներին արմատացած մի տեսակետ կար, ըստ որի գայլերը անտառի սանիտարներն են, սակայն անտառահատումների պատճառով, խախտվեց անտառի բալանսը, և ստեղծված անհավասարակշռության արդյունքում գայլերը այլևս չեն կարողանում անտառում գտնել իրենց սնունդը և կշտանալու միակ ելքը մնում է գյուղի անասուններին հոշոտելը:

-Ի՞սկ պետությունը որևէ քայլեր չի ձեռնարկում `նման վտանգից գյուղացուն զերծ պահելու համար:

-Օրենքի համաձայն , որսի սեզոնը փետրվարի 28 -ին համարվում է փակված և դրանից հետո յուրաքանչյուր կենդանու որսը համարվում է քրեորեն պատժելի արարք, սակայն որոշ դեպքերում, հատուկ թուլտվությամբ, թույլատրվում է գայլերին սպանել: Նախկինում կար մի այսպիսի օրենք, որի համաձայն, սպանված ամեն գայլի համար պետությունը որսորդին տրամադրում էր 100.000-ական դրամ, բայց հիմա այդ օրենքն էլ ուժի մեջ չէ: Ճիշտ է բնապահպանության տեսակետից գայլերի որսը թույլատրելի չէ, սակայն եթե այսպես շարունակվի, գայլերը լուրջ վտանգ կներկայացնեն նաև բնակչության համար:

-Ի՞սկ եղանակը նպաստու՞մ է նման վարքագծի դրսևորմանը:

- Գայլերը, սովի պատճառով, հատկապես այս եղանակին են ակտիվանում, քանի որ ձմռանը կարողանում են հեշտությամբ որս կատարել: Ձմռանը հատկապես գայլերին զոհ են դառնում եղնիկները, քանի որ առատ ձյան պայմաններում եղնիկների ոտքերը խրվում են ձյան մեջ և արագ չեն կարողանում փախչել:

-Որո՞նք են գայլերին բնորոշ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԴՍԵՂՈՒՄ Դսեղ համայնքում հաստատվել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից հայտարարված Համայնքային զարգացման դրամաշնորհային «Մշակութային կյանքի ակտիվացում» ծրագիրը: Ծրագիրը ներկայացվել էր Դսեղի ՀԱԽ-ի կողմից: Այն հետապնդում է հետևյալ նպատակը՝ նպաստել համայնքային կյանքի ակտիվացմանը մշակույթի տան լիարժեք շահագործման միջոցով: Ծրագրով նախատեսվում է մշակույթի տանը հիմնել մեծահասակների զբաղվածության կենտրոն, այն կահավորել խաղերի համար նախատեսված գույքով` թենիսի սեղան իր հարմարանքներով, նարդի, դոմինո, սեղան-աթոռներ, աղբամաններ, շերտավարագույր: Կապահովվի բնակիչների՝ խաղասենյակի ազատ օգտագործումը, հավաքվելով մարդիկ կկազմակերպեն ոչ միայն իրենց ժամանցը, այլեւ ոչ ֆորմալ քննարկումներ կանեն գյուղի հիմնախնդիրների, դրանց լուծումների շուրջ: Ծրագրի շրջանակներում ձեռք կբերվի

նաև ձայնային տեխնիկա` բարձրախոսներ, ղեկավարման վահանակ, հոսանքի կարգավորիչ: Ունենալով նման որակյալ սարքավորումներ, հնարավորություն կստեղծվի այստեղ հրավիրել հանրապետության հայտնի թատերական ու երաժշտական խմբեր, անհատ կատարողներ: Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև «Իմ գյուղը» խորագրով ֆոտոցուցահանդես և ցո ւ ցա հ ա նդ ե ս ի ն կ ա րն եր ո վ կպատվիրվի ցուցանակ, որը կտեղադրվի Մշակույթի տան նախասրահում և կլինի մշտական ցուցադրության մեջ: Ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն ՀԵՆԱ-ի երիտասարդները: Սա համալիր ծրագիր է, որը կնպաստի մշակույթի տան լիարժեք շահագործմանը, համայնքային կյանքի ակտիվացմանն ու զարգացմանը: Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կստեղծվի մեծահասակների զբաղվածության կենտրոն և կունենանք մշակութի տանը իրականացվող

3

միջոցառումների քանակական և որակական աճ: Ծրագրի շրջանակներում Մայիսի 9-ին Դսեղ գյուղում իրականացվեց Մայիսյան եռատոնին նվիրված մշակութային միջոցառում՝ Հայրենականում զոհվածների հուշարձանի մոտ: Միջոցառմանը հրավիրվել էին ՀՊՄ-ի վետերաններ, զոհված ազատամարտիկների ծնողներ և հյուրեր: Միջոցառման մշակութային մասին հայրենասիրական բանաստեղծություններով հանդես եկան Դսեղի միջն. դպրոցի աշակերտները, իսկ երգ ու պարով Դսեղի մշակույթի տան «Զարթոնք» ազգագրական համույթի սաները: Դսեղի գյուղապետ պարոն Նորիկ Քոչարյանը վետերաններին ու զոհված ազատամարտիկների մայրերին հանձնեց նվերներ: Քաունթերփարթ Ինթերնեշնլի դրամաշնորհային ծրագրերի Դսեղի ՀԱԽ-ի համակարգող Սյուզաննա Խառատյան


ՎԵՐՆԱՏՈՒՆ

Ապրիլ, 2013

Մեծ Եղեռնի 98-ամյակին դիմաց կանգնում է խոշորատառ 24 թիվը... Սև թանաքով սպիտակի վրա գրված ամիս ամսաթիվ չէ սա, այլ կյանքի, խաղաղության դեմ գործած մի դավադրութուն:

Գարնան խոնավ լույսով ու մշուշով շաղաղված, բացվում է ապրիլյան մռայլ առավոտը... Մոտենում ես օրացույցին ու աչքերիդ

Ապրիլի 24-ին, Դսեղ գյուղում երթ տեղի ունեցավ, որը նվիրված էր Մեծ Եղեռնի 98-ամյակին: Երթի մասնակիցները պաստառներով շարժվեցին դեպի Ս. Գրիգոր Լուսավորիչ եղեկեցու բակում տեղադրված խաչքար` ծաղիկներ դնելու: Զոհերի հիշատակը հավերժացնող բանաստեղծություններով և երգերով հանդես եկան երթի մասնակիցները, որից հետո մոմա-

վառություն կատարեցին եկեղեցում:

Եգանյան Լիլիթ

Բարեկարգ դպրոց վանական ծառեր, իսկ միջին դասարանների աշակերտները զբաղվեցին ծաղիկների տնկմամբ և շրջակայքը մաքրելու աշխատանքներով: Շաբաթօրյակի ընթացքում բարեկարգվեց դպրոցի շրջակայքը. մաքրվեց աղբից, ծառեր ու ծաղիկներ տնկվեցին: Ըստ դպրոցի տնօրեն Է. Շեկոյանի` հետագայում նմանատիպ միջոցառումների ժամանակ պետք է ավելի մեծանա երեխաների ներգրավվածությունը, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի իր շրջակայքի մաքրության կարևորությունը և պարտավորված զգա դպրոցի տարածքը մաքուր պահելու հարցում: Աշակերտների ծնողները նույնպես գոհունակություն հայտնեցին նմանատիպ միջոցառումներ անցկացնելու համար: Սյուզաննա Խառատյա��ը նշեց, որ այդպիսի միջոցառումների շնորհիվ երեխան Ապրիլի 7-ին Դսեղի միջնակարգ դպրոցում տեղի ու- մանկուց կսովորի սիրել իր գյուղը և տարբեր քայնեցավ շաբաթօրյակ: Շաբաթօրյակին մասնակցում լեր կձեռնարկի այն գեղեցիկ դարձնելու ուղղութէին 1-12-րդ դասարանների աշակերները: Առավել յամբ՝ նշելով, որ իր երեխան շատ ուրախ է կոլեկակտիվ էին 6-րդ դասարանը` դասղեկ Ա. Ղուլին- տիվի հետ աշխատելու համար: յան, 5-րդ դասարանը` դասղեկ Ջ. Վարդանյան, 9րդ դասարանը` դասղեկ Ս. Դալլաքյան: ԱվարտաՌ. Խառատյան կան դասարանների աշակերտները տնկեցին անՌ. Շաքարյան

Սույն ամսաթերթը հնարավոր է դարձել ստեղծել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ Դսեղի Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` Դսեղի Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբին, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Խմբագիր՝ Էֆրիդա Եգանյան, տպաքանակը՝ 200, Էլ․փոստ՝ dsegh.hena@gmail.com, Կայքէջ՝ dseghycac.blogspot.com

4


Dsegh Community Newsletter_VERNATUN_N2