Page 1

ՎԵՐՆԱՏՈՒՆ №9

ԴՍԵՂԻ (ՀԵՆԱ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Ծրագիր գյուղաբնակ երիտասարդների համար Երիտասարդական ակումբների դաշնությունը(FYCA), Հայաստանի երիտասարդական հիմադրամի աջակցությամբ, ՀՀ նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակում Ծաղկաձորում իրականացրեց «Մեկնարկ» ծրագիրը: Երիտասարդական ակումբների դաշնության կողմից կազմակերպված 5-օրյա սեմինարներին ՀՀ բոլոր մարզերի համայնքներից ու Արցախից մասնակցեցին 18-25 տարեկան շուրջ 25 երիտասարդ։ Նրանք ծանոթացան հասարակական կյանքում ներգրավվելու մեխանիզմներին, քննարկեցին գյուղաբնակ երիտասարդության հիմնախնդիրները, լուծման տարբեակներն ու մեթոդները: Երիտասարդները ծանոթացան նաև «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքների դրույթներին։ Կազմակերպվել են նաև դասընթացներ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մեխանիզմների, նորարարությունների վերաբերյալ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքներին բնորոշ ուտեստներն ու ավանդույթները, շրջեցին Ծաղկաձորում, ծանոթացան տեղական հաջողված բիզնես ծրագրերին: Սեմինարի ընթացքում երիտասարդները ոչ ֆորմալ ուսուցման մեթոդով գիտելիքներ ստացան տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև բիզնես վարկերի վերաբերյալ:

«Մեկնարկ» ծրագրի մասնակիցները, գյուղաբնակ երիտասարդներին ակտիվացնելու և նրանց քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ դառնալուն նպաստելու համար, անհատապես կամ իրենց մարզի մյուս մասնակիցների հետ միասին մշակեցին ծրագրեր, որոնք հետագայում կֆինանսավորվեն և կիրականացվեն մարզերում`ապահովելով ծրագրի շարունակականությունը:

Վերոնշյալ ծրագրին Դսեղ համայնքից մասնակցել է ՀԵՆԱ համակարգող Էֆրիդա Եգանյանը: Այս ծրագրի շրջանակներում նա ներկայացրել է ծրագիր, որն էլ հաջողությամբ կյանքի է կոչվել:

Լիլիթ Եգանյան


ՎԵՐՆԱՏՈՒՆ

Նոյեմբեր, 2013

|Շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված ծրագիր Նոյեմբերի 30-ին, Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, Անահիտ Թաթոյանի, Ջեմմա Վարդանյանի և Էֆրիդա Եգանյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահի կողմից տրված դրամաշնորհի շրջանակում, մեկնարկեց «Առողջ կենցաղավարություն» ծրագիրը: Այն կայացավ Լոռու մարզի Դսեղ համայնքում: Նույն մարզի Գյուլագարակ և Աքորի համայնքներից թվով 6, իսկ Դսեղից՝ 10 երիտասարդներ, մասնակցեցին այս ծրագրին:

Նախ ծրագրի նախաձեռնող թիմը պատմեց ծրագրի մտահղացման մասին, խոսեցին նաև նպատակներից և ակնկալվող արդյունքներից, որից հետո կայացավ սեմինարը: Սեմինարի ժամանակ խոսվեց բնության աղտոտվածությունից՝ շեշտը հիմանկանում դրվեց պոլիէթիլենային իրերի և տոպրակների կիրառումը կենցաղում քչացնելու վրա: Ցուցադրվեց 4 բնապահպանական ֆիլմ, յուրաքանչյուր ֆիլմից հետո տեղի ունեցավ քննարկում: Վերջում, որպես ամփոփում, մասնակիցները կատարեցին գործնական աշխատանք: Յուրաքանչյուր մասնակից ստացավ կտորի մեկ տոպրակ՝ խոստանալով այն ծառայեցնել, որպես, վերոնշյալ նպատակին հասնելու մի փոքրիկ քայլ:

Լիլիթ Եգանյան

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը՝ «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկում Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ Դեբետի աջ վտակ Մարց Գետակի ձախակողմյան փոքրիկ հարթակի վրա գտնվողվ Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը ներառվել է 2014թ. «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկի մեջ:

Շարունակությունը 3-րդ էջում

2


ՎԵՐՆԱՏՈՒՆ

Նոյեմբեր, 2013

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը՝ «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկում Սկիզբը 2-րդ էջում

«Հուշարձանների համաշխարհային դիտանցումը» հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պահպանության առաջնային ծրագրերից է, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել մշակութային ժառանգության վայրերում հանդիպող մարտահրավերները: 2014թ. ցանկը ներառում է 67 հուշարձան 47 երկրից: Այդ հուշարձաններից յուրաքնչյուրը մշակութային բազմազանության ժամանակակից հրաշալիքներից են:

Ստեղծագործում են մեր համագյուղացիները Ներկա չեմ ուզում. հոգնել եմ վաղուց; Անցյալն իր հետքն է թողել անջնջում: Սևագիր չկա. այն պարզունակ է, Իսկ ձեռագիրը՝ պարզ, մարգարտյա:

Անորոշություն...ու հստակ ոչինչ, Բառարան չկա այն վերծանելու: Թերթեր էլ չկան, որ սևագրեմ, Մութ է ու խավար, դառնություն կա շատ: Եվ ատելություն. ինքս իմ հանդեպ. Ու փոշմանել եմ որակումներից: Մարդ որակումը վաղուց կոչում է, Դաժան պիտ լինես և ուրիշ ոչինչ...

Վլադ Հովսեփ Մայրամուտ է արդեն, գուցե շտապես: Արեգակը վաղուց քեզ չի սպասում: Ուշանալ անզոր ես, վաղը չի լինի: Այսօրվա գործը վաղվան չթողնես:

Իսկ քարկոծելը...այրող սիգարետ, Որ վայրկենապես քեզ կմոխրացնի: Ու ստորացում՝ լոկ երկու բառով, Որ հավերժ ջնջես անունդ բարի...

Արեգակը նորից տեղը կզիջի Կիսաամպամած ու դեղնած լուսնին, Բայց էլ չի լինի այսօրդ, ժամը Եվ առավոտը՝ արդեն անցյալում:

Չարից ու բարուց ես կբաժանվեմ. Ապահարզան եմ արդեն պահանջել: Ինձ խանգարում են թե՛ չարն ու բարին, Թե՛ լավն ու վատը այս մոլորակի:

Անցյալը գուցե լուսնանման էր, Բայց արևից էլ վառ լուսումութ ուներ... Ներկան որքան էլ ներկայում լինի, Անցյալն ավելի արևավառ էր...

Իսկ եթե ասեմ, որ հեռանում եմ, Անհետ կորչում եմ ինքս ինձանից, Հրաժեշտ չտաք. լոկ ծափահարեք, Ճշտին, սխալին ծափ տվող չկա:

Անցյալը, ավաղ, մնաց անցյալում: Ներկան...անիմաստ, դառը և ժլատ: Անցյալի դասը ամոքիչ էր և,Անցյալից ներկա անցումը դաժան...

Հեռանում եմ ես, հա՛, հավատացեք, Ու ճանապարհին գորգեր եմ փռել: Գոնե այս անգամ ուրախ հեռանամ. Հոգնել եմ տխուր, միապաղաղից...

Անցյալը հայելի էր, դիմագիծ ուներ, Պարզություն կար ու ճշմարտություն... Ներկան ցավոտ է, անցյալ չի դառնում Եվ համառորեն թևերն է փռել:

3


ՎԵՐՆԱՏՈՒՆ

Նոյեմբեր, 2013

Ինչ ուտել ձմռանը Ձմռան ամիսներին, մասնավորապես Հայաստանում հիվանդանալը կարծես ավանդույթ լինի: Բոլորս գոնե մեկ անգամ պետք է հիվանդանանք: Սակայն սա կանխարգելելու լավ միջոցներ կան: Ձմռանը օրգանիզմը կարիք ունի տարբեր վիտամինների, որպեսզի կարողանա պայքարել տարատեսակ ինֆեկցիաների ու մրսածության դեմ: Ձմեռային հոգնածությունը հաղթահարելու համար, օրգանիզմին հարկավոր են մի շարք մրգեր ու բանջարեղեններ: Արևելքում դիետոլոգներն ու բժիշկները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր եղանակին ուտել այդ եղանակին հատուկ սնունդ, որպեսզի օրգանիզմը կարողանա առավելագույնը ամբարել և ուժ ունենա պայքարելու՝ ձմեռային ՛վիտամիններից զուրկ՛ ժամանակահատվածում: Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր եղանակին ակտիվանում է մարդու օրգանների մի որոշակի հատված: Ուսումնասիրության համաձայն աշուն-ձմեռ հատվածում ակտիվանում են հատկապես թոքերն ու հաստաղիքը ու հնարավոր սրացումներից խուսափելու նպատակով հարկավոր է համապատասխան սնունդ ուտել: Ձմեռը սուր համերի շրջան է: Խորհուրդ է տրվում ճաշացանկում ունենալ բիբար, սոխ, սխտոր: Բնականաբար, դրանք այլ ճաշատեսակներից առանձին ուտելը այնքան էլ հաճելի չէ, սակայն դրանք կարելի է համադրել բազմաթիվ այլ ուտեստների հետ՝ առողջարար կլինի և համեղ:

Եվ այսպես, ըստ դիետոլոգների, ձմռանը խորհուրդ է տրվում ուտել հետևյալ մրգերն ու բանջարեղենները: Խնձորը օրգանիզմին կօգնի պայքարել սրտանոթային հիվանդությունների և ուժերի կորստի դեմ: Առօրեա սննդակարգում խնձորը կնպաստի նաև մաշկին և կօգնի մարսողության համակարգին: Սալորը օգտակար է արյան շրջանառությանը: Այն, մասնավորապես, նպաստում արյունատար անոթների աշխատանքին, ինչը օգնում է խուսափել գլխացավերից ու հիպերտոնիայից: Խաղողը ուժեղ հակաօքսիդատն է: Խաղողի բաղադրությունը հարուստ է գլյուկոզայով, ինչը ձմեռային շրջանում կնպաստի խուսափել հոգնածությունից ու ընկճախտից: Կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, հարուստ է A, B վիտամինների խմբով: Այն օգնում է օրգանիզմին դուրս մղել ավելնորդ ու անպետք նյութերը, խոլեստերինը : Կաղամբը նպաստում է աղեստամոքսային համակարգի լավ աշխատանքին: Գազարը օրգանիզմը մաքրում է տոկսիններից և անպետք նյութերից: Կարգավորում է նյութափոխանակությունը: Միաժամանակ գազարի բաղադրությունը նպաստում է բոլոր ներքին օրգանների ակտիվացմանը: Եթե դուք լուրջ խնդիներ ունեք ներքին օրգաններից որևէ մեկի հետ, ապա ըստ բժիշկների, խորհուրդ է չի տրվում չարաշահել գազարի գործածությունը ամենօրյա սննդակարգում: Սոխը և սխտորը ձմռանը ուղղակի անհրաժեշտություն են: Նրանք հակաբիոտիկներ են: Դրանք ունեն հակաբակտերիալ հատկություն և բնական հակաբորբոքային են:

Սույն ամսաթերթը հնարավոր է դարձել ստեղծել Քաունթերփարթ ինթերնեշնլի Հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ Դսեղի Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբի միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` Դսեղի Համայնքային և երիտասարդական նախաձեռնությունների ակումբին, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:

Խմբագիր՝ Էֆրիդա Եգանյան, տպաքանակը՝ 200, Էլ․փոստ՝ dsegh.hena@gmail.com, Կայքէջ՝ dseghycac.blogspot.com

4

Dsegh community newsletter vernatun n9  

Dsegh community newsletter vernatun n9 This monthly newsletter is the only source of local news that engages community members and keeps the...