Page 1

Լեգենդ թե իրականություն


Իմունիտետը` ինֆեկցիայի ու օտարածին այլ նյութերի դեմ օրգանիզմի պայքարելու հատկությունն է :Այն պաշտպանում է օրգանիզմը ինչպես արտաքին ազդակներից(բակտերիաներ, վիրուսներ, սնկեր), այնպես էլ ներքին օտարածին ագենտներից(ուռուցքային բջիջներ):


Բնածին (պասիվ) Երեխան այն ժառանգում է մորից

Ձեռքբերովի (ակտիվ)

Բնական

Զարգանում է հիվանդությունների արդյունքում

Իմունիտետի տեսակները Պասիվ Զարգանում է, բուժական սիճուկների ներարկման արդյունքում,երբ օրգանիզմ են ներմուծվում արդեն պատրաստի հակամարմիններ :

Ակտիվ

Արհեստական

Զարգանում է պատվաստումնե րի արդյունքում


Իմուն համակարգի օրգանները կրծոսկր Թիմուս(ուրցագեղձ) Լիմֆատիկ հանգույցներ փայծաղ

Պեերյան բծեր

Կարմիր ոսկրածուծ


Առաջին կրիտիկական շրջան-լինում է նորածնային տարիքում, երբ օրգանիզմը հանդիպում է հսկայածավալ քանակի անտիգենների հետ: Այս շրջանում սեփական հակամարմինների անբավարարությությունը լրացվում է մորից ստացված հակամարմինների հաշվին:

Երկրորդ կրիտիկական շրջանը լինում է 3-6 ամսեկանում: բնական պասիվ իմունիտետը սկսում է թուլանալ: Այդ շրջանում երեխաները գտնվում են ակտիվ իմունիզացիայի մեջ:

Երրորդ կրիտիկական շրջանը լինում է կյանքի երկրորդ տարում: Քանի որ մեծանում է երեխայի շփումը շրջապատի հետ : Նա սկսում է քայլել և ուտել բազմատեսակ սնունդ:

Չորրորդ շրջանը տևում է 4ից մինչև 6 տարեկան հասակը: Սա այն շրջանն է, երբ երեխայի տեղային իմունիտետը վերջնականապես կայանում է :

Հինգերորդ կրիտիկական շրջանը դեռահասային տարիքում է: Երբ սեռական հորմոնների արտադրությունը նպաստում է բջջային իմունիտետի ընկճմանը, թեև խթանվում է հումորալ իմունիտետը:


Հաճախ հիվանդացող դերեխայի մոտ առկա է իմուն համակարգի անցողիկ , ուղղման ենթակա շեղում, որի արդյունքում, երեխան հակված է սուր շնչառական ինֆեկցիոն(ՍՇԻ) հիվանդություններով հաճախակի հիվանդնալուն:

Պետք է հիշել, որ այս երևույթի հիմքում ոչ մի օրգանական խախտում թաքնված չէ:


Ըստ տարբեր հեղինակների ՀՀԵ կազմում են մանկական պոպուլյացիայի 15-75%-ը

Կրիտերիաներ, ըստ որի երեխան համարվում է հաճախ հիվանդացող Երեխայի տարիքը

Մինչև 1 տարեկան 1-3տարեկան 4-5 տարեկան 5 տարեկանից մեծ

ՍՇՀ-րի հաճախականությունը 1 տարում 4 և ավելի անգամ 6 և ավելի անգամ 5 և ավելի անգամ 4 և ավելի անգամ


1.

2. 3.

4.

Խաթարվում է մի շարք օրգան համակարգերի ֆունկցիան, (բրոնխոթոքային համակարգ, սիրտ-անոթային համակարգ,վեգետատիվ նյարդային համակարգ )ստեղծելով նպաստավոր պայմաններ խրոնիկ բորբոքային պրոցեսների ձևավորմանը: Զարգանում է դիմադրողականության անկում: Բերում է ֆոնային հիվանդությունների զարգացմանը `ռախիտ, անեմիա,դիստրոֆիա:Արդյունքում ձևավորվում է ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացման հապաղում: Չհիմնավորված մեծ քանակությամբ ու հաճախակի դեղորայքային բուժումը առաջ է բերում փակ արատավոր օղակի ձևավորմանը, էլ ավելի իջեցնելով առանց այն էլ ընկած իմունիտետը, քանի որ նշանակված դեղերի մեծ մասը (հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ) ունեն իմունիտետը ընկճող հատկություն , նպաստում են ալերգիայի զարգացմանը:


1.Երեխայի շնչառական համակարգի անատոմիկան , ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: 2.

3.

Իմուն համակարգի զարգացման առանձնահատկությունները` նրա ուշ ստարտը: Երեխայի սոցիալական կենցաղային պայմանները:


ՍՇՀ շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որը ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, օրգանիզմի չափավոր ինտոքսիկացիայով,շնչառական ուղիների ախտահարմամբ, գերազանցապես վերին շնչառական ուղիների:


Վերին շնչառական ուղիների սուր հիվանդություններ, լորձաթաղանթի բորբոքումը տեղակայվում է մինչև ձայնալարերը (ռինիտ`քթի լորձաթաղանթի բորբոքում, սինուսիտ`քթի հավելյալ խոռոչների բորբոքում. Ֆարինգիտ, տոնզիլիտ, օտիտ- միջին ականջի բորբոքում)

Շնչական ուղիներ Վերին շնչական ուղիներ Քթի խոռոչ ըմպան մակկոկորդ Ստորին շնչական ուղիներ կոկորդ

Ստորին շնչառական ուղիների հիվանդություններ, երբ բորբոքումը տեղակայվում է ձայնալարերից հետո ( լարինգիտ, տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ):

բրոնխներ

թոքեր


1. Գրիպի, պարագիպի, ադենո-, ռինո-, ռեսպիրատորսինցիցիալ և այլ վիրուսներ, 2. Որոշ բակտերիաներ


Հիվանդության աղբյուրը սուր շնչառական հիվանդությամբ հիվանդ մարդն է

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հազի փռշտողի, զրույցի ժամանակ , երբեմն նաև կենցաղային իրերի միջոցով

Գաղտնի շրջանը 12-48ժամ է գրիպի, և 114օր մյուս ՍՇՀ դեպքում


1 2

3

Ինֆեկցիան հայտնվում է շնառական ուղիներում

Նստելով շնչական ուղիների համապատասխան հատվածի լորձաթաղանթի վրա ` կենսագործունեության արդյունքում արտադրում են տոքսիկ նյոքւթեր

Արյան հոսքով այդ թունավոր նյութերը տարածվում են ամբողջ օրգանիզմով , վնասելով առողջ բջիջներին, արդյունքում ունենում ենք հիվանդության բնորոշ ախտանշաններ


1. Ջերմության դեպքում անկողնային ռեժիմի պահմպանում 2. 38,5 և բարձր ջերմության դեպքում ջերմիջեղնող պրեպարատների կիրառում ըստ ինստրուկցիայի ցուցումների 3. Առատ հեղուկների օգտագործում(թեյ, հյութեր, տանը պատրաստված կոմպոտներ): 4. Ախտանիշային բուժում ըստ անհրաժեշտության (քթի կաթիլներ, քթի խոռոչը լվացող և խոնավացնող հեղուկներ, խորխաբերներ…) Հիվանդության առաջին օրերին, հատկապես բարձր ջերմություն, կոկորդի ցավի առկայության պայմաններում, մի տանջեք փոքրիկին անընդհատ կերակրելու ձեր ցանկությամբ, կարևորը , որ նա օգտագործի բավարար քանակով հեղուկներ,իսկ ախորժակը դեռ կվերադառնա :


Սուր շնչառական հիվանդություններով հաճախակի հիվանդանալու հետևանքով երեխայի մոտ կարող են զարգանալ խրոնիկ բորբոքային պրոցեսներ մի շարք օրգան համակարգերում  

   

Խրոնիկ տոնզիլիտ Ռինոսինուսիտներ(քթի լորձաթաղանթների և հավելյալ խոռոչների բորբոքում) Ադենոիդիտ Ատոպիկ դերմատիտ(ալերգիկ մաշկաբորբ) Կրկնվող (ռեցիդիվող)բրոնխիտ Բրոնխիալ ասթմա


Սուր շնչառական հիվանդություններով հաճախակի հիվանդացության կանխարգելումն ու բուժումը բժշկական, սոցիալան խնդիր է, որի ժամանակ պետք է հաշվի առնել  երեխայի օրգանիզմի անհատական առանձնահատկությունները,  իմունիտետի տարիքային առանձնահատկությունները  հիվանդության պատճառագիտությունն ու դրանով պայմանավորված զարգացման մեխանիզմները,  Արտաքին միջավայրի պայմանները(կենցաղայինսոցիալական պայմաններ, էկոլոգիա)-վերջինս ունի խիստ որոշակի նշանակություն, քանի որ կարող է դառնալ պրովոկացիոն խթան և նպաստել երեխայի անընդահատ հիվանդանալուն:


Կանխարգելման լավագույն միջոցը երեխայի մոտ սեփական ադեկվատ իմուն պատասխանի ձևավորումն է: Դրա նախապայմաններն են    

առողջ ապրելակերպը ռացիոնալ օրվա ռեժիմը լիարժեք սնուցումը Կոփումը

ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔՆ Է` հոգատար մայրիկը, տանը չծխող հայրիկը, փոքրիկից հեռու մնալ փորձող գրիպով հիվանդ մեծ քւյրիկը կամ եղբայրիկը:


Քանի որ հաճախ հիվանդացող երեխաների մոտ առկա է իմունիտետի անցողիկ դեֆիցիտ, վերականգնողական բուժման սխեմաներում իմունոթերապիան անհրաժեշտություն է … Պրեպարատի ընտրությանը պետք է վերաբերել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով` հաշվի առնելով երեխայի տարիքը, հիվանդության պատմությունը, հիվանդության ընթացքը,պրեպարատի խումբը և այլ մեծ ու փոքր ֆակտորներ…


Իմունոմոդուլյատորներ-այս խմբի պրեպարատները թերապևտիկ դոզաներով օգտագործելիս վերականգնում են իմուն համակարգի ֆունկցիան( ապահովում են էֆեկտիվ իմուն պաշտպանություն)  Իմունոկորեկտորներ- վերականգնում են իմուն համակարգի այն օղակի աշխատանքը, որը վնասվել է: Այս խմբի պրեպարատները կարելի է անվանել կետային ազդեցության իմունոմոդուլյատորներ:  Իմունոստիմուլյատորներ- ուժեղացնում են իմուն պատասխանը  Իմունոդեպրեսանտներ-իմունիտետը ընկճող պրեպարատներ Հաճախ հիվանդացող երեխաների բուժման համար հետաքրքիր են առաջին երեք խմբերը(խմբերի անվանումները նշում եմ այն պատճառով,որ բժշկի նշանակումը քննարկելիս լինեք իրազեկված և գրագետ): 


Հարգելի ծնող հուսով եմ որոշ չափով նպաստեցի Ձեր գիտելիքների ավելացմանը: Դեղորայքային բուժման հետ կապված հարցերին կփորձեմ պատասխանել քննարկումների ֆորմատով:Ակնկալում եմ կոլեգաների մասնակցությունը: Հարգանքներով ` Պողոսյան Ծովինար

Հաճախ հիվանդացող երեխաներ  

Պրեզենտացիայի հեղինակ՝ Ծովինար Պողոսյան:

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you