Issuu on Google+


ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾՎԵՑ ԾՐԱԳԻՐԸ •

2009թ-ի նոյեմբերի 30-ին ԳՊՀ-ում ՙՔաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր՚ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար.ՙՀայ երիտասարդի դերը և տեղը Եվրոպական երիտասարդական ծրագրերում՚ թեմայով: Սեմինարը վարում էր թրեյներ- մասնագետ Լիլիթ Ասատրյանը:Սեմինարի նպատակն էր երիտասարդությանը իրազեկել տարբեր մակարդակներում իրականացվող ծրագրերի մասին, կարևորել նրանց կողմից սեփական նախաձեռնությամբ մասնակցություն ունենալ հասարակական կյանքի տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:


ԿԱՐԻՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ • Սկզբում անցկացվեց հարցում և արդյունքում պարզվեց,որ ուսանողներին 62.7% -ը ընդհանրապես իրազեկված չէին իրականացվող ծրագրերի մասին, 19.3%-ը նշել է,որ լսել են իրականացվող ե րիտասարդական ծրագրերի մասին, բայց չեն մասնակցել, 18%-ը նշել են, որ չեն հետաքրքրվում այդպիսի ծրագրերով և դրանց մասին երբևէ ինֆորմացիա չեն ստացել:

1 2 3 4


Նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում ունենալու տեղեկատվության ստացման և տարածման համակարգ, որը մատչելի կդարձնի միջազգային մակարդակում իրականացվող երիտասարդական ծրագրերի մասին տեղեկություններ ստանալը և կաջակցի շահագրգռվողներին մասնակցելու այդ ծրագրերին:


Ծրագրի նպատակը Ունենալ միջազգային

մակարդակում իրականացվող երիտասարդական

ծրագրերի մասին իրազեկված և

այդ ծրագրերին մասնակցող

երիտասարդություն : Ծրագրի

խնդիրը

Գորիսի Պետական Համալսարանում մատչելի դարձնել տեղեկատվությունը եվ բարձրացնել ուսանողների եվ 3 համայնքների երիտասրադության իրազեկության մակարդակըª միջազգային երիտասարդական ծրագրերի վերաբերյալ


Իրականացված քայլեր •

համակարգիչը ԳՊՀ ղեկավարության հովանավորությամբ միացվեց համացանցին

համակարգչում ստեղծեցին միջազգային երիտասարդական ծրագրերի վերաբերյալ էլեկտրոնային տվյալների, հասցեների բազզա

ԳՊՀ I մասնաշենքում տեղադրվեց ցուցատախտակ և այնտեղ տեղադրվեցին միջազգային մակարդակներում իրականացվող երիտասարդական ծրագրերի մասին հայտարարություններ

Տպագրվեցին այդ ծրագրերի վերաբերյալ բուկլետներ:

Երեք համայնքներում անցկացվեց սեմինար-հանդիպումներ


ՄԵՐ ԲՈՒԿԼԵՏԸ


24.03.10թ. ՙԻրազեկված երիտասարդություն ՚ ծրագրի շրջանակներում Քարահունջի միջն . դպրոցում դպրոցի բարձր դասարանի աշակերտների, Քարահունջ համայնքի երիտասարդական կենտրոնի անդամների, ՈւԾԹ և ՈւՆԹ անդամների, ՔԵԳՔ կորդինատորի, ՋՀՀ-ի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Քարահունջի երիտասարդական կենտրոնի անդամներ, ովքեր ցանկություն հայտնեցին համագործակցելու մեզ հետ:


Երեխաներին ներկայացվեց հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրակացվող երիտասարդական ծրագրերի մասին, ներկայացվեց այդ ծրագրերին մասնակցելու ձևերի մասին, այնուհետև հանձնարարվեց խմբային աշխատանք , որպեսզի նրանք թվարկեին այն բոլոր խոչընդոտները,որոնք խանգարում են նրանց մասնակցելու այդպիսի ծրագրերի և իմանալ, թե ինչպես են նրանք տեսնում այդ խնդիրնրի լուծումը;


30.03.10 ՙ Իրազեկված երիտասարդություն ՚ ծրագրի շրջանակներում Գորիսի ենթաշրջանի Վերիշեն համայնքի դպրոցում աշակերտների, երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ իրազեկման հանդիպում` միջազգային երիտասարդական կրթական ծրագրերի վերաբերյալ: Մասնակիցների համար զամանալի ու հետաքրքիր էր, որ սիմինարավարները ուսանողներ են: Հանդիպումը անցավ հետաքրքիր միջավայրում և երեխաների պնդմամբ իրենց սպասելիքները սեմինարից արդարացվեցին:


06.04.10թ ՙԻրազեկված երիտասարդություն ՚ ծրագրի շրջանակներում Շինուհայր համայքի միջն. դպրոցում տեղի ունեցավ սեմինար հանդիպում աշակերտների, ուսուցիչների, գյուղի երիտասարդության հետ: Սեմինարը անցավ բուռն քննարկումերով: Հանդիպմանը ներկա էին համայնքում գործող World Vision հասարակական կազմակերպության ներկայացուցիչը,ով ցանկություն արտահայտեց համագործակցել մեզ հետ:


Ծրագրի շարունակականությունը • ԳՊՀ-ում ՋՀՀ-ի կողմից ՈւԾԹ-ին տրամադրված համակարգչում

• • •

ստեղծվել է էլեկտրոնային հասցենների բազա, որը թույլ կտա միջազգային մակարդակում իրականացվող երտասարդական ծրագրերի մասին տեղեկատվություն ստանալ և այն հայտարարարությունների ձևով տեղադրել ցուցատախտակում Համայնքներում սեմինար- հանդիպումների ընթացքում մասնակից աշակերտներից ստեղծվել են ակտիվ խմբեր,որոնց հետ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախատեսում են նոր ծրագրերի մասին համապատասխան տեղեկատվություն իմանալու դեպքում համայնքների դպրոցներում, համալսարանում կազմակերպել կլոր սեղաններ: Նախատեսում ենք նշված համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպել:


իրազեկված երիտասարդություն