Issuu on Google+

ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ԱՐԱՐԵՑ ԱՄԵՆ ԻՆՉ


Written by: Edward Hughes Illustrated by: Byron Unger and Lazarus Adapted by: Bob Davies and Tammy 5.

Produced by: Bible for Children www.M1914.org ®2007 Bible for Children, Inc. License: You have the right to copy or print this story, as long as you do not sell it. Վաճառքի ենթակա չէ:


Ո՞վ է ստեղծել մեզ: Աստվածաշունչը՝ Աստծո Խոսքը, վկայում է, թե որտեղից է առաջացել մարդկային ցեղը: Շատ տարիներ առաջ Աստված ստեղծեց առաջին մարդուն և նրան Ադամ անվանեց: Աստված նրան հողից ստեղծեց: Երբ Աստված Ադամին շունչ տվեց, նա կենդանացավ: Ադամը տեսավ, որ ինքը մի գեղեցիկ այգում է, որը Եդեմ է կոչվում:


Մինչ Ադամի արարումը, Աստված ստեղծել էր մի գեղեցիկ աշխարհ՝ լի հրաշալի բաներով: Քայլ առ քայլ Աստված ստեղծեց լեռները, դաշտերը, անուշաբույր ծաղիկները, երկար ծառերը, բյուրավոր թռչուններին և տզտզացող մեղուներին, հզոր կետ ձկներին և կպչուն խխունջներին:

Իրականում Աստված ստեղծեց ամեն ինչ:


Սկզբում, քանի դեռ Աստված չեր ստեղծել որևէ բան, ոչինչ չկար բացի Աստծուց: Ոչ մարդ կար, ոչ վայրեր, ոչ լույս, ոչ խավար: Ոչ վեր, ոչ վայր, ոչ երեկ, ոչ վաղը: Միայն Աստված կար, որ սկիզբ չուներ: Հետո Աստված գործի անցավ:


Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը:


Եվ երկիրը դատարկ էր ու անձև: Եվ խավար կար անդունդի վրա: Հետո Աստված ասաց. «Թո՛ղ լույս լինի»:


Եվ լույս եղավ: Աստված լույսը Ցերեկ կոչեց, իսկ խավարը՝ Գիշեր: Եվ եղավ առավոտ ու երեկո՝ օր առաջին:


Երկրորդ օրը Աստված երկնքի տակ ստեղծեց օվկիանոսների ջրերը, ծովերն ու լճերը: Երրորդ օրը, Աստված ասաց. «Թո՛ղ ցամաքը երևա»:Եվ այդպես եղավ:


Աստված նաև խոտերին,ծառերին ու ծաղիկներին հրամայեց երևալ: Եվ նրանք երևացին: Եվ եղավ երեկո և առավոտ՝ օր երրորդ:


Հետո Աստված ստեղծեց արևը, լուսինը և անթիվ անհամար աստղեր: Եվ եղավ առավոտ և երեկո՝ օր չորրորդ:


Ծովային արարածները, ձկներն ու թռչունները հաջորդն էին Աստծո ծրագրում: Հինգերրորդ օրը Նա ստեղծեց հսկա սղոցաձուկ և մանր ձկներ, երկարոտն և փոքր թռչուններ:Աստված ստեղծեց ամեն տեսակի ձկներ, որպեսզի նրանք լցնեն ջրերը, և զանազան թռչուններ, որպեսզի վայելեն երկինքն ու ցամաքը: Եվ եղավ առավոտ և երեկո՝ օր հինգերորդ:


Դրանից հետո Աստված խոսեց կրկին: Նա ասաց. «Թո՛ղ երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ և գազաններ իրենց տեսակներով»: Ստեղծվեցին հսկա փղեր և աշխույժ սկյուռեր, կապիկներ և կոկորդիլոսներ, ընձուխտներ և կատուներ: Ամեն տեսակ կենդանի ստեղծվեց այդ օրը՝ Աստծո հրամանով:


Եվ եղավ առավոտ և երեկո՝ օր վեցերրորդ:


Աստված մեկ այլ բան ևս արեց վեցերրորդ օրը: Ամեն ինչ արդեն պատրաստ էր մարդու համար: Դաշտերում ուտելիք կար և կենդանիներ կային՝ նրան ծառայելու: Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք Մեր կերպարանքով և նմանությամբ, թող նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և բոլոր սողունների վրա»: Այսպիսով Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով:


Աստված խոսեց Ադամի հետ. «Պարտեզի ամեն ծառից կարող ես ուտել: Սակայն բարու և չարի գիտության ծեռից չուտես, որովհետև եթե ուտես կմահանաս»:


Եվ Տեր Աստված ասեց. «Լավ չէ, որ մարդ մենակ լինի: Ես նրա համար օգնական կստեղծեմ»: Աստված բոլոր գազաններին ու թռչուններին բերեց Ադամի մոտ: Ադամը նրանց բոլորին անուններ տվեց: Բայց նրանց մեջ Ադամին հարմար կողակից չկար:


Աստված Ադամին խորը քնով քնեցրեց: Նա վերցրեց Ադամի կողոսկրից մեկը և կին արարեց: Աստծո ստեղծած կինը ճիշտ հարմար կողակից էր Ադամի համար:


Աստված ամեն ինչ վեց օրում ստեղծեց: Աստված օրհնեց յոթերրորդ օրը, որպեսզի այն լինի հանգստի օր: Եդեմի պարտեզում Ադամը և նրա կինը՝ Եվան կատարյալ երջանիկ էին՝ Աստծուն հնազանդվելով: Աստված նրանց Տերն էր, նրանց Հայթհայթողն ու Ընկերը:


Երբ Աստված արարեց ամեն ինչ

Աստվածաշնչյան այս պատմությունը կարելի է կարդալ Ծննդոց Գրքում: (Ծն. Գիրք 1 և 2)

«Քո Խոսքի հայտնությունը լույս է տալիս» Սաղմոս 119:130


Վերջ


Աստվածաշունչը մեզ պատմում է մեր հրաշալի Աստծո մասին, Ով ստեղծել է մեզ և ուզում է, որ մենք ճանաչենք Իրեն: Աստված գիտի, որ մենք վատ բաներ ենք արել, որոնք Նա մեղք է անվանում: Մեղքի պատիժը մահն է, սակայն Աստված մեզ այնքան շատ է սիրում, որ Իր Որդուն՝ Հիսուսին ուղարկեց մահանալ Խաչի վրա և պատժվել մեր մեղքերի համար: Հետո Հիսուս հարություն առավ (կենդանացավ) և գնաց Երկինք: Եթե դու հավատաս Հիսուսին և Նրան խնդրես ներել քեզ, Նա կների: Նա կգա և կապրի քո մեջ, և դու Նրա հետ կապրես հավիտյան: Եթե ուզում ես մեղքերիցդ ետ կանգնել, ասա սա Աստծուն. «Տեր, ես հավատում եմ, որ Հիսուսը ինձ համար մահացավ և այժմ Նա ապրում է: Խնդրում եմ արի իմ կյանք և ներիր իմ մեղքերը, որպեսզի ես նոր կյանք ունենամ, և մի օր քեզ հետ լինեմ Հայր: Օգնիր ապրելու որպես Քո զավակ: Ամեն»: Կարդա՛ Աստվածաշունչը և խոսի՛ր Աստծո հետ ամեն օր:


When God made everything