Issuu on Google+

-1-


Օգոստոսի 4-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում կայացել է երգչուհի Արեւիկ Ալավերդյանի պսակադրությունը: BRAVO.am-ին երգչուհին պատմել է իր եւ ամուսնու` Հայկո Շահբազյանի “հայկական ավանդական ու եվրոպական” հարսանիքի մասին, տրամադրել լուսանկարներ հարսանեկան արխիվից:

“Հիմա միասին ենք ապրում, հրաշալի է”. Արեւիկ Ալավերդյան Հարսն այդ օրը մեկի փոխարեն 2 անգամ է ճերմակ զգեստ հագել: “Երկուսն էլ կարվել էին իմ դիզայնով, շատ գեղեցիկ էին”,- ասել է Արեւիկը: Երգչուհին նշել է, որ հարսանիքին երկար ժամանակ են պատրաստվել, գրեթե ամեն ինչ միայնակ է արել, բայց ստացել է նաեւ ընկերուհիների ու մայրիկի աջակցությունը:

-2-


“Հարսանիքը նման էր մեծ շոու-ծրագրի, ամեն ինչ սցենարով էր նախատեսված, այնպես ենք արել, որ հյուրերն անգամ հինգ րոպե պարապ չմնան”,- ասել է Արեւիկը:

Զույգը Փարիզ մեկնելուց հետո կորոշի` երբ եւ որտեղ կանցկացնի մեղրամիսը Հարսանյաց արարողությունը բացել է “Ակունք” պարային համույթը, իսկ Արեւիկի երգարվեստի ընկերները երաժշտական կատարումներ են նվիրել զույգին. “Համույթը 20 րոպե անդադար ելույթ ունեցավ` ոտքի հանելով սրահի բոլոր հյուրերին. ուղղակի հրաշք էր:)”: Արեւիկը երգել է իր հարսանիքին. “Երաժշտական շքեղ համար նվիրեցի ամուսնուս, իսկ երբ լույսերը վառեցին, տեսա, որ հյուրերը հուզվել են, բոլորի աչքերը թաց են, չէի սպասում նման արձագանքի, բայց ինձ համար այդ ընթացքում ամենահուզիչ պահն այն էր, երբ ամուսնուս ձեռքը բռնած երգում էի, նայեցի նրա աչքերին ու տեսա, որ նա էլ է հուզվել, արցունքներ էի տեսնում աչքերին, աշխարհն իմն էր այդ պահին”:

-3-


Ի դեպ, երգողների թվում է եղել նաեւ երգչուհու քույրը` Անուշիկ Ալավերդյանը: Հարսանյաց արարողության ընթացքում Արեւիկի ու ամուսնու համար անմոռանալի եւ հետաքրքիր պահեր շատ են եղել. “Հիմա միասին ենք ապրում, հրաշալի է: Շուտով կտեղափոխվեմ Փարիզ, կապրենք այնտեղ, իսկ այստեղ կլինեմ հյուրի կարգավիճակով”: Արեւիկը նշել է, որ դեռ մտադրություն չունի շարունակել երգարվեստով զբաղվել: Զույգը Փարիզ մեկնելուց հետո կորոշի` երբ եւ որտեղ կանցկացնի մեղրամիսը:

Աղբյուր` Bravo.am

Սիրուշոն պատրաստվում է մեկնել Պորտուգալիայի Սետուբալ քաղաք՝ մասնակցելու սեպտեմբերի 8-ին կայանալիք համերգ-փառատոնի: Երգչուհուն ճամփորդության ընթացքում կուղեկցի մենեջերը՝ Արեւիկ Ուդումյանը, որն էլ լուրի հետ կապված մանրամասներ է հայտնել BRAVO.amին: “Արդեն չորրորդ անգամ անցկացվում է մեծ համերգ, որին մասնակցում են Եվրոպայում ճանաչված երգիչ-երգչուհիներ, այդ թվում նաեւ “Եվրատեսիլ”ի տարբեր տարիների մասնակիցները: Սիրուշոն կներկայացնի երկու երգ` եվրատեսիլյան “Քելե-քելե”-ն, իսկ մյուս երգը դեռ որոշված չէ”,-ասել է Սիրուշոյի մենեջերը: Ի դեպ, Արեւիկը մեզ հետ զրույցում պատմել է, որ օրերս վերադարձել է ամառային հանգստից, հիացած է Իտալիայի գեղատեսիլ վայրերով, իտալացիներով եւ իտալական խոհանոցի ուտեստներով:):


-4-

Արեւիկ Ուդումյանն Իտալիայում Հաղորդավարուհին Իտալիա մեկնել է չորրորդ անգամ, բայց առաջին անգամ է եղել մայրաքաղաք Հռոմում, նաեւ այցելել է Ռիչոնե եւ Սան Մարինո: Իտալական մյուս քաղաքներ այս անգամ չի գնացել, քանի որ նախկին ճամփորդությունների ժամանակ հասցրել էր լինել Ֆլորենցիայում, Միլանում, Պիզայում, Վենետիկում: Արեւիկը ծովափնյա հանգիստը համատեղել է մշակութային ու ժամանցային տարբեր վայրեր այցելությունների հետ. “Հռոմը գեղատեսիլ ու պատմամշակութային վայրերով հրաշալի քաղաք է: Միշտ հիանում եմ իտալացիներով, նրանց հետ շփվելիս հնարավոր չէ ձանձրանալ: Բոլորի աչքերը ժպտում են, բոլորը խոսում են, նույնիսկ արդեն ես եմ մի քիչ խոսում իտալերեն:): Վերադառնալուց հետո iPad-իս մեջ ծրագրեր եմ ներբեռնել, ազատ ժամանակ նոր բառեր եմ սովորում, ինքնուրույն փորձում եմ լեզվին ավելի լավ տիրապետել”:


-5Երկշաբաթյա հանգստից հետո Արեւիկ Ուդումյանը պատրաստվում է “Առավոտ լուսո” հեռուստածրագրի նոր եթերաշրջանին, որը կմեկնարկի սեպտեմբերից: Աղբյուր` Bravo.am

Աշխարհի չեմպիոնի գոտին այսօրվանից կրկին պատկանում է Արթուր Աբրահամին:): Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը քիչ առաջ միավորների առավելությամբ հաղթանակ է տարել WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի արդեն նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:): Տիտղոսային մենամարտը տեղի է ունեցել Բեռլինի “О2 World” արենայում: Արթուր Աբրահամը, ինչպես եւ խոստացել էր մենամարտին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ, “իր մարտարվեստի երկրպագուներին դիտարժան մրցելույթ է պարգեւել”: “Շատ հպարտ եմ, որ ես հայ եմ: Կապ չունի, թե մենք որտեղ ենք ապրում, մեզ միշտ հայ են ասում”,- մենամարտում հաղթելուց հետո հայտարարել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Աղբյուր` Bravo.am


-6-


Եթե երազում ես բեմ բարձրանալ ու երգել, իսկ ձայնային լավ տվյալներդ այդ հարցում չեն դավաճանի ու կկարողանաս փայլել քո տաղանդով, ապա այս նորությունը կհետաքրքրի քեզ:): “Հայաստանի ձայնը”, այսպես է կոչվում “The Voice” նախագծի հայկական տարբերակը, որը շուտով կմեկնարկի “Արմենիա” հեռուստաընկերության եթերում:

“Արմենիա TV”-ի եթերում շուտով կմեկնարկի “Հայաստանի ձայն” նախագիծը Երեք տարվա պատմություն ունեցող շոուն հիսունից ավելի երկրում ռեյտինգային ցուցակների առաջատարն է: “The Voice”-ի հայկական տարբերակը եւս համապատասխանում է միջազգային ձեւաչափին եւ վերահսկվում է արտասահմանյան գործընկերների կողմից: “Հայաստանի ձայն”-ին կարող են մասնակցել 16 տարեկանը լրացած անձինք, որոնք ունեն ձայնային բացառիկ տվյալներ: Նշենք, որ ոճային սահմանափակում չկա: Ազգային հայտնի չորս երաժիշտ նախագծի ընթացքում “մարզչի” են վերածվելու՝ մասնակիցներին ընտրելով “կույր” լսումների ժամանակ:


-7“The Voice of Armenia”-ն որոշել է տաղանդներ բացահայտել:): Նախագծին մասնակցելու համար մինչեւ սեպտեմբերի 1-ը կարող եք ներկայացնել ձեր հայտերը http://thevoice.armeniatv.am/ կայքի միջոցով կամ կարող եք ներկայանալ “Արմենիա TV” (Եղվարդի խճուղի 1)՝ չմոռանալով սեփական անձնագիրն ու մեկ լուսանկար: Մասնակիցները ներկայանալու են ակապելա կատարմամբ, վոկալի մասնագետներն էլ կընտրեն 120 լավագույնին: Երկրորդ փուլի ընթացքում արդեն ժյուրիի անդամները “կույր” լսումների սկզբունքով կշարունակեն ընտրությունը: Հատկանշական է, որ այդ լսումներն ընթանալու են կենդանի բենդի նվագակցությամբ: Ժյուրիի անդամները, որոնք նույնիսկ չեն իմանալու մասնակիցների անունները, մեջքով են նստելու բեմին եւ իրենցից գոնե մեկի շրջվելը ելույթի ընթացքում կնշանակի, որ մասնակիցը հաջորդ փուլ է անցել: Եթե շրջվեն ժյուրիի մեկից ավելի անդամներ, ապա հենց մասնակիցը հնարավորություն կստանա ընտրել իր մարզչին:): Երրորդ` “Պայքար” անվանվող փուլի ընթացքում բեմը վերածվելու է իսկական բռնցքամարտի ռինգի: Ժյուրիի յուրաքանչյուր անդամի երկուական մասնակից ելույթ է ունենալու բռնցքամարտի ռինգում, եւ դուետներից միայն մեկն է հայտնվելու հաջորդ փուլում: Չորրորդ փուլը գալա համերգների շրջանն է, որոնց ընթացքում միմյանց հետ կմրցի 24 մասնակից՝ կրկին բենդի նվագակցությամբ: Հաղթողը հնարավորություն կստանա պայմանագիր կնքել երաժշտական աշխարհահռչակ ընկերություններից մեկի հետ: Աղբյուր` Bravo.am

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հայտնի է նաեւ Կարգին Հասո անվամբ, կրկին Երեւանում է: Ամիսներ առաջ Հասմիկի բացակայությունը նկատվեց “Կարգին սերիալ”-ի չորրորդ ենթաշրջանում, որտեղ բացակայում էր Հասմիկի կերտած Սոֆայի կերպարը:

Դերասանու բացակայության առիթ դարձան խոսակցություններն այն մասին, թե Հասմիկի եւ սերիալի գլխավոր դերակատարների` Հայկոյի եւ


Մկոյի միջեւ վեճ է ծագել, սակայն չորրորդ եթերաշրջանից առաջ BRAVO.amի հետ զրույցում սերիալի պրոդյուսեր, գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանն հերքեց այդ լուրը. “Պատճառը դերասանուհու արտերկրում գտնվելն է: Երբ վերադառնա, Սոֆան կրկին եթերում կլինի”:

-8-


BRAVO.am-ը տեղեկացավ, որ հինգ ամիս Լոս Անջելեսում մնալուց հետո Հասմիկը կրկին Երեւանում է. “Այնտեղ մեկնել էի հանգստի նպատակով: Խոսակցությունները, թե մեր միջեւ վեճ է եղել, ուղղակի ծիծաղելի են. երկրում չէի, չէի նկարահանվում, հիմա պատրաստվում եմ սեպտեմբերից կրկին կերտել իմ շատ սիրելի Սոֆայի կերպարը: )”,- մեզ հետ զրույցում ասել է Հասմիկը:

Դերասանուհին նշել է, որ Լոս Անջելեսում հանգստացել է, հանդիպել ընկերներին ու մտերիմներին: Այս ամիսների ընթացքում նա հասցրել է կարոտել այն ամենը, ինչ կապված է Երեւանի հետ: Մեր զրուցակիցը նշել է, որ մի քանի նոր մտքեր ունի, որոնց մասին կհայտնի դրանք իրագործելուց հետո: Անդրադառնալով երգարվեստին` Հասմիկն ասել է հետեւյալը. “Երեւի թե շարունակեմ, բայց Հայաստանում երգարվեստով զբաղվելն անիմաստ է, ուղղակի պետք է դրան նայել որպես հոբբի, երգարվեստով զբաղվելը բիզնես կլինի, եթե 6/8 երգես, իսկ ես չեմ կարող դա անել”,- ասել է նա: Աղբյուր` Bravo.am

-9-


(N1) Սեպտեմբեր 2012