Page 1


Թարգմանիչ՝

Էդիկ Պօղոսեան


*** 1

Սպասել. ընտրա՛նք: Չէ՛, պարտադրա՛նք:

Ալիռեզա Ռոշան


*** 50

Վերադարձել եմ, եկել եմ խավարի վրայով ցատկածի պես:

Նազանին Նեզամշահիդի


ՀԱՐԱՏԵՎ ԿԱՐՈՏ 51

Մեր խոսքերն անավարտ... Աչք ես թարթում՝ գնալու ժամն է, կրկին պատմությունը մշտական: Մինչ գլխի ընկնես՝ մեկնումն անխուսափելի է դառնում: Ավաղ... Ո՜վ, տրտմություն ու ցավ հարատև... Հանկարծ ինչ շուտ է ուշ դառնում:

Ղեյսառ Ամինփուռ


ՇՐՋԱՊՏՈՒՅՏ 114

Չկանք, ծնվում ենք՝ միայնակ նկարվում, մեծանում ենք՝ երկուսով նկարվում, ծերանում ենք՝ միայնակ նկարվում ու հետո կրկին չկանք...

Հոսեյն Փանահի


ԲԱՆ ՈՒ ԳՈՐԾՍ 115

Գործս արյունահեղություններ չնայելն է, գործս թերթ չկարդալն է... Գիշերները ծուխն է պարում մոխրամանի մեջ՝ սեղանին, քամին սենյակով մեկ տարուբերում է վարագույրը, քամին, որ ինձ է բերում ծովը... Ինչ էի ասում գործս ռադիոն, հեռուստացույցն անջատելն է ամեն անգամ նորությունների ժամին:

Բիժան Նաջդի


*** 198

Ասաց Մտապահիր նրանց, ում դեմ կռվել ես ու ասա՝ ի՞նչ զենքով ավելի սիրուն կկռվես: Պատասխանեցի Փոքր պատերազմների համար հրացանն եմ ընտրում, մեծերի համար՝ կնոջը:

Մեհդի Աշռաֆի


*** 199

Ո՞ւր փախչեմ կարոտիցդ, հրճվանքի ճարտարապետ: Ո՞ւր գնամ, որ գալուդ ձայնը լսեմ: Ո՞րտեղ կանգնեմ, որ գնալդ տեսնեմ: Ո՞րտեղ քնեմ, որ շունչդ լսեմ: Ո՞ւր սավառնեմ, որ գրկումդ իջնեմ: Որտե՞ղ մեռնեմ, որ համբույրիցդ աչք բացեմ: Ո՞ւր նայեմ, որ շրջանակվես հայացքիս մեջ: Ո՞ւր ես... Ի՞նչ է սա. քեզ նայելուց գեղեցիկ բան չկա: Վայրի նարնջագույն, ո՞ւր ես...

Աբբաս Մառուֆի


*** 292

Քնելուց առաջ շուռ եմ գալիս, չի խոսում. իրար ենք նայում ես ու դիմացի պատը...

Սառե Դասթառան


*** 293

Մի կեսս ցերեկն աշխատում է, խոսում, ծիծաղում, մյուս կեսս՝ գիշերը տխուր լալիս:

Ֆախռի Բառզանդե

Սպասող մարդու օրագիր  

«Սպասող մարդու օրագիր» գրքում թարգմանաբար ներկայացված են Իրանի ժամանակակից հեղինակների թվով 365 կարճ բանաստեղծություն` տարվա յուրաքանչյուր օ...

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you