Page 1

ՄԵՐ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ 5ից-6 տարեկաններ

ԴՊՐՈՑ-ՊԱՐՏԵԶ

Հայաստան, Երևան, Հարավարևմտյան զանգված, Ա. Բաբաջանյան 38/1


ՁՈՒԿԸ Կար չկար մ ձիուկ կար: Նա երազում էր ունենալ թևեր: Մի օր, որոշում է գնալ անտառ բարի փերիի մոտ: Նա անցնում է կամուրջով, սարերով և իր ճանապարհը փակում է մ մեծ հսկա: Հսկան ասում է. -Ես կթողնեմ անցնես ճանապարհը, եթե գուշակես իմ հանելուկը: Այն ի՞նչն է, այն ի՞նչը, Կանաչ է, կլոր է, Սև գծեր ունի: Ձիուկը գուշակում է, որ դա ձմերուկն է և հսկան ճանապարհ է տալիս: Ձիուկը հասնում է անտառ, տեսնում է բարի փերիին և խնդրում, որ նա տա իրեն թևեր: Խաչատրյան Եվա

Ամռան թիթեռը Ես շատ եմ սիրում ամառը, որովհետև այն շատ բարի է: Ամռանը շատ տաք է: Մենք կարողանում ենք շատ համեղ պաղպաղակներ ուտել: Ամռանը նաև երկնքում ծնվում են գունավոր թիթեռնիկները: Նրանք կարծես պոկված լինեն ծիածանից: Ես շատ եմ սիրում վազվզել թիթեռնիկների հետևից ու խաղալ նրանց հետ: Խաչատրյան Նարե Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Մրգասերը Կար չկար մ աղջիկ կար:Նրա անունը Անի էր:Անին շատ էր սիրում մրգեր: Ամեն կիրակի նա գնում էր գյուղ և օգնում պապիկին ջրելու և բուժելու այգու ծառերը, որպեսզի աշնանը համտեսի իր սիրած մրգերը:Պապիկն ամեն անգամ գովում էր Անիին:Եկավ աշունը : Անին շատ էր ուրախացել,որ իր օգնության շնորհիվ պապիկի այգին առատ բերք էր տվել ու ինքը կարող է իր սիրած մրգերը քաղել և ուտել: Ղազարյան Նարե

Վախկոտ գայլը ու որսորդները Մի անգամ ես ու ընկերներս որոշեցինք գնալ որսի: Թաքնվեցինք թփերի ետևում: Մեկ էլ Նորայրը շշուկով ասաց, որ կենդանու ձայներ է լսում: Ավետը նկատեց, որ մ գայլ վազում է նապաստակի հեևից: Բոլորս հրացաները ուղղեցինք գայլի կողմը: Աղայաննասաց ,-տղերք, կրակե՜ք: Վախկոտ գայլը կրակոցի ձայնը լսեց և փախավ: Ես և ընկերներս շատ ուրախացանք, որ կարողացանք փրկել փոքրիկ նապաստակին: Մաթևոսյան Ռուբեն

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Մանուշակը Կար չկար մ ծաղիկ կար։ Այդ ծաղիկի անունը մանուշակ էր։ Մի օր փոքրիկ տղան քաղեց մանուշակը եվ նա թոռոմեց։ Փոքրիկ տղան հասկացավ իր սխալը, և որոշեց, որ քաղելու փոխարեն պետք է տնկի շա՜տ ծաղիկներ: Չամսարյան Ավետ

Փիղը ու կատուն Լինում է, չի լնում մ մեծ փիղ է լինում: Այդ փիղը շատ էր վախենում կատվից, որովհետև կատուն փղին ճանկրում էր: Մի օր, փիղը գնաց կատվի մոտ , որ բարիշեն: Երբ կատուն փղին տեսավ, արագ ճանկերը սրեց, որ ճանկրի, բայց, երբ փիղը ասաց, որ ուզում է կատվի հետ ընկերանալ կատուն ուրախացավ և պոչիկը ուրախ շարժեց: Բաբաջանյան Մարիա

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Չարաճճի բալիկը Լինում է, չի լինում մ չարաճճի բալիկ է լինում: Բիալիկի անունը լինում է Վազգեն: Հաճախակի այդ բալիկը չար է մնում, խաղալիքները կոտրում է: Նրա մայրիկն ու հայրիկը որոշում են չառնել խաղալիքներ: Այդ օրվանից Վազգենը խելոք է մնում: Իսախանյան Միքայել

Զատիկը Լինում է, չի լինում մ զատիկ է լինում։ Այդ զատիկը մ ընկեր է ունենում։ Նրա ընկերը շատ բարի, կենդանասեր և ժպտերես է լինում։ Մի օր, իր ընկերոջ հետ որոշում են գնալ դպրոց, որ գրել-կարդալ սովորեն։ Մտնում են դպրոց և ընկերանում իրենց դասընկերների հետ։ Այդ օրը զատիկը շատ է ուրախանում և երբեք չի մոռանում, որ առաջին անգամ գնացել էր դպրոց իր սիրելի ընկերոջ հետ։ Նիկողոսյան Դավիթ Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Վիրավոր շունը Գյուղում ապրում էր մ տղա ։ Նա ուներ մ շուն։ Շան անունը Սևո էր։ Սևոն հավատարիմ շուն էր և քնում էր տիրոջ տան դռան կողքին։ Մի օր, գիշերը մեծ շները հարձակվում են Սևոյի վրա և վնասում են՝ ոտքը։Նա չի կարողանում քայլել։ Տղայի պապիկը փայտով և բինտով կապում է շան ոտքը։ Հաջորդ օրը շունը չորս ձագ է ունենում։ Մի քանի օրից էլ Սևոն արդեն վազում էր։ Միրզոյան Արամը, իրական դեպք է պատմում:

Ուրախ փիղը Կար չկար, մ մեծ փիղ կար։ Այդ փիղը ապրում էր Հնդկաստանում։ Նրա անունը Ռեգի էր։ Նրա տունը գազանանոցն էր։ Շատ մեծ ու խելացի փղիկ էր։ Բոլոր բալիկները շատ էին սիրում փղիկին, իսկ փիղը ուրախանում էր տեսնելով բալիկներին։ Նա իր երկար կնճիթով գեղեցիկ շատրվաններ էր ցույց տալիս։ Մի օր, երբ կրկին փղիկը շատրվան էր ցույց տալիս երեխաներին, այդ ընթացքում Ռաֆայել անունով մ տղա, քարով խփում է փղիկին։ Փիղը զայրանում է և կնճիթով, ջուրը լցնում է տղայի վրա։ Տղան մրսում է և զգալով իր սխալը ներողություն է խնդրում փղիկից։ Հովհաննիսյան Սամվել

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Ոսկորը Լինում է, չի լինում մ հատ Ես է լինում։ Մի օր, Եսը փոքրիկ շունիկին ոսկոր էր տալիս։ Շունիկը արագ այդ ոսկորը ուտում է:Երբ ոսկորը հասնում է շունիկի փորիկի մեջ, սկսում է կանչել. — Օգնեցե՜ք, օգնեցե՜ք ես ուզում եմ դուրս գալ այս մութ տեղից։ Բոլոր անցորդները լսում են ոսկորի ձայնը և օգնում են, որ ոսկորը դուրս գա շունիկի փորից:

Մարգարյան Յուրի

Փայտե մարդուկը Լինում է, չի լինում մ տղա է լինում։ Մի անգամ, պապիկը նրա համար փայտից մարդուկ է պատրաստում։ Երբ ավարում է, փայտե մարդուկը արագ կենդանանում է։ Տղան հա՛մ զարմանում է, հա՛մ ուրախանում է. հա՛մ էլ վախենում, բայց ընկերանում է մարդուկ հետ։ Մի օր, դասից տուն վերադառնալիս, առվակի մջից գտնում է մ ուրիշ փայտե աղջիկ մարդուկ։ Վերցնում է աղջիկ մարդուկին ու տանում է իր տուն։ Այդ օրվանից երկու մարդուկները ու տղան մշտ մասին են լինում։ Բադալյան Մաքսիմ

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Ծակ կոշիկը Կար չկար, մ կոշիկ կար։ Այդ կոշիկը որոշում է գնալ շա՜տ հեռու մ տեղ։ Ճանապարհին հանդիպում է իր նման մ ուրիշ կոշիկի։ Երկու կոշիկները շատ են զարմանում, երբ տեսնում են, որ իրար շատ նման են։ Նրանք որոշում են, որ պետք է մշտ մասին լինեն և ընկերություն անեն։ Մի օր, կոշիկներից մեկը կպնում է վարդի փշին և ծակվում։ Խեղճ կոշիկը շատ է տխրում և սկսում է լացել։ Լացելով գնում է անտառ, որ իրեն ոչ մեկ չտեսնի այդպես ծակ։ Հանկարծ նա տեսնում է լուսնի վրա քնած բարի փերիին։ Փերին, երբ լսում է լացի ձայնը, արթնանում է և տեսնում, որ կոշիկը ծակ է իր կախարդական փայտիկով կախարդում է և կոշիկին նորից վերականգնում, դարձնում նոր կոշիկ։ Կոշիկը շատ է ուրախանում: Շնորհակալություն է հայտնում փերիին և ուրախ վազում է իր ընկերոջ մոտ ու նրան պատմում իր հետ եղածի մասին։ Գասպարյան Արթուր

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Թիթեռները Լինում է, չի լինում մ աղջիկ է լինում։ Մի օր այդ աղջիկը գնում է գետի ափ զբոսնելու: Գետակին նայելով, ուրախ-ուրախ քայլում էր և հանկարծ տեսավ, որ ծաղիկների վարա լիքը, գունավոր ու գեղեցիկ թիթեռներ են նստած։ Նա իր թաթիկը մոտեցրեց է ծաղիկներին ու, երբ ծաղիկները սկսեցին շարժվել բոլոր թիթեռները թռան։ Սարգսյան Վիկտորիա

Տղան ու փիսիկը Լինում է, չի լինում մ փիսիկ, մ փոքրիկ տղա և մ տատիկ է լինում: Մի օր, տատիկը տղային ասում է, որ փիսիկին կերակրի, իսկ տղան մոռանում է, քնով է ընկնում և խեղճ փիսիկին չի կերակրում: Փիսիկը սովից հիվանդանում է ու սատկում: Այդ օրվանից, տղան խրատվում է և հասկանում, որ կենդանիներին պետք է ամեն օր կերակրել: Հակոբյան Մանե

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Չարաճճի լոլիկը Կար չկար մ լոլիկ կար: Այդ լոլիկը շա՜տ կարմր էր և շա՜տ չարաճճի: Մի օր, լոլիկը այնքան վազվզեց, որ ընկավ ձվի մեջ և դարձավ լոլիկով ձվածեղ: Երբ ես տեսա, շատ ուրախացա: Արագ մոտեցա և համեղ-համեղ կերա: Միքաելյան Էրիկ

Արևն ու սև ամպիկը Լինում է, չի լինում մ արև է լինում: Այդ արևը շատ է սիրում ծաղիկներ: Մի օր, սև ամպիկը գալիս է և արևին փակում, որ ծաղիկներին չնայի: Արևը բարկանում է և իր տաք շողերով ծակում է սև ամպիկին: Սև ամպիկը ցավից արագ փախնում է : Համբարձումյան Լևոն

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Աղջիկն ու դելֆինը Լինում է, չի լինում մ աղջիկ է լինում: Այդ աղջիկը գնում է լողավազան, որ լողա, հանկարծ տեսնում է մ մեծ դելֆին: Նա դելֆինին հարցնում է թե ի՞նչ է անում լողավազանում, իսկ դելֆինն ասում է, որ ինքն էլ է լողում:Նրանք երկուսով լողում են և մասին ընկերանում: Կարապետյան Մանե

Տատիկի օգնականը Կար չկար մ աղջիկ կար: Նրա անունը Անի էր: Մի օր Անիի տատիկը խնդրեց նրան, որ իր սենյակը հավաքի: Անին կանչեց իր եղբորը, որ մասին հավաքեն տատիկի սենյակը: Տատիկը, երբ վերադարձավ և տեսավ, որ իր սենյակը հավաքած է ուրախ-ուրախ գրկեց իր թոռնիկներին: Սարգսյան Վահան

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Ռազմկը Լինում է, չի լինում մ փոքրիկ տղա է լինում: Այդ տղայի անունը Ռազմկ է լինում: Մի օր Ռազմկը իր ընկերների հետ գնում է կենդանաբանական այգի և այնտեղ տեսնում է մ մեծ առյուծ: Այդ առյուծը ուներ երկու ձագուկներ, որոնց երեխաները շատ սիրեցին և կերակրեցին: Մանուկյան Ռազմկ

Արևն ու երկիրը Լինում է չի լինում մ արև է լինում: Մի օր, արևը արթնանում է և երկրին ասում. - Ինչո՞ւ է մ կողմդ լույս, իսկ մյուս կողմդ մութ: Երկիրը պատասխանում է. - Որովհետև այնտեղ լուսինն է ապրում: -Իսկ լուսինն ո՞վ է: -Լուսինը... Լուսինը իմ արբանյակն է, որ քեզ փակում է ու ինձ մոտ գիշեր է լինում: Աղայան Դավիթ

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Նարեն Լինում է, չի լինում մ աղջիկ է լինում: Այդ աղջկա անունը Նարե է լինում: Մի օր Նարեն իր մայրիկի հետ գնում է խանութ: Այնտեղ հանկարծ տեսնում է իր ուզած խաղալիքը: Նա մայրիկին խնդրում է, որ այդ խաղալիքը գնի իր համար, իսկ մայրիկն ասում է, որ մ ուրիշ անգամ կգնի, բայց այսօր այդքան գումար չունի: Եվ քանի-որ Նարեն շատ լսող երեխա էր համաձայնվում է մայրիկի հետ: Ոսկանյան Մարիա

Մեղուն Լինում է, չի լինում մ մեղու է լինում: Այդ մեղուն գնում է իր ընկերների մոտ և ասում. - Եկեք մասին մեղր պատրատենք: Եվ բոլորը անցնում են գործի, հանկարծ մ ճանճ գալիս է ու սկսում ուտել մեղրը: Մեղուները արագ գալիս են նրա մոտ և ասում. - Մի կե՛ր այդ մեղրը, այն դեռ պատրաստ չի: Երբ ավարտենք, խոստանում ենք, որ առաջինը քեզ կհյուրասիրենք: Գևորգյան Նորայր

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Հեծանիվը Մի մարդ կար, նա ուներ մ հեծանիվ, որին շատ էր սիրում: Ամեն առավոտ նա իր հեծանիվով գնում էր աշխատանքի, երեկոյան տուն էր գալի: Մի օր էլ, երբ աշխատանքից եկավ տուն, հեծանիվը կանգնեցրեց բակուկու ու ինքը մտավ տուն տեսավ, որ խեղճ հեծանիվը մրսում է: արագ դուրս եկավ և իր հեծանիվը բերեց տուն: Մարգարյան Վաչիկ

Աղջիկը ու բզեզը Կար չկար մ գեղեցիկ արքայադուստր կար: Նա շատ էր սիրում ծաղիկներ և այդ պատճառով իր տունն ու այգին զարդարել էր աշխարհի բոլոր ծաղիկներով: Չնայած դրա, նա իր բոլոր ծաղիկներից առանձնացնում էր մեկին՝ վարդագույն վարդին: Մի օր, մ մեծ բզեզ եկավ ու նստեց այդ վարդի վրա: Արքայադուստրը շատ նեղվեց և երկար մտածելուց հետո հնար գտավ: Նա վարդագույն թղթից մ վարդ պատրաստեց և նվիրեց բզեզին: Բզեզը երբ տեսավ շատ ուրախացավ: Վերցրեց իր վարդն ու հեռացավ: Դալլաքյան Աննա

Կարդացածդ պատումներից ընտրիր մ հերոս և նկարի:


Զատիկը ու տղան Մի օր, զատիկը քայլում էր ծաղիկների վրայով և հանկարծ հանդիպեց մ տղայի։ Տղան, երբ տեսավ զատիկին, որոշեց նրան բռնել, բայց զատիկը պո՛ւկ, փախավ։ Ղազարյան Հովհաննես

Տամաս շնիկը Ես ունեմ շնիկ: Նրա անունը Տոմաս է:Երբ Տոմասին բակ ենք տանում, սկսում է ծաղիկները ուտել: Չարաճճի շնիկս ամբողջ օրը մտածում է ուտելու մասին: Ես Տոմասիկին շատ եմ սիրում: Ավետիսյան Նիկա

Heqiatner  
Heqiatner  
Advertisement