Page 1

Լուսանկարների կատալոգ Նվիրվում է Բանկի 20-ամյակին


ՀԱԿՈԲ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն

Հարգելի՜ բարեկամներ, «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գործունեության քսան տարին առաքելությանը հավատարիմ մնալու յուրատեսակ ժամանակահատված է։ Ի սկզբանե հիմնադրվելով որպես Հայաստանի Գյուղացիական Փոխօգնության Բանկ՝ մենք եղել ու մնում ենք Հայաստանի գյուղացիական տնտեսությունների կողքին։ Մեր հիմնական նպատակն ու ցանկությունն այն է, որ մեր գործընկեր-հաճախորդներն ավելի շատ հաջողություններ ունենան։ Նրանց կողքին ենք երկու տասնամյակ և այժմ շուրջ երկու տասնյակ մարդկային պատմություններ ենք ներկայացնում ձեր ուշադրությանը՝ պատկերների տեսքով։ Նման

պատմությունները բազմաթիվ են։ Մենք հպարտանում ենք մեր գործընկերների անգամ ամենափոքր ձեռքբերումներով, մնում ենք նրանց կողքին բոլոր փորձությունների ժամանակ, և դա է պատճառը, որ գյուղացին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը համարում է իրենը։ Ներկայացվող պատմությունները հողին ամուր կանգնած, աշխատասեր մարդկանց բարի մտքերի ու դրանց իրականացման մասին են։ Այս մարդիկ իրենց տեսլականը դարձնում են իրականություն, և մենք աջակցելու ենք, որ բոլոր բարի մտքերն ապագա ունենան։ Համոզված ենք, որ ամեն բան լավ է լինելու։


ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆ

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն

Հարգելի՜ բարեկամներ, Այս ցուցահանդեսի ամբողջացմանը ստեղծագործական թիմը պատրաստվել է յուրահատուկ հետաքրքրությամբ։ Պատճառը պարզ է. վերջին տարիներին Հայաստանի գյուղի աշխատավորները այդքան էլ հաճախ չէ, որ հայտնվում են ֆոտոթղթակիցների ուշադրության կենտրոնում։ Լուսանկարների ներկայացվող շարքում մարդիկ են, ովքեր կարող էին երբեք չհայտնվել լրատվական գործակալությունների ժապավեններում, մարդիկ, ովքեր հաճախ իրենք էլ չեն հասցնում հետևել օրվա լուրերին, սակայն այդ հանգամանքը բնավ չի նվազեցնում այն հսկայական ներդրումը, որ նրանք ու նրանց նման հազարավորները բերում են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով։

Իհարկե, թվում է՝ լրատվության տեմպի արագացումը ավելի քիչ հնարավորություններ է թողնում թեմային համակողմանի անդրադառնալու համար. այս առումով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ իրականացված ծրագիրը սպասված ու կարևոր է։ Այն ուշադրություն է բևեռում անկախության հերոսներից մեկի՝ հայ գյուղացու վրա։ Ներկայացվող շուրջ երկու տասնյակ լուսանկարներում պատմություններ են իրենց աշխատանքին ու կոչմանը հավատարիմ, հայրենի եզերքին անմնացորդ նվիրված մարդկանց մասին։ Այս խոսուն դիմանկարները նորօրյա Հայաստանի համապատկերի մի մասն են: Հուսով ենք, որ կարողացել ենք ամբողջությամբ փոխանցել այն բարին ու լուսավորը, որ կա մեզանում՝ պատմության խտացված ակնթարթների լեզվով։


ՑԱՆԿ

Արամ Կոստանյան

4

22

Զաքար Չիթչյան

Արտակ Հարությունյան

6

24

Կամո Խաչատրյան

Մեխակ Հարությունյան

8

26

Վարիչ Հովսեփյան

10

28

12

30

14

32

16

34

18

36

20

38

Վայոց ձոր, Եղեգիս Վայոց ձոր, Արին

Տավուշ, Պտղավան

Վահագն Բադալյան

Վայոց ձոր, Եղեգիս

Վահրամ Հովհաննիսյան

Սյունիք, Խնձորեսկ

Հրաչյա Մարդանյան

Տավուշ, Պառավաքար

Սամվել Գասպարյան

Տավուշ, Նոյեմբերյան

Կարեն Կարապետյան

Սյունիք, Լեհվազ

Վանիկ Քարամյան

Սյունիք, Մեղրի

Տավուշ, Նոյեմբերյան Կոտայք, Կամարիս Կոտայք, Գողթ

Արամ և Արմեն Բաղդասարյաններ Լուռի, Միխայլովկա

Խաչիկ Ոսկանյան Լոռի, Մեծ Պարնի

Սուրեն Մոսինյան Լոռի, Ալավերդի

Վաչագան և Դավիթ Հովհաննիսյաններ Լոռի, Կարմիր Աղեգ

Խաչատուր Հարությունյան Վայոց ձոր, Խնձորուտ

Վաչե Գևորգյան Կոտայք, Հատիս


Արամ Կոստանյան

Փեթակների «տիրակալը»

Արամ Կոստանյանը չի հասկանում իր համագյուղացիներից շատերին։ Կան մարդիկ, ովքեր ուզում են չաշխատել, բայց լավ ապրել։ Այդպես չի լինում…Հեշտ կյանքի ամենաարագ ճանապարհը շատերը համարում են արտագնա աշխատանքն, ու Արամի «մտքի ծայրով» էլ է մի անգամ անցել օտար ափերում բախտը փորձելու գաղափարը, սակայն ընտանեկան հանգամանքները նրան ստիպել են մնալ։ Նա օգնում էր մեղվաբույծ հորը, և շուտով ինքն էլ է «սիրահարվում» այդ գործին։ Այսօր նա 85 փեթակ ունի։ - Դժվարությունների մասին չխոսեմ, առանց ինձ էլ՝ բողոքողները շատ են։ Մեր գործում էլ բարդություններ կան, եղանակը հաճախ այնպիսի անակնկալներ է մատուցում, որ քիչ է մնում հույսդ կորցնես։ Սակայն, մյուս կողմից, մեղրը մնացող ապրանք չէ։ Գնորդ միշտ էլ

4

Վայոց ձոր, Եղեգիս

կգտնվի։ Հուսով եմ, որ գործերս ավելի են լավանալու, ու փեթակներիս թիվը հասցնելու եմ 200-ի։ Արամը նաև ուզում է մեղվի թույն արտադրել, ինչը քրտնաջան աշխատանք է պահանջում, բայց և՝ ավելի եկամտաբեր է։ Այդ թույնը բժշկության մեջ օգտագործվում է նյարդային համակարգի որոշ ախտահարումներ բուժելու համար։ - Իմ գործի զարգացման համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը լուրջ միջոցներ է տրամադրել, այն էլ՝ ցածր տոկոսադրույքով։ Ճիշտ է, եթե վարկային միջոցներ ստանալու հնարավորություն չլիներ, միևնույն է, մի բան կանեի, սակայն Աստված գիտի, թե երբ այսպիսի տնտեսություն կստեղծեի։


Արտակ Հարությունյան Ալպիական պանիրը

Քչախոս է Արտակ Հարությունյանը։ Նրա ուսերին է Հարությունյանների մեծ ֆերմայի աշխատանքների զգալի մասը։ Հարությունյանների տնտեսությունում խոշոր և մանր եղջերավոր անասունները շատ են, կենդանիների գլխաքանակը հասնում է հազարի։ Արտակի հայրը՝ Վարդան Հարությունյանը, աշխատասեր ու ձեռներեց մարդ է։ Գլուխ է հանում գյուղատնտեսական գրեթե բոլոր գործերից, անկեղծանում է. - Անասնապահությունը շատ բարդ գործ է, բավական չէ, որ աքլորներից շուտ ենք արթնանում, գիշերները նապաստակի պես ենք քնում՝ մի աչքը բաց, մյուսը՝ փակ։ Պատահում են գիշերներ, որ ընդհանրապես չենք քնում։ Անասուններին ՙանկոչ հյուրերից՚՝ գայլերից, պաշտպանելու համար ստիպված ենք լինում գիշերները

6

Վայոց ձոր, Արին

հերթապահել։ Կթվորներն էլ առավոտյան ժամը 5-ից սկսում են կիթը։ Աշխատում ենք մինչև ժամը 9-ը, որպեսզի մոտ 100 լիտր կաթ կուտակվի։ Ծովի մակերևույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա պանրի արտադրություն են ձեռնարկել, վաճառքի հետ կապված խնդիր չունեն: Վաճառում են Վայքում, Եղեգնաձորում, Երևանում։ Այնպես որ, պանիր արտադրելը շահավետ է։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ միջոցներ են ներգրավել. «Դե, տնտեսություն է, զանազան ծախսեր են առաջանում։ Լավ է. այն աստիճանի ենք հասել, որ կարողանում ենք ժամանակին մեր պարտավորությունները կատարել»,ասում են ֆերմերները։


Մեխակ Հարությունյան Անփուշ մոշենին

Մեխակ Հարությունյանը նորարար է։ Ծնվել է Կոթի գյուղում, բայց այժմ բնակվում է Պտղավանում։ Նա մի շարք գործեր է ձեռնարկել, մինչև գտել է իր կոչումը։ Գյուղատնտեսությունից զատ՝ մի շարք այլ գործեր էլ է անում։ Բայց իր տարերքը տնկիներն են և նորարարական գյուղատնտեսությունը, ինչի ուղղությամբ աշխատում է օր ու գիշեր։ Մեխակն արդեն հինգ-վեց տարի պնդուկի տնկիներ է աճեցնում, հետո էլ կիսաբերան դժգոհում է, թե «առնող չկա»։ Պատվաստում է և ստանում միաբուն ծառ, այնինչ պնդուկի ծառն առանց պատվաստման մշակելու համար

8

Տավուշ, Պտղավան

խիստ անհարմար է։ Անփուշ մոշի թուփ է հայթայթել Նոր Զելանդիայից։ Մի թուփը դարձրել է երեսուն, հետո՝ երկու հարյուր։ Հիմա դրանց թիվն «անսահման» է։ - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մեր մեծ օգնականն է։ Միայն մի ցանկություն ունեմ, չնայած դա միայն բանկի հետ կապված չէ։ Կուզեի վարկերն ավելի երկարաժամկետ լինեին,- ասում է Մեխակը՝ երևի նոր գաղափար մտքին ունենալով։


Վահագն Բադալյան

Քարից ձուկ քամող ֆերմերը

...Այսպիսին է եղեգիսցի Վահագն Բադալյանը։ Լեռնային գյուղում ձկնաբուծությանը զարկ տալը բավականին յուրատեսակ գործ է։ Եթե ձուկ աճեցնելու հետ կապված դժվարություններն անգամ բացառենք, այդ արտադրանքի իրացման խնդիրը կա ու կա։ Նա իր վիճակից չի բողոքում, աշխատանքից խուսափող չի։ Դրա ապացույցը նրա հաջողություններն են փոքր բիզնեսում։ Մանրամասն ներկայացնում է ձուկ աճեցնելու տեխնոլոգիան, պատմում է փուլ առ փուլ կատարած աշխատանքի մասին։

10

Վայոց ձոր, Եղեգիս

Վահագնը նաև անասնապահությամբ է զբաղվում։ Պատմում է, որ գոմը կնոջ՝ Ծովինարի հետ է կառուցել։ Ներդրել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից վերցրած վարկը։ - Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր բանկերից հսկայական գումարներ են վերցնում և այդ ամենը ծախսում են ինչ-որ մանր-մունր բաների վրա ու հետո էլ կրակն ընկնում, մտածում, թե ինչպես են մարելու։ Մտադիր չեմ որևէ տեղ գնալ։ Այսքան գործ եմ արել, ո՞ւմ եմ թողնելու։ Ատամներով պահում եմ եղածը՝ մի հույսով, որ ընթացքում ամեն ինչ լավ կլինի...


Վահրամ Հովհաննիսյան Ազատամարտիկ ֆերմերը

Ազատամարտի տարիներին Վահրամը երկու անգամ վիրավորվել է: Մինչ օրս նրա կրծքավանդակում երկու բեկոր կա: Հասկանալի է, որ դրանք զգացնել են տալիս և այնքան խիստ, որ Վահրամը մի քանի անգամ «գնացել է էն աշխարհ»… Վիրավոր ազատամարտիկը լուրջ բուժման կարիք ուներ, ինչը բավականին թանկ արժեր: Դրա համար Վահրամ Հովհաննիսյանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից որոշակի գումար է վերցնում, որպեսզի մեկնի Գերմանիա: Բայց այդ գումարը չէր բավականացնում, և նա այդ միջոցներով ֆերմա է ստեղծում… Եվ ահա մեկուկես տասնամյակ նա արդեն բանկի օրինակելի վարկառուներից է:

12

Սյունիք, Խնձորեսկ

Ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանը դժվարությամբ է դիմանում «շուկայական հարաբերություններ»-ին: Բայց նաև գիտակցում է, որ հողը պետք է մշակել, հողը սիրում է, որ իր հետ հաշվի են նստում: Միայն անբան մարդը կարող է դժգոհել կյանքից, երբ հեկտարներով հող ունի…. Վահրամը լավատես է: Թեև բժիշկները նրան 2-3 ամսվա կյանք էին տվել, նա արդեն հինգ տարուց ավելի ապրում է, բայց ոչ իբրև դատապարտված, այլ՝ ամեն դժվարություններից ելք փնտրող ու գտնող մարդ: Այդպիսին է ազատամարտիկ-ֆերմեր Վահրամ Հովհաննիսյանը, ով ապրում և արարում է Գորիսի չքնաղ գյուղերից մեկում՝ Խնձորեսկում:


Հրաչյա Մարդանյան

Սահմանապահ խաղողագործը

Տավուշի Պառավաքար գյուղն, ինչպես ասում է ժողովուրդը, սահմանի բերանին է։ Ընդամենը կես կիլոմետր, և դու արդեն սահմանից այն կողմ ես։ Հողակտորներ կան, որ հակառակորդի ինքնաձիգին էլ են հասանելի: «Վտանգավոր» գոտում Հրաչյան 1300 քմ այգի ունի։ Խաղողի մյուս՝ ավելի մեծ այգին ավելի մոտ է սահմանին։ - Մեր գյուղի մարդիկ սովոր են թշնամու արձակած գնդակների տակ աշխատել։ Դե, խաղողն էլ, գիտեք, ինչ հոգատարություն է սիրում։ Իրոք, մենք արդեն սովոր ենք դրան։ Մենք ի՞նչ։ Մեր երեխաներն անգամ թշնամու արձակած գնդակի ձայնից կարողանում են որոշել, թե ի՞նչ զինատեսակից են կրակել... Ապրեն մեր զինվոր տղաները, նրանք մեզ շատ են աջակցում։ Նրանց պատասխան կրակից հետո ազերիները միշտ սսկվում են։ Հենց այդ դադարներից էլ օգտվում ենք և գործի անցնում խաղողի այգիներում։

14

Տավուշ, Պառավաքար

- Բերքի իրացման պրոբլեմ չենք ունենում։ Բերդում գործարան է աշխատում։ Ամեն տարի բերքը կայուն ընդունում և լավ էլ վճարում են։ - Ես իմ գյուղից չեմ գնալու։ Ինչո՞ւ «քոչեմ», երբ իմ այգիներն ինձ տարեկան 15-20 հազար դոլար եկամուտ են բերում։ Դուրս գնամ՝ ի՞նչ անեմ, ինձ ո՞վ այդքան փող կտա։ Եթե անգամ տան էլ՝ ես արդեն այդքան գումար վաստակում եմ մեր տանը, ընտանիքիս կողքին։ Համ էլ չէի ասի, որ գյուղի մեծ մասը գնացել է։ Ճիշտ է, պատերազմից նեղվում ենք, բայց դա էլ է ժամանակի խնդիր։ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից գոհ եմ։ Գոհ չլինեի 2005 թվականից այդ բանկի հետ գործ կանեի՞։ Ոչ միայն գոհ եմ, այլև՝ շնորհակալ։ Այդ բանկն, իրոք, գյուղացու բարեկամն է, թե չէ ո՞վ վարկ կտար կրակոցների տակ աշխատող մարդուն...


Սամվել Գասպարյան

Համագործակցության երկու դարը

- Բնիկ նոյեմբերյանցի եմ, տարիքս էլ 62 է, այս տարիքում ո՞ւր գնամ։ Հենց դուշմանի հակառակ մնալու եմ, այգիներս մշակելու եմ ու ինձ համար ապրեմ։ Այգիներումս արքայանարինջ ու դեղձ եմ աճեցնում։ Պիտի ասեմ, որ այդ արքայանարինջ կոչվածը շատ էլ հեշտ է մշակվում, բուժում չի պահանջում, միայն ջուր շատ է «խմում»։ Լավ էլ բերք է տալիս։ Բավականին եկամտաբեր գործ է։ Այդպես եկամտաբեր է նաև անփուշ մոշը։ Տնկիներ եմ պատվիրել։ Անպայման մշակելու եմ։ Կես հեկտար տարածքից հավաքել եմ 15 տոննա բերք։ Մի՞թե դա բավական չէ այդ մրգի մշակումը եկամտաբեր համարելու համար։ Ասեմ, որ մեր շրջանում ես առաջինն էի, որ սկսեցի զբաղվել արքայանարինջ աճեցնելով։ Իմ օրինակին այսօր շատերն են հետևում։

16

Տավուշ, Նոյեմբերյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ համագործակցության երկրորդ դարի մեջ ենք։ Սկսել եմ 20-րդ դարի վերջին տարվանից և մինչև 21-րդ դարի այս օրը համագործակցում եմ։ Հա, ուղիղ 17 տարի։ Ես առաջիններից մեկն էի, որ դարձա այդ բանկի հաճախորդ։ Այգիներ տնկեցի, հիմնականում՝ խնձորի և խաղողի։ Մի երկու տարի համագյուղացիներս ուշադիր հետևում էին իմ գործունեությանը։ Երբ համոզվեցին, որ ինչ-որ բան ստացվում է, իրենք էլ սկսեցին։ Հիմա ես 17 հեկտար այգի ունեմ։ Գյուղատնտեսությունն, իրոք, շահութաբեր է։ Բայց մեր ժողովուրդը հաջողության հասնելու համար չպիտի ծուլանա...


Կարեն Կարապետյան

Ինձ օգնեցին եղբայրս ու հանրագիտարանը

Մեղրիում ձիթապտուղ տնկելու գաղափարը ֆերմեր Կարեն Կարապետյանին հուշել է եղբայրը, որը հանրագիտարանից կարդացել էր, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը: Եղբայրները գործի են լծվում և 2002 թվականին դիմում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ: Բանկը հաշվի է առնում ֆերմերի ներդրման առանձնահատկությունը և անում հնարավորը, որպեսզի վարկի մարման սխեման դյուրին լինի Կարապետյանի համար: Այս հանգամանքը մեծապես նպաստում է, որ ֆերմերը կենտրոնանա իր գործի հաջողության վրա:

18

Սյունիք, Լեհվազ

Տնկիները լավ էլ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Ու չնայած ցրտահարությունն անում է իր չար գործը՝ Կարապետյանը չի ընկճվում։ Կարճ ժամանակ անց Հունաստանից բերում է նոր տնկիներ։ Դրանցից 4000-ը ծառ են դարձել և բերք են տալիս: Այս տարի Կարապետյանը հույս ունի 30-40 տոննա բերք ստանալ: Մեղրեցի ֆերմերն արդեն իսկ հիմնել է ձիթապտղի վերամշակման փոքր արտադրամաս և գտել է սպառողին, որի համար Լեհվազի փոքրիկ արտադրամասում վերամշակված ձիթապտուղն ավելի համեղ է, քան «գործարանային» արտադրանքը:


Վանիկ Քարամյան

«Քաղցր մասնագիտությամբ» մեղրեցին

Մեղրեցի Վանիկ Քարամյանը 1989 թվականից զբաղվում է չրի արտադրությամբ: Փառք Աստծո, Մեղրիի բարեբեր հողում լավ են աճում դեղձն ու նուռը, տանձն ու խաղողը, թուզն ու արքայանարինջը: 2003 թվականին Վանիկը նոր չորանոց է կառուցել: Արտադրանքի սպառման խնդիրն էլ լուծվում է՝ Վանիկը պայմանագրեր է կնքում Երևանի մի շարք սուպերմարկետների հետ և կանոնավոր ուղարկում չրատեսակներ:

20

Սյունիք, Մեղրի

- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը երկրորդ բանկն է, որի հետ համագործակցում եմ: Տարիներ առաջ վարկ վերցրեցի մի ուրիշ բանկից: Բայց հիասթափվեցի: Մանրամասների մեջ չընկնեմ… Հիմա ես օգտվում եմ այս բանկի ծառայություններից և շատ գոհ եմ: Մոտ ապագայում լրանում է «իմ բանկի» հետ կնքված տասնամյա պայմանագրի ժամկետը, և ես նոր փոխշահավետ համագործակցության ակնկալիք ունեմ,- նշում է «քաղցր մասնագիտության» տեր մեղրեցին:


ԶԱՔԱՐ ՉԻԹՉՅԱՆ

Անկախության սերնդի ֆերմերը

Ծնունդով բարեկամավանցի Զաքար Չիթչյանին կարելի է վստահորեն բնորոշել որպես անկախության սերնդի վառ ներկայացուցիչ։ Երիտասարդը վաղուց ինքն իր բարեկեցության ճարտարապետն է, անհատ, որ հասցրել է լրացնել կենսագրության «պարտադիր» դրույթները, լավ սովորել է, ծառայել է բանակում, ընտանիք է կազմել և ունի հրաշալի բալիկներ։ Գյուղատնտեսությունը, չգիտես ինչու, մոդայիկ զբաղմունք չէ, բայց Զաքարը նորաձևությանն առանձնապես տուրք չի տալիս: «Ավելի լավ է, իմ սարվորներին մի քիչ շատ վճարեմ, քան մի երկու կտոր ավել շոր առնեմ։ Համակարգիչ էլ չեմ գնում, չնայած կինս պնդում է, որ պետք է։ Երեխաները դասերը թողնելու են, ընկնեն էդ սարքի խելքին»,- նշում է նա։

22

Տավուշ, Նոյեմբերյան

Շատ է սիրում իր բնաշխարհը, կարևորում է առողջ սնունդն ու նպատակ ունի անարատ կաթնամթերքով կերակրել հայրենակիցներին։ Մոտ 50 գլուխ անասուն ունի։ Իր «սարն» էլ լեռնային ճանապարհով Նոյեմբերյանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու է։ Այդտեղ նաև 40-ից ավելի ձի է պահում։ Այս պահին կովերի գլխաքանակը չի ավելացնում, սառնարանային պայմաններ դեռ չունի։ Հուսով է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ համագործակցության արդյունքում այդ հարցն էլ կլուծի։ - Բանկն ինձ մի անգամ չէ, որ ձեռք է մեկնել, հավելյալ միջոցներ ներգրավելու համար չեմ մտահոգվում։ Սառնարանի համար էլ արդեն խորհրդակցել եմ Ակբա բանկի մասնագետների հետ։ Շուտով դա էլ կունենամ,- ասում է անկախության սերնդի գյուղատնտեսը։


Կամո Խաչատրյան

Այդ անկոտրում Կամոն

Կոտայք, Կամարիս

Կամոն շատ շուտ համոզվեց, որ «խոպաններում» կարելի է միայն հանապազօրյա հաց վաստակել և մի կերպ հոգալ ընտանիքի հոգսերը։ Վերադարձավ, ապրել էր պետք: Մարդիկ հողի կամ անասունների տեր էին դարձել:

գլխաքանակը: Փորձառու գյուղատնտեսն իրեն պատկանող 50 հեկտար հողատարածքից միայն 18 հեկտարն է օգտագործում որպես վարելահող և ցանում հացահատիկ: Մնացածը խոտհարք է, որտեղից էլ նա ստանում է անասունների ձմեռային կերը:

Կամոն էլ դիմեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ և մի կլորիկ գումար վարկ վերցեց: Չի էլ հիշում, թե վերցրած վարկով քանի գլուխ անասուն գնեց...

Գեղամա լեռների արևմտյան ստորոտին փռված Կամարիս գյուղում ապրում է Կամո Խաչատրյան անունով մի մարդ, որը գիտի աշխատել, արարել ու լավատեսորեն նայել կյանքին . . .

Հետագայում, երբ նա հմուտ անասնապահի համբավ ձեռք բերեց, սկսեց ավելացնել իր անասունների

24


Վարիչ Հովսեփյան Գողթի «վարիչը»

Վարիչը չորս երեխա ունի՝ երեք աղջիկ և մեկ տղա, շատ է հպարտանում իր որդով, որը ծառայում է Հայկական բանակում: Լյուդվիգը հաջողակ մարզիկ է, զբաղվում է կարատեով: Այդ մասին իմացել է պաշտպանության նախարարը և գողթեցի պատանուն տեղափոխել հետախույզների վաշտ: Այնտեղ նման երիտասարդներ են պետք: Հիմա Վարիչի որդին ջոկի հրամանատար է: Հայրն անհամբեր սպասում է որդու վերադարձին, որի հետ որոշակի հույսեր է կապել՝ ընտանեկան բիզնեսն ընդարձակելու առումով: - Այսօր ունեմ 180 ոչխար և 30 այծ,- պատմում է Վարիչը,- չեք հավատա, առաջին երեք ոչխարը գնել եմ իմ աշխատավարձով, երբ աշխատում էի գործարանում: Հովսեփյանը կոլտնտեսության հողերից ոչ մի քառակուսի մետր չի ստացել: Նա բավարարվել է

26

Կոտայք, Գողթ

տնամերձ մեկ հեկտար հողակտորով: Հիմա նա սարերում ունի հարյուր հեկտար արոտավայր, 4 հեկտար խոտհարք: Նրա այգին 3000 քառակուսի մետր է: Վարիչը մտադիր է ևս 7000 քառակուսի մետրով ավելացնել այն: Վարիչ Հովսեփյանն իր երախտագիտությունն է հայտնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին իրեն սատարելու համար, ինչի արդյունքում նա ոչ միայն ավելի քան երկու հարյուր գլուխ ոչխար և այծ ու մեղուներ է պահում, այլև իր արտադրած կաթից պանիր է ստանում և շուկա հանում: Նա մտադիր է ավելացնել իր անասունների գլխաքանակը, ընդլայնել տնտեսությունը: Դրա համար նրան անհրաժեշտ են նոր ներդրումներ: Իսկ դրանք կգան Ակբա բանկից, որի հետ համագործակցությունը մտադիր է խորացնել Վարիչ Հովսեփյանը:


Արամ և Արմեն Բաղդասարյաններ

Անտառում հավաքած մանուշակներից մինչև ջերմոցի վարդեր … Տակավին պատանի եղբայրները՝ Արամը և Արմենը սկզբում անտառում մանուշակ էին հավաքում և տոն օրերին տանում Երևան վաճառելու: Դրանով նրանք մի կերպ թեթևացնում էին ընտանիքի հոգսերը։ Ծանր տարիներ էին... փորձությունները թրծեցին երիտասարդներին, նրանք հասկացան, որ իրենք պետք է ստանձնեն իրենց վաղվա օրվա պատասխանատվությունը։ Դժվարությամբ հետ գցած գումարով որոշեցին «լրջացնել» իրենց բիզնեսը: Ինչ-որ մեկի խորհուրդով նրանք սկսեցին թրաշուշանի սերմեր ստանալ: Գործն անծանոթ էր, ավելին՝ ռիսկային: Սակայն սերմերը հաջողությամբ իրացվեցին։ Դա 2009 թվականն էր: Առաջին փորձը հաջողություն և վստահություն բերեց սկսնակ գործարարներին: Երեք տարի առաջ եղբայրները համագյուղացու հետ ստեղծեցին իրենց առաջին ջերմոցը: Սակայն համագործակցությունը երկար չտևեց: Եղբայրները վաճառեցին իրենց մասնաբաժինը և վաստակած 2.2

28

Լոռի, Միխայլովկա

մլն դրամը ներդրեցին նոր գործում՝ սկսեցին վարդեր աճեցնել: Ջերմոցը, դրա ջեռուցման և ոռոգման համակարգերը ստեղծվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից վերցված վարկային միջոցներով: Բիզնեսը, հասկանալի է, բոլորովին նոր մակարդակի հասավ, աճեցին եկամուտները: Տղաները, որ արդեն ընտանիք են կազմել, իրենց համար սեփական տներ կառուցեցին: Իհարկե՝ կողք-կողքի: - Վարդի այս ջերմոցը մեզ հնարավորություն է տալիս ոչնչի կարիք չզգալ: Եղբայրները մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել: Դրա համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 1.8 միլիոն դրամի ներդրում: - Այս պահին գումարը չունենք, բայց ունենք «Ակբա Բանկի» պես գործընկեր,- անկեղծանում են եղբայրները:


Սուրեն Մոսինյան Բուժիչ մեղրը

Մասնագիտությամբ ռեժիսոր է Սուրեն Մոսինյանը, շուրջ երեսուն տարի աշխատել է մշակույթի ոլորտում։ 60-ամյա սանահինցին այժմ զբաղվում է մեղվաբուծությամբ. իր իսկ ասելով՝ կյանքն է ստիպել: Որդին վատառողջ էր: Հայրը ամսագրերից մեկում կարդում է մեղվաբուծության մասին հոդված, որտեղ գրված էր. «...եթե ընտանիքում, սեղանին մեղր է լինում, այնտեղ բժիշկն անելիք չունի»։ Հանուն որդու առողջության՝ սկսում է զբաղվել մեղվաբուծությամբ: Տարբեր տարիներին ունեցել է 30-50 փեթակ: Դրան զուգահեռ պահել է նաև կովեր, խոզեր ու հավեր: Այդ ամենն էլ նախաձեռնել է ընտանիքի համար, որպեսզի երեխաները միշտ թարմ մթերք ունենան: Շուտով մեղվաբուծությունը դառնում է Մոսինյանների հիմնական զբաղմունքը: Պետք է խոստովանել՝ դա հեշտ գործ չէ: Մեղուներին հատուկ վերաբերմունք է հարկավոր:

32

Լոռի, Ալավերդի

Փառք Աստծո, կա գիրք, ինտերնետ, ինչից Մոսինյանները լավ են օգտվում: Յուրաքանչյուր գործի հաջողությունը մեծապես կախված է արտադրանքի սպառումից. այդ առումով Սուրենը անհանգստանալու պատճառ չունի, քանի որ նրա անարատ մեղրի համբավը վաղուց տարածվել է: Սուրեն Մոսինյանը գոհունակություն է հայտնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ համագործակցությունից: Վարկային միջոցների շնորհիվ է, որ նա տարեցտարի մեծացնում է տնտեսությունը: Բոլորովին վերջերս, իր խոսքերով՝ հարազատ դարձած բանկից վարկ է վերցրել և գնել է ևս 15 փեթակ: Պարտավորություններում օրինակելի է՝ այստեղից էլ փոխադարձ վստահությունը բանկի և վարկառուի միջև, ինչը լավ համագործակցության գրավականն է:


Խաչիկ Ոսկանյան

15-ամյա հաջողության պատմությունը

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում ապրող Խաչիկ Ոսկանյանը անկեղծ մարդ է։ Ֆերմերի հետ զրույցից պարզ է դառնում, որ այդ մարդը մտահոգված է ոչ թե միայն իր գործերով, այլ ընդհանրապես գյուղի, գյուղատնտեսական և արտադրության խնդիրներով: Խաչիկ Ոսկանյանը բազմապրոֆիլ գործարար է: Այսինքն՝ զբաղվում է գյուղում հարգի գործերով՝ անասնապահությամբ, դաշտավարությամբ և այլն: Կարևորն այն է, որ նա տնտեսագետի պես փորձում է հաշվարկել իր յուրաքանչյուր ձեռնարկումը:

30

Լոռի, Մեծ Պարնի

Այս տարի լրանում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ Խաչիկ Ոսկանյանի համագործակցության 15 տարին: Այդ համագործակցության արդյունքում է նաև, որ Խաչիկ Ոսկանյանը նոր աշխատատեղեր է ստեղծել: Նա և նրա ընտանիքի անդամներն ի զորու չեն միայնակ հոգալ օրեցօր մեծացող տնտեսության խնդիրները։ Ոսկանյանների ֆերմայում ձմռանն աշխատում են 4-5 գյուղացիներ, իսկ ամռանը մեծպարնեցի ֆերմերը շուրջ 40 հոգու ապահովում է աշխատանքով:


Վաչագան և Դավիթ Հովհաննիսյաններ Որդու «վետոն»

Կարմիր Աղեգի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանն անկեղծանում է. բնօրրանում իրեն պահել է որդին՝ Դավիթը։ Մտադիր էր ունեցած-չունեցածը վաճառել և քոչել գյուղից։ Անգամ գնորդ էր գտել։ Որդին «երկու ոտքը դրել էր մի կոշիկի մեջ» ու պարզապես արգելել էր ի կատար ածել գյուղից գնալու ծրագիրը։ Համալսարանում սովորող որդին անցել էր հեռակա ուսուցման, վերադարձել էր գյուղ։ Հիմա զբաղվում են անասնապահությամբ, տեր են կանգնել թե՜ իրենց տնտեսությանը, թե՜ խնամում են մյուս գյուղացիների «ապրանքը»։ Կաթի մի մասը հանձնում են վերամշակման, մյուս մասով՝ պանիր են արտադրում։ Երևանի խանութներից մեկին ամսական 300 կիլոգրամ

34

Լոռի, Կարմիր Աղեգ

պանիր են հանձնում։ Դավիթն արդեն մտածում է բարձր կաթնատվությամբ ցեղական կովեր ձեռք բերելու մասին։ Կարմիր Աղեգի բնակիչները հիմնականում ԱԿԲԱԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հաճախորդներ են, բարեխղճորեն մարում են պարտավորությունները, մտածում նոր ձեռնարկումների մասին: - Գյուղում ընդամենը 50 տնտեսություն ունենք, մի ընտանիքի պես ենք ապրում։ Մեր գյուղացիների համար ուրիշի ցավ չի լինում,- ասում է Վաչագան Հովհաննիսյանը։


Խաչատուր Հարությունյան

Այս գյուղում ապրել եմ ու կապրեմ...

Այսպես ասում է Վայոց ձորի մարզի Խնձորուտ գյուղից Խաչատուր Հարությունյանը։ Իրենց սահմանամերձ գյուղի հիմնական խնդիրը համարում է վատ ճանապարհները։ Անգամ արտագաղթի հարցում լավատես է, պնդում է, որ առաջներում այս գյուղից ավելի շատ են արտագաղթել։ Նկատում է, որ, թեև գյուղը ծերացած է, այնուամենայնիվ, երեխաների քանակն աճում է։ Դրա ապացույցը գյուղում տարեցտարի ավելացող դպրոցականներն են։ Խաչատուրը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ։ Նա մշակում է իր սեփական մեկ հեկտար այգին, որի 90 տոկոսից ավելին ընկուզենիներ են։

36

Վայոց ձոր, Խնձորուտ

- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից վարկ վերցրեցի։ Հիմա ունեմ 60-70 գլուխ մանր և 10 խոշոր եղջերավոր անասուն։ Խոզ էլ եմ պահել։ Միս ու կաթ ենք արտադրում, մի քիչ էլ պանիր։ Մեղր էլ ենք ստանում։ Փառք Աստծու, գնորդի պակաս չենք զգում։ Խաչատուրն առանձնակի ակնածանքով է խոսում իր թոռների մասին, որոնք տասնմեկն են։ Զինվորական որդիներն իրենց ընտանիքներով ծնողների հետ են։ Թեև գյուղը երբեմն կրակոցների տակ է ընկնում, մարդիկ մտադիր չեն լքել իրենց օրրանը։ Խաչատուր Հարությունյանը և նրա համագյուղացիները ամուր կանգնած են իրենց հարազատ հողին։ Չէ՞ որ ինքն ապրել և ապրելու է այս գյուղում…


Վաչե Գևորգյան

Ես սիրում եմ իմ հողը

Վաչե Գևորգյանն այն մարդկանցից է, ովքեր գերադասում են իրենց հանապազօրյա հացը վաստակել հայրենիքում` չբռնելով պանդխտության ճանապարհը: Հպարտությամբ է ասում, որ ինքը կապված է, ավելին, կպած է մայր հողին, առանց որի չի պատկերացնում կյանքը: Այսօր Վաչեն Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ: - Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ ստացա: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ

38

Կոտայք, Հատիս

գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է,- ասում է Վաչե Գևորգյանն, ու հավելում,- ունենք ավելի քան 20 հեկտար հողատարածք, որտեղ հացահատիկ ենք ցանում: Ունենք նաև խոտհարք, որտեղից ձմեռվա համար անասնակեր ենք հավաքում: - Ես սիրում եմ մեր հողը,- ասում է Վաչեն,- հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարվող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի խաչը, որ մենք փորձում ենք տանել պատվով:


Մտահղացումը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ԱՐՄԵՆՊՐԵՍ Նախագծի համակարգող՝ ՆԱՐԵԿ ԱՍԱՏՐՅԱՆ Լուսանկարները՝ ՄԽԻԹԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ / ԱՐՄԵՆՊՐԵՍ Խմբագիրներ՝ ԼԵՎՈՆ ԱԶՐՈՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Գեղարվեստական ձևավորումը՝ DH. Ասիստենտ՝ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ

ISBN 978-9939-0-2033-4 © ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ / ԱՐՄԵՆՊՐԵՍ


ԵՐԵՎԱՆ 2016


Արամի 82-84, Երևան, Հայաստան +374 10 31 88 88, acba.am

Together Towards Prosperity  

Photo Catalogue Dedicated to 20-th anniversary of ACBA-CREDIT AGRICOLE BANK Լուսանկարչական Կատալոգ Նվիրված ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ 20-ամյ...

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you