Page 1

ՍԹԱՐ սոցիալական զամբյուղի արժեքը 14.09.2011թ. կազմում է 50 135դր ք.Երևան, 14 սեպտեմբերի, 2011թ.: Սեպտեմբերի 14-ին «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կազմում է 50 135դրամ, որը 1.39%-ով բարձր է 31.08.11-ի զամբյուղի արժեքից (49 446 դր): Հարկ է նշել, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքի փոփոխությունը պայմանավորված է այս ժամանակահատվածում զամբյուղում ներառված սեզոնային ապրանքների` արքայանարինջի, ծիրանի, տանձի և չամիչի առկայությամբ, որոնց ազդեցությունը «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքի վրա կազմում է 0.63%: Առանց սեզոնայնության հաշվարկման 14.09.11 «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի արժեքը կազմել է 49 824 դրամ, որը 0.76%-ով բարձր է 31.08.11-ի զամբյուղի արժեքից: Այս երկշաբաթյա ժամանակահատվածում, շնորհիվ ՍԹԱՐ առևտրային ցանցում իրականացվող ընթացիկ ակցիաների` գառան մսի, բրնձի, կաթնաշոռի վրա, ինչպես նաև մրգի, բանջարեղենի գների սեզոնային տատանումների հետևանքով այս ցուցանիշը 31.08.11-ի համեմատությամբ նվազել էր 0.37%: Սակայն միևնույն ժամանակահատվածում, մի քանի ապրանքների` ձկան, շաքարավազի, շոգեխաշած մսի գների բարձրացման հետևանքով այս ցուցանիշը դարձել է դրական` բարձրացնելով զամբյուղի արժեքը 1.13%-ով: Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ում ներառված են առաջին անրաժեշտության 180 ապրանք, որոնց վրա սահմանվել է նվազագույն առևտրային վերադիր: Ապրանքները վերցվել են Սպառողական Գների Ինդեքսում (ՍԳԻ) ընդգրկված ապրանքների ցանկից, իսկ ապրանքների կշռի բաշխվածության համար հիմք է հանդիսացել այդ ապրանքների համապատասխան սպառումը ՍԹԱՐ ցանցում:


Star  

Social Basket

Read more
Read more
Similar to
Popular now
Just for you