Page 1

ՖԱՐՄԱԿՈԼՈԳԻԱ Թեմա՝

<Սրտային անբավարարության կլինիկական նշանները>

Դասախոս՝

Ա. Ա. Չիտչիյան

Ուսանող՝

Մ. Մովսիսյան

Ֆակուլտետ՝

Ընդհանուր բժշկություն

Խումբ՝

303


Սրտային անբավարարություն, կլինիկական համախտանիշ, կապված է սրտի աշխատանքի սուր կամ քրոնիկ խանգարման հետ, որի հետևանքով խախտվում է արյան շրջանառությունը դեպի հյուսվածքներ և օրգաններ: Գլխավոր պատճառը սրտի լցվելու և դատարկվելու ընդունակության վատացումն է, որը պայմանավորված է միոկարդի վնասվածքով։ Կախված նրանից, թե ինչ արագությամբ է զարգանում սրտի անբավարարությունը, այն լինում է սուր և քրոնիկ: Սրտի անբավարարությունը կարող է կախված լինել վնասվածքներից, տոկսիններից (թույներ), սրտի հիվանդություններից և չբուժելու դեպքում կարող է բերել մահվան։ Սրտի քրոնիկ անբավարարությունը զարգանում է ժամանակի ընթացքում և առաջանում է բնորոշ սիմտոմների կոմպլեքսով (շնչահեղձություն, հոգնածություն, ֆիզիկական ակտիվության իջեցում, այտուցներ և այլն), որոնք պայմանավորված են օրգանների և հյուսվածքների ոչ ադեկվատ պերֆուզիայով, հանգստի կամ ծանրաբեռնվածության ժամանակ և հաճախ օրգանիզմում հեղուկի պահպանմամբ: Սրտային անբավարարության հետևանքներ Արյան կանգը առաջանում է սրտի մկանների թուլության պատճառով, քանի որ չի կարող ապահովել արյան շրջանառությունը: Մեծ մասամբ սրտի ձախ փորոքի անբավարարության ժամանակ արյան փոքր շրջանառությունում լինում է կանգ[2]։ Արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ (որը ուղեկցվում է ոչ միայն


շնչահեղձությամբ, այլև կապտությամբ, արյունախրխումով), իսկ աջ փորոքի անբավարարության ժամանակ մեծ շրջանառությունում լինում է արյան կանգ (շնչահեղձություն, այտուց, լյարդըմեծանում է) և արդյունքում սրտի անբավարարությունից առաջանում է հյուսվածքների և օրգանների հիպոքսիա, ացիդոզ, փքվածություն և այլ խանգարումներ: Սուր սրտային անբավարարությունը հանդիսանում է միոկարդի կծկումների վատացման արդյունք, երբ պակասում է սիստոլիկ և վայրկյանական արյան քանակը։ Սուր սրտային անբավարարությունը մեծ մասամբ լինում է ձախ փորոքային և կարող է արտահայտվել շատ ծանր կլինիկական նշանների տեսքով՝ սրտային ասթմա, թոքերի այտուց և կարդիոգեն շոկ։

Referat 1 97  

about Farmalologia

Referat 1 97  

about Farmalologia

Advertisement