Issuu on Google+

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան Գրքից փախած մկնիկը Դասվար՝ Կարինե Մամիկոնյան 2014թ


Մեր կրթահամալիրում բոլորը փնտրում էին մկնիկին, որը փախել էր գրապահարանում դրված գրքից։ Հանկարծ ես մկան ծվծվոց լսեցի ու տեսա մի փոքրիկ մկնիկի, որը խուճապահար փախչում էր։ -Սպասիր մկնիկ, այդ ու՞ր ես գնում, որտեղի՞ց ես գալիս։ Մկնիկը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ասաց․


- Ես գրքում եմ ապրում ու սպասում, որ որևէ մեկը կվերցնի գիրքը, կկարդա ու կծանոթանա ինձ հետ, բայց իզուր։ Նրանց մտքով չի էլ անցնում բացել գիրքը, դրա համար էլ փախել եմ ու եկել ձեզ մոտ, որ ծանոթանամ ու ասեմ․ - Գիրք կարդացե՛ք, գիրքը ձեր բարեկամն ու ընկերն է, գրքից դուք շատ բան կսովորեք։ Նոնա Հովհաննիսյան


Մի անգամ մի փոքրիկ մկնիկ դուրս եկավ Ջանի Ռոդարիի գրքից ու փախավ անտառ: Անտառում քայլեց-քայլեց ու հանդիպեց գայլին: Գայլն ասաց. -Ինչո՞ւ ես եկել: Մկնիկը պատասխանեց. -Ես փախել եմ կատվից: Հեքիաթներից մեկում նա ուզում էր ինձ բռնել: Գայլն ասաց. -Արի՛ իմ տուն, որ կատուն քեզ չգտնի: Իմ տունն անտեսանելի է, հենց մտնես այնտեղ, քեզ ոչ ոք չի գտնի:


Նրանք մտան գայլի տուն ու միանգամից դարձան անտեսանելի: Հենց նրանք մտան գայլի տուն, կատուն եկավ այդտեղ, բայց նրանց չտեսավ, որովհետև նրանք անտեսանելի էին դարձել: Նարեկ Մանուկյան


Լինում է, չի լինում մի մուկ է լինում: Այդ մուկն ամբողջ կյանքում ապրել էր բարակ-բարակ գրքում : Մի օր որոշեց փախչել բնակարանից: Փախավ ու հայտնվեց իրական մկների մոտ: Նարե Մանուկյան


Կար-չկար մի մուկիկ կար: Այդ մուկիկը շատ էր հոգնել իր գրքից: Նա որոշեց տեղափոխվել գրքի մեջ: Հավաքեց ուժերն ու թռավ ուրիշ գրքի մեջ, որտեղ ապրում էր ոչ մի բանից մարդուկը: Մկնիկն ուզում էր մարդուկին դուրս վռնդել գրքից, բայց այդ պահին հայտնվեց ոչ մի բանից կատուն և հարձակվեց մկնիկի վրա: Մարդուկն իսկույն անհետացավ ոչ մի բանից գրքի էջերում: Մերի Երեմյան


Մուկը գրքից փախչում է և ընկնում <<Թարս հարցեր>> հեքիաթի մեջ: Այնտեղ ծանոթանում է դարակներով սեղանի հետ, մտնում է այդ դարակներից մեկն ու սկսում պանիր ուտել: Այնքան է ուտում, որ չի կարողանում դարակից դուրս գալ: Մարտին Քոչարյան


Լինում է, չի լինում մի մուկ է լինում: Այդ մուկն ապրում էր գրքում: Մի օր մուկը փախչում է և ընկնում <<Ոչ մի բանից մարդուկը>> հեքիաթի մեջ: Այնտեղ մուկը ծանոթանում է ոչ մի բանից մարդուկի հետ ու իրար հետ սկսում են ոչ մի բանով խաղալ: Սամվել Մարտիրոսյան


Մի անգամ մկնիկը փախավ գրքից ու ընկավ <<Պոչատ աղվեսը>> հեքիաթի մեջ: Երբ աղվեսն եկավ ու պառավի կաթը խմեց, մուկը վազեց, պառավին խաբար տվեց աղվեսի արածը: Երբ աղվեսի պոչը պառավը կտրեց, աղվեսն ընկավ մկան ետևից, որ իր վրեժը լուծի: Մուկը փախավ այդ հեքիաթից և հայտնվեց <<Սուտլիկ Որսկանը>> հեքիաթի էջում: Մկանը դուր չեկան Սուտլիկի ստերը և նա գլուխն առավ ու փախավ: Գնացգնաց, հասավ <<Թարս հարցերի>> աշխարհ: Այնտեղ նրան այնքան թարս ու շիտակ հարցեր տվեցին, որ խեղճի գլուխը սկսեց ցավել:


Հանգիստ մի աշխարհ էր որոնում մկնիկը: Ինչքան ուժ ուներ վազեց և սովից ուշքը գնաց: Ուշքի եկավ ու տեսավ, որ <<Երեք արջերը>> հեքիաթում է: Աղջիկը դեռ չէր եկել արջերի տնակը: Մուկն այնքան սոված էր, որ վրա հասավ ու կերավ ափսեների ապուրներն ու պառկեց փոքր արջի մահճակալին: Երբ աղջիկն եկավ, նա ուտելու ոչինչ չգտավ: Փոխարենը գտավ մկնիկին, ընկերացավ նրա հետ և երկուսով հեռացան այդ հեքիաթից՝ նոր արկածներ որոնելու: Շատ գնացին, թե քիչ, ընկան Հրաչոյի բլոգ և այլևս այնտեղից չհեռացան: Հրաչյա Աբգարյան


Լինում է, չի լինում մի մկնիկ: Այս մկնիկը մի օր ձանձրանում և որոշում է գնալ մի ուրիշ հեքիաթի մոտ: Քիչ է գնում, թե շատ, ընկնում է մի քաղաք: Բարև մկնիկ, - ասում է մի փոքրիկ տղա, - ինչու՞ բեղերը կատու ունեն: Որ մկնիկները շուտ տեսնեն իրենց: Պարզվում է, մկնիկն ընկել էր թարս հարցերի քաղաքը: Մկնիկը և ինչուիկը դառնում են լավ ընկերներ: Լուիզա Արտենյան


Մի օր մկնիկը գրքից փախչում ու ընկնում է <<Թարս հարցերը>> հեքիաթի մեջ: Այնտեղ բոլորն ինչու՞իկներ էին: Նա ծանոթանում է Գուլպաների հետ, որոնք գուլպաների մասնագետ էին: Մի օր մկնիկը գուլպաներին հարց է տալիս. -Գուլպա ջան, նայիր ու տե՛ս ճի՞շտ եմ հագել գուլպաներս: -Ոչ, դու չգիտե՞ս գուլպա հագնել, ամոթ քեզ: Այսպես էլ մկնիկը դառնում է Ինչու՞իկ: Լինդա Մելիքյան


Լինում է, չի լինում մի մկնիկ: Մի օր մկնիկը որոշում է ընկեր գտնել և փախչում է գրքից: Գնում – գնում - գնում և հասնում է ոչ մի բանից քաղաք, ընկերանում է ոչ մի բանից մարդուկի հետ: Մի քանի օր հետո նրանք ոչ մի բանի պատճառով վիճում են և մկնիկը գնում է այլ գրքում ընկեր փնտրելու: Դավիթ Արտենյան


Գրքից փախած մկնիկը հայտնվում է <<Սուտլիկ Որսկանը>> հեքիաթում: Գրքից փախած մկնիկը ծանոթանում է Չատիի հետ, հետո ծանոթացավ Մատիի հետ, իսկ հետո՝ Հյուդիի հետ: Նրանք ընկերացան և իրար հետ որոշեցին մի լավ քեֆ կազմակերպել, Սուտլիկ Որսկանին էլ հրավիրել: Գրիշա Բադալյան


Մկնիկն ընկնում է <<Թարս հարցերը>> հեքիաթի մեջ: Նա ծանոթանում է մորուքի հետ: Նա անընդհատ մորուքին հարցնում է, թե ինչու չի սափրվում: Մորուքը պատասխանում է, որ ժամանակ չունի: Այդպես մկնիկը որոշում է չսափրվել և դառնալ մորուքի նման: Այսպես էլ առաջանում է ինչու՞ մկնիկը մորուք ունի թարս հարցը: Գայանե Համբարձումյան


Արան հեքիաթների գիրքը թարս էր դրել: Պույ-պույ մկնիկը մեկ էլ հանկարծ իր հեքիաթից ընկավ հաջորդ էջի մեջ, տեսավ, թե ինչքան շատ մկներ են հավաքվել:


Բոլորը վախեցած են և ուզում են ինչ-որ զանգ կախել ինչ-որ կատվի վզից: Պարզվեց՝ Պույ-պույը մկների ժողով էր տեղափոխվել: Մեկ էլ հանկարծ բոլոր մկներն ուրախացան ու զանգը Պույ-պույին տվեցին: Սա էլ երգելով, պարելով զանգը մեծ կատվի վզից կախեց ու վազեց, հասավ իր հեքիաթ: Հիմա ամեն անգամ, երբ քնած է լինում, կողքի էջից լսում է զանգի ձայնն ու մկների ուրախ ծվծվոցը: Արսեն Մինասյան


Կար-չկար մի մկնիկ, որը միշտ պանիր չէր ուտում, սոված էր մնում: Մի օր մկնիկը որոշեց անտառ գնալ: Գնաց -գնաց հանդիպեց գրքից փախած կատվին: Խոսեցին-խոսեցին և ընկերացան: Արթուր Հովակիմյան


Գեղարվեստի կրտսեր դպրոց 2-րդ դասարան Հասցե՝ ՀԱԹ Րաֆֆի 69/1 Հեռ. 010 73 52 10


Գրքից փախած մկնիկը