Issuu on Google+

Հաղթանակի երգ Մենք զավակներն ենք հավերժի ճամփորդ Գերագույն Հայկի ու հետևորդը նրա երկրի։ Մենք մահապարտ չենք, բայց և անպարտ ենք Քանզի ազնիվ ենք Ազնվության դեմ ընդմիշտ ոչինչ են. մեր գլխին նստած հիմար տերերը մեր հացը լափող օլիգարխները Տիրոջն ուրացող քահանաները։ Մեր ազնվության դեմ ով է սրիկան՝ սեփական տանը հայհոյող ասուն տանից դուրս լեզուն կապած անասուն օտարի սուտը ներսում բարբաջող հերոսի դափնին գողացող զեռուն։ Մեր ազնվության դեմ ով է պետական իշխանավորը՝ հանրային ամբարի հատիկը կրծող օտարի զենքով իրեն պաշտպանող ծնողն ուրացող, թոռներին ծախող փողկապով մուկը։ Մենք նահատակ չենք, բայց և հերոս ենք Քանզի ազնիվ ենք Մեր ազնվության դեմ ով է դաշնակի Գերագույնն անտես՝ ազնիվ շարքայինների բանակով հրեշ. սևեռուն մտքերի, մութ արարքների գորդյան հանգույցը ողջ ժողովրդի բաց նյարդին կապած եսասեր ասպետ։


Հաղթանակի երգ