Issuu on Google+

Շաքարի գործ Ամեն տեղ գործակալներ են: Տեղ ու դադար չկա։ Ուր գնում ես հետևում են, ինչ անում ես խանգարում են։ Այն օրը, ոգևորված մեր եվրոօրենսգրքի ընձեռած հնարավորությունից, որոշեցի շաքարի գործ դնեմ։ Դե ավելի բարդ գործերի համար մի քիչ խելք է պետք, շաքար բերելծախելը մեծ խելք չի պահանջում, համ էլ շուտ փչացող ապրանք չէ: Բայց մի բան ինձ համար հասկանալի չէր. այդ ինչպե՞ս է պատահել, որ մյուսները մինչև հիմա գլխի չեն ընկել այս գործի մասին: Հետո էլ ասում են հայերը նախանձ ժողովուրդ են՝ հենց մեկը մի գործ է անում, մյուսներն էլ նույնն են անում, որ խփեն էդ մեկի գործին։ Չկա նման բան, էդ ես եմ ձեզ ասում. շաքարի գործ հանրապետությունում միայն մեկ հոգի է անում, երևի ինձ նման մեկը, որ խելքից շատ չի փայլում։ Հեշտ գործ է գտել, իր համար դրել անում է, ոչ խանգարող ունի, ոչ էլ նախանձող։ Շատ ոգևորվեցի, բայց երբ եկամուտներն սկսեցի հաշվել, նորից կասկածն ընկավ սիրտս, չէ, ինչոր բան այն չէ. ոնց կարող էր այսպիսի եկամուտ բերող գործը չհետաքրքրեր մյուսներին։ Որոշեցի նորից տեղեկություն հավաքել, բարձրագույն ավարտած ընկեր ունեմ, մի քանի գրքի անուն տվեց, ճարեցի կարդացի, բան չհասկացա՝ առաջարկ, պահանջարկ, շուկայագիտություն, մի խոսքով կյանքից հեռու բաներ էին, ասի ավելի լավ է մեր կյանքի առաջարկ-պահանջարկից հասկացող մեկին գտնեմ իմանամ։ Բանկում աշխատող բարեկամիս տղայի մոտ գնացի, շատ խելացի, ինտելիգենտ ջահել է, ասաց հայերը, քանի որ ի ծնե խելոք են, ձգտում են այնպիսի գործեր անել, որ միայն խելացի մարդկանց է վայել։ Ահա թե ի՜նչ... Անմիջապես գլխի ընկա՝ հենց դրա համար էլ մինչև հիմա ոչ մեկը շաքարի գործ չի անում, բացի էն մեկից, որ ինձ է նման: Էլ կասկած չմնաց, ուրեմն շաքար բերել ծախելը իսկը ինձ համար է, ու մեկ էլ էն մեկի, իհարկե: Ոչինչ, ասացի, ես նախանձ չեմ, նրա գործին չեմ խփի՝ ինչպես գրած է մեր եվրոօրենսգրքում. ազնիվ ու արդար կմարցակցենք, համ մենք կշահենք, համ էլ սպառողները։ Անցա գործի։ Դե մեր եվրոօրենսգրքի շնորհիվ մի քանի օրում անհատ ձեռներեց, սահմանափակ, չգիտեմ, ունակություննե՞ր թե անպատասխանատու կարողություններ ունեցող ընկերություն ու այլ կարգի թղթաբանությունն ավարտեցի պրծա, ասացին՝ ազատ ես. ինչ ուզում ես արտադրի, ներմուծի, առ, վաճառի ու հարստացի։ Երկիր եմ ասել, սովետի ժամանակ ինչ էր, մի հասարակ թղթի համար քանի ամիս էին տանում բերում, իսկ հիմա, խնդրեմ, բոլոր թղթերը մի քանի օրում տվեցին։ Բանկում աշխատող բարեկամիս տղան ասում էր, Հայաստանը ազատ առևտրականների մեջ Ամերիկայից էլ առաջ է, չէի հավատում, մինչև իմ աչքով տեսա ու հավատացի։ Ես հիմա ազատ առևտրական եմ, նայում եմ պեչատած, սիրուն բլանկով թղթերիս, կարդում մեջի գրածները քիչ է մնում ուշքս անցնի, հավատալու՞ բան է, ըսկի ամերիկացին այդքան ազատություն չունի, ինչքան ես։ ……………………………………………………………………………………………………………………………………………………


Շաքարի գործ