Սեդա Մարգարյան

Page 1

ԵՍ Օրագրի հեղինակ` Սեդա Մարգարյան՝ 3-րդ դասարան


Իմ մասին Իմ անունը Սեդա է: Ես յոթ տարեկան եմ: Ես ծնվել եմ երկու հազար յոթ թվականին: Ես բնակվում եմ Երևանում: Ես բարձրահասակ եմ: Իմ աչքերը և մազերը շագանակագույն են: Ես սիրում եմ լողալ, պարել , դաշնամուր նվագել և երգել:


Իմ բնակավայրը Ես ապրում եմ Հայաստանում, Երևան քաղաքում: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում :Հայաստանը փոքր երկիր է: Հայաստանում կան գետեր, լեռներ , հարուստ բուսականություն՚՚ Հայաստանի ամենամեծ լեռը Արարատ լեռն է ; դրա համար ամեն տարի Հայաստան են այցելում զբզոսաշրջիկներ, որ տեսնեն այն: Երևանի գրեթե բոլոր շենքերը կառուցված են վարդագույն տուֆից՚՚՚: Իմ թաղամասը Շինարարներ փողոցն է:


Իմ ընտանիքը

Իմ մայրիկի անունը Տաթևիկ է : Նա բարձրահասակ է, նա ունի շագանակագույն աչքեր և շագանակագույն մազեր: Ես ունեմ փոքր քույրիկ`Արիանան, նա շատ չարաճճի է: Իմ տատիկը խանութի տնօրեն է և նաև աշխատում է այնտեղ: Ես ունեմ հայրիկ:Նրա անունը Երեմ է: Նա աշխատում է արտերկրում: Նա ունի շագանակագույն աչքեր, սև մազեր:


Իմ դպրոցը

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հիմնական դպրոցի 3-րդ դասարանում: Իմ դպրոցը լավն է: Ես այնտեղ , երգում եմ, պարում եմ և առարկաներ եմ անցնում:Ես ուզում եմ լավ սովորել : Մենք ունենք լողավազան, գեղեցիկ այգի, որտեղ շատ ենք աշխատում, խնամում ենք ծաղիկներն ու ծառերը, մաքրում ենք աղբից և փղրեցնում ենք հողը: Դպրոցում ընտրովի առարկաներից ես ընտրել եմ բանավոր մաթեմատիկան, քանի որ այն ինձ շատ դուր է գալիս և օգնում է արագ մտածել և կողմնորոշվել:


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.