N11 September-November, 2015

Page 1

ն

այի մսյակ ա ռ ե ի Կույս» Հ «Նոր Լ երթ ների թ ն ւ ո յ թ նորու

#11 Սեպտեմբեր-նոյեմբեր, 2015թ

«Սովորեցնելո վ

ուրիշներին` ս

ովորում ենք մ

Սենեկա

ենք ինքներս»

:


Էջ՝ 2

Մենթորինգ փուլ Այս եռամսյակում կայացավ մենթորինգ փուլի երեք խմբակային հանդիպում` «Ով եմ ես, որն է իմ անհատականությունը», «Իմ ուժեղ ու թույլ կողմերը» և «Ես քեզ հասկանում եմ» թեմաներով: Հանդիպումներին ապահովվել է շահառուների 93% մասնակցություն, թեմաների կարևորությունը գնահատվել է 96%, մասնակիցների 90%-ի համար թեմաները բացահայտող են եղել, 60%-ի մոտ հանդիպումների արդյունքում տեղի է ունեցել վարքի փոփոխություն:

«Առաջնորդե´ք ինձ, և ես կգամ ձեր հետևից» Այս եռամսյակում մենթոր-մենթի զույգերի կողմից կազմակերպվեց մեկ հանդիպում, որը ազդարարեց մենթոր-մենթի զույգերի համատեղ աշխատանքների սկիզբը: Մենթոր Արմինե Հովհաննիսյանի օգնությամբ 2 մենթիները՝ Մարգարիտան ու Վերոնիկան, պատրաստեցին և ներկայացրին պրեզենտացիա` «Մուլտֆիլմեր» թեմայով: Նրանք ներկայացրեցին մուլտֆիլմերի դրական և բացասական ազդեցությունը երեխաների ներաշխարհի վրա: Ապա մասնակիցներին հյուրասիրեցին իրենց կողմից պատրաստված թխվածքը:

Անհատական հանդիպումներ Մեկնարկեց 2015-2016թթ մենթորինգ փուլը: Այս տարի ունենք 10 մենթոր-մենթի զույգ: Այս եռամսյակում անցկացվել է —— հանդիպում:

Հանդիպումները

եղել

են

բազմաբնույթ՝

ճանաչողական, ժամանցային, կամավորական աշխատանք, պրեզենտացիայի պատրաստում, ինչպես նաև միասին համեղ թխվածքի պատրաստում: Այս եռամսյակի լավագույն մենթորմենթի զույգեր են ճանաչվել Քրիստինե-Ջուլիետա, ԼիանաՎիոլետա զույգերը, ովքեր անցկացրել են 12-ական հանդիպում: Հմտությունների զարգացման փուլ Հմտությունների զարգացման փուլի մենթիների համար այս եռամսյակում անցկացվեց յոթ խմբակային հանդիպում՝ «Հաղորդակցման հմտություններ», «Թիմային աշխատանք», «Ժամանակի կառավարում», «Լիդերություն», «Համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ», «Որոնողական կայքերից օգտվելու հմտություններ» և «Գիտական աշխատանք

գրելու

կառավարում»

հմտություններ»:

հանդիպումը

օգնեց

«Ժամանակի անցկացնել

ֆակուլտատիվ փուլի մենթի Նաիրա Համազասպյանը: Հանդիպումների ընթացքում գրանցվել է 79% մասնակցություն, 97 % նոր գիտելիքների ձեռքբերում, 99% թեմայի օգտակարություն:


Էջ՝ 3

Ֆակուլտատիվ փուլ Այս եռամսյակում մեր մենթիները ունեցան 3 հանդիպում` «Անհատական պատասխանատվություն» և 2 համակարգչային դասընթաց՝ «MS Word»: Հանդիպումներին արձանագրվել է 78% մասնակցություն, 95% թեմաների օգտակարություն, 44.4 % նոր գիտելիքների ձեռքբերում և 78% գիտելիքների կիրառում ապագայում :

Մենթորինգ վերապատրաստում «Նոր Լույս»-ում շարունակվում են վերապատրաստումները մեր մենթորների համար: Այս եռամսյակում անցկացվեց 1 վերապատրաստում «Գենդեր» թեմայով, որը ներկայացրեցին մենթոր Լենա Ղազարյանը և Խաղաղության Կորպուսի կամավոր Վիկտորիա Դոկկենը:

Ընդհանուր խմբակային հանդիպումներ 2015-2016թթ առաջին եռամսյակում կայացավ 4 ընդհանուր խմբակային հանդիպում` «Եռագույն», «Halloween», «Գենդերային կարծրատիպեր» և «Իմ իրավունքները և պարտականությունները»: Վերջին հանդիպումը իրականացրեց ԿԻԿ իրավաբան Անահիտ Մկրտչյանը և հոգեբան Քրիստինե Բաղդասարյանը: Հանդիպումներին մասնակցությունը եղել է 85%, թեմաների հետաքրքրությունը գնահատվել է 100%, մասնակցիների 83%-ը նոր գիտելիքներ է ձեռք բերել և 60%-ի մոտ նկատվել է մտածելակերպի փոփոխություն:

«Նոր Լույս»-ը իր կամավորական աշխատանքով օգնում է «Լույս ի լուսո» ծրագրին

«Գրքերը լավագույն բարեկամներն են: Նրանց կարելի է դիմել կյանքի բոլոր դժվարին պահերին: Նրանք երբեք չեն դավաճանի»: Ա. Դոդե «Նոր Լույս» ՀԿ-ի մենթորներն ու մենթիները հոկտեմբերի 24-ին Իտալիայի հյուպատոսարանում դասավորեցին տեղի գրադարանի գրքերը` օգնելով նախապատրաստել տարածքը «Լույս ի լուսո» ծրագրին:


Էջ՝ 4

«Նոր Լույս»-ը Հացի փառատոնի մասնակից «Նոր Լույս»-ի սաները մասնակցեցին Գյումրի քաղաքին նվիրված Հացի փառատոնին: Մեր մենթիների կողմից զարդարված գեղեցիկ սեղանը գրավեց Գյումրու քաղաքապետի և մարզպետի ուշադրությունը և արժանացավ հիացմունքին: Սեղանը հատկապես զարդարում էր մենթի Լուսինե Համազասպյանի պատրաստած գյումրվա գաթան:

Հզորացման մեկշաբաթյա դասընթաց «Նոր Լույս»-ում Սեպտեմբերի 15-21 «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ում անցկացվեց անձնակազմի և կազմակերպության հզորացման մեկշաբաթյա դասընթաց: Դասընթացը վարեց ԱՄՆ-ից ժամանած հասարակական ոլորտի առաջատար մասնագետ, բիզնես մենեջեր Մելվին Քոուանը: Մեկշաբաթյա դասընթացի շնորհիվ կազմակերպության անձնակազմը զինվեց նոր գիտելիքներով և հմտություններով, որոնք առաջիկայում կապահովեն կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու կնպաստեն որակական փոփոխություններին:

«Նոր Լույս» ՀԿ-ում անցկացվեց Ֆոկուս խումբ Նոր Լույս ՀԿ-ում անցկացվեց Ֆոկուս խմբի հանդիպում կազմակերպության գործունեության արդյունավետությունն բարձրացնելու համար, որին մասնակցեց 14 մենթի: Ֆոկուս խմբի ընթացքում մենթիները նշեցին այն բոլոր ձեռքբերումների մասին, որոնք հասանելի են դարձել «Նոր Լույս» ՀԿ-ի շնորհիվ: Մենթիները առաջարկեցին ավելացնել գործնական առաջադրանքների քանակը և շարունակել լեզվի պարապմունքները:


Էջ՝ 5

«Նոր Լույս»-ը իրականացնում է իր առաքելությունը Նոր Լույս Մենթորինգ կենտրոնը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, խրախուսում է մեր մենթիներին ձեռք բերել կրթություն և ստանալ մասնագիտություն` ձևավորվելով որպես ինքնուրույն անձ: «Նոր Լույս»-ը, համագործակցելով Փարոս հիմնադրամի հետ, այս եռամսյակում վճարեց 4 մենթիների` Աննա Ունուսյանի, Արևիկ Քոչարյանի, Մարիամ Իսրայելյանի, Լուսինե Դրմոյանի, ուսման վարձերը՝ հնարավորություն տալով խելացի ուսանողներին շարունակել իրենց կրթությունը: Իսկ 4 մենթիներին` Լուսինե Քոչարյանին, Արևիկ Քոչարյանին, Նաիրա Համազասպյանին և Ռուզաննա Հակոբյանին, կազմակերպությունը ապահովեց գրենական պիտույքներով և հագուստով: Ի հավելումն այս ամենի՝ մենթիներից երկուսը կազմակերպությունից ամեն ամիս ստանում է ճանապարհածախս ինստիտուտ հաճախելու համար: Հայոց լեզվի պարապմունքները «Նոր Լույս»-ում «Նոր Լույս»-ում շարունակվում են հայոց լեզվի պարապմունքերը: Այս եռամսյակում տեղի ունեցավ հայոց լեզվի 36 դաս, որին մասնակցում է հմտությունների զարգացման փուլի մենթի Ֆլորա Մկրտչյանը: Պարապմունքները ուղղված են մեր մենթիին պատրաստելու ընդունելիության կենտրոնացված քննությանը: Հայոց լեզվի պարապմունքերը անցկացնում է հայոց լեզվի և գրականության մանկավարժ Թամարա Մկրտչյանը :

Նոր Լույս-ը մասնակցեց 30 օրյա մարտահրավեր ծրագրին «Նոր Լույս» ՀԿ-ն հոկտեմբերի 19-ին մասնակցեց 30 օրյա մարտահրավեր ծրագրին Impact Hub Yerevan–ի կողմից կազմակերպված, իսկ նոյեմբերի 22-ին ստացավ վկայագիր որպես 30 օրում լավագույն առաջընթաց ապահովված ՀԿ:

§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ. 055 01 72 19 093 47 81 47

nluyce@gmail.com shoghermikayelyan@norluyce.com info@norluyce.com


Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.